PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչպիսի՞ սերիալ կուզենայիք տեսնել հայկական եթերում



Adam
13.04.2009, 18:26
Լավ, էսքան քննադատեցինք հայկական սերիալները, «սցենարիստներին», «ռեժիսորներին» և այլն...
Առաջարկում եմ էստեղ գրենք, թե ի՞նչ տեսակի սերիալ (օհ, ներողություն, սերիալ չէ: Ինչպես բոլորն են անում բրենդը թանգացնելու համար... Ավելի շուտ բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմ) կցանկանայիք տեսնել հայկական եթերում: Ի՞նչ սյուժեով, ինչպիսի՞ դերասաններով (կոնկրետ ու՞մ մասնակցությամբ), ու՞մ ռեժիսուրայով:
Սիրա-ռոմանտիկ լատինոամերիկյան սյուժեն թեմայից դուրս է: Սկսեք :)

Հ.Գ. Գեղարվեստական ֆիլմին չեմ անդրադառնում, որովհետև այն Հայաստանում իրացնելը դժվար է:

Ֆրեյա
13.04.2009, 20:00
Լավագույն տարբերակը ինձ համար - ընդհանրապես ոչ մի սերալ :roll

Lion
13.04.2009, 20:02
Ես, օրինակ, կուզենայի տեսնել Հայոց պատմության վերաբերյալ էկրանիզացված մի սերիալ, երբ հաղորդավարի ձայնը պատմում է, իսկ էկրանին անցնում են խաղարկային կամ բնության պատկերներ: Մի քանի անգամ տեսել եմ Կուլտուրայով Չինաստանի մասին ու շատ են դուրս եկել... Ավելի լավ է դա, քան կորեական հիմարությունները, իրենց անհաջող թարգմանություններով...

Adam
13.04.2009, 20:23
Լավագույն տարբերակը ինձ համար - ընդհանրապես ոչ մի սերալ :roll

ընդհանուր սերիալ հասկացողությու՞նը դուրդ չի գալիս, թե ասենք հայերի սերիալ նկարելու ունակությունը կասկածի տակ ունենալով ես ասում...
օրինակ ամերիկյան Փախուստ բանտից, Լոստ և այլն... նմանատիպ սերիալներ չէ՞իր ցանկանա որ էստեղ էլ լիներ՝ իհարկե մեր կարողությունների սահմաններում:

Dorian
14.04.2009, 04:16
Սերիալ, որի տիտրերում կգրվեր.

Սցենարի հեղինակ` Դորիան
Ռեժիսյոր` Գրիգոր Խաչատրյան
Գլխավոր դերերում` Լուիզա Ղամբարյան, Հրաչյա Հարությունյան

Որը չէր լինի մաֆիայի, գողական աշխարհի, 120 սերիա անկապ անիմաստ լացող հերոսուհու, ինչ-որ կեղտոտ քաղաքական գործիչի ու մեր բարդ ու դժվարին իրականության մասին: Սերիալ որը ոչ մի քուչու քյարթ չէր որակի «ճիշտ կինո»: :)

ՄիլենաBTS
28.10.2017, 22:35
Կուզեի լինեին կորեական դոռամաներ, օրինակ`
Hwarang
The Legend of the blue sea
Faith
Goblin
Boys over flowers
The heirs
School 2015
Dream Knight
Exo the next door
Kill me, heal me
K2

Haralez
16.11.2017, 23:17
Սերիալ, որի տիտրերում կգրվեր.

Սցենարի հեղինակ` Դորիան
Ռեժիսյոր` Գրիգոր Խաչատրյան
Գլխավոր դերերում` Լուիզա Ղամբարյան, Հրաչյա Հարությունյան

Որը չէր լինի մաֆիայի, գողական աշխարհի, 120 սերիա անկապ անիմաստ լացող հերոսուհու, ինչ-որ կեղտոտ քաղաքական գործիչի ու մեր բարդ ու դժվարին իրականության մասին: Սերիալ որը ոչ մի քուչու քյարթ չէր որակի «ճիշտ կինո»: :)

եթե Որոգայթը նկատի ունես, ասեմ որ էտ ամենաուժեղ հայկական սերիալնա անկախությունից հետո


Sent from my iPhone using Tapatalk

Brutus
17.11.2017, 17:26
Mr. Robot ը