PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչպե՞ս լվանալ սպիտակ շորերը

Artgeo
10.04.2009, 11:24
Այիտ, 6 տարի մենակ ապրեցի, միակ բանը որ չսովորեցի էս մեկն ա: :( Մի քանի հատ սպիտակ նասկի ունեմ, որոնք շատ եմ սիրում, բայց հերիքա մի երկու ժամ Երևանում հագնես էդ նասկիները ու... նրանք դառնում են մոխրաշագանակագույն: Ինչ ասես վրեն չի հավաքվում: Ինչո՞վ ու ինչպե՞ս կարելի է լվանալ սպիտակ իրերը՝ նասկիները, մայկաները և այլն:

http://www.weplaysports.com/cheerleading/socks/Anklet-Sock.jpghttp://farm4.static.flickr.com/3176/2926037608_4345d26c90.jpg?v=0

Հ.Գ. Մի նասկու կամ մի մայկայի համար լվացքի մեքենա չես միացնի:
Լվացքի մեքենան լավ չի լվանում սպիտակ իրերը © Տատիս

Լեո
10.04.2009, 11:31
Արթ ջան, ընկեր ջան, ամուսնացի՛, արդեն վախտն ա;):))

Հա, վայ կներեք, մոռացա, պիտի լվացքի վերաբերյալ էլ խորհուրդ տայի, չէ՞:)
Եթե նասկիներդ` գուլպաններդ, (տերդ թաղեմ գիտություն, ինչ էլ բառեր կան:D ) Զենյա ֆիրմայի 150 դոլորանոց նասկիներ չեն, կարաս լուսամուտից շպրտես, գնաս թազա առնես:

Lapterik
10.04.2009, 11:55
Արտ շատ մի տանջվի, մեկա 2 ժամ հետո նույն օրինա լինելու, իսկ եթե մի քիչ լուրջ, հատուկ լվացքի մեքենայի համար ԱՍ կա, դրանով լվա, կփրկի երևի:

Elmo
10.04.2009, 12:18
Եթե ավտոմատ լվացքի մեքենա չունես, ես իմ մենակ ապրած 8 տարիների հարուստ փորձով կկիսվեմ հետդ:
Ուրեմն առաջին հերթին խուսափում ես սպիտակ շորերից, բայց եթե արդեն կանգնած ես լվանալու խնդրի առաջ, անում ես հետևյալը:
Մի քիչ թունդ փոշիաջուր էս սարքում(երկու բաժակ լվացքի փոշին մեկ դույլ կիսատաք ջրում լուծում ես) ու շորը գցում մեջը: Մի 5-6 ժամից սովորական լվանում ես: Կարաս հետը մի աննշան ժավել ավելացնես: Շատ քիչ, մի 10 գրամ: Ընտիր մաքրվում ա: Էդ իմ սեփական տարբերակն ա, ու աշխատում ա: աղջիկները կարող ա ավելի ցիվիլ ձև իմանան:
Բայց եթե ավտոմատ լվացքի մեքենա ունես, ամեն ինչ հեշտ ա: Լվացքի ռեժիմը "արագ լվացք", ջերմասիտիճանը 40 աստիճան, պտույտները 600 կամ 800: Կնոպկեն սեղմում ես, 30-35 րոպե հետո հանում:

comet
10.04.2009, 12:21
Եթե չափից դուրս է անմխիթար վիճակը ժավելաջրով եռացրու: Բայց 2-3 անգամից հետո ստիպված կլինես նորն առնել:D

cold skin
10.04.2009, 13:56
Ուրեմն տաք/ չեմ ասում շատ տաք/ արիելաջուր ես սարքում, սպիտակ շորերդ թրջում ես: Թողնում ես երեսուն րոպե, այնուհետև գալիս ամեն մեկը լավ տրորում ես, հետո քամում ես առանց պարզաջուր անելու, սարքում ես տաք ջրով թույլ ժավելասպիրտաջուր, նոր քամած շորերդ դնում ես տասնհինգ րոպե այդ ջիր մեջ: Րոպեն լրանալուց հետո հանում ես, լավ պարզաջուր անում ու վերջ:

Լուսաբեր
10.04.2009, 16:51
Ես էլ շատ եմ սիրում ընդհանրապես ճերմակ հագուստ, ու հաճախակի բախվում նման խնդրի առաջ :oy

Սպիտակ շորերը լվալու ձևեր
1.Եթե ձեռքով եք լվանում. մի մեծ կինա ցույց տվել ինձ :oy

հատուկ լվածքի համար նախատեսված օճառը մանրեցնում եք, կարող եք պահել հատուկ դրա համար քերիչ. եռացրած ջրի մեջ լցնում էս էտ մանրեցված օճառը ւ սպիտակեղենը թրջում եք:թողնում եք մի քանի ժամ, հետո մի հատ էլ փոշիաջրի մեջ եք լվանում, որ հոտը փոխվի:Սա ըստ ցանկության...

Կամ էլ Էլմոյի տարբերակը :oy

2. Եթե մեքենայով
Հատուկ սպիտակ շորեր լվանալու համար վաճառում են «սպիտակ Վանիշ»,դա, լվածքի փոշի, 60աստիճանի ջուր, 3 հերթափոխով պարզաջրում,արագ ռեժիմով, եթե շտապա պետք ու պտույտների թիվը 1000 ;)

Հ.Գ. Սպիտակ շորեր լվանալու համար կարևորը որ ջուրը շա՜տ տաք լինի, եռմանի դեպքում լավագույն արդյունք, բայց շատ շուտ մաշեցում :8

ministr
10.04.2009, 16:53
Էդ սպիտակ նասկին դամաշնիկով ես հագնում որ էդ օրինա ընկնում? :)))
Սպորտային կոշիկի մեջ ինչի պետք ա նման ձևի կեղտոտվի?

Artgeo
10.04.2009, 16:56
Մի 5-6 ժամից սովորական լվանում ես:
Էլմո, էս տարբերակը ես էլ գիտեմ, բայց տենց մի տեսակ լավ չի սպիտակում, ժավելից դեղնում ա, իսկ ամառը պարզապես նեխում ա :D

Elmo
10.04.2009, 16:58
Էլմո, էս տարբերակը ես էլ գիտեմ, բայց տենց մի տեսակ լավ չի սպիտակում, ժավելից դեղնում ա, իսկ ամառը պարզապես նեխում ա :D

Հա ամառը երկար չես կարա թողնես չրի մեջ, հոտ ա կպնում, հետո ամանի հեղուկ էս ավելացնում մեջը ու լվանում ՝ հոտն անցնում ա ու ավելի լավ ա մաքրվում: Բայց դե ոնց էլ անես, գործարանային սպիտակությունը հետ չէս բերի: Տենց մենակ էն գովզդներում ա լինում :D
համենայն դեպս իմ մոտ չի ստացվել:

Artgeo
10.04.2009, 17:04

Տատիիս մոտ ստացվում էր :think Էսօր զանգեմ, գաղտնիքն ասի :oy

Փոքրիկ
10.04.2009, 17:10
Տատիիս մոտ ստացվում էր :think Էսօր զանգեմ, գաղտնիքն ասի :oy

:thinkկարծեմ լիմոնի աղն էլ ա սպիտակեցնում

Լեո
10.04.2009, 19:15
Այիտ, 6 տարի մենակ ապրեցի, միակ բանը որ չսովորեցի էս մեկն ա: :( Մի քանի հատ սպիտակ նասկի ունեմ, որոնք շատ եմ սիրում, բայց հերիքա մի երկու ժամ Երևանում հագնես էդ նասկիները ու... նրանք դառնում են մոխրաշագանակագույն: Ինչ ասես վրեն չի հավաքվում: Ինչո՞վ ու ինչպե՞ս կարելի է լվանալ սպիտակ իրերը՝ նասկիները, մայկաները և այլն:

Իսկ փորձե՞լ ես մի անգամ էլ կոշիկիդ մեջը լվալ:think