PDA

Դիտել ողջ տարբերակը : Amena.am - Սպառողների տեղեկատվություն ներկայացնող կայք



hnhn
14.04.2009, 17:02
Մեկ նախադասությամբ այս կայքի մասին

Եթե իրոք փորձենք եզրափակվել մեկ նախադասությամբ, ապա կարելի ասել, որ այստեղ Դուք կարող եք իմանալ թե Երևանում ո՞ր տաքսի ծառայությունն է ամենալավը, ո՞ր կենցաղային տեխնիկայի խանութում են գները ամենամատչելին, ո՞ր սրճարանում է սպասարկումը ամենաորակյալը և նաև թողնեք Ձեր կարծիքը այս հարցերի շուրջ:

Իսկ մանրամասները ներկայացրած են ստորև:

Բարի գալուստ Amena.AM (http://www.amena.am):


Ի՞նչու ես չեմ ստանում լիարժեք տեղեկություններ այն ամենի մասին ինչի համար վճարում եմ

Հաճախ, երբ մենք պատրաստվում ենք կատարել որևէ կարևոր գնում, առաջանում է տհաճ մի իրավիճակ, երբ հարկավոր են մաքսիմալ օբյեկտիվ տեղեկություններ, որոշում կայացնելու համար, սակայն չգիտես թե որտեղի՞ց այդ տեղեկությունները հայթհայթես: Մեզ պետք է իմանալ, թե որտե՞ղ են գները ցածր, ո՞ր ընկերության արտադրանքն է որակյալ, որտե՞ղ է սպասարկումը գտնվում քիչ թե շատ պատշաճ մակարդակի վրա և այլն:

Սակայն այս ինֆորմացիան, արի ու տես, որ "դեֆիցիտ" է: Չորս կողմից անընդհատ տեղացող գովազդը գովերգում է ինչ հնարավոր է, բայց իրականությունը, չգիտես ինչու, մի քիչ տարբերվում է նոր լվացքի փոշի գնած երջանիկ տիկնոջ ներկայացրած պատկերից:

Այդ պատճառով մարդիկ շատ թերահավատորեն են մոտենում գովազդին, և, ասենք, սառնարան գնելիս շատ ավելի կվստահեն հարևան Վահիկ ձյաձյաին, որն աշխատում է վերանորոգման կենտրոնում և լավ տեղեկացված է սառնարանների հետ կապված նրբություններից: Սակայն միշտ չի, որ Վահիկ ձյաձյան բնակվում է Ձեր հետ նույն շենքում: Եւ այդ դեպքում ստիպված ենք գնումներ կատարել մեզ հասանելի կծկտուր, անհուսալի տեղեկությունների վրա հիմնվելով: Ծանո՞թ է այս անհանգիստ և անհարմար զգացողությունը:

Ի՞նչ անել

Amena.am նախագիծը կոչված է գոնե որոշ չափով թեթևացնել երևանցիների այս հոգսը, միավորելով բոլոր սպառողներին կայքի միջոցով: Հավագելով բոլորիս փորձը և տեղեկությունները մի տեղ, մենք կունենանք օբյեկտիվության հավակնող տեղեկությունների աղբյուր, որը կծառայի սպառողների շահերին:

Կայքում ներկայացված են բազմաթիվ ընկերություններ, որոնք բաժանված են ըստ բնագավառերի: Կայքի այցելուները կարող են թողնել իրենց կարծիքները, քննարկել այս կամ այն ընկերությունը, պատմել առնչվելու իրենց փորձի մասին, գնահատել այդ ընկերությունների գործունեությունը: Արդյունքում սպառողները իրենք են կառուցում իրատեսական վարկանիշ: Կարելի է նաև առաջարկել նոր ընկերություններ:

Գնահատումը տեղի է ունենում ըստ 4 հատկանիշերի, որպեսզի ամեն ձեռնարկության պատկերը լինի առավելագույնս ամբողջական: Դրանք են`

Գները: Մատչելիությունը
Սպասարկումը: Ծառայությունների մատուցման որակը
Որակը: Որակյալ են արդյոք վաճառվող ապրանքները կամ մատուցվող ծառայությունները
Տեսականին: Մատուցվող ծառայությունների կամ ապրանքների տեսականու բազմազանությունը

Արդյունքում ստացվող միասնական վարկանիշը, և ամեն ձեռնարկության էջում թողած կարծիքները տալիս են բավական իրատեսական տեղեկություններ մեր այսօրվա Երևանյան ընկերությունների մասին, ինչը կօգնի սպառողին կատարել իր ճիշտ ընտրությունը:

SDes77
14.04.2009, 22:21
Իսկ ինչ արժի կայքում որպես որակյալ ծառայություններ մատուցող գրանցվելը? )))) o_O

hnhn
16.04.2009, 11:45
Իսկ ինչ արժի կայքում որպես որակյալ ծառայություններ մատուցող գրանցվելը? )))) o_O
Այդ հարցերը ՊՄ_ով :) իսկ եթե լուրջ, կայքի ղեկավարությունը ամեն ինչ անելու է իրռք օբյեկտիվությունը պաշտպանելու համար, ու բացի այդ մարդու աչքը դուրս գա անունը դուրս չգա սկզբունքը ազդում է նաև կայքերի վրա, նենց որ դա այդքան էլ հեշտ չի ինչ-որ մեկին վարկանիշ հենց անյպես ավելացնելը, որ մարդիկ դա չհասկանան, թեկուզ և դիտելով ասենք բազում բացասական կարծիքները այդ ընկերության մասին :

SDes77
16.04.2009, 17:58
այքի ղեկավարությունը ամեն ինչ անելու է իրռք օբյեկտիվությունը պաշտպանելու համար

Не верю! (c)

Ընդհանրապես ողջ համաշխարհային սարդոստայնում էդպիսի կայքերը լավ համբավ չեն վայելում, էլ չեմ ասում Հայաստանի մասին, որտեղ 1000 "ՊՄ"-ը մեծ գումար է, սայթում մի քանի տասնյակ մեկնաբանություն ավելացնելու դիմաց:

hnhn
17.04.2009, 12:21
Не верю! (c)

Ընդհանրապես ողջ համաշխարհային սարդոստայնում էդպիսի կայքերը լավ համբավ չեն վայելում, էլ չեմ ասում Հայաստանի մասին, որտեղ 1000 "ՊՄ"-ը մեծ գումար է, սայթում մի քանի տասնյակ մեկնաբանություն ավելացնելու դիմաց:
Առաջարկում եմ վաղաժամ ընդհանրացումներ չանել եւ հետեւել զարգացումներին, լավ համբավը մեկ անգամ են կորցնում եւ կայքը ի սկզբանե մտածված է որպես սպառողների կողմից սպառողներին օգնելու գործիք, ցանկացած կողմնապահություն արագորեն շատ ակնհայտ է դառնում, ու թեկուզ դա ապացուցել չլինի, մեկ է ամեն ինչ առանց ապացույցների էլ պարզ կլինի : Ամեն դեպքում շնորհակալություն ուշադրության համար :

T!gran
18.04.2009, 13:55
Նախ և առաջ նորմալ հայերենով չի գրված այս տողը
http://www.amena.am/?go=contacts

Կապնվեք մեզ հետ ցանկացած հարցով, մեր մասնագետները արագորեն կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին


Եթե «Կապվեք մեզ հետ»-ը հարմար չեք համարում, կարելի է գրել
«Գրեք մեզ» , կամ այլ տարբերակներ . . .

monster
25.04.2009, 18:08
1. Advanced Search չկա
2. Դիզայնը լրջություն չի հաղորդում
3. Ենթակատեգորիաների հնարավորություն չեմ տեսնում
4. Քվեարկման համակարգը խայտառակությունա, cookine-ները ջնջի ու ահագին քվեարկի :D , երևի bug-ա էտի... փորձնական STAR-ի գնային ռեյտինգը 6-ից սարքեցի 2 ...
5. Նկարների, վիդեոների և այլ ինֆորմացիայի պրոֆեսիոնալ ներկայացում չկա
6. Ու վոոբշե լավ չէր էս բոլոր թերությունները շտկելու համար մի հատ Joomla քաշեիք, ու լուրջ սայտ ստանայք ??? Մեջը մի տե սիրուն Flash ինտեգրացիա դնեիք, նավիգացիյա սարքեիք հարմար... թե չէ էսի ոնցոր 90-ականների գործ ըլնի...

Ներողություն վատաբանելու համար, սա արվումա որ մեր կայքերի որակը բարձրացնեք :ok

hnhn
26.04.2009, 17:05
1. Advanced Search չկա
2. Դիզայնը լրջություն չի հաղորդում
3. Ենթակատեգորիաների հնարավորություն չեմ տեսնում
4. Քվեարկման համակարգը խայտառակությունա, cookine-ները ջնջի ու ահագին քվեարկի :D , երևի bug-ա էտի... փորձնական STAR-ի գնային ռեյտինգը 6-ից սարքեցի 2 ...
5. Նկարների, վիդեոների և այլ ինֆորմացիայի պրոֆեսիոնալ ներկայացում չկա
6. Ու վոոբշե լավ չէր էս բոլոր թերությունները շտկելու համար մի հատ Joomla քաշեիք, ու լուրջ սայտ ստանայք ??? Մեջը մի տե սիրուն Flash ինտեգրացիա դնեիք, նավիգացիյա սարքեիք հարմար... թե չէ էսի ոնցոր 90-ականների գործ ըլնի...

Ներողություն վատաբանելու համար, սա արվումա որ մեր կայքերի որակը բարձրացնեք :ok
Շնորհակալություն նկատողությունների համար: Փորձեմ պատասխանել մի քանիսին
Advanced Search-ի ուղղակի անհրաժեշտությունը չեմ տեսնում:

Դիզայնի հարցում թերևս կհամաձայնվեմ , այժմ աշխատանքներ տարվում են, բայց ամեն դեպքում կայքը ավելի շատ տեղետվական է և պարզ չծանրաբեռնող ձևավորումը այն է ինչ պետք է:

Ենթակատեգորիաներ կան, սակայն չենք օգտագործում օգտվողին ավելի հարմար տարբերակ է այսպես:

Քվեարկության համակարգը հիմնված է ոչ միայն քուկիների վրա և նախատեսված է միջին հաճախայնության համար, հաշվի առնելով որ մի IP կարող են օգտվել մի քանի այցելուներ, այն բավական մտածված է, և չնայաց մի երկու անգամ կարելի է քուքի ջնջելով քվեարկել, սակայն մեծ փոփոխություն հնարավոր չի մցնել: Ուղակի կայքը աշխատում է մի քանի օր և այդ մի քանի ձայնը բավական բան են փոխում: Ամեն դեպքում շնորհակալություն ուշադիր լինելու համար: :)

Ձեռնարոկությունների մասին ինֆոն հավագվում է այժմ և կամաց կամաց տեղադրվում կայք

Ու վերջում բա մեզ սազումա Ջումլա քաշել :) Սա կատակ էր :)

Լուրջ ուզում եմ մերսի ասեմ, որ այդքան ձեր ժամանակը չեք ափսոսում, մանրամասն ուսումնասիրում եք բոլոր թերությունները :