PDA

Դիտել ողջ տարբերակը : Սերը կո՞ւյր է



Artgeo
15.04.2009, 20:35
Մի անգամ մարդկային բոլոր զգացմունքներն ու բնավորության գծերը մի տեղ էին հավաքվել:
- Եկեք պահմտոցի խաղանք, - ասաց Խենթությունը:
Ճշմարտությունը չթաքնվեց «Միևնույն է կգտնեն ինձ»
Սուտը թաքնվեց ծիածանի մեջ,
Իրականությունը օվկիանոսում,
Ալարկոտությունը ամենամոտ տեղում,
Ազատությունը քամու հետևում թաքնվեց
Բարիությունը անընդհատ ուրիշին էր զիջում իր տեղը
Հավատը երկինք բարձրացավ
Նախանձը ճառագայթի մեջ թաքնվեց
Սերը ուր գնաց, ամեն տեղ արդեն զբաղեցրած էր... Վերջում մի սիրուն վարդ տեսավ ու վարդի մեջ թաքնվեց:
Խենթությունը սկսեց փնտրել բոլոր զգացմունքները և գտավ բոլորին, բացի սիրուց: Վերջում սիրուն վարդը թեքեց ու ճիչ լսվեց... Վարդի փշերը սիրո աչքն էին մտել և նա կուրացավ... Դրանից հետո խենթությունը կուրացած սիրո ձեռքը բռնած է քայլում

Տակ վիպիմ զա ժենշին... Չէ, էս չէր:

Եկել եմ եզրակացության, որ սերը կույր է: :think Կան մարդիկ, որ սիրահարվում են մարդկանց, որոնք պարզապես արժանի չեն այդ սիրուն, կան մարդիկ, որոնք շատ արագ սիրահարվում են և նույնքան արագ դադարում են սիրել, քանի որ կույր սերը անցնում է ու բացվում են աչքերը, որոնք տեսնում են իրականությունը: Հմ... Սերը կո՞ւյր է

Հ.Գ. Վերևում գրվածը իմը չի, ինտերնետում եմ գտել, դուրս եկավ:

One_Way_Ticket
15.04.2009, 20:47
Սիրահարվածությունը, այո, "կույր" է: Ես նույնիսկ "սիրահարվածության տեսություն" էի կառուցել ժամանակին: Մի ռուսական ֆորումում հրապարակել եմ: Եթե մոդերատորները թույլատրում են այստեղ ռուսերեն գրել, կարող եմ տեղադրել այստեղ: Հայերեն թարգմանելու հավես չունեմ:

Ֆրեյա
15.04.2009, 20:50
Մի քիչ սենտիմենտալ էր, բայց կարևորը իմաստն էր...

Որ սերը կույր է, դա հաստատ է, բայց էֆֆեկտը հենց էտ ա ;)

Ambrosine
15.04.2009, 21:20
Հմ... Սերը կո՞ւյր է
երևի հենց էս տրամաբանությանն է առնչվում <<սերը աթարին էլ կկպնի>> արտահայտությունը

Enigmatic
15.04.2009, 21:21
սիրահարվածությունն է կույր,սերը իմ կարծիքով`ոչ:

SDes77
15.04.2009, 21:50
Տակ վիպիմ զա ժենշին
!

Ասե'ք ինձ ինչ է սերը, կասեմ` կույր է այն, թե ոչ:

Հայկօ
15.04.2009, 23:17
Ասե'ք ինձ ինչ է սերը, կասեմ` կույր է այն, թե ոչ:

Սերը, ուրեմն, ահա թե ինչ է.

1. Գորովանքի՝ կապվածության խոր զգացում մեկի՝ մի բանի նկատմամբ
2. Հակառակ սեռի ներկայացուցչի նկատմամբ տածած բուռն զգացմունք՝ ձգտում
3. Սիրային հարաբերություն՝ կապ
4. Համակրանքի՝ հարգանքի զգացում մեկի նկատմամբ
5. Հետաքրքրություն, որևէ բանի հակում, ձգտում
6. Սիրելի անձ
7. Որևէ բանի մոլություն, որևէ բանով տարվելը
8. Միմյանց նկատմամբ ունեցած համերաշխ ու բարեկամական հարաբերություն՝ վերաբերմունք
9. Կաթի երեսի խիտ՝ թանձր ու յուղալի շերտը

Նաև՝ տե՛ս՝ Love Is... ծամոնների դոնալդները:

Կույր ա՞, թե չէ... :think

Գալաթեա
15.04.2009, 23:22
Նաև՝ տե՛ս՝ Love Is... ծամոնների դոնալդները:



Կարելի ա մեկումեջ "Լովե իզ"-ի բոմբիբոմներն էլ նայել :D

Արտիստ
15.04.2009, 23:36
Եկեք քննարկենք,տեսնենք սերը քիթ ու բերան ունի?:o:8

Apsara
15.04.2009, 23:40
Եկել եմ եզրակացության, որ սերը կույր է: :think Կան մարդիկ, որ սիրահարվում են մարդկանց, որոնք պարզապես արժանի չեն այդ սիրուն, կան մարդիկ, որոնք շատ արագ սիրահարվում են և նույնքան արագ դադարում են սիրել, քանի որ կույր սերը անցնում է ու բացվում են աչքերը, որոնք տեսնում են իրականությունը: Հմ... Սերը կո՞ւյր է

Արթ, եթե դու անձամբ կարծում ես, որ որևէ մարդ արժանի չէ սիրո, դա քո զուտ անձնական կարծիքն է և դա բոլորովին չի նշանակում, որ նա իսկապես արժանի չէ: Այսինքն, քո գրածը, թե որոշ մարդկանց սիրում են, իսկ նրանք արժանի չեն, ճշմարտության հետ ոչ մի կապ չունի: Հաստատ մենք չենք որոշում ով ինչի է արժանի:B
Իսկ որ մարդիկ շատ արագ սիրահարվում են ու նույնքան արագ հիասթափվում, դա ոչ թե սիրո կուրությունն է, այլ տվյալ մարդու /կներեք իհարկե/: Հաճախ մարդիկ, իրենք էլ չնկատելով, ոչ թե անձին, անձնավորությանն են սիրում կամ սիրահարվում, այլ այն օբռազին, որը նա ստեղծել է, հագուստով, խոսելաձևով և այլն, բայց հագուստի հետևում երկար թաքնվել հնարավոր չէ, ահա և խեղճ սիրո աչքերը կույր մարդիկ հանեցին:think

ես էլ եկել եմ այն հետևությանը, որ ոչ թե սերն է կույր, այլ մարդիկ ընդհանրապես քանի գնում այնքան կուրանում են, և մնացած տեսնողներին էլ են ուզում կուրացնեն , ասենք արտաքին խափուսիկ դիմակներով և օբռազներով

Dorian
16.04.2009, 03:25
Համաձայն եմ Ֆրեյայի հետ: Եթե պիտի կույր չլինի, էլ ու՞մ է պետք:
Ես կասեի ավելին` սերը լույս է... շատ ուժեղ լույս...
Դրա համար էլ թվում է, թե կուրացնում է: Բայց իրականում...

dvgray
16.04.2009, 04:27
սերը - դա ճանապարհ է, ուղղություն, վեկտոր:
միակ ճիշտ ճանապարհը: որը ունի սկիզբ ու չունի վերջ:
ինչպես՞ կարող է կույր լինել գերզգայուն, գերընբռնող հազարավոր տարիների ժառանգականությամբ բյուրեղացված մարդու հոգին:
կույրը այն մարդն է, ով չի սիրահարված… չի սիրում :

սերը փրկությունն է, ճշմարիտ ուղղությունը:

շատերը սերը շփոթում են ուրիշ ցանկությունների հետ: դրանից հետո էլ սկսում սիրուն կպցնոել լիքը "մեղքեր" ու "անուններ":
շատ անգամ հաշվենկատությունը ու տրամաբանությունը շպարում են սիրո հանդերձանքով:
չի ստացվի: կեղծիքը դուրս կպրծնի ու անխուսափելի կլինի հիասթափությունը:
սիրեք, պարոնայք, սիրեք :
աչքերը բացեք ու զգացեք նրան, ձեր սիրուն:
ու դրանից հետո ձեր աչքերը "կտեսնեն":

Second Chance
16.04.2009, 11:52
Իմ ամբողջ գիտակցական կյանքում երբևէ կուրորեն չեմ սիրել:
Եղել է թեթև սիրահարվածություն երբ դիմացինիս էության շատ քիչ մասն եմ ճանաչել, իսկ այդ դեպքում հնարավոր չէ իսկական ու խորը սեր / համենայնդեպս ինձ մոտ/ ու այդ պատճառով այն մնացել է լոկ որպես սիրահարվածություն թեթև ու անցել: Իմ կարծիքով հնարավոր չէ սիրել առանց մարդու ամբողջական էությունն ընկալելու: Ամբողջական էությունն ասելով ի նկատի չունեմ ամեն մի մազի ու եղունգի ձևը: Այլ նրա արժեհամակարգի ամբողջական ու համպատասխան հերթականությունը:

Ֆրեյա
16.04.2009, 12:10
Իսկ կուրությունը արտահայտվում է նրանով, որ սկզբում չես նկատում թերությունները, իսկ հետո սկսում ես քիչ-քիչ նկատել ու մի պահ է գալիս, երբ արդեն այդ թերություններն էլ ես սիրում :(

Դաժան է... :(

Բայց մյուս կողմից էլ ` հրաշալի:love

եթե մարդիկ կարողանային ընտրել ում սիրել, ում չսիրել... :roll

Մանե
16.04.2009, 16:14
կոնկրետ իմ դեպքում ոչ:oyԵթե սիրում եմ սրտով,ապա անպայման իր մեծ դերն է խաղում այդ սիրո մեջ նաև իմ մշտարթուն բանականությունը,որն էլ հենց ինձ խանգարում է սիրո հարցում,քանի որ նկատում եմ թե իմ,թե դիմացինիս ամենաչնչին թերությունն էլ ու դրանով իսկ բարդացնում կյանքս…չեմ ցանկանա,որ կույր լինի,քանի որ վերջիվերջո հենց այդ կուրության ու դրա դեմ որևէ բան ձեռնարկել չկարողանալու զգացումն էլ հենց ամենամեծ ցավն է պատճառում:love:oy
իսկ եթե կույր լիներ,հիմա իմ կյանքում շատ բան այլ կերպ կլիներ,ինչը չէի ցանկանա:P:oy

Jarre
22.04.2009, 21:34
Կույր սերը՝ ինքնախաբեությունն է

Կաթիլ
23.04.2009, 20:16
Երբ սերը կույր է, նա շուտ է մեռնում, իսկ եթե սերը մեռնում է, այն էլ շուտ…ուրեմն դա բնավ էլ սեր չէ…

*e}|{uka*
23.04.2009, 20:51
Երբ սերը կույր է, նա շուտ է մեռնում, իսկ եթե սերը մեռնում է, այն էլ շուտ…ուրեմն դա բնավ էլ սեր չէ…

Իսկ ի՞նչ էր :oy
Ինչու՞ շատերի մոտ նենց տպավորություն ա , որ սերը պետք ա հավերժ լինի:
Սեր էր, ուղղակի ժամանակն էր քիչ, հենց վերջին վայրկյանը խփեց, անհետացավ: Բայց դա չի նշանակում, որ այն սեր չէր, իսկական չէր, կարող ա շատ ավելի իսկական էր, քան էն մաշված տասնամյակներով քաշ եկած սերերը, փաստ է, որ կար, ուղղակի անցավ...

Իսկ ինչ վերաբերում է թեմային, չեմ կարդացել կարող ա կրկնվեմ, սերը ո՞նց կարող է կույր լինել, սերը չի կույր, մարդիկ են կույր ու շատ բաներ ոչ թե չեն տենում , այլ չեն ուզում ներկա պահին տենալ, իսկ դրանք տարբեր բաներ են, տակ չտո իմ համար հեքիաթ ա էտ արտահայտությունը : :)

Կաթիլ
23.04.2009, 21:26
Իսկ ի՞նչ էր :oy
Ինչու՞ շատերի մոտ նենց տպավորություն ա , որ սերը պետք ա հավերժ լինի:
Սեր էր, ուղղակի ժամանակն էր քիչ, հենց վերջին վայրկյանը խփեց, անհետացավ: Բայց դա չի նշանակում, որ այն սեր չէր, իսկական չէր, կարող ա շատ ավելի իսկական էր, քան էն մաշված տասնամյակներով քաշ եկած սերերը, փաստ է, որ կար, ուղղակի անցավ...

Ես դրան ավելի շատ սիրահարվածություն կանվանեի… բայց ոչ սեր :) իմ պատկերացումը սիրո մասին երևի մի քիչ ավելի հին է ու տասնամյակներով քաշ եկած ա ;)

Miki
26.04.2009, 18:59
.Հմ... Սերը կո՞ւյր է


:hands

John
26.04.2009, 19:08
Կույրը չգիտեմ' բայց իմ ջոգելով կույս ա [ :think]

John
26.04.2009, 22:36
Սիրահարվածությունը ' կույր ' է էնքանով, որ ԻՐԱ ' թեկուզ բացահայտ թերությունները չես նկատում ;-) իսկ սերը էնքանով ա սեր ու էնքանով ուղղակի հրապուրանք-սիրահարվածություն չի, որ կույր չի ' դու սիրում ես իրան, չնայած որ ինքը խոստի սերժական (լևոնական) ա, կամ խոսկի ինքը հեչ էլ նման չի քո իդեալին . . . Սերը ինձ համար լրիվ գիտակցական զգացմունք ա, այսինքն պետք ա ' ՏԵՍՆԵՍ ', որ կարողանաս սիրել, թե չէ որ քեզ վնուշատ անես, որ ինքը Ջեսսիկա Ալբան ա, ու հատուկ դրա խաթր իրան սիրես ' էդ արդեն սեր չի ' եսիմինչ ա, կամ էլ կույր սեր ա կամ էլ քնելուս հաշվին եմ գրում ու բլթ ա լրիվ գրածս, բայց 3 դեպքում էլ մեկա իսկական սերը կույր չի լինում ԻՄ ԿԱՐԾԻՔՈՎ ;-) ու մեկ էլ որ գրել եմ տեսնել ' ճանաչել ի նկատի ունեմ ' իրան ' ներսի կողմից ' տեսնել, ոշմ ջոգիք: Նույնն էլ Ալբայի վրով որ գրել եմ ' ուղղակի օրինակ է ' մենակ արտաքինի վրով չի գրածս
Հ.Գ.
Նախորդ գրառումս չեմ փորձի հիմնավորել-բացատրել, քանի որ բացահայտ օֆֆտոպ կստացվի, եթե համապատասխան թեմա հայտնվի ' կգրեմ ինչ ի նկատի ունեմ ;-)

Երկնային
27.04.2009, 01:26
Սերը չի կարող կույր լինել. զգացմունքն էն ժամանակ ա սեր, և ոչ սիրահարվածություն, երբ տեսնում ես մարդու թերություններն ու ընդունում, հենց այդպիսին, գիտես որ իդեալական չի, բայց չես էլ ուզում որ իդեալական լինի: :P

Սիրող մարդը նույնիսկ աչքերը փակ է տեսնում, էլ ի՞նչ կուրության մասին է խոսքը, էն էլ աչքերը բաց ժամանակ :)

Երվանդ
27.04.2009, 01:33
Հա , հա ՔՈՌ ա, բա ինչ ա:))

Dayana
27.04.2009, 09:27
Հա , հա ՔՈՌ ա, բա ինչ ա:))

Եթե ուզում եմ ճիշտն իմանալ, ինքը նաև խուլ է ու համր :)

Երվանդ
27.04.2009, 12:39
Եթե ուզում եմ ճիշտն իմանալ, ինքը նաև խուլ է ու համր :)

Հա , գիտեմ:(:beee

Ֆրեյա
27.04.2009, 12:55
Դե երբ ասում են` սերը կույր է, հենց դա էլ նկատի ունեն, որ տեսնում ես մարդւո թերությունները, բայց չես ընդունում դրանք որպես թերություն, կամ հանդուրժում ես դրանց, որովհետև զգացմունքդ, կամ այդ մարդը դառնում է ամենակարևոր, ամենաառաջնահերթ բանը, ու մնացածը անտեսում ես:

Իսկ եթե տեսնում ես թերությունները ու հասկանում ես, որ դրանք թերություններ են, ու եթե դրանք քեզ խանգարում են մարդուն սիրել ու դադարում ես սիրել, կնշանակեր, որ սերը կույր չէ:

Չիպ
27.04.2009, 20:31
Սերը չի կարող կույր լինել. զգացմունքն էն ժամանակ ա սեր, և ոչ սիրահարվածություն, երբ տեսնում ես մարդու թերություններն ու ընդունում, հենց այդպիսին, գիտես որ իդեալական չի, բայց չես էլ ուզում որ իդեալական լինի: :P

Սիրող մարդը նույնիսկ աչքերը փակ է տեսնում, էլ ի՞նչ կուրության մասին է խոսքը, էն էլ աչքերը բաց ժամանակ :)



Երբեմն երբ սիրած էակը ունենումա լիքը առավելություներ, թերությունները արդեն դառնում են այդ առավելությունների լրացումներ;)

Grieg
28.04.2009, 15:38
հա, հակառակ դեպքում ստացվում ա հաշվարկված հարաբերություն, իսկ ինչը կարելի է հաշվարկել դա գիտություն է, բայց սերը հեռու է գիտություննից:

Melete
17.06.2009, 22:06
!

Ասե'ք ինձ ինչ է սերը, կասեմ` կույր է այն, թե ոչ:

Սերը այն տառապանքներից մեկն է,որը անհնար է թաքցնել. մի բառ,մի անզգույշ հայացք և նույնիսկ լռությունն է բավական այն մատնելու համար:

armena
18.06.2009, 00:05
9. Կաթի երեսի խիտ՝ թանձր ու յուղալի շերտը


էս մեկի հետ հաստատ համաձայն եմ ;)


եթե դու անձամբ կարծում ես, որ որևէ մարդ արժանի չէ սիրո, դա քո զուտ անձնական կարծիքն է և դա բոլորովին չի նշանակում, որ նա իսկապես արժանի չէ: Այսինքն, քո գրածը, թե որոշ մարդկանց սիրում են, իսկ նրանք արժանի չեն, ճշմարտության հետ ոչ մի կապ չունի: Հաստատ մենք չենք որոշում ով ինչի է արժանի:B


իհարկե,ամեն բան հարաբերական է,իսկ եթե մարդիկ իրենց կարծիքն են հայտնում,ես չեմ կարծում,որ այդ կարծիքը վերաբերվում է ամեն ինչին ու ամեն մեկին


եթե մարդիկ կարողանային ընտրել ում սիրել, ում չսիրել... :roll

...ես արդեն հազար անգամ սիրած ու սիրահարված կլինեի :B


Հա , գիտեմ:(:beee

ձեզ որ մնա,էս խեղճ սիրուն լրիվ հաշմանդամ կդարձնեք :D

Manya
18.06.2009, 12:37
Սերը կո՞ւյր է ամուսնությունը վերադարձնում է տեսողությունը::ok:)

Second Chance
18.06.2009, 12:56
Սերը կո՞ւյր է ամուսնությունը վերադարձնում է տեսողությունը::ok:)
Ճիշտ որ:))
Դրա համար ե՞ն ասում. « ոնց ախր քոռ քոռ քո հետ ամուսնացա»:D

Ungrateful
18.06.2009, 15:09
Неа, շատ էք բարդացնում, կույր չի... կարճատես է... :)

ars83
18.06.2009, 18:17
Սերը, ուրեմն, ահա թե ինչ է.

1. Գորովանքի՝ կապվածության խոր զգացում մեկի՝ մի բանի նկատմամբ
2. Հակառակ սեռի ներկայացուցչի նկատմամբ տածած բուռն զգացմունք՝ ձգտում
3. Սիրային հարաբերություն՝ կապ
4. Համակրանքի՝ հարգանքի զգացում մեկի նկատմամբ
5. Հետաքրքրություն, որևէ բանի հակում, ձգտում
6. Սիրելի անձ
7. Որևէ բանի մոլություն, որևէ բանով տարվելը
8. Միմյանց նկատմամբ ունեցած համերաշխ ու բարեկամական հարաբերություն՝ վերաբերմունք

Նաև՝ տե՛ս՝ Love Is... ծամոնների դոնալդները:

Կույր ա՞, թե չէ... :think
Մեծամասնությունը աբստրակտ սահմանումներ են :P
Այ, մեռա՛ր մեկի համար, ու ինքը դրա շնորհիվ շարունակեց ապրել՝ սեր է:
Դու սոված մնացիր, հացդ տվիր իրան, կերավ՝ սեր է:
Տանջվում փող ես աշխատում, որ ուսման վարձը տաս՝ էլի սեր է:
Ու նման լիքը բաներ:
Թե չէ՝ գորովանքի զգացում մի բանի/մեկի նկատմամբ...


9. Կաթի երեսի խիտ՝ թանձր ու յուղալի շերտը

Այ էս հստակ սահմանում էր :ok

Սարգսյան
18.06.2009, 19:29
երբ լսում եմ սիրո «լուրջ» սահմանումներ, միանգամից միտքս է գալիս մի «հանճար», որ սահմանել էր կետը Էվկլիդյան երկրաչափության մեջ... :)