PDA

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Ամերիկական Էտյուդ



Մուշեղ Ասատրյան
23.04.2009, 07:24
Թռչեի մտքով տուն...


Հորդառատ անձրեւ է հոսում,
Հորդառատ անձրեւ` Լոսում:

Երեւանը հեռու, հեքիաթային մի երկիր է,
Դիմացիս կանգնածի աչքերում`
Անասելի ցասում:

Փողոցում մեկը հայերեն հազում է,
Ինչ-որ սեւ(ական)` սպիտակ բոթասներով,
Վազում է:

Դիմացիս կանգնածը (պարսիկ, թե մեքսիկ)
Անպարկեշտ բառեր է ինձ նետում,
Հերքելով իմ` ծնված լինելու իրավունքը.
Ես նրան պարզապես կասեմ` սիկ...

Մեքսիկը
Զարմացած բաձրացնում է ունքը:
Մերսեդեսը շարունակում է խաղաղ ընթացքը,
Ղեկի մոտ նստած Գագոն քորում է շրթունքը:

Արտացոլված մերսեդեսի ջինջ հայելում,
Գագոյի` պլանից կարմիր, խոր աչքերում,
Հայրենիքիս բազմաչարչար, արնով օծված,
Արնաշաղախ, ջինջ երկինքն է երեւում:

Ցոլվում, հալվում...
Հալվում եմ ես քաղցրահչյուն մեղեդիի
Անուշահունչ, մեղմ օրորից...
Այն փոքրիկ պլաստմասսաե անցքից
Անդին,
Մի հերթական Անդի,
Իր թմփլիկ շուրթերով
Խոստանում է սիրելիին
Նրա մոտ գալ գիշերով...

Գագիկը` ծանրաբեռնված հուշերով,
Հառաչում է:
Իսկ հայրենիքը կանչում է, կանչում է...