Դիտել ողջ տարբերակը : Թվային հեռուստատեսություն
Ինչ որ խոսակցություններ են գնում,որ Հայաստանում ուզում են անցնել թվային հեռուստատեսության, նաև օրենք են ընդունել դրա մասին...
Ես ինքս չեմ լսել հեռուստացույցով, լսել եմ լսողներից....
Դա ինչ տեխնոլոգիա է ?
Ինչ գիտեք դրա մասին ?
http://en.wikipedia.org/wiki/Digital_television
հայ դեֆինիշն տելեվիզռ օգտագործելու դեպքում ակնհայտ որակային տարբերույուն կտեսնես։ Այսինքն մեծ մակերեսով ժամանակակից, տափակ և ոչ միայն տափակ հեռուստացույցներով։
http://en.wikipedia.org/wiki/Digital_television
հայ դեֆինիշն տելեվիզռ օգտագործելու դեպքում ակնհայտ որակային տարբերույուն կտեսնես։ Այսինքն մեծ մակերեսով ժամանակակից, տափակ և ոչ միայն տափակ հեռուստացույցներով։
Այսիքն հեռուստացույցը պետք է փոխել...
և երևի ալեհավաքը նույնպես...
Վերջնաժամկետը 2013 թվականն էր, հիմա նոր վերջնաժամկետ է հայտնի 17.06.2015, որը չեմ կարծում, որ փոխվի:
Ժող, հասարակությունը չի պատկերացնում թե դա ինչ ահռելի փոփոխություն է: Պատկերացրեք, Հայաստանի ճնշող մեծամասնությունը կմնա առանց հեռուստատեսության: 2015 թվականի հունիսի 17-ին անալոգային հեռուստատեսությունն ու ռադիոն պարզապես պիտի անջավի: Մնացել է ընդամենը 3 տարի, չկա ո՛չ ռազմավարություն, ո՛չ հասարակական քննարկում, ո՛չ տեղեկացում: Հայտնի չէ թե ի՞նչ տեխնոլոգիաներով է դա տեղի ունենալու և առհասարակ որևէ բան... Եթե սենց շարունակվեց, տխուր փաստի առաջ ենք կանգնելու:
Հաշվի առնելով հեռուստատեսության ներկայիս վիճակը, չեմ կարծում, թե կափսոսամ, եթե դրանք էլ չլինեն։
10. 2010 թվականի հուլիսի 20-ից մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը համարվում է անալոգային հեռարձակումից թվային հեռարձակման անցման ժամանակաշրջան, որի ընթացքում պետության կողմից անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովմամբ իրականացվում է աստիճանական (ըստ Հայաստանի Հանրապետության առանձին մարզերի) անցում թվային հեռարձակման:
11. 2015 թվականի հունվարի 1-ին Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում դադարեցվում է անալոգային հեռուստահեռարձակումը, եւ այդ պահից սկսած` Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվում է միայն թվային հեռուստահեռարձակում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
17.06.2010
ՀՕ-100
http://parliament.am/legislation.php?sel=show&ID=3853&lang=arm