PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայ ցուցարարները բախվել են հույն ոստիկանների հետ



yerevakluram
25.04.2009, 12:44
Հունաստանի հայկական համայնքը ապրիլի 24-ին ցույց էր կազմակերպել` պահանջելով ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը:
Պահանջատերները հավաքվել են Աթենքի կենտրոնական հրապարակում:
Երթին մասնակցել են 100-ավոր ցուցարարներ, որոնք Հայաստանի դրոշը ձեռքներին շրջել են փողոցներով:
Հայ ցուցարարները փորձել են նամակ հանձնել Հունաստանում Թուրքիայի դեսպանին: Բայց ոստիկանները թույլ չեն տվել հայերին մոտենալ Թուրքիայի դեսպանատանը: Ոստիկանների և հայերի միջև բախում է տեղի ունեցել, որի ընթացքում ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: