PDA

Դիտել ողջ տարբերակը : Կորյուն ջան, բարի գալուստ լույս աշխարհ



Artgeo
10.04.2009, 09:56
Ծնվեեեեեեեեեեց, ծնվեց առաջին ԱԿՈՒՄԲՑԻՆ :love
3 կգ 49 սանտիմետր Կորյունը լույս աշխարհ եկավ այսօր առավոտյան Երևանի ծննդատներից մեկում:

Արտակ, Վեռա սրտանց շնորհավորում եմ, ուրախ, բախտավոր երեխա լինի :love

Ջան, տրամս նենցա բարձրացել, ոնց որ իմ երեխան լինի :D Արյաաաաաաաաաաա, ինչ կայֆ ա, անհամբեր սպասում եմ հետը անձամբ ծանոթանալուն :love

Նորմարդ
10.04.2009, 10:00
Ծնվեեեեեեեեեեց, ծնվեց առաջին ԱԿՈՒՄԲՑԻՆ :love
3 կգ 49 սանտիմետր Կորյունը լույս աշխարհ եկավ այսօր առավոտյան Երևանի ծննդատներից մեկում:

Արտակ, Վեռա սրտանց շնորհավորում եմ, ուրախ, բախտավոր երեխա լինի :love

Ջան, տրամս նենցա բարձրացել, ոնց որ իմ երեխան լինի :D Արյաաաաաաաաաաա, ինչ կայֆ ա, անհամբեր սպասում եմ հետը անձամբ ծանոթանալուն :love
Հալալ ա Արտակ տակ դեռժած,
Շնորհավորում եմ Արտակ ջան Վեռ ջան, գնալով շատանում ենք :yahoo, լավ ա :)
Արժի հավաքվել նշել :oy

Ձայնալար
10.04.2009, 10:00
Շնորհավոոոոոոոոր :yahoo
Ինչ կայֆ ա, առողջ բախտավոր բան ման, մի խոսքով շնորհավոր :love

Բարձրահասակ
10.04.2009, 10:00
Ես էլ եմ շնորհավորում երջանիկ ծնողներին: :)
Թող Աստծո օրհնությունը անպակաս լինի Ձեր ընտանիքից: :)

Surveyr
10.04.2009, 10:07
Ծնողների աչքները լուս, Աստված տա իրանց սրտի ուզածով ամեն ինչ լինի:

Taurus
10.04.2009, 10:10
Տղաաաաաաաաաաաաաա
Արտակ ջան :B
Վեռ ջան դու էլ արդեն սկսի պատրաստվել հաջորդին, որովհետև տղեն պիտի անպայման ախպեր ունենա!

Safaryan
10.04.2009, 10:13
Սրտանց շնորհավորում եմ լավագույն մաղթանքներով: :)

Ես հո գիտեմ թե ինչ բան է բալիկ ունենալը:love

Լեո
10.04.2009, 10:15
Շնորհավորում եմ և ամենալավն ու բարին եմ մաղթում փոքրիկին:) Թող նա ապրի այնպիսի Հայաստանում, ինչպիսին մենք երազում ենք դարձնել այն:love

Երանի քեզ, փոքրի՛կ Կորյուն:oy

Elmo
10.04.2009, 10:15
Ուռաաաաաաա :yahoo
Աչքներդ լույս ժողովուրդ ջան: Շնորհավոր Արտակ ջան, Վերա ջան: :baby

ԿԳԴ
10.04.2009, 10:15
Շնորհավոո~ոոոոոր:clap:bux:

Morpheus_NS
10.04.2009, 10:18
Շնորհավոո~ոոոոոր:clap:bux:

Շնորահավոոոոոոոոր:
Երջանիկ պստո լինի;)

Ariadna
10.04.2009, 10:20
Ուռաաաաաաաաաաաաա, կաաաաաաաաայֆ:bux: , պուճուր ջան, երջանիկ լինես, առողջ, բախտավոր :kiss , մամայի ու պապայի ուրախությունը լինես միշտ, որ քեզնով հպարտանան, ու հանկարծ չթողնես, որ առանց քեզ ակումբային հանդիպման գնան :love ։

Norton
10.04.2009, 10:20
Շնորհավորում եմ:)

Ուրվական
10.04.2009, 10:39
Աաաաաաաաա, ուռա՜, ինչ լավ ա:love
Կորյուն ջան, ախպերս, մի քիչ մեծացի, որ գալու եմ քֆուրներ սովորենք իրար հետ:
Արտակ ջան, անկախ քո համոզմունքներից, Աստված թող պահապան լինի իրան...

comet
10.04.2009, 10:49
Աչքերդ լույս լինի:love Առողջ բալիկ լինի:)

Annushka
10.04.2009, 10:51
Արյաաաաաաաա, ես ինչ լավ լուր ա::drinks Արտակ և Վերա ջան, ի սրտե շնորհավորում եմ, մաղթում եմ, որ պստիկ Կորյունը լինի առողջ, երջանիկ, հաջողակ, Աստված նրան միշտ պահապան լինի: Թող նա ունենա լավ ու փայլուն ապագա, հասնի աներևակայելի բարձրունքների ու լինի ձեր պարծանքն ու հպարտությունը: Շատ-շատ-շատ ուրախ եմ, երեխեք ջան:love:victory::yahoo հուզվեցի ահագին:love:love
:bux::bux::bux:

Արշակ
10.04.2009, 10:56
Ուռա՜:yahoo

Արտակ ջան, Վերա ջան, շնորհավորում եմ, առողջ ու բախտավոր լինի։ :ok
Ձեզ ճանաչելով էլ համոզված եմ որ լավ մարդ կմեծանա։:)
Լավ էլ անուն ունի Կորյունը։ :)
Ու՜խ

murmushka
10.04.2009, 11:17
Շնորհավրում եմ, թող առողջ երջանիկ ու բախտավոր երեխա լինի, ու ձեզ միմիայն հպարտանալու և ուրախանալու առիթներ տա
Աստված պահապան

Աբելյան
10.04.2009, 11:32
տրամս նենց բարձրացավ:)
շնորհավոր ըլնի:drinks
շատ ապրեք:love

Ambrosine
10.04.2009, 11:36
Շնորհավոոոոր :bux: :bux: :bux:

Lapterik
10.04.2009, 11:40
Շնորհավոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոր :yahoo
Վերա ջան Արտակ ջան առողջ բալիկ լինի, ժպտերեսիկ, մռութիկ, ամենալավ եմ ցանկանում պուճուրիկին ու ձեզ:
:bux: :bux: :bux:

Kuk
10.04.2009, 11:52
Շնորհավորում եմ. առայժմ ամենակարևորը` առողջ լինի:)

Ներսես_AM
10.04.2009, 12:42
:P :P :P իսկ ես արդեն նկարներով մռութը տեսել եեեեեեմ, նենց մռութ դեմքաաաաա, իսկը ակումբցի :yahoo,

Շնորհավոր երեխեք ջան մեկ անգամ էլ :yahoo

Adam
10.04.2009, 12:44
Շնորհավորում եմ :) , հիանալի լուր :)

Մարկիզ
10.04.2009, 12:50
Շնորհավորում եմ::)

ars83
10.04.2009, 13:03
Յա :) ես էլ կարծում եմ՝ նոր ակումբցի ա գրանցվել:

Աչքներդ լո՛ւյս, երջանիկ հայրիկ ու մայրիկ :)
Թող Առյուծիկը առողջ, երջանիկ, խելոք մեծանա՝ ի ուրախություն ձեզ և մնացածներիս ;)

Պապան հիմա առյուծ-առյուծ ման ա գալիս, չէ՞ :)

masivec
10.04.2009, 13:50
Շնորհավոոոոոոոր ;)
:bux::bux::bux::bux:

Apsara
10.04.2009, 13:55
Վեռուլս մամա դարձավ :cry:loveհուզվում եմ
Արտակ ջան շնորհավոր:)
Առողջ բալիկ լինի, բախտավոր լինի,
Տարոսն էլ մեզ:D

Փոքրիկ
10.04.2009, 15:11
:yahooուռաաաաաաաաաաաաաաաաաա առաջիկ պուճուրիկ ակումբցին ա ծմվել
շնորհավորում եմ :bux::bux::bux::bux:
:oyճիշտա մենակ Արտակին եմ տեսել 1անգամ, բայց շատ ուրախացա

Second Chance
10.04.2009, 15:33
Վեռա ջան շնորհավորում եմ,:love քեզ երջանիկ մայրություն եմ մաղթում ու թող բալիկդ միշտ առողջ լինի ու մեծանա առողջ ու սիրով լի ընտանիքում;). Ու թող ձեզ լիքը լիքը ուրախությունների առիթ տա:)

Monk
10.04.2009, 15:55
Վայ, շնորհավորում եմ:)

Լուսաբեր
10.04.2009, 16:07
Շնոոոոոոորհավորում եմ մամային պապային :cry սենց բաներից հուզվում եմ, կներեք, վա՜յ էնքան եմ սիրում պուճուրիկ բալիկներ, թող խաղաղ մանկություն ունենա, երջանիկ լինի ու սիրո մեջ մեծանա: :baby
Աչքներդ լույս լինի Վեռա ջան, Արտակ ջան :oy
Եվս մի երջանիկ ընտանիք :love
Նկարները գոնե, ե՞րբ ենք տեսնելու :love

Հ.Գ. Տարոսն էլ մեզ :oy :bux:

Արիացի
10.04.2009, 16:12
Շնորհավորում եմ: Շատ լավ լուր էր: Մեծանա խաղաղ ու երջանիկ կյանքով: :)
Շատ լավ անուն եք դրել: :)

Yellow Raven
10.04.2009, 16:14
Շնորհավորում եմ,առողջ երեխա լինի:)

impression
10.04.2009, 16:42
Շնորհավորում եմ, էրեխեք ջան, Վեռ, Արտակ, պաչիկներ
պատկերացնում եմ ինչ երջանիկ եք հիմա :)
ամեն մի օրը ձեզ համար տոն թող լինի, ուրախանաք ու հպարտանաք ձեր պուճուրով :love դե մենք էլ մասնակցենք կողքից ;)

Chuk
10.04.2009, 17:29
Ուռաաաաա՜ :yahoo

Ես ձեզ սիրում եմ, Վեռ, Արտ, Կորյունին էլ սիրում, որ պատկերացնում եմ ի՜նչ համովն ա :love
Ապրե՛ք դուք :)

Ձայնալար
10.04.2009, 17:32
Իսկ ես Կորյունին արդեն ձեզանից էլ շատ եմ սիրում :love

Նորմարդ
10.04.2009, 17:33
Իսկ ես Կորյունին արդեն ձեզանից էլ շատ եմ սիրում :love
Էտ ինչի ո՞ր :esim

Ձայնալար
10.04.2009, 17:34
Էտ ինչի ո՞ր :esim

Դե որտև ինքը ավելի համով ա:D Նեեենց եմ ուզում տեսնեմ :love

Նորմարդ
10.04.2009, 17:35
Դե որտև ինքը ավելի համով ա:D Նեեենց եմ ուզում տեսնեմ :love
Հաաա, ես էլ հասկացա ասում ես որ իրան ավելի շատ ես սիրում քան մենք :D

Երկնային
10.04.2009, 17:38
Աաաա՜ :love ինչ հավես նորությու՜ն ա :love
Վերա ջան, Արտակ ջան, լիքը-լիքը շնորհավորում եմ :love
ու՜խ, երբ ենք իրան տեսնելու, որ սիրենք :oy:love

Աթեիստ
10.04.2009, 17:52
Շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքների համար:
Տեղադրում եմ նկարը, Վերան ու երեխան դեռ մի 10 օր կմնան հիվանդանոցում (կեսարյան են արել), երկուսն էլ շատ լավ են:

Երեխայի քաշը ավելի ուշ ասեցին 3.1 կգ (հըլը բան չկերած որ սենց ա մեծանում ...)

Ֆրեյա
10.04.2009, 17:54
Ոռռռռաաաաա !!!!!!!! :bux:

Շնորհավորում եմ, երեխեք ջան :love
համ ծնողներին, համ էլ մեզ բոլորիս, վերջապես առաջինն ա, չէ :D :love :love :love

Թող առողջ, խելացի բալիկ մեծանա :love ու մեծ երջանկություն պարգևի իրա մամային ու պապային :)

Երբ ենք տեսնելու??? ....:roll

:love

Փոքրիկ
10.04.2009, 17:55
Շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքների համար:
Տեղադրում եմ նկարը, Վերան ու երեխան դեռ մի 10 օր կմնան հիվանդանոցում (կեսարյան են արել), երկուսն էլ շատ լավ են:

Երեխայի քաշը ավելի ուշ ասեցին 3.1 կգ (հըլը բան չկերած որ սենց ա մեծանում ...)

:yahoo:loveվուուույյյիիիի ինչ համով մռութ ունի:kiss շատ լավն ա... երջանիկ բալիկ լինի, Աստված միշտ փոքրիկի հետ թող լինի:love

Լուսաբեր
10.04.2009, 17:56
Կորյուն :love

dvgray
10.04.2009, 17:57
Շնորհավորում եմ
ցանկանում եմ որ լավ մարդ դառնա ու դրանով նար երջանկացնի իրա ծնողներին:
Առողջություն բոլորիտ :)

Սամվել
10.04.2009, 18:14
Շնորհավորում եմ Արտակ ջան Վերա ջան :drinks

առողջ բալիկ լինի :)

Selene
10.04.2009, 18:53
Շնորհավորում եմ Վերայիս:love, Արտակին ու մեզ:)
Չեք պատկերացնի իմ ուրախությունն ու հուզմունքը, երբ սմս-ը կարդացի, աչքերս լցվել էին գործի տեղը, հիմա էլ եմ հուզվում:oy Առողջ ու հաջողակ բալիկ լինի, իր լավ ծնողներին արժանի ու իր հետևից շատ քուրիկ-ապերիկներ բերի:love
Հրաշք պստոյաա, ուխխխխ, ընենց կգրկեի :roll:oy

Չիպ
10.04.2009, 19:05
Շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքների համար:
Տեղադրում եմ նկարը, Վերան ու երեխան դեռ մի 10 օր կմնան հիվանդանոցում (կեսարյան են արել), երկուսն էլ շատ լավ են:

Երեխայի քաշը ավելի ուշ ասեցին 3.1 կգ (հըլը բան չկերած որ սենց ա մեծանում ...)

Շնորհավորում եմ… Շատ պուպուշ բալիկա:love, ցանկանում եմ որ հաջողությունը միշտ նրա կողքով քայլի… Արտակ ջան խի՞ ես գրել" համարյա ՊԱՊԱ "սենց քաղցր բալիկ ունեցոնը "լիարժեք ՊԱՊԱյա";)

Dayana
10.04.2009, 20:29
Շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքների համար:
Տեղադրում եմ նկարը, Վերան ու երեխան դեռ մի 10 օր կմնան հիվանդանոցում (կեսարյան են արել), երկուսն էլ շատ լավ են:

Երեխայի քաշը ավելի ուշ ասեցին 3.1 կգ (հըլը բան չկերած որ սենց ա մեծանում ...)

Վուխ :love
Մի անգամ էլ եմ շնորհավորում, աչքներդ լույս լինի, լավ պստո լինի, շուտ մեծանա :)) Մամաի ու պապաի պես սիրուն ու խելացի լինի:
Վերոնիկա ջան, հպարատանում եմ քեզնով :love պաչիկ :kiss

*e}|{uka*
10.04.2009, 21:07
:love
Շնորհավո՜ր Վերոնիկա ու Արտակ ջաներ
Առողջ բալիկ մեծանա ու երջանկացնի ձեզ , մեզ էլ հետը : :love

Արմինե
10.04.2009, 21:24
Շնորհավորում եմ: :love

Ուլուանա
10.04.2009, 21:34
Շնորհավորում եմ, Վերա ու Աթեիստ։ :) Առողջ ու երջանիկ բալիկ լինի, ձեզ էլ երջանկացնի։ :love

Ձայնալար
10.04.2009, 22:01
Շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքների համար:
Տեղադրում եմ նկարը, Վերան ու երեխան դեռ մի 10 օր կմնան հիվանդանոցում (կեսարյան են արել), երկուսն էլ շատ լավ են:

Երեխայի քաշը ավելի ուշ ասեցին 3.1 կգ (հըլը բան չկերած որ սենց ա մեծանում ...)

Վույ ամաաաան :love
Արտակ ջան, գյաջ ըլնեմ քեզ ա նման :)

Sunny Stream
10.04.2009, 23:21
Շնորհավորում եմ!!! Երջանիկ բալիկ է` էսպիսի լավ ծնողներ ունի!!! գիտեմ` ճիշտ ու լավ կմեծացնեք... ինքն էլ թող առողջ ու Ակումբցի լինի ;)

Քամի
10.04.2009, 23:56
Շնորհավորում եմ... :)

Առողջ, անփորձանք, երջանիկ բալիկ լինի

StrangeLittleGirl
11.04.2009, 00:56
Շնորհավորանքնե՜րս: Ուռա՜, վերջապես :) Ո՜նց էինք սպասում էս պուճուրին:

Արտակ ջան, Վեռ ջան, շնորհավոր :)

REAL_ist
11.04.2009, 01:05
Շնորհավոր:)

Ծով
11.04.2009, 01:51
վույ ամաաաաաաան...վաաաաաաաաաայ.,ինչ ուրախ եմ..վաաայ..ոնց եմ սիրում Ձեզ...Վե՛ր, Ա՛րտ, ոնց ասում են Աստված պահի, առողջ բալիկ մեծանա, միշտ միասին ու երջանիկ...ուխ:love:love:love
:):):)

Kita
11.04.2009, 02:36
Վայ նորից շնորհավոր:love
Վեր ջան գիտես, ինչ անհամմբեր էի սպասում ու ոնց էի սիրում չծնված դեռ:love:) Երջանկացնի ձեզ ամբողջ կյանքում:love
Բայց դե հիմա բռնվեք:)) էտ երեխուն նենց եմ երես տալու:dance:love

քաղաքացի
11.04.2009, 14:01
Աչքներդ լո՜ւյս ;)

Ուծյու :love

Գալաթեա
11.04.2009, 14:18
Կորյունչո ջաա~ն :love :love

Ուտեմ էն պուճուր, սիրուն, համով մռութը :love Ապրես որ ծնվեցիր, ևս մեկ անգամ ապացուցելով մայրության հրաշքի անգերազանցելի լինելը :)

Առողջ լինես, պստո ու երջանիկ մանկություն ունենաս :)

Արտ, Վեր, պաչիկներ: Ապրեք :love

Տաշի տուշի հայկանուշիի~~~ :dance :dance

Xelgen
11.04.2009, 14:30
Միանում եմ շնորհավորանքներին :)
Առողջ և երջանիկ երեխա լինի :)

Enipra
11.04.2009, 15:29
Հրաշք: :love
Շնորհավորում եմ, աչքներդ լույս!:baby

Ռուֆուս
11.04.2009, 16:17
Շնորհավորում եմ :)

Վերջապես երկար սպասված ակումբցին ծնվեց :)

Վերա ջան, Արտակ ջան, լավ բալիկ մեծանա, երջանիկ եղեք :)

Մանե
11.04.2009, 16:22
Վույ:loveՇնորհավորում եմ,ցանկանում եմ,որ լինեք աշխարհի ամենաերջանիկ ծնողները ու մեծացնեք ամենաերջանիկ բալիկներին:kiss:kiss:kiss

Հայկօ
11.04.2009, 21:22
Աչքներդ լույս :):

Առողջ, խելացի, սիրող ու սիրված մարդ լինի: Դուք միշտ իր կողքին, ինքը՝ ձեր: Շնորհավո՛ր :):

Դաժը նախանձում եմ... :oy

Goga
11.04.2009, 21:57
Շնորհավորում եմ, առողջ ու երջանիկ բալիկ լինի:erexa:kiss:kiss

Մանոն
11.04.2009, 22:09
Վերա ջան, Արտակ ջան…:) Շնորհավորում եմ ու պաչիկներ անում: Դուք հրաշալի ծնողներ կլինեք, կասկած իսկ չունեմ, այնպես որ էդ համով թուշիկներով պզտլոյի բախտը բերել է ;) Թող առողջ, հաջողակ լինի մեր առաջին ակումբաբալիկը: Ինքը դեռ չէր ծնվել՝ արդեն ես իրեն սիրում էի: Տարոսը մեր մյուս ակումբային զույգերին, բոլորիդ շաաատ սիում եմ :love
Պատկերացնում ե՞ք ակումբցիներով սկսենք դաստիարակել Կորյունչիկին…դե եթե թույլ տան ծնողները… խեղճ երեխա :D

Աթեիստ
11.04.2009, 22:34
Տեղադրում եմ ևս մի քանի նկար :)
http://gaboyan.narod.ru/Koryun/1.jpg
http://gaboyan.narod.ru/Koryun/2.jpg
http://gaboyan.narod.ru/Koryun/3.jpg
http://gaboyan.narod.ru/Koryun/4.jpg

Դեռևս բաց աչքերով չենք տեսել, երբ գնում ենք քնած է :)

Ռուֆուս
11.04.2009, 22:37
Էս ինչ լավն ա :love

ihusik
11.04.2009, 23:58
Վեռա ջան, Արտակ ջան անչափ ուրախ եմ ձեզ համար:)
Առողջ բալիկ լինի, Աստծո ձեռքը միշտ վրան ու միշտ լույսի մեջ՝ ինչպես հիմա է նորածին լուսավոր բալիկը ու նրա մայրիկը. ինձ համար երկուսն էլ սրբություններ են՝ խորհրդավոր լույսով պատված մի հրաշք, որով կարելի է միայն հիանալ ու ցնծալ հոգեպես:love Բարի ուղի եմ մաղթում Կորյունին ու մեծ ուժ, համբերություն ու իմաստություն ծնողներին, որ կարողանան կյանքում ճիշտ ուղու վրա դնեն իրենց բալիկին, որ ոչինչ չկարողանա նրան շեղի գեղեցիկից, բարուց ու լուսավորից։:)

Ամենայն, ամենայն, ամենայն բարին քեզ պստլո ջան:love

Angelochek Pushisti
12.04.2009, 00:03
Շնորհավորում եմ Աթեիստ ջան պապա դառնալու կապակցությամբ, թող առողջ բալիկ մեծանա

impression
12.04.2009, 00:04
նկարներում իսկական պստո բոժոժիկ ա :love
շատ համովն ա :)

Ձայնալար
12.04.2009, 00:40
Հրաշք ա, էն վերջի նկարում լրիվ հասուն տղամարդու դեմք ունի: Աչքիս հետո որ իրա փոքր ժամանակվա նկարը դնի, ակումբցիները ասելու են. «դեմքիդ արտահայտությունը չի փոխվել» :D

John
12.04.2009, 00:43
Բա ձեն հանեք այ ախպեր :-) Վերա ու Արտակ, շնորհավորում եմ:-) շնորհակալ եմ, որ դուք այդքան լավն եք:-) Կորյուն ախպե՞ր, դու հլը չգիտես' ասեմ իմացի' դու դատապարտված ես երջանիկ լինելու :-* Չուկ, շնորհավոր ու շնորհակալ եմ, որ կա ԱԿՈւՄԲը:

Պարոն Ն
12.04.2009, 19:36
ՇՆՈՐՀԱՎՈՐ

Աթեիստ
13.04.2009, 14:47
Վերջապես։
Նկար, որում որդուս աչքերը բաց են։
http://gaboyan.narod.ru/Koryun/eyes.jpg

Եվս մեկ անգամ
Շնորհակալություն բոլոր շնորհավորանքների համար։

Փոքրիկ
13.04.2009, 14:58
:loveվուույյյիիի, ինչ փոնչո թուշիկներ ունի

Moon
13.04.2009, 15:07
Վույ ամաաաաաաաան:love
ՇՆՈՐՀԱՎՈՐ:hands

Արշակ
13.04.2009, 17:02
Արտակ ջան, տղադ քեզ շա~տ է նման; Վերային էլ մի քիչ:

Ուլուանա
13.04.2009, 20:32
Վայ, իսկապես համ մամային է նման, համ պապային։ :)

Kita
13.04.2009, 21:13
Հլը սպասենք մի ամիս էլ, նոր կտեսնենք նմանությունները:))):love

Ձայնալար
13.04.2009, 22:47
Արա ինչ սորտ ա բայց :D Ես արդեն ընկերացել եմ հետը :love

Աթեիստ
13.04.2009, 22:57
Արա ինչ սորտ ա բայց :D Ես արդեն ընկերացել եմ հետը :love
Ցերեկները զանգի, հետը զրուցի :)

azat11
14.04.2009, 00:21
Շնորհավորում եմ!! Առողջ և երջանիկ, հորով մորով, թող Աստված պահապան լինի!!!!!!!!!

Աթեիստ
17.04.2009, 20:54
Նոր նկարներ :)
Առաջին նկարում որդուս դեմքից երևում է, որ արդեն Հոկտեմբերյանում ենք :B
:love
http://gaboyan.narod.ru/Koryun/5.jpg
http://gaboyan.narod.ru/Koryun/6.jpg
http://gaboyan.narod.ru/Koryun/7.jpg
http://gaboyan.narod.ru/Koryun/8.jpg
http://gaboyan.narod.ru/Koryun/9.jpg
http://gaboyan.narod.ru/Koryun/10.jpg

Լուսաբեր
17.04.2009, 21:08
Էս ինչ պուպուշա :love գնալով ավելիա պարզանում դեմքը :love
Կպաչեյի էէէէ.... բայց կարելիա՞ հիմա :oy եթե հա տեղս պաչպչեք բալիկին, վու՜յ :love

Cassiopeia
17.04.2009, 21:19
Երեխեք ջան, բոլորիդ անչափ շնորհակալություն շնորհավորանքների ու բարեմաղթանքների համար: Տարոսը թող լինի բոլոր-բոլորին: Բոլորն էլ արժանի են էն երջանկությանն, ինչին մենք են արժանացել:
Ձեր ու մեր աչքները լույս;)

Ուրվական
17.04.2009, 21:41
Վեռ:love, աչքներս լույս:
Համ էլ արդեն ստորագրությունդ փոխի:P

Second Chance
18.04.2009, 13:22
Վեռա քեզ շատ նմանա ;), լուրջ եմ ասում էտ աստիճան նմանություն շատ քիչ եմ հանդիպել:ok

ivy
18.04.2009, 13:52
Վեռա, Արտակ, շնորհավորո~ւմ եմ, անչափ ուրախ եմ ձեր ընտանիքի համար, առողջ ու երջանիկ մեծանա ձեր բալիկը: :love

Դեկադա
19.04.2009, 22:46
Վայ շնորհավորում եմ:): Փոքրիկին ցանկանում եմ, որ Աստծո աջը միշտ գլխին լինի, իսկ ծնողներին էլ համբերություն և հոգատարություն այդ հաճելի և միևնույն ժամանակ դժվարին ու պատասխանատու գործում:

Cassiopeia
10.04.2017, 13:29
Ծնվեեեեեեեեեեց, ծնվեց առաջին ԱԿՈՒՄԲՑԻՆ :love
3 կգ 49 սանտիմետր Կորյունը լույս աշխարհ եկավ այսօր առավոտյան Երևանի ծննդատներից մեկում:

Արտակ, Վեռա սրտանց շնորհավորում եմ, ուրախ, բախտավոր երեխա լինի :love

Ջան, տրամս նենցա բարձրացել, ոնց որ իմ երեխան լինի :D Արյաաաաաաաաաաա, ինչ կայֆ ա, անհամբեր սպասում եմ հետը անձամբ ծանոթանալուն :love

Ե՞րբ ես գալիս ծանոթանալու։ Հիմա արդեն մեծ տղայա, հասկանում ու սիրում ա պապայի ու մամայի շրջապատի հետ ծանոթանալ :D

Կորյուն
19.05.2022, 20:59
Բարև ձեզ, ես Կորյունն եմ :D
https://i.postimg.cc/W3z4s0qJ/274874443-10158650982943364-8059556284100699028-n.jpg

Աթեիստ
19.05.2022, 21:23
Բարև ձեզ, ես Կորյունն եմ :D


Դե բարև, Կորյուն :D

Ուլուանա
19.05.2022, 21:35
Բարև, Կորյուն ջան: Բարի գալուստ Ակումբ: :)

Կորյուն
19.05.2022, 21:41
Շնորհակալություն;)

John
19.05.2022, 21:41
Բարև ձեզ, ես Կորյունն եմ :D
https://i.postimg.cc/W3z4s0qJ/274874443-10158650982943364-8059556284100699028-n.jpg

Բարով ես էկել ;)

ivy
20.05.2022, 12:03
Բարև ձեզ, ես Կորյունն եմ :D

Բարև, Կորյուն, ընտիր թեմա ես գտել առաջին գրառման համար, ժպտացրեց :))

Դու էս ի՜նչ նման ես քո պապային :love

Կորյուն
20.05.2022, 14:04
Շնորհակալություն, բա Սոնան չի գրանցվում:)

ivy
20.05.2022, 15:01
Շնորհակալություն, բա Սոնան չի գրանցվում:)

Սոնյա՞ն, չէ :)
Ինքը դեռ 11 ա, երևի չարժի էս տարիքից օնլայն հարթակներում ակտիվանալ, համենայնդեպս իմ ամբողջ «դաստիարակությունը» դրա դեմ ա եղել, ու հիմա շատ տարօրինակ կլինի, եթե խրախուսեմ իրեն էստեղ գրանցվել։

Կորյուն
20.05.2022, 15:54
Լավ դե հենց մոտավորապես 13 դառնա կթողե՞ք:think

Կորյուն
20.05.2022, 15:55
Դուք ստեղ ակտիվ չեք մենք ակտիվ կլինենք:D

ivy
20.05.2022, 16:03
Լավ դե հենց մոտավորապես 13 դառնա կթողե՞ք:think

Տեսնենք :)

Sambitbaba
22.05.2022, 01:32
Դուք ստեղ ակտիվ չեք մենք ակտիվ կլինենք:D

Բարև, Կորյուն Ջան։ Բարի գալուստ Ակումբ։:love

Հույս ունեմ, որ ձեր գալուստով մենք էլ կակտիվանանք։:)

Կորյուն
22.05.2022, 15:07
Շնորհակալություն:D