PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայ-վրացական հարաբերություններ

Արիացի
07.04.2009, 10:42
Մի նորություն կարդացի ու որոշեցի թեմա բացել.

Հայաստանն ու Վրաստանը ռազմավարական հարաբերություններ կհաստատեն

Վրաստանը և Հայաստանը ռազմավարական հարաբերություններ կհաստատեն։ Այս մասին «Ռուսթավի–2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն։ Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС–ը։

«Կարծում եմ, որ դա տեղի կունենա մոտ ապագայում»,– նշել է նա։

Նախարարի խոսքերով՝ Հայաստանի հետ ռազմավարական հարաբերությունները կդառնան այս երկրի Արտաքին քաղաքականության նոր ռազմավարության բաղկացուցիչ մասը։

Այժմ Վրաստանի ԱԳՆ-ն՝ տեղի փորձագետների մասնակցությամբ, նոր փաստաթղթեր է պատրաստում, որոնք ծրագրված են 2009–2010թթ. համար։

Վրաստանի նախորդ ռազմավարական գործընկերների թվում էին ԱՄՆ-ը, Թուրքիան, Ուկրաինան և Ադրբեջանը։ Սպասվում է, որ նրանք նույնպես կպահպանեն այդ կարգավիճակը։
tert.am

Ինչ կարծիքի եք, ինչքանով է հնարավոր Հայ-վրացական ռազմավարական հարաբերությունների հաստատումը? Եվ ընդհանրապես ինչ կարծիքի եք Հայ-վրացական հարաբերությունների մասին? Արդյոք Վրաստանը մեզ դաշնակից պետություն է, թե ոչ?

Ambrosine
07.04.2009, 17:34
Մի նորություն կարդացի ու որոշեցի թեմա բացել.

Ինչ կարծիքի եք, ինչքանով է հնարավոր Հայ-վրացական ռազմավարական հարաբերությունների հաստատումը? Եվ ընդհանրապես ինչ կարծիքի եք Հայ-վրացական հարաբերությունների մասին? Արդյոք Վրաստանը մեզ դաշնակից պետություն է, թե ոչ?
բլեֆի քաղաքականություն...

Okamigo
22.12.2009, 23:12
Հարգելի ակումցիներ ուզում եմ իմանամ թե ինչ կարծիք ունեք Հայսատան Վրաստան հարաբերությունների վերաբերյալ,ինչ մակարդակի վրա է գտնվում:
Ըստ ինձ Վրաստանը ուղղակի օգտագործում է այն փաստը, որ Հայաստանը շրջափակման մեջ է հայտվել ու որոշակի խնդիրներ ունի այդ պատճառով,միայն այն որ ինտերնետ մալուխը գալիս է Վրաստանից ու բավականին մեծ գումարով վաճառվում է,շատ ցավալի հարց է ինձ համար,քանի որ ի վերջո տուժում է վերջնական սպառողը,այսինքն մենք

Վիշապ
22.02.2010, 15:20
Թևանյանի վերլուծությունը՝
Հայ-վրացական հարաբերությունների, «նախաձեռնողականության» և այլ բաների մասին (http://7or.am/hy/news/2010-02-22/11210/)
Իմ կարծիքով տղեն նորմալ վերլուծել է, առանց ծայրահեղական էմոցիաների։ Դաշնակցականները անկյունում ներվային ծխում են…

Բիձա
22.02.2010, 19:02

Ոնց ընդիմությունն է երկրի ներսում, էնպես էլ իշխանությունը -դրսում: :ok
Նույն մեդալի երկու կողմերն են: Իսկ էությունը նույնն է, -քռչոտ, վախկոտ, կնկա մենթալիտետն է:

My World My Space
22.02.2010, 22:59
ինձ գիտեք ինչն ա հետաքրքրում, որ ջավախքի հարցում մեր ղեկավարության սիրային խաղերը (предворительные ласки) ամենամեծ օգուտն են բերում թուքերին ու ադրբեջանցիներին: Եթե վրացիք էլ չեն հասկացել դա ապա պետք ա ակնարկել: եթե հայերը քչանում են Ջավախքում, դրանից օգտվում են հարևան ադրբեջանաբնակ տարածքները` Դմանիսը,Մարնեւոլը և այլն, և կարս-ախալքալաք-բաքու երկաթուղու բացումը փաստորեն միավորելու է թուրքիային ու ադրբեջանին , մենք լրիվ շրջափակվում ենք,իսկ Վրաստանը դառնում ա մի բուռ.....

46259

նեց որ հիմիկվանից վրացիների հետ մի բան մտածել ա պետք.....

Բիձա
22.02.2010, 23:43

Զուտ տեսականորեն;
1-Վրացիների հետ լավագույն դեպքում գինի է պետք խմել, այլ ոչ թե մտածել:
2-Մտածել պետք է առանձին, եթե իհարկե մեզանում մտածելու օրգանը դեռ կա:
3- Մինչև այդ լուրջ հարցի մասին մտածելն էլ, պետք է հազար ու մի ներքին հարցի մասին մտածել, հետո դրանք կարգի գցել, ու հերթը նոր կհասնի վրացականին:
Իմ կարծիքով բացի առաջինից /այն էլ limited/, այլ գործողությունները մեզ հասու չեն:
Հետևաբար-սաղ ուրախ, չաղ ու բախտավոր:

Javakhk
09.03.2010, 07:31
My World My Space, ճիշտ ուղղությամբ եք նայում: Ջավախքում հիմա ոչ թէ միայն լոկալ "ջավախքցիական" խնդիր կա, այլ Կովկասւմ Հայաստանի աշխարհաքաղաքական ապագայի խնդիր: Ջավախահայության անընդհատ թուլացումը մի կետից սկսած բերում է եւ ողջ Հայաստանի թուլացման, քանի որ Ջավախք+Բորչալու գծով Թուրքիան "միջանցք" է ստանում դեպի Ադրբեջան, որով ոչ միայն հյուսիսից շրջափակում է Հայաստանը, այլեւ մեծապես նվազեցնում է Հայաստանի դերը որխես պատվարի Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ:

2011 թվից սկսած Թուրքիան Ջավախք+Բորչալու գծով բարձրորակ ավտոճանապարհ կունենա Ադրբեջանի հետ Հայաստանի "գլխավերեւով" (ավելի բարձրորակ, քան Երեւան-Սեւան մայրուղին է): Թուրքիայից մինչեւ Բորչալու (Վրաստանի թրքաբնակ հատվածը) միայն 35 կիլոմետր է: Իրենց այսելով այս գարնանից վերսկսելու են նաեւ Կարս-Ախալքալաք-Թիֆլիս երկաթուղու շինարարությունը:

> նեց որ հիմիկվանից վրացիների հետ մի բան մտածել ա պետք.....

Իհարկե պետք է: Բայց վրացիներ ուշադրությունը 120% կոնտրոնացված է Ռուսաստանի հետ հակասության վրա: Ամեն ինչին նայում են յդ պրիզմայով...

Adriano
09.03.2010, 13:34
Մի նորություն կարդացի ու որոշեցի թեմա բացել.

Ինչ կարծիքի եք, ինչքանով է հնարավոր Հայ-վրացական ռազմավարական հարաբերությունների հաստատումը? Եվ ընդհանրապես ինչ կարծիքի եք Հայ-վրացական հարաբերությունների մասին? Արդյոք Վրաստանը մեզ դաշնակից պետություն է, թե ոչ?

Այո, կարծքում եմ համենայն դեպս Հայաստանը Վրաստանին համարում է ռազմավարական գործընկեր: Հենց միայն այն փաստը, որ Վրաստանը միակ երկիրն է, որի հետ ունենք ամենամեծ բաց սահմանը արդեն իսկ վկայում է նրա մասին, որ մենք ռազմավարական հարևաններ ենք: Հայաստանը կարող է նաև իր ուրույն դերն ունենալ ռուս-վրացական կոնֆլիկտում, որպես ռուսաստանի ամենամոտիկ դաշնակիցը կովկասում, այս տեսանկյունից մենք էլ ռազմավարական գործընկեր ենք ընկալվում Վրաստանի համար, բացի այդ Վրաստանը հիմա նաև սահմանների խնդիր ունի:

Lion
28.09.2011, 20:46
Կուզենայի լսել մարդկանց ու հատկապես Artgeo-ի կարծիքը այս հոդվածի վերաբերյալ -

http://forum.hayastan.com/index.php?s=&showtopic=7832&view=findpost&p=955544

Tig
30.11.2011, 10:28
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=-ZtJ7tqMo50