PDA

Դիտել ողջ տարբերակը : Այլ քաղաքական հայացքներ կրողի հետ կամուսնանայի՞ք

Artgeo
15.04.2009, 19:31
Այ սենց հարց, այլ քաղաքական հայացքներ կրող տղայի/աղջկա հետ կամուսնանայի՞ք:
Ես չէ :oy

Աբելյան
15.04.2009, 19:32
ավելի լավ ա իշխանամետի հետ ամուսնանամ, քան թե ընդդիմադիրի:oy

Արտիստ
15.04.2009, 19:34
Արդեն ամուսնացել եմ:)

Արտիստ
15.04.2009, 19:36
Ես չէ :oy

Իսկ ինչի չէ?:think

ministr
15.04.2009, 19:37
:o
Ժողովուրդ... ինչ կապ ունի? :o
Տարելա արդեն?????

Lion
15.04.2009, 19:43
Այ սենց հարց, իշխանամետ (Հայաստանի այսօրվա իշխանության կողմանկից) տղու/աղջկա հետ կամուսնանայի՞ք:
Ես չէ

Հզորագույն հարց էր:D:D Ես մեծ ուշադրությամբ կհետևեմ այս թեմային, հետաքրքիր է, վերջ ի վերջո, թե ով ոնց է մտածում:B

Chuk
15.04.2009, 19:45
Իշխանամետ տղու հետ հաստատ չեմ ամուսնանա:
Իսկ աղջիկ... տենցը կա՞, Արթ :))

Պանդուխտ
15.04.2009, 19:52
Սա էլ, հայի եւ հայի միջեւ ազգամիջեան թշնամանք սերմանող թեմա է: Ամօթ է:

Rhayader
15.04.2009, 19:52
Եթե տեոսոֆ զոքանչի համաձայնել եմ, ապա դրան՝ հաստատ կհամաձայնեի::P

Lion
15.04.2009, 19:56
Այ սենց հարց, իշխանամետ (Հայաստանի այսօրվա իշխանության կողմանկից) տղու/աղջկա հետ կամուսնանայի՞ք:
Ես չէ :oy

Ես կուզենայի զարգացնել թեման.

Այ սենց հարց, ի՞նչ կանեիր, լինելով թունդ օպոզիցիոներ կամ հակառակը, եթե ամուսնությունից հետո կինդ կամ ամուսինդ դառնար թունդ իշխանամետ (Հայաստանի այսօրվա իշխանության կողմանկից) կամ հակառակը:

:D

Chuk
15.04.2009, 19:58
Մոդերատորական. թեման մեծ հաճույքով կփակեի, բայց ցանկացած թեմա քննարկվելու իրավունք ունի: Թեմայի վերնագիրը «Իշխանամետ աղջկա/տղու հետ կամուսնանայի՞ք» տարբերակից փոխել եմ «Այլ քաղաքական հայացքներ կրողի հետ կամուսնանայի՞ք» տարբերակով: Ակնկալում եմ, որ անլուրջ քննարկումները, բացականչությունները և այլնը այլևս չեն լինի ու կլինեն միայն այդ հարցին վերաբերվող կարծիքներ, քննարկումներ: Այս գրառումից հետո եղող բոլոր անլուրջ գրառումները ջնջելու եմ:

ԿԳԴ
15.04.2009, 19:59
Այ սենց հարց, այլ քաղաքական հայացքներ կրող տղայի/աղջկա հետ կամուսնանայի՞ք: Եթե զգամ, որ այլ քաղաքական հայացքները կազդեն ընտանեկան կյանքիս վրա, ապա ոչ: :))

Ambrosine
15.04.2009, 20:07
Մոդերատորական. թեման մեծ հաճույքով կփակեի, բայց ցանկացած թեմա քննարկվելու իրավունք ունի: Թեմայի վերնագիրը «Իշխանամետ աղջկա/տղու հետ կամուսնանայի՞ք» տարբերակից փոխել եմ «Այլ քաղաքական հայացքներ կրողի հետ կամուսնանայի՞ք» տարբերակով: Ակնկալում եմ, որ անլուրջ քննարկումները, բացականչությունները և այլնը այլևս չեն լինի ու կլինեն միայն այդ հարցին վերաբերվող կարծիքներ, քննարկումներ: Այս գրառումից հետո եղող բոլոր անլուրջ գրառումները ջնջելու եմ:
Չուկ ջան, քո խմբագրելով թեման մի քիչ կորցրեց իր իմաստը: Եթե ոչ բոլորը, ապա մեծ մասը կամուսնանան այլախոհների հետ, բայց Արտգեոյի բարձրացրած հարցը մի քիչ այլ էր... կոնկրետ այս իշխանություններին կողմնակից մարդուն էր վերաբերում... իսկ այս իշխանություններին կողմնակից մարդը արդեն...:D նկատի ունեմ ոչ թե արտաքուստ կողմնակից լինելը, այլ հոգով ու սրտով նվիրված լինելը :o

Artgeo
15.04.2009, 20:08
Սա էլ, հայի եւ հայի միջեւ ազգամիջեան թշնամանք սերմանող թեմա է: Ամօթ է:
Արդեն չէ, թեմաս փչացրին ադմիններն ու մոդերները, հետաքրքիրա ո՞ւմ կեղտոտ ձեռքերը գնացին այդ արարքին, իմ սրբազան ազգամիջյան սեպ խրելու սուրբ գործին խանգարելով:
Պանդուխտ, անձամբ իմ տեսանկյունից քո այստեղ հայտնվելը պիտի որ ամոթ լիներ քո համար, բայց դե... Պանդխտելուց հետո հետ ես եկել, մի քանի խելոք բան ասա: Օրինակ դու կամուսնանայի՞ր ընդդիմադիր՝ «ազգամիջյան սեպ խրող», «թմրամոլ ու հոգեխանգարված» (ոնց էլ լեզուներդ ֆռռում ա, տենց անվանել մեր փափկասուն կանանց) կնոջ հետ, թե՞ իշխանության նկատմամբ սերդ ավելի ուժեղ ա :think

One_Way_Ticket
15.04.2009, 20:16
Դա չամուսնանալու պատճառ հանդիսանալ միանշանակ չի կարող: Դու ընդդիմադիր ես, a1plus.am կարդա, կինդ էլ իշխանամետ է, թող հայլուր նայի: Դա նույնն է ինչ չամուսնանաս, ասենք Nokia հեռախոս կրողի հետ, որովհետև դու Samsung ես սիրում:

Chuk
15.04.2009, 20:18
Չուկ ջան, քո խմբագրելով թեման մի քիչ կորցրեց իր իմաստը: Եթե ոչ բոլորը, ապա մեծ մասը կամուսնանան այլախոհների հետ, բայց Արտգեոյի բարձրացրած հարցը մի քիչ այլ էր... կոնկրետ այս իշխանություններին կողմնակից մարդուն էր վերաբերում... իսկ այս իշխանություններին կողմնակից մարդը արդեն...:D նկատի ունեմ ոչ թե արտաքուստ կողմնակից լինելը, այլ հոգով ու սրտով նվիրված լինելը :o

Նման ենթատեքստով թեմայի համար ընտրված է անհամապատասխան բաժին, նման ենթատեքստով թեման ունի վիրավորական ու չափազանց կողմնակալ ուղղվածություն ու ակումբում տեղ չունի: Մինչդեռ մարդիկ կան, որ այո՛, ինչ-ինչ պատճառներից ելնելով այլ քաղաքական հայացքներ կրողների հետ չեն ուզի կապել իրենց կյանքը, ընդ որում զուտ քաղաքական հայացքների համար, այլ ոչ թե մարդուն դրա պատճառով որոշակի գնահատական տալով, ինչը արդեն հասարակության որոշ հատվածի նկատմամբ խտրական վերաբերմունք արտահայտելու օրինակ է դառնում:

Կոնկրետ ես լինելով քաղաքանությամբ խիստ հետաքրքրված մարդ իմ անձնական հարբերությունները կառուցելիս երբևէ հաշվի չեմ առնի դիմացինի քաղաքական և այլ հայացքները, քանի որ կան բազում շատ ավելի կարևոր, էական հատկանիշներ: Անշուշտ նման ընտանիքներում կարող են նաև վեճեր, վիճաբանություններ լինել՝ քաղաքական հողի վրա, բայց դա իր հերթին լրիվ նորմալ է:

Ambrosine
15.04.2009, 20:54

Չուկ ջան, քո հետ լիովին համաձայն եմ, իհարկե, ես էլ նշել էի, որ մեծամասամբ կամուսնանան այլախոհների հետ, դա խնդիր չի առաջացնի, բայց էլի եմ ասում՝ խոսքը վերաբերում էր կոնկրետ այս իշխանությունների նվիրյալներին:

Իսկ ես լրիվ ուրիշ կերպ կարող եմ բնորոշել այս իշխանության կողմնակից մարդկանց... տարբեր տեսանկյուններից՝ սկսած կրթական մակարդակից... մինչև քաղաքական, քաղաքացիական հասունություն;) ու վերջում ասեմ, որ այս իշխանություններին սատարող չկա, կա իր աթոռի վրա դողացող

Chuk
15.04.2009, 20:58
բայց էլի եմ ասում՝ խոսքը վերաբերում էր կոնկրետ այս իշխանությունների նվիրյալներին:

Իսկ ես լրիվ ուրիշ կերպ կարող եմ բնորոշել այս իշխանության կողմնակից մարդկանց... տարբեր տեսանկյուններից՝ սկսած կրթական մակարդակից... մինչև քաղաքական, քաղաքացիական հասունություն;) ու վերջում ասեմ, որ այս իշխանություններին սատարող չկա, կա իր աթոռի վրա դողացող

Ուրեմն ես էլ էլի ասեմ, որ դու տվյալ պահին հասարակության որոշակի հատվածի վերաբերյալ խտրական վերաբերմունք ես արտահայտում: Ես քո դիրքորոշումը հասկանում եմ, սակայն դա ճիշտ չէ, կոռեկտ չէ: Ու այդպիսի խտրականություն ցուցանող թեմաների գոյությունը ակումբում չեմ թույլատրի:

Չամիչ
15.04.2009, 21:12
Կարծում եմ որ քաղաքականությամբ հետաքրքրվող եվ քաղաքական տարբեր հայացքներ ունեցող զույգի համար, պետք է որ համատեղ կյանքը բավականին դժվար լինի, կամ անհնարին:

Օրինակ հայրենասեր եվ ազգի դարդ ու ցավով ապրող մարդը, ինչպե՞ս կարող է հանդուրժել, էլ չեմ ասում ապրել մեկի հետ ով ամբողջ օրը զբաղված է ազգին եվ իշխանություններին հայհոյելով, եվ երազում է թե երբ պետք է գրին քարտ շահի, որ վերջապես ազատվի էս երկրից:

Ambrosine
15.04.2009, 21:15
Ուրեմն ես էլ էլի ասեմ, որ դու տվյալ պահին հասարակության որոշակի հատվածի վերաբերյալ խտրական վերաբերմունք ես արտահայտում: Ես քո դիրքորոշումը հասկանում եմ, սակայն դա ճիշտ չէ, կոռեկտ չէ: Ու այդպիսի խտրականություն ցուցանող թեմաների գոյությունը ակումբում չեմ թույլատրի:
Չուկ ջան, ես էլ ասեմ, որ դա ամենևին էլ խտրություն չի: Ես ինքս եմ ապրում իշխանամետների շրջանում, բայց հեռախոսիս կոնտակտների միջից ոչ ջնջում եմ իրենց, ոչ էլ մոռանում եմ բարևել տեսնելիս: Հարցը այլ է, ու դու էլ ինձ շատ լավ հասկացար

Մարկիզ
15.04.2009, 22:01
Կարծում եմ որ քաղաքականությամբ հետաքրքրվող եվ քաղաքական տարբեր հայացքներ ունեցող զույգի համար, պետք է որ համատեղ կյանքը բավականին դժվար լինի, կամ անհնարին:

Օրինակ հայրենասեր եվ ազգի դարդ ու ցավով ապրող մարդը, ինչպե՞ս կարող է հանդուրժել, էլ չեմ ասում ապրել մեկի հետ ով ամբողջ օրը զբաղված է ազգին եվ իշխանություններին հայհոյելով, եվ երազում է թե երբ պետք է գրին քարտ շահի, որ վերջապես ազատվի էս երկրից:
Չամիչ, ազգն ու իշխանությունը այս պահին՝ այսօր, լրիվ տարբեր բաներ են: Եվ քննադատել, նույնիսկ հայհոյել իշխանություններին, այն էլ՝ չընտրված իշխանություններին, ամենևին չի նշանակում հայհոյել ազգին:

Ընդհակառակը՝ այս պահին Հայաստանում այն մարդն, ով արդարացնում է անօրինական իշխանության ու նրանց լակոտների արարքները, որոնք ոչ մի տրամաբանության մեջ չեն տեղավորվում, անուղղակիորեն անարգում է սեփական ժողովրդին ու հայրենիքին:
Ինչևէ, չխորանամ քաղաքականության մեջ, թեման լրիվ այլ բաժնում է բացվել և ակնկալում է ոչ քաղաքական քննարկում:

Այլ քաղաքական հայացքներ կրողի հետ կամուսնանայի՞ք

Այո, կամուսնանամ… Ընդ որում, ունեմ բազմաթիվ ընկերներ, որոնք չեն կիսում իմ քաղաքական հայացքները, բայց դա չի անդրադառնում մեր հարաբերություններին…

Լուսաբեր
15.04.2009, 22:57
Չեմ կարծում որ դա ազդեցություն կարող է ունենալ.
Համ էլ նման բաները տարիքի հետ կապված, մտածելակերպի հետ կապված բաներ են, որն էլ փոփոխվում է :oy
Հ.Գ.ՊԱտահաբար Աստղին շնորհակալություն եմ հայտնել :noti

Լուսաբեր
15.04.2009, 23:05
Օրինակ հայրենասեր եվ ազգի դարդ ու ցավով ապրող մարդը, ինչպե՞ս կարող է հանդուրժել, էլ չեմ ասում ապրել մեկի հետ ով ամբողջ օրը զբաղված է ազգին եվ իշխանություններին հայհոյելով, եվ երազում է թե երբ պետք է գրին քարտ շահի, որ վերջապես ազատվի էս երկրից:

Չեմ կարծում սենց տարբեր հայացքներով մարդիկ իրար հետ նախ զույգ կազմեն հետո արդեն մի հատ էլ իրար հետ ապրեն. Նմանը նմանին սկզբունքը ամեն դեպքում կա :oy

Չամիչ
15.04.2009, 23:10
Չամիչ, ազգն ու իշխանությունը այս պահին՝ այսօր, լրիվ տարբեր բաներ են: Եվ քննադատել, նույնիսկ հայհոյել իշխանություններին, այն էլ՝ չընտրված իշխանություններին, ամենևին չի նշանակում հայհոյել ազգին:

Ինչի իշխանությունները մեր ազգից չեն՞՞:Կարծեմ ամեն ազգ արժանի է իր իշխանությանը:Եթե սկսենք ամիսը մեկ իշխանավոր փոխել հազիվ թե ինչ որ արդյունքի հասնենք, հատկապես որ մշտապես կգտնվեն անձինք ովքեր ընտրությունները կհամարեն կեղծված:

Ինչպես իշխանամետ այնպես էլ ընդդիմության կողմնակից կողմերը ունեն համոզմունք, որ հակառակ կողմի մոտեցումը անտրամաբանական է, կարծում ես հնարավո՞ր է ապրել մեկի հետ երբ նրա մոտեցումները համարում ես անտրամաբանական:

Գիտես երեվի ճիշտ ես, հնարավոր է ապրել այլ քաղաքական հայացքներ կրողի հետ եթե փորձես ամեն կերպ խուսափել քաղաքական քննարկումներից, բայց եթե իր քաղաքական հայացքները պատճառ բերելով մարդը փորձում է ընդմիշտ լքել Հայրենիքը, ապա նման մարդու հետ համատեղ կյանքը համենայն դեպս ես, չեմ պատկերացնում:

Վիշապ
15.04.2009, 23:11
Արտգեոն սադրիչ, դրդիչ ու բրթիչ թեմա է բացել էլի, ինքն էլ իր տված հարցից գլուխ չի հանում: Մարդը եթե ուզում է մեկի հետ ամունանալ, նշանակում է հավանել է նաև նրա հայացքները, որոնցում քաղաքակությունը կարող է և տեղ ունենալ: Հազիվ թե վերջին պահին ջոկի, որ ասենք աղջիկը լիբերալ-դեմոկրատներին դեմ է, որովհետև կոմունիստներին է կողմ, իսկ մինչ այդ հրապուրված էր աղջկա փափլիկ բարեմասնություններով: Համ էլ առհասարակ քաղաքական հայացքներով աղջիկները այդքան էլ շատ չեն, այնպես որ մեծ ընտրություն էլ չկա: Լավ այսպես ասենք. եթե ձեզ հանդիպել է սերժանտ աղջիկ, ուրեմն երկու ընտրություն կա, կամ դուք նրան կտանեք զագս, կամ նա ձեզ՝ դատախազի մոտ: Նախընտրելի է երկրորդ դեպքը::P

Չամիչ
15.04.2009, 23:19
Չեմ կարծում սենց տարբեր հայացքներով մարդիկ իրար հետ նախ զույգ կազմեն հետո արդեն մի հատ էլ իրար հետ ապրեն. Նմանը նմանին սկզբունքը ամեն դեպքում կա

Երանի չէր միշտ նմանը նմանին սկզբունքը գործեր: Ցավոք միշտ չէ որ էտպես է լինում:

Սրտին չես թելադրի , սերը ինքն է ընրտում ում միացնի:

Պատահում է երբ սիրում ես մեկին բայց զարմանում ես ինչպես կարող ես սիրել, երբ նա իր էությամբ բացարձակապես չի համապատասխանում քո պատկերացրած կերպարին:

Մարկիզ
15.04.2009, 23:20
Ինչի իշխանությունները մեր ազգից չեն՞՞:Կարծեմ ամեն ազգ արժանի է իր իշխանությանը:Եթե սկսենք ամիսը մեկ իշխանավոր փոխել հազիվ թե ինչ որ արդյունքի հասնենք, հատկապես որ մշտապես կգտնվեն անձինք ովքեր ընտրությունները կհամարեն կեղծված:
Ամեն գյուղում էլ շուն կա: Բայց սա այդ այնքան էլ այդպես չէ: Եթե տվյալ երկրում մարդկանց մի խումբ/որոնց բարոյական նորմերի, կրթական մակարդակի ու մյուս ունակությունների մասին չեմ ասում/ ապօրինաբար իշխանություն է վերցնում ու պահում, այդ ամենը զուգորդելով քաղաքական հալածանքներով, շինծու դատ ու դատաստաններով, սեփական քաղաքացիներին գնդակահարելով, պետության ու ժողովրդի նկատմամբ գործելով բազմաթիվ ու բազմաոճ հանցագործություններ, ապա քննադատելն ու հայհոյելը պետք է, որ զարմանալի չլինի:

Ինչպես իշխանամետ այնպես էլ ընդդիմության կողմնակից կողմերը ունեն համոզմունք, որ հակառակ կողմի մոտեցումը անտրամաբանական է, կարծում ես հնարավո՞ր է ապրել մեկի հետ երբ նրա մոտեցումները համարում ես անտրամաբանական:
Այդպես չէ: Այդպես է նորմալ երկրներում: Հայաստանում այլ է: Հայաստանում բոլորն են գիտակցում, որ նրանք հանցագործներ են, բայց բոլորը չէ, որ բողոքում են: Չբողոքելը քաղաքական դիրքորոշման արտահայտում չէ…

Գիտես երեվի ճիշտ ես, հնարավոր է ապրել այլ քաղաքական հայացքներ կրողի հետ եթե փորձես ամեն կերպ խուսափել քաղաքական քննարկումներից, բայց եթե իր քաղաքական հայացքները պատճառ բերելով մարդը փորձում է ընդմիշտ լքել Հայրենիքը, ապա նման մարդու հետ համատեղ կյանքը համենայն դեպս ես, չեմ պատկերացնում:
Իսկ ո՞վ չէ ուզում ապրել լավ հայրենիքում: Լքողները լքում են, որովհետև այստեղ չեն պատկերացնում իրենց և իրենց երեխաների ապագան: Համոզված եմ, արտագաղթողների հյիմնական մասը պարտադրված է մեկնում հայրենիքից:

Apsara
15.04.2009, 23:58
Դա չամուսնանալու պատճառ հանդիսանալ միանշանակ չի կարող: Դու ընդդիմադիր ես, a1plus.am կարդա, կինդ էլ իշխանամետ է, թող հայլուր նայի: Դա նույնն է ինչ չամուսնանաս, ասենք Nokia հեռախոս կրողի հետ, որովհետև դու Samsung ես սիրում:

համեմատությունդ սպանում է, շատ դիպուկ էր, իսկապես անկապ թեմա, անկապ քննարկում, այնպիսի տպավորություն է, որ բացի քաղաքականությունից ուրիշ թեմա չկա սիրելիի հետ քննարկելու:think:angry
Դուրս է գալիս մարդիկ ավելի շատ շինծու խմբերին են նվիրված քան թե իրենց ընտանիքին ու սիրելիին, խնդալու է:

Արտիստ
16.04.2009, 00:06
Նման ձևով կարելի է դատել, ասենք եթե x անձնավորության(որը իշխանամետ չէ, Օ_օ) y հայրը իշխանամետ է...Օ_օ, ինչ անել այդ դեպքում?:think

Չամիչ
16.04.2009, 00:08
Ամեն գյուղում էլ շուն կա: Բայց սա այդ այնքան էլ այդպես չէ: Եթե տվյալ երկրում մարդկանց մի խումբ/որոնց բարոյական նորմերի, կրթական մակարդակի ու մյուս ունակությունների մասին չեմ ասում/ ապօրինաբար իշխանություն է վերցնում ու պահում, այդ ամենը զուգորդելով քաղաքական հալածանքներով, շինծու դատ ու դատաստաններով, սեփական քաղաքացիներին գնդակահարելով, պետության ու ժողովրդի նկատմամբ գործելով բազմաթիվ ու բազմաոճ հանցագործություններ, ապա քննադատելն ու հայհոյելը պետք է, որ զարմանալի չլինի:

Հաաա, մեր գյուղում լիքը շուն կա:)

կարծում եմ ակնհայտ դարձավ որ մենք քաղաքական այլ հայացքներ ունենք:

Ես չեմ փորձի գնահատել մեր իշխանավորների բարոյական նորմերը, կրթական մակարդակը եվ մյուս ունակությունները , կասեմ միայն հետեվյալը , հուսով եմ որ երկար փորփրելուց հետո, մեր քաղաքական ասպարեզում վերջապես կգտնես արդարությունը, բարոյականությունը ազնվությունը մարմնավորող քաղաքական գործչի գոնե մեկ նմուշ:Եվ գտնելուց հետո կհրապարակես նրա անունը:
Եվ ներկայիս արմատական ընդդիմության անդամները չէ որ իրավունք ունեն ճչալ անարդարության, կեղծիքների եվ անբարոյականության մասին:

Իսկ ո՞վ չէ ուզում ապրել լավ հայրենիքում: Լքողները լքում են, որովհետև այստեղ չեն պատկերացնում իրենց և իրենց երեխաների ապագան: Համոզված եմ, արտագաղթողների հյիմնական մասը պարտադրված է մեկնում հայրենիքից:

Լավ հայրենիքում են ուզում ապրել դրա համար նոր հայրենի՞ք են փնտրում: Հենց հարցն էլ դրանում է որ միայն իրենց ապագան են պատկերացնում, իսկ հայրենիքի ապագան ո՞վ պետք է պատկերացնի՞՞՞Ես չեմ ուզում մեծ մեծ խոսել, իսկապես կան կարիքավորներ որոնք մեկնում են ժամանակավոր աշխատելու: Բայց կան էնպիսիք որոնք մեկնում են հայհոյելով, կարծես այդ կերպ փորձելով արդարացնել իրենց արարքը: Մեկնում են եվ շատ արագ ձուլվում այլ մշակույթի հետ, մոռանալով եվ լեզու եվ հայրենիք:

90-ականներին Հայաստանից Ռուսաստան մեկնած հայ ընտանիքներում երեխաների մեծ մասը հայերեն կարդալ գրել չգիտեն, իսկ հայերեն խոսում են Հայաստանի հնդիկ ուսանողներից էլ վատ: Բայց նման երեխաների ծնողները տեղն եկած ժամանակ մի լավ հայհոյում են ներկայիս իշխանավորներին, այդքանով, հայրենիքի առաջ իրենց պարտքը կատարված համարելով:

Երկնային
16.04.2009, 00:08
ես կամուսնանայի, մեկ ա ես քաղաքական հայացքներ չունեմ, դաժը վրան չեմ նայում :))

Չամիչ
16.04.2009, 00:24
այնպիսի տպավորություն է, որ բացի քաղաքականությունից ուրիշ թեմա չկա սիրելիի հետ քննարկելու

Իհարկե կա Apsara ջան, բայց ամեն դեպքում ցանկալի կլինի տեղյակ լինել սիրելիի քաղաքական հայացքների մասին, որ հանկած օրերից մի օր անսպասելի վերջին րոպեին չպարզվի որ այս իշխանությունների նկատմամբ ատելությունից դրդված ամուսինդ որոշում է կայացրել հեռանալ Հայաստանից, իսկ օրինակ դու քո կյանքը միայն Հայաստանում ես պատկերացնում:

Մարկիզ
16.04.2009, 00:24
կարծում եմ ակնհայտ դարձավ որ մենք քաղաքական այլ հայացքներ ունենք:
Եվ՞… Դու արդարացնու՞մ ես մեր իշխանություններին վերջին մեկ տարվա համար՝ անկախ նրանից ընդդիմությունը բարձրաձայնելու բարոյական իրավունք ունի թե ոչ, ողջունու՞մ ես նրանց կողմից վերևում իմ կողմից նշած գործողությունները:
Իսկ եթե՝ ոչ, չես ողջունում, ապա խնդրում եմ, ասա, թե ում ես ողջունում և ինչու…

Իննսունականներին էլ, հիմա էլ մարդիկ մեկնել են Հայաստանից միայն և միայն ապրուստ հայթայթելու համար և որևիցե մեկը բարոյական իրավունք չունի նրանց վրա մուննաթ գալու: Բա մնային, մեռնեի՞ն սովից կամ մնային, որ երեխան անապահով ապրi?, առանց երաշխիքի վաղվա օրվա համար… Լավ են արել, գնացել են: Իհարկե, ցավալի է, բայց կրկնում եմ, որևէ մեկը չի կարող նրանց մեղադրել: Ես եմ՝ աշխատանք չունեմ, ի՞նչ անեմ: Չեմ ուզում այստեղ գնամ հազար դրամով բանվորություն անեմ մի հատ անարժանի տան վերանորոգման աշխատանքներում, ուզում եմ ու մեկնում եմ ընտանիքիս հետ, որ օրեկան աշխատեմ երեսուն եվրո… Ո՞վ ունի այդ իրավունքը՝ ինձ մեղադրելու: Կամ՝ ես ապրում եմ սահմանամերձ գյուղում: Ունեմ հողեր, որոնք անմիջապես սահմանի վրա են, չեմ կարող այնտեղ գյուղատնտեսական աշխատանք կատարել: Ամեն օր էլ տանս վրա կրակում են: Ի՞նչ անեմ: Մեռնեմ?: Բա էնա երեխեքիս կվերցնեմ կգնամ Մոսկվայում ապրող ընկերոջս մոտ, էլի: Խի՞ մեռնեմ, հանուն ում՞…

Chuk
16.04.2009, 00:32
Մոդերատորական. թեման մի վերածեք քաղաքական քննարկման: Շարունակվելու դեպքում թեման կփակվի:

Ariadna
16.04.2009, 10:17
Հաստատ չէի ամուսնանա, որովհետև ընդունում եմ միայն սիրելով ամուսնանալու տարբերակը, իսկ մարդու հետ եթե չեմ կարող կիսվել իմ հույզերով (նաև քաղաքական) և ստանալ ադեկվատ ռեակցիա, ուրեմն չեմ էլ կարող սիրել :oy

Fedayi
16.04.2009, 10:28
Հաաա, մեր գյուղում լիքը շուն կա:)

Լավ հայրենիքում են ուզում ապրել դրա համար նոր հայրենի՞ք են փնտրում: Հենց հարցն էլ դրանում է որ միայն իրենց ապագան են պատկերացնում, իսկ հայրենիքի ապագան ո՞վ պետք է պատկերացնի՞՞՞Ես չեմ ուզում մեծ մեծ խոսել, իսկապես կան կարիքավորներ որոնք մեկնում են ժամանակավոր աշխատելու: Բայց կան էնպիսիք որոնք մեկնում են հայհոյելով, կարծես այդ կերպ փորձելով արդարացնել իրենց արարքը: Մեկնում են եվ շատ արագ ձուլվում այլ մշակույթի հետ, մոռանալով եվ լեզու եվ հայրենիք:

Ընդհանրապես կուզենամ, որ մարդկանց այդ տեսակը իսկապես հեռանա, մաքրի մեր երկիրը, գնա Ռուսաստաններ, ձուլվի, պրծնենք և, ընդհակառակը, օտար երկրում, օտար միջավայրում մեծացած հայը, որն ամեն կերպ ձգտում է խոսել, օգտագործել հայերենը, տեղյակ լինել Հայաստանից, ցավել նրա համար, վերադառնա : Սա ուղղակի:
Իսկ թեման մի տեսակ անիմաստ է:

ministr
16.04.2009, 11:07
Հաստատ չէի ամուսնանա, որովհետև ընդունում եմ միայն սիրելով ամուսնանալու տարբերակը, իսկ մարդու հետ եթե չեմ կարող կիսվել իմ հույզերով (նաև քաղաքական) և ստանալ ադեկվատ ռեակցիա, ուրեմն չեմ էլ կարող սիրել :oy

Հիմա ինչ, որ օրինակ տղան կամ աղջիկը գնա առաջին ժամադրության սկզբից մի հատ պետք ա հարցախույզ անցկացնի, թե ինչ էր անում տվյալ սուբյեկտը մարտի 1-ին և նախորդող օրերին, ինչպես է վերաբերվում ՍՍ-ին ու քաղաքացիական ազատություններին Հայաստանում, Լևոնինա սիրում թե Սերժին, առաջիկա ընտրություններում ում ա ընտրելու: Ու եթե համապատասխանեց ուրեմն անցնենք մյուս հարցերին, եթե չէ ուրեմն դիմացինը կամ հոգեխանգարվածա կամ ավազակապետության կամակատար ում հարցերը հլա կլուծեն...

Աբսուրդ!

Ariadna
16.04.2009, 11:12

Ինչի դու միշտ առաջին հանդիպումից հետո ե՞ս ամուսնանում :D Պարտադիր չի առաջին հանդիպմանը հարցնել, բայց եթե մարդու հետ շփվում ես, էդ ամեն ինչն էլ ժամանակի ընթացքում պարզ ա դառնում ու ըստ դրա էլ (ավելի ճիշտ է ասել նաև ըստ դրա) կամաց կամաց կամ սիրում ես կամ հիասթափվում, ոչ մի աբսուրդ բան էլ էդտեղ չկա։

Elmo
16.04.2009, 11:14
- Ընտրակաշառքիկ ջան բարև: :)
- Բարև քվեատուփիկս:
- Ո՞նց ես մանդատդ ուտեմ: :love
- Լավ եմ մեռնեմ անձեռնմղելությանդ:
- լսի էս վերջերս մի քիչ ընդիմադիր ես դրամդարված իմ հանդեպ, չլինի՞ իմ վարած արտաքին քաղաքականությունը սրտովդ չի թռուցիկ ջան:
- չե չե դեբադիկ ջան ի՞նչ ես ասում ուտեմ նախընտրական ծրագրիդ են քաղցր կետերը, դու չգիտե՞ս ես քեզ սատարում եմ մինչև պաշտոնավարմանս ժամկետի վերջը: :oy
- հաաա քվեաթերթիկ ջան, դե արի միասին գնանք զանգվածային անկարգություն անենք, էսօր, մի քիչ քաղաքական զբոսնենք ու գնանք նստավայրերով:

Second Chance
16.04.2009, 11:36
Կամուսնանաի եթե իր քաղաքական հայացքները պարտադրողական չլինեին հանդեպ ինձ:

Նորմարդ
16.04.2009, 11:55
Կամուսնանաի եթե իր քաղաքական հայացքները պարտադրողական չլինեին հանդեպ ինձ:
Ամուսնանալ չգիտեմ բայց ընկերություն անում եմ և ավելին ընտանիքում էլ ունեմ յլ քաղաքական հայացքներ ունեցող մարդ, ուղղակի աշխատում եմ տանը կամ ընկերական շրջապատում քաղաքականությունից չխոսալ, կամ խոսլուց էլ միայն անեկդոտների տեսքով…
Չնայած միշտ չի հաջողվում նամանավանդ նախընտրական շրջանում…

ministr
16.04.2009, 14:42
Ինչի դու միշտ առաջին հանդիպումից հետո ե՞ս ամուսնանում :D Պարտադիր չի առաջին հանդիպմանը հարցնել, բայց եթե մարդու հետ շփվում ես, էդ ամեն ինչն էլ ժամանակի ընթացքում պարզ ա դառնում ու ըստ դրա էլ (ավելի ճիշտ է ասել նաև ըստ դրա) կամաց կամաց կամ սիրում ես կամ հիասթափվում, ոչ մի աբսուրդ բան էլ էդտեղ չկա։

Ես ամուսնանալու անուն որտեղ եմ տվել?
Եթե էդ հարցը որևէ մեկի համար "վերջնա" ապա ստացվում ա, որ հենց սկզբից էլ պետք ա հարցնի որ իզուր ժամանակ չվատնի հետո պարզվի, որ "Хороша Маша, но не наша"...
Հիասթափվել, որ կողմնակից ա որևէ կուսակցության? :D:D:D Լաաավ էլի.. թարգեք :)

Հ.Գ.
Ինչպես ասում էր հայտնի կինոհերոսը "Влюбляйтесь, женитесь, топитесь.. море рядом" :))

Ձայնալար
16.04.2009, 15:21
Այ մարդ աղջիկն ուր, քաղաքականությունն ուր: Ամեն տղամարդ պետք ա իրա կնոջը ասի, թե որ համարի մոտ պտիչկա դնի ընտրություններից 2 օր առաջ (մինչև քարոզարշավի ավարտը էլի, հետո չի կարելի) և վերջ :)) Մի խոսքով կամուսնանայի, բա աչքն էլ չէի հանի՞ :D

Ariadna
16.04.2009, 15:43
Ես ամուսնանալու անուն որտեղ եմ տվել?
Եթե էդ հարցը որևէ մեկի համար "վերջնա" ապա ստացվում ա, որ հենց սկզբից էլ պետք ա հարցնի որ իզուր ժամանակ չվատնի հետո պարզվի, որ "Хороша Маша, но не наша"...
Հիասթափվել, որ կողմնակից ա որևէ կուսակցության? :D:D:D Լաաավ էլի.. թարգեք :)

Հ.Գ.
Ինչպես ասում էր հայտնի կինոհերոսը "Влюбляйтесь, женитесь, топитесь.. море рядом" :))

Այ նախարար եղբայր, ինչու ես զայրանում, ամուսնանալու անուն դու չես տվել, թեման է էդպիսին :) Ես ընդամենը ասում եմ, որ մարդիկ պետք է հոգեպես իրար համար ընդունելի և ընկալելի լինեն, էդքան բան, եթե ասենք դու գիտես իրականում ինչ ա կատարվում, իսկ կինդ նայի Հ1-ի լրաբերը ու հիանա, թե ինչ լավ են անում, որ էդ անասուն ընդիմադիրներին բանտերում են պահում, ո՞նց կարող ա չներվայնանաս ու մի բանով չտաս գլխին։ Չգիտեմ, ես չեմ պատկերացնում էդպիսի բան, ներդաշնակությունը պետք ա ամեն ինչում լինի։ Երևի, ամեն դեպքում, կանայք ու տղամարդիկ տարբեր կերպ են վերաբերվում սիրուն։

Elmo
16.04.2009, 15:43
Հա դու հալա պատկերացրա էլի, որ քաղաքական հայացքները կապ ունենային կնոջ կամ ամուսնու գործողությունների հետ: Կծնվեյին այնպիսի գործողություններ ու երևույթներ, ինպիսիք են.
Նախընտրական ուբորկեն: Քարոզարշավի շրջանակներում երեխեքին մանկապարտեզ տանելը: Ձայն հավաքելու համար անկողնում սուրճ բերելը, սովորականից երկար ու կրքոտ սեքսը, նախընտրած թեկնածուի դեմքի արտահայտությամբ տուն փող բերելը: Քարոզարշավի ժամանակ չծխել, չխմելը: Կամավոր աղբահանությունը: Ֆուտբոլի ժամին սերիալ նայելը, են շուտվանից դուրն եկած շուբեն առնելը:
Իսկ ընտրություններից հետո կսկսեր հետընտրական հիասթափությունները "ախչի նասկի բեր հագնեմ"," հալա դավայ ըլի ստից խոհանոց" ու "կնիկ ես, կնգա դերում մնա հալա, թե չէ կգնաս հորդ տուն" -ը:

One_Way_Ticket
16.04.2009, 16:28
Հաստատ չէի ամուսնանա, որովհետև ընդունում եմ միայն սիրելով ամուսնանալու տարբերակը, իսկ մարդու հետ եթե չեմ կարող կիսվել իմ հույզերով (նաև քաղաքական) և ստանալ ադեկվատ ռեակցիա, ուրեմն չեմ էլ կարող սիրել :oy
Իսկ եթե ասենք մաթեմատիկոս ես ու քեզ շատ է հուզում Ֆերմայի մեծ թեորեմը, ապա անպայման զուգընկերդ է՞լ պիտի մաթեմատիկոս լինի, որ կարողանաս կիսվել քո հույզերով և ստանալ ադեկվատ ռեակցիա: Եթե ոչ, ապա բացատրիր տարբերությունը:

Ariadna
16.04.2009, 16:42

Չնայած ուշանում եմ, բայց կբացատրեմ, նոր դուրս կգամ։ Քաղաքականությունը մեր կյանքի մեջ է, ամեն րոպե, ամեն վայրկյան, դպրոցում, օրինակ ծնողներին հավաքում են, ասում էսինչին պետք ա ձայն տաս, մանկապարտեզում նույնը, ուսուցիչները փորձում են էրեխեքին ստիպելով միտինգի տանել, իրենց էլ որովհետև ավելի վերևից են ստիպում, ոնց կարող ա դա ընտանիքում չդառնալ խոսակցության թեմա։ Կամ մի մարդ որին շատ հարգում ես, պարզվում է ճաղերի հետևում է, զուտ իր հայացքների համար, ու եթե դու մի քիչ սրտացավ մարդ ես, չես կարող քո առօրյայում դրա մասին չխոսել, չմտածել, հո ամուսնությունը մենակ ճաշ եփելը ու կրոլիկի նման բազմանալը չի, նաև ընդհանուր խնդիրներ են չէ, գլոբալ, որ մարդիկ իրար հետ քննարկում են։ Իսկ կարծում եմ մաթեմատիկայի որևէ խնդրի լուծում էդքան օրհասական չի կարող լինել, որ քննարկես ընտանիքիդ ասենք հումանիտար կրթությամբ անդամենրի հետ։ Կարծում եմ դուք ինքներդ էլ դա շատ լավ հասկանում եք։

Surveyr
16.04.2009, 16:59
Ստեղ են ասել է՝ ՍԵՆՑ ԵՔ ԱՆՈՒՄ ԷԼԻ, ՈՐ ՄԵՐ ՄԵԿԸ ԵՐԿՈՒՍ ՉԻ ԴԱՌՆՈՒՄ:

Մթոմ էս նեղ դարում շատ մի հարմար թեկնածու գտանք, սիրուն սիրով պատասխանեց, մնացած սաղ պարամետրերն էլ համապատասխանեց, հլա մի հատ էլ քաղաքական հայացքների համար արժի մնացած ամեն ինչ ջնջել ու ասել ՊՐԾԾ՞՞՞՞

Լավ էլի ժողովուրդ

Chuk
16.04.2009, 17:00
Ես ցանկացած նմանատիպ թեմա «Կամուսնանա՞ս այլ կրոն դավանողի հետ», «Կամուսնանա՞ս քեզնից մեծ աղջկա հետ», «Կամուսնանա՞ս հարուստի (կամ աղքատի) հետ» և այլն, համարում եմ սխալ երևույթներ, համարում եմ, որ չի կարելի սիրո հարցերում այսպիսի տարանջատումներ անել, որովհետև իրական սիրո մեջ այս ամենը երբևէ չեն կարող դեր ունենալ: Հետևաբար նաև այս թեման համարում եմ անիմաստ թեմա:

Սակայն զարմանում եմ այս թեմայում այն «անիմաստ» պիտակող շատերի, նրանց բերած համեմատությունների վրա: Սոնի Էրիքսոն, Նոկիա, մաթեմատիկա, ֆիզիկա... ինչքան անիմաստ ու անհամապատասխան համեմատություն կար, հնչեցվեց:

Ի տարբերություն «կենցաղային» այդ հարցերի, քաղաքականությունը մարդու միտքը չափազանց հուզող, աշխարհայացք թելադրող երևույթ, հանգամանք է: Հեռու չգնանք: Շրջենք ֆորումում: Միանգամից կհամոզվեք, որ քաղաքական հարցերի շուրջ տարբեր հայացքներ ունեցողների խոսակցությունները որպես կանոն շատ ավելի սուր երանգ են ունենում, ավելի էմոցիոնալ են լինում, հաճախ բանավեճերն ու խորհրդակցությունները փոխվում են վեճերի ու տուրուդմփոցների: Ու նույնն ամենուր է: Ես բազում ընտանիքներ գիտեմ, որտեղ կան տարբեր քաղաքական հայացքներ կրողներ և ճիշտ է լավ ընտանիքներ են, հրաշալի ու համերաշխ ընտանիքներ են, բայց նույնիսկ այդպիսի ընտանիքներում բավական սուր վեճեր են գնում քաղաքականության շուրջ: Խոսքն ընդամենը սրա մասին է: Ու էսպես բարձրագոչ խոսելը, վերից համեմատություններ անցկացնելն ասենք լուծվող ու սև սուրճ սիրողների միջև, կամ վարդ թե մանուշակ սիրողների միջև, ներեցեք, բայց ծիծաղելի է:

Կրկնում եմ, կոնկրետ իմ համար ծիծաղելի են նման բոլոր տիպի հարցերը՝ կրոնական տարբերություն, քաղաքական հայացքների տարբերություն, տարիքային տարբերություն և այլն, բայց այ ձեր համեմատությունները լրիվ սպանում են, ու ճիշտն ասած ընդամենը ցույց են տալիս հարցին խիստ մակերեսորեն նայելը կամ ընդհանրապես չնայելը:

One_Way_Ticket
16.04.2009, 17:06
Դե եթե քաղաքականությունն իրոք ամեն վայրկյան Ձեր կյանքի մեջ է, ապա Ձեզ հասկանում եմ: Իմ կյանքում այն համարյա տեղ չունի: Իմ նախկին գործընկերը ինչ լսում էր հայլուրով, հավատում էր: Դա մեզ բոլորովին չէր խանգարում ընկերներ լինել և ազատ շփվել այլ թեմաների վերաբերյալ:

Ի վերջո, եթե զուգնկերդ բութ չէ, ապա թերևս ինչ-որ պատճառներ ունի իշխանամետ լինելու: Կարելի է լսել նրա փաստարկները, բերել փաստարկներ: Կոնստրուկտիվ վեճը միշտ էլ օգտակար է: Օրինակ, ես սկզբում զուտ Լևոնական էի և բացառապես ա1-պլյուս էի կարդում ու հավատում ամեն գրածին, բայց ժամանակի հետ փոխեցի կարծիքս, և հասկացա, որ դա էլ մեկ այլ ծայրահեղություն է, և ստի քանակով այնքան էլ չի զիջում հայլուրին (եթե ընդհանրապես զիջում է): Դե իսկ եթե մարդը բութ է, կամ "կոտոշ" է և ընդունակ չէ փաստարկներ լսելու, ապա նրա հետ կարելի է չամուսնանալ հենց այդ պատճառով, այլ ոչ թե քաղաքական հայացքների:

Chuk
16.04.2009, 17:11
Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրին էլ ըստ էության պետք է պարզ լիներ, որ հարցը հիմնականում վերաբերվում է քաղաքականությամբ լուրջ հետաքրքրվող, ինչ-որ տեղ դրանցով ապրող, բայց կատեգորիկ հակառակ հայացքներ կրողներին: Ու այս թեմայի մնացած քննարկումները համարում եմ փիլիսոփայական մակարդակի, անիմաստ մի բան:

Կոնկրետ հարցին պատասխանում եմ ես. այո՛, քաղաքականությունը իմ կյանքի մի մասն է, բայց իմ հարաբերությունների մեջ ազդեցություն չի կարող ունենա նրա այլ քաղաքական հայացքներ ունենալը ու միաժամանակ քաղաքականության մեջ մոլի լինելը, ճիշտ էնպես, ինչպես ազդեցություն չի կարող ունենալ այլ կրոնի դավանելը, ազգությունը, քաղաքացիությունը, տարիքը, կույս լինել-չլինելը, ու մնացած բոլոր «տաֆտալոգիկ» հարցերը, եթե խոսում ենք իրական սիրո մասին:

Հայկօ
16.04.2009, 17:41
Հին չինական իմաստությունը բարբառում է. «Ամուսնացիր միայն այն մարդու հետ, ում հետ խոսելու ընդհանուր թեմաներ ու հետաքրքրություններ ունես. վերջում միայն դա է մնալու»: :8

Rammstein
16.04.2009, 18:59
«...արա, մարդ էլ Սերժին ու Լեւոնին էնքան սիրի, որ կնգանից բաժանվի...»
© Վարդան Պետրոսյան

Chuk
16.04.2009, 19:02
Հին չինական իմաստությունը բարբառում է. «Ամուսնացիր միայն այն մարդու հետ, ում հետ խոսելու ընդհանուր թեմաներ ու հետաքրքրություններ ունես. վերջում միայն դա է մնալու»: :8

Հայկօ ջան, մյուս կողմից քաղաքականությունն ինքը ընդհանուր թեմա ա, անկախ նրանից տարբեր տեսակետի կրողներ, կլինեք թե չէ, միշտ խոսելու առնվազն մի թեմա կա, ուրիշ հարց, թե էդ խոսակցությունն ինչ զարգացումներ կարող ա ունենա ;)

Rammstein
16.04.2009, 23:23
Ժողովուրդ ջան, երկու բան ասեմ.
Եթե նույնիսկ այսօր ամուսնանաս նույն քաղաքական հայացքներով մարդու հետ, ապա վաղը կարող է ձեր քաղաքական հայացքները դառնան իրար հակառակ։ ՀՀԿ-ն, ՀԱԿ-ը, ԼՏՊ-ն, ՍՍ-ն էսօր կան, վաղը չկան, իսկ ամուսնությունը ոչ թե մի ամսով կամ մի տարով է, այլ` ցմահ։ Այնպես որ, զուգընկեր ընտրելիս պետք է առաջնորդվել մնայուն արժեքներով։ Ես կարծում եմ, որ քաղաքական հայացքները մնայուն չեն կարող լինել վերը նշված պատճառով։

Խորհուրդ. Զուգընկեր ընտրելիս նայեք, որ լինի ազնիվ ու բարոյական (բարոյական` ոչ միայն չդավաճանելու առումով)։

Ասեմ այլ բան։ Կարող է երկու հոգի լինեն նույն քաղաքական կառույցի կողմնակից, բայց նրանցից մեկը լինի ազնիվ ու ազգանպաստ գաղափարների համար, իսկ մյուսը լինի շահի համար։ Հիմա, մի՞թե այս մարդիկ կարող են համարվել նույն բանի համախոհներ։

Ariadna
17.04.2009, 09:53

Լրիվ համաձայն եմ քեզ հետ, բա գիտես մենք ինչի՞ մասին ենք խոսում։ Հենց հարցը դա է, եթե մարդը լինի ազնիվ, բարոյական և խելացի, սակայն չկիսի իմ քաղաքական հայացքները, երբևէ դա չի կարող խոչընդոտ հանդիսանալ սիրելու և ընտանիք կազմելու համար։ Աստված տա, որ մի օր իսկապես նաև հակառակ դաշտում հայտնվեն ազնիվ, բարոյական և խելացի մարդիկ, չուզողը ես լինեմ :)

Lion
04.05.2009, 16:40
Հետաքրքիր է, որ քաղաքականությունն այն աստիճան է մտած մեր կյանքի մեջ, որ նման հարցեր են առաջանում: Բայց դե ցանկացած դեպքում - հարցադրումը անձամբ ինձ համար լրիվ անտեղին է...

Zangezur
04.05.2009, 17:51
Ոնց որ ասաց՝ ընտանիքը դա մի փոքր պետություն է, որտեղ առկա է համերաշխ իշխանություն և ընդդիմություն, նենց որ այո, կամուսնանամ :P

Կաթիլ
04.05.2009, 18:36
Բոլոր գրառումները չեմ կարդացել, ուղղակի տեսնելով թեմայի հարց-վերնագիրը հանկարծ փոշմանեցի, որ քաղաքականությամբ ընդհանրապես չեմ հետաքրքրվում :P
Իսկ եթե մարդուն քաղաքականությունն ընդհանրապես չի հետաքրքրում, ուրեմն ի՞նչ, չպիտի՞ ամուսնանա :o :D էվրիկա՜

ministr
04.05.2009, 18:55

Ոնց թե... բա դու քաղաքական դիրքորոշում չունես? այ այ այ :D

Rammer
04.05.2009, 18:59
Բոլոր գրառումները չեմ կարդացել, ուղղակի տեսնելով թեմայի հարց-վերնագիրը հանկարծ փոշմանեցի, որ քաղաքականությամբ ընդհանրապես չեմ հետաքրքրվում :P
Իսկ եթե մարդուն քաղաքականությունն ընդհանրապես չի հետաքրքրում, ուրեմն ի՞նչ, չպիտի՞ ամուսնանա :o :D էվրիկա՜
Չէ... ոնց...իհարկե պետք է, բայց Կարապետիչի հետ...:D

Փոքրիկ
22.05.2009, 18:02
ես ոչ մի քաղաքական հայացք չունեմ, իմ համար ֆսյո ռավնո:))

Elmo
22.05.2009, 18:52
ես ոչ մի քաղաքական հայացք չունեմ, իմ համար ֆսյո ռավնո:))

Ուրեմն դու Տիգրան Կարապետիչական ես: Ինքը 3-րդ ուժ ա: Ինքն ա ասել: Ամենայն հավանականությամբ դու պետք է ամուսնանաս Տիգրան Կարապետիչականի հետ: Բայց քանի որ Կարապետիչականները սաղ մեծ մարդիկ են(չնայած նրան որ սաղ տելեվիզոր ունեն), ամուսնացած են, կամ ամուսնության ենթական չեն, քեզ առաջարկում եմ շուտ ձեռք բերել քաղաքական հայացք: Եթե չգտնես, ես մի հատ ավելորդ հայացք ունեմ, մի քիչ հին ա, բայց ոչինչ լավ պահպանված ա, կարամ նվիրեմ քեզ:
Դաշնակցական էլ ջդառնաս, դրանք իրանց ցեղ են համարում:

ministr
22.05.2009, 20:46
Հա ու ցեղելու խասյաթ ունեն:

Փոքրիկ
22.05.2009, 21:02
Ուրեմն դու Տիգրան Կարապետիչական ես: Ինքը 3-րդ ուժ ա: Ինքն ա ասել: Ամենայն հավանականությամբ դու պետք է ամուսնանաս Տիգրան Կարապետիչականի հետ: Բայց քանի որ Կարապետիչականները սաղ մեծ մարդիկ են(չնայած նրան որ սաղ տելեվիզոր ունեն), ամուսնացած են, կամ ամուսնության ենթական չեն, քեզ առաջարկում եմ շուտ ձեռք բերել քաղաքական հայացք: Եթե չգտնես, ես մի հատ ավելորդ հայացք ունեմ, մի քիչ հին ա, բայց ոչինչ լավ պահպանված ա, կարամ նվիրեմ քեզ:
Դաշնակցական էլ ջդառնաս, դրանք իրանց ցեղ են համարում:

:{հա լավ այ Վազգեն ջան, ի՞նչ ես վրա տվել:))... եթե ասում եմ քաղաքական հայցք չունեմ, նշանակում ա չունեմ և չեմ պատրաստվում ունենալ,:pardon ավելի շուտ կոմունիստ կդառնամ, քան այժմյան քաղաքական հայացքները կվերագրեմ ինձ...
ՀԳ. դուք իմ ամուսնանալու մասին լավ կլինի չմտահոգվեք....:acute

$Baron$
22.05.2009, 21:20
Իսկ ինչի չէ?:hands

Սամվել
22.05.2009, 21:24
:{հա լավ այ Վազգեն ջան, ի՞նչ ես վրա տվել:))... եթե ասում եմ քաղաքական հայցք չունեմ, նշանակում ա չունեմ և չեմ պատրաստվում ունենալ,:pardon ավելի շուտ կոմունիստ կդառնամ, քան այժմյան քաղաքական հայացքները կվերագրեմ ինձ...
ՀԳ. դուք իմ ամուսնանալու մասին լավ կլինի չմտահոգվեք....:acute

Դե հա պրակտիկան ցույցա տալիս որ դրա կարիքը չկա :think

$Baron$
22.05.2009, 21:27
Էս ինչ մի նշանվել եք ուզում, վռազներդ ինչա:love:love:love

Փոքրիկ
22.05.2009, 21:28
Դե հա պրակտիկան ցույցա տալիս որ դրա կարիքը չկա :think

ի՞նչ պրակտիկա:'

Սամվել
22.05.2009, 21:31
Էս ինչ մի նշանվել եք ուզում, վռազներդ ինչա:love:love:love
Դե ախպեր գիերները չենք քնում.. ցերեկները հաց չենք ուտում մենակ դրա մասին ենք մտածում...

ի՞նչ պրակտիկա:'

:D:D Հա լավ կատակ եմ անւոմ Ռելաքս... քեզ պե՞տք են էտ քաղաքական հայացքները :8

$Baron$
22.05.2009, 21:35
Դե լավա էլի զբաղմունք եք գտել;)

Նաիրուհի
12.06.2010, 02:39
Այ սենց հարց, այլ քաղաքական հայացքներ կրող տղայի/աղջկա հետ կամուսնանայի՞ք:
Ես չէ :oy

Ես էլ :oy

Rammstein
12.06.2010, 11:08
Լրիվ համաձայն եմ քեզ հետ, բա գիտես մենք ինչի՞ մասին ենք խոսում։ Հենց հարցը դա է, եթե մարդը լինի ազնիվ, բարոյական և խելացի, սակայն չկիսի իմ քաղաքական հայացքները, երբևէ դա չի կարող խոչընդոտ հանդիսանալ սիրելու և ընտանիք կազմելու համար։

Թույլ կտա՞ս էս գրառմանդ սենց ուշացումով պատասխանեմ… չէ՞… լավ, ես մեկ ա կպատասխանեմ… :D

Ուրեմն ի՞նչ է նշանակում լինել ազնիվ, բարոյական եւ խելացի, բայց չկիսել քաղաքական հայացքները: Դիցուք` ես սիրում եմ հակառակ քաղաքական հայացքները կրող աղջկա: Հիմա, եթե մենք ազնիվ ենք ու բարոյական, ապա մեր քաղաքական հայացքները բխում են զուտ տվյալ քաղաքական ուժի հանդեպ վստահությունից: Եթե մենք խելացի ենք, ապա էդ վստահությունը պետք է կարողանանք փաստերով հիմնավորել: Ու եթե ամեն ինչ լինի մաթեմատիկական ճշտության, ապա կա՛մ մենք պետք է դառնանք նույն քաղաքական հայացքի տեր, կա՛մ համարենք, որ ոչ մեկս էլ ոչինչ չգիտենք, կա՛մ էլ ընդհանրապես հրաժարվենք քաղաքական հայացքներից::)

Kuk
12.06.2010, 11:14
Փողոցում դրոշ վառող դաշնակի հետ հաստատ չեմ ամուսնանա:))

Աբելյան
12.06.2010, 11:38
Ոչ էլ լևոնականի::}

Նաիրուհի
12.06.2010, 12:13
Ապրի Նաիրուհին։ Ավելի քան մեկ տարի քնած թեման կենդանացրեց:oy
Է՜հ, ի՜նչ արած, մենք աչքիս ընտանյոք հանդերձ դրոշ վառելով ման ենք գալու :D
Ես չեմ էլ պատկերացնում, որ այլ քաղաքական հայացքներ կրողի հետ հնարավոր է մի ամբողջ կյանք ապրել։ Եթե իհարկե հայացքները չվերանայի ;) Գոնե հայացքներ չունենա...

SSS
12.06.2010, 12:51
Իսկ ես չեմ պատկերացնում, թե ինչի հնարավոր չէ ապրել