PDA

Դիտել ողջ տարբերակը : Ապահովագրություն



Artgeo
07.04.2009, 08:55
Զարգացած երկրներում բնակչության ճնշող մեծամասնությունը ապահովագրված է: Ապահովագրված են նաև մեքենաները: Վճարելով ամեն ամիս որոշակի «կոպեկներ», բնակչությունը հնարավորություն է ստանում անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ, որոշ դեպքերում նաև բավականին թանկարժեք բուժ. օգնություն ստանալ:
Որոշ երկրներում ապահովագրությունը պարտադիր է:

Ինչպիսի՞ն է ձեր վերբաերմունքը ապահովագրությանը: Որքա՞ն եք դուք պատրաստ վճարել առողջության ապահովագրության համար:

ministr
07.04.2009, 10:07
Առողջության համար արժի.. չնայած ասեմ էդ հոգնածներից մինչև գումար ես պոկում հրաժեշտ ես տալիս որոշակի թվով նյարդային բջիջների:
Իսկ մեքնենաների ապաովագրությունը մյուս տարվանից դառնալու է պարտադիր: Դրա համար ով ունի հիմիկվանից մտածեք. որ հետո հերթերից խուսափեք: Մեկ էլ մի նորություն էլ կա, որ այն ապահովագրական ընկերությունները, ում կանոնադրական կապիտալ 1.5մլրդ դրամից քիչ է փակվելու են: Դրա համար հիմա դեմպինգային քաղաքականություն են վարում, շատ էժան ապահովագրում են: Դրանց չխաբնվեք, լավ բանն էժան հազվադեպ ա լինում: