PDA

Դիտել ողջ տարբերակը : Կենդանի հնչողություն, թե ֆոնոգրամա



Cleopatra
24.12.2006, 12:48
Ես մինշանակ հարգում և երգիչ եմ համարում այն կատարողին, որը երգում է, կամ ավելի ճիշտ կարողանում է երգել կենդանի: Հեաքրքիր է ինչ եք մտածում դուք? որ կատարողներն են ըստ ձեզ հիանալի երգում իրենց կենդանի ձայնով::)

Սյունիք
24.12.2006, 13:21
Ես մինշանակ հարգում և երգիչ եմ համարում այն կատարողին, որը երգում է, կամ ավելի ճիշտ կարողանում է երգել կենդանի: Հեաքրքիր է ինչ եք մտածում դուք? որ կատարողներն են ըստ ձեզ հիանալի երգում իրենց կենդանի ձայնով::)
Համամիտ եմ Քեզ հետ, ըստ ինձ՝ կենդանի ձայնով լավ են երգում Անդրեն, Էմմին, ուրիշներին չեմ կարող նշել, երևի թե էս 2-ն են, որ կենդանի են երգում..... Հա, մեկ էլ Էմփիրեյը

StrangeLittleGirl
24.12.2006, 14:36
Միանշանակ կենդանի հնչողությունն եմ նախընտրում: Անիմաստ է համերգ գնալ, որտեղ կատարողները «պլյուսով» են «երգում»: Այդ դզած-փչած ձայնագրությունները տանն էլ կարելի է լսել: Դրա համար շատ եմ գնահատում Ռուբեն Հախվերդյանին, որի համերգների ժամանակ նվագակցությունն էլ է կենդանի: Մեկ էլ մեր բոլոր ռոք խմբերին եմ գնահատում: Լավ թե վատ, բայց նրանց բոլոր համերգները կենդանի են:
Հա՛, մի բան եմ ուզում պատմել: Տարիներ առաջ «Միներալ» խմբի համերգին էի գնացել: Մի ամիս շարունակ գովազդում էին, թե կենդանի հնչողություն է լինելու: Պարզվեց, որ ստում էին: Գոնե մի քիչ լավ ձևեր թափեին: Ախր կիթառ նվագելիս էլ շատ լավ զգացվում էր, որ ուրիշ բան հնչում է, ուրիշ բան նվագում են: Մի տեսակ խաբված էի զգում:

Mesrop
24.12.2006, 15:05
Բնականաբար կենդանին եմ ողջունում...

Cleopatra
24.12.2006, 15:16
Համամիտ եմ Քեզ հետ, ըստ ինձ՝ կենդանի ձայնով լավ են երգում Անդրեն, Էմմին, ուրիշներին չեմ կարող նշել, երևի թե էս 2-ն են, որ կենդանի են երգում..... Հա, մեկ էլ Էմփիրեյը Այո Անդրեն իրոք արժանի է իսկական երգիչ կոչվելուն մեկ էլ ավելացնեմ, հայ սուպերսթարների մասնակիցներին և իհարկե Սիլվա Հակոբյանը

lusnjak aregak
24.12.2006, 15:31
Այո Անդրեն իրոք արժանի է իսկական երգիչ կոչվելուն մեկ էլ ավելացնեմ, հայ սուպերսթարների մասնակիցներին և իհարկե Սիլվա Հակոբյանըիսկապես կենդանի երգոխներից կարամ նշեմ միյան Անդրեին գիտեմ որ նրա համերգին որ ես չեի կարոխացել գնաի շատ ապսոսում եմ:( կենդանի հնցոխուտյուններ կլեոպատրա ջան իսկ դու եխել ես Անդրեի համերգին պմ ով ինձ պատմի:) վաի ոնց չգնացի ես իրա մենահամերգին:cry հուիսով եմ ելի համերգներ կունենա:)

PlesOk
28.12.2006, 21:06
լսէլ եմ որ Հայկոն էլ ա լավ երգում կենդանի

StrangeLittleGirl
28.12.2006, 22:50
լսէլ եմ որ Հայկոն էլ ա լավ երգում կենդանի
Հայկոն սկի ձայնագրված կարգին չի երգում :D

Idealistka
29.12.2006, 20:10
Չգիտեմ հայ երգիչներից ովքեր են լավ ՛կենդանի՛ երգում, բայց ամեն դեպքում դա արժանի է հարգանքի::)

Frigid-
11.05.2008, 01:12
Թվում է, թե սիրում ենք, երբ մեզ խաբում են, հա, խաբում, ուրիշ բառ չեմ գտնում, երբ բեմի վրա հայտնվում են իրենց արտաքինով առավել, քան իրենց բուն անելիքով հետաքրքրված խամաճիկներ ու բաց ու խուփ անում բերանները` փորձելով համոզել, որ այն ինչ լսում ես, ոչ թե ստուդիայում մի քանի տառապյալ օրերի արդյունքում ձայնագրված նյութի արդյունք է, այլ իրենց բնատուր տաղանդի պոռթկումը: Հանդիսատեսն էլ դեռ գալիս է լսելու այն երաժշտությունը, որը տանն էլ կարելի էր լսել` դիսկերով կամ հեռուստացույցից ցըխկցըխկացող «թեժ տասնյակներով», ոչ մի տարբերություն, ոչ մի կենդանություն: Իսկ տեսնելու հատուկ բան էլ չկա. անտաղանդությունը միայն ավանգարդիզմի մոտիվներով կարելի է հետաքրքիր համարել: Դեռ հերիք չէ, ծափ էլ են տալիս...

Ճաշակներս էդքան իջել ե՞ն, թե՞ խաբնվելուց հավես ենք ստանում... մինչդեռ նրանց լռեցնող,,,, չէ ... ավելի շուտ` երգացնող չկա... Ու՞ր են ձեր գեղագիտական ականջները:

Ambrosine
11.05.2008, 02:19
Ես հայտարարում եմ:D, որ ոչ մի համերգի գնացած չկամ: Քանի որ չեմ ցանկանում լինել խաբված: Ու իրոք զարմանում եմ, թե ոնց են մարդիկ գնում ու մի բան էլ գլուխ գովում:[

ArmSOAD
11.05.2008, 15:01
Ֆանագրամաից խայտառակ բան երգիչն իրա գլխին չի կարող բերել: Մարդիկ փող են տալիս, գնում համերգի, որ դրանց ձայնը լսեն, այլ ոչ թե ձայնագրությունը: Տենց էր կմնաին տանը, դիսկ կլսեին: Մեզ մոտ բոլորը անխտիր ֆանագրամայի տակ էն երգում, մինչդեռ արտասահմանում ֆանագրամայի տակ երգել, նշանակում է թքել աստղի ապագայի վրա: Մարդիկ նենց դատի կտան, որ մինչև կյանքի վերջ իրանց էտ սխալի համար չեն ների: Տեսել եք "Էլվինը և սկյուռիկները"? Մի լավ օրինակ թե ոնց են վերաբերվում այդ ամոթալի ստափչությանը: Իրան հարգող մարդը այդ խայտառակ քայլին չի դիմի:

Dayana
19.08.2008, 11:46
Հայաստանում համերգների գնում են "կումիռներին" տեսնելու ;) ոչ թե լսելու։ Օրինակ ես. հիմա, որ վեր կենամ գնամ Անդռեյակայիս համերգին :P ու ֆոնոգրամմա լինի, հո չեմ ծեծելու էդ մարդուն ;) իսկ եթե ավելի լուրջ, իսկապես համերգները ողողված են լինում 15-16 տարեկան երիտասարդ աղջիկներով ու տղաներով, ովքեր գնում են համերգ
1-ին. Երգչին տսնելու , հնարավորության դեպքում նրա հետ նկարվելու համար
2-րդ. Ուղղակի համերգների գնալու համար
3-րդ. Երաժշտություն լսելու համար

Scorpion
19.08.2008, 12:27
Համերգի գնացել եմ մի անգամ, այն ել այն պատճառով, որ համադասարանցիս եր երգում (ու էլի ֆոնոգրամմա...)

Freddie
19.08.2008, 12:33
Ես ֆոնոգրամմայով համերգի երբեք չէի գնա։ Պատկերացնում եմ, եթե օրինակ՝ իմ Green Day-ի համերգին տղերքը ֆոնոգրամմայի տակ երգեին:D Վերջն է։ Բիլլին վազում է այսկողմ և այնկողմ, իսկ երգածը ֆոնոգրամմա է։:D:D:D Չէ, չեմ պատկերացնում։:lol Ուղղակիր խայտառակություն կլիներ։
Համերգի իմաստն էլ հենց այն է, որ հանդիսատեսի և երգչի միջև առաջան ա մի էներգետիկ դաշտ և դրա միրջոցով երգիչը կարողան ա փոխանցել իր հույզերը հանդիսատեսին։:hands Դա ֆոնոգրամայով չես փոխանցի։:nea

Tanamasi
19.08.2008, 13:15
Ֆոնոգրամաայի տակ համերգ տալու փոխարեն, ավելի հեշտ չէ՞ր լինի ուղղակի հանդիպում կազմակերպել երգչի ու իր ֆաների միջև։ :P Կողքն էլ դիսկը կդնեին ու կվայելեին նրա ստեղծագործությունները։ :B

LevX
19.08.2008, 13:42
Ֆոնոգրամաայի տակ համերգ տալու փոխարեն, ավելի հեշտ չէ՞ր լինի ուղղակի հանդիպում կազմակերպել երգչի ու իր ֆաների միջև։ :P Կողքն էլ դիսկը կդնեին ու կվայելեին նրա ստեղծագործությունները։ :B

Շատ ավելի ճիշտ կլիներ, բայց պետք չէ մոռանալ նաեւ նրանց, ովքեր գնում են համերգ/թատրոն/կինո/լիքը ուրիշ տեղեր ընդամեննը իրաի հետ ժամանակ անցկացնելու համար, եւ ոչ թե համերգի/թատրոնի/կինոի/լիքը ուրիշ տեղերի համար: Իսկ այդ դեպքում ստիպված կլինեն գնալ հենց այդ երգչի հետ շփվելու համար, ...
Բացի դա, ... շատ քչերը կվճարեն օրինակ 1500 դրամ Էդուարդ Թոփչյանի հետ զրույց անելու համար, նույնիսկ եթե նվագախումբը ներկա լինի, իսկ համերգին (եթե դա կարելի է այդպես կոչել) գնում են շատերը: Գուցե նա չի ձայնագրվում դրանից է ... չգիտեմ...

Kita
31.08.2008, 06:36
Մոդերատորական: Թեմա բացելուց առաջ օգտվեք ակումբի որոնման համակարգից:
Նմանատիպ թեմա արդեն կար, ուստի թեմաները միացվեցին: