PDA

Դիտել ողջ տարբերակը : Հրատարակչային ձևավորում



HardRock
22.04.2009, 14:57
Իմ կարծիքով սա էլ պետքա լիներ վերին հատվածում, Եռաչափ գրաֆիկա և Վեբ ձևավորում հատվածում, բայց այդ տեղ փաստորեն բաժին բացելու հնարավորություն չկա:
Այս բաժնում ես չեմ ուզում առանձնացնել ծրագրերը, այլ կուզենայի քնարկվեր թղթային ձևավորման խնդիրներ ընդհանուր առմամբ: Ես ինքս աշխատում եմ թերթում, ձևավորող և օգտագործում եմ QuarkXPress ծրագիրը, որը իմ կարծիքով շատ հարմար է ամենօրյա պարբերականների համար, ասենք ինչքան գիտեմ մեր մոտ բոլոր թերթերն էլ այս ծրագրով են սարքվում, բայց կան նաև այլ ծրագրեր որոնք օգնում են սրան, հիմնականում ռաստրային Photoshop, և վեքտորային Adobe Illustrator, CorelDRAW: Հա կա նաև Adobe InDesign ծրագիրը, որը հավասարազոր է QuarkXPress-ին բայց սրանով ավելի շատ գունավոր ամսագրեր են սարքում: Սպասում եմ քննարկումների և աշխատանքային հարց-պատասխանների:

Chuk
22.04.2009, 15:10
Որքան գիտեմ Հայաստանում թերթերի համար սակավ չեն օգտագործել նաև Adobe PageMaker ծրագիրը, իսկ ընդհանրապես թե՛ QuarkXPress-ը, թե Adobe InDesign-ը պրոֆեսիոնալ ու մրցակից ծրագրեր են և երկուսով էլ կարելի է պատրաստել թե՛ ամսագրերի, թե՛ թերթերի, թե՛ գրքերի, ինչպես նաև տպագրական շատ այլ ծրագրերի համար: Կոնկրետ մեր հրատարակչությունը վերջին տարիներին առավելություն է տալիս InDesign-ին, բայց ըստ էության միանշանակ պնդել մեկի առավելությունը մյուսի նկատմամբ, հնարավոր չի ;)

HardRock
22.04.2009, 15:22
InDesign-ը եկելա փոխարինելու PageMaker-ին: Ինչքան գիտեմ Adobe-ը էլ թողարկելու այդ ծրագիրը: Այ շատ հետաքրքիրա, ձեր մոտ հայերեն տողադարձների հարցը վոնցա լուծվում: QuarkXPress 3.2 և QuarkXPress 5 առանձին գրած XTension ֆայլ ունի, որը բնականաբար մերոնք են գրել: QuarkXPress 7 և 8 ունեմ, լիքը հետաքրքիր բան կա ավելացրած բայց վոևովհետև տողադարձի խնդիր կա, չենք կարողանում անցնել նոր տարբերակներին:

Chuk
22.04.2009, 15:29
InDesign-ը եկելա փոխարինելու PageMaker-ին: Ինչքան գիտեմ Adobe-ը էլ թողարկելու այդ ծրագիրը: Այ շատ հետաքրքիրա, ձեր մոտ հայերեն տողադարձների հարցը վոնցա լուծվում: QuarkXPress 3.2 և QuarkXPress 5 առանձին գրած XTension ֆայլ ունի, որը բնականաբար մերոնք են գրել: QuarkXPress 7 և 8 ունեմ, լիքը հետաքրքիր բան կա ավելացրած բայց վոևովհետև տողադարձի խնդիր կա, չենք կարողանում անցնել նոր տարբերակներին:
Adobe PageMaker-ը հասել էր, այսպես ասած, տուպիկի: Ու չնայած դրան որոշ ժամանակ InDesign-ն ու PageMaker-ը զուգահեռ զարգացվում էին, փորձ է արվել PageMaker-ը տուպիկից հանել: Սրանք իրարից էապես տարբերվող, ընդ որում երկուսն էլ շատ հզոր ծրագրեր են: Մինչ այսօր էլ կան PageMaker կիրառողներ:

Ինչ վերաբերվում է Xtension-ին, ապա այդ նույն տողադարձի ծրագրի հեղինակը ունի նոր ու շատ հարմարավետ ծրագիր, որը աշխատում է Windows օպերացիոն համակարգի բոլոր ծրագրերի, այդ թվում Indesign CS2-CS4, QuarkXPress 6-8, Word և այլ ծրագրերի հետ: Ծրագիրը վաճառվում է: Եթե հետաքրքրում է, կարող եմ կոնտակտները ճշտել և փոխանցել: Մենք օգտագործում ենք ու շատ գոհ ենք:

HardRock
22.04.2009, 15:36
Հա շաաաաաատ ա հետաքրքրում, եթե դժվար չի: Մի հարց, այդ ծրագիրը առանձինա, այսինքն չի՞ ինտեգրվում ծրագրի մեջ:

Chuk
22.04.2009, 15:46
Հա շաաաաաատ ա հետաքրքրում, եթե դժվար չի: Մի հարց, այդ ծրագիրը առանձինա, այսինքն չի՞ ինտեգրվում ծրագրի մեջ:

Ծրագրի մեջ առանձին չի նստում, բայց բավական հարմարավետ ինտեգրում է կազմակերպած՝ շատ հարմար: Ես մինչև օրվա վերջ հեռախոսի համարը կճշտեմ ու PM-ով կուղարկեմ: Մնացած հետաքրքրող հարցերը, մանրամասները կարող ես հենց իրենից իմանալ :)

osip
12.06.2009, 23:06
Chuk

Եթե հնարավոր է ինձ էլ PM արեք այդ կոնտակտ տվյալները, ես էլ մեծ հաճույքով ձեռք կբերեմ այդ ծրագիրը եթե դա իրոք աշխատում է նորմալ:

Իսկ ինչ վերաբերվում է թեմային.
Ես էլ էմ աշխատում տպագրության ոլորտում շատ երկար ժամանակ ու ամեն ինչ սկսվել է հենց Quark-ից, բայց միանշանակ InDesign-ը այսօր բարձունքում է գտնվում, թե՛ հարմարավետությամբ, թե՛ հնարավորություններով, ես վաղուց մոռացել եմ Quark-ի մասին, քանի որ կա InDesign, որը հիանալի է ամեն ինչով, մասնագետները բաց չեն թողել ոչինչ, ուզածդ ֆունկցիան կա այդ ծրագրում, միայն գտնել է պետք:

davidus
25.11.2010, 19:18
Ժողովուրդ, օգնության կարիք ունեմ:

Ուրեմն, ունեմ Quark-ով հավաքած տեքստ` A5 ֆորմատի թղթի վրա հավաքած, և երկկողմանի տպող պրինտեր: Հիմա, ուզում եմ տպեմ A4-ի վրա (երկու A5 մեկ A4-ի վրա) և մեջտեղից կարելով բրոշյուր ստանամ: Բայց չգիտեմ, ինչպես անել, որ ծրագիրը ավտոմատ էջերի տեղերը դասավորի ու ամեն էջի հետևի կողմում տպի այն էջերը, որ վերջնական արդյունքում ծալելուց հետո թերթերի հերթականությունը չխախտվի:

Ընդամենը 24 թերթ է, երկկողմանի տպելու դեպքում 12 է դառնում:

HardRock
08.07.2014, 15:52
Ժող. ֆորումում ով կա QuarkXpress-ով աշխատող, և որ տարբերակով: Խնդրում եմ արձագանքեք: