PDA

Դիտել ողջ տարբերակը : Ապաշխարություն...



Hrayr
07.04.2009, 08:10
Ի՞նչ է ապաշխարհությունը, ե՞րբ է այն սկսվում և ի՞նչ հետևանքներ է ունենում....

Խնդրում եմ թեման չաղավաղել ու թեմաից դուրս գրառումներ չանել, խնդրում եմ.......

ars83
07.04.2009, 16:13
Ի՞նչ է ապաշխարհությունը, ե՞րբ է այն սկսվում և ի՞նչ հետևանքներ է ունենում....

Խնդրում եմ թեման չաղավաղել ու թեմաից դուրս գրառումներ չանել, խնդրում եմ.......

Ծավալուն թեմա է, լավ բացատրված և վերլուծված է Հայ Առաքելական Եկեղեցու Քրիստոնեականում.
http://araratian-tem.am/media/Miqelyan%20Kristoneakan.pdf (գլուխ ԽԳ)

Մի քանի մեջբերում.


Ապաշխարությունը զղջման հետևանքն է. ապաշխարությամբ մենք խնդրում ենք Ս.Հոգու օգնությունն, որով տեսնում ենք մեր մեղավորությունն ու առաքինական անզորությունն և ապա Աստուծո արդարությունն ու սրբությունը, այնուհետև ողբում ենք առաջինների վրա և դիմում դեպի երկրորդը:


Ապաշխարության հիմնական սկզբունքն է մեղանչականության խոստովանությունը. եթե, ինչպես ասացինք, մեղավորը չխոստովանե, հանձն չառնե ու չգիտակցե, որ ինքը մեղավոր է, նա զղջացած չէ և չի կարող թողություն ստանալ:


Ապաշխարության թողություն ստանալուց հետո հավատացյալը դիմում է Քրիստոսի մեղսաքավիչ ու կենդանարար մարմնի և արյան հաղորդության, որով նա զինավառվում է ճշմարիտ պատերազմի ընթացքը վերսկսելու համար:

Հ.Գ. Հրայր ջան, «ապաշխարությունը» գրվում է առանց հ-ի:

Karina
10.05.2009, 01:37
Հունարեն ապաշխարհությունը հնչում է "մետանորենս", որն ունի 4 նշանակություն.

1. մտափոխվել
2. որոշում կայացնել
3. շրջվել հին էությունից
4. հետ վերադառնալ

ars83
11.05.2009, 00:28
Հունարեն ապաշխարհությունը հնչում է "մետանորենս", որն ունի 4 նշանակություն.

1. մտափոխվել
2. որոշում կայացնել
3. շրջվել հին էությունից
4. հետ վերադառնալ

Ըըը... հունարենում ընդհանրապես «մետանորենս» բառ չկա: Ճիշտ բառն է՝ մետանոյա, հունարեն՝ μετάνοια:
http://en.wikipedia.org/wiki/Metanoia
http://ru.wikipedia.org/wiki/Метанойя

«Մետանորենս» տարբերակը ԿԽ կազմակերպության ղեկավար պր-ն Արթուր Սիմոնյանի (ակնհայտորեն սխալ) տարբերակն է: Մի քանի անգամ նկատել եմ, որ վերոհիշյալ պարոնի՝ տարբեր լեզուներից ունեցած գիտելիքը և այն ներկայացնելու ապլոմբը խիստ չեն համապատասխպանում միմյանց:
Մասնավորապես, հիշում եմ, ինչպես եբրայերենի և արամեերենի մեծ գիտակ հարգարժան պր-ն Սիմոնայանը իր «Ընտանիք» թեմայով սեմինարի ընթացքում կոչ էր անում նրանց, ովքեր ունեն ռուսերեն (կամ հայերեն թարգմանություններից մեկը, հիմա լավ չեմ հիշում) Աստվածաշունչ, ջնջել այնտեղից «Երգ Երգոցի» խոսքերից մեկում հանիպող «սխալ թարգմանված բառը» և գրել «ճիշտը»:
Դա այն դեպքում, որ մարդը ռուսերեն խոսելիս թույլ է տալիս ակնհայտ քերականական սխալներ (գոյականների սեռը, հոլովումը, բայերի ժամանակները), իսկ հայերեն խոսելիս երբեմն չի տարբերում ապաշխարելը մեղանչելուց: :think

Vaho
14.05.2009, 18:36
Ժողովուրդ ջան ես չեմ հասկանում ստեղ խոսքը գնումա, թե ինչ է ապաշխարությունը երբա այն սկսվում և ինչ հետեվանքներ է թողնում, իսկ դուք քննարկում եք թե ապաշխարել բառը որտեղիցա եկել, Հունարեն ինչ ա նշանակում: Այ մարդ հայերեն նշանակումա ապաշխարություն և վերջ ելի: Սաղս ել կարանք գրքերից ու ինտեռնետից փնտրել ու գտնել թե որ բառը ինչա նշանակում բայս ստեղ էտի էտքան կարեվոր չի, ստեղ կարեվորա այն, որ ինչ է նշանակում ապաշխարել:
Հոգեվորները ասում են ապաշխարիր որ փրկվես, այսինքն ինչ պետքա անել որ դա լինի ապաշխարել, այ սրա մասին պետք է խոսել:

ars83
14.05.2009, 18:47
Ժողովուրդ ջան ես չեմ հասկանում ստեղ խոսքը գնումա, թե ինչ է ապաշխարությունը երբա այն սկսվում և ինչ հետեվանքներ է թողնում, իսկ դուք քննարկում եք թե ապաշխարել բառը որտեղիցա եկել, Հունարեն ինչ ա նշանակում: Այ մարդ հայերեն նշանակումա ապաշխարություն և վերջ ելի: Սաղս ել կարանք գրքերից ու ինտեռնետից փնտրել ու գտնել թե որ բառը ինչա նշանակում բայս ստեղ էտի էտքան կարեվոր չի, ստեղ կարեվորա այն, որ ինչ է նշանակում ապաշխարել:
Հոգեվորները ասում են ապաշխարիր որ փրկվես, այսինքն ինչ պետքա անել որ դա լինի ապաշխարել, այ սրա մասին պետք է խոսել:

Համաձայն եմ՝ էականը նշանակությունն է, այլ ոչ ծագումնաբանությունը: Ես պարզապես անգրագիտությունն եմ ուղղել (Կարինայի նման ես էլ այդ տարբերակն եմ լսել ԿԽ-ում):
Բայց բերված չորս կետերն էլ, թեև մտնում են ապաշխարության ընթացքի մեջ, բավարար չեն: Օրինակ, բացակայում է բարի/առաքինի գործեր գործելու պահանջը, ինչն ապաշխարությունը կարող է վերածել ընդամենը անօգուտ խոստովանության:

Monk
16.05.2009, 19:12
Մոդերատորական. Թեմայից դուրս գրառումները ջնջվել են:

nune'
18.05.2009, 14:21
Լավ թեմայա, պետքա անընդհատ ապաշխարել, քանի որ մենք ամեն օր մեղք ենք գործում, պետքա հասկանալ էդ ու զղջալ.....
չգիտեմ, մենք շատ մեղսավոր ենք է..ախր...պետքա անընդհատ ապաշխարել......

Hrayr
20.05.2009, 18:54
Ամեն օր չեն ապաշխարում, ապաշխարությունը մի անգամ պետք է տեղի ունենա, ապաշխարելը դա աշխարհայացքի փոփոխություն է, այլ ոչ թե մեր սիրելի Արսի ասած առաքինի գործ գործելը։ Իրոք ապաշխարած մարդն առաքինի կյանք է վարում, բայց դա չի նշանակում որ առաքինի կյանք վարողն ապաշխարել է։
Ասում է մեռած գործերից ապաշխարելով,այսինքն նրանցից դառնալով,եթե մի բանից դառել ես ինչպես կարող ես մյուս օրն էլ դառնալ,նշանակում է նորից գնացել ես փսխածին։ Լավ շատ չերկարացնեմ, խնդրում եմ գրեք ձեր կարծիքները...

ars83
21.05.2009, 15:27
Ամեն օր չեն ապաշխարում
միայն ինքնախաբեությամբ զբաղվածները:


ապաշխարությունը մի անգամ պետք է տեղի ունենա, ապաշխարելը դա աշխարհայացքի փոփոխություն է,
Սա նշանակում է, որ մարդու կյանքում կա մի պահ, երբ նա ունակ է միանգամից ձևավորելու այնպիսի մի աստվածահաճո աշխարհայացք, որը ոչ լրացման, ոչ կատարելագործման կարիք չունի:
«Վայրկենական փրկության» քարոզների՞ց է, հավանաբար: :think


այլ ոչ թե մեր սիրելի Արսի ասած առաքինի գործ գործելը։
Ճշմարտապես ապաշխարած մարդն առաքինի գործեր չգործելու անընդունակ է, քանի որ դա դառնում է իր էության մի մասը: Այդպես չէ՞ ասում նաև առաքյալը.
Ամէն ոք, ով Աստծուց է ծնուած, մեղք չի գործում, որովհետեւ Նրա սերմը մնում է նրա մէջ. չի էլ կարող մեղանչել, որովհետեւ Աստծուց է ծնուած։ (Ա Հովհ. Գ 9)


Իրոք ապաշխարած մարդն առաքինի կյանք է վարում, բայց դա չի նշանակում որ առաքինի կյանք վարողն ապաշխարել է։
Երևի, ցանկանում եք ասել, որ առաքինի կյանքն ինքնին բավարար չէ մեղքից փրկության համար: Համամիտ եմ: Բայց ապաշխարությունն առանց առաքինի գործերի առավել ևս անիմաստ է: Նորից կրկնեմ առաքյալին.
Եղբայրնե՛ր իմ, օգուտն ի՞նչ է, եթէ մէկն ասի, թէ հաւատ ունի, սակայն հաւատն արտայայտող գործեր չունենայ։ Միթէ հաւատը նրան կը կարողանա՞յ փրկել։ Եթէ մի եղբայր կամ քոյր մերկ լինեն կամ օրուայ ուտելիքի կարօտ, եւ ձեզնից մէկը նրանց ասի՝ «Գնացէ՛ք խաղաղութեամբ, տաքացէ՛ք եւ յագեցէ՛ք», եւ դուք նրանց չտաք մարմնին անհրաժեշտ բաները, ի՞նչ օգուտ է։ Նոյնպէս եւ հաւատը. եթէ նա գործեր չունի, առանձինն մեռած է։ (Հակ. Բ 14-17)


Ասում է մեռած գործերից ապաշխարելով,այսինքն նրանցից դառնալով,եթե մի բանից դառել ես ինչպես կարող ես մյուս օրն էլ դառնալ,նշանակում է նորից գնացել ես փսխածին։
Հեչ չի՞ պատահում նման բան: Ինձ հետ պատահել է: Կասեք՝ ուրեմն նորմալ չես ապաշխարել: Միգուցե: Ու ի՞նչ են անում նման դեպքերո՞ւմ: Երևի թե, կրկին ապաշխարում են:

Monk
26.05.2009, 17:42
Ես նկատեցի, որ թեմայում կարծես թե շփոթ կա դարձի գալու և ապաշխարելու միջև: Մարդ կարող է մեկ անգամ դարձի գալ, բայց ասել թե, մեկ անգամ ապաշխարում ես ու վերջ, նույն է, թե այլևս մարդ դադարում է մեղք գործելուց: Բայց բոլորս էլ գիտենք, որ ցանկացած մարդ, մեծ կամ փոքր չափով, շարունակում է մեղանչել: Մեղքն է, որ մեզ բաժանում է Աստծուց, և մեղքից մաքրվելով է, որ կրկին կարող ենք մոտենալ Աստծուն: Սուրբ Գիրքը պատգամում է, որ մեղքի պատճառով եղավ մարդու անկումը, իսկ <մեղքի վարձը մահն է>: Այո, Քրիստոս փրկագնեց մարդուն մահվանից,և մարդու` նախնական` ադամական մեղքից մաքրվելը Մկրտությամբ է, որով մարդ վերստին ծնունդ է առնում իբրև նոր մարդ, բայց մարդն ամեն քայլափոխի շարունակում է կրկին ընկնել մեղքի մեջ: Անգամ Պողոս առաքյալը գրում է, որ ոչ թե կարողանում է անել այն, ինչ նա անվանում է հոգու օրենք, այսինքն` զերծ մնալ մեղքից, այլ այն, ինչ իր կամքին հակառակ է և մարմնի օրենքն է: Քրիստոնյայի ողջ կյանքը պայքար է մեղքի դեմ, և միայն այդ պայքարում հաղթողներն են արժանանանում սրբության լուսապսակին: Եկեղեցին իր 7 խորհուրդների մեջ ներառել է Ապաշխարհության խորհուրդը: Խորհուրդի սկիզբը մեղքի գիտակցումն է, ապա` զղջումը և չմեղանչելու հաստատակամ որոշումը: Հաջորդ հանգրվանն արդեն մեղքի խոստովանությունն է` ընդհանրական կամ անհատական, որին հետևում է հատուցումը: Ի վերջո ն լինում է արձակումը, որից հետո միայն մարդը կարող է մոտենալ Ս. Հաղորդությանը: Շատերը մտածում են` դե մեղանչենք, հետո կապաշխարհենք և Աստված կների մեզ: Ոչ, հենց նման մտայնությունն արդեն մեծ մեղք է, և հենց առաջին հերթին այդ մեղքից պետք ձերբազատվել: Այդ պրիմիտիվ տունտունիկը միայն ինքնախաբեություն է, իսկ Աստծուն խաբել չես կարող:

Կարապետ
02.07.2009, 15:59
Լավ թեմայա, պետքա անընդհատ ապաշխարել, քանի որ մենք ամեն օր մեղք ենք գործում, պետքա հասկանալ էդ ու զղջալ.....
չգիտեմ, մենք շատ մեղսավոր ենք է..ախր...պետքա անընդհատ ապաշխարել......

Եթե մարդ զղչում է իր մեղքերի համար դա շատ լավ է, բայց դրա հետ մեկ տեղ պետք է պահել 10 պատվիրանները և անյնպիսի գործեր անել, որ Ածտծուն հաճելի լինի

Հույս, Հավատք և Սեր (http://hawatk.com)

Ես հավատում եմ Սուրբ Եռյակին (Հայր, Որդի և Սուրբ Հոգի), որովհետև շատ հրաշքներ է արել ինձ համար

Hrayr
17.07.2009, 14:33
Ապաշխարել դա հավատքի ու մտքի փոփոխություն է նշանակում, իսկ այդ փոփոխությունը մեկ անգամ պետք է լինի, չի կարելի ամեն օր փոխել միտքը կամ երկմիտ լինել......
Երբ մեղք ես գործում իրավ պետք է զղջալ, իսկ ապաաշխարել պետ է հիմնովին, մեկ անգամ և ընդմիշտ։

Second Chance
17.07.2009, 14:39
Ապաշխարել դա հավատքի ու մտքի փոփոխություն է նշանակում, իսկ այդ փոփոխությունը մեկ անգամ պետք է լինի, չի կարելի ամեն օր փոխել միտքը կամ երկմիտ լինել......
Երբ մեղք ես գործում իրավ պետք է զղջալ, իսկ ապաաշխարել պետ է հիմնովին, մեկ անգամ և ընդմիշտ։
Ընդհանրապես ապաշխարհություն է 2 տեսակ է լինում:
Մեկ անգամ երբ ընդունում ենք մեր մեղավորությունը Աստծո առաջ , զղջում ու ապաշխարհում ենք բոլոր մեղքերի համար:
Բայց նաև ապաշխարհում ենք մեր բոլոր "ընթացքիկ" մեղքերի համար որովհետև անընդհատ դրա կարիքն ունենք: Իսկ դա միանգամից չի լինում, որովհետև միանգամից կատարյալ չենք դառնում:

Կարճ ասած. ապաշխարհությունը և պահ է և ընթացք:

Hrayr
17.07.2009, 14:55
Ան ջան թույլ տուր չհամաձայնել, ասում է տես թե որտեղից ընկեր, ել ապաշխարի, այո փոխվել էր հավատքը, իսկ Աստծուց ծնվածի մասին ասում է մեղք չի գործում, բայց գիտենք որ շատ նգամ ենք ընկնում, ապաշխարելն ու զղջալն իրարից տարբեր են։
Ապաշխարել նշանակում է հավատալ որ կյանքն Աստծո մեջ է ու առանց Աստծո կյանք չկա.

Մհեր 78
13.09.2009, 00:59
Ի՞նչ է նշանակում ապաշխարություն և ինչի՞ց ապաշխարել[

Հունարեն բնագրում «ապաշխարել» խոսքը ուղղակի «դառնալ» բայն է, որը նշանակում է ինչ-որ կետից 180օ շրջվել դեպի մեկ ուրիշ կետի:
Դառնալ արտահայտությունը գործածված է նաև Աստծուն դառնալու հարցում, որը հայերեն թարգմանության մեջ շատ տեղերում «ապաշխարություն» արտահայտությամբ է գրված: Եզեկ.14:6; 33:11; Գործք.3:19,26; 26:18;
Այսպիսով, ապաշխարել նշանակում է չար խորհուրդներից և գործերից հրաժարվել ու հոժարվել Աստծո կամքին` այն մտքերին ու խորհուրդներին, որոնք Աստծուն են հաճելի: Ես.55:6,7;
Եբ.6:1-ում նշված «մեռած գործերից ապաշխարություն» արտահայտությունը նշանակում է` «մեռած գործերից» հրաժարվել և դառնալ դեպի Աստված: Այդյոք ի՞նչ է նշանակում «մեռած գործ»: Օրինակ` երբ ասում ենք մեռած ծառ կամ մեռած մարդ, հասկանում ենք, որ նրանում կյանք չկա` կյանքի հետ այդ մեռածը չի կարող որևէ կենդանի հաղորդակցություն ունենալ, ինչպես նաև` մեռած լինելը տանում է ապականության, փչացման, նեխման և քայքայման: Այսպես էլ «մեռած գործերը» ոչ միայն անօգուտ են, այլ, միևնույն ժամանակ, վնասակար են: Այդ գործերի մեջ կյանք չկա և դեռ ավելին` այդ գործերը մարդուն տանում են ապականության, քայքայման և փչացման: Սուրբ Գրքում այս գործերը նաև կոչվում են անպտուղ գործեր: Այժմ այդ մեռած գործերը կուսումնասիրենք երեք ենթաբաժիններով.
Ա. Մեղքի գործեր
Բ. Օրենքի գործեր` փրկվելու նպատակով
Գ. Սովորությունների / ավանդությունների գործեր

Ա. Մեղքի գործեր
Շատերը մեղանչելով մտածում են, թե «սա է կյանքը»: Ցավոք, այս մտածողության տեր մարդիկ խաբված են: Մեղք գործելը կյանք չէ, հակառակը, մեղքը իրեն ունեցողին մատնում է ապականության, քայքայման և փչացման` մահվան: Հռ.6:21-23; Գաղ.5:19-21; Եփ.5:11,12;

Բ. Օրենքի գործեր` փրկվելու նպատակով
Գործեր, որոնք Աստծո Օրենքի պահանջն է: Մարդիկ, այդ պահանջը կատարելով, ուզում են արդարանալ և փրկվել: Ոմանք էլ այս գործերն են համարում, թե «սրանով է կյանքը», սակայն մենք գիտենք, որ Օրենքով ոչ մի մարդ չի կարող արդարանալ և փրկվել: Գաղ.3:10,11;
«Մեղքի գործերը» և «Օրենքի գործերը» իրենց բնույթով իրարից խիստ տարբերվում են: «Մեղքի գործերը» անիրավություն են և պիղծ, իսկ «Օրենքի գործերը» իրավունք են և սուրբ: Մեղք գործելը մարդուն հասցնում է դատաստանի, ավերման և մահվան: Իսկ Օրենքի պատվիրանի համեմատ գործելը մարդուն բացահայտում է, որ նա չի կարող պատվիրանը պահել, քանի որ անկարողության պատճառով խախտում է իրավունքը, ուստի ոչ թե պիտի կյանք ունենա, այլ պիտի դատապարտվի, ավերվի և կործանվի:
Օրենքը նման է մի բռնցքամարտիկի, որը մարդկության հետ պայքարի է դուրս եկել և անհաղթելի է, և նրա ամեն հարվածներն էլ մահացու են: Եւ եթե մեկը նրա առջև կանգնի և նրանից թույլ լինի, կմեռնի, որովհետև նրա հարվածը մահացու է: Այս Օրենքի առջև կանգնելով` մարդը ընդամենը իրեն տեսնում է թույլ, մեղավոր և մահվան դատապարտված: Սրա համար Աստված մարդու փրկությունը ոչ թե թողեց Օրենքը կատարելու հիման վրա, այլ փրկությունը ձրի է շնորհում նրանց, ովքեր հավատում են Տեր Հիսուս Քրիստոսի փրկարար գործին: Գաղ.2:16;
Ուրեմն, նրանք, ովքեր Օրենքը կատարելով են ուզում փրկվել, չեն փրկվի, այլ կբացահայտվի, որ մահվան են դատապարտված:
2Կոր.3:6,7-ում Օրենքը կոչված է «մահվան օրենք», այսինքն նրա հայտնությունով մարդը իրեն տեսնում է, որ մահվան է դատապարտված: Հեևաբար` մենք չենք կարող Օրենքի գործերով արդարանալ ու փրկությանը հասնել, այլ, հակառակը, կգնանք մահվան: Հռ.7:9,10;
Այսպիսով, Օրենքի գործից ապաշխարել նշանակում է` հրաժարվել Օրենքի պահանջը կատարելու միջոցով ձգտել փրկության, այլ փրկվելու համար պետք է Քրիստոսին հավատալ և փրկվելուց հետո նրա շնորհած կարողությունով ապրել մաքուր կյանք:

Գ. Սովորությունների / ավանդությունների գործեր
Գործեր, որոնք կատարվում են մարդկային ավանդությունների ու սովորությունների համաձայն և ոչ թե Քրիստոսի վարդապետության պես: Կող.2:8;
Այս տեսակ գործերը նույնպես չեն կարող մարդուն կյանք և փրկություն տալ, որովհետև դրանք Աստծո տված ճանապարհները չեն, ուստի նման ավանդությունների համար մարդիկ դատապարտելի են` Օրենքն ու պատվիրանը փոխելու պատճառով: Նրանք, ովքեր Աստծո խոսքին ավելացում կամ պակասեցում կանեն, կդատապարտվեն: Հայտ.22:18,19;
Տեր Հիսուսը հանդիմանում էր փարիսեցիներին, որ իրենց հնարած պատվիրաններն էին սովորեցնում ժողովրդին, որ հենց դրա համար էլ նրանք դատապարտելի էին: Ես.29:13; Մրկ.7:5-9;
Ովքեր պատվիրաններ են հնարում` որևէ բան ավելացնում, կամ պակասեցնում, նրանք անարգում են Աստծո իմաստությունն ու գիտությունը` որպես թե Աստված չի հասկացել, իսկ իրենք կուղղեն: Ես.24:5,6; Կող.2:8,16-23;
Աստծուն ծառայելու համար մարդկանց հնարած կանոններն ու պատվիրանները Աստծո դեմ են, քանի որ Աստված պետք է այնպես պաշտվի, ինչպես ինքն է ուզում, ոչ թե` ինչպես մենք: 2Տիմ.2:3-5; Եբ.12:28;
Ուրեմն, ովքեր ուզում են ավանդությունների գործերով ապրել, կվնասվեն, որովհետև դրանք մեռած գործեր են և Աստծո կողմից էլ` դատապարտված:

http://www.houseofgod.am/Arm/html/33%20daser/10.apashxarytun.html