Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Մորֆիուսի աշխարհը



Morpheus_NS
21.04.2009, 00:55
ՄՈՐՖԻՈՒՍԻ ԱՇԽԱՐՀԸ
(Երազների աշխարհը)

Սա իմ կյանքը չի, ես հյուր եմ եկել,
Այս դարը ձերն է, սա իմ դարը չի,
Մի մոլոր սիրտ է իմ սիրտը բեկել,
Այս ձեր աշխարհն էլ իմ աշխարհը չի:

Երբ ընթերցողս կարդա իմ ասքը,
Գուցե խոսքերիս նա չի հավատա,
Գուցե մի փոքր կթրջի աչքը,
Գուցե հեգնանքով նա լոկ կժպտա:

********
Այս մեծ աշխարհում այս աշխարհից զատ,
Կար ուրիշ աշխարհ՝ չքնաղ ու սիրուն,
Ուր ապրում էին բոլորը ազատ,
Ուր միայն սերն ու բարին էր տիրում:

Երբ մարդը, հոգնած առօրյա կյանքից,
Գեթ մի վայրկյանով աչքերն էր փակում,
Հենց այդ նույն պահին, անկախ իր կամքից,
Հրաշք աշխարհի դուռն էր նա թակում:

Ու երազների չքնաղ աշխարհում
Կատարվում էին իղձերը բոլոր.
Անտունը այստեղ տուն էր ձեռքբերում,
Սեր էին գտնում սրտերը մոլոր:

********
Ուղիղ կենտրոնում հրաշք աշխարհի,
Թիկնած բարձրաբերձ ժայռերի ուսին,
Վեր էր խոյանում շքեղ, վիթխարի,
Հսկա դղյակը արքա Մորֆիուսի:

Մահկանացու չէր արքան Մորֆիուս,
Աստվածների հետ հավասար էր նա,
Նա չէր ընդունում աշխարհները մյուս,
Ուր տարածվում էր չարը անխնա:

Նա իր աշխարհը հողից չէր սարքել,
Այլ երազներից, իղձերից մարդկանց,
Հետո ինքն իրեն արքա էր կարգել,
Որ ծաղկուն լինի այն դեռ դարեր անց:

Նա հավաքել էր արքունիքում իր,
Տարբեր փոքր ու մեծ շատ աստվածների,
Որ օգնեն կերտել երազ մի երկիր,
Որպես հակադրում այլ աշխարհների:

Նա իր դղյակը սարքել էր վերում,
Որ մարդիկ երբեք չտեսնեն իրեն,
Ու չիմանան, որ հեռու ամպերում
Այս հրաշք երկրին կա տեր-տնօրեն:

Ու միշտ աչքերով իր ամենատես,
Վերից հսկում էր իր ամբողջ երկրին,
Երբ չարն էր տեսնում, նա անմիջապես
Գործի էր դնում հպատակներին:

Այսպես ծաղկում էր առանց դարդ ու վիշտ,
Արքայի կերտած աշխարհը սիրուն,
Ու երազները անուշ էին միշտ,
Ու մղձավանջներ դեռ չէին լինում:

*******
(շարունակելի)

*e}|{uka*
21.04.2009, 01:06
Նարեկ շատ լավն էր, հլը ասա մուսատ ո՞վա :}

Morpheus_NS
21.04.2009, 01:10
Նարեկ շատ լավն էր, հլը ասա մուսատ ո՞վա :}

Մուսայիս դեռ փնտրում եմ, բայց չեմ գտնում::(

Dorian
21.04.2009, 01:18
Հավանեցի: Շատ ապրես:
Ես զգացի Աստված լինելու ձգտում...
Դու քո երազներում Աստվա՞ծ ես:

Morpheus_NS
21.04.2009, 01:27
Հավանեցի: Շատ ապրես:
Ես զգացի Աստված լինելու ձգտում...
Դու քո երազներում Աստվա՞ծ ես:

Չէ Դոր ջան, երազներումս Աստված չեմ:
Բայց հույս ունեմ, որ ապագայում մի քանի պստոների/երեխաներիս/ համար Աստված կդառնամ:)

comet
21.04.2009, 09:05
Նարեկ շատ լավն էր, հլը ասա մուսատ ո՞վա :}

Բա ես ինչի գիտեի, թե Մորֆի անունը Այվազ է?:think:D:D
Ապրես, լավն էր:)

Եկվոր
21.04.2009, 12:46
ՄՈՐՖԻՈՒՍԻ ԱՇԽԱՐՀԸ
(Երազների աշխարհը)

.................
********
Ուղիղ կենտրոնում հրաշք աշխարհի,
Թիկնած բարձրաբերձ ժայռերի ուսին,
Վեր էր խոյանում շքեղ, վիթխարի,
Հսկա դղյակը արքա Մորֆիուսի:

Մահկանացու չէր արքան Մորֆիուս,
Աստվածների հետ հավասար էր նա,...........


Մորֆիուս ջան, շատ լավն են, վերջապես տեսա քո աշխարհը: Ավարտուն, մշակված բանաստեղծություններ են, էլի եմ ուզում…
Բայց, կներես, սեփական փիլիսոփայությունիցս բխող մի դիտում ասեմ՝ կցանկանայի ազատել բանաստեղծություններն այդ «անցյալ» ժամանակից…
Իմ կարծիքով ներկա ժամանակով ավելի «ճիշտ» կհնչեր

Հայկօ
21.04.2009, 12:55
Կարդալիս մի տեսակ անընդհատ մի ուրիշ բան էի հիշում... Ոնց է՞ր: Հա՛, հիշեցի.


Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
Մեջք մեջքի տված կանգնել վեհափառ,
Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ...Բալլադ ե՞ս սկսել, Մո՛րֆ :):

Morpheus_NS
21.04.2009, 13:46
Մորֆիուս ջան, շատ լավն են, վերջապես տեսա քո աշխարհը: Ավարտուն, մշակված բանաստեղծություններ են, էլի եմ ուզում…
Բայց, կներես, սեփական փիլիսոփայությունիցս բխող մի դիտում ասեմ՝ կցանկանայի ազատել բանաստեղծություններն այդ «անցյալ» ժամանակից…
Իմ կարծիքով ներկա ժամանակով ավելի «ճիշտ» կհնչեր

Եկվոր ջան բանաստեղծություններ չեն, պոեմ է, համ էլ ավարտուն չի, կիսատ ա:))
Պոեմիս առաջին մասն է: Որ մնացած մասն էլ գրեմ, ավելի ավարտուն կլինի::P
Կգա կհասնի ներկա ժամանկներին, արխային:

Morpheus_NS
21.04.2009, 16:49
Եկվոր ջան բանաստեղծություններ չեն, պոեմ է, համ էլ ավարտուն չի, կիսատ ա:))
Պոեմիս առաջին մասն է: Որ մնացած մասն էլ գրեմ, ավելի ավարտուն կլինի::P
Կգա կհասնի ներկա ժամանկներին, արխային:

Էն լեզու հանող սմայլիկը միամիտ ա դրվել:8

Եկվոր
21.04.2009, 17:05
Եկվոր ջան բանաստեղծություններ չեն, պոեմ է, համ էլ ավարտուն չի, կիսատ ա:))
Պոեմիս առաջին մասն է: Որ մնացած մասն էլ գրեմ, ավելի ավարտուն կլինի::P
Կգա կհասնի ներկա ժամանկներին, արխային:

Մեծ անհամբերությամբ կսպասեմ ներկա ժամանակներին:)

Lion
21.04.2009, 20:53
Հիանալի էր, Մորֆ - շատ գեղեցիկ: Նույնիսկ ես, որ պոեզիա չեմ սիրում կարդալ, մեծ հաճույքով կարդացի քո կերտած գեղեցիկ աշխարհի մասին: Ապրես, մոտդ շատ լավ է ստացվում:)