PDA

Դիտել ողջ տարբերակը : Քայլեր ուղղված հայկական ինտերնետի զարգացմանը

SDes77
08.04.2009, 17:56
Ողջույն
Նոր եմ այս ֆորումում: Ուրախ եմ էսպիսի կայացած ֆորում գտնելու համար, էն էլ մայրենիով (անսովոր է նույնիսկ, անկեղծ եթե լինեմ)
6 տարուց ավելին ինտերնետր ակտիվ օգտագործող եմ, ինքս հայկական սայթերից գրեթե չեմ օգտվում, եթե հաշվի չառնենք հայտարարությունների կայքերը, մի երկու տեղեկատվական ռեսուրս և այլն:
Հնարավորություն ունենալով անալիզ անել մի քանի պրովայդերների ստատիստիկան, արել եմ հետևյալ եզրահանգությունը՝ հայկական/արտասահմանյան(այդ թվում և ռունետ) տրաֆիկի հարաբերակցությունը մոտավորապես 15/85 է:
Ին՞չ եք կարծում, ինչպիսի կայքր են պակասում հայկական ինտերնետին, արտասահմանյանին եթե ոչ գերադասելի, ապա համենայն դեպս մրցունակ դառնալու համար: Այն, որ սոցիումի միանշանակ պակաս կա, ակնհայտ է, նույն odnoklassniki-ն դա ապացուցեց:

Fedayi
09.04.2009, 14:16
Հայաստանում ինտերնետ-ներթափանցման մակարդակը, տարբեր գնահատականներով, առավելագույնը 10 տոկոս է, ինչը չի կարելի լավ համարել: Կառավարության ծրագրով, նախատեսվում է 2010 թվականին այդ ցուցանիշը հասցնել 30 տոկոսի: ԲՎԱյց խելքս չի կտրում;

Xelgen
09.04.2009, 20:33
Հնարավորություն ունենալով անալիզ անել մի քանի պրովայդերների ստատիստիկան, արել եմ հետևյալ եզրահանգությունը՝ հայկական/արտասահմանյան(այդ թվում և ռունետ) տրաֆիկի հարաբերակցությունը մոտավորապես 15/85 է:
Ին՞չ եք կարծում, ինչպիսի կայքր են պակասում հայկական ինտերնետին, արտասահմանյանին եթե ոչ գերադասելի, ապա համենայն դեպս մրցունակ դառնալու համար: Այն, որ սոցիումի միանշանակ պակաս կա, ակնհայտ է, նույն odnoklassniki-ն դա ապացուցեց:

Խոսքը ինչքան հասկանում եմ, ոչ թե հայկական և ոչ հայկական կայքի մասին է, ինչը բաժանելը շատ բարդ տեխնիկական խնդիր է, այլ Հայաստանում և դրանից դո՞ւրս տեղակայված ռեսուրսների մասին։

Եթե այո, ապա, ներեցեք տաֆտոլոգիայի համար, նախևառաջ Հայկական ինտերնետին, Ինտերնետ կանալ է պակասում։ Դեպքերի մեծամասնությունում, Հայաստանում կայք տեղադրելը թանգ և անիմաստ է, եթե այն զուտ Հայաստանի ներսի շուկայի վրա չի հաշվարկված։
Սովորական հոսթինգի գները, մի 20-30 անգամ թանգ, որակը տարբեր ցուցանիշերով մի 5 անգամ ցածր։ Դե էլ ինչի՞ մասին է խոսքը գնում։

Իսկ դա, Արմենթելին տրված մոնոպոլիայի և մեր երկրի տաղանդավոր ղեկավարության արդյունք է, և դա դեռ երկար է զգացնել տալու։

T!gran
09.04.2009, 22:20
Իսկ ինչ մենաշնորհի մասին է կոնկրետ խոսք գնում, ևս ինչքան ժամանակ այդ մենաշնորհը կգործի, և հետագայում ի՞նչ պայմաններով ինտերնետ ծառայություննեևը կլինեն ավելի հասանելի այլ ընկերություններիի, դե բիլայնից բացի .:think

SDes77
09.04.2009, 23:43
Խոսքը ինչքան հասկանում եմ, ոչ թե հայկական և ոչ հայկական կայքի մասին է, ինչը բաժանելը շատ բարդ տեխնիկական խնդիր է, այլ Հայաստանում և դրանից դո՞ւրս տեղակայված ռեսուրսների մասին։

խոսքը գնում է ոչ միայն Հայաստանում տեղակայված, այլ նաև առհասարակ հայկական կայքերի մասին, որոնք տեղադրված են արտասահմանյան հոսթինգներում(հստակ ցանկ կա մաքսիմալ պոպուլյարություն վայելող սայթերի): Արդյունքը, ցավոք, նորից մեղմ ասած տպավորիչ չէր, էնպես որ չեմ կարծում, թե Ձեր բերված պատճառները առաջնային նախադրյալներ են հայկական ինետի թերզարգացման հարցում: Իրականում շունն ավելի խորն է թաղված:

Xelgen
10.04.2009, 01:45

Հմ, այդ դեպքում չէի սպասում այդքան մեծ տարբերությանը, իսկ կարող եք ավելի մանրամասն ինֆորմացիա տեղադրել, թե որ կայքերն են հատկապես շատ այցելում։ Եթե ոչ, գոնե մոտավոր, որոնման համակագեր, մեյլ ծառայություններ, սոց ցանցեր, առանց անուն նշելով։ Հակառակ դեպքում, պետք է գուշակենք, կամ էլ շատ ընդհանուր բաներ ասենք, որոնք առանց դրան էլ պարզ են։

Lonely
10.04.2009, 11:33
http://alexa.com/topsites/countries/AM Մտեք նայեք հայերը ամենաշատը որ սայթերից են օգտվում... հիվանդություն ա արդեն... 2 տեղում 1կլասնիկն ա...

One_Way_Ticket
11.04.2009, 00:21
Իմ կարծիքվ թեման այնքան էլ կոռեկտ չէ։ Ինտերնետը միջազգային ռեսուրս է։ Եթե ես ինչ-ող հարցով ինտերնետ եմ մտնում, ապա դժվար թե հայկական կայք մտնեմ, եթե միայն հարցը խիստ հայկական չէ։ Եթե ասենք ինձ ծրագրավորումից ինչ-որ հարց է հետաքրքրում, ես դժվար թե դրա պաասխանը փնտրեմ akumb.am-ում։ Պատճառր կարծում եմ պարզ է, աշխարհի վեց միլիարդ բնակչությունից մաքսիմում 10 միլիոնն է հայերեն խոսում, իսկ ծրագրավորումը Աֆրիկայում էլ է ծրագրավորում, հետևաբար հայկական կայքում հարցի պատասխանը գնտելու հավանականությունն անհամեմատ փոքր է։

SDes77
11.04.2009, 10:09
Եթե ես ինչ-ող հարցով ինտերնետ եմ մտնում, ապա դժվար թե հայկական կայք մտնեմ, եթե միայն հարցը խիստ հայկական չէ։ Եթե ասենք ինձ ծրագրավորումից ինչ-որ հարց է հետաքրքրում, ես դժվար թե դրա պաասխանը փնտրեմ akumb.am-ում։

Խոսքը բոլորովին էլ մասնագիտական ինֆորմացիայի որոնման մասին չէ:Օգտագործողների ճնշող մեծամասնության համար ինտերնետը ընդամենը ժամանցային միջոց է, այստեղից էլ հարց է ծագում. ինչու էսօր հայկական համապատասխան ռեսուրսներ չեն կարողանում այնքան ուշադրություն գրավել, ինչքան հենց նույն odnoklassniki-ն և այլն, հայկական զոնայում կայացաց սոցիումի, նորմալ շփման համար ստեղծված կայքերի բացակայությունը զգացնել է տալիս:

Ապե Ջան
18.04.2009, 21:06
Բայց իրոք օր օրի հայկական ինտերնետը զարքամնումա, դե իհարկե չի հասնի արտասահմանյանին, բայգ օրեցօր առաջ ենք գնում:hands:hands:hands

Fedayi
18.04.2009, 21:53
Վերջերս Հայաստանում ներդրվեցին Wi-max ինտերնետ տեխնոլոգիաների, իսկ արդեն երեկ կայացավ 3G ինտերնետ-տեխնոլոգիայի մուտքը մեր երկիր:

Fedayi
18.04.2009, 22:15
Ընդհանրապես, ինտերնետ կապի սակագները անհամեմատ բարձր են մեր մոտ` չնայած իջնելու միտումներին: Սա ամենակարևոր խոչընդոտն է: Եկեք սրա մասին խոսենք:
Եվ, ով է տեղյակ` Իրանից հայաստան մտնող երկրորդ մալուխով ինտերնետ կապ ապահովվում է արդեն?

SDes77
18.04.2009, 22:27
Վերջերս Հայաստանում ներդրվեցին Wi-max ինտերնետ տեխնոլոգիաների, իսկ արդեն երեկ կայացավ 3G ինտերնետ-տեխնոլոգիայի մուտքը մեր երկիր:
խոսքը ամենևին ինտերնետի գների մասին չե, այլ այն մասին, թե ինչու ինտերնետ արդեն ունեցողները քիչ են օգտվում հայկական ռեսուրսներից:

Fedayi
18.04.2009, 22:36
խոսքը ամենևին ինտերնետի գների մասին չե, այլ այն մասին, թե ինչու ինտերնետ արդեն ունեցողները քիչ են օգտվում հայկական ռեսուրսներից:

Շատ հասարակ. "տեսականին" քիչ է: Իսկ ժամանցային որակյալ կայքերը շատ քիչ են:

T!gran
18.04.2009, 23:15
տեսականին" քիչ է
Դրա պատճառը իհարկե սպառողների քչությունն է, տնտեսագիտական տեսանկյունից

Fedayi
18.04.2009, 23:34
Կարծում եմ` պետք է ուսումնասիրել արտասահմանյան ինտերնետ-շուկան, առաջավոր փորձը, այնտեղ գործող նախագծերը ու տեսնել` այստեղ ինչը կաշխատի: Ինտերնետ-մարքեթինգին պետք է ծանոթանալ: Ինձ թվում է, գրագետ մոտեցման դեպքում, շատ արդյունքների կարելի է հասնել:

Morpheus_NS
18.04.2009, 23:34
Բեսամթ զարգացել ա ինտերնետը: Երեւանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող քաղաքում ինտերնետ տղող պրովայդեր չկա:[

Fedayi
18.04.2009, 23:38
Բեսամթ զարգացել ա ինտերնետը: Երեւանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող քաղաքում ինտերնետ տղող պրովայդեր չկա:[

Հեսա, շուտով ինտերնետ անլար նոր տեխնոլոգիաները կծածկեն ողջ հանրապետությունը:

T!gran
18.04.2009, 23:40
Ինչքան գիտեմ մարզերում հատված-հատված Արմինկոն ա wifi-ով, ու Բիլայնը, բայց ՀՀ ողջ տարածքը ծածկող պրովայդեր չկա

Fedayi
18.04.2009, 23:42
Ինչքան գիտեմ մարզերում հատված-հատված Արմինկոն ա wifi-ով, ու Բիլայնը, բայց ՀՀ ողջ տարածքը ծածկող պրովայդեր չկա

Մեկը "Կոռնետը" wifi ցանցա քաշում, կարծեմ մինչև տարվա վերջ ողջ հանրապետությունը կծածկի:

Norton
18.04.2009, 23:43
Հեսա, շուտով ինտերնետ նոր տեխնոլոգիաները կծածկեն ողջ հանրապետությունը:
Կոռնետը Հայաստանի 18 քաղաք ծածկելա wimax-ով, բայց Հայաստանի բնակչության լայն շրջանանների համար այն անհասնալեիա…

Armeno
19.04.2009, 10:31
չեմ հասկանում, թե ինչի հայաստանում տենց ցածր ա արագությունը իրար մեջ, ինչ ա հնարավոր չի հայկական սերվերների միջև կապը շատ արագ սարքել,՞՞՞՞ իմ մոտ ակումբը ավելի ուշ ա բացում, քան Odnoklassniki.ru ն

Fedayi
14.05.2009, 17:39
Արմենթելի մենաշնորհի վերացումից հետո ՀՀ-ո.ւմ ինտերնետի արժեքը նվազել է չորս անգամ, սակայն այն մոտ հարյուր անգամ բարձր է ԱՄՆ-ի համանման ցուցանիշից:

Դե, արի՛ ու ուրիշ խնդիրներ բարձրացրու՛:

T!gran
14.05.2009, 18:07
Նախ Հայաստանի գները չպետք է համեմատել ԱՄՆ-ի գների հետ, քանի որ

ԱՄՆ-ի տարածքով են անցնում օպտիկամանրաթելային գերկարևոր մալուխները
ԱՄՆ-ի ինտերնետի օգտագործողների տոկոսային հարաբերությունը շատ ավելի մեծ է, քան Հայաստանինը և շատ հաճախ նույն տանը կա մեկից ավելի համակարգիչ և բջջյին-շարժական սարքավորումներ

Հակառակ սրան Հայաստանի տարածք մտնող մալուխների թիվը շատ ավելի քիչ է, հուսով եմ Թուրքիայի հետ էս հարցում համաձայնության կգանք, սա մեր շահերից է
իմ կարծիքով սա ժամանակի հարց է

SDes77
15.05.2009, 21:08
իմ կարծիքով սա ժամանակի հարց է
Ես նույնիսկ կասեի. երկա~ր ժամանակի խնդիր ))

T!gran
15.05.2009, 21:15
Ես նույնիսկ կասեի. երկա~ր ժամանակի խնդիր ))
Չեի ասի, ես մի տարվա վրա մեծ տարբերություն եմ զգում, և՛ գնի , և՛ ծառայությունների որակի մեջ

Fedayi
15.05.2009, 22:35
Նախ Հայաստանի գները չպետք է համեմատել ԱՄՆ-ի գների հետ, քանի որ

ԱՄՆ-ի տարածքով են անցնում օպտիկամանրաթելային գերկարևոր մալուխները
ԱՄՆ-ի ինտերնետի օգտագործողների տոկոսային հարաբերությունը շատ ավելի մեծ է, քան Հայաստանինը և շատ հաճախ նույն տանը կա մեկից ավելի համակարգիչ և բջջյին-շարժական սարքավորումներ

Հակառակ սրան Հայաստանի տարածք մտնող մալուխների թիվը շատ ավելի քիչ է, հուսով եմ Թուրքիայի հետ էս հարցում համաձայնության կգանք, սա մեր շահերից է
իմ կարծիքով սա ժամանակի հարց է

Իրականում, սակագները գրեթե նույնն են, պարզապես ԱՄՆ-ում ինտերնետը մոտ հարյուր անգամ արագ է, գումարած՝ բնակչությունն էլ անհամեմատ վճարունակ է:

Zangezur
16.05.2009, 00:47
Բա վրաստանում խիա էժան»»»»

SDes77
16.05.2009, 10:00
Վերջին պոստերի հեղինակները առհասարակ թեման կարդացել ե՞ն: Խոսքը հայկական ինտերնետ-ռեսուրսների մասին է, ոչ թե ինտերնետ ծառայությունների մատուցման որակի: Էն որ, ասենք, Կորբինայի մեկ Մոսկվայի թաղամասին տրամադրվող ինտերնետ-կանալև մեր ողջ հանրապետություն մտնող կանալին գերազանցում է մոտ 10 անգամ ծեծված փաստ է արդեն:
Հարցս այլ կերպ դնեմ. Ինչ՞ու չկա հայկական ինչ-որ կայք, որը ավելի պոպուլյար է քան օդնոկլասսնիկի-ն:

SDes77
16.05.2009, 10:04
Չեի ասի, ես մի տարվա վրա մեծ տարբերություն եմ զգում, և՛ գնի , և՛ ծառայությունների որակի մեջ
Ահա, փորձիր մեկ տարուց էլ զգալ էական փոփոխություն, վայմաքսներով, վայֆայնեորվ, ադսլ-ներով կառուցված ցանցերը, որոնք հիմա գերիշխում են ինտերնետ պրովայդերների շրջանում, հետագայում նորմալ արագություններ ու մեծ քանակի բաժանորդներ պահելու հնարավորություն չեն ունենալու: Էն որ դայլապը համարյա մեռավ, չի նշանակում, որ ամիսը մի 10000դրամով կարելի ա ուզածիդ չափ ՅուԹուբ նայել, տոռռենտներից գիգերով քաշել և այլն:
Բայց էլի եմ կրկնում, թեման դրա մասին չէ…

T!gran
16.05.2009, 13:05

Ժամանակը ցույց կտա

Բայց էլի եմ կրկնում, թեման դրա մասին չէ…

Չեմ կարծում, որ ինտերնետ ծառայութունների լավացումը չի մտնում այս թեմայի սահմանների մեջ, իսկ դու ինչ նկատի ունես «ՀՀ ում ինտերնետի զարգացում» ասելով
Եթե նկատի ունես որ Հայաստանում էլ Յութուբներ բացվի , բայց ոչ մեկը համապատասխան ինտերնետ չունենա որ դրանից օգտվի, չգիտեմ,
ամեն ինչ պետք է հավասար զարգանա

Fedayi
16.05.2009, 14:02
Վերջին պոստերի հեղինակները առհասարակ թեման կարդացել ե՞ն: Խոսքը հայկական ինտերնետ-ռեսուրսների մասին է, ոչ թե ինտերնետ ծառայությունների մատուցման որակի: Էն որ, ասենք, Կորբինայի մեկ Մոսկվայի թաղամասին տրամադրվող ինտերնետ-կանալև մեր ողջ հանրապետություն մտնող կանալին գերազանցում է մոտ 10 անգամ ծեծված փաստ է արդեն:
Հարցս այլ կերպ դնեմ. Ինչ՞ու չկա հայկական ինչ-որ կայք, որը ավելի պոպուլյար է քան օդնոկլասսնիկի-ն:

Տենց հասարակական ցանցի մի նախագիծ կա՝ hayland.com կարծեմ: Հեռուստացույցով էլ են սկսել գովազդային արշավը: Տեսնենք ինչ դուրս կգա:

Fedayi
16.05.2009, 14:20
Այն ինչ չի հաջողվում ստեղծել Հայաստանում, ստեղծել է ռուսաստանաբնակ մի հայ` www.armenia-online.ru. շուրջ 35000 հայ օգտվողներ:

T!gran
16.05.2009, 14:26
Այն ինչ չի հաջողվում ստեղծել Հայաստանում, ստեղծել է ռուսաստանաբնակ մի հայ` www.armenia-online.ru. շուրջ 35000 հայ օգտվողներ:

Ստեղծել Հայաստանում, նշանակում է կայքը տեղադրել հայկական սերվերների վրա, այն ինչ դրանք դեռևս թանկ են և լուրջ նախագծերի համար պիտանի չեն, իդեպ քո թվարկած երկու կայքերն էլ ՀՀ-ում չեն տեղադրված
իհարկե ողջունելի է նման կայքերի ստեղծումը

Xelgen
16.05.2009, 18:38

Չեմ կարծում, որ պարտադիր պետք է հայաստանի ներսում տեղադրված լինի, հայկական ռեսուրսը։

T!gran
16.05.2009, 18:54
Չեմ կարծում, որ պարտադիր պետք է հայաստանի ներսում տեղադրված լինի, հայկական ռեսուրսը։

իհարկե, որոշ իմաստով դու ճիշտ ես, օգտագործողի համար, ով հավասար է վճարում տեղական և արտասահմանյան ինտերնետի համար, ոչ մի նշանակություն չունի դա,
ակումբը քեզ օրինակ
բայց , եթե բոլոր հայաստանյան սայթերը լինեն արտասահմանյան հոսթինգում, հայկական սեռվերները չեն զարգանա և վերջապես ինտերնետը չի զարգանա Հայաստանում, ինչը և քննարկվում է այս թեմայում,
այլ հարց է , թե կայքերը որտեղից ավելի հասանելի կլինեն

davidus
16.05.2009, 21:58
ժողովուրդ ջան, իսկ չեք մտածել հետաքրքրության մասին... գյուտ չեմ անի, որ մեր երկիրը փոքր երկիր ա, եթե մի քիչ չափազանցնենք մեկը մյուսին դեմքով գիտի, շատ դեպքերում ինֆորմացիան մեր երկրում ավելի հեշտ ա մի հատ հեռախոսազանգով ստանալ, քան ինտերնետով քրքրել.... ու մի տահ հարց էլ odnaklassniki-ից օգտվողներին... ձեր ընկերների /друзья/ շարքում գերակշռում են հայերը թե այլազգիները?? կամ ավելի խորացնեմ... հայերի հետ եք ավելի շատ >գրվում< թե այլազգիների???

Fedayi
16.05.2009, 22:43

Իհարկե, հայերի::)