PDA

Դիտել ողջ տարբերակը : Յահվե. ո՞վ է նա

Մեղապարտ
19.04.2009, 12:53
Ով՞ է նա Յահվե
Բավականին դժվար է հայտնաբերել առավել եւս ստեղծել նոր աստ ված այս առումով բացառություն չէ նաեւ հրեա ժողովրդը Աբրահամի եւ նրա գաղա փարակիցների համար սա մեծ եւ լուրջ խնդիր էր որը փորձեց լուծել հրեական հաջորդ գաղափարախոս Մովսեսը: Մովսեսը Հրեա ժողովրդի 40 ամյա մեկու սացման եւ անվտանգությունը հովանավորող,խաղաղություն եւ հանգիստ ապա հովող ուժ էր փնտրում:Հրեական ավանդապատումները ասում են որ «ehyeh asher ehyeh» աստծո գոյությաբ է պայմանավորված հրեա ժողովրդի ավանդական ան վտանգությունը: Ամնենակարողը կամ «ehyeh asher ehyeh» առաջնորդեց Մովսեսին եւ հրեա ժողովրդին Եգիպտոսից հեռանալիս: Հայտնի աստվածների կողքին մեր ձավոր արեւելքում վեր բարձրացավ մի նոր աստված «ehyeh asher ehyeh» որը դար ձավ մերձավոր արեւելքի ամենա չբացահայտված աստվածությունը:
Որեւէ մեկին բախտ չվիճակվեց տեսնել նրա դեմքը եւ ճանաչել նրան, «ehyeh asher ehyeh»,«ՅԱՀՎԵ–ԵՎՈՀԱ» աստծո անվան մեկնաբանությունը Հրեական տեսաբանների մոտ չունի ամբողջական համոզիչ բացատրություն:

ԱԲՐԱՀԱՄԻ ՆԱԽԱՀՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ

(քարտեզը բացակայում է)

Հրեական լուրջ եւ ազդեցիկ հրատարակիչները հիմնականում ՅԱՀՎԵ–ԵՎՈՀԱ ան ունը թողնում են առանց մեկնաբանության ,նշելով որ ծագումնաբանությունը պարզ չէ: «ehyeh asher ehyeh» բառացի նշանակում է «ես այն եմ որ ես եմ»իսկ խոսակ ցական լեզվում ունի «քո գործը չէ»:
Ծայրահեղ գաղտնիության համար կային խորը պատճառներ, Յահվե աստվածը մի քանի խնդիրներ ուներ՝ վերականգնել խաղաղությունը ,վերականգնել Սեմի ցե ղակիցների հավատը, ապահովել անվտանգություն, միեւնույն ժամանակ մնալ հույժ գաղտնի ու չբացահայտեված:Անկասկած Յահվե–Եւոհա պայմանական ան վան տակ հանդես եկող աստվածը պատկանում էր բարձրագույների դասին, հայ տնի ծագում եւ բարձր հեղինակություն ունենար ինչպես դիցարաններում այն պես էլ երկրի վրա:Ավանդաբար «ehyeh asher ehyeh», Յահվ–Եւոհա Էլ-Շադադի, աստ վածը այն եզակի հեղինակություն ունեցող աստվածներից էր որը մերձավոր եւ միջին արեւելքի, միջագետքի գրեթե բոլոր արքունիքներում երկրպագում էր տար բեր անունների տակ:Այդ անունների տակ հանդես եկող աստծո ինքնությունը պար զաբանելու համար բանալի է հանդիսանում նրա ԷԼ-ՇԱԴԱԴԻ անունը:
ԷԼ-ՇԱԴԱԴԻ,«շադդաի» ընդհանրապես մեկնաբանվում է որպես "ամենակարող" , «շադդաի» համարվում է, որ բառի հիմքը հանդիսանում է աքքադական «շադու-սարեր» բառը: Էլ-Շադդաի անվան ուղղակի իմաստն է "Սարերի Աստված":
Ընդհանրապես միջին եւ մերձավոր արեւելքի միջագետքի եւ փոքր ասիական տարածաշրջանում սարերի գլխավոր աստվածը ISH.KUR-ն էր, նա Շումերական դիցարանի սարերի աստվածն էր, Էնլիլի աստծո կրտսեր որդին էր, անվան բովան դակության հետեւյալն է «նա այն է, որ հեռավոր լեռնային երկրից է»: Փոքր ասի այում էնլիլի որդին՝ ISH.KUR-ը որպես հզոր եւ առաջին մեծության աստված հայտնի է՝ Ադադ-Հադադ-Թեշուբ անուներով:
Աստվածները կորցրել էին իրենց երբեմնի անսասանությունը , կորցրել էին իրենց ազդեցության գոտիները եւ ամեն ինչ ձեռք էր բերել ժամանակավոր բնույթ: Անսա սան էր մնացել միայն արեւապաշտական գլխավոր աստված Թեշուբը որը մշտա պես բարձրագույն դիրք էր գրավում բոլոր դիցարաներում: Թեշուբը հերթական ան գամ դարձավ մերձավոր արեւելքի, Սիրիայի,գլխավոր աստվածը,նա նույնացվում էր ԲԱԱԼԻ եւ ԽԱԴԱԴԻ(ՇԱԴԱԴԻ կան ՀԱԴԱԴ) ԽԱԴԱԴ- ՎԱԱԼԻ հետ: Շատ թագավորներ կրում էին նրա անունը ԲԵՆ-ԽԱԴԱԴ-արամեական թագավոր, ԱԴԱԴ ԷԴՈՄԻՏԵՑԻ ,ՀԱԴԱԴԵ ԶԵՐ-Դավթի թշնամին:Տարածա շրջանի հզորագույն կին աստվածն էր ԻՆԱՆԱ-ԱՍ ՏԱՐՏԱՆ:
Հեռանալով իրենց ծննդավայրից՝ լեռներից ,հզորագույն աստվածը բնականաբար պետք է ձեռք բերեր նոր անուններ որոնք ավելի շատ պայմանական էին բայց ուղ ղակիօրեն կապված էին նրա ծագման հետ ինչպես նաեւ նրա սկզբնական գա ղափարական պատկանելիության հետ որը անփոփոխ էր:
(Շարունակելի)

Մեղապարտ
19.04.2009, 12:54
Ով՞ է նա Յահվե
Անցելով տարբեր ժամա նակների եւ դիցարանների միջով ,էնլիլի որդին՝ISH.KUR-ը ,«Սարերի Աստվածը» , «նաայն է,որ հեռավոր լեռնային երկրից է» իր հաստատուն տեղը գտավ հրեական ավանդապատումների մեջ, ձեռք բերելով «ամենակարող աստված», ehyeh asher ehyeh-ՅԱՀՎԵ-Էլ Շադադի անունը: Ամբողջացնելով ISH.KUR-Շադդաի-Թեշուբ-Ադադ-Հադադ-ehyeh asher ehyeh-ՅԱՀՎԵ-Էլ Շադդաի անուններով հանդես եկող աստծո ընդհանուր պատկերը հենվելով շումերական,աքքադական,հրեական ավանդապա տումների թողած տեղեկությունների վրա վստահաբար կարող ենք հաստատել որ «հին կտակարանի» հզորագույն աստվածը ծնվել է Տավրոսի լեռներում նրա խորհրդանիշը «Ցուլն» էր, իսկ ցուլը ինչպես գիտենք արեւի չորս խորհրդանշան ներից մեկն էր:
Շարժվելով Հալդեական ՈՒրից դեպի Մերձավոր արեւելք Աբրահամը տանում էր իր հետ արեւապաշտական ISH.KUR-Յահվե-Էլ-Շադդայի բարձրագույն աստծոան: Ըստ մեկնաբանների հրեա ժողովուրդը իր մեջ կրում էր երկու հիմնական գաղա փարախոսություն ,արեւապաշտություն որը կրում էր Աբրահամը իր սերուննդնե րով որին էլ հովանավորում էր «Ցուլ»ISH.KUR, «Էլ-շադդայի», ՅԱՀՎԵ աստվածը եւ Լուսնապաշտություն Սեմը իր սերունդներով որին հովանավորել է Մարդուկը: Այդ նույն ժամանակաշրջանում մերձավոր արեւելքի ամենահզոր աստվածը համար վում էր լուսնապաշտական Բաբելոնի եւ Եգիպտոսի հզորագույն աստված Մար դուկը որը մի անձնյա կառավարում էր ողջ տարածաշրջանը:Հրապաշտական երկու հզոր աստվածները «Ցուլ» ISH. KUR-ՅԱՀ ՎԵ-Էլ-Շադդային եւ «Օձ»Մարդուկ այս անգամ հակամարտություն մեջ մտան հրեական էթնոսի երկու ճյուղերի միջոցով :
Հակամարտության արդյունքում Հրեաները արեւապաշտ Աբրահամի ճյուղի ղեկա վարությամբ եւ ISH.KUR-ՅԱՀՎԵ-Էլ-շադդայի աստծո հովանավորությամբ հեռացան Եգիպտոսից:Սա Մարդուկ աստծո հաջորդ պարտությունն էր, այս անգամ Եգիպտո սում:Մարդուկ աստծո պարտությունից հետո ISH.KUR աստծոն պատկանող Տավ րոս լեռների աշխարհից «Օտար լեռնայի երկրի առաջնորդները»Հիքսոս–հուրի ները նորից Եգիպտոսում վերահաստատեցին արևապաշտությունը:
Հաթիթական թագավոր Մուրցիլիոսը,տեսնելով Մարդուկ աստծո անօգնական վի ճակը շարժվեց դեպի Բաբելոն,նվաճեց այն ,գերեվարեց Մարդուկ աստծո եւ նրա կին Սարպանիտի ոսկյա արձանները եւ տեղափոխեց իր երկիր:Բաբելոնը մնաց առանց գլխավոր աստծո, սա Բաբելոնի եւ Լուսնապաշտական գաղափարախո սության կործանման սկիզբն էր:Արարիչը հիասթափության մեջ էր հազարամյա քաոսի եւ պատերազմների պատճառով, նրա ստեղծած լուսավորչական արժեք ները «հրապաշտների» հետ միասին խորը անկման մեջ էին: Ահա սրանք էին այն բոլոր հիմնական պատճառները որոնք ստիպում էին ISH.KUR, «Էլ-շադդաի», ՅԱՀՎԵ, "ehyeh asher ehyeh" անունների տակ հանդես եկող հզորագույն աստծոն ներկա յանալ քողարկված փակ դեմքով:Նման լուրջ հակամարտության պարագայում Հրեա ժողովրդի համար ձեւավորեց նոր դիցաբանական մոդել որի հիմքը դարձավ անդեմ միսատվածությունը:
Արդեն մոտ էր հաղթանակը երբ Հրեա ժողովուրդը հերթական անգամ հրաժարվեց լսել արարչին, Արարչի տաս պատվիրաններից նա կարողացավ լսեց միայն երկու սը եւ հեռացավ,չլսելով մնացած ութ պատվիրանները, թողնելով Մովսեսին մեն մե նակ:Մովսեսը հեռացող ,առանձնացող ժողովրդին խոստացավ 40 օր հետո վերա դառնալ եւ պատմել ամեն ինչ եւ բերել հրեա ժողովրդի համար մնացած պատվի րաները:Ըստ հրեա մեկնաբանների Մովսեսը չի վերադառնում 40 օր անց, անհան գստացած ժողովուրդը գնում է Խուրի մոտ հարցով, թե ուր է Մովսեսը: Ժողովուր դը Խուրի մոտ գնաց իր քամահարական վերաբերմունքը ցույց տալու համար, Խուրի պատասխանը ի սկզբանե չէր կարող բավարարել հրեա ժողովրդին, այս պա հից սկսված Խուրի ճակատագիրը որոշված էր, նա պետք է մեռներ եւ հրեաները սպանեցին Խուրին:
Նույն հարցով նրանք դիմեցին Ահարոնին՝Մովսեսի եղբորը ու գործընկերոջը ,Ահա րոնը հասկանում է որ Խուրը որպես հեղինակություն ոչնչածված է , նույնը կարող է կատարվել իր հետ ,շատ լավ իմանալով իր ժողովրդի հոգեբանությունը ,նա նոր գաղափար տվեց նրանց, որին այդքան անհամբերությամբ սպասում էին բոլորը:Դա եղավ «ոսկե հորթի» գաղափարը որը դարձավ պառակտողական գաղափարախո սության վերջին ծնուննդը «ոսկե հորթի» ոսկուց ձուլված տեսքով:Երբ հայտնվեց հրեաների կողմից նվիրաբերված թանկարժեք մետաղից ձուլվեց «ոսկտ հորթը», Ահարոնը ասաց «վաղը Ամենակարողի տոնն է», առավոտյան սկսվեց հրեաների երկրպագությունը եւ տոնախմբությունը, այն ուղղված էր ոչ թե Ամենակարողին՝ այլ նորաստեղծ «ոսկյա հորթին»: Իսկական Ցուլ աստծո խորհրդանիշը փոխվեց ոսկյա հորթով, Խորը մեռավ ,հազարամյա Ցուլը իր տեղը զիջեց «ոսկյա հորթին»:
Հրապաշտական գաղափարախոսության արեւապաշտական եւ լուսնապաշտակն թեւերի մեջ կան շատ տարբերություններ բայց նրանց մեջ մեկը առանցքային է:
Լուսնապաշտական թեւը հրեական գաղափարախոսների առաջնորդությամբ Հրա պաշտական գաղափարախոսությունից վերցրեց եւ հին կտակարանի քա րոզչութ յամբ ճանաչեց միայն ուժի գերակայությունը եւ զոհաբերության գաղափարը որ պես փրկության բարձրագույն միջոց:
Հրեական մեկնաբանները ասում են որ հրեա ժողովրդի ողբերգությունը կայանում էր նրանում, որ նա հրաժարվեց ամենակարողի հովանավորությունից եւ իր վրա վերցրեց արարչի իրավունքները:
(Հատված)

Կտրուկ
19.04.2009, 13:50
Իսկ ի՞նչ հիմք ունի վերը շարադրածդ։ինչո՞վ կհավաստիացնես. որ պետք է այս աղբյուրներին հավատալ. այլ ոչ Աստվածաշնչյան նկարագրությանը։

Մեղապարտ
06.06.2009, 19:56
Իսկ ի՞նչ հիմք ունի վերը շարադրածդ։ինչո՞վ կհավաստիացնես. որ պետք է այս աղբյուրներին հավատալ. այլ ոչ Աստվածաշնչյան նկարագրությանը։

Ունենալով լրացուցիչ նյութեր մարդը ինքը կարող է կատարել եզրակացություններ ,փորձիր:

Djavaxhq
06.06.2009, 22:15
Աստվածաշնչում հենց այդ նպատակով էլ ասվում է աստծո գործերն անքննելի են, որ չբացահայտվի հրեական դավադրությունը;

Կտրուկ
06.06.2009, 22:16
Ունենալով լրացուցիչ նյութեր մարդը ինքը կարող է կատարել եզրակացություններ ,փորձիր:
Աշխարհում կա մեկ ճշմարտություն և բազում ստեր։ Սուտը՝ երբեք ճշմարտության մասին տեղեկություն չի տա։երանի նրան.ով ստի տված ՙճշմարտությունով՚ չի առաջնորդվում։

Մեղապարտ
07.06.2009, 01:42
Աշխարհում կա մեկ ճշմարտություն և բազում ստեր։ Սուտը՝ երբեք ճշմարտության մասին տեղեկություն չի տա։երանի նրան.ով ստի տված ՙճշմարտությունով՚ չի առաջնորդվում։

Կասես ինձ այդ ճշմարտության մասին ,բազում ստերին հանդիպել եմ այդ մասին տեղյակ եմ սակայն մեկ ճշմարտության մասին կարծես թե չեմ լսել::think Իմ կարծիքով Յահվենին կարելի է դասել բազում ստերի շարքը :

Հակոբ Գեւորգյան
07.06.2009, 01:57
Աքքադերենից շադու՝ սար, իսկ անգլերենից շադո՝ ստվեր։ Միգուցե նա՞ է ստվերաշխարհի տերը։

յոգի
07.06.2009, 12:33
Աստվածաշնչում հենց այդ նպատակով էլ ասվում է աստծո գործերն անքննելի են, որ չբացահայտվի հրեական դավադրությունը;

Աստվածաշնչի հեղինակներն ել են հրեաները, բայց Արիական Վեդաներում Աստծո նվիրյալները շատ լավ էլ քննարկում են և դրանից շատ լավ իմաստություն են ստանում, որը հենց օգնում է մարդուն հասկանալ իրեն շրջապատող ամեն ինչ, ով է իրականում Աստված և ամեն ինչ Նրա և էակների մասին...

Մեղապարտ
07.06.2009, 13:34
Ի դեպ որպես կանոն հրեա մեկնաբանները շատ հաճախ բավականին հստակ մեկնաբանություններ են կատարում ,սակայն հարկավոր է նկատի ունենալ որ հագեցած տեղեկտվությունները անպատրաստ մարդուն կարող են ցգել ծուղակը:
կրոնական գրականության մեջ հրեաները ՅԱՀՎԵ աստծո մասին խոսում են շատ զգուշավոր:
Ինչևիցե , մենք կարող ենք ասել ,որ ըստ հրեաների ՅԱՀՎԵՆ անդեմ աստված է ::B

յոգի
07.06.2009, 15:11

Ինչևիցե , մենք կարող ենք ասել ,որ ըստ հրեաների ՅԱՀՎԵՆ անդեմ աստվածէ ::B

Միգուցե հստակ, բայց իրականությունից հեռու, և մոլորեցնող...

ՅԱՀՎԵՆ անդեմ աստվածէ
անդեմ՞, այսինքը անդեմք՞

Մեղապարտ
07.06.2009, 18:04
Միգուցե հստակ, բայց իրականությունից հեռու, և մոլորեցնող...

անդեմ՞, այսինքը անդեմք՞

Այսինքն անկերպար աստված է ,նա դարձել է այդպիսին հայտնվելով հրեական դավանաբանական միջավայրում:

Հակոբ Գեւորգյան
07.06.2009, 23:08
Ի դեպ որպես կանոն հրեա մեկնաբանները շատ հաճախ բավականին հստակ մեկնաբանություններ են կատարում ,սակայն հարկավոր է նկատի ունենալ որ հագեցած տեղեկտվությունները անպատրաստ մարդուն կարող են ցգել ծուղակը:
կրոնական գրականության մեջ հրեաները ՅԱՀՎԵ աստծո մասին խոսում են շատ զգուշավոր:
Ինչևիցե , մենք կարող ենք ասել ,որ ըստ հրեաների ՅԱՀՎԵՆ անդեմ աստված է ::B

Համամիտ եմ Ձեզ հետ։ Հրեա հոգեւորականները՝ ռաբիները, նույնիսկ "Աստված" անունը գրելիս վախով եւ զգուշությամբ են գրում, օրինակ այսպես աստ ված, կամ g-d բառի միջի "o"–ն փոխարինելով "-"–ի հետ։ Ես, ինքս, մեծ կապեր ունեմ հրեական Բեյթ Դավիդ սինագոգի հետ, եւ երբեմն համեմատելով նրանց հոգեւորականներին մեր՝ Հայ եւ Քրիստոնեա հոգեւորականների հետ, հսկայական տարբերություն եմ տեսնում կողմերի հոգեւարքում (կարծիք)։ Ինչեւէ, ընդհանուր առմամբ, եթե հաշվի առնենք վեհությունն ու դրա հակառակը, ապա բնույթը՝ կրոնական իմաստով, ամբողջովին տարբեր է։ Հրեաների ռաբիի խոսքը կանոն է, իսկ ռաբիի խոսքը՝ կրոնական հարցերում հզոր։ Հրեաների ռաբին "անշահախնդիր" է եւ վեհ անձ հրեաների համար. նա է էներգիա տալիս հրեաին, որի դիմաց ստանում է քսանվեց անգամ ավելին. մեկ հավկիթ տալով, վերցնում է քսանվեց հավկիթ։ Եվ այդպես ընթանում է նրանց շրջափուլը առանց հակադիր բախման։ Սակայն հակառակ կողմում, Հայ կրոնականների մոտ բախումը թե՛ ներսում եւ թե՛ դրսում անավարտ է։ Գուցե գաղտնիությու՞նն է հրեաներին պահում հաշտ. գաղտնիությունը աստծո մասին։

Հակոբ Գեւորգյան
07.06.2009, 23:21
Աշխարհում կա մեկ ճշմարտություն և բազում ստեր։ Սուտը՝ երբեք ճշմարտության մասին տեղեկություն չի տա։երանի նրան.ով ստի տված ՙճշմարտությունով՚ չի առաջնորդվում։

Համաձայն եմ լիովի։ Ստին պետք չէ նույնիսկ բացահայտել, քանզի այն ինքնին սուտ է։ Ստի հետ առընչվողը ինքն է դառնում չար գործի բաժնետեր։ Ստին պետք է զգուշերոն դիտել այնպես, ինչպես մղձավանջն է, այնպես ինչպես թիթեռ չդարձած չորացած որդն է, ու երբեք չխառնել սուտը առկա հավատքին ու հույսին։ Սուտը՝ որն ունի քառասուն օրվա կյանք, չի կորցնի իր վավերությունը, երբ այն հիշվի ու վերածնվի։

Djavaxhq
08.06.2009, 08:42
Կասես ինձ այդ ճշմարտության մասին ,բազում ստերին հանդիպել եմ այդ մասին տեղյակ եմ սակայն մեկ ճշմարտության մասին կարծես թե չեմ լսել::think Իմ կարծիքով Յահվենին կարելի է դասել բազում ստերի շարքը :

Հայկական դիցարանում Յահվեն խավարի, դժողքի աստվածն է, չարիների շարքին է պատկանում

Մեղապարտ
08.06.2009, 11:32
Հուդաիզմի մեջ և ժամանակակից հեբրաերենում ընդունված է Արարչին դիմել միայն Ադոնայ և Աշեմ ձևերով տետրագրամման այլ ձևով կարդալ և մեկնաբանելը անընդունելի է :Շեշտում եմ սա հրեական հասարակության մեջ ընդունված կարգ է այլ մեկնաբանությունները համարվում է վիրավորանք:
Յահվե բառի ծագումնաբանությունը համարվում է քննարկման առարկա
հրեական հասարակությունից դուրս:
Համաձայն հին կտակարանի Յահվե անունը հայտնի էր Ադամի թոռ Ենոհի ժամանակներից:
Համաձայն հին կտակարանի մեկ այլ մեկնաբանության այդ (Յահվե)անունը հայտնի չեր Աբրահաիմին,Իսահակին և այլն:
Հուդաիզմի մեջ աստծո անվան մեջ մեծ ուժ է դրված այդ պատճառով արգելվում է առանց ծայրահեղ անհրաժեշտության արտասանել Արարչի անունը:
Յահվե անունը ըստ Միշնեի արտասանվել է Երուսաղեմի տաճարում Յոմ կիպուր տոնի (քավության օր) ժամանակ
Հունական տարբերակում «Kyrios»,լատինական «Dominus Deus»,գերմանական «Gott der Herr»ռուսական Господь,անգլյական թարգմանության մեջ օգտագործվում է Yahweh : Սակայն անգլյական թարգմանությունների մեջ օգտագործվում է Ադոնայ ձևը նա համարժեք է YHWH որպես «LORD»:
Յեովհայի վկաների կողից կատարված թարգմանության մեջ օգտագործված է Jehovah ձևը:

վրեժ62
08.06.2009, 23:52
Հայկական դիցարանում Յահվեն խավարի, դժողքի աստվածն է, չարիների շարքին է պատկանում

ես կխնդրեի, որ կարդաիր Հովհաննեսի ավետարան, գլուխ ժէ, խոսք 26.

վրեժ62
09.06.2009, 00:01
Ի դեպ որպես կանոն հրեա մեկնաբանները շատ հաճախ բավականին հստակ մեկնաբանություններ են կատարում ,սակայն հարկավոր է նկատի ունենալ որ հագեցած տեղեկտվությունները անպատրաստ մարդուն կարող են ցգել ծուղակը:
կրոնական գրականության մեջ հրեաները ՅԱՀՎԵ աստծո մասին խոսում են շատ զգուշավոր:
Ինչևիցե , մենք կարող ենք ասել ,որ ըստ հրեաների ՅԱՀՎԵՆ անդեմ աստված է ::B

ոչ-թե անդեմ Աստված է, այլ մարդ արարածը ի վիճակի չի Աստծուն տեսներ ու ողջ մնար.

յոգի
09.06.2009, 02:27
Հայկական դիցարանում Յահվեն խավարի, դժողքի աստվածն է, չարիների շարքին է պատկանում

Հարգելի Djavaxhq ոչ մի Աստված չար չէ, այդ թվում դժողքի Աստվածը, Աստվածներին որակավորում են Նրանց պաշտողները ըստ իրենց գիտելիքների և ցանկությունների, այսինքը մարդ արարածն է ուզում իր ընտրած ««աստծուն»» տեսնի ըստ իր ցանկության...
Դժողքի Աստվածը Յաման, Հայաստանում հայտնի է որպես Աման կամ Յաման, Վեդաներում հատնի է որպես Յամառաջա, (յամա նշանակում է, անդունդ, խավար փոս, ռաջա-թագավոր), դժողքի Աստվածը Գերագույն Աստծո հովանի տակ է գործում, ինչպես բոլոր մյուս Աստվածները: Ամեն ինչ Աստծո ղեկավարության տակ է, Աստծուն դեմ կարող է դուրս գալ միյայն սովորական ապրող էակը, որը գտնվելով նյութական աշխարհի պատրանքի տակ, մտածելով թե ««Ինքն է իր Տերը և արարիչը»» և չկա ուրիշ Արարիչ, այսպիսով պատրանքի մեջ լինելով էակը գործողություններ է կատարում, որոնք արդյունք են տալիս, լավը լավ, վատը վատ, նման ֆիզիկայի օրենքի, ամեն ազդեցություն ունի իր հակազդեցությունը, և երբ մարդ կուրանալով պատրանքից գործողություն է կատարում, որի արդյուքը (կարողա գիտի կամ ոչ) վնասելու է իրեն, այդ ժամանակ չարանում է Աստծու վրա ...
Հիմա Եհովան մեղք չունի, և չար Աստված չե, այլ հրեաներն են նրան էդպես ներկայացրել, քանի որ Նա նրանց պաշտած Աստվածն է...

յոգի
09.06.2009, 02:31
ոչ-թե անդեմ Աստված է, այլ մարդ արարածը ի վիճակի չի Աստծուն տեսներ ու ողջ մնար.

Էտ ինչ՞ի, խի Աստված գազան է՞ թէ կրակ... էտ ո՞րտեղ է ասվմում թե մարդ Աստծուն տեսնի ողջ չի մնա, այդ դեպքում համարել Աստծուն որպես Սեր, սխալ է, հանդիպել սիրոն և ողջ չմնալ... դաժան է...

Հակոբ Գեւորգյան
09.06.2009, 05:43
ոչ-թե անդեմ Աստված է, այլ մարդ արարածը ի վիճակի չի Աստծուն տեսներ ու ողջ մնար.

Ես տեսել եմ Աստծուն. այս իմ ուրվականը չէ գրում։

Մեղապարտ
10.06.2009, 00:20
Ես տեսել եմ Աստծուն. այս իմ ուրվականը չէ գրում։
Հրեաները իրոք պետք է վախենային Արարչի զայրույթից ,նրաք այդ մասին շատ լավ գիտեին իսկ մյուս կողմից Արարիչը արգելել էր նրանց իրեն նայելու (նրանց բերանբացության պատճառով):D

վրեժ62
10.06.2009, 00:27
Ես տեսել եմ Աստծուն. այս իմ ուրվականը չէ գրում։

Մովսեսը համարվելով Աստծո բարեկամ, էլի չտեսավ Աստծո դեմքը, էտ դու որտեղ տեսար Աստծուն??? Գլուխգովան

վրեժ62
10.06.2009, 00:35
Հրեաները իրոք պետք է վախենային Արարչի զայրույթից ,նրաք այդ մասին շատ լավ գիտեին իսկ մյուս կողմից Արարիչը արգելել էր նրանց իրեն նայելու (նրանց բերանբացության պատճառով):D

ոչ-թե այդ պատճառով, այլ ԱՍՏՎԱԾ Մովսեսին ասեց, որ մարդը չի կարող Իրեն տեսնել ու ողջ մնալ. Արի մի պահ փորձենք անզեն աչքով մի քանի րոպե նայել արեվին, բնական է, որ չենք կարող, էլ ուր մնաց Աստծուն, որ Ինքնէ ստեղծել ամբողջ տիեզերքը.......

վրեժ62
10.06.2009, 00:47
Հրեաները իրոք պետք է վախենային Արարչի զայրույթից ,նրաք այդ մասին շատ լավ գիտեին իսկ մյուս կողմից Արարիչը արգելել էր նրանց իրեն նայելու (նրանց բերանբացության պատճառով):D

իսկ ինչ մնում է հրեաներին, ԱՍՏՎԱԾ բոլորի ԱՍՏՎԱԾՆ է և տարբերություն չկա հայ ենք մենք, թե թուրք, թե վրացի, թե ֆրանսիացի, որովհետեվ Հիսուսն
ասաց`<< Հայրն ասում է, ով կնդունի ինձ Աստված, նա կլինի իմ ժողովուրդը>>
Ու սենց մի բան, երկրագնդի վրա կա մոտ 6000000000 մարդ, ու ամեն մեկը ասումա ես ոնեմ իմ աստվածը, ուրեմն էտքան ասված գոյություն ունի???

վրեժ62
10.06.2009, 01:47
Էտ ինչ՞ի, խի Աստված գազան է՞ թէ կրակ... էտ ո՞րտեղ է ասվմում թե մարդ Աստծուն տեսնի ողջ չի մնա, այդ դեպքում համարել Աստծուն որպես Սեր, սխալ է, հանդիպել սիրոն և ողջ չմնալ... դաժան է...

Հարգելի յոգի, դա Ատվածաշնչում ասվում է, ոչ թե նրա համար, որ Աստված գազան է, այլ Նրա հզորությունը նկարագրելով, որ մարդը ի վիճակի չի տեսնել Աստծուն:

վրեժ62
10.06.2009, 01:52
Էտ ինչ՞ի, խի Աստված գազան է՞ թէ կրակ... էտ ո՞րտեղ է ասվմում թե մարդ Աստծուն տեսնի ողջ չի մնա, այդ դեպքում համարել Աստծուն որպես Սեր, սխալ է, հանդիպել սիրոն և ողջ չմնալ... դաժան է...

ու եթե կարդացել ես, երբ-որ Մովսեսը բարձրացավ Սիոն լեռը պատված էր հզոր ամպով, ու բացի այդ լեռան վրա մի ծառ կար, որ միայն Աստծո ներկայությունից սկսվեց վառվել:

Մեղապարտ
10.06.2009, 02:13
իսկ ինչ մնում է հրեաներին, ԱՍՏՎԱԾ բոլորի ԱՍՏՎԱԾՆ է և տարբերություն չկա հայ ենք մենք, թե թուրք, թե վրացի, թե ֆրանսիացի, որովհետեվ Հիսուսն
ասաց`<< Հայրն ասում է, ով կնդունի ինձ Աստված, նա կլինի իմ ժողովուրդը>>
Ու սենց մի բան, երկրագնդի վրա կա մոտ 6000000000 մարդ, ու ամեն մեկը ասումա ես ոնեմ իմ աստվածը, ուրեմն էտքան ասված գոյություն ունի???

Հարգելիս ինչպես հասկացա դու նկատի ունես Արարչին ,այո նա բոլորի Արարիչն է իսկ աստվածները տարբեր են, իրոք կա հայի ,թուրքի վրացու կամ ֆրանսիացու աստված:

Հակոբ Գեւորգյան
10.06.2009, 02:17
Մովսեսը համարվելով Աստծո բարեկամ, էլի չտեսավ Աստծո դեմքը, էտ դու որտեղ տեսար Աստծուն??? Գլուխգովան

Քանզի ես եմ նրա դրացին։ Իսկ Մովսեսին չեմ հիշում. երեւի վաղուց չի այցելել իր բարեկամին։

(առ բացատրություն նամակագրության մեջ)

վրեժ62
16.06.2009, 21:47
Հարգելիս ինչպես հասկացա դու նկատի ունես Արարչին ,այո նա բոլորի Արարիչն է իսկ աստվածները տարբեր են, իրոք կա հայի ,թուրքի վրացու կամ ֆրանսիացու աստված:

Ես կպատասխանեմ Աստվածաշնչի խոսքերով` <<Որովհետեվ թեպետեվ կան որ աստվածներ են անվանվում` թե երկնքումը թե երկրիս վրա , ինչպես որ շատ աստվածներ կան եվ շատ տերեր, բայց մեզ համար մեկ Աստված կա ` Հարը, որիցն են ամեն բաները, եվ մենք նրա համար. եվ մեկ Տեր Հիսուս Քրիստոս որով են ամեն բաները , եվ մենք նրանով>>

Tig
17.06.2009, 09:47

Էդ «մենքը» ովքե՞ր են…;)

վրեժ62
17.06.2009, 23:02
Էդ «մենքը» ովքե՞ր են…;)

Քրիստոնյաները; / Քրիստոսի հետեվորդները/

յոգի
18.06.2009, 17:47
Հարգելի յոգի, դա Ատվածաշնչում ասվում է, ոչ թե նրա համար, որ Աստված գազան է, այլ Նրա հզորությունը նկարագրելով, որ մարդը ի վիճակի չի տեսնել Աստծուն:
ու եթե կարդացել ես, երբ-որ Մովսեսը բարձրացավ Սիոն լեռը պատված էր հզոր ամպով, ու բացի այդ լեռան վրա մի ծառ կար, որ միայն Աստծո ներկայությունից սկսվեց վառվել:

Ձեր իմացած Աստվածաշունչը հազար անգամ զոհ է գնացել քմհաճո թարգմանիչներին, բացի դա, Աստվածաշունչը որպես հիմք, վերցված է Արիական Վեդաներից և քմհաճո աղավաղել են, իսկ Վեդաները երբեք չեն աղավաղվել, մի պատճառվ, որ վեդյան ուսմունքը տեղափոխվել է Աշակերտական հաջորդականության շղթայի միջոցով, այդ պատճառով սխալ կարծիք կա Աստվածաշնչում, ««եթե մարդ տեսնի աստծուն կենդանի չի մնա»» և Մովսեսով չի միյայն հարցը լուծվում, կամ այդ լեռան ծառի վառվելով...
Միգուց՞ե Աստված ցանկացել է , որ այդ ծառը վառվի, դրանից չի կարելի հետևություն անել, որ Աստծո ներկայությամբ ամեն ինչ կվառվի...

Djavaxhq
20.06.2009, 10:32
Հարգելի Djavaxhq ոչ մի Աստված չար չէ, այդ թվում դժողքի Աստվածը, Աստվածներին որակավորում են Նրանց պաշտողները ըստ իրենց գիտելիքների և ցանկությունների, այսինքը մարդ արարածն է ուզում իր ընտրած ««աստծուն»» տեսնի ըստ իր ցանկության...
Դժողքի Աստվածը Յաման, Հայաստանում հայտնի է որպես Աման կամ Յաման, Վեդաներում հատնի է որպես Յամառաջա, (յամա նշանակում է, անդունդ, խավար փոս, ռաջա-թագավոր), դժողքի Աստվածը Գերագույն Աստծո հովանի տակ է գործում, ինչպես բոլոր մյուս Աստվածները: Ամեն ինչ Աստծո ղեկավարության տակ է, Աստծուն դեմ կարող է դուրս գալ միյայն սովորական ապրող էակը, որը գտնվելով նյութական աշխարհի պատրանքի տակ, մտածելով թե ««Ինքն է իր Տերը և արարիչը»» և չկա ուրիշ Արարիչ, այսպիսով պատրանքի մեջ լինելով էակը գործողություններ է կատարում, որոնք արդյունք են տալիս, լավը լավ, վատը վատ, նման ֆիզիկայի օրենքի, ամեն ազդեցություն ունի իր հակազդեցությունը, և երբ մարդ կուրանալով պատրանքից գործողություն է կատարում, որի արդյուքը (կարողա գիտի կամ ոչ) վնասելու է իրեն, այդ ժամանակ չարանում է Աստծու վրա ...
Հիմա Եհովան մեղք չունի, և չար Աստված չե, այլ հրեաներն են նրան էդպես ներկայացրել, քանի որ Նա նրանց պաշտած Աստվածն է...

Ոչ թէ Չար այլ չարի այսինքն ըստ հայկական դիցարանի եղել են արի աստվածներ եւ չարի, աստված դեռ կատարելություն չի, կա արարիչ, ով արարել սահմանել է ամեն ճշմարտություն իսկ մենք մարդիկս եթե ապրենք նրա սահմանած օրենքներով՝ արարչի տիեզերական օրենքներով ապա անպայման կաստվածանանք, իսկ Յահվեն նա աստված էր բայց չ-արիների, դեվի աժդահակի ցեղից, ում դեմ պայքարում էր Վահագնը, սասունցի դավիթը եւ այլ հայ դիցեր…

յոգի
20.06.2009, 15:56

Հարգելի Djavaxhq համամիտ եմ, եթե նայեք Վիշնու Պուրանան ապա արարչության սկզբում, երբ Արարիչը ստեղծում էր, Նա ատեղծեց Պրաջապատիյին (մարդկության նախահայրը), որը բազմացրեց մարդկությունը, և ստեղծեց Սվայամբհուվա Մանույին, որը կազմեց Արիական օրենքները մարդկության համար: Այս ամենից առաջ Նա ստեղծեց Տիեզերքի յոթ իմաստուններին (Սապտա Ռիշի) հետո Կաշյապա Մունիյին, որը ուներ երեք կին, Ադիտին, Դիտին և Դանուն: Ադիտիյից ծնվեցին բոլոր Կիսաաստվածները(Սուաները կամ Դեվաները) և բնակվեցին դրախտային կոչված մոլորակներում, իսկ Դիտիյից և Դանավայից ծնվեցին Դեմոնները (Ասուրաները, չ՛արերը, քո ասած ոչ Արիները) և արարման սկզբից Դեվաների (Աստվածների) և Ասուրաների միջև տարաձայնություններ և պատերազմներ է տեղի ունեցել և շարունակվում է միչև հիմա...
Հիմա ես չգիտեմ թե ով է Յահվեն, բայց եթե Նա աստված է ապա Նա Չ՛արերի աստված չե, ոչ մի Աստված չի կարող չարերին կողմ լինել, բայց կան Աստվածներ, որոնց մի ինչ որ զոհաբերություն մատուցելիս Նրանք հեշտությամբ բավարարվում են և կատարում են զոհաբերողի կամքը, օրինակ Շիվան: Դեմոնները մեծ մասսամբ խոնարհվում են Շիվային, որպեսզի ուժեր ստանան, չնայած որ Շիվան ինքը Չար չե, բայց չի կարողանում մերժել իրեն խոնարհվողին...
Կաշյապա մունիյի երկու կինը հարցնում են իրենց ամուսնուն՛
-Ինչի մեր երեխեքը դեմոններ դառան իսկ Ադիտիյի երեխեքը Աստվածներ, նա պատասխանեց՛
-որովհետև Ադիտին օժտված էր Աստվածային որակներով և իմ հետ միասին կատարում էր կրոնական պարտականությունները, իսկ դուք զբաղված էիք զգայական հաճույքներով և չեիք հետևում կրոնական սկզբունքներին(Դհարմային) մոռանալով կյանքի իրական նպատակը, գերագույն Աստծուն ... և այդ պատճառով է որ ձեր երեխեքը դառան Չ՛արի, Ասուրաներ:
-Բայց չե որ դու մեծ իմաստուն էս, ինչպես կարող են քո երեխեքը այդպիսի ծնունդ ստանալ:
-Հորից ստեղծվում է երեխայի մարմինը, Մորից ստեղծվում է երեխու ունակությունը, բանականությունը, և քանի որ դուք չունեիք այդ որակները, այդ պատճառով ձեր երեխեքը դառան դեմոններ...

Marduk
20.06.2009, 17:00
Բավականին հետաքրքիր թեմա է:
Ուղղակի կան որոշ հարցեր: Ի՞նչ հիմնավորմամբ Մարդուկը դարձավ լուսնապաշտների հովանավոր:
Ես բավականին ուսումնասիրել եմ Մարդուկի ծագումնաբանությունը ու ասեմ ձեզ այն իր էությամբ շատ նման է Թեշուբի ծագմանը:

Այն երկրորդ սերնդի աստված է: Ծնվում է այն ժամանակ երբ հին աստվածները այլևս անընդունակ են ղեկավարել: Դրանից առաջանում է Քաոս, գլուխ են բարձրացնում Վիշապները: Մարդուկը հաղթում է Վիշապին ու հաստատում արդարություն ու նոր աշխարհակարգ:
Նույնը անում է մեր Վահագնը
Նույնը անում է Թեշուբը, որը ըստ որոշ տարբերակների հաղթում է Ուլուկիմի հրեշին.:

Ի դեպ Մարդուկը ԷՆ.ԿԻ-ի որդին է, որի անունն է Այա կամ Հայա ու նրանից են ծնվում երկու գետերը:
Եվս մի տեղեկություն Մարդուկի մասին:
Մարդուկի պաշտամունքը տարածված էր կոսմոպոլիտ Բաբելոնում, իսկ Ասորեստանում արգելված էր նրա պաշտամունքը:

յոգի
23.06.2009, 02:11

Հարգելի Մարդուկ, Մարդուկի մասին քիչ բան գիտեմ, բայց նայեցի Wikipedia-ն, նրա նասին տեղեկությունները տանում են դեպի Շումերիա, հին Արիական Քաղաքակրթություն: Լուսնապաշտները և Արևապաշտները Արիական ցեղեր են եղել և սերտ կապված էին իրար: Իրական անունները շատ են փոխվել, չնայած շատ նմանություներ մնացել են, համեմատած արիական Վեդաների գրվածքներին, պատմությունները նույնն են...
Լուսնից սերում են Ռագհուների տոհմը, որտեղ ծնվեց որպես մի հզոր Թագավոր Ռամա Աստվածը, որը հանդես էր գալիս որպես մարդ արարած և իրական Արդար Թագավոր (նայեք Ռամայանան), որի պատմությունը շատ է նման Սասունցի Դավթի և Մսրա Մելիքի պատմությանը: Ռաման կռվում է դեմոնների արքայի հետ Ռավանայի և նրա եղբայր Կոմբհա Կառնայի հետ և տապալում է նրանց և ստեղծում նոր Արիական աշխարհակարգ...

Մեղապարտ
14.08.2009, 04:21
Բավականին հետաքրքիր թեմա է:
Ուղղակի կան որոշ հարցեր: Ի՞նչ հիմնավորմամբ Մարդուկը դարձավ լուսնապաշտների հովանավոր:
Ես բավականին ուսումնասիրել եմ Մարդուկի ծագումնաբանությունը ու ասեմ ձեզ այն իր էությամբ շատ նման է Թեշուբի ծագմանը:

Այն երկրորդ սերնդի աստված է: Ծնվում է այն ժամանակ երբ հին աստվածները այլևս անընդունակ են ղեկավարել: Դրանից առաջանում է Քաոս, գլուխ են բարձրացնում Վիշապները: Մարդուկը հաղթում է Վիշապին ու հաստատում արդարություն ու նոր աշխարհակարգ:
Նույնը անում է մեր Վահագնը
Նույնը անում է Թեշուբը, որը ըստ որոշ տարբերակների հաղթում է Ուլուկիմի հրեշին.:

Ի դեպ Մարդուկը ԷՆ.ԿԻ-ի որդին է, որի անունն է Այա կամ Հայա ու նրանից են ծնվում երկու գետերը:
Եվս մի տեղեկություն Մարդուկի մասին:
Մարդուկի պաշտամունքը տարածված էր կոսմոպոլիտ Բաբելոնում, իսկ Ասորեստանում արգելված էր նրա պաշտամունքը:

Մարդիւկը կապ Ասորեստանը կապ ունեն արդյոք Յահվեի հետ::B

Մարդուկը կապ Ասորեստանը կապ ունեն արդյոք Յահվեի հետ::B