PDA

Դիտել ողջ տարբերակը : Թուրքմենբաշին մահացել է



Artgeo
22.12.2006, 02:06
Մահացել է աշխարհում գազի պաշար ունեցողների մեջ 5-րդ տեղը գրավող երկրի նախագահը՝ Սապարմուրատ Նիյազովը, որին ավելի ճիշտ կլիներ անվանել թագավոր։ Իհարկե կարելի է ասել, որ դա մեզ չի վերաբերվում։ Առաջին հայացքից հենց այդպես էլ կարող է թվալ, սակայն... Թուրքմենստանը այն երկիրն է, որի գազի համար մեծ պայքար կծավալավի Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև։ Ռուսաստանը ձգտելու է պահպանել վիճակը և թագավորությունը փոխանցել Թուրքմենբաշու որդուն։ Կան ասեկոսեներ, որ Նիյազովը մոտ մեկ ամիս է մահացել է, սակայն ինչպես Ադրբեջանում Ալիեվ մեծի մահը, այնպես էլ Նիյազովի մահը թացքնում էին։ Մյուս կողմից ԱՄՆ-ն կզգտի գունավոր հեղափոխություն իրականացնել և նախագահ դարձնել իր համար ընդունելի մարդու։
Ըստ ձեզ, ո՞ր տարբերակն է նախընտրելի Հայաստանի համար։ Եվ ընդհանրապես ի՞նչ եք մտածում այս ամենի մասին։

Shauri
22.12.2006, 13:41
Իրավիճակի միանշանակորեն կապակայունանա... Հենց թեկուզ էդ առումով լավ չարեց որ մեռավ Նիյազովը :(
Իմ սուբյեկտիվ կարծիքով`Ամերիկան ինչքան քիչ տարածի իր թաթերը մեր մոտերքը, էնքան լավ :[ Կներեք կոպիտ արտահայտվելուս համար :(

Sergey
22.12.2006, 18:31
Չեմ կարծում, թե Ռուսաստանի համար ամենաընդունելի տարբերակը ներկա իրավիճակը պահպանելն է։ Որքան գիտեմ, Թուրքմենբաշու վարած քաղաքականությունը, մանավանդ վերջին տարիներին, դժվար է միանշանակ պրոռուսական համարել։ Կարծում եմ, Ռուսաստանին ձեռնտու կլինի այնպիսի մեկը, որի օրոք Ռուսաստանը կկարողանա վերահսկել թուրքմենական գազի տեղափոխումը դեպի Արևմտյան Եվրոպա, այսինքն թուրքմենական գազը հնարավորինս քիչ կնպաստի, որ Արևմուտքի կախվածությունը ռուսական գազից թուլանա, և Ռուսաստանը զրկվի այդպիսի հզոր հաղթաթղթից։

Ուրվական
22.12.2006, 20:35
Հլը եթե Ամերիկային ու Ռուսաստանին չնայենք էլ, Թուրքմենստանում հայեր կային, որ "նստում-բարձրանում" էին Թուրքմենբաշու հետ, և Հայաստանը հնարավորինս մեծ չափով աջակցություն էր ստանում Թուրքմենստանից: Բայց հիմա այդպես կարող է չլինել, դա հայերի համար շատ վատ կլինի: Ինչ ասեմ, ոնց որ ասում են, հողը թող վրան թեթև լինի:

Նորմարդ
22.12.2006, 21:17
Մահացել է աշխարհում գազի պաշար ունեցողների մեջ 5-րդ տեղը գրավող երկրի նախագահը՝ Սապարմուրատ Նիյազովը, որին ավելի ճիշտ կլիներ անվանել թագավոր։
Ես այս մարդուն ոչ միայն թագավոր, այլ դիկտատոր կանվանեի: Նա մեր ժամանակների Ստալինն էր, իր ժողովրդի համար: Եթե նայենք զուտ մարդկային տեսանկյունից ապա աշխարհում մեկ դիկտատոր պակասեց: Իսկ եթե ավելի խորը նայենք ապա Թուրքմենստանում կարող են այնպիսի պրոցեսներ սկսվել, որ այս անցած տարիները դրախտ կթվան, ինչպես հիմա Իրաքում է:
Ինձ թվում է արդեն սկսվել է գերտերությունների պայքարը և հետագա դեպքերը ցույց կտան Ռուսաստանը դեռ կարողանում է պահպանել իր ազդեցությունը մոտակա հարևանների վրա, թե դա էլ է անվերադարձ կորցրել:
Հայաստանի համար ամեն դեպքում, հնարավոր եմ համարում գազի թանկացում:

Աբելյան
30.12.2006, 23:07
Մահացավ հերթական բռնապետը...