PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայաստանի <<կեղտոտ>> սպիտակեղենը



yerevakluram
22.04.2009, 12:36
Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների դաշինքի խումբն ապրիլի 21-ին կազմակերպել է ԵՄ Արևելյան գործընկերությանը նվիրված քննարկումներ ԵՄ Տարածաշրջանային կոմիտեում, որը Եվրահանձնախմբին, Եվրախորհրդարանին և Նախարարների խորհրդին կից խորհրդատվական մարմին է:

Կարդացեք նյութն ամբողջությամբ yerevaklur.am (http://yerevaklur.am) կայքում և թողեք ձեր մեկնաբանությունները:

Elmo
22.04.2009, 12:58
Կարդացեք նյութն ամբողջությամբ yerevaklur.am կայքում և թողեք ձեր մեկնաբանությունները:

ես լուրը ամբողջությամբ կտեղադրեմ այստեղ, որպեսզի քննարկումներն ու մեկնաբանությունները ծավալվեն նաև այստեղ: Այլապես թեման կհամարվի չքննարկվող և անիմաստ, որը փակման ենթակա կլինի:


Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների դաշինքի խումբն ապրիլի 21-ին կազմակերպել է ԵՄ Արևելյան գործընկերությանը նվիրված քննարկումներ ԵՄ Տարածաշրջանային կոմիտեում, որը Եվրահանձնախմբին, Եվրախորհրդարանին և Նախարարների խորհրդին կից խորհրդատվական մարմին է:
ՀԱԿ գրասենյակից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում ելույթ է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը:
Ելութը նվիրված է եղել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության անկյունաքարային հարցերին: Առանձնահատուկ շեշտվել են Հայաստանում իշխանությունների կողմից քաղաքացիական ազատությունների ճնշումները, մարդու իրավունքների ոտնահարումները, 2008թ.-ի նախագահական ընտրությունների կեղծումը, երկրում 55 քաղբանտարկյալների առկայությունը և իշխանությունների կողմից ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ շարունակվող հալածանքները:
Շահնազարյանի ելույթին հաջորդած քննարկման առանցքային թեմաներից են եղել նաև հայ-թուրքական հնարավոր հաշտեցման հեռանկարները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը և Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցերը:

Mephistopheles
22.04.2009, 13:12
Ի՞նչ կեղտոտ սպիտակեղեն

yerevakluram
22.04.2009, 13:29
Ձևակերպումը եկել է Օսկանյանից: Ընդդիմության ելույթները ԵԽԽՎ-ում նա անվանել է կեղտոտ սպիտակեղենի ցուցադրում Եվրոպայում: Շահնազարյանի ելույթը նոյնպօես իշխանությունները դիտարկում են այդ համատեքստում: