PDA

Դիտել ողջ տարբերակը : CMS - ների օգտագործման նպատակահարմարությունը

monster
11.04.2009, 06:10
Ախպերներ չեմ ջոգում խի չեք վեկալում մի հատ CMS օպտիմալացնեք ու ձեր էֆֆեկտը ստանաք ? Թազա հեծանիվ խիեք հայտնաբերում, ժամանակն ու ներվերը ափսոս չի ? էս որ թիվնա ? Էն google ախպորը ասեք հաստատ ձեր ուզածը կճարի, դուք էլ էնքան օպտիմալացրեք թո ձեր ուզածը ստացվի, բա ձրի գործիք օգտարծելու փոխարեն գործիք են սարքում ?

Xelgen
11.04.2009, 14:16

Նման մոտեցում արդարացված է միայն ստանդարտ կայք-վիզիտկաների և նման շաբլոն համակարգերի դեպքում։ Այլ դեպքում ավելի լավ է դու քոնը, հատուկ խդնրի համար նախագծես։

T!gran
22.04.2009, 00:11
դուք էլ էնքան օպտիմալացրեք թո ձեր ուզածը ստացվի
Խոսեմ փաստերով, որ դեռ ոչ մի Open Source CMS հայերեն նորմալ թարգմանված չի, ավելի ճիշտ ցանցում չեմ հանդիպե , չեմ ասում , որ սա վճռորոշ ազդեցություն ունի, բայց կարևոր բան է, ինքս փորձել եմ թարգմանել joomla, բայց սխալների շատ լինելով էլ չշարունակեցի, իսկ թարգմանելու համար հարմար է Drupal-ը , ինքս մի քանի մոդուլ հաջողությամբ թարգմանել եմ, բայց հիմա ուրիշ cms-ի վրա եմ աշխատում

բա ձրի գործիք օգտարծելու փոխարեն գործիք են սարքում ?
լավ ես ասում, բայց էտ ձրի գործիքները շուտ են կոտրվում

դուք էլ էնքան օպտիմալացրեք թո ձեր ուզածը ստացվի, բա ձրի գործիք օգտարծելու փոխարեն գործիք են սարքում ?
Հա եթե փորձառու ծրագրավորող ես , խնդիր չկա հինգ էջանոց սայտի համար ինչ-որ բան հավաքել պհպ-ով

Xelgen
22.04.2009, 22:33
իսկ թարգմանելու համար հարմար է Drupal-ը , ինքս մի քանի մոդուլ հաջողությամբ թարգմանել եմ, բայց հիմա ուրիշ cms-ի վրա եմ աշխատում

Դե մենք չթարգմանենք, էլ ով պետք է թարգմանի։ :)
Կարո՞ղ ես քո թարգմանածները ուղղարկել www.drupal.am -ին։

T!gran
22.04.2009, 23:29
ամառը թարգմանել էի ու դիսկի վրա էի գցել, բայց հիմա էտ դիսկը չեմ գտնում:
Իդեպ ես drupal.am -ում կամ և կաշխատեմ օգնել նախագծին.

Մի հարց, իսկ ինչու չեք drupal.am -կայքը գովազդում , որ ավելանան թարգմանողները, հաստատ կլինեն մարդիկ, որ լսած չլինեն այդ կայքի մասին...

Xelgen
23.04.2009, 00:19
Մի հարց, իսկ ինչու չեք drupal.am -կայքը գովազդում , որ ավելանան թարգմանողները, հաստատ կլինեն մարդիկ, որ լսած չլինեն այդ կայքի մասին...

Չգիտեմ, անձամբ ես կուզնեայի լավ մասնակիցներ լինեն։
Այստեղ գրել ենք, լոկալիզացիայով զբազվող ծանոթներիս ասել եմ, ԲարՔեմփին նույնպես շատ խոսվեց դրա մասին։
Մի բայց էլ կա, ես ժամանակին սկսել էի, ու տենց էլ չէի վերջացրել համայնքի թարգմանածը, իրական դռուպալի վրա միանգամից ցույց տվող սկրիպտը, դա նույնպես կարևոր է, որ հասկանաս կոնկրետ տողը որտեղ է օգտագործվում ու ինչ կոնտեքստում։

T!gran
23.04.2009, 01:32

Մի հարց ել կա, ինչ իմաստ ունի Drupali օրինակ Install -ի թարգմանությունը, եթե նախագիծով որոշված է ամբողջապես թարգմանել դա ուրիշ բան, բայց մեկա ցմս-ի տեղադրելուց հետո այդ ֆոլդերը պետք է ջնջել, ու դրա հայերեն լինել -չլինելը երևի ենքան ել կարևոր չի

monster
25.04.2009, 03:51
Նման մոտեցում արդարացված է միայն ստանդարտ կայք-վիզիտկաների և նման շաբլոն համակարգերի դեպքում։ Այլ դեպքում ավելի լավ է դու քոնը, հատուկ խդնրի համար նախագծես։

Հիմա ուզում ես ասել, որ ես կամ դու մակ մեկ ուրիշ անհատ կամ ծրագրավորողների խումբ ավելի արդյունավետ կաշխատի զրոյից մեծ համակարգ սարքելու ու դրա հետագա ֆունկցիոնալ փոփոխությունների վրա, քան CMS օգտագործելու դեպքում ??? Թե ի նկատի ունես անվտանգությունը (որը նույնպես հայտնի CMS-ների մոտ ժամանակին թարմացնելու դեպքում պահպանվում է)...

Հաշվի առեք մենակ էն փաստը, որ Joomla կամ Drupal CMS-ների ու դրանց մոդուլ/կոմպոնենտների վրա աշխատում են միլիոնավոր նախագծողներ, դրանք հեշտությամ լինումա ձեռք բերել ու ավելի լավա դառնալ այդ CMS սատարողներից մեկը, քան սարքել ինչ որ բան ինքնուրույն (եթե ինքնուրույն սարքածը մեծ հայտնագործություն չի իհարկե :) ):

Չեք զգում որ ժամանակն ու դրանից բերած եկամուտն էն չի որ դրա վրա էտքան աշխատենք ??? կարողա մի քիչել հետ գնաք ու ամեն սայտի համար C-ով ծրագիր գրեք ամբողջությամբ ? :)

Դե պարզա որ microsoft ընկերության համար սայտ սարքես, պետքա 0-ից անես էնել մի 600 հոգով ու մի 6 ամիս, նրանց համար միլլիոն էսյան, միլիոն էնյան թեմա չի ))) , բայց ըտենց նախագծերը հայերին ոչ մի նման հզոր ընկերություն չի տա: Մեր երկրում լավ սայտերը սարքումեն 200 000 -ից 3 000 000 դրամ, ու նույնիսկ ամենաթանկը հաստատ արժի սարքել ասենք Joomla կամ Drupal-ով, ու հաստատ հազար գլուխ լավը կլնի սեփական ծրագրավորումից... հենա մեջն ինչ ուզումես փոխի, համել էնքան կոմպոնենտ կա որ համարյա ամեն պահանջել բավարարումա, դեռ չեմ ասում որ դրանքել անընդհատ թարմացվում են, բա ինչ պետքա անեք սեփական չրագրերի հետ, սեփական ուժերով չնչին գումարի դիմաց փոփոխեք պարբերաբար, ըստ հաճախորդի քմահաճույքի ??? Մի հատ հայկական հայտնի սայտ ցույց տուր, որ օրինակ Joomla-ով ավելի լավ ու արագ չսարքվի...

NetX
25.04.2009, 04:01
monster »» բավարար գիտելիքների դեպքում քո սարքածը միշտ ավելի ճկուն ու նեղուվածության մանր հարցերին ավելի հեշտ ադապտացվող կարող է լինել քան CMS ձևափոխելը… Օրինակ լիքը դիզայն թեմփլեյթներ կան, սկսած վիզիտկաների վերջացրած բուկլետների և սայտերի, այդ դեպքում ինչն ա ստիպում աշխարհին ստեղծել նորը սեփականը՞ :)

monster
25.04.2009, 04:17
Խոսեմ փաստերով, որ դեռ ոչ մի Open Source CMS հայերեն նորմալ թարգմանված չի, ավելի ճիշտ ցանցում չեմ հանդիպե , չեմ ասում , որ սա վճռորոշ ազդեցություն ունի, բայց կարևոր բան է, ինքս փորձել եմ թարգմանել joomla, բայց սխալների շատ լինելով էլ չշարունակեցի, իսկ թարգմանելու համար հարմար է Drupal-ը , ինքս մի քանի մոդուլ հաջողությամբ թարգմանել եմ, բայց հիմա ուրիշ cms-ի վրա եմ աշխատում

Թարգմանելու մեջ ինչ կա ? Վերը նշված CMS-ներն ընենց մաքուր են սարքված,
որ թարգմանելը դառելա կայֆավատ :ok , ուղղակի հայերենը տեխնիկայի լեզու
չի, ու ընդհանրապես մեր լեզուն օպտիմալ չի, դայա հայերենի թերությունը,
որոշակի երկարությամբ դաշտերում հազվադեպա լինում անգլերենի ու հայերենի
հավասարությունն ըստ նիշերի քանակի... Մեսրոպ Մաշտոցը տառերը ստեղծելուց
հետոյա իմացել windows-i մասին ու արդեն ուշեր փոփոխել ինչ որ բան... բայց դե
հայենք չէ, կարանք չէ մի ձև կռուտիտ անենք ;)

լավ ես ասում, բայց էտ ձրի գործիքները շուտ են կոտրվում

Ժամանակին հետևի նոր վերսիաներով թարմացնելուն, բանել չի լինի...
Համել լսելես էն նիուլավիմի Ջոնի պատմությունը ? Հարցնում են ճիշտա որ Ջոնը
ըտենց նիուլավիմիա ? Ասումա դե նիուլավիմին որնա, պռոստը ինքը ոչ մեկի պետք
չի որ իրան բռնեն :) .... հիմա մենք էտ ինչ պետքա սարքենք, որ ջարդելուց հենց մեր
սարքածը ջարդեն )))

Հա եթե փորձառու ծրագրավորող ես , խնդիր չկա հինգ էջանոց սայտի համար ինչ-որ բան հավաքել պհպ-ով

խոսքի 5 էջանոց սայտը որնա ? էսօրվա օրով ովա սայտը սահմանափակում էջերով ?
Դրա համար օգտագործի CMS , որ համ դու գոհ մնաս համ կլիենտը, որ սայտի
հնարավորությունները խիստ սահմանափակ չլինեն, որ վաղը մյուս օր մի հատ լուրջ
ֆունկցիա պետք ըլնի, վռազ քաշես համապատասխան կոմպոնենտը, անհրաժեշտության
դեպքում մի 2 բան փոփոխես ու վերջ :ok

Ժողովուրդ ջան, արեք CMS-ի թեմայով չվիճենք, մեր հայկական սայտերին հենց
CMS-ա պետք հիմնականում... Տեսելեք ինչ թյուրիմածություն սայտեր ունենք ?
Բա կարողա որ սաղ Open Source CMS-ով լինեին էտ վիճակն ըլներ ? Էղածն ինչա,
մի օր նստես ամեն սայտի վրա ընտիր գործ կդառնա... Ես դաժե որոշ առումներով
կողմեմ դիզայննել ինչ որ ձև թխել, չեմ ասում կլոն բայց դե նմանակել պետքա էլի,
մեր մոտ Դավինչիներ չկան, կարմիր/կապույտ/ծիրանագույն վիճակա )))

monster
25.04.2009, 05:16
monster »» բավարար գիտելիքների դեպքում քո սարքածը միշտ ավելի ճկուն ու նեղուվածության մանր հարցերին ավելի հեշտ ադապտացվող կարող է լինել քան CMS ձևափոխելը… Օրինակ լիքը դիզայն թեմփլեյթներ կան, սկսած վիզիտկաների վերջացրած բուկլետների և սայտերի, այդ դեպքում ինչն ա ստիպում աշխարհին ստեղծել նորը սեփականը՞ :)

Հարց չկա Ադմին ջան, քո հետ վիճել չկա )))
Բայց և այնպես ինչել սարքես, օգտագործելու էս չէ Open Source Editor-ներ, JavaScript library-ներից jQuery, Lightbox, thickbox ու մնացած ինչ կա չկա ))) դե ոնցոր ասում են, էշը ուտնք պոչի վրա լրվենք ? հենա CMS-ը շատ գրագետ սբորկայա էլի, համել էտ ինչ գիտելիք պետքա ունենա մարդը, որ միլիոնավոր աշխարհահայտ նախագծողների համատեղ աշխատանքին գերազանցի ??? Joomla-ի թիմը մի հատ նայեք, մի հատ Joomla սատարող անհատներին նայեք, դրանց գրած բաղկացուցիչ ծրագրերը նայեք, նոր խորացեք մենք "աշխարհի" հետ կապ ունենք թե չէ: Ինչքան էլ ասեն, մեկա Հայաստանում IT-ն թույլա զարգացած, ու եթե չընդօրինակենք հայտնիներին, ու ժամանակը ծախսենք խիստ ինդիվիդուալ նախագծերի վրա, կարողա վաաաբշե հետ մնանք ))) Համել կարաք ինձ ցույց տակ մի հատ հայկական նորմալ սայտ, սեփական CMS-ով ? Նայենք ու համեմատենք CMS-ովների հետ... Համել ասումեմ, արագա զարգանում ամեն ինչ, անհատը չի կարա էն արագությամբ իրա սայտերը ֆունկցիոնալ փոփոխի, ինչ որ հայտնի CMS-ներն են անում, իրանց հզոր թիմերով:

T!gran
26.04.2009, 15:51
Ինչից վերցրիր , որ ես դեմ եմ cms-ներին/ ուղղակի նորից եմ ասում ՝ անվտանգության հարցը և սխալների շատությունը նկատի ունենալով եմ
ասում որ դրանք «շուտ են ջարդվում»: /, ես դրանցով աշխատում եմ հիմա և միշտ ել
զգացել եմ դրանց առավելությունները, ուղակի կրկնվեմ ՝ դրանց հայերեն թարգմանություննները
կամ չկան ազատ տարածման մեջ, կամ ել շատ անհաջող են, մասանակի կողմ եմ նրան, որ
հայերենը տեխնիկայի լեզու չե , օրինակ Վիստայի «Չեղարկել»-ը և այլն, բայց կան միջազգային
բառեր, որոնց հետագա ներթափանցումը հայերենի մեջ չպետքե կասեցնել, քանի որ չկան դրանց
հայերեն նույն իմաստով բառեր, նայեք ռոեւսերենին, ինչքան հարուստ լեզու է ,
բայց ռունետում քիչ չեն անգլերեն բառեր, «ռուսերենացված» ,

կայքի էջերի թիվը որոշում է պատվիրողը, եթե համապատասխան քանակությամբ նյութ չկա
ես չեմ կարա ստեղծեմ 100 էջանոց կայք, բայց շաբլոնում դրա հետագա զարգացման
համար իհարկե տեղ եմ թողում

Xelgen
26.04.2009, 16:56
Հիմա ուզում ես ասել, որ ես կամ դու մակ մեկ ուրիշ անհատ կամ ծրագրավորողների խումբ ավելի արդյունավետ կաշխատի զրոյից մեծ համակարգ սարքելու ու դրա հետագա ֆունկցիոնալ փոփոխությունների վրա, քան CMS օգտագործելու դեպքում ??? Թե ի նկատի ունես անվտանգությունը (որը նույնպես հայտնի CMS-ների մոտ ժամանակին թարմացնելու դեպքում պահպանվում է)...

Ստեղ իրար լավ հասկանլու համար, պետք է որոշենք թե ինչ ինկատի ունենք կայք ասելով։
ՎալոդՀոպարի ֆրինետի տնային էջն էլ է կայք, ֆեյբուքն էլ է կայք, եԲեյ-ն էլ ե կայք, Գուգլն էլ է կայք։

Եթե պետք է միայն ստանդարտ CMS-ի և նորմալ մոդուլների ֆունկցիոնալ + աննշան փոփոխություններ, իհարկե արժի CMS վերցնել-պրծնել։
Բայց ի՞նչ անել, եթե ոչ այդքան ստանդարտ բան է պետք։ Շատ դեպքերում ավելի էֆֆեկտիվ է արդեն սեփականը, կոնկրետ խնդիրը նախընրած ձևով լուծող ստեղծել։
Դա մեկ կողմից, երկրորդը բացի վերջնական, կամ համարյա վերջնական տեսք և ճարտարագիտություն ունեցող համակարգերի կամ ֆրեյմվորքեր՝ CodeIgniter, Zend Framework, Symphony, CakePHP և այլն (այլ լեզուների համար Django, Ruby on Rails)։
Նրանք ազատում են 0-ից կմախքը կազմելու, ստանդարտ բաներ իրականացնելու գլխացավից, բայց միաժամանակ համարյա որևէ բան քեզ չեն թելադրում։
Եվ երրորդը, եթե մենք խոսում ենք որևէ կազմակերպության կամ թիմի մասին, ապա նրանք
մի անգամ են 0-ից ստեղծելու նրանց համակարգը, որը հինգ մատի պես գիտեն, և հետո այն ձևափոխելու կոնկրետ խնդիրների համար։ Համարյա նույն բանն է ստացվում։

Ինչ վերաբերվում է անվտանգությանը, ապա վաղուց ապացուցված և հայտնի բան է որ Փակ/անհայտ լինելը եթե պակաս անվտանգ չի դարձնում, ապա ավելի անվտանգ հաստատ չի դարձնում։ Կարող ես կարդալ Security by Obscurity մոտեցման և դրա ոչ էֆֆեկտիվ լինելու մասին, օրինակներ ինձ թվում է ինքդ կարող ես բերել։
Այդպես որ «սեփական գրածի» «անվտանգությունը» իմ համար շատ կասկածելի է։

ՑՄՍ-ների խնդիրներից կարող եմ նշել օրինակ այն, որ իմ տեսած ոչ մի խոշոր և լուրջ ՑՄՍ մինչև հիմա չի ապահովում 100% բազմալեզվանիություն։ Ինչ որ մանր-մունր բաներ են մնալու, որոնք կարող են լինել միայն մեկ լեզվով։ Մոդուլները որպես կանոն այդ առումով էլ ավելի տխուր վիճակում են։
Թարգմանելը, համաձայն եմ խնդիր չէ, բայց 100% թարգմանություն կայքի բոլոր լեզուներով ոչ միշտ է հնարավոր ապահովել։

Ուրիշ բան հիշեցի, ասում են կա երկու մոտեցում, ծրագրավորողի որը մտածում է, որ իրա գրածից լավը չկա, ու ամեն խնդիր ինքն է լուծում, և ադմինի մոտեցումը, որ ինչ պետք է արդեն ստեղված լավ գրված է, և նա դա է վերցնում է կոնֆիգ անում։
Այստեղ ադմին և ծրագրավորող, մտածելակերպ է և ոչ թե մասնագիտություն/զբաղմունք։

Xelgen
26.04.2009, 17:09
Մի հարց ել կա, ինչ իմաստ ունի Drupali օրինակ Install -ի թարգմանությունը, եթե նախագիծով որոշված է ամբողջապես թարգմանել դա ուրիշ բան, բայց մեկա ցմս-ի տեղադրելուց հետո այդ ֆոլդերը պետք է ջնջել, ու դրա հայերեն լինել -չլինելը երևի ենքան ել կարևոր չի

Համաձայն եմ, դա առաջնային չէ, բայց քանի որ այդ տողերը սկբից էին գալիս, մեծ մասը թարգմանվել էր։
Այն տողերը որոնք նախատեսված էն ադմինի համար՝ զանազան սխալներ, խնդիրներ և այլն, կարելի է վերջում թարգմանել, կամ նույնիս չթարգմանել, քանի որ հաճախ շատ հատուկ թերմիններ են, և թարգմանելուց միայն ավելի անհասկանալի կդառնան։

T!gran
26.04.2009, 21:08
ՑՄՍ-ների խնդիրներից կարող եմ նշել օրինակ այն, որ իմ տեսած ոչ մի խոշոր և լուրջ ՑՄՍ մինչև հիմա չի ապահովում 100% բազմալեզվանիություն։ Ինչ որ մանր-մունր բաներ են մնալու, որոնք կարող են լինել միայն մեկ լեզվով։ Մոդուլները որպես կանոն այդ առումով էլ ավելի տխուր վիճակում են։ Թարգմանելը, համաձայն եմ խնդիր չէ, բայց 100% թարգմանություն կայքի բոլոր լեզուներով ոչ միշտ է հնարավոր ապահովել։

Իսկ էս CMS-ն տեսել ես՞
http://cmsmadesimple.org
Բազմալեզու տարբերակը
http://dev.cmsmadesimple.org/projects/multilang
խոստանում են , որ 2.0 ռելիզից բազմալեզեւ լինելը կլինի հիմնական տարբերակում, որպես ներկառուցված ֆունկցիա, բայց հիմա ել այս տարբերակը նորմալ աշխատում է