PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչպիսի՞ն պիտի լինի տղան

Artgeo
07.04.2009, 00:19
Այ սենց հարց: Կա տարածված կարծիք, որ աղջիկները մկանոտ տղաների են սիրում: Տե՞նց ա: Լուրջ, ասենք, տղան, որ պարապի, կարո՞ղ ա ձեր սիմպատիային արժանանա: Կամ ասենք, որ մկանոտ լինի, հենց սկզբից սիմպատիայով կնայե՞ք: :think

Enigmatic
07.04.2009, 00:22
օրինակ ինձ երբեք դուր չեն եկել մկանոտ տղաները,բայց դե միշտ ել հաճելի ա որ պարապածա չափի մեջ,ավելի սիմպոյա դառնում էլի,իմիջայլոց արդեն Երևանում զգացել եմ որ տղաները էտ առումով սկսել են իրանց լավ հետևել:)

Dayana
07.04.2009, 00:32
:{
լավ էլի...

Աչքերուն մեգը գաբուդ ըլլա, մյուսը` գանաչ ըլլա, մազերուն գեսը խառը գանաչի ըլլա...
թարգեք էլի էս ստանդարտացումները: Գոնե դու Արթ, ախր եվրոպամետ տղա ես: Մարդը, անկախ սեռից ու տարիքից, պիտի լինի նենց ոնց որ ինքը կա, ու հենց տենց դուր գա նրան` ում պիտի դուր գա ու վերջ: Թե չէ մկանոտ, չմկանոտ, բոյով, կոլոտ, չաղ, նիհար, գանգուր, չգիտեմ ինչ... էդ լրիվ ավելի քան երկրորդական բաներ են:

Հ.Գ. Կարող եք հանգիստ ջնջել գրառումս եթե օֆտոպա, բայց մեկա սենց "մարմնաչափական" թեմաներից արդեն հոգնել եմ:

One_Way_Ticket
07.04.2009, 00:46
Եթե տղամարդը ավելի կարևոր չափանիշներով (խելացի է, կյանքում հաջողակ է, վճռական է) սիմպատիա է առաջացնում, ապա լավ ֆիզիկական տվյալները կարող են գեղեցիկ լրացում հանդիսանալ նրա համար։ Իսկ եթե այդ ավելի կարևորները չկան, մկանուտ կազմվածքը արդեն էֆֆեկտ չունի։

Վերը նշվածը վերաբերվում էր այն դեպքին, երբ աղջիկը տղային արդեն ճանաչում է։ Նոր ծանոթանալիս, դա կախված է ծանոթության վայրից և հանգամանքներից։ Եթե աղջիկը, ասենք, սպորտզալ կամ լողավազան է այցելում, բնականաբար նրա ուշադրությունը առաջին հերթին գրավում են մկանուտ տղաները։ Իսկ, օրինակ, թանգարանում կամ կոնսերվատորիայում ծանոթանալիս, ֆիզիկական կազմվածքը դժվար թե նշանակություն ունենա։

Rhayader
07.04.2009, 00:51
Դուք լինեք ձեր ստերեոտիպները:

Sedulik
07.04.2009, 09:15
Այ սենց հարց: Կա տարածված կարծիք, որ աղջիկները մկանոտ տղաների են սիրում: Տե՞նց ա: Լուրջ, ասենք, տղան, որ պարապի, կարո՞ղ ա ձեր սիմպատիային արժանանա: Կամ ասենք, որ մկանոտ լինի, հենց սկզբից սիմպատիայով կնայե՞ք: :think

Առաջնությունը չեմ տալիս մկաններին,բայց առաջին հայացքից գրավիչ ա::hands:hands:ok

Nun ...
07.04.2009, 09:25
Արթ? Էլի սկսեցի~ր
Նիհարելուդ գռազի ժամկետը մոտենումա, թեմա ես բացում :D

Ինձ համար ազդեցիկ կարող են լինել մարդու աչքերն ու ձայնը, տեսքը երկրորդական է:
Մարդիկ կան, տեսնում ես, ընդհանրապես չես ուզում առնչություն ունենալ: Որոշ ժամանակ անց մինչև ականջներդ սիրահարվում ես իրա մարդկային հատկանիշներին ու արժանիքներին:

Կարևոր չի պարապած-չպարապածը, ավելի թանկ ու կարևոր արժանիքները մարդու մեջ են լինում, ոչ թե հաստ բիցեպսներում, կամ մկանոտ թութուզում :oy :D

ministr
07.04.2009, 10:03
Դոդ գլուխ, կրեատին կերած, մկաններ ուռացրածի մեջ հետաքրքրություն դժվար թե գտնեն:
Իսկ եթե նորմալ, զարգացած տղայա, պլյուս դրան էլ չափի մեջ պարապած դա հաստատ չի խանգարի: Ինձ տենց ա թվում բայց աղջիկներն ավելի լավ կիմանան հաստատ :)

Moon
07.04.2009, 10:09
Զզվում եմ էն բոդիբիլդինգոտ տղաներից, յուղը քսում են ջանները, որ ավելի զզվեմ։:[
Փեդերն էլ անկապ են, ճլե...
Այ մարդ, մարդը մարդ լինի։

ivy
07.04.2009, 10:14
Այ սենց հարց: Կա տարածված կարծիք, որ աղջիկները մկանոտ տղաների են սիրում: Տե՞նց ա: Լուրջ, ասենք, տղան, որ պարապի, կարո՞ղ ա ձեր սիմպատիային արժանանա: Կամ ասենք, որ մկանոտ լինի, հենց սկզբից սիմպատիայով կնայե՞ք: :think

Մկան, անմկան... իմ համակրանքը անատոմիական դետալների հետ կապ չունի:
Եթե տղան քեզ նման լինի` բոլոր իմաստներով, անպայման կարժանանա իմ սիմպատիային: :)
Ինչ վերաբերվում է տարածված կարծիքին, ապա դա այդքան էլ չի համապատասխանում իրականությանը: ;)

Economist
07.04.2009, 10:57
Չգիտեմ ոնց, բայց իմ համար անտանելի կլինի, որ իմ կողքով քայլողը մի հատ ծուռտիկ լինի: Մի անգամ ընկերուուս հետ երևակայություններիս զոռ էինք, տվել ու երբ էս նկարագրեցի իմ ,այսպես ասած, իդեալին, ընկերուհիս ասեց. Չէ՛, Թամար քեզ մի հատ ազնվական ձի ա պետք:D:D

John
07.04.2009, 11:37
Դե~, իմ պահով ասեմ' պարապած չեմ, բայց ֆիզիկական աշխատանքից չփախցելու շնորհիվ վատ չի տեսքս (թե՞ Վատ ա' ինձ հույս եմ տալիս), ակումբի հանդիպումներից մեկում էլ մենակ Դոն Երոյի բազուկն էր իմ բազկից ուժեղ ;-) ինչքանով ա արտաքինս սիմպացիա առաջացնում չգիտեմ, բայց ես դ ժգոհ չեմ

yeghishes
07.04.2009, 14:42
Այ սենց հարց: Կա տարածված կարծիք, որ աղջիկները մկանոտ տղաների են սիրում: Տե՞նց ա: Լուրջ, ասենք, տղան, որ պարապի, կարո՞ղ ա ձեր սիմպատիային արժանանա: Կամ ասենք, որ մկանոտ լինի, հենց սկզբից սիմպատիայով կնայե՞ք: :think

Կարծում եմ դա ուղղակի մարդկանց մոտ նստած կարծիք ա որ տղամարդը պետք է մկանոտ լինի, չեմ կարծում թե դա այդքան կարևոր ա, ինչպես ասում են մարդս մարդ լինի, մնացածը արտաքինի հետ կապված կարելի է փոխել

Չիպ
07.04.2009, 15:31
Ինձ համար ազդեցիկ կարող են լինել մարդու աչքերն ու ձայնը

Իմ մոտ էլ ա տենց… Սիմպատիաս միանգամից բռնում են նեղ ու սև աչքեր ունեցոխ տղաները;)

Այ սենց հարց: Կա տարածված կարծիք, որ աղջիկները մկանոտ տղաների են սիրում: Տե՞նց ա: Լուրջ, ասենք, տղան, որ պարապի, կարո՞ղ ա ձեր սիմպատիային արժանանա: Կամ ասենք, որ մկանոտ լինի, հենց սկզբից սիմպատիայով կնայե՞ք: :think

խաբել են քեզ Արթ ջան, :D սաղ աղջիկները չէ, որ սիրում են մկանոտ տղաներին: Դե հաճելի ա երբ տղան պարապածա լինում, բայց ոչ նենց, որ ուժը հելնի իրան ուտի…
Կոնկրետ իմ սիմպատիան տղան կարողա արժանանա վերևում արդեն նշել եմ, աչքերի, ձայնի մեկել շարժուձևի միջոցով;)

Ֆրեյա
07.04.2009, 18:04
Այ սենց հարց: Կա տարածված կարծիք, որ աղջիկները մկանոտ տղաների են սիրում: Տե՞նց ա: Լուրջ, ասենք, տղան, որ պարապի, կարո՞ղ ա ձեր սիմպատիային արժանանա: Կամ ասենք, որ մկանոտ լինի, հենց սկզբից սիմպատիայով կնայե՞ք: :think

Արտ, քանի սպորտզալ կա Երևանում?
Քո կարծիքով, եթե մկանոտ տղաներից աղջիկները զզվեին, այդ սպորզալերը վաղուց փակված չէին լինի?
Ու համ էլ, չի կարող միայն մեկ գործոնը /արտաքինը/ վճռորոշ լինել` հավանել-չհավանելու հարցում ու վաբշե ով կարող ա ասի, թե ում ինչի համար են սիրում??? Նույնիսկ ամենավատ մարդկանց էլ սիրող կա ;)

Իսկ կարծիքները մի տեսակ չափից ավելի իդեալական են... :think Ես կասեի` հերոսական...
Չեմ կարծում, որ եթե աղջիկներից որևէ մեկը տեսներ միաժամանակ Կվազիմոդոյին ու Վին Դիզելին, հենց սկզբից սիմպատիայով լցվեր Կվազիմոդոյի նկատմամբ: Գուցե որոշ ժամանակ անց փոխեր կարծիքը, բայց միայն Ժամանակ անց:

Ու բոլորդ միանգամից ստերեոտիպների վրա եք գնում. եթե պարապած է, դեբիլ է:
Ճիշտ է, դեպքերի 99 տոկոսում հենց այդպես էլ կա, բայց չի կարող նորմալ մարդը գնալ մարզվել???
Ու մկանոտ ասելուց միանգամից պատկերացնում եք բոդիբիլդինգի սպորտսմեններին...
Միջին տարբերակ չկա? :oy

.... թեման մի քիչ էլ զարգանա, կարող է գաք եզրակացության, որ տղամարդու համար ընդհանրապես կարևոր չէ մարզված լինելը.... առաջնային չէ, բայց դե ոչ մի մարդու էլ չի խանգարի

Lonely
07.04.2009, 19:06
Իմ կարծիքով պետք չի, որ տղեն պարապած լինի... Կարևորր, որ մյուսներից տարբերվի: Մի հատ խոսք կա "Встречают по одежде, провожают по уму"

One_Way_Ticket
07.04.2009, 19:08
Քո կարծիքով, եթե մկանոտ տղաներից աղջիկները զզվեին, այդ սպորզալերը վաղուց փակված չէին լինի?
Չեմ կարծում, որ բոլոր տղաները սպորտզալ են հաճախում բացառապես աղջիկների դուր գալու համար: Առողջ ապրելակերպ է, վերջ ի վերջո: Ասենք, հարբեցող տղաներից աղջիկները զզվում են (հուսով եմ ;)), սակայն օղու բիզնեսը ծաղկում է :)

Սամվել
07.04.2009, 19:43
Արա Դե պարզա էլի որ ցանակցած աղջկա էլ հաճելի կլինի որ իրա կողքով քայլող տղեն բացի էն որ խելացիա եսիմինչա բանա մանա .. համ էլ սիրուն կազմվածք ունի..

Սենց ասեմ որ ավելի պարզ լինի .. եթե ասենք համեմատենք 2 տղա որոնց մեջ նույն ուղեղնա.. և տարբերվում են մենակ մարմիններով.. պարզա որ աղջիկների 90 տոկոսից աելի կընտրեն գեղեցիկ կազմվածքով տղուն... ոչ թե նեղ ուսերով, կուզիկ կամ էլ յուղոտ ինչոր մեկին...

Բայց դե տենց քիչա լինում էլի որովհետև ամեն մարդ էլ յուրօրինակա ու ամեն մարդու մեջ էլ հատկությունների ինչոր համակցություն կա որ ինչոր կոնկրետ աղջկա կամ աղջիկների դուրա գալիս ընենց որ հստակ չափանիշներ չկան... :B

Լուսաբեր
07.04.2009, 21:24
Այնպիսին ինչպիսին կա :)

ivy
07.04.2009, 21:41
Ու բոլորդ միանգամից ստերեոտիպների վրա եք գնում. եթե պարապած է, դեբիլ է:

Հը՞ն: :' Է՞դ ինչ նորություն էր: Ու ինչից վերցրեցիր, թե մենք` բոլորս, դրա վրա ենք գնում:

Ճիշտ է, դեպքերի 99 տոկոսում հենց այդպես էլ կա

Հլը որ դրա վրա մենակ դու ես գնում: :))

Սամվել
07.04.2009, 22:14
Այնպիսին ինչպիսին կա :)

Սխալա սենց ասելը...այսինքն էս հարցին սենց պատասխան տալնա էլի սխալ... էտ նշանակումա որ սաղ տղեքը քեզ դուր են գալիս... այսինքն բոլորն էլ այնպիսիսին են ինչպիսին կան :8

Լուսաբեր
07.04.2009, 22:36
Սխալա սենց ասելը...այսինքն էս հարցին սենց պատասխան տալնա էլի սխալ... էտ նշանակումա որ սաղ տղեքը քեզ դուր են գալիս... այսինքն բոլորն էլ այնպիսիսին են ինչպիսին կան :8

Չէէէ... այսինքը չփորձեն ավելին երևալ ինչպիսին կան, ձևականություններ չանեն:Մարդիկ կան չէ՞ որ տանը ուրիշ կերպ են իրենց պահում դրսում այլ կերպ ցույց տալիս իրենց,այ սրա մասին էի:
Օրինակ շատ տարածված բան, տղան սպորտով ընդհանրապես չի զբաղվել, բայց փողոցում տեսնում ես ու սենց լրիվ իրենից գոհ ձեռները ջեբը դրած, ուսերն էլ թոթվելով քայլումա,ոնց որ կուլտուրիզմի պարապունքիցա դուրս գալիս :D
Հ.Գ. ես ընդամենը թեմայի վերնագրին պատասխանեցի ;)
Մեր հայ տղաները հա՛, դուրս գալիս են :B

Փոքրիկ
07.04.2009, 22:37
:oyպարապած, մկանոը տղաներին ես էլ եմ սիրում, բայց ոչ էն «եզերին» :D

Սամվել
07.04.2009, 22:40
Չէէէ... այսինքը չփորձեն ավելին երևալ ինչպիսին կան, ձևականություններ չանեն:Մարդիկ կան չէ՞ որ տանը ուրիշ կերպ են իրենց պահում դրսում այլ կերպ ցույց տալիս իրենց,այ սրա մասին էի:

Դե ուրեմն ինքն էլ էդպիսինա, այսինքն կա էպիսին ;)

Օրինակ շատ տարածված բան, տղան սպորտով ընդհանրապես չի զբաղվել, բայց փողոցում տեսնում ես ու սենց լրիվ իրենից գոհ ձեռները ջեբը դրած, ուսերն էլ թոթվելով քայլումա,ոնց որ կուլտուրիզմի պարապունքիցա դուրս գալիս :D
Հ.Գ. ես ընդամենը թեմայի վերնագրին պատասխանեցի ;)
Մեր հայ տղաները հա՛, դուրս գալիս են :B
Էս պահը չհասկացա.. ինչ կապ ունի էդ քայլելը սպորտով զբաղված լինել չլինելուհետ... մի հատ կբացատրե՞ս :think

One_Way_Ticket
07.04.2009, 23:31
Ի դեպ, այս թեման կարդալով, հերթական անգամ համոզվում են, որ աղջիկներին նման հարցեր տալն անիմաստ է։ Դուր գալու հստակ չափանիշներ ոչ մեկն էլ չի կարող սահմանել, սակայն երբ տղաներին ես հարցնում "ինչպիսի՞ աղջիկներ են ձեզ դուր գալիս", նրանք գոնե փորձում են ինչ-որ ընդհանուր չափանիշներ սահմանել։ Աղջիկները համարյա միշտ պատասխանում են "թող լինի ինչպիսին որ կա"՝ տարբեր վարիացիաներով։ Բայց դե, ինչպես Սամվելն արդեն արդարացիորեն նշեց, բոլորն էլ այնպիսին են, ինչպիսին կան։ Նույն պատճառով, տղան ավելի զգույշ է "ես քեզ սիրում եմ" բառերն արտասանելիս, որովհետև նա խորանում է, փորձում է հասկանալ ինչ է նշանակում սիրել, արդյոք ինքը իրոք սիրում է, և այլն։ Իսկ աղջկան նման հարցերը հազվադեպ են հետաքրքրում, նա գիտի, որ ինքը սիրում է և վերջ։

Գալիս է դա նրանց ուղեղների կառուղվածքների տարբերություններից։ Խնդրում եմ գրածս չընկալել որպես "տղաները լավն են, իսկ աղջիկները վատն են"։

SDes77
08.04.2009, 21:48
В здоровом теле - здоровый дух.
Այս իմաստությունը հենց էնպես չի )
Օրինակ` ես արդեն 5 տարի է սպորտով չեմ զբաղվում, կազմվածքս իհարկե վատը չե, բայց բնավորությանս վրա միանշանակ ազդեցություն կա:
Ինչ վերաբերվում է տղայի ինչպիսին լինելուն` առնականությունը, "թույլ" սեռին մեջք ու պաշտպանի պարտականությունները կարծես թե ուժի մեջ են, իսկ այ արտաքին տեսքը ինդիվիդուալ ճաշակի խնդիր է: =)

Չամիչ
08.04.2009, 22:20
Ծիծակելի է երբ տղամարդը խելքը տալիս է միայն մկաններին:

Այսեղ շատ հնչեց որ մարդուն պետք է սիրել եվ ընդունել այնպիսին ինչպիսին որ կա: բացի դրանից շատ կարեվոր է որ մարդը ինքը իրեն սիրի եվ հարգի, իր անձը սիրող մարդը կմտահոգվի ինչպես մկանային, այպես էլ ուղեղի տոնուսի մասին:

ցանկալի է որ տղամարդու ինչպես ուղեղը, այնպել էլ մկանները տրինաժի ենթարկվեն:)

Անձամբ ես սիրում եմ որ մկանների տրինաժը լինի չափի մեջ, իսկ ուղեղինը բան չկա թող չափից դուրս լինի::)

SDes77
08.04.2009, 23:00
ուղեղինը բան չկա թող չափից դուրս լինի::)

բա որ ականջներից թափվի? ))

Չամիչ
08.04.2009, 23:20
բա որ ականջներից թափվի?

Թող թափվի ավելի լավ, հենց սկսի թափվել շուրջը լիքը կհավաքվեն, ու կսկսեն օգտվել թափվող բարիքներից::)

Aurora
09.04.2009, 18:22
Ժողովուրդը մի լավ խոսք ունի, տղամարդը կապիկից մի քիչ պիտի սիրուն լինի։: :oyՏղան թող խելք ունենա, թասիբ ու վերաբերմունք, մնացածը ավելորդ բաներ են։:ok

SDes77
10.04.2009, 12:41
տղամարդը կապիկից մի քիչ պիտի սիրուն լինի

Քաշվա~նք: Ես կապիկից մի քիչ շատ եմ սիրուն, դու մի ասա դրա համար աղջկերքը չեն սիրում :-(

ղան թող խելք ունենա, թասիբ ու վերաբերմունք

подпись, печать! )

Aurora
10.04.2009, 13:25
[QUOTE=SDes77;1652419]Քաշվա~նք: Ես կապիկից մի քիչ շատ եմ սիրուն, դու մի ասա դրա համար աղջկերքը չեն սիրում :-(

;) Տղան որ այդ երեք հատկություններն ունենա աղջկա աչքում մուսկուլավոր չէ, ամենասիրունը կերեվա, ժողովրդի խոսքը մի քիչ կոպիտա հնչում, բայց մեջը ճշմարտություն կա, ում են պետք մուսկուլները, երբ տղան չունի այդ երեք հատկանիշները։ Ասածս այն է, որ չպիտի տղաները իրենց կոտորեն լոկ էն բանի համար, որ մուսկուլներ ձեռք բերեն աղջիկներին դուր գալու համար, աղջիկներին թող խելքով հմայեն։ Իսկ մարզվելը բոլոր դեպքերում լավ է առաջինը քեզ համար։

SDes77
10.04.2009, 13:36
2Aurora
Նու-նու ))
էտ հատկանիշները մեկ-մեկ հակառա ռեակցիայի արդյունք էլ են դառնում, կախված կոկրետ իրավիճակից, էնպես որ միանշանակ ոչինչ ասել չի կարելի:

Aurora
10.04.2009, 13:48
Համաձայն եմ, միանշանակ ոչինչ չի կարելի ասել ոչ մի բանի հանդեպ, քանի որ մարդիկ տարբեր կարծիքներ ունեն ու տարբեր հայացքներ, ամեն մարդ ունի հարցի իր ընկալումն ու համոզմունքը եվ անկախ ամեն ինչից, մնում է իր փորձով ձեռք բերած տեսակետին։;)

Apsara
10.04.2009, 16:51
Այ սենց հարց: Կա տարածված կարծիք, որ աղջիկները մկանոտ տղաների են սիրում: Տե՞նց ա: Լուրջ, ասենք, տղան, որ պարապի, կարո՞ղ ա ձեր սիմպատիային արժանանա: Կամ ասենք, որ մկանոտ լինի, հենց սկզբից սիմպատիայով կնայե՞ք: :think

Մկանոտը ուղակի առողջ լինելու հետա ասոցացվում, իսկ լխկած չաղ ու մի տեսակ սեռի արտաքինը անառողջության, իսկ առաջին սիմպատիան որ բռնումա դա լրիվ պադսազնատելնիա, այսինքն կներեք էգը միշտ էլ առողջ որձիա ընտրում: Կոպիտա հնչում, բայց այդպես է

Adam
10.04.2009, 17:06
տղան պիտի տղա լինին նախևառաջ:

SDes77
10.04.2009, 17:46
2Apsara
ինձ չգիտեմ ինչու թվում Ա, որ... ըմմմ.... մենք ծանոթ ենք:

dvgray
10.04.2009, 18:07
Մկանոտը ուղակի առողջ լինելու հետա ասոցացվում, իսկ լխկած չաղ ու մի տեսակ սեռի արտաքինը անառողջության, իսկ առաջին սիմպատիան որ բռնումա դա լրիվ պադսազնատելնիա, այսինքն կներեք էգը միշտ էլ առողջ որձիա ընտրում: Կոպիտա հնչում, բայց այդպես է
իսկ որձը միշտ տեչկի վրա ա գնում ;):
կարծում եմ կոպիտ չի հնչում :)

Հ.Գ. մնում ա քարանձավի դռանը մի մամոնտի բուդ կրակի վրա ֆռռացնենք ու ամեն ինչ տեղը կընկնի ;)
:D

Ֆրեյա
10.04.2009, 18:27
Տղա

Artgeo
14.04.2009, 11:54
:oyպարապած, մկանը տղաների ես էլ եմ սիրում, բայց ոչ էն «եզերին» :D
Առանց մեկնաբանության:

Վերը նշվածը վերաբերվում էր այն դեպքին, երբ աղջիկը տղային արդեն ճանաչում է։ Նոր ծանոթանալիս, դա կախված է ծանոթության վայրից և հանգամանքներից։ Եթե աղջիկը, ասենք, սպորտզալ կամ լողավազան է այցելում, բնականաբար նրա ուշադրությունը առաջին հերթին գրավում են մկանուտ տղաները։ Իսկ, օրինակ, թանգարանում կամ կոնսերվատորիայում ծանոթանալիս, ֆիզիկական կազմվածքը դժվար թե նշանակություն ունենա։

Նույն տրամաբանությամբ գազանանոցում ծանոթացածը կարա կապիկ լինել, իսկ փողոցում ծանոթացածը պրոստիտուտ:

Մկան, անմկան... իմ համակրանքը անատոմիական դետալների հետ կապ չունի:
Եթե տղան քեզ նման լինի` բոլոր իմաստներով, անպայման կարժանանա իմ սիմպատիային: :)
Ինչ վերաբերվում է տարածված կարծիքին, ապա դա այդքան էլ չի համապատասխանում իրականությանը: ;)

Ի դեպ, քո նման աղջիկն էլ իմ ուշադրության կարժանանա, բայց արի ու տես, որ ոչ ես եմ արժանացել քո ուշադրությանը, ոչ դու՝ իմ:

Անձամբ ես սիրում եմ որ մկանների տրինաժը լինի չափի մեջ, իսկ ուղեղինը բան չկա թող չափից դուրս լինի::)
Եվ որքա՞ն է այդ «չափը»:

Մեղապարտ
14.04.2009, 12:30
Նայած ում տեսանկյունից ներկայացնեմ միքանիսը:D
Կրոնի համար ՝ աստվածավախ
բանակի համար՝զինվոր
մայրիկի համար՝ բալիկ
զոնքաջի համար՝ փեսա
ոստիկանության համար՝պոտենցիալ հանցագործ
Սրանք բոլորը հեչ,ինչպիսին պետք է լինի տղան :hands այնպես ,որ նրա կողքից քայլող օրիորդը կամ կինը շողշողա իսկ այդ օրիորդին կամ կնոջը նայող կանայք խամրեն նրա փայլից,;)իսկ պարոնները զղջան, որ իրենք հնարավորություն չունեն եւ վաղուց ուշացել են:(:
Ավելին :Dսա արդեն որպես Մեղապարտ ,այնպես ինչպես նրան պատկերացնում է անկողնում նրա կողակիցը;) ամեն:oy

One_Way_Ticket
14.04.2009, 13:56
Նույն տրամաբանությամբ գազանանոցում ծանոթացածը կարա կապիկ լինել, իսկ փողոցում ծանոթացածը պրոստիտուտ:
Տրամաբանությունը պետք չէ աղավաղել: Գազանանոցում` կապիկի վանդակի առաջ, ծանոթության դեպքում, ավելի գրավիչ է այն տղան, որը կապիկների մասին հետաքրքիր փաստեր կարող է պատմել:

Artgeo
16.04.2009, 22:52
Տրամաբանությունը պետք չէ աղավաղել: Գազանանոցում` կապիկի վանդակի առաջ, ծանոթության դեպքում, ավելի գրավիչ է այն տղան, որը կապիկների մասին հետաքրքիր փաստեր կարող է պատմել:
Այսինքն թքած մկանների վրա, կարևորը բնագետ լինի՞

One_Way_Ticket
16.04.2009, 23:31
Artgeo, չգիտեմ, ավելի պարզ ոնց ասեմ, որ հասկանաք։ Խոսքը գնում է այն մասին, թե որ տղան ավելի լավ տպավորություն կթողնի աղջկա վրա ծանոթության ժամանակ։ Գազանանոցի դեպքում այո, թքած մկանների վրա, կարևորը բնագետ լինի (բայց կարողանա աղջկա հետ զրուցել այնպես, որ վերջինիս հետաքրքիր լինի, ոչ թե խորանա անհասկանալի տերմինների մեջ)։ Երբ աղջիկն ու տղան արդեն ծանոթ են բավական ժամանակ - տես առաջին էջում գրառումս։

Enigmatic
16.04.2009, 23:59
Ժողովուրդը մի լավ խոսք ունի, տղամարդը կապիկից մի քիչ պիտի սիրուն լինի։: :oyՏղան թող խելք ունենա, թասիբ ու վերաբերմունք, մնացածը ավելորդ բաներ են։:ok

Aurora ջան եթե կողքդ կապիկանման մեկը քայլի քեզ լավ կզգաս?:thinkչեմ կարծում,բոլորին էլ դուր ա գալիս,երբ իր կողքով գեղեցիկ,կամ թեկուզ սիմպածիչնի անձնավորություն ա քայլում

Աբելյան
17.04.2009, 00:30
:oyպարապած, մկանոը տղաներին ես էլ եմ սիրում, բայց ոչ էն «եզերին» :D
էս քանի օր ա պարապում եմ:oy

Հայկօ
17.04.2009, 00:43
էս քանի օր ա պարապում եմ:oy

Մաթե՞մ :D:

Աբելյան
17.04.2009, 00:45
Մաթե՞մ :D:
ու~ֆ :D

dvgray
17.04.2009, 02:32
Ինչպիսի՞ն պիտի լինի տղան

ըստ վերջին ուսումնասիրություններւ, տղան պետք է լինի իր հորն ու մորը լսող:

Empty`Tears
17.04.2009, 02:49
:{
լավ էլի...

Աչքերուն մեգը գաբուդ ըլլա, մյուսը` գանաչ ըլլա, մազերուն գեսը խառը գանաչի ըլլա...
թարգեք էլի էս ստանդարտացումները: Գոնե դու Արթ, ախր եվրոպամետ տղա ես: Մարդը, անկախ սեռից ու տարիքից, պիտի լինի նենց ոնց որ ինքը կա, ու հենց տենց դուր գա նրան` ում պիտի դուր գա ու վերջ: Թե չէ մկանոտ, չմկանոտ, բոյով, կոլոտ, չաղ, նիհար, գանգուր, չգիտեմ ինչ... էդ լրիվ ավելի քան երկրորդական բաներ են:

Դայ, սխալվում ես, համենայդեպս դա իմ կարծիքն ա, եթե դու մարդու չես կարող ֆիզիկապես սիրել, դա ինչպես անվանել՝ սեր ? Բնավրությունն ես սիրում? խելքը? ու ամեն անգամ համբուրելուց ասես, վույ արի էն մռութ խելքդ պաչեմ, հա? :)
Ինչևէ, մարդիկ տարբեր են:

Dorian
17.04.2009, 03:59
:{
լավ էլի...

Աչքերուն մեգը գաբուդ ըլլա, մյուսը` գանաչ ըլլա, մազերուն գեսը խառը գանաչի ըլլա...
թարգեք էլի էս ստանդարտացումները: Գոնե դու Արթ, ախր եվրոպամետ տղա ես: Մարդը, անկախ սեռից ու տարիքից, պիտի լինի նենց ոնց որ ինքը կա, ու հենց տենց դուր գա նրան` ում պիտի դուր գա ու վերջ: Թե չէ մկանոտ, չմկանոտ, բոյով, կոլոտ, չաղ, նիհար, գանգուր, չգիտեմ ինչ... էդ լրիվ ավելի քան երկրորդական բաներ են:

Հ.Գ. Կարող եք հանգիստ ջնջել գրառումս եթե օֆտոպա, բայց մեկա սենց "մարմնաչափական" թեմաներից արդեն հոգնել եմ:

Այս գրառմանը հայտնած շնորհակալություններից կարելի է եզրակացնել թե ակումբում քանի «չմկանոտ» տղա ու «չսիրուն» աղջիկ կա :)
Ես էլ եմ կարծում, որ սերն աթարին էլ ա կպնում:
Դե... Բայց որ սիրուև աթար լինի, չի խանգարի :)

Chuk
17.04.2009, 04:11
Այս գրառմանը հայտնած շնորհակալություններից կարելի է եզրակացնել թե ակումբում քանի «չմկանոտ» տղա ու «չսիրուն» աղջիկ կա :)
Շնորհակալություն Դորիան, չէի տեսել էդ գրառումը, շնորհակալություն հայտնեցի :)

Second Chance
17.04.2009, 10:38
Այդ բոլոր ֆիզիոլոգիական պահերը երկրորդական են: Երկրորդական են այնքան ժամանակ քանի դեռ ոչ ֆիզիոլոգիական առաջնային արժեքները իրենց տեղում են:
Օրինակ ինձ համար տղան պետք է լինի նախ և առաջ տղամարդ իր էությամբ- այսինքն իր սեռին հատուկ ու լիարժեք հատկանիշներով: Իսկ այդ հատկանիշները կարող են կրել շատ «ճլե մլե», նիհար կամ չախ տղաներ:
Ասածս հաստատելու համար մի օրինակ բերեմ:):
Մարշուտակյում նստած էի ,բարձարացան երկու տղա: Մեկը մկանոտ գեղեցիկ կազմվածքով ու նաև շատ գեղեցիկ դիմագծերով մյուսը՝ նիհար միհար ընդհանրապես աչքի չընկնող: Նստելուց հետո նրանք սկսեցին զրուցել : Ես էլ հետևում էի: Նայում էի այդ տղային / մկանոտին/ ու մտածում ա՜յ քեզ գեղեցկություն, իդեալական, տնաշենին ոնցոր հատուկ նախագծած լինեին: Զրույցը ահագին հետաքրքիր էր: Ու ամենահետաքրքիրն այն էր, որ իմ համակրանքը անսպասելորեն ու ամբողջովին փոխվեց այն նիհար տղայի կողմը, որին ընդհանրապես չէի ուզում նկատել: Մկանոտը լրիվ հիասթափեցրեց ինձ, տպավորությունը որ տենց կատարյալ տղամարդկային էր թվում կորավ ամբողջովին: Այդ կարճ 20 րոպեանոց զրույցը լրիվ հակառակն ապացուցեց: Ու համակրանքս անցավ նիհարի կողմը որովհետև նա արտակարգ ինտելեկտով մեկն էր, հիանալի տղամարդկային որակներով:

Ինչպիսին չպետք է լինի տղան
Կոնկրետ ինձ անձամբ չի հետաքրքրում տղամարդու արտաքինն ինչպիսինն է: Բայց ահավոր դուրս չի գալիս, երբ նա այդ իր արտաքնով ահավոր հետաքրքրված է լինում , ու անընդհատ փորձում է իրեն ցուցադրել, հա աչքդ մտցնել իր ֆիզիկական բարեմասնությունները: Հատուկ հագնումա նեղ մայկաներ ու իրա շարժուձևը ամենինչը նենցա անում որ ցուցադրի իրա մկանները , իրան կոտորումա, մի խոսքով սիրտս խառնումա:[ : Կամ նենց մի ձևի ձևերա իրան տալի նկարվումա , հատուկ ինչ որ հայացքներա ընդունում:D :Սենց բաները իմ կարծիքով հեչ սազական չի տղամարդուն : Այդպիսին չպետքա լինի տղան: Տղամարդը նախ և առաջ պետք է իր էության մեջ կրի տղամարդկային ուժեղ որակները ու դա անպայման նկատելի կլինի առանց աչքդ կոխելու :

Artgeo
17.04.2009, 11:23
Օրինակ ինձ համար տղան պետք է լինի նախ և առաջ տղամարդ իր էությամբ- այսինքն իր սեռին հատուկ ու լիարժեք հատկանիշներով:
Վոնյատ անել, լինել փրչոտ և այլն: :think

Katka
17.04.2009, 11:39
Վոնյատ անել, լինել փրչոտ և այլն: :think

Անիմաստ հարցեր քիչ տա: Լինի բնական և առանց ֆալշի:

John
17.04.2009, 11:51
Վոնյատ անել, լինել փրչոտ և այլն: :think

ոնց էս սիրում ձև տաս, թե . . . Տղամարդկային հատկանի՞շ ես համարում վանյատ անելը . . . Չեմ կարծում . . . Եթե տղեն տնից դուրս ա գալիս գործի, դասի, ժամադրության գնալու նպատակով ու վանյատ ա անում' էլ ինչ տղա. Իսկ 'տղամարդկային հատկանիշներ ' տակ լրիվ ուրիշ բան է պետք հասկանալ, որը դու վռոդի չես հասկանում: քո գրածից հետևում է, որ կամ տղեն չպտի ունենա տղամարդկային հատկանիշներ, կամ էդ հատկանիշների մեջ պետք ա մտնի նաեվ վանյատ անելը;-) 2 դեպքում էլ ..ֆտում ես

Second Chance
17.04.2009, 11:55
Վոնյատ անել, լինել փրչոտ և այլն: :think
իմ ասածից տե՞նց դուրս եկավ:o

Օրինակ ինձ համար տղան պետք է լինի նախ և առաջ տղամարդ իր էությամբ- այսինքն իր սեռին հատուկ ու լիարժեք հատկանիշներով:
Սա նշանակում է ունենալ ներքին տղամարդկային հատկանիշներ , ամբողջ գրառումս դրա մասին էր:): Ուզումա փռչոտ լինի, ուզումա քաչալ լինի՝ կամ էլ ոտերը ծուռ: Դա տղամարդու ներքին էության ու բնավորության մեջ չի մտնում:): Իսկ վոնյատ անելը մտնում է վատ իմաստով:

Dayana
17.04.2009, 12:06
Դայ, սխալվում ես, համենայդեպս դա իմ կարծիքն ա, եթե դու մարդու չես կարող ֆիզիկապես սիրել, դա ինչպես անվանել՝ սեր ? Բնավրությունն ես սիրում? խելքը? ու ամեն անգամ համբուրելուց ասես, վույ արի էն մռութ խելքդ պաչեմ, հա? :)
Ինչևէ, մարդիկ տարբեր են:

Գուցե և սխալվում եմ, բայց ինքս երբեք չեմ սիրահարվել ինչ-որ "օրենքների" բավարարող տղայի` բոյով, մկանուտ, չգիտեմ ինչ: Իմ գրածի մեջ չկա նշված` ֆիզիկապես մի սիրեք, բնականա, որ էդ անտեր ֆիզիկականը չլինի, չես կարող էդ մարդու հետ "նեղ" կապի մեջ լինել, քո ասած համուրվել և այլն, բայց դա չի պարտադրում, որ տղան լինի կանաչ աչքերով, 190 : 80 : 70 կազմվածքով ու նման բաներ: Ու համբուրելուց խելքը չեն համբուրում, այլ շուրթերը կամ չգիտեմ, չխորանանք :D
Ասածն էնա, որ սիրահարվելուց առաջ չենք ասում այ էս-էս-էս պայմաններին հենց բավարարի, կսիրահարվեմ, չէ, թող գնա գրողի ծոցը:

Katka
17.04.2009, 12:10

Ենթագիտակցությանդ մեջ բոլոր չափորշիչները նստած են:D: Ասես-չասես մեկ է`ընտրելու ես ենթագիտակցությանդ մեջ գծածին:P

Dayana
17.04.2009, 12:10
Այս գրառմանը հայտնած շնորհակալություններից կարելի է եզրակացնել թե ակումբում քանի «չմկանոտ» տղա ու «չսիրուն» աղջիկ կա :)
Ես էլ եմ կարծում, որ սերն աթարին էլ ա կպնում:
Դե... Բայց որ սիրուև աթար լինի, չի խանգարի :)

Կներես, քո կարծիքով մարդիկբաժանվում եմ շատ սիրուն ու աթար տեսակների?

Dayana
17.04.2009, 12:17
Ենթագիտակցությանդ մեջ բոլոր չափորշիչները նստած են:D: Ասես-չասես մեկ է`ընտրելու ես ենթագիտակցությանդ մեջ գծածին:P

չկա տենց բան ;) եթե տենց լիներ, մարդիկ մի անգամից ավել չէին կարող սիրել կամ սիրահարվել ;)

Empty`Tears
17.04.2009, 12:17
Գուցե և սխալվում եմ, բայց ինքս երբեք չեմ սիրահարվել ինչ-որ "օրենքների" բավարարող տղայի` բոյով, մկանուտ, չգիտեմ ինչ: Իմ գրածի մեջ չկա նշված` ֆիզիկապես մի սիրեք, բնականա, որ էդ անտեր ֆիզիկականը չլինի, չես կարող էդ մարդու հետ "նեղ" կապի մեջ լինել, քո ասած համուրվել և այլն, բայց դա չի պարտադրում, որ տղան լինի կանաչ աչքերով, 190 : 80 : 70 կազմվածքով ու նման բաներ: Ու համբուրելուց խելքը չեն համբուրում, այլ շուրթերը կամ չգիտեմ, չխորանանք :D
Ասածն էնա, որ սիրահարվելուց առաջ չենք ասում այ էս-էս-էս պայմաններին հենց բավարարի, կսիրահարվեմ, չէ, թող գնա գրողի ծոցը:

Դայ, ես չեմ նշել, ուղղակի պարզ ասեցի, որ ամեն ինչ սուտ ա երբեք չես կարող ինքդ քեզ համոզել սիրել քեզ ոչ համապատասխան մարդու: :)

Դուք լինեք ձեր ստերեոտիպները:

:love

Dayana
17.04.2009, 12:19
Դայ, ես չեմ նշել, ուղղակի պարզ ասեցի, որ ամեն ինչ սուտ ա երբեք չես կարող ինքդ քեզ համոզել սիրել քեզ ոչ համապատասխան մարդու: :)

:love

Ինձ անհամապատասխանը որնա, կբացատրե՞ս Մայա ջան:

Հ.Գ. Էն լօվե սմյլը պահեցի ինձ :))

Katka
17.04.2009, 12:25
չկա տենց բան ;) եթե տենց լիներ, մարդիկ մի անգամից ավել չէին կարող սիրել կամ սիրահարվել ;)

Սիրելը պրոցես է: Տարիների քրտնաջան աշխատանք: Ու հաստատ չես կարող մի քանի անգամ այդ ճանապարհը անցնել:
Սիրահարվել, հըմ, սիրահարվիր ինչքան ուզում ես, քանի ջահել ես:D
Քո կեսը մեկն է...:)

Empty`Tears
17.04.2009, 12:26
Ինձ անհամապատասխանը որնա, կբացատրե՞ս Մայա ջան:

Հ.Գ. Էն լօվե սմյլը պահեցի ինձ :))

Չէ, Դայ ջան: Մի բան կասեմ, երբեք ծայրահեղությունից ծայրահեղություն սերը չի հասնում: :)

Rhayader մի քանի բառով պարզ գրել ա:

Dayana
17.04.2009, 12:26
Սիրելը պրոցես է: Տարիների քրտնաջան աշխատանք: Ու հաստատ չես կարող մի քանի անգամ այդ ճանապարհը անցնել:
Սիրահարվել, հըմ, սիրահարվիր ինչքան ուզում ես, քանի ջահել ես:D
Քո կեսը մեկն է...:)

Նեղը գցեցիր ;) բայց էդ մեկն էլ ուղղակի իմն է, ոչ թե իմ ստերեոտիպերի մարմնավորումը :)

Լուսաբեր
17.04.2009, 12:37
Ասածն էնա, որ սիրահարվելուց առաջ չենք ասում այ էս-էս-էս պայմաններին հենց բավարարի, կսիրահարվեմ, չէ, թող գնա գրողի ծոցը:

Ճիշտ ես :)

Ա դե ասեցի չասեմ, բայց ասում եմ.
ես ինքս սիրահարվել ու սիրում եմ մի մարդու որը առաջներում իմ երազանքների ասպետից շա՜տա տարբերվել:Արտաքինը շատ հաճախ խաբուսիկ ու երկրորդական է դառնում, երբ մարդուն սկսում ես ավելի մոտիկից ճանաչել.Շատ զոռ մի տվեք ձեր ուղեղներին,մեկա ձեր նմանին եք գտնելու, իհարկե ինտելեկտի առումով.

Հազար պարապած,մկանոտ, տո կապուտաչյա,գանգուր մազերով,լպստած մազերով, չգիտեմ էնտեղ էլ ինչ արտաքինով տղա էլ լինի, թքած ունեմ,ամեն տեսակ գեղեցիկ արտաքինի վրա եթե մեջը բան չկա...

Հ.Գ. Ու ինչ լավա որ սիրելիս չի համապատասխանել երազներիս տղային...:love

One_Way_Ticket
17.04.2009, 14:02
Այս գրառմանը հայտնած շնորհակալություններից կարելի է եզրակացնել թե ակումբում քանի «չմկանոտ» տղա ու «չսիրուն» աղջիկ կա
Ես այդ գրառմանը շնորհակալություն չեմ հայտնել: Տեսնես դա ի՞նչ է նշանակում :think

Dayana
17.04.2009, 17:20
Ես այդ գրառմանը շնորհակալություն չեմ հայտնել: Տեսնես դա ի՞նչ է նշանակում :think

Երևի առանձնապես բան չես կորցրել, բայց դե ապահովության համար շնորհակալություն հայտնի :))

Չիպ
17.04.2009, 20:41
ժող ես չեմ պատկերացնում, որ կարա մարդ սիրահարվի մարդու ֆուկլիառին (իհարկե կներեք եթե կեպիտ ստացվեց), բան չունեմ ասելու մարդու մասին քչից թե շատից կարծիք կազմում ենք արտաքինով, բայց դա միայն առաջի երկու րոպենենին իսկ հետո, երբ սկսում ենք խոսել շփվել, ետ կարծիքները փոխվում են: Օրինակ ես չեմ պատկերացնում, որ ես ամուսնանամ ինչ որ մեկի հետ, որը ունի շատ գեղեցիկ արտաքին, բայց սարսափելի բնավորություն կամ ավելի մեղմ բնավորության մի քանի գծեր որոնվ հետ ես ուղղակի անկարող կլինեմ համակերպվել ,չէ՞որ տարիների ընթացքում էտ գեղեցկությունը կանցնի ու արդյունքում կմնա միայն նրա բնավորությունը: Չգիտեմ իմ համար բնավորությունը առաջնայինա:

dvgray
18.04.2009, 03:47
Օրինակ ես չեմ պատկերացնում, որ ես ամուսնանամ ինչ որ մեկի հետ, որը ունի շատ գեղեցիկ արտաքին, բայց սարսափելի բնավորություն կամ ավելի մեղմ բնավորության մի քանի գծեր որոնվ հետ ես ուղղակի անկարող կլինեմ համակերպվել ,չէ՞որ տարիների ընթացքում էտ գեղեցկությունը կանցնի ու արդյունքում կմնա միայն նրա բնավորությունը: Չգիտեմ իմ համար բնավորությունը առաջնայինա:
կարծում եմ գեղեցկությունը նախ և առաջ բնավորություն է, խառնվածք, մտածելակերպ… այսինքն մարդու ներքին:
ասածս ինչ՞ է: որ մարդը երբեք էլ գեղեցիկ չի համարի մեկին, որին չի հավանում ներքնապես: լավագույն դեպքում նրա հանդեպ կլինի անտարբեր է կասի "ինչ՞ եք գտել իրա մեջ՞ որ հավանում եք":

Ֆրեյա
18.04.2009, 23:15
Կարծում եմ, գեղեցկությունը նախ և առաջ մարդու վստահությունն է, որ ինքը գեղեցիկ է, անկախ այն բանից, թե քանի ոչ իդեալական մաս ունի...
Երբ մարդ ինքն իրեն հավանում է, ինքնավստահ է դառնում, ու այդ ժամանակ արտաքինը դառնում է երկրորդական

Անվերջ օրինակներ կարող եմ բերել, թե ինչպես են ահագին անբարենպաստ արտաքին ունեցող մարդիկ լինում համակրելի, գրավիչ, հաջողակ բոլոր բնագավառներում :)
Եւ հակառակը` շատ հաճելի արտաքինով մարդիկ կարող են լինել տհաճ, անհաջողակ...
Ամեն ինչ այնտե~ղ է :) մարդու ուղեղում ;) :crazy

Ձայնալար
18.04.2009, 23:48
Ժողովուրդ ջան, էս մարդը թեման բացել էր, որ աղջիկները գրեին, թե ինչպիսի արտաքինով տղաների են նախընտրում, իսկ դուք 5 էջ գրում եք, որ կոստյումը չէ, որ մեզի պիտի գեղեցկացնի: Հա էդ հասկացանք, բայց մեկա արտաքինն էլ նշանակություն ունի չէ՞: Կարա՞ք ասեք, որ ընդհանրապես նշանակություն չունի: Փողոցում որ քայլում եք աչքի տակով նայում եք չէ՞ տղաներին, հիմա էդ տղաներից որո՞նք են ավելի ձեր աչքը շոյում՝ չաղերը, նիհարները, շիկահերները, սևահերները, մկանոտները, մսոտները, գանգուրները թե ճաղատները: Բոլորդ էլ ինչ-որ նախասիրություններ հաստատ ունեք, որքան էլ որ տղամարդու արտաքինը երկրորդային համարեք:

Փոքրիկ
18.04.2009, 23:58

:Dկոլոտ, թոփալ, չաղ, միսիկներով:nyam, աչքերը շլդիկ, մի ոտքից կաղ, վատ լսող վատ տեսնող... էլ ինչ ասեմ, երազանքս ա:D:oy

Չիպ
19.04.2009, 00:00
Լավ պասեք ասեմ.
Հերիքա տղան լինի նեղա ու սև աչքերով ,սև մազերով մաշկի գունը միիիիիի քիչ մուգ (նենց չլինի էլի, որ 6-ից հետո նաչնոյ վիդենիայով ման գանք) սիմպատիաս միանգամից բռնումա;)

Grieg
19.04.2009, 00:14
:Dկոլոտ, թոփալ, չաղ, միսիկներով:nyam, աչքերը շլդիկ, մի ոտքից կաղ, վատ լսող վատ տեսնող... էլ ինչ ասեմ, երազանքս ա:D:oy
Ուռա կետերի կեսը բռնեց :Դ

Չիպ
19.04.2009, 00:24
:Dկոլոտ, թոփալ, չաղ, միսիկներով:nyam, աչքերը շլդիկ, մի ոտքից կաղ, վատ լսող վատ տեսնող... էլ ինչ ասեմ, երազանքս ա:D:oy

վատ ճաշակ չունեեես:D նախանձեցի;)

Աբելյան
20.04.2009, 01:07
:Dկոլոտ, թոփալ, չաղ, միսիկներով:nyam, աչքերը շլդիկ, մի ոտքից կաղ, վատ լսող վատ տեսնող... էլ ինչ ասեմ, երազանքս ա:D:oy
պուճուր ջան, մանրից չաղանում եմ, մեկ մեկ ոտերս ահավոր ձևի ցավում են, ձախ աչքս վատ ա տենում, աջ ականջս էլ վատ ա լսում;)
թե՞ հերիք չի:(

Փոքրիկ
20.04.2009, 01:10
պուճուր ջան, մանրից չաղանում եմ, մեկ մեկ ոտերս ահավոր ձևի ցավում են, ձախ աչքս վատ ա տենում, աջ ականջս էլ վատ ա լսում;)
թե՞ հերիք չի:(

:Dէտ շատ քիչա... պիտի նաև կոլոտանաս:D:oy
հա լավ, հերիքա օֆտոպես:oy
:BՀԳ:oy

Աբելյան
20.04.2009, 01:20
:Dէտ շատ քիչա... պիտի նաև կոլոտանաս:D:oy
հա լավ, հերիքա օֆտոպես:oy
:BՀԳ:oy
դաժան ես, հո զոռով չի:B

Rhayader
20.04.2009, 01:38
Ժողովուրդը մի լավ խոսք ունի, տղամարդը կապիկից մի քիչ պիտի սիրուն լինի։: :oyՏղան թող խելք ունենա, թասիբ ու վերաբերմունք, մնացածը ավելորդ բաներ են։:ok

Ձե՞ռք է տալիս:D

Երկնային
20.04.2009, 02:10
դե սպասեք «իտոգը տամ» :D

տղան լինի՝

:Dկոլոտ, թոփալ, չաղ, միսիկներով:nyam, աչքերը շլդիկ, մի ոտքից կաղ, վատ լսող վատ տեսնող... էլ ինչ ասեմ, երազանքս ա:D:oy

բաաաաաաաաաաայց՝

խելք ունենա, թասիբ ու վերաբերմունք, մնացածը ավելորդ բաներ են։:ok

:D

Artgeo
20.04.2009, 09:09
:Dկոլոտ, թոփալ, չաղ, միսիկներով:nyam, աչքերը շլդիկ, մի ոտքից կաղ, վատ լսող վատ տեսնող... էլ ինչ ասեմ, երազանքս ա:D:oy
Էսա կետիկներովը խանդի տեսարան ա սարքելու... Գլուխս ջարդվելու ա :(

Բագ, մերսի մտքերս սխալ շարադրելու համար: :D

Աբելյան
20.04.2009, 11:24
Էսա կետիկներովը խանդի տեսարան ա սարքելու... Գլուխս ջարդվելու ա :(
Արթ ջան, քեզ ի՞նչ ա եղել, դու առողջ տղա ես:oy

Հայկօ
20.04.2009, 11:43
Գեղեցիկ սեռի գրածները կարդում եմ, ու կամաց-կամաց պարզ ա դառնում, թե ինչու հայ տղեն պիտի ուղղակի կապիկից մի քիչ սիրուն լինի: Որովհետև կարճատև կապեր համարյա չկան. տղու՝ լավը լինելու մասին ցանկացած հարց ամեն ինչ գնում-գնում-գնում ու վերջը հանգում ա ամուսնությանը, որի դեպքում, բնականաբար, չխմելն ու թասիբը ավելի կարևոր են, քան բիցեպսները: Իսկ մի գիշեր իրար հետ անցկացնելու համար էդ տղու երեք բարձրագույն կրթությունները հաստատ կարևոր չեն լինի, բայց հուանհռոմեական պրոֆիլն ու մեկ ու իննսուն բոյը կարող են լա՜վ էլ դեր խաղան: Եսի՞մ, աղջիկ չեմ, չգիտեմ: Մարդ ես, է՛լի:

Սիրուններ ջան, կներեք, իհարկե, հազար ներողություն, բայց մի՞թե փողոցում անցնող ցանացած տղայի նայելիս միանգամից հարսի շոր, երեխայի սայլակ, ոսկե հարսանիք ու ծոռ եք պատկերացնում: Թե՞ ինչ-որ ուրիշ չափանիշներ էլ կան: Փոր, թրաշ, հասակ, կուզիկություն, սանրվածք, առողջ ատամնաշար... Չգիտեմ :):

Մանե
20.04.2009, 12:07
Էս թեման նմանացնւմ եմ էն թեմային,որ սիրուն աղջիկը խելացի չի լինում:think Ժողովուրդ,էդ դոգմաները վաղուց ջարդվել են,21-րդ դարում ենք ապրում,ու սիրուն ու խելացի,մկանոտ ու խելացի մարդիկ շատ են հանդիպում:P Էնպես որ չեմ կարծում,թե մկանները հակադարձ համեմատական են խելքին.Մկանուտը չգիտեմ,բայց ես էլ եմ պարապած/ոչ թիկնապահի կառուցվածքով/ տղաներին սիրում.Սենց ասած թափով/բոյով,պարապած/:)
Ու հաստատ ամեն աղջկա մոտ էլ սիրուն ու 90 տոկոս խելացի տղան ավելի մեծ տպավորություն ա թողնում,քան թե ձեր ասած կապիկից մի քիչ տարբերվող ու 100 տոկոս խելացին.համենայնդեպս իմ դեպքում տենց ա,եթե ոչ 100,ապա գոնե 50 տոկոս արտաքինը կապ ունի

Rhayader
20.04.2009, 12:54
Առողջ մարմնում՝ առողջ հոգի: Ես չեմ հավատում, որ գեշ, սեվմունդռ, կուզիկ, փռչոտ տիպը կարող է լավ մարդ լինել:)

Artgeo
20.04.2009, 12:55
Առողջ մարմնում՝ առողջ հոգի: Ես չեմ հավատում, որ գեշ, սեվմունդռ, կուզիկ, փռչոտ տիպը կարող է լավ մարդ լինել:)
Գնալով կենացները քաղցրանում են... Ի՞նչ եք ուզում ինձնից :think

Աբելյան
21.04.2009, 00:54
կույս:hands

dvgray
21.04.2009, 04:48
պարացենտրիկ :B

Լեո
21.04.2009, 16:10
Ոչ մեկդ էլ ըտենց էլ չանկեղծացավ ու չասեց: Ես ասեմ: Տղան պիտի լինի հարուստ: Կատակը կատակ, բայց սա Հայաստանում «լավ տղա» լինելու գրավականներից մեկն ա:

One_Way_Ticket
21.04.2009, 16:25
Լեո դե Գրան, այստեղ խոսքը գնում էր տղային ենթագիտակցաբար հավանելու մասին, համենայն դեպս, իմ բոլոր գրառումները այդ տեսանկյունից էին: Իսկ փողը համեմատաբար նոր երևույթ է և դեռ աղջիկների ենթագիտակցության մեջ չի մտել: Նրանց ենթագիտակցությունը դեռևս փնտրում է տղա, որը կկարողանա մամոնտ սպանել:

Բայց բնականաբար ամուսնանալուց ենթագիտակցության կարծիքը ոչ մեկը չի հարցնում :) Ու եթե ասենք Ձեր ամսական եկամուտը 500$ է, իսկ "հակառակորդինը"` 3000$, ապա Դուք ոչ մի շանս չունեք, ինչքան ուզում է մկանուտ լինեք: Ցավակցում եմ :)

Լեո
21.04.2009, 16:27
One_Way_Ticket, դու ըստ էության նույն ասեցիր, ինչ ես;)

Second Chance
21.04.2009, 17:14
Ոչ մեկդ էլ ըտենց էլ չանկեղծացավ ու չասեց: Ես ասեմ: Տղան պիտի լինի հարուստ: Կատակը կատակ, բայց սա Հայաստանում «լավ տղա» լինելու գրավականներից մեկն ա:
Լեո ջան մի քիչ ուղղեմ անկեղծ. Տղան ոչ թե պետք է հարուստ լինի այլ պետք է ունենա իր ընտանիքը մինիմալ կերպով ապահովելու պոտենցիալ և շատ մեծ ցանկություն: Ու ամենակարևորը որ դա իրենը լինի իր վաստակածը/ պոտենցիալի մասին է դեռ խոսքը/ ոչ թե ծնողներինը: Սա շատ կարևոր է:
Խիստ անցանկալի է երբ տղան մեծացած է լինում ծնողների փափուկ բարձի վրա ու ընդհանրապես ոչ մի հոգս չունենալով վայելում իր ծնողների բարիքները: Սա շատ մեծ մինուս է համենայնդեպս ինձ համար:) :

Մանե
21.04.2009, 17:48
Ոչ մեկդ էլ ըտենց էլ չանկեղծացավ ու չասեց: Ես ասեմ: Տղան պիտի լինի հարուստ: Կատակը կատակ, բայց սա Հայաստանում «լավ տղա» լինելու գրավականներից մեկն ա:
Համաձայն եմ Ամինայի մտքի հետ,համարյա իմ մտքերն արտահայտեց,բայց փորձեմ իմ ձևով ձևակերպել:Իմ մոտ էդ հասկացությունը ընկալվում ա հետևյալ կերպ:Պարտադիր չի իմ սիրած տղան լինի հարուստ,ման գա եսիմ ինչ մարկայի ավտոներով,ինձ տանի թանկարժեք վայրեր և այլն,բայց ՊԱՐՏԱԴԻՐ պայման ա,որ տղան ունենա անսահման ձգտում,որ ձգտի ամեն ինչին հասնի ինքնուրույն,թող որ մի քիչ էլ ծնողների օգնությամբ, ի՞նչ վատ ա:8 Միշտ էլ ասել եմ,եթե տղան չլինի շատ հարուստ,բայց ունենա ձգտում,կյանքում ամեն ինչի կհասնի,իսկ եթե ձգտում չունենա ստեղծելու,եղածին ավելացնելու,ուզում ես աշխարհի միլիոնները տուր նրան,մի քանի օրում կծախսի ու պրծ:) Աղջիկների մեծ մասի համար սկզբնական ունեցվածքը էնքան կարևոր չի,ինչքան կյանքի ընթացքում ստեղծածը:Որովհետև էդ դեպքում համ սկսում ես հարգել ինքդ քեզ,համ սիրելիիդ,ու ինչու չէ,նաև հպարտանալ;):)
բայց մեկ ա էդ ամենի հետ մկանոտ լինելը չէր խանգարի:)):oy:pardon:aha:aha
:drinks

Ֆրեյա
21.04.2009, 17:52
Ոչ մեկդ էլ ըտենց էլ չանկեղծացավ ու չասեց: Ես ասեմ: Տղան պիտի լինի հարուստ: Կատակը կատակ, բայց սա Հայաստանում «լավ տղա» լինելու գրավականներից մեկն ա:

Գոսպաձձձձձիիիի ... /Էն լավ սմայլիկը չեմ գտնում... :angry/

Հայ ազգը քիչ-քիչ վերածվում է փողով ամեն ինչի դիմանալու, փողով սիրող, փողով ամեն ինչ անող ազգի

Շնորհավորում եմ !!!!!

հ.գ. "Պետք լինի` կգրենք "Շնորհավոր ամանոր և Սւորբ ծնունդ"" ԿՀ
Պետք լինի, կասեք էս ինչ սիրուն տղա էր, փողի մունաթ, չէ?? Բա ավտոն, ավտո~ն
:D
:[

Մանե
21.04.2009, 18:02
Քանի որ ես միշտ սիրահարվում եմ ոչ էն մարդուն,ով համապատասխանում ա իմ սիրելի չափանիշներին,նշեմ,թե ինչպիսին ԿՈՒԶԵԻ լիներ տղան,որին սիրահարվեմ,բայց երբեք չի լինի:D:D:D
մուգ սև աչքեր,խիտ թարթիչներ,սև ունքեր,սպիտակամաշկ,շաաատ կոկիկ,բոյով,մկանուտ/:D:D:D:oy/ ու մեկ էլ էն մնացած մինիմալ պահանջները:):P

Հ.Գ ոնց որ «Փնտրվում է տղամարդ» թատրոնի ներկայացումը լինի:D:D:D

Մարկիզ
21.04.2009, 18:05

Թոմ Քրուզ::8

murmushka
21.04.2009, 22:05
տղան պետք է լինի վստահելի, որ կարողանաս նրան վստահել, նրա վրա հույս դնել, երբեմն ամեն ինչ ամեն մի որոշում թողնել նրան, դրա համար էլ տղան պետք է լինի նաև խելացի, շրջահայաց, կարողանա շուտ կողմնորոշվել, ամենակարևորը, տղան պետք է ունենա հստակ նպատակներ ու դրանց հասնելու ճանապարհներ, ու ընդհանրապես կարծում եմ յուրաքանչյուր մարդ պետք է նման հատկանիշներով օժտված լինի՝ տղա թե աղջիկ

Lion
21.04.2009, 22:07
Ոչ մեկդ էլ ըտենց էլ չանկեղծացավ ու չասեց: Ես ասեմ: Տղան պիտի լինի հարուստ: Կատակը կատակ, բայց սա Հայաստանում «լավ տղա» լինելու գրավականներից մեկն ա:

Ցանկալի, բայց... ըստ իս ամենևին էլ ոչ բավարար պայման է:think

Լեո
21.04.2009, 22:17
Քանի որ ես միշտ սիրահարվում եմ ոչ էն մարդուն,ով համապատասխանում ա իմ սիրելի չափանիշներին,նշեմ,թե ինչպիսին ԿՈՒԶԵԻ լիներ տղան,որին սիրահարվեմ,բայց երբեք չի լինի:D:D:D
մուգ սև աչքեր,խիտ թարթիչներ,սև ունքեր,սպիտակամաշկ,շաաատ կոկիկ,բոյով,մկանուտ/:D:D:D:oy/ ու մեկ էլ էն մնացած մինիմալ պահանջները:):P

Հ.Գ ոնց որ «Փնտրվում է տղամարդ» թատրոնի ներկայացումը լինի:D:D:D

Ի՞նձ ես փնտրում:o

:D

Lion
21.04.2009, 22:20
Բայց կարծես "մուգ սև աչքեր,խիտ թարթիչներ,սև ունքեր," ու միաժամանակ նաև... "սպիտակամաշկ," գրեթե անհնար է գտնել:think

Ambrosine
21.04.2009, 22:24
Լեո դե Գրան, այստեղ խոսքը գնում էր տղային ենթագիտակցաբար հավանելու մասին, համենայն դեպս, իմ բոլոր գրառումները այդ տեսանկյունից էին: Իսկ փողը համեմատաբար նոր երևույթ է և դեռ աղջիկների ենթագիտակցության մեջ չի մտել: Նրանց ենթագիտակցությունը դեռևս փնտրում է տղա, որը կկարողանա մամոնտ սպանել:
ինչ-որ չափով համաձայն եմ... նայում ես սիրուն աղջիկ ա, կողքին՝ քյաՌԹու... մազերը գոնե սանրեր, ծիծակները սրբեր, <<սպաՌԾիվկեն>> էլ կոշիկի գույնի հետ սազեր:[
ասում ես՝ իրա մեջ ինչ ես գտել? բացի իր <<բազաՌներից>> ուրիշ ինչի մասին է խոսում? ինչ թեմայով եք զրուցում? Ասում ա՝ կարևորը <<շրջապատով տղայա>>, այ էն իքս5-ը որ կանգնած ա, դրա տերը նոր իրան բարևեց:))

Մանե
21.04.2009, 22:26
Ի՞նձ ես փնտրում:o

:D
Մարդ ես,մեկ էլ տեսար:D:D:D

Բայց կարծես "մուգ սև աչքեր,խիտ թարթիչներ,սև ունքեր," ու միաժամանակ նաև... "սպիտակամաշկ," գրեթե անհնար է գտնել:think
բայց գտնելու դեպքում էլ...:love:love:love:oy:oy:oy
համենայնդեպս ինձ հանդիպել են:love

Սամվել
21.04.2009, 22:27
Քանի որ ես միշտ սիրահարվում եմ ոչ էն մարդուն,ով համապատասխանում ա իմ սիրելի չափանիշներին,նշեմ,թե ինչպիսին ԿՈՒԶԵԻ լիներ տղան,որին սիրահարվեմ,բայց երբեք չի լինի:D:D:D
մուգ սև աչքեր,խիտ թարթիչներ,սև ունքեր,սպիտակամաշկ,շաաատ կոկիկ,բոյով,մկանուտ/:D:D:D:oy/ ու մեկ էլ էն մնացած մինիմալ պահանջները:):P

Հ.Գ ոնց որ «Փնտրվում է տղամարդ» թատրոնի ներկայացումը լինի:D:D:D

:oy

Ambrosine
21.04.2009, 22:28
Մարդ ես,մեկ էլ տեսար:D:D:D

բայց գտնելու դեպքում էլ...:love:love:love:oy:oy:oy
համենայնդեպս ինձ հանդիպել են:love
օֆտոպ չհամարվի, այդպիսի տղաների ես էլ գիտեմ, շատ սովորական երևույթ է:8

Մանե
21.04.2009, 22:29
Ի՞նձ ես փնտրում:o

:D

:oy

փաստորեն իրոք այդպիսիք կան:love
Սամ:love
:D

Սամվել
21.04.2009, 22:29
փաստորեն իրոք այդպիսիք կան:love
Սամ:love
:D

:oy:D:lol

Ambrosine
21.04.2009, 22:36
Ոչ մեկդ էլ ըտենց էլ չանկեղծացավ ու չասեց: Ես ասեմ: Տղան պիտի լինի հարուստ: Կատակը կատակ, բայց սա Հայաստանում «լավ տղա» լինելու գրավականներից մեկն ա:
հարուստ, թեկուզ՝ հաշմանդամ:8

մեկ էլ տղան պիտի լինի քաղաքից:blin
գյուղերում տարածված <<երազանք>> է... երբ գյուղի տղաներից մեկը ցանկանում է ամուսնանալ իրենց գյուղից մի աղջկա հետ, աղջկա ծնողները մերժում են /ուշադրություն՝ աղջկա ծնողները... միջնադար ա/՝ ասելով, թե իրենց աղջկան քաղաքի տղայի հետ պիտի ամուսնացնեն:fool

Lion
21.04.2009, 22:41
Մարդ ես,մեկ էլ տեսար:D:D:D

բայց գտնելու դեպքում էլ...:love:love:love:oy:oy:oy
համենայնդեպս ինձ հանդիպել են:love

Գրողըըը տանի:think Ախր հեչ չեմ պատկերացնում, որ մնաց... տեսած լինեմ: Այդ մգությունը արծես նաև ենթադրում է մուգ մաշկ, հը՞: Թե չէ...:think

Աստղ ջան, քեզ վերջը... փախցնելու են: Ավելին ասեմ, միտինգից: Բայց էդ հլը հեչ - փախցնողը թունդ իշխանամետա լինելու:D:D:D - Չնեղանալ:)

Սամվել
21.04.2009, 22:43
Աստղ ջան, քեզ վերջը... փախցնելու են: Ավելին ասեմ, միտինգից: Բայց էդ հլը հեչ - փախցնողը թունդ իշխանամետա լինելու:D:D:D - Չնեղանալ:)

Լիոն սա առաջարկությու՞ն էր :))

Lion
21.04.2009, 22:51
Չէ - մարգարեություն:D

Գրողը տանի - Աստղին փախցնելը հանաք բան չի... պիտի լուրջ մտածել, նոր ձեռք զարկել այդ գործին...

One_Way_Ticket
21.04.2009, 23:01
ինչ-որ չափով համաձայն եմ... նայում ես սիրուն աղջիկ ա, կողքին՝ քյաՌԹու... մազերը գոնե սանրեր, ծիծակները սրբեր, <<սպաՌԾիվկեն>> էլ կոշիկի գույնի հետ սազեր:[
ասում ես՝ իրա մեջ ինչ ես գտել? բացի իր <<բազաՌներից>> ուրիշ ինչի մասին է խոսում? ինչ թեմայով եք զրուցում? Ասում ա՝ կարևորը <<շրջապատով տղայա>>, այ էն իքս5-ը որ կանգնած ա, դրա տերը նոր իրան բարևեց:))
Երևի փորձում է այդ տղային օգտագործել որպես տրամպլին` իքս5-ի տիրոջը հասնելու համար :)

Ambrosine
21.04.2009, 23:09
Երևի փորձում է այդ տղային օգտագործել որպես տրամպլին` իքս5-ի տիրոջը հասնելու համար :)
հարցն էլ նրանում է, որ այդ աղջիկը առաջին անգամ կարող է տեսնի այդ իքս5-ի տիրոջը
դա կապ չունի.. կարող եմ ասել, որպես վկա ամենա անհավանական <<առևտուրներին>>:))... աղջիկը չի նայում, թե իր կողքինը ավտոմեքենայի ղեկին է, թե կողքի դռնից է իջնում, կարևորը, որ հենց այդ մեքենայից է իջնում, իսկ կողքով բոլոր անցնողները բարև են տալիս, մի հատ էլ այտը համբուրում՝ ավանդական դարձած տղաների գորկիով... ու հատկապես, եթե բարև տվողները <<լավ տղեքն են>>

Lion
21.04.2009, 23:11
Էդ էլ կա - բա:( Դրա համար, տղերք ջան, երբ աղջիկը կնստի Ձեր մեքենան, մեկումեջ ինքներդ Ձեզ հարց տվեք -Ձեր համար է նստել, թե... մեքենայի:think

Rhayader
22.04.2009, 04:40
Էդ էլ կա - բա:( Դրա համար, տղերք ջան, երբ աղջիկը կնստի Ձեր մեքենան, մեկումեջ ինքներդ Ձեզ հարց տվեք -Ձեր համար է նստել, թե... մեքենայի:think

Մի ռուս աղջկա պատմած հիշեցի, ընկերուհու մասին էր պատմում: Ասում էր՝ չնայած ընկերը մերսով ա, բայց մեկ ա աղջիկը ոչ թե սիրուն մերսի հետ ա սեքսով զբաղվում, այլ հաստաո* դեբիլի:P
Ընդհանրապես, նյութապաշտությունը հարաբերություններում համարում եմ մարմնավաճառության տեսակ: Դա, իհարկե, չի նշանակում, որ պետք է անպատասխանատու ձևով ամուսնանալ մեկի հետ, ով չի կարողանա ապահովել քեզ ու երեխաներիդ: Բայց փողը դարձնել չափանիշ:[

Մանե
22.04.2009, 11:50
Գրողըըը տանի:think Ախր հեչ չեմ պատկերացնում, որ մնաց... տեսած լինեմ: Այդ մգությունը արծես նաև ենթադրում է մուգ մաշկ, հը՞: Թե չէ...:think

Չէ:)Բացառություններ կան,զօրօրինակ Սամոն կամ Լեոն...ոնց գցում եմ,մենակ Բարսաիստներն են այդպիսին:D:)

Katka
22.04.2009, 12:18
վսյո տակի բոյը կարևոր է:(

Մանե
22.04.2009, 12:27
փաստորեն իրոք այդպիսիք կան:love
Սամ:love
:D

:oy:D:lol

փաստորեն պնդուկով սնիկերս իրոք գոյություն ունի:love:D:D:D:D:D:D:D

իմիջայլոց,բա ատամնաշա՞րը:P

Katka
22.04.2009, 12:32
իմիջայլոց,բա ատամնաշա՞րը:P

Բժշկությունը այնքան է զարգացել, որ այդ խնդիրը էլ չկա: Դա հեշտ լուծվող հարց է:(

Մանե
22.04.2009, 12:34
վսյո տակի բոյը կարևոր է:(

Բժշկությունը այնքան է զարգացել, որ այդ խնդիրը էլ չկա: Դա հեշտ լուծվող հարց է:(
բա ինչո՞ւ տենց տխուր:)

Katka
22.04.2009, 12:39
բա ինչո՞ւ տենց տխուր:)

Եսիմ, մտածում էի ծիծաղե՞մ, թե՞ տխրեմ, որ բժշկությունը զարգացել է: Մտածեցի, որ տխրելը ավելի ճիշտ է: Մեր ծոռները մեզանից երջանիկ կլինեն. այսպիսի հարցերի առաջ չեն կանգնի:)

Ambrosine
22.04.2009, 17:23
փաստորեն պնդուկով սնիկերս իրոք գոյություն ունի:love:D:D:D:D:D:D:D

իմիջայլոց,բա ատամնաշա՞րը:P
Մանե ջան, էս ինչ լուրջ փնտրտուքների մեջ ես?:))

Մանե
22.04.2009, 17:29
Մանե ջան, էս ինչ լուրջ փնտրտուքների մեջ ես?:))
Հա Աստղ ջան,չի՞ զգացվում:oy:D:D երազում եմ է,երազում:D
իսկ եթե լուրջ,ապա ոչ մի դեպքում,ուղղակի չափանիշներ եմ գրում,տեսնեմ ճաշակիս համապատասխան քանի տղա կա Հայաստանում,ու ըստ դրա որոշեմ մնամ Հայաստանում թե չէ:D:D:D:D:D
:oy:oy:oy էս էն կատակներից ա,որ մի տոկոսն ա լուրջ,հանկարծ լուրջ չընդունեք:oy:oy:oy

Փոքրիկ
22.04.2009, 17:33
Հա Աստղ ջան,չի՞ զգացվում:oy:D:D երազում եմ է,երազում:D
իսկ եթե լուրջ,ապա ոչ մի դեպքում,ուղղակի չափանիշներ եմ գրում,տեսնեմ ճաշակիս համապատասխան քանի տղա կա Հայաստանում,ու ըստ դրա որոշեմ մնամ Հայաստանում թե չէ:D:D:D:D:D
:oy:oy:oy էս էն կատակներից ա,որ մի տոկոսն ա անլուրջ,հանկարծ անլուրջ չընդունեք:oy:oy:oy

:8էյ հեեեեեեեեեեեեեեեեյ

Մանե
22.04.2009, 17:38
:8էյ հեեեեեեեեեեեեեեեեյ
:8 օրը ցերեկով մարդու խոսքերը իրա դեմ են շուռ տալիս:oy:(:P

Chuk
22.04.2009, 17:45
Մոդերատորական. Տղան պիտի թեման փակի, երբ տեսնում է, որ այն վերածվել է զրուցարանի: