PDA

Դիտել ողջ տարբերակը : Ամենաբարի Ձմեռ Պապիկի ամենասքանչելի նվերը…



Cassiopeia
22.12.2006, 15:10
ԱՄԵՆԱԲԱՐԻ ՁՄԵՌ ՊԱՊԻԿԻ ԱՄԵՆԱՍՔԱՆՉԵԼԻ ՆՎԵՐԸ

Ակնարկ
Երկրորդ Համահայկական Խաղերի նախօրյակն էր:
Բախտի բերմամբ հայտնվել էի Վ. Սարգսյանի անվան մարզադաշտում, որտեղ տեղի էր ունենում Խաղերի բացման արարողության փորձը:
Նստած մեծագույն հետաքրքրությամբ հետևում էի ինձ համար անծանոթ աշխարհի` դերասանական կյանքի այդ աներևակայելի երևույթին: Հանկարծ կարծես եթերից կողքիս աթոռին հայտնվեց մի ճերմակահեր ու ճերմակամորուս տղամարդ:
Նկատելով զարմացած հայացքս` ժպտալով ներկայացավ.
- Ես Ձմեռ Պապն եմ, վերջին տարիների հեռուստատեսության ամանորյա հաղորդումների գլխավոր հերոսը:
Զարմանքից ու անսպասելիությունից աչքերս ավելի լայն բացվեցին, իսկ նա բարեհոգի ժպիտով շարունակեց.
- Գիտե՞ս, ես բազմաթիվ թոռնիկներ ունեմ: Բայց նրանք բոլորն էլ փոքր են: Ամենամեծը երևի կլինի տասը տարեկան: Իսկ դու հավատո՞ւմ ես Ձմեռ Պապին…
- Արդեն հավատում եմ,- ասեցի ու խնդրելով ավելացրեցի. – Ձմեռ Պապ, թույլ կտա՞ք, որ ես դառնամ Ձեր ամենամեծ թոռնիկը:
- Դու արդեն իմ թոռնիկն ես: Ու ես ուզում եմ քեզ մի չնաշխարհիկ նվեր անել: Ես ուզում եմ քեզ պատմել, թե ի՞նչ համ ունի իսկական համբույրը, որը սովորաբար զգում են, այլ ոչ թե պատմում:
- Դա իսկապես աներևակայելի նվեր կլինի, քանի որ ես երբեք չեմ իմացել, թե ի՞նչ է համբույրը և չեմ զգացել նրա համը, - ծիծաղելով ասեցի ես:
Ու իմ բարեհամբույր Ձմեռ Պապիկը նորից ժպտաց ու ասեց.
- Պատկերացրու արնագույն նուռը, որ հասունությունից պայթել է: Դա մարդկային սիրտն է, որում էլ հնարավոր չէ թաքցնել ամենահզոր ու ամենացանկալի զգացմունքը` սերը: Պատկերացրու, որ միայն բերանով, առանց մատների օգնության փորձում ես ուտել այդ նուռը, որի կիսաթթվաշ ու կիսաքաղցր հատիկները ամբողջությամբ լցնում են քո էությունը: Ու հավատա, որ ամենաիսկական համբույրը ունի այդ նռան համը:
Ու ես հասկացա, որ դա իմ կյանքի ամենամեծ նվերն էր: Չէ՞ որ, եթե ես համբույրից զգամ այդ համը, ուրեմն ես գտել եմ իմ սերը, իմ կյանքի ամենապայծառ փարոսը` ի շնորհիվ ամենաբարի Ձմեռ Պապիկի:
Ես այլևս չտեսա իմ ժպտադեմ Ձմեռ Պապին ոչ կյանքում և ոչ էլ էկրանին: Նա իմ կյանքից հեռացավ այնպես, ինչպես հայտնվել էր` հանկարծակի:
Ու իր հետևից թողեց ամենաջերմ հուշերը…
Իմ ամենաբարի ու ժպտերես Ձմեռ Պապը` Էդուարդ Բադալյանը…

Սեպտեմբեր 2002թ.

StrangeLittleGirl
26.12.2006, 14:16
Ո՞նց մինչև հիմա չէի նկատել: Շատ հավես էր:
Իսկ ո՞վ է Էդուարդ Բադալյանը:

Cassiopeia
26.12.2006, 14:21
Ո՞նց մինչև հիմա չէի նկատել: Շատ հավես էր:
Իսկ ո՞վ է Էդուարդ Բադալյանը:
Մահացել է :(
Դերասան էր, շատ նման էր Խորեն Աբրահամյանին (արտաքինով)… Ես իրան շատ էի սիրում…

Simon
27.12.2006, 00:16
Հավանեցի:)

Զգայական մասը, շատ իրական էր:

Մելիք
27.12.2006, 13:09
Էդուարդ Բադալյանին չեմ ճանաչել, երբեք չեմ էլ լսել, բայց էս կարդալուց հետո՝ հիմա, իմ պատկեացումներում մի հատ հրաշագործ պապիկ հայտնվեց՝ Բադալյան ազգանունով:

Cassiopeia
27.12.2006, 13:10
Էդուարդ Բադալյանին չեմ ճանաչել, երբեք չեմ էլ լսել, բայց էս կարդալուց հետո՝ հիմա, իմ պատկեացումներում մի հատ հրաշագործ պապիկ հայտնվեց՝ Բադալյան ազգանունով:
:D միայն այդ հրաշագործ պապիկը հայտնվեց քո պատկերացումներում, թե…:D

Մելիք
27.12.2006, 13:25
:D միայն այդ հրաշագործ պապիկը հայտնվեց քո պատկերացումներում, թե…:D
Փորձում ես չափել երևակայությու՞նս:)
Ես էլ հարցասիրությունդ կփորձեմ:)
Չէ մի հատ էլ նուռ կախվեց ծառից, որ ճաքի;)

Cassiopeia
27.12.2006, 13:36
Փորձում ես չափել երևակայությու՞նս:)
Ես էլ հարցասիրությունդ կփորձեմ:)
Չէ մի հատ էլ նուռ կախվեց ծառից, որ ճաքի;)
Ես կարծում էի նուռը թփի վրա է աճում…
Փաստորեն փորձում ես համբույր նախապատրաստել:D Հետաքրքիր է, երկրորդ կողմին այդ մասին տեղյակ պահել ես:think