PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչպե՞ս եք վերաբերվում Crack-երին



Gevorg
18.06.2006, 01:34
Ինձ հետաքրքրում է Ձեր կարծիքը կրեկների և կրեկողների նկատմամբ՝ դրական է թե բացասական????

Artgeo
21.06.2006, 15:45
Նայած ինչ ծրագրեր են կոտրում։ Օրիանակ Բիլ Գեյթսի ծրագրերը մեր համար շատ են թանկ և քանի դեռ չկա մեր համար հասանելի ծրագրային ապահովում, ինչու՞ չկորտել :P

Բայց դեմ եմ մեր ծրագրավորողների ծրագրերը կետրելուն, քանի որ նրանց ֆինանսավորման միակ աղբյուրը վաճառված ծրագրերիցա ;)

linus
21.06.2006, 16:48
ենքան կլինեն կրեկները ինչքան և վչարովի ցրագրերը
ՈՊԵՆՍՈՈւՐՍ ֆորևեր

Սահակ
21.06.2006, 17:39
Նայած ինչ ծրագրեր են կոտրում։ Օրիանակ Բիլ Գեյթսի ծրագրերը մեր համար շատ են թանկ և քանի դեռ չկա մեր համար հասանելի ծրագրային ապահովում, ինչու՞ չկորտել :P
Ես դեմ եմ ծրագրեր կոտրելուն։ Մանավան Բիլ Գէյթսի ծրագրերը կոտրելուն։ Հիմա բացատրեմ ինչու։
Եթե Մայքրոսոֆտի ծրագրերը քո համար անհասանելի են, ապա Մայքրոսոֆթը քեզանից փող չի կարող վաստակել։
Հիմա դու որպես օգտագործող, ունես 2 տարբերակ՝
1. Հրաժարվել Մայքրոսոֆտից և օգտագործել կամ ավելի հասանելի ծրագրեր, օրինակ տեղական արտադրության, կամ open source ծրագրեր։ Այս դեպքում Մայքրոսոֆտը ապագայում էլ, քեզանից ոչ մի փող չի վաստակի։
2. Կոտրել Մայքրոսոֆտի ծրագրերը։ Այս դեպքում, երբ որ դու ավելի հարստանաս, կամ սկսես աշխատել լուրջ ֆիռմայում, վաղ թե ուշ, գնալու ես ու մուծելու ես Մայքրոսոֆթին լիքը փող, քանի որ սովոր ես իրենց ծրագրերին։

Մայքրոսոֆթի համար 2-րդ տարբերակը ավելի ձեռնատու է, քան առաջինը։

Մայքրոսոթի ծրագրեր կոտռելով դուք նրանցից ոչ մի բան չեք գողանում, քանի որ եթե չկոտռէիք մեկա չէիք առնելու։ Ընդհակառակը՝ իրենց ծրագրերը կոտռելով, դուք դառնում եք Մայքրոսոֆթի պոտենցիալ կլիենտ, որը իրենց շատ ձեռ է տալիս։

Մի բան էլ ասեմ։ Մայքրոսոֆթում մեծ ուշադրություն են դարձնում նրան որ իրենց ծրագրերը համեմատաբար հեշտ լինի կոտռել։ Կոտռած ծրագրերին ուղարկում են Security Updates, չնայած իրենց շատ-շատ հեշտ կլիներ դա չանել։ Հիմա էլ, Վիստա-ի համար դեռ դուրս չեկած ասում են որ կոտռած տարբերակում ուղղակի 3D-էֆֆեկտները չեն աշխատի, իսկ մնացածը կաշխատի։ Այսինքն իրանք այնտեղ նստած մտածում են, ոնց անենք որ կոտռած ծրագրերը միքիչ անհարմար լինեն, բայց ՇԱՏ անհարմար չլինեն, որպեսզի մարդիկ շարունակեն օգտագործել մեր ծրագրերը։

Մի խոսքով, եթե դու մեկա Մայքրոսոֆթի ծրագրերը առնողը չես, Մայքրոֆթին ավելի ձեռա տալիս որ դու իրանց ծրագիրը կոտռես ու մնաս իրենց պոտենցիալ կլիենտ, քանց թե սկսես օգտագործել իրենց մրցակցի ծրագրերը։

Gevorg
21.06.2006, 21:37
Մի քիչ ոնց որ կենտրոնանում ենք Մայքրոսոֆտի վրա։
Քո տեսակետը հասկանալի է, ԲԱՅՑ
1. Որ կողմ էլ պտտվենք միևնույն է Բիլլիի ծրագրերից խուսափել չենք կարող, նրանք ամենուրեք են։ Այնպես որ, հրաժարվել (համենայն դեպս առայժմ) ոչ մի կերպ չենք կարող։ Իսկ վճարել այդպիսի գումարներ ծրագրել ձեռք բերելու համար, համաձայնվեք, որ ամեն մեկը չի կարող իրեն թույլ տալ։ Բայց չօգտագործել չի լինի։ ՈՒ դիմում ենք հին ու փորձված մեթոդի օգնությանը՝ կրեկներն։ Եվ ի՞նչի վճարել, եթե կարող ես համարյա անվճար (ասենք՝ 1000 դրամով) ձեռք բերել կրեկած Վինդոուսի ցանկացած տարբերակ։ 2. Տանը Վինդոուս եմ օգտագործում և չեմ հասկանում, թե ի՞նչ օգուտ կարող է ունենալ իմ պես օգտագործողից Մայքրոսոֆտը։ Ես աշխատում եմ լուրջ բանկում, և այդ բանկը ի վերուստ օգտագործում է Վինդոուս (լիցենզիոն իհարկե), և օգտագործելու է Վինդոուս, քանի որ նրա համար մի որևէ այլ օպերացիոն համակարգի անցնելը միլիոններ կարժենա։ Համ էլ ես չգիտեմ որևէ բանկ, որը աշխատի այլ օպերացիոն համակարգով։ Հետևաբար ես սովոր լինեմ թե չլինեմ պետք է հարմարվեմ միջավայրի պայմաններին։
3. Գոյություն ունեն բազմաթիվ անվճար օպերացիոն համակարգեր, սակայն մեծամասնությունը օգտագործում է կրեկած Վինդոուս։ Ի՞նչու։ Որովհետև Վինդոուսը տեղադրելու, սովորելու և օգտագործելու համար ավելի հեշտ է և հարմար։ Կոպիտ ասած՝ միացնում ես և աշխատում։ Իսկ փորձիր տեղադրել որևիցե open source օպերացիոն համակարգ՝ գեմոռոյն ապահովված է ։) ։ Դրայվերներ, սերվիսներ, պորտեր... գժվես։ Այնպիսի տպավորություն է, որ ծրագրավորողները դիտմամբ ամեն ինչ բարդացնում են, կամ այնպես են արել, որ միայն ծրագրավորողները կարողանան օգտագործել։ Հետևաբար «հասարակ մահկանացուներին» մնում է յոլա գնալ կրեկած Վինդոուսով։
Իսկ ընդհանրապես, կոնկրետ ես օգտվում եմ մոտ 2 տասնյակ ծրագրերից, առանց որի ես չեմ պատկերացնում իմ աշատանքը համակարգչով, և դրանք բոլորն էլ վճարովի ծրագրեր են ու կրեկած, բնականաբար։ Եվ շնորհակալություն եմ հայտնում կրեկողներին, որ կարողանում ենք օգտագործել այդ ծրագրերը կրթվելու, զարգանալու, ինֆորմացիա ստանալու, և ինչու չէ՝ փող աշխատելու համար։

Intel
22.06.2006, 08:09
Ես իրանց շատ եմ սիրում, ու իրանցից եքա շնորհակալ եմ:

AMzone
30.03.2007, 00:41
ժող ջան առանց կրեկի չի լինի:

Armeno
30.03.2007, 11:24
Ես վերաբերվում եմ դրական.Իսկ եթե իմ գրած ծրագիրը Կռեկ անեին.արդեն կկատաղեի

Egern.net
30.03.2007, 13:53
Ես վերաբերվում եմ դրական.Իսկ եթե իմ գրած ծրագիրը Կռեկ անեին.արդեն կկատաղեի
հաաա, հայկական տարբերակով :)

linus
30.03.2007, 15:08
Ես վերաբերվում եմ դրական.Իսկ եթե իմ գրած ծրագիրը Կռեկ անեին.արդեն կկատաղեի
է դու ել ենպես արա որ չկարողանան կրակ անել:)

Gevorg
02.04.2007, 23:22
է դու ել ենպես արա որ չկարողանան կրակ անել:)

Դա էլ արդեն հրեական տարբերակով :)

Mesrop
03.04.2007, 08:27
Շատ լավ բան ա է ախր կռեկը…
բայց եթե իմ գրած ծրագրի վրա հայտնվեր կռեկ, ես կգժվեի… :)

Ֆորսա Բարսա
08.04.2007, 12:46
վերաբերվում եմ շատ լավ, ասենք Վիստան դուրս շատ ա եկել բայց լիցենզիոն վերսիայի համար 380 դոլար չէի տա

Root
25.04.2007, 09:08
ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ԿՎԵՐԱԲԵՐՎԵԻ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏԱԾ $100-ԻՆ :)

Obiko Fix
30.05.2007, 18:43
Մոդերատորական: Ջնջվում է դժվար ընթեռնելիության պատճառով: