PDA

Դիտել ողջ տարբերակը : Կյանքը շատ երկար է մի սիրո համար...

Artgeo
15.04.2009, 19:29
Շատ են ասում, որ կյանքը չափից դուրս կարճ է, բայց ամեն ինչ համեմատության մեջ է երևում: Իմ կարծիքով կյանքը շատ երկար է մի սիրո համար: Ի՞նչ եք կարծում: :think

Lion
15.04.2009, 19:48
Իսկական սիրո համար մեկ կյանքը... քիչ է:B

One_Way_Ticket
15.04.2009, 20:09
Սիրահարվածության համար այո: Սիրահարվածության պահող հիմնական ուժը անկանխատեսելիությունն է (այդ պատճառով փոխադարձ սիրահարվածություն հազվադեպ է լինում, ու եթե լինում էլ է, երկար չի տևում), իսկ մարդուն անվերջ զարմացնել հնարավոր չէ, մաքսիմում մի քանի տարի:

Իսկ եթե զուգընկերոջդ սիրում ես առաջին հերթին որպես մարդ, մոտավորապես ինչպես սիրում ես ասենք ծնողներիդ, ապա ժամանակն այդ սերը չի կարող սպանել:

Apsara
15.04.2009, 23:26
Շատ են ասում, որ կյանքը չափից դուրս կարճ է, բայց ամեն ինչ համեմատության մեջ է երևում: Իմ կարծիքով կյանքը շատ երկար է մի սիրո համար: Ի՞նչ եք կարծում: :think

Ինչքան պարփակված մարդ պիտի լինես, որ միայն մեկ մարդու սիրես,
Սիրիր 100 մարդու, իսկ ավելի լավ է ամբողջ աշխարհին, նվիրվիր մեկին, նրա հետ ստեղծիր մի քանի նորեր, սիրիր նաև նրանց, իսկ ավելի լավ է նվիրվիր ամբողջ աշխարհին, ստեղծագործիր աշխարհի համար, ցույց տուր քո սերը, բայց մի սպասիր պատասխանի

Ես ձեզ սիրում եմ;)

Լուսաբեր
15.04.2009, 23:34
Սիրահարվելու, հրապուրվելու համար իհարկե...

Իսկ մեկին սիրելու համար կասեյի դեռ կարճ է :(

Հ.Գ.:love Կարծում եմ ես միասեր եմ :oy

Ambrosine
15.04.2009, 23:35
Հ.Գ. Կարծում եմ ես միասեր եմ
Սա որն ա? :o

Փոքրիկ
15.04.2009, 23:41
:(ուֆ, սիրահարվել եմ էն էլ կուրորեն... բայց չեմ սիրել,ինձ թվում ա միասեր էլ չեմ:think

Apsara
16.04.2009, 00:11
Սիրահարվելու, հրապուրվելու համար իհարկե...

Իսկ մեկին սիրելու համար կասեյի դեռ կարճ է :(

Հ.Գ.:love Կարծում եմ ես միասեր եմ :oy

Սա որն ա? :o

Միասեր մարդիկ շատ կան, մարդիկ, որոնք կյանքում մեկ անգամ են սիորւմ այսինքն նրանց մոտ առաջին սերը այդպես էլ մնում է միակը: Գուցե այդ մարդիկ փորձում են ուզում են նորից սիրել, բայց ինտուիտիվ և ենթագիտակցորեն նրանք անընդհատ իրենց միակին են փնտրում մյուսների մեջ, և անհաջող: Քանի որ միասեր մարդկանց շատ եմ ճանաչում, կարող եմ համարձակորեն ասել, որ նրանց սերը ինքնամոռաց է, նրանք իրենց սեփական երջանկությունը զոհաբերում են սիրելիի երջանկությանը, սրտում երբեք չեն մոռանում նրան, բայց կյանքում կարող են կապերը կտրել, չշփվել, մնալով հավատարիմ այդ միակ մարդուն

Rhayader
16.04.2009, 01:23
Շատ են ասում, որ կյանքը չափից դուրս կարճ է, բայց ամեն ինչ համեմատության մեջ է երևում: Իմ կարծիքով կյանքը շատ երկար է մի սիրո համար: Ի՞նչ եք կարծում: :think
Արտ, գիտեմ, որ գիտես, որ համաձայն եմ;) բայց հաշվի առ, փոքր սրտով մարդիկ էլ կան աշխարհում, իսկ փոքր սիրտն արագ է լցվում:

*e}|{uka*
16.04.2009, 02:01
Իսկ ես գիտեի միասերը այն մարդիկ են, որոնք ամբողջ հոգով սրտով նվիրվում են սիրած էակին ու աչքներին ոչ ոք չի երևում , բոլորի վրա թքած են ունենում , սիրելի էակը դառնում է միակը , եթե անգամ դժոխքից Կլեոպատրան գա գայթակղի, մեկ է կլինի միայն մեկը : :)

Dorian
16.04.2009, 03:20
Մի շաբաթն էլ է քիչ մի սիրո համար... Համենայն դեպս իսկական, բուռն, կույր սիրո... Վերևում ասվեց սիրահարվածություն... Հա: Դա իմ կարծիքով ավելի մեծ սեր է: Սեր, որը պտուղ է տալիս:
Ես երևի երբեք իսկապես չեմ սիրել... Ու հույս ունեմ չեմ սիրի: Վախենում եմ այն մտքից, որ ինչ որ զգացմունք կարող է կապել ինձ ընդմիշտ մեկի կողքին...

Jarre
05.05.2009, 22:21
Վախենում եմ այն մտքից, որ ինչ որ զգացմունք կարող է կապել ինձ ընդմիշտ մեկի կողքին...
Ամենասարսափելին այն է, երբ մարդ ինքն իր հետ է ընդմիշտ կապված մնում...

Ակումբի բազմաթիվ գրառումներից պարզ է դառնում, որ մեր՝ ակումբցիներիս, սիրո մասին պատկերացումները շատ տարբեր են։ Դրա համար էլ կարծիքս գրեմ այսպես։

Իմ համար X-ը շատ լավ մարդ է։ Սիրում եմ իր հետ ժամանակ անցկացնել, խոսել ընդհանուր թեմաներից, լսել նրա զգացմունքների մասին, միասին ակտիվորեն զբաղվել նախընդտրած գործով՝ գիտություն, նկարչություն, երաժշտություն..... Իմ համար այսպիսի ՄԱՐԴՈՒ հետ ապրելու համար մեղմ ասած՝ մի կյանքը շատ երար չէ։

Դեկադա
10.05.2009, 17:36
Dorian-ի խոսքերից
Վախենում եմ այն մտքից, որ ինչ որ զգացմունք կարող է կապել ինձ ընդմիշտ մեկի կողքին

Իսկ դու ավելի շատ վախեցիր ոչ չես ունենա ինչ-որ զգացմունք// տվյալ դեպքում սիրո//, որը քեզ չի կարող կապել որևէ մեկի հետ:
Ես չեմ կարենում հասկանամ :think,

Artgeo-ի խոսքերից
Շատ են ասում, որ կյանքը չափից դուրս կարճ է, բայց ամեն ինչ համեմատության մեջ է երևում: Իմ կարծիքով կյանքը շատ երկար է մի սիրո համար: Ի՞նչ եք կարծում
մեղվի նման ծաղկից ծաղիկ թռչելը դա ընդունելի է՞:think
Սիրած մարդու կողքին գտնվելու համար անգամ կյանքերը քիչ են

Katka
10.05.2009, 17:42
Շատ են ասում, որ կյանքը չափից դուրս կարճ է, բայց ամեն ինչ համեմատության մեջ է երևում: Իմ կարծիքով կյանքը շատ երկար է մի սիրո համար: Ի՞նչ եք կարծում: :think

Կարծում ենք, որ եթե գոնե էտ մի սերն էլ չլինի, կյանքը դարից էլ երկար կտևի:

Dayana
10.05.2009, 17:46
Կարծում ենք, որ եթե գոնե էտ մի սերն էլ չլինի, կյանքը դարից էլ երկար կտևի:

Կած, փաստորեն սերը կյանքի տաղտկալիությունը փարատելու միջոց է? :8

Դեկադա
10.05.2009, 17:57
Katka-ի խոսքերից
Կարծում ենք, որ եթե գոնե էտ մի սերն էլ չլինի, կյանքը դարից էլ երկար կտևի:

Կարճ կյանքը մի քիչ երկարացնելու և նաև իմաստալից դարձնելու համար շատ միջոցներ կան- հոբբիներ, հետաքրքրություններ, աշխատանք և այլն: Իսկ սիրո հարցում այն ոչ միայն իմաստ այլ նաև ապրելու ուժ է տալիս:

Katka
10.05.2009, 18:02
Կած, փաստորեն սերը կյանքի տաղտկալիությունը փարատելու միջոց է? :8

Սերը մեր զենքն է: Պաշտպանիչ վահանը: Չկարողացար այդ վահանից օգտվել, վերքեր կստանաս և կմնանան սպիեր, որից հետո սերը միմիայն փարատման միջոց կդառնա: Եսիմ է, Դայ ջան, այս ամենը մի քիչ սուբյեկտիվ է, կախված է նաև կյանքի ինչ էտապ է մոտդ: Կարևորը խաղն է:

Dayana
10.05.2009, 18:07

Համաձայն եմ, լավ խաղը լավ բան է, բայց միթե կյանքը կարճ չէ խաղալու համար? Լավ չէ "շպրտել բոլոր դերերն" ու ուղղակի երջանիկ լինել: :)
Իսկ որ սերը վահան է, դրա մասին չէի մտածել: Քո նկարագրածի հետ կարող եմ համաձայնվել, միայն մի պայմանով, եթե բացատրես, թե ինչ է լինում էն դեպքում, երբ էդ վահանից կարողանում ես օգտվել: :)

Katka
10.05.2009, 18:09
Կարճ կյանքը մի քիչ երկարացնելու և նաև իմաստալից դարձնելու համար շատ միջոցներ կան- հոբբիներ, հետաքրքրություններ, աշխատանք և այլն: Իսկ սիրո հարցում այն ոչ միայն իմաստ այլ նաև ապրելու ուժ է տալիս:

Համամիտ եմ. առանց սիրո իմաստ չունեն և ոչ մի հոբբի, հետաքրքրություն, աշխատանք:

Հ.Գ. Մարդիկ, ռոմանտիկայի մեջ չեմ ուզում մտնել:

Katka
10.05.2009, 18:22
Համաձայն եմ, լավ խաղը լավ բան է, բայց միթե կյանքը կարճ չէ խաղալու համար? Լավ չէ "շպրտել բոլոր դերերն" ու ուղղակի երջանիկ լինել: :)
Իսկ որ սերը վահան է, դրա մասին չէի մտածել: Քո նկարագրածի հետ կարող եմ համաձայնվել, միայն մի պայմանով, եթե բացատրես, թե ինչ է լինում էն դեպքում, երբ էդ վահանից կարողանում ես օգտվել: :)

Այս խաղի իմաստն էլ հենց այն է, որ այդտեղ դերերը բացակայում են: Ու կարևոր չէ լավը կամ վատը: Դայ ջան, բանականությունս ասում է, որ երջանկության անընդհատ որոնումը, ստիպում է մեզ դեն նետել դերերը: Բայց խաղալը մենք շարունակում ենք:

Ես վահանից դեռ չեմ կարողացել օգտվել, այսինքն միշտ սխալ եմ բռնել. դրա համար չեմ կարող ասել: Ճիշտ օգտվելը նույնիսկ սուբյեկտիվ է: Ինձ համար կարևոր չէ, թե կարողանում եմ օգտվել, թե չէ: Կարևորը ես այդ վահանը ունեմ ու վերջ:

armena
25.05.2009, 04:45
Շատ են ասում, որ կյանքը չափից դուրս կարճ է, բայց ամեն ինչ համեմատության մեջ է երևում: Իմ կարծիքով կյանքը շատ երկար է մի սիրո համար: Ի՞նչ եք կարծում: :think

ես կարծում եմ,որ եթե սերը իսկական է ու մեծ,ապա անգամ 10 կյանքն է քիչ

Սլիմ
27.05.2009, 17:09
Շատ են ասում, որ կյանքը չափից դուրս կարճ է, բայց ամեն ինչ համեմատության մեջ է երևում: Իմ կարծիքով կյանքը շատ երկար է մի սիրո համար: Ի՞նչ եք կարծում: :think
Սերը մեկն է ու մի կյանքը լավ էլ հերիքա մի սիրո համար, ուղակի մեկ մեկ սիրեցյալներն են փոխվում:

Ungrateful
29.05.2009, 02:12
իմ կարծիքով Կյանքը երկար է մի սիրո համար... միասեր չեմ (կարողա տարիքիցսա....) միգուցե ժամանակի ընդացքում կարխիքս կփոխվի:esim

Annadam
04.06.2009, 07:16
Շատ են ասում, որ կյանքը չափից դուրս կարճ է, բայց ամեն ինչ համեմատության մեջ է երևում: Իմ կարծիքով կյանքը շատ երկար է մի սիրո համար: Ի՞նչ եք կարծում: :think
Ես այդպես չեմ կարծում:)