Դիտել ողջ տարբերակը : Ինչի՞ց սկսել
Որոշել ենք 4-րդ փոքրիկն ունենալ:
Բայց չենք կողմնորոշում՝ սեփականը ոնենանք, թե՞ որդեգրենք: Շատ ենք մտածում որդեգրելու մասին:
Շրջապատում կարծիքները բազմազան են, սկսած դատապարտումից, մինչեւ հիացմունք որդեգրման նկատմամբ: Կուզեի էստեղ էլ կարծիքներ լսել:
Եթե որոշենք որդեգրել, ինչի՞ց պետք է սկսենք, ու՞մ պիտի դիմենք, ո՞վ կօգնի մեզ:
Ես երբեք չէի համաձայնի որդեգրել, մանավանդ որ ասում եք երեք երեխա արդեն ունեք: Իսկ ինչու որդեգրել, եթե կարող եք ձերն ունենալ:esim
Ես երբեք չէի համաձայնի որդեգրել, մանավանդ որ ասում եք երեք երեխա արդեն ունեք: Իսկ ինչու որդեգրել, եթե կարող եք ձերն ունենալ:esim
Մտածում ենք գոնե մի երեխայի կարող ենք հնարավորություն տալ ընտանիքում մեծանալու: Մանկատանն ապրող յուրաքանչյուր երեխա երազում է ընտանիքի մասին, մամա-պապա ունենալու մասին...
Կարող ենք սիրել ու հոգալ մի փոքրիկի մասին:
Մեր ընտանիքը մեծ է ու շատ համերաշխ: Կարծում եմ փոքրիկին հարմար կլինի մեզ հետ ապրել:

Երևի "Որբերը" հեռուստասերիալն եք նայում:)
Երևի "Որբերը" հեռուստասերիալն եք նայում:)
Երբեք չեմ նայել: Ամուսինս չի թողնում նայեմ, հատկապես երեխաներին չի թողնում:
Իսկ ինչի՞ մասին ա::think
Մտածում ենք գոնե մի երեխայի կարող ենք հնարավորություն տալ ընտանիքում մեծանալու: Մանկատանն ապրող յուրաքանչյուր երեխա երազում է ընտանիքի մասին, մամա-պապա ունենալու մասին...
Կարող ենք սիրել ու հոգալ մի փոքրիկի մասին:
Մեր ընտանիքը մեծ է ու շատ համերաշխ: Կարծում եմ փոքրիկին հարմար կլինի մեզ հետ ապրել:
ողջունելի գաղափար է, բայց ձերն ունեցեք: Երեխաները բնավորությունով են ծնվում: Գինետիկ բնավորություն հասկացություն կա, ի՞նչ իմանաք որդեգրած երեխան ոնց կվերաբերվի ձեր երեխաներին: Ուրիշ հարց է, եթե չկարողանաիք ունենալ:
Երբեք չեմ նայել: Ամուսինս չի թողնում նայեմ, հատկապես երեխաներին չի թողնում:
Իսկ ինչի՞ մասին ա::think
Մանկատանն ապրող երեխաների, նրանց երազանքների ու դժվարությունների:
Հեռուստատեսություն բաժնում թեմա կա, կարող ես նայել:
Մանկատանն ապրող երեխաների, նրանց երազանքների ու դժվարությունների:
Հեռուստատեսություն բաժնում թեմա կա, կարող ես նայել:
Անկեղծ ասած հեռուստատեսություն շատ քիչ եմ նայում, համարյա չեմ նայում:
Երեկոները երեխաներին քնացնելուց հետո, հանգստանալու համար գերադասում եմ DVD իմ ընտրած ֆիլմերը նայեմ, (բայց ոչ սերիալ) կամ էլ համերգներն եմ շատ նայում:
Իսկ Որբեր ֆիլմի մասին երկու օր առաջ եմ միայն իմանում, որ հայկական ֆիլմ է, հայերի նկարահանած, գիտեի թե էլի թարգմանված սերիալներից է:
ողջունելի գաղափար է, բայց ձերն ունեցեք: Երեխաները բնավորությունով են ծնվում: Գինետիկ բնավորություն հասկացություն կա, ի՞նչ իմանաք որդեգրած երեխան ոնց կվերաբերվի ձեր երեխաներին: Ուրիշ հարց է, եթե չկարողանաիք ունենալ:
Կարծում եք, որ նա մեծանալով կարող է վնասե՞լ իմ երեխաներին:
Նույն ընտանիքում ծնված երեխաներն էլ շատ տարբեր են լինում: Անգամ կարող են մեծանալով լավ ընկեր ու բարեկամ լինել, կամ էլ բոլորովին հակառակը, կյանքում չցանականան իրար հետ շփվեն (խոսքս հարազատ մարդկանց մասին է):
Կարծում եք, որ նա մեծանալով կարող է վնասե՞լ իմ երեխաներին:
Մի ընտանիքում ծնված երեխաներն էլ շատ տարբեր են լինում: Անգամ կարող են մեծանալով լավ ընկեր ու բարեկամ լինել, կամ էլ բոլորովին հակառակը, կյանքում չցանականան իրար հետ շփվեն (խոսքս հարազատ մարդկանց մասին է):
Կարծում եմ հետևանքները անկանխատեսելի են/լավ կամ վատ առումով հավասար/: Դրա համար խորհուրդ եմ տալիս զերծ մնալ նման որոշումից: Հարազատ երեխաների վեճը կարգավորելը անհամեմատ հեշտ ա, քան որդեգրածի ու հարազատի: Մի դեպքում կարելի ա ասել «չի կարելի, չէ՞ որ դուք արյունակից եք» մյուս դեպքում արյունակից չլինելը մի բան էլ կռվի ջրաղացին ջուր ա լցնում:
Համենայն դեպս դա իմ կարծիքն ա, որը միայն կարդալու համար ա, իսկ ընդունել չնդունելու հարցում ես չկամ:
Անկեղծ ասած հեռուստատեսություն շատ քիչ եմ նայում, համարյա չեմ նայում:
Երեկոները երեխաներին քնացնելուց հետո, հանգստանալու համար գերադասում եմ DVD իմ ընտրած ֆիլմերը նայեմ, (բայց ոչ սերիալ) կամ էլ համերգներն եմ շատ նայում:
Իսկ Որբեր ֆիլմի մասին երկու օր առաջ եմ միայն իմանում, որ հայկական ֆիլմ է, հայերի նկարահանած, գիտեի թե էլի թարգմանված սերիալներից է:
Հայկական էս մի "գլուխգործոցին" ես աչքի պոչով հետևում եմ: Սա` իդեպ:;)
Իսկ իրականում երեխա որդեգրելու համար պետք է հոգեբանորեն պատրաստ լինես թե դու, թե ընտանիքիդ բոլոր անդամները: Ձեր դեպքում գործը բարդանում է, քանի որ տանը հարազատ երեխաներ կան: Երեխաները նույնիսկ իրենց հարազատ քրոջ կամ եղբոր լույս աշխարհ գալուն են շատ անգամ խանդում: Եթե հաստատ եք որոշել դիմել այդ քայլին, ձեզ հարկ կլինի երեխաներին նախապես տրամադրել, որը կարող է նաև ցանկալի արդյունք չտա: Չգիտեմ, ես ռիսկ չէի անի:
Հայկական էս մի "գլուխգործոցին" ես աչքի պոչով հետևում եմ: Սա` իդեպ:;)
Իսկ իրականում երեխա որդեգրելու համար պետք է հոգեբանորեն պատրաստ լինես թե դու, թե ընտանիքիդ բոլոր անդամները:
Ի դեպ, մեզ խորհուրդ են տվել անպայման խորհրդակցել հոգեբանի (մասնագետի) հետ այս հարցի շուրջ: Հոգեբանն էլ կորոշի՝ պատրա՞ստ ենք մենք հոգեբանորեն երեխա որդեգրելու:
Ողջունելի ա էդ փաստը, որ տենց բան եք ուզում անել, բայց ես ավելի շատ հակված եմ սեփական երեխային: Նամանավանդ, որ ոչ մի պրոբլեմ էլ չկա :)
Որդեգրելու դեպքում հետո շատ հոգեբանական պրոբլեմներ կարող ա ունենաք: Էդ երեխային միշտ թվալու ա որ մյուսներին ավելի լավ եք նայում քան թե իրան: Նույնիսկ հարազատ եղբայր քույրերի մոտ ա նման մտքեր առաջանում էլ ուր մնաց որդեգրված երեխայի մոտ չառաջանա:
Կյանքը մի բարդացրեք, ձերն ունեցեք:
Second Chance
10.04.2009, 16:28
Որոշել ենք 4-րդ փոքրիկն ունենալ:
Բայց չենք կողմնորոշում՝ սեփականը ոնենանք, թե՞ որդեգրենք: Շատ ենք մտածում որդեգրելու մասին:
Շրջապատում կարծիքները բազմազան են, սկսած դատապարտումից, մինչեւ հիացմունք որդեգրման նկատմամբ: Կուզեի էստեղ էլ կարծիքներ լսել:
Եթե որոշենք որդեգրել, ինչի՞ց պետք է սկսենք, ու՞մ պիտի դիմենք, ո՞վ կօգնի մեզ:
Զարմանալի է , այս վերջերս հազվաեպ է պատահում որ մարդիկ երրորդ երեխան ունենան, ուր մնաց չորրորդի մասին մտածեն:):
Իսկ ինչ վերաբերվում է որդեգրելուն, սա շատ լուրջ է հատկապես սեփական երեխաների հետ մեծացնելը: Իհարկե լավ է անտուն երեխային ընտանիք պարգևելը, բայց բարդությունները շատ շատ են սկսած հոգեբանականից վերջացրած ֆինանսականով: Արդյոք պատրաստ է՞ք այդ ամենն ապահովել և դիմանալ:
Միայն մի խորհուրդ կարող եմ տալ նախ և առաջ շատ լավ մտածել: Մտածեք բոլոր հնարավոր բարդությունների ու դժվարությունների մասին ու համեմատեք ձեր կարողությունների և ուժերի հետ:
Որոշել ենք 4-րդ փոքրիկն ունենալ:
Բայց չենք կողմնորոշում՝ սեփականը ոնենանք, թե՞ որդեգրենք: Շատ ենք մտածում որդեգրելու մասին:
Շրջապատում կարծիքները բազմազան են, սկսած դատապարտումից, մինչեւ հիացմունք որդեգրման նկատմամբ: Կուզեի էստեղ էլ կարծիքներ լսել:
Եթե որոշենք որդեգրել, ինչի՞ց պետք է սկսենք, ու՞մ պիտի դիմենք, ո՞վ կօգնի մեզ:
Կարծում եմ Դուք և Ձեր ամուսինը ավելի հակված եք որդեգրելուն, չգիտեմ ինչու գրառումների պատասխաններից այդպիսի կարծիք ունեցա:
Եթե որոշել եք ուրեմն գործեք, մի նայեք թե շրջապատում մարդիք ինչ կասեն, կամ ինչ են ասում, դուք ձեր որոշումների տերը եղեք: Միակ բանը, որ խորհուրդ կտամ, դա ամբողջ ընտանիքով նստել և ժաղավ անելն է, ներառյալ երեխաները, լսել բոլորին, հաշվի առնել բոլորի կարծիքը:
Ուրիշ հարց է, եթե չգիտեք թե որտեղից սկսեք, նախ որոշեք, թե ինչ տարիքի երեխա եք վերցնում, եթե նորածին, նրանց մանկատները այլ են, մի քիչ մեծերինը այլ և այդպես շարունակ: Ասեմ, որ բավականին բարդ պրոցես է, դուք պիտի համոզեք, որ ի վիճակի եք թե ֆինանսապես, թե հոգեբանորեն այդ երեխային ապահովել ամեն ինչով, ինչպես նաև ստուգելու են ձեր առողջական վիճակը, հոգեկան վիճակը, հետո հաճախակի ստուգումներ են անցկացվում, կայցելեն ձեր տուն կստուգեն, թե ինչ պայմաններում է երեխան մեծանալու: Սա օրինական ճանապարհը:
Կա նաև անօրինական ճանապարհ, որին շատ հաճախ են դիմում հայերը, դա երեխային, որից մայրը հրաժարվում է գնել հենց հիվանդանոցից, ծննդատնից: Դրա համար պիտի ծանոթ բժիշկ գտնեք, սպասեք թե երբ այդպիսի դեպք կլինի, հետո մի կլորիկ գումար գլխավոր բժշկին և մնացածին և փաստաթղթերով հանդերձ հարցը լուծված է::)
հետաքրքիր է իսկ ինչ տարիքի երեխա եք ցանկանում որդեգրել ? ..
իմ կարծիոքվ արժի այցելել գիշերօթիկ դպրոցներ, այդ ընթացքում կարծում եմ ավելի հստակ կհասկանաք լքված երեխաների հոգեբանությունը, կճանաչեք նրանց:
Իմ տեսածով կարող եմ ասեմ, որ ծնողը երեխաների համար մնում է սուրբ պատկեր, անկախ թե նա ինչպես է վերաբվերվել նրանց..
նրանց աչքերում միշտ կտեսնես թախիծ ու կարոտ և չնայած նրան որ կարծես հեշտեն սովորում դպրոցային միջավայրին, նրանց միևնույն պետք է մեկը ում կարող են վստահել..
անձամբ ես եթե ունենաի հնարավորություն և գտնեի այն երեխային ում հետ կապնված ինձ զգաի կգնաի այդ քայլին..
կարծում եմ նուննիսկ հնարավոր է երկուսը միասին.. ծրագրավորել նոր երեխա և երեխա որդեգրել, եթե ֆինանսական կողմից դժվար է գուցե բարձր դասարանի երեխա գտնել, ով մի քանի տարում ձեր շնորհիվ ոտքի կկանգնի ունենալով իր աշխատանքը:
ամեն դեպքում կարևոր այն է, որ ընտանիքը չփոշմանի հետագայում իր արածի համար և լինի երջանիկ :)
հ.գ ի դեպ լսել եմ, որ որդեգրումները կատարելու ընթացքում, որդեգրողներից "երեխայի բրոկերը" անօրինական խոշոր գումար է պահանջում, տա աստված այդպես չլինի և դա սուտ լինի:
Գրիգ հասկանում եմ քո բարի կամքը, բայց ավելի լավ ա դու գնա որդեգրի, մարդուն նեյտրալ խորհուրդ տուր: Մի գայթակղի, կամ հիասթափեցրու:
Ես դեպքեր գիտեմ, երբ երեխան մեծանալով իմացել է, որ որդեգրված է ու սպանել է ծնողներին, փախել է տանից, ինքնասպան է եղել և այլն....:
Որոշել ենք 4-րդ փոքրիկն ունենալ:
Բայց չենք կողմնորոշում՝ սեփականը ոնենանք, թե՞ որդեգրենք: Շատ ենք մտածում որդեգրելու մասին:
Շրջապատում կարծիքները բազմազան են, սկսած դատապարտումից, մինչեւ հիացմունք որդեգրման նկատմամբ: Կուզեի էստեղ էլ կարծիքներ լսել:
Եթե որոշենք որդեգրել, ինչի՞ց պետք է սկսենք, ու՞մ պիտի դիմենք, ո՞վ կօգնի մեզ:
նախ պետք է սկսել համապատասխան կաշառքների ու մաղարիչների համար փող հավաքելուց: եթե արտասահմանցի եք ու ուզում եք Հայաստանից երեխա որդեգրել, ապա ավելի շատ է փող պետք, ու հնարավոր ելքերից է ՝ փռռացնելը:
…
իսկ հոգեբանական տեսանկյունից… դա շատ բարդ մի աշխատանք է: առաջին հերթին աշխատանք: երկարատև ու համառ աշխատանքի շնորհիվ հնարավոր է հասնել արդյունքի, այսիքն որ երեխան ու դուք իրար համաչափեք ու իրար լինեք սիրելու ու ընդունելի: բայց հնարավոր է և որ դա չըստացվի: ռիսկը շատ մեծ է: լիքը էներգիա, միջոցներ ու եթե վերջում լինի խորը հիասթափություն, ապա դա շատ ծանր է տանելը:
հաջողության հասնելու մի անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման կա: որ երեխան միշտ էլ պետք է իմանա որ դուք իրա իրական ծնողները չեք: եթե սա խախտեք, ապա արդյունքները մի օր կլինեն շատ ողբերգական
…
պատրաստ՞ եք սրան :)
dvgray Երեխան անպայման կիմանա, որ ինքը որդեգրած է շատ վաղ հասակից: Քանի որ իմ երխաները մեծերը 9 եւ 7 տարեկան են, խիստ գաղտնի պահել փաստը համարում եմ անիմաստ:
Հոգատարության մեջ, սիրով ու քնքշանքով մեծացած երեխան իմ կարծիքով այնքան էլ դժվար չի տանի որդեգման փաստը, եթե իմանա շատ վաղ հասակից:
Grieg Մտադրված ենք շատ փոքրիկ վերցնել, համենայն դեպս 1տարեկանից սկսած:
Apsara Միայն օրինական ճանապարհով, եւ իհարկե չենք պարաստվում թաքցնել որդեգրման փաստը ո՛չ շրջապատից, ո՛չ էլ երեխայից:
Հնարավորության մասին--- տվյալ պահին կա հնարավորություն մեծացնել, ուսումի տալ եւ այլն եւս մի փոքրիկի:
Բայց կյանքը լի է ամենատարբեր անակնկալներով: Ո՞վ է իմանում, թե վաղը ինչ է սպասվում մարդուն: