Դիտել ողջ տարբերակը : Ինչպիսի՞ սերիալ կուզենայիք տեսնել հայկական եթերում
Լավ, էսքան քննադատեցինք հայկական սերիալները, «սցենարիստներին», «ռեժիսորներին» և այլն...
Առաջարկում եմ էստեղ գրենք, թե ի՞նչ տեսակի սերիալ (օհ, ներողություն, սերիալ չէ: Ինչպես բոլորն են անում բրենդը թանգացնելու համար... Ավելի շուտ բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմ) կցանկանայիք տեսնել հայկական եթերում: Ի՞նչ սյուժեով, ինչպիսի՞ դերասաններով (կոնկրետ ու՞մ մասնակցությամբ), ու՞մ ռեժիսուրայով:
Սիրա-ռոմանտիկ լատինոամերիկյան սյուժեն թեմայից դուրս է: Սկսեք :)
Հ.Գ. Գեղարվեստական ֆիլմին չեմ անդրադառնում, որովհետև այն Հայաստանում իրացնելը դժվար է:
Լավագույն տարբերակը ինձ համար - ընդհանրապես ոչ մի սերալ :roll
Ես, օրինակ, կուզենայի տեսնել Հայոց պատմության վերաբերյալ էկրանիզացված մի սերիալ, երբ հաղորդավարի ձայնը պատմում է, իսկ էկրանին անցնում են խաղարկային կամ բնության պատկերներ: Մի քանի անգամ տեսել եմ Կուլտուրայով Չինաստանի մասին ու շատ են դուրս եկել... Ավելի լավ է դա, քան կորեական հիմարությունները, իրենց անհաջող թարգմանություններով...
Լավագույն տարբերակը ինձ համար - ընդհանրապես ոչ մի սերալ :roll
ընդհանուր սերիալ հասկացողությու՞նը դուրդ չի գալիս, թե ասենք հայերի սերիալ նկարելու ունակությունը կասկածի տակ ունենալով ես ասում...
օրինակ ամերիկյան Փախուստ բանտից, Լոստ և այլն... նմանատիպ սերիալներ չէ՞իր ցանկանա որ էստեղ էլ լիներ՝ իհարկե մեր կարողությունների սահմաններում:
Սերիալ, որի տիտրերում կգրվեր.
Սցենարի հեղինակ` Դորիան
Ռեժիսյոր` Գրիգոր Խաչատրյան
Գլխավոր դերերում` Լուիզա Ղամբարյան, Հրաչյա Հարությունյան
Որը չէր լինի մաֆիայի, գողական աշխարհի, 120 սերիա անկապ անիմաստ լացող հերոսուհու, ինչ-որ կեղտոտ քաղաքական գործիչի ու մեր բարդ ու դժվարին իրականության մասին: Սերիալ որը ոչ մի քուչու քյարթ չէր որակի «ճիշտ կինո»: :)
ՄիլենաBTS
28.10.2017, 22:35
Կուզեի լինեին կորեական դոռամաներ, օրինակ`
Hwarang
The Legend of the blue sea
Faith
Goblin
Boys over flowers
The heirs
School 2015
Dream Knight
Exo the next door
Kill me, heal me
K2
Սերիալ, որի տիտրերում կգրվեր.
Սցենարի հեղինակ` Դորիան
Ռեժիսյոր` Գրիգոր Խաչատրյան
Գլխավոր դերերում` Լուիզա Ղամբարյան, Հրաչյա Հարությունյան
Որը չէր լինի մաֆիայի, գողական աշխարհի, 120 սերիա անկապ անիմաստ լացող հերոսուհու, ինչ-որ կեղտոտ քաղաքական գործիչի ու մեր բարդ ու դժվարին իրականության մասին: Սերիալ որը ոչ մի քուչու քյարթ չէր որակի «ճիշտ կինո»: :)
եթե Որոգայթը նկատի ունես, ասեմ որ էտ ամենաուժեղ հայկական սերիալնա անկախությունից հետո
Sent from my iPhone using Tapatalk
Ինչպիսի՞ սերիալ կուզենայիք տեսնել հայկական եթերում…
Ֆանտաստիկ,արկածային,պատմական,կոմեդիա,կարող էք՞ կազմակերպեք նայենք
Շատ բան կուզեի տեսնեի, բայց իմ արած անալիզը հուշում ա, որ դա հնարավոր չի: Նորմալ պրոդուկտ տալու համար նորմալ ֆինանսներ են պետք, նորմալ ենթակառուցվածքներ, նորմալ կադրեր: Երեքից ոչ մեկը չունենք: Իսկ ունեցածով ինչքան էլ որ սցենարային միտքդ բաց լինի մեր ունեցած գաղջից՝ մեկ ա չես ստանալու էն՝ ինչ մտքիդ կար: Հասարակ օրինակ, մեկը հազարից՝ որովհետև մենք չունենք դերասաններ: Մենակ մեր դերասանների փչացած դեմքերը ամեն ինչ հարամելու են (փչացած ասվածը շատ երկար կբացատրեի, ուղղակի հասկացեք՝ ոչ պրոֆեսիոնալ):
Եթե «լավ, բա ինչ անենք», այնուամենայնիվ կա ինչ որ նեղ շրջանակ, որի մեջ գործելով կարելի ա ինչ - որ որակ պահել, հատուկենտ մասնագետների շնորհիվ: Օրինակ՝ շատ միջին որակի կոմեդիա կարելի ա մեջտեղից ճղվելով նկարել: Նորմալ դոկումենտալ շարքեր՝ էլի մեջտեղից ճղվելու սկզբունքով: Չնայած դոկումենտալներին հավելվում ա մի ուրիշ, սպեցիֆիկ պրոբլեմ: Եթե դոկում խոսում ա կամայական հովիվ Հովիկը, մենք գիտենք, մեր բնակչության կեսից ավելին երկու բառ իրար չի կարում կապի: Ցավալի ա, բայց դե փաստ: Հասարակ մարդուց նյութ չես կարում քաշես, հետաքրքիր բան չես կարում ստանաս:
Նորմալ դրամաներ մենք չենք կարա նկարենք, ոչ մի հիմք չկա: Ոչ դերասան, ոչ օպերատոր, ոչ լույս, ոչ փող:
Լիքը ասպեկտ իրար կապելով, հասկանում ես որ մենք դատապարտված ենք նորմալ կինեմատոգրաֆ, հետևաբար նորմալ սերիալներ չունենալուն: Մեզ մենակ մնում ա նայել մեծերին ու առավելագույնը սովորել: