PDA

Դիտել ողջ տարբերակը : Օտարոտի բառեր



Պանդուխտ
15.04.2009, 22:11
Տալիս եմ հարցեր: Ի՞նչ է նշանակում...
Ինտիմ

Fedayi
16.04.2009, 18:10
Կարծեմ` խիստ անձնական:

Պանդուխտ
16.04.2009, 19:37
Շատ բարի, շնորհակալ եմ Ֆեդայի:
Իմ իմացած լեզուներով թէ լինէր, հաւանաբար գիտենայի իմաստը: Ո՞ր լեզուից է մտել խօսակցական հայերէն: Արդեօ՞ք ժամանակակից հայերէնում (արդի արեւելահայերէն) ընդունուած բառ է: Բառարաններում կա՞յ:
***
Յաջորդ հարցը.-
չալաղաջ
Միթէ՞ «կլկլակ», թուրքերէն բառացի՝ թփածառ:

Chuk
16.04.2009, 19:45
Շատ բարի, շնորհակալ եմ Ֆեդայի:
Իմ իմացած լեզուներով թէ լինէր, հաւանաբար գիտենայի իմաստը: Ո՞ր լեզուից է մտել խօսակցական հայերէն: Արդեօ՞ք ժամանակակից հայերէնում (արդի արեւելահայերէն) ընդունուած բառ է: Բառարաններում կա՞յ:
Որոշ չափով բավարարեմ հետաքրքրությունը.


Ինտիմ, ած.
1. Խորապես անձնական բնույթ կրող, միայն իրեն վերաբերող, ուրիշներին անմատչելի՝ գաղտնի: Ի. կյանք:
2. Զգացմունքները շոշափող, սիրային: Ի. հարաբերություններ:
3. Մտերմական, մտերմության վրա հիմնված:


Արտատպել եմ Աղայանի «Արդի հայերենի բառարանից»:

Ձայնալար
16.04.2009, 22:17
Արտակի և Ֆիդայիի ասածներին հավելոմ, որ առաջացել է լատիներեն intimus բառից, որ նշանակում է ամենաներքին, ամենավստահելի:

Ուլուանա
16.04.2009, 22:18
Իմ իմացած լեզուներով թէ լինէր, հաւանաբար գիտենայի իմաստը: Ո՞ր լեզուից է մտել խօսակցական հայերէն:
Անգլերենում կա "intimate" բառը, գերմաներենում՝ "intim", ֆրանսերենում՝ "intime", ռուսերենում՝ "интимный" և այլն։

Ձայնալար
16.04.2009, 22:46
Չալաղաջը հավանաբար հայերեն չէ և օգտագործվում է միայն խոսակցականում: Դա խոզի կամ տավարի կոնկրետ կտոր է, որը համարվում է խորովածի համար ամենանախընտրելին: Նկարը դնեմ երևի պարզ կլինի
http://sendarmenia.com/images/super/xorovacxozchalaxach-b_3.jpg

Mariam1556
16.04.2009, 23:28
Անգլերենում կա "intimate" բառը, գերմաներենում՝ "intim", ֆրանսերենում՝ "intime", ռուսերենում՝ "интимный" և այլն։

Ֆրանսերեն intime նշանակում է անձնական,մտերմիկ

Պանդուխտ
17.04.2009, 13:13
Շնորհակալ եմ բոլորիդ,

Չծիծաղէք այս հարցին.
1-բուհ գիտեմ կապ ունի համալսարանական ուսման հետ, բայց ճշգրիտ ի՞նչ է. համառոտագրութի՞ւն:

2-դաժը
Սա էլ ռուսերէն լինելու է.

3-պրոսպեկտ, անգլերէն բառարանս տալիս է. «տեսարան», «հաւանական», «հնարաւոր» «առիթ («շանս»)» իմաստները: Հայաստանում օգտագործւում. «պողոտայ» իմաստով. ըստ"ԺՀԼԲ" բառարանի: (սա հարց էր, ինքուրոյն լուծեցի):
Երեւի՝ հայերէն մուտք է գործել գերմաներէնից: Բառի անգլերէն իմաստները, չեն համապատասխանում հայերէնում ունեցած իմաստին: Թւում է բառի իմաստը այսպէս է առաջացել. «ուղի կամ անցք, որից հաւանաբար կարելի է տեղ հասնել» գաղափարից:
Նկատենք՝ expect բառը եւ pro- ածանցը:

Հայկօ
17.04.2009, 13:19
ԲՈՒՀ = բարձրագույն ուսումնական հաստատություն

Даже [դաժը] = նույնիսկ

cold skin
17.04.2009, 13:20
Շնորհակալ եմ բոլորիդ,

Չծիծաղէք այս հարցին.
1-բուհ գիտեմ կապ ունի համալսարանական ուսման հետ, բայց ճշգրիտ ի՞նչ է. համառոտագրութի՞ւն:

ԲՈւՀ- Բարձրագույն Ուսումնական Հաստատություն

Պռոսպեկտ - ռուսերեն է, պողոտա-ն՝ հայ. , անգլ. avenue, broad street: Բառացի ինձ թվում է նշ. է լայն փողոց:

Ձայնալար
17.04.2009, 13:21
3-պրոսպեկտ, անգլերէն բառարանս տալիս է. «տեսարան», «հաւանական», «հնարաւոր» «առիթ («շանս»)» իմաստները: Հայաստանում օգտագործւում. «պողոտայ» իմաստով. ըստ"ԺՀԼԲ" բառարանի: (սա հարց էր, ինքուրոյն լուծեցի):
Երեւի՝ հայերէն մուտք է գործել գերմաներէնից: Բառի անգլերէն իմաստները, չեն համապատասխանում հայերէնում ունեցած իմաստին: Թւում է բառի իմաստը այսպէս է առաջացել. «ուղի կամ անցք, որից հաւանաբար կարելի է տեղ հասնել» գաղափարից:
Նկատենք՝ expect բառը եւ pro- ածանցը:

Պրոսպեկտը հայերեն մուտք չի գործել՝ ռուսերեն ա մուտք գործել և ունի պողոտա իմաստը: Հայերը պարզապես օգտագործում են այդ բառը խոսակցականում շատ այլ ռուսերեն բառերի նման::)

Պանդուխտ
17.04.2009, 16:08
Պրոսպեկտը հայերեն մուտք չի գործել՝ ռուսերեն ա մուտք գործել և ունի պողոտա իմաստը: Հայերը պարզապես օգտագործում են այդ բառը խոսակցականում շատ այլ ռուսերեն բառերի նման::)

«Ժամանակակից Հայոց Լեզուի Բացատրական Բառարան»ի IV-րդ հատորը ունեմ («Յ»ից «Ֆ»), ՀՍՍՀ Գիտութիւնների Ակադեմիայի հրատարակութիւն է. Երեվան 1980, որտեղ (էջ 223) գրուած է.-

ՊՐՈՍՊԵԿՏ. տե՛ս Պողոտա: Պարծենում էր նա, ձեռնափայտը խփելով պրոսպեկտի մայթին (Շիրվանզադէ) : :)

Բառարանը հայերէն-հայերէն է: Եթէ Շիրվանզադէն, կամ որեւէ ուրիշ հայ գրող, օգտագործած է եղել մի օտար բառ, բառը հայերէն է համարուել, եւ տեղ է գտել «ԺՀԼԲԲ»-ում:

Այս առթիւ՝ մանումենտ, որ «յուշարձան», «արձան» համանիշները ունի հայերէնում, շատ յաջողակ կերպով մտել է խօսակցական լեզու:

Ուլուանա
21.04.2009, 03:50
Մոդերատորական։ Որպեսզի բոլոր թեմաներում նույնը չգրեմ, էստեղ եմ գրում. «Հայերեն» բաժնի որևէ թեմայում գրառում անելուց առաջ անպայման կարդացեք առնվազն թեմայի վերնագիրն ու առաջին գրառումը, որպեսզի ստիպված չլինեմ ամեն օր տարբեր թեմաներից բազմաթիվ գրառումներ տեղափոխել այլ թեմաներ։ Այնպիսի տպավորություն է, որ լեզվական որևէ հարց ունենալու դեպքում համարյա բոլորը բացում են այս բաժնի կամայական թեմա ու գրառում անում՝ առանց հաշվի առնելու, որ իրենց գրառումը չի համապատասխանում տվյալ թեմային, մինչդեռ համապատասխան թեմա տվյալ բաժնում հաստատ կա և ոչ թե սարդոստայնով պատված ու հետին էջերում կորած թեմա է, այլ հենց առաջին էջում՝ լավ երևացող տեղում։ Խնդրում եմ այսուհետև փորձել խնայել իմ նյարդերն ու ժամանակը։ Շնորհակալություն։

Հ. Գ. Հաշվի առնելով այս բաժնում վերոնշյալ երևույթի տարածվածությունը՝ այսուհետև սխալ թեմայում արված գրառումներն իրենց բոլոր արձագանքներով ոչ թե տեղափոխվելու են համապատասխան թեմաներ, այլ ջնջվելու են՝ անկախ ամեն ինչից։

Պանդուխտ
07.10.2010, 11:38
Բառադի բառի իմաստը եւ թասիբ բառի ծագումը (ստուգաբանումը):

Թէշուբ կամ Թէշեբա աստծու հետ կապ կարո՞ղ է ունենալ::)

Ուլուանա
07.10.2010, 20:35
Բառադի բառի իմաստը եւ թասիբ բառի ծագումը (ստուգաբանումը):

Թէշուբ կամ Թէշեբա աստծու հետ կապ կարո՞ղ է ունենալ::)
«Բառադի» նշանակում է անկապ, անիմաստ, աննպատակ, դատարկ։
Բայց «բառադի» բառը, որքան գիտեմ, պարզապես ժարգոնային է, ոչ թե օտար։

«Թասիբ» բառի ստուգաբանության մասին ոչինչ չեմ կարող ասել...