PDA

Դիտել ողջ տարբերակը : Ռուս քաղաքական գործիչը Հայաստանին վերջնագիր ներկայացրեց

Artgeo
22.04.2009, 22:53
Եվ այսպես, ազգությամբ հայ ռուս քաղաքական գործիչ Սեմյոն Բաղդասարովը խիստ քննադատել է Հայաստանին, Վրաստանում մայիսին անց կացվող ՆԱՏՈյի զորավարժություններին մասնակցության համար:

"Это крупная ошибка армянского руководства. Нас напрягает процесс поиска Арменией новых союзников. Турция никогда не будет другом Армении, а Россию вы можете и потерять. Либо вы член ОДКБ, либо вы должны будете занять другую позицию, и на Россию больше не рассчитывать", - заявил он.
http://regnum.ru/news/1154715.html
Հիշեցնեմ, որ այս ամենը տեղի ունենում Ս. Սարգսյանի Մոսկվա այցելությունից մեկ օր առաջ:
Ի՞նչ եք կարծում ինչ զիջողական քայլեր են պահանջելու Սերժիկից:

Norton
23.04.2009, 00:11
Եվ այսպես, ազգությամբ հայ ռուս քաղաքական գործիչ Սեմյոն Բաղդասարովը խիստ քննադատել է Հայաստանին, Վրաստանում մայիսին անց կացվող ՆԱՏՈյի զորավարժություններին մասնակցության համար:
Սա մասնավոր տեսակետա ընդամենը ու չի կարելի դիտարկել որպես "վերջնագիր":

ministr
23.04.2009, 00:20
Դրանց մոտ մի հատ սեփական տեսակետ կա - Պուտին ձաձայինը, ու ոչ ոքի գլուխը էնքան պինդ չի նստած որ ինքն իրան մտքեր արտահայտի: Մի ժամանակ մեկն եկավ ֆորպոստ ասեց, հետո Զատուլինն էր սովորացնում որը որից հետո ա, հիմա էլ սա...
Երբ որ Ադրբեջանի հետ սիլի բիլի են անում, էդ նորմալա, բայց որ կողքի երկիր ենք գնում զորավարժության հիշում են ինչ կա չկա... աչքիս մեզ արդեն ոչ թե ֆորպոստ են նայում, այլ կնիկ, որ երբ ոնց ուզենան հագցնեն, լեվի գնան, բայց որ մի հատ կողքի վրա բարև տանք կարմրեն մինչև սոխի գլուխ...

Ambrosine
23.04.2009, 00:25
ուրեմն ասեմ... պետք չի այդքան մեծ ուշադրություն դարձնել: Նա ընդամենը իր կարծիքն է հայտնել, որը ուղղակի մեսիջ է մեր իշխանությունների համար: ԱՅդքանը, Ռուսաստանը բացահայտ չի կարող արգելել: Դա կարող է ռուս-ամերիկյան ռեսեթը խաթարել

ministr
23.04.2009, 00:27
Պարզա որ բացահայտ չի արգելի, բայց չեղած տեղից ահագին զիջումներ կպահանջի:

Norton
23.04.2009, 00:32
Դրանց մոտ մի հատ սեփական տեսակետ կա - Պուտին ձաձայինը, ու ոչ ոքի գլուխը էնքան պինդ չի նստած որ ինքն իրան մտքեր արտահայտի: Մի ժամանակ մեկն եկավ ֆորպոստ ասեց, հետո Զատուլինն էր սովորացնում որը որից հետո ա, հիմա էլ սա...
Ինչ-որ իշխանության ստրուկտուրաների մեջ չգտնվոց գոնե իմ համար անհայտ քաղաքական գործչի հայտարարությունը կարծում եմ շատ թույլ է, որ խոսանք վերջնագրերից: Ֆորպոստը ուրիշ դեպք էր:

Ambrosine
23.04.2009, 00:41
Պարզա որ բացահայտ չի արգելի, բայց չեղած տեղից ահագին զիջումներ կպահանջի:
էլ ինչ զիջում? մնում ա ռուսական անձնագրեր բաժանեն ու վերջ... դաժե օդն ա ռուսներինը.. մենակ գազի հոտ ա գալիս

Artgeo
23.04.2009, 09:01
Հայկական ԶԼՄ-ները սրա մասին լռում են, փբայց գրում են, որ

Սեմյոն Բագդասարով. Թուրքիան պետք է զղջա Հայոց ցեղասպանության համար
22.04.2009 19:48 GMT+04:00 Print version Send to mail
/PanARMENIAN.Net/ ՌԴ Պետդումայի պատգամավոր Սեմյոն Բագդասարովը «Հայաստան-Թուրքիա. իրական տեղաշարժեր երկկողմանի հարաբերություններու՞մ, թե՞ գերտերությունների աշխարհաքաղաքական խաղեր» թեմայով Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը եւ հայկական սփյուռքը պետք է շարունակեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը եւ բոլոր ջանքերը գործադրեն դրա համար: «Դա դրական գործընթաց է եւ այն պետք է շարունակել: Թուրքիան պետք է ընդունի այն փաստը, որ Օսմանյան կայսրությունում իրականացվել է Հայոց ցեղասպանություն»,- նշել է ռուս պատգամավորը: Նրա խոսքերով, խոսք անգամ չի կարող գնալ պատմության ուսումնասիրման հանձնաժողով ստեղծելու մասին: «Թուրքիան պետք է զղջա այն ամենի համար, ինչ կատարվել է Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ շուրջ մեկ դար առաջ, ինչպես դա արել է Գերմանիան Հոլոքոստի դեպքում»,- ընդգծել է Սեմյոն Բաղդասարովը:

http://panarmenian.net/arm/

Էս հայտարարությունը բավականին կարևոր ա, քանի որ վստահ եմ, որ Սերժին այսօր Մոսկվայում ճնշելու են ու ստիպելու որոշակի զիջումների գնալ: Մնում ա պարզել, թե ինչ զիջումների...

Արիացի
23.04.2009, 09:32
Հայկական ԶԼՄ-ները սրա մասին լռում են, փբայց գրում են, որ

http://panarmenian.net/arm/

Էս հայտարարությունը բավականին կարևոր ա, քանի որ վստահ եմ, որ Սերժին այսօր Մոսկվայում ճնշելու են ու ստիպելու որոշակի զիջումների գնալ: Մնում ա պարզել, թե ինչ զիջումների...

Ինձ թվում ա, Սերժը էնքան անխելք չի, որ չհասկանա, որ կամայական զիջում թե ցեղասպանության, թե Արցախի հարցում, իր համար ինքնակապիտուլյացիա ա ու հավասարազոր ա իշխանության կորուստի:

Վիշապ
23.04.2009, 09:41
Ինձ թվում ա, Սերժը էնքան անխելք չի, որ չհասկանա, որ կամայական զիջում թե ցեղասպանության, թե Արցախի հարցում, իր համար ինքնակապիտուլյացիա ա ու հավասարազոր ա իշխանության կորուստի:

Ծիծաղելի է, եթե ձեզ թվում է, թե Սերժի կարծիքը Մոսկվայում հարցնելու են։ Ոնց որ կոմբատը սերժանտին ասի. ես ուզում եմ որ դու պլացում 10 շրջան սողաս, ի՞նչ կարծիքի ես։ Սերժը Մոսկվայի «դաբրո»–յով է կրակել ժողովրդի վրա ու դարձել նախագահ։ Ու կրունկներդ կտեսենք, բայց երբևէ չեք լսի, որ Սերժը Մոսկվայում ինչ–ինչ հարցում առարկություն է արել։

Արիացի
23.04.2009, 09:44

Եթե Սերժի հիմարության արդյունքում ժողովուրդը դուրս գա նրա դեմ, նրան ոչ մոսկվան, ոչ էլ մեդվեդը չեն փրկի: Գոնե դա ինքը գիտակցում ա, իսկ եթե չի գիտակցում, ավելի վատ իրա համար:

Վիշապ
23.04.2009, 09:48
Սերժ Սարգսյանը, ի տարբերություն Ալիևի, ոչինչ չի կարող առաջարկել Մեդվեդևին, ռուս վերլուծաբան

Դմիտրի Մեդվեդևի՝ Իլհամ Ալիևի հետ կայացած բանակացություններից հետո այսօր Մոսկվայում է գտնվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Երեկ «Эхо Москвы» ռադիոկայանի եթերում Սերժ Սարգյանին նվիրված հաղորդման ժամանակ, հայտնի լրագրող Ալեքսեյ Վենեդիկտովը հայտարարել է, որ իր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը Մոսկվայում է իր իսկ խնդրանքով։

Վենեդիկտովը նաև նշել, որ այցի ընթացքում Հայաստանին, Ղազախստանի օրինակով, խորհուրդ կտան չմասնակցել ՆԱՏՕ–ի զորավարժություններին։

Իր հերթին, հաղորդման մասնակից «Московский Комсомолец» թերթի վերլուծաբան Ալեքսանդր Գուդբերգն ասել է, որ «պարզ չէ, թե ինչ կարող է Ռուսաստանին առաջարկել Սերժ Սարգսյանը։ Այդ առումով, նա համեմատելի չէ Ալիևի հետ»։ Ռուս վերլուծաբանը կայանալիք այցը որակել է որպես «Հայաստանի նախագահի համար բարդ»։
Արիացի, ժողովուրդը Սերժի դեմ դուրս է եկել եթե հիշում ես։ Ու էլի դուրս կգա։ Պարզապես ժողովուրդը հիմա չգիտի թե ինչ է կատարվում։ Իսկ երբ իմանա, արդեն կարող է շատ ուշ լինել, երբ ժողովուրդը մի օր քնից զարթնի ու պարզվի պատերազմ է սկսվել։

Artgeo
23.04.2009, 09:59
Ինձ թվում ա, Սերժը էնքան անխելք չի, որ չհասկանա, որ կամայական զիջում թե ցեղասպանության, թե Արցախի հարցում, իր համար ինքնակապիտուլյացիա ա ու հավասարազոր ա իշխանության կորուստի:
«Սպասիբա Դմիտրի Անատոլիչ, մարտի մեկին աջակցելու համար, խմենք հետագա աջակցության համար»
http://cache.daylife.com/imageserve/0bx1b8279Q14o/610x.jpg

Իշխանության կորուստ չի լինի, եթե սուս ու փուս անի այն, ինչ պուծինն է ուզում։

Տրիբուն
23.04.2009, 10:43
Ինձ թվում ա, Սերժը էնքան անխելք չի, որ չհասկանա, որ կամայական զիջում թե ցեղասպանության, թե Արցախի հարցում, իր համար ինքնակապիտուլյացիա ա ու հավասարազոր ա իշխանության կորուստի:
Արիացի ջան, Սերժը էլ ի՞նչ պիտի անի, որ հասկանաք, որ իշխանությունը պահելու համար Ղարաբաղն էլ Ցեղասպանությունն էլ փաթեթավորած ունի: Երկու ամսից ավել ա, սաղ աշխարհի ԶԼՄ-ները գրում են, որ Հայաստանը զիջումների ա գնում, ու հայկական կողմից պաշտոնապես ոչ մի ժխտում չի եղել, դուք ստեղ նստած եթեներով եք խոսում: Ի՞նչ անի, Ղարաբաղն ու Ցեղասպանությունը տանի Նյու Յորքի բորսա ու հանի ուղղակի վաճառքի, օպտոմ առնողին էլ զեղչով տա, որ հասկանաք, որ էս մարդու համար բացի իրա շխանության մնալուց ուրիշ բան չի հետաքրքրում…

Մարդիկ մարտի մեկին Նոյեմբերյանից ու Իջևանից Ադրբեջանի սահմանի վրայից բանակը հանում են բերում են լցնում են Երևան, որ սեփական ժողովրդի վրա կրակեն, դու ստեղ ուզում ես համոզես որ Սերժը պիտի ռուսներին ասածին դեմ բան անի:

Rammer
23.04.2009, 11:33
Բայց դուք պատկերացնում եք Crazy Frog-ին գալավաստիկ Մեդվեդևը էտ նատոի համար ինչ ա անելուււււ...վայ քու արա Սերժիկ ջան, էս ինչ օրն ընգար. սկզբից գոռալու ա վրան, ջղայնանալու ա, հետո տղերքին կանչելու ու սկսեն կայաֆավատ լինել...:D

Իսկ ավելի լուրջ. տեսնես կգա մի օր որ հայ-ռուսական հարաբերությունները չլինեն "լակոտ-հոպար" հարաբերություններ: Ախր, եթե լակոտ ես պետք ա իմանաս էլի ում լակոտը լինես որ լավ լինի...

Արիացի
23.04.2009, 11:35
Արիացի ջան, Սերժը էլ ի՞նչ պիտի անի, որ հասկանաք, որ իշխանությունը պահելու համար Ղարաբաղն էլ Ցեղասպանությունն էլ փաթեթավորած ունի: Երկու ամսից ավել ա, սաղ աշխարհի ԶԼՄ-ները գրում են, որ Հայաստանը զիջումների ա գնում, ու հայկական կողմից պաշտոնապես ոչ մի ժխտում չի եղել, դուք ստեղ նստած եթեներով եք խոսում: Ի՞նչ անի, Ղարաբաղն ու Ցեղասպանությունը տանի Նյու Յորքի բորսա ու հանի ուղղակի վաճառքի, օպտոմ առնողին էլ զեղչով տա, որ հասկանաք, որ էս մարդու համար բացի իրա շխանության մնալուց ուրիշ բան չի հետաքրքրում…

Մարդիկ մարտի մեկին Նոյեմբերյանից ու Իջևանից Ադրբեջանի սահմանի վրայից բանակը հանում են բերում են լցնում են Երևան, որ սեփական ժողովրդի վրա կրակեն, դու ստեղ ուզում ես համոզես որ Սերժը պիտի ռուսներին ասածին դեմ բան անի:
Ես չեմ ասում, որ Սերժը պիտ ռուսների ասածին դեմ բան անի, ես ասում եմ, եթե ինքը զիջումների գնա, դա հավասարազոր ա իշխանափոխության ու ինքը էդքանը պտի գիտակցի: Որպեսզի իմ տեսակետը ավելի ճիշտ հասկանաս սենց ասեմ: Ես այդքան էլ համոզված չեմ, որ մերոնք արտաքին ճնշման տակ զիջումների չեն գնա, հուսով եմ տենց բան չեն անի: Բայց եթե անեն, շատ արագ կարգով ամբողջ Հայաստանի տարածքով այնպիսի բողոքի ալիք կբարձրանա, որ իրանք չեն էլ հասցնի աչքերը թարթել ու կհայտնվեն այլ վայրում ու այլ կարգավիճակով: Ու էստեղ իրանց ոչ պուծին ձաձան կփրկի, ոչ էլ այլ գերբնական ուժեր: Այ էս վերջինում ես համոզված եմ:

Էս մի տարիա բողոքի ակցիաներ անողներն էլ տա՞նձ են :o
Արտ, ես ասեցի մեծամասնությունը, իսկ բողոքի ակցիաներ անողները մեծամասնություն չեն:

Արիացի ջան, մարդ չգիտի էլ ծիծաղի թե լացի ասածներիդ վրա։
Եղբայր, դեմ դուրս եկողը արդեն վաղուց դուրս եկած պիտի լիներ։

Չէ, Արշակ, ես լիքը մարդ գիտեմ, որ դեմ դուրս չեն եկել, բայց որոշակի արարքների դեպքում դեմ դուրս կգան:

Rammer
23.04.2009, 11:45
Որոշակի արաքը որն է? Ղարաբաղի հարցը?

Արիացի
23.04.2009, 11:57
բա ինչն ա կողմ ?? արտաքին հարաբերություններին, թե զորաց քարերին ??

զօրաց քարերին:

Արիացի
23.04.2009, 12:01
Դե փաստորեն Էտ "մեծամասնության" համար և ներքին և արտաքին քաղաքականության մեջ լյոխ լյավա հա?:)
Էտ անտարբեր "մեծամասնությունը" միշտ էլ մի բան կգտնի իրա անգործությունն ու անտարբերությունը արդարացնելու համար...

Չէ ես մեծամասնության մասին չէի ասում, դու շփոթում ես: Ես խոսում էի իմ ճանաչած որոշ մարդկանց մասին:

Elmo
23.04.2009, 12:39
Մոդերատորական: Թեմայից շեղվեցինք, այլ թեմայի նյութ ենք քննարկում: Թեման 10 րոպեով փակվում է, գրառումները ըստ թեմաների վերաբաշխելու համար: Քննարկումները կշարունակենք 10 րոպեյից համապատասխան թեմայում:

Քննարկման ընթացքը շեղվեց՝ խոսվեց հնարավոր իշխանափոխության և ընդիմության հանրահավաքների, համակիրների քանակի և նպատակների մասին: Տվյալ գրառումները տեղափոխվել են այսետղ (http://www.akumb.am/showthread.php?p=1667627): Քննարկումները կարող եք շարունակել այստեղ (http://www.akumb.am/showthread.php?p=1667627): Իսկ այս թեման վերաբացվում է, և պետք է պարունակի իրեն համապատասխան քննարկումներ:

Norton
23.04.2009, 17:37
Արտ, ես ասեցի մեծամասնությունը, իսկ բողոքի ակցիաներ անողները մեծամասնություն չեն:
Դե էդ ձեր մեծամասնությունով մի բան արեք, երկիրը ավիրվումա, խի եք նստել տներով ու առիթից առիթ մեծ-մեծ խոսում: Մեծամասնությունն եք լիդեր գտեք, ղեկավարեք, մեկ էլ տեսար մենք փոքրամասնութունով միացանք էդ շարժմանը:
Մի բան էլ մարդիկ, որ հանգիստ խղճով ընդունում են, որ իրենց երկրում իրենց իշխանությունը իրենց կոտորում է, արդեն մի քիչ ծիծաղելիա հնչում զիջուների չգանլու մասին հայտարարությունները:

Elmo
23.04.2009, 18:03
Դե էդ ձեր մեծամասնությունով մի բան արեք, երկիրը ավիրվումա

Երկիրը ծախել են ռսներին փողն էլ կերել են: Էլ անելու բան չկա:

Վիշապ
23.04.2009, 18:52
Երկիրը ծախել են ռսներին փողն էլ կերել են: Էլ անելու բան չկա:

Բա էլ ի՞նչ ենք անիմաստ ջուր ծեծում մի ամբողջ բաժնում։ Ջնջեք «Քաղաքականություն» բաժինը առհասարակ ու փոխարենը թեմա բացեք՝ «Էմիգրացիայի լավագույն ուղիները՝ Պապուա Նոր Գվինեա, որտեղ հայկական խաշլամայի մասին դեռ չգիտեն»։:P

Ambrosine
23.04.2009, 22:49
«Սպասիբա Դմիտրի Անատոլիչ, մարտի մեկին աջակցելու համար, խմենք հետագա աջակցության համար»
http://cache.daylife.com/imageserve/0bx1b8279Q14o/610x.jpg

Իշխանության կորուստ չի լինի, եթե սուս ու փուս անի այն, ինչ պուծինն է ուզում։
իսկը տիրոջ ու ծառայի համատեղ լուսանկար...

Տրիբուն
24.04.2009, 08:55
Երկիրը ծախել են ռսներին փողն էլ կերել են: Էլ անելու բան չկա:
Ինչի՞ չկա ապեր: Կարանք Արիացու ասած մշակութային բարեփոխումներն անենք - ասենք բոլորս անուն ազգանուններս փոխենք դառնանք Վիծյա Իվանով: