PDA

Դիտել ողջ տարբերակը : Հին նկարների թվայնացում ու վերականգնում



Artgeo
20.04.2009, 13:26
Բոլորս էլ ունենք հին նկարներ, որոնք բավականին վատ վիճակում են: Դրանք թվայնացնելուց հետո առաջանում է պահանջ, ինչ-որ ձևով փոխել դրանց տխուր տեսքը: Վերացնել մաշվածությունը, դզել գույները և նույնիսկ պատրվածության հետքերը:
Ո՞ր ծրագրով և ինչպե՞ս է հարմար դա անել, ինչպե՞ս կարելի ստանալ լավագույն արդյունք:

Օրինակ սա արել եմ Photoshop-ով, հիմնականում էն սանտավիկ գործիքն եմ օգտագործել, բայց դուրս չի գալիս էն, ինչ ստացվել ա:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=38261&stc=1&thumb=1&d=1240217423 (http://www.akumb.am/attachment.php?attachmentid=38261&d=1240217423)

Ձայնալար
20.04.2009, 13:34
Արտ, ենթադրում եմ, որ հինն ու նորն ես ուզեցել իրար կողք դնել համեմատելու համար, ոչ թե երկու նոր, երկու հին:)

Artgeo
20.04.2009, 13:35
Չէ, էն մեկը մինչև ձեռս խաղալիք տալն ա, մյուսը խաղալիքով: Էդ ուրիշ պատմություն ա: Մի օֆֆտոպի:
Ներքևի նկարը պռոստո սկան ա, վերևինը արդեն ֆոտոշոպացված:

Chuk
20.04.2009, 16:23
Ես իհարկե պրոֆեսիոնալ չեմ էս գործում, բայց դե կասեմ, որ իմ կարծիքով ամենաճիշտը Photoshop-ով անելն ա: Բայց Արթ, դա իրականում հսկայական պրոցես ա, որի մեջ ներգրավվում են բազում գործիքներ, գործողություններ: Ո՞նց ես պատկերացնում, որ սենց արագ ասվի :think

Իմ արածներից (իհարկե դեռ մշակման կարիք ունի, այնքան էլ ավարտուն չի).

Քամի
20.04.2009, 16:41
picasa-ն (http://picasa.google.de/intl/de/thanks.html) էլ վատ ծրագիր չի
ես գույները թարմացնում եմ այս ծրագրով

Rammstein
20.04.2009, 18:21
Ես իհարկե պրոֆեսիոնալ չեմ էս գործում, բայց դե կասեմ, որ իմ կարծիքով ամենաճիշտը Photoshop-ով անելն ա: Բայց Արթ, դա իրականում հսկայական պրոցես ա, որի մեջ ներգրավվում են բազում գործիքներ, գործողություններ: Ո՞նց ես պատկերացնում, որ սենց արագ ասվի :think

Իմ արածներից (իհարկե դեռ մշակման կարիք ունի, այնքան էլ ավարտուն չի).

Ես էլ պրոֆեսիոնալ չեմ, բայց ուզում եմ կարծիքս հայտնել։
Ըստ իս չարժե անգույն նկարը սարքել գունավոր։ Նախ եւ առաջ իմաստը չեմ հասկանում։ Սեւ սպիտակ նկարը նույնպես լավ է նայվում ու հաղորդում նկարի տեղեկույթը (որոշ դեպքերում նույնիսկ ավելի լավ է նայվում)։

Նաեւ համարում եմ, որ ճիշտ չէ, երբ, մշակման միջոցավ հանում են այն, ինչը իրականում էլ եղել է` մաշկի թերություններ եւն (սա վերաբերում է ոչ միայն սկան արած, այլեւ թվային լուսանկարները մշակելուն)։

Մի քիչ էլ թույլ տուր քննադատեմ :)։ Օրինակ` 3-րդ նկարում, չնայած ընտրվել են բնականին բավական մոտ գույներ, բայց զգացվում է, որ մշակված է։ Կորել է նկարի հստակությունը։ Կորել է փալյը, օրինակ սեւ-պիտակում եթե ուշադիր ես նայում որոշ տեղերում կան փայլեր` քթի ծայրին, կզակին, հոնքի վերեւի մասում եւ ամենաուժեղը բնականաբար աչքի մեջ։ Իսկ մշակված տարբերակում այդ փայլերը կորել են։ Փայլատակող աչքը (թե՛ ուղիղ, թե՛ փոխաբերական իմաստներով) այլեւս չկա եւ այլն։ Հետո այնպիսի տպավորություն է, որ մշակելիս ամբողջ նկարը մի 5 անգամ Blure ա արվել։

Շատ քննադատեցի... :pardon

Սամվել
20.04.2009, 19:29
Չգիտեմ աչքիս ես էս գործից բան չեմ հասկանում, բայց Չուկի արած գործերը տպավորիչ էին :think

Ապե Ջան
20.04.2009, 20:36
նկար ունեմ մի թեթև մշակելու, ով կարա անի,?????

Հայկօ
20.04.2009, 21:17
Patch-ն ու Healing Brush-ը էնքան էլ լավ չեն աշխատում էս դեպքում (այսինքն՝ հնարավոր ա շատ լավ գործ անել, բայց արդյունքը ոչ միշտ ա կանխատեսելի. կանտրոլ չկա): Փափուկ եզրերով Clone Stamp-ը ավելի հարմար գործիք ա, մանավանդ՝ սևուսպիտակ նկարների համար: Ուրեմն՝ սենց. խորհուրդ ա տրվում սկան անել հնարավորինս մեծ ռազրիշենյայով, ու հետո Ֆոթոշոփում Image -> Image Size-ով փոքրացնել մինչև անհրաժեշտ չափը: Էդ դեպքում ինտերպոլացիայի արդյունքում կորում են սկանի մանր արտեֆակտների մի մասը: Մյուս աղմուկները կարելի ա վերացնել Filter -> Noise խմբի տակ գտնվող ֆիլտրներով. Despeckle, Dust & Scratches, Median (գունավոր աղմուկի համար), Reduce Noise: Չափից դուրս սրանք կիրառել պետք չի, որ նկարի տեքստուրան (օրինակ՝ մաշկի ծակոտիները) չկորի, նկարը շատ չլղոզվի (հաճախ էս ֆիլտրներից հետո օգտակար ա History Brush-ով նկարի որոշ մասեր հետ բերել նախնական վիճակին. աչքերը, օրինակ): Հետո Clone Stamp-ով, Healing Brush-ով ու, պետք էղած վախտ, History Brush-ով սկսում ես կամաց-կամաց վերացնել նկարի ճաքերը, կեղտոտ մասերը, ծալքերը, գույնը թափած տեղերը, սկանից մնացած մազերը, փոշին և այլն: Կարելի ա Crop անել՝ եզրերը հարթելու համար: Հետո անցնում ես ընդհանուր Adjustment-ներին: Ամենահեշտ տարբերակը՝ Shift-Ctrl-L (Auto Levels): Հնարավոր ա, որ սա գույները խառնի (նկարի հնությունը ցույց տվող ֆոնը կորի, բնականությունը պակասի և այլն): Էդ դեպքում՝ Alt-Shift-Ctrl-L (Auto Contrast) ու Shift-Ctrl-B (Auto Color): Ցանկության ու անհրաժեշտության դեպքում միշտ էլ կարելի ա ձեռով դզել կոնտրաստը, լույսը, գամման և այլն: Հլը որ՝ էսքանը :):

Chuk
21.04.2009, 00:39
Ես էլ պրոֆեսիոնալ չեմ, բայց ուզում եմ կարծիքս հայտնել։
Ըստ իս չարժե անգույն նկարը սարքել գունավոր։ Նախ եւ առաջ իմաստը չեմ հասկանում։ Սեւ սպիտակ նկարը նույնպես լավ է նայվում ու հաղորդում նկարի տեղեկույթը (որոշ դեպքերում նույնիսկ ավելի լավ է նայվում)։

Նաեւ համարում եմ, որ ճիշտ չէ, երբ, մշակման միջոցավ հանում են այն, ինչը իրականում էլ եղել է` մաշկի թերություններ եւն (սա վերաբերում է ոչ միայն սկան արած, այլեւ թվային լուսանկարները մշակելուն)։

Մի քիչ էլ թույլ տուր քննադատեմ :)։ Օրինակ` 3-րդ նկարում, չնայած ընտրվել են բնականին բավական մոտ գույներ, բայց զգացվում է, որ մշակված է։ Կորել է նկարի հստակությունը։ Կորել է փալյը, օրինակ սեւ-պիտակում եթե ուշադիր ես նայում որոշ տեղերում կան փայլեր` քթի ծայրին, կզակին, հոնքի վերեւի մասում եւ ամենաուժեղը բնականաբար աչքի մեջ։ Իսկ մշակված տարբերակում այդ փայլերը կորել են։ Փայլատակող աչքը (թե՛ ուղիղ, թե՛ փոխաբերական իմաստներով) այլեւս չկա եւ այլն։ Հետո այնպիսի տպավորություն է, որ մշակելիս ամբողջ նկարը մի 5 անգամ Blure ա արվել։

Շատ քննադատեցի... :pardon

Քիչ «քննադատեցիր» :)
Ի դեպ երրորդ նկարը նույն առաջին առաջին ու երկրորդ նկարն է ;)

Rammstein
21.04.2009, 12:55
Քիչ «քննադատեցիր» :)
Ի դեպ երրորդ նկարը նույն առաջին առաջին ու երկրորդ նկարն է ;)
Վայ, չէի նկատել: :)
Ուղղակի երրորդը քանի որ մեծ է, թերություններն էլ են ավելի մեծանում: Փոքրը գրե թե իդեալական է նայվում: :):8

Ուլուանա
30.04.2012, 22:52
Չգիտեի՝ որտեղ գրել, մտածեցի՝ ամենահարմար թեման երևի սա է։

Ժողովուրդ, ինձ շտապ անհրաժեշտ են հին՝ մաշված, վնասված, խամրած, ճաքած, լաքայոտ լուսանկարներ (ցանկալի է՝ սևուսպիտակ, բայց պարտադիր չի)` Photoshop–ի համապատասխան հանձնարարության համար։ Եթե ունեք այդպիսի լուսանկարներ և դեմ չեք ինձ տրամադրելուն, խնդրում եմ տեղադրել այս թեմայում կամ ուղարկել anuk[կետ]ulubabyan[շնիկ]gmail[կետ]com հասցեով։ Շատ շնորհակալ կլինեմ։ Նկարները պետք են մինչև վաղը՝ Հայաստանի ժամանակով երեկոյան ութի կողմերը։ Եթե ցանկանաք, հետագայում լուսանկարի մշակված տարբերակը կուղարկեմ ձեզ։

Ֆոտոն
01.05.2012, 01:54
Ան, խորհուրդ եմ տալիս օգտվել ակումբցիները փոքր ժամանակ թեմայից: Ես որ օգտվել եմ ու գոհ եմ: :))

հովարս
01.05.2012, 20:43
Չգիտեի՝ որտեղ գրել, մտածեցի՝ ամենահարմար թեման երևի սա է։

Ժողովուրդ, ինձ շտապ անհրաժեշտ են հին՝ մաշված, վնասված, խամրած, ճաքած, լաքայոտ լուսանկարներ (ցանկալի է՝ սևուսպիտակ, բայց պարտադիր չի)` Photoshop–ի համապատասխան հանձնարարության համար։ Եթե ունեք այդպիսի լուսանկարներ և դեմ չեք ինձ տրամադրելուն, խնդրում եմ տեղադրել այս թեմայում կամ ուղարկել anuk[կետ]ulubabyan[շնիկ]gmail[կետ]com հասցեով։ Շատ շնորհակալ կլինեմ։ Նկարները պետք են մինչև վաղը՝ Հայաստանի ժամանակով երեկոյան ութի կողմերը։ Եթե ցանկանաք, հետագայում լուսանկարի մշակված տարբերակը կուղարկեմ ձեզ։Կարող ես օգտվել սրանից (http://www.akumb.am/showthread.php/44037-%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D6%81%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D6%83%D5%B8%D6%84%D6%80-%D5%AA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF?p=2247463&viewfull=1#post2247463), եթե բավարարում է պահանջները:)

Ուլուանա
02.05.2012, 06:54
Ջուլ ջան, շատ շնորհակալ եմ գաղափարի համար, մտքովս չէր անցել :))։ Սկսեցի նայել նկարները, որոշ բաներ, որ քիչ թե շատ հարմար էին, սեյվ անելով առաջ էի գնում, մեկ էլ հասա իմ նկարներից մեկին, որն, արի ու տես, իր վրայի լաքաներով և այլ թաշախուստով ամենահարմարը դուրս եկավ :D։ Նենց չի, որ չէի հիշում, որ ես էլ եմ նկարներ դրել էդ թեմայում, լավ էլ հիշում էի, ու հիշում էի, թե որ նկարները, ուղղակի, չգիտես ինչի, չէի հիշում, որ մեջները հնացած տեսքով նկարներ էլ կան։ էդ թեման չնայեի, հաստատ չէի ֆայմի :))։

Հովարս, քեզ էլ շնորհակալություն :)։