Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Բարձրացիր վար

Hay_XY
16.04.2009, 06:20
Հոգեբաններն էլ են երբեմն ստեղծագործում: :) (Բանաստեղծություններ գրելու «ունակությունը» ժառանգել եմ տատիկիցս):

Հանձնում եմ Ձեր քննադատությանը:

Բարձրացիր վար

Հիմա գոնե տեսնու՞մ ես` որքան վեր ես դու իջել,
Ինչպե՞ս տեսնես, քանի դեռ մի բան էլ կա քեզնից վեր:
Մի՛ շտապիր: Դու ստո՛ր ես, բայց թանկ իմ խոր հուշերում,
Այդքան ջանք դու մի թափիր. կհասնես դեռ, բայց թե՝ ու՞մ:

Մի՞թե նման ջնջոց կար, որ անցյալդ մոռացրեց,
Չե՜, քեզ քո ստեղծած սուզանավը խենթացրեց,
Հանեց քեզ վա՜ր, հասցրեց բարդու սաղարթին,
Ուշքի՛ արի, ա՜յ հիմար, նմանվել ես երկաթի:

Քանի դեռ անգիտակից, կիսամեռել մարդու նման մի քիչ շունչ կա քո մարմնում,
Շնչի՜ր, երկա՛թ, դու սառում ես, ինչպես հուրը սառցե չարքի բերանում:
Հիշի՜ր, հիշի՛ր, հիշի՛ր՝ ինչպես էիր մարդը խոտից տարբերում,
Ի՞նչ է՝ կու՞յր ես: Չէ՛, կույրը քեզ պես չորս ոտքերով չի քայլում:

Դու տկար ես, հանգած ալիք, գարնան գետ ես անվարար,
Լա՛վ, դու սար ես՝ անդունդի պես կամ՝ հրաման՝ անկատար:
Չէ՞: Այս բառերն էլ արդեն էլ քեզ չեն նեղացնում:
Վերադարձի՛ր... ես «հաչում եմ», դու՝ ճամփադ ես կարճացնում:

Մոռացե՞լ ես՝ ինչպես միասին չորս ոտքերով, մարդս՝ երկու,
Կարմրած դեմքով, հաղթահարած սառը հողմերը հուժկու,
Սարերին՝ սար, ծառներին՝ ծառ, մարդկանց բարև ասելով,
Առանց նավի ծով էինք կտրում՝ ալիքները թոքերումս մարսելով:

Լսի՛ր ձայնս, շատ մի ել վար, բան չմնաց վախճանիդ,
Ետ արի, սա՛ր, հույսդ մի՛ դիր որդերով լի գրպանիդ:
Բարձրացիր վար, շուտ ետ արի, այստեղ բարձր է ամենից,
Արի դահլիճ, կանգնիր կողքիս, կրկին խոսենք մենք բեմից:

Morpheus_NS
16.04.2009, 09:43
Մտքերդ լավն են, բայց գրելաոճդ ձանձրացնում է: Շատ դժվար է կարդալը: Ռիթմիկություն չկա: Հանգերդ էլ պրիմիտիվ են: Եթե բառերը նույն վերջածանցներով են, էտ չի նշանակում, որ հանգավորել ես: Մի խոսքով աշխատելու տեղ ունես:)

Հ.Գ. Ներիր անկեղծության համար:

Hay_XY
16.04.2009, 13:53

Ներողություն խնդրելու կարիք չկա: :) Անկեղծությունից լավ բան չկա: Չէ՞ որ ինքս գրել էմ՝ հանձնում էմ Ձեր քննադատությանը՝ հասկանալուվ որ քննադատությունը միայն դրական չի լինում:

Բանաստեղծություն գրելն իմ մասնագիտությունը չէ :) Ես դա պարզապես անում եմ, երբ մտքեր են գալիս, որ ուզում եմ չկորեն :)

Շնորհակալություն

Rhayader
19.04.2009, 02:24
Հոգեբաններն էլ են երբեմն ստեղծագործում: :) (Բանաստեղծություններ գրելու «ունակությունը» ժառանգել եմ տատիկիցս):

Հանձնում եմ Ձեր քննադատությանը:

Բարձրացիր վար

Հիմա գոնե տեսնու՞մ ես` որքան վեր ես դու իջել,
Ինչպե՞ս տեսնես, քանի դեռ մի բան էլ կա քեզնից վեր:
Մի՛ շտապիր: Դու ստո՛ր ես, բայց թանկ իմ խոր հուշերում,
Այդքան ջանք դու մի թափիր. կհասնես դեռ, բայց թե՝ ու՞մ:

Մի՞թե նման ջնջոց կար, որ անցյալդ մոռացրեց,
Չե՜, քեզ քո ստեղծած սուզանավը խենթացրեց,
Հանեց քեզ վա՜ր, հասցրեց բարդու սաղարթին,
Ուշքի՛ արի, ա՜յ հիմար, նմանվել ես երկաթի:

Քանի դեռ անգիտակից, կիսամեռել մարդու նման մի քիչ շունչ կա քո մարմնում,
Շնչի՜ր, երկա՛թ, դու սառում ես, ինչպես հուրը սառցե չարքի բերանում:
Հիշի՜ր, հիշի՛ր, հիշի՛ր՝ ինչպես էիր մարդը խոտից տարբերում,
Ի՞նչ է՝ կու՞յր ես: Չէ՛, կույրը քեզ պես չորս ոտքերով չի քայլում:

Դու տկար ես, հանգած ալիք, գարնան գետ ես անվարար,
Լա՛վ, դու սար ես՝ անդունդի պես կամ՝ հրաման՝ անկատար:
Չէ՞: Այս բառերն էլ արդեն էլ քեզ չեն նեղացնում:
Վերադարձի՛ր... ես «հաչում եմ», դու՝ ճամփադ ես կարճացնում:

Մոռացե՞լ ես՝ ինչպես միասին չորս ոտքերով, մարդս՝ երկու,
Կարմրած դեմքով, հաղթահարած սառը հողմերը հուժկու,
Սարերին՝ սար, ծառներին՝ ծառ, մարդկանց բարև ասելով,
Առանց նավի ծով էինք կտրում՝ ալիքները թոքերումս մարսելով:

Լսի՛ր ձայնս, շատ մի ել վար, բան չմնաց վախճանիդ,
Ետ արի, սա՛ր, հույսդ մի՛ դիր որդերով լի գրպանիդ:
Բարձրացիր վար, շուտ ետ արի, այստեղ բարձր է ամենից,
Արի դահլիճ, կանգնիր կողքիս, կրկին խոսենք մենք բեմից:

Հետաքրքիր էր:) Մի փոքր նմանություն զգացի Լևիի բանաստեղծությունների հետ (երևի մասնագիտական է), չնայած էմոցիոնալ պահը լրիվ տարբեր էր: Առանձնապես պատկերներն էին շատ հաճելի: Առողջ, հյութեղ ու մարդկային:
Մի բան եմ զգացել. մարդկանց ինտուիտիվ զգալն այնքան է ուժեղացել մոտս, որ քո գրառումներից հետո արդեն գիտեի, որ ստեղծագործությունդ էլ է դուրս գալու: Սպասենք շարունակությանը:

Ուլուանա
20.04.2009, 21:21
Մտքերդ լավն են, բայց գրելաոճդ ձանձրացնում է: Շատ դժվար է կարդալը: Ռիթմիկություն չկա: Հանգերդ էլ պրիմիտիվ են: Եթե բառերը նույն վերջածանցներով են, էտ չի նշանակում, որ հանգավորել ես: Մի խոսքով աշխատելու տեղ ունես:)
Ընդհանուր առմամբ համաձայն եմ Մորֆեուսի գրածին, բայց չնայած նշված թերություններին (հատկապես թավատառ դարձրածս)՝ կարդալիս չձանձրացա, քանի որ մտքերդ իսկապես հետաքրքիր են։ :) Ուղղակի այնքան էլ չընկալեցի որպես բանաստեղծություն։ Բովանդակությունը լավն է, բայց ձևի հարցում իրոք աշխատելու բան ունես, իմ կարծիքով։

GarSu
05.05.2009, 21:36
Բանաստեղծություն գրելն իմ մասնագիտությունը չէ

Հայ 15 ջան, բանաստեղծություն գրելն ընդհանրապես մասնագիտություն չէ…
Շատ լավն է վերնագիրը:ok, տեղով բանաստեղծություն: Հետաքրքիր, մի քիչ խորքային բողոք կար, որը անկեղծությանդ մասին է խոսում, իսկ անկեղծությունը ամենակարևորն է ցանկացած ստեղծագործության մեջ: Աշխատելու տեղ միանշանակ ունես, կարևորն ընդգծելու խնդիր կա, իսկ թե ոնց՝ հուսամ մյուս գործերումդ կարտահայտվի:)… Ի դեպ, հանգերի և ձևի առումով ընդհանրապես. սա, իմ կարծիքով, ամենաերկրորդականն է պոեզիայում, ինքն իրեն ստացվող մի բան, որի վրա չարժե կենտրոնանալ: Շնորհակալություն: