Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Ճգնաժամն ազդե՞լ է ձեզ վրա, ինչպե՞ս



Fedayi
13.04.2009, 22:40
Մեր տանը, օրինակ, զգում ենք այն իր ողջ "շուքով":

Elmo
13.04.2009, 22:49
Այսօրվա դրությամբ ազդեցությունը միայն հոգեբանական է: Եթե իհարկե չհաշվենք գների որոշակի աճը(չգիտեմ դա ճգնաժամի՞, թե՞ սխալ տնտեսվարման արդյունք է): Աշխատավայրում էլ ընդհանուր դրամաշրջանառության փոքր նվազում կա(չեմ կարող համոզված ասել, որ ճգնաժամն է պատճառը): Ընդհանրապես իմ կարծիքով ճգնաժամը ավելի շատ հարուստներին ա վնասել, քան սովորական մարդկանց: Տասնյակ միլիարդատերեր են ինքնասպան եղել: Մենք կդիմանանք, մենք տենց ճգնաժամեր ե՞նք տեսել: Պինդ կացեք, եթե ազդի էլ՝ ջընկճվեք, սա երկար չի տևի:

Լուսաբեր
13.04.2009, 22:49
մենակ տրամադրության թեթև անկում ա լինում, երբ ամիսը մեկ մեծ առևտրի եմ գնում Սուպերմարկետ ու գների կտրուկ աճ եմ նկատում :aaa
թե չէ նենց «от Мартина» եմ չրթում ու կյանքին թեթև եմ նայում :hands

Kuk
13.04.2009, 22:56
Էլմո ջան, հարուստներն իմ կարծիքով կարող են տեղը հանել թեկուզ շատ էժան մեքենա կամ անշարժ գույք գնելով: Մենք ենք տուժելու, մենք:

Փոքրիկ
13.04.2009, 22:57
:notiցերեկային ժամերին ինետս կրճատվում ա :(:D

impression
13.04.2009, 22:58
Աստված չանի, բայց որ մի քիչ էլ երկարի ու մեր օֆիսը տուժի, դա կլինի ցավոտ ու դաժան

Fedayi
13.04.2009, 22:59
Ավելի շատ մարդիկ սկսել են պարտքով ապրել, մեկը ուշացնում է, ստիպված պարտատերը մյուսից է պարտք վերցնում ու սենց շղթա է գոյանում…

Լեո
13.04.2009, 23:02
Կարճ կասեմ՝ նվազել է իրական աշխատավարձս, այսինքն՝ չնայած անվանական աշխատավարձս բարձրացել է, սակայն այն այսօր ավելի քիչ գնողունակություն ունի, քան անցյալում:

Kuk
13.04.2009, 23:03
Ավելի շատ մարդիկ սկսել են պարտքով ապրել, մեկը ուշացնում է, ստիպված պարտատերը մյուսից է պարտք վերցնում ու սենց շղթա է գոյանում…

Ըհը, ոչ բոլորն են առանց ինչ որ բանի փող տալիս, հիմնականում տոկոսով են տալիս, այսինքն էս դեպքում ևս` շատ փող ունեցողը չի տուժելու, հակառակը` շահելու ա. լիքը տոկոսով փող ուզող ա հավաքվում, տոկոսները կարելի ա բարձրացնել` փող ծախել: Հիմա չգիտեմ, մի երկու շաբաթ առաջ գրավատները փող չէին տալիս, մի երկու տեղ կար որ տալիս էին, էն էլ տոկոսը բարձրացրել էին 15%:o Խայտառակ թիվ ա, բայց դե փող ունեցողը լավ շահում ա:

Աթեիստ
13.04.2009, 23:03
Մեր կլիենտներից մի քանիսի սպասարկումը դադարեցրինք, քանի որ փողը չէին կարողանում փոխանցել:
Ճարտարապետական դիզայնով զբաղվող ֆիրմաներ էին:

Elmo
13.04.2009, 23:05
Էլմո ջան, հարուստներն իմ կարծիքով կարող են տեղը հանել թեկուզ շատ էժան մեքենա կամ անշարժ գույք գնելով: Մենք ենք տուժելու, մենք:

Չմտածես, մեզ չի հասնի: Մենք մենակ հանուն փողի ու կարողության չենք ապրում, դրա համար էլ կորուստը կարում ենք վերապրենք: Բայց միլիարդատերերը, կորցնելով իրենց կյանքի նպատակը՝ փողն ու կարողությունը, ինքնասպան են լինում: Հա կնեղվենք, եթե հասնի մեզ էլի, բայց դե մարդ կմնանք, քչով կբավարարվենք, չեղած տեղից էլի օրվա հաց կաշխատենք ու յոլա կգնանք, մինչև ամեն ինչ կարգավորվի: Մենք նենց ճգնաժամ ենք վերապրել ու պատվով դուրս եկել, որ համաշխարհային տենց բան լիներ, մարդկության 70 տոկոսը կոչնչանար: ;)
Բայց համարյա համոզված եմ, որ հզոր ուժով հարված չենք տենալու: Շատ-շատ մի քիչ անհամ բաներ լինեն ու վերջ:

Norton
13.04.2009, 23:10
Կոնկրետ իմ վրա դեռ չի ազդել, բայց գլոբալ իմաստով ազդելա: Էս ընդհանուր երկրում տիրող ճգնաժամային վիճակն էլ ա ճնշող…

Fedayi
13.04.2009, 23:10
Եթե տնտեսական մակրոտնտեսական ցուցանիշներով առաջնորդվենք, կստացվի, որ ճգնաժամը մեզ ետ է տարել 2007 թ:

Կաթիլ
13.04.2009, 23:29
Ահա... դարձա գործազուրկ :blin

One_Way_Ticket
14.04.2009, 00:13
Ազդել է․․․ դրական ։)
Ընկերության գործերը վատացան, զգուշացրին, որ կրճատելու են (օրենքով առնվազն 2 ամիս առաջ պիտի տեղեկացնեն), ես ել ավելի հաճելի ու ավելի բարձր աշխատավարձով գործ գտա։

Hay_XY
14.04.2009, 00:38
Ավելի շատ մարդիկ սկսել են պարտքով ապրել, մեկը ուշացնում է, ստիպված պարտատերը մյուսից է պարտք վերցնում ու սենց շղթա է գոյանում…

:D

Նման անեկդոտ կա:

Մեկը գնում է ընկերոջ մոտ և ասում՝
- Գագ ջան, մի 100 դոլար տուր, մի 10 օրից կվերադարձնեմ, փող ունեմ ստանալու:
Վերցնում է: 10 օր անց գումար չի լինում պարտքը մարելու, գնում է մյուս ընկերոջ մոտ՝
- Կար ջան, մի 100 դոլար կարողա՞ տաս, մի երկու շաբաթով, փող ունեմ ստանալու, հենց ստանամ, կվերադարձնեմ:
Վերցնում է և այդ գումարով մարում Գագոյի պարտքը: 10 օր անց գումար չի լինում պարտքը մարելու, էլի գնում է Գագոյի մոտ՝
- Գագ ջան, տեսա՞ր ընգեր, անցյալ անգամ խոսքիս տերն եղա, ժամանակին վերադարձրի, պրոստո էլի նեղն եմ մի պահ, օգնես մի 100 դոլարով մի 10 օրօվ:
Ու սենց մի քանի ամիս Գագոյից 10 օրօվ վերցնում Կարենին է տալիս, հետո՝ հակառակը:
Մի օր համբերության բաժակը լցվում է և Գագոյին ու Կարենին իր տուն հրավիրում:
- Տղերք ջան, ծանոթացեք՝ Գագո՝ լավ ընգերս ա, Կարեն՝ էլի լավ ընգերս ա: Տղեք, էս Ձեր 100 դոլարը, 10 օրը մեկ կփոխանցեք իրար: Ես էլ զայլա չունեմ:

Hay_XY
14.04.2009, 00:41
Ահա... դարձա գործազուրկ :blin
Մի ընկճվիր: Միայն դու չես այդ բախտին վիճակվել: Շարունակիր աշխատանք փնտրել: Կգտնես դեռ: Դժվար է, բայց ոչ անհնարին:

John
14.04.2009, 07:32
Ազդել ա վրես' նույն քանակությամբ եմ փող ստանում, բայց ծախսս 30%ով աճել ա: Ու որ փող էի 'հետ քցում' մի վախտ ' չկա էլ էդ կայֆերը;-)