PDA

Դիտել ողջ տարբերակը : Գնալ աղջիկ տեսնելու

Aurora
04.04.2009, 17:48
Մինչեվ հիմա պահպանվում է Հայաստանում այս երեվույթը, որ տղայի ծնողները գնում են իրենց տղայի համար աղջիկ տեսնելու, շատ է եղել, որ անգամ առանց տղայի։ Ես ընդունում եմ, որ կարելի է հաշվի առնել ծնողների կարծիքը, սակայն մեզ մոտ դա նվաստության աստիճանի է հասած, երբ տղայի բարեկամները աղջկա տանը նստած սկսում են բացեիբաց զննել ոչ միայն աղջկան, որպես ապրանքի, այլ նաեվ նրա տունը, ունեցվածքը, տան մաքրությունը։ Շատ է եղել, որ նման այցելությունից հետո էլ չեն վերադարձել եվ աղջկան ու նրա ծնողներին թողել են տարակուսանքների ու մտածմունքների մեջ, թե արդյոք ինչն էր պատճառը, որ հետ չեկան։Իսկ հնարավոր չի, որ այդ զննելու պահը տղան անի, քանի որ դա նրա կյանքի հարցն է վերջապես, իսկ ծնողները, գնան միայն խնամախոսելու, առանց այլեվայլությունների։

Դեկադա
04.04.2009, 17:55
Չնայած ինքս ահագին կողմնակից եմ ավանդույթների պահպանմանը, բայց էս հարցում չեմ կարող չհամաձայնել:Կարծում եմ ամենից ճիշտը կլինի

գնան միայն խնամախոսելու, առանց այլեվայլությունների

Ընդհանրապես ամուսնությունը դա միայն զույգի խիստ անձնական գործն է իսկ ծնողներին մնում է միայն օրհնությունը տալ:

Lion
04.04.2009, 17:57
Դե այդ սովորությունը կարծես թե աստիճանաբար վերանում է, հը՞:

Ariadna
04.04.2009, 18:12
Ինձ համար նույնիսկ խնամախոսությունն է ծիծաղելի երևույթ, նույնիսկ նշանդրեքը: Ինչի՞ համար, որ ի՞նչ, իմա՞ստը :)

Դեկադա
04.04.2009, 18:19
Ariadna-ի խոսքերից
Ինձ համար նույնիսկ խնամախոսությունն է ծիծաղելի երևույթ, նույնիսկ նշանդրեքը: Ինչի՞ համար, որ ի՞նչ, իմա՞ստը

Այ էստեղ համաձայն չեմ. Իմաստը քո զավակի հետ այդ օրը անմոռաց դարձնելն է:Ավանդույթները լավ բան են, եթե այն ճիշտ են օգտագործում:

Ariadna
04.04.2009, 18:28
Այ էստեղ համաձայն չեմ. Իմաստը քո զավակի հետ այդ օրը անմոռաց դարձնելն է:Ավանդույթները լավ բան են, եթե այն ճիշտ են օգտագործում:

Անմոռացի համար, հարսանիք գոյություն ունի, այն էլ այն դեպքում, եթե զավակդ տենչում է հարսանիքով ամուսնանալ :)

Lion
04.04.2009, 18:30
Անմոռացի համար, հարսանիք գոյություն ունի, այն էլ այն դեպքում, եթե զավակդ տենչում է հարսանիքով ամուսնանալ :)

Էէհ, դե չէ... Դրանք լավ բաներ են:)

Aurora
04.04.2009, 18:33
Չի լինի տղան ու աղջիկը նախապես որոշեն, տղան էլ ծնողների հետ վեր կենա գնա աղջկա ձեռքը խնդրելու, համ ծնողները կծանոթանան, համ էլ կստացվի, որ զույգերը նշանվեցին։:think

Դեկադա
04.04.2009, 18:34
Ariadna-ի խոսքերից
Անմոռացի համար, հարսանիք գոյություն ունի, այն էլ այն դեպքում, եթե զավակդ տենչում է հարսանիքով ամուսնանալ

Իսկ ո՞վ է ասում անպայման նշանդրեքը հարսանիքի վերածեք::) Հնարավոր չի՞ խնամախոսությունը կազմակերպել գեղեցիկ ու հետո ամենը վերջացնել հարսանիքով ինչպես ցանկանում է զավակը:Ես էլի եմ ուզում նշել կարևորը զավակի ցանկությունը հաշվի առնելն է:

Ariadna
04.04.2009, 18:36

Հա, իհարկե, նշել կարելի է, պարզապես ես իմաստը չեմ հասկանում :)

Adam
04.04.2009, 18:40
Հերթական նահապետական և փոշոտ սովորույթներից մեկը... և դա երբեք չի վերանա, քանի դեռ հեռուստատեսությամբ չի արգելվի դրա մասսայական ցուցադրումը՝ մասնավորապես Չաղ հարսանիք հաղորդաշարում:

Երկնային
04.04.2009, 19:09
Տխմարագույն սովորույթ… ոնց որ խանութ են գալիս, ինչ են անում… ասենք ցուցափեղկի վրա աղջիկներ են դրած, իրենք էլ ապրանք են ընտրում :))

Երկնային
04.04.2009, 19:10
Էս թեմայով որ խոսում են, միշտ հիշում եմ քրոջս ընկերուհու հետ տեղի ունեցած դեպքը :))
Գալիս են էս աղջկան տեսնելու, դե ինքն էլ տենց բաներ չի սիրում :) տենց էկան, նստեցին տղան ու իր ծնողները, զննեցին, խոսացրին, տենց… մեկ էլ էս տղայի մաման ասում ա.
- Աղջիկ ջան, մի բաժակ ջուր կբերե՞ս:
Սա էլ շրջվում ա, ախպորն ասում.
- Սաք, թռի ջուր բեր:

:D :D

Կարծում եմ արդեն պարզ ա, որ էդ աղջկան չհավանեցին :))

Aurora
04.04.2009, 19:19
Գալիս եք աղջիկ տեսնելու։:P

Փոքրիկ
04.04.2009, 19:22
:thinkհիմար սովորություն... տեսնելս ո՞րն է
:(ես տենց բաներ չեմ սիրում... ու երևի լավ կլիներ որ վերանար :think

Elmo
04.04.2009, 22:54
Անդուր սովորույթ ա: Շատ վիրավորական, տհաճ ու շահամոլ քայլ: Ամենավիրավորական քայլը, որ կարելի ա անել աղջկա ու աղջկա ծղնողների հանդեպ: Ինչու՞ չէ, նաև տղայի հանդեպ, բայց տղան այստեղ մեղավոր ա ու իրան հասնում ա , եթե չի արգելել նման արարքը: Երբ տղան ու աղջիկը ամեն ինչ որոշել են, տղայի ծնողները պետք է գան աղջկա տուն ծանոթանալու համար, նշան դնեն էդ մարդկանց ու պատրաստվեն հարսանիքի: Կամ եթե միջոցներ չկան, պարզապես ծանոթանան, բարեմաղթեն, ծնողական օրհնանք տան ու ուղարկեն միասին ապրելու:

Լուսաբեր
04.04.2009, 23:02
Լավ, հեսա ասեմ...
Ուրեմը իմ կյանքի ամենագեղեցիկ պահերից մեկնա եղել երբ եկել են խնամախոսության, հետո, նշանդրեքի «օրը կտրելու» ու վերջապես ՆՇԱՆԴՐԵՔ :love Ու նման ձևով սպասում եմ որ գան ու հարսանիքի օրը որոշԵՆՔ (Սրանք միգուցե ձևականություններ են, որովհետև նախ մենք ենք որոշում,իրենք ուղղակի համաձայնվում են) , բայց ևս մի առիթ որ հարազատներդ ավելի մոտիկից ծանոթանան իրար հետ ու վերջապես լիքը ուրախանալու առիթ՝ ծով հուզմունք ու աննկարագրելի երևույթ հենց քո շուրջը::love :oy
Իսկ հակառակ խոսողներին չեմ հասկանում :( :oy

Adriano
04.04.2009, 23:58
Բայց լավ գործա ժողովուրդ, ճիշտ չեմ ասում?:hands

Չամիչ
05.04.2009, 00:08
Ես կարծում եմ որ աղջիկ տեսնելու սովորությունը իրականում այնքան էլ վատ սովորություն չէ: Չնայած տվյալ դեպքում շահեկան դիրքում հայտնվում են տղաները, իսկ աղջիկները ստիպված են լինում ունենալ անհարմարավետության զգացում:

Կան երիտասարդներ որոնք իրենց ապրելակերպի բնույթից ելնելով չունեն նոր ծանոթություններ հաստատելու լայն հնարավորթություն: եվ այստեղ օգնության են գալիս հարազատները, բարեկամները, ընկերները, որոնք առաջարկում են ծանոթանալ այս կամ այն աղջկա հետ:

Կա երկու տարբերակ, այդ աղջկան ժամադրել, հանդիպել առանձին, կամ գնալ տուն տեսնելու, եվ օգտվելով առիթից նաեվ ծանոթանալ աղջկա հարազատների հետ:
Եվ որպես օրինավոր հայ տղամարդ, երիտասարդը բնականաբար ընտրում է տնային պայմաններում ծանոթանալու տարբերակը, այդպիսով ցույց տալով իր մտադրությունների լրջությունը:

Վաղ թե ուշ, այսպես թե այնպես, երիտասարդները ստիպված են լինելու ծանոթանալ միմիանց ծնողների հետ,ինչու՞ դա չանել միանգամից::)

Չնայած այս ամենի մեջ կա ինչ որ կեղծ բան, քանի որ հնարավոր չէ մարդու մասին այդքան արագ պատկերացում կազմել, այն էլ այդպիսի պայմաններում, երբ եկել են քեզ գնահատելու երբ ոչինչ չգիտեն քո մասին, սովորաբար մարդուն գնահատում են քիչ թե շատ ճանաչելուց հետո:

Rhayader
05.04.2009, 00:37
Մինչեվ հիմա պահպանվում է Հայաստանում այս երեվույթը, որ տղայի ծնողները գնում են իրենց տղայի համար աղջիկ տեսնելու, շատ է եղել, որ անգամ առանց տղայի։ Ես ընդունում եմ, որ կարելի է հաշվի առնել ծնողների կարծիքը, սակայն մեզ մոտ դա նվաստության աստիճանի է հասած, երբ տղայի բարեկամները աղջկա տանը նստած սկսում են բացեիբաց զննել ոչ միայն աղջկան, որպես ապրանքի, այլ նաեվ նրա տունը, ունեցվածքը, տան մաքրությունը։ Շատ է եղել, որ նման այցելությունից հետո էլ չեն վերադարձել եվ աղջկան ու նրա ծնողներին թողել են տարակուսանքների ու մտածմունքների մեջ, թե արդյոք ինչն էր պատճառը, որ հետ չեկան։Իսկ հնարավոր չի, որ այդ զննելու պահը տղան անի, քանի որ դա նրա կյանքի հարցն է վերջապես, իսկ ծնողները, գնան միայն խնամախոսելու, առանց այլեվայլությունների։

Ճիշտն ասած հենց հասա զննելու պահ արտահայտությանը, սիրտս խառնեց:
Ես որ գյուղ եմ գնում, երբեմն, որպես գործից հասկացող մարդու, տանում են ձի գնելու:
Այ, այդ ժամանակ զննում եմ...

Շատերը դեռ սեփական մարդկայնությունը գիտակցած չլինելով՝ համարում են, որ աղջիկը սեփականություն է, որը պետք է ընտրվի ըստ չափանիշների: Չափանիշներն ինչպես արտաքին են (ականջ-քիթ-ծիծիկ-և այլն) ու ներքին (տան աղջիկ լինի, ճշտից բացի մարդ չճանաչի, ժամ հարցնեն՝ ժամ չասի և այլն), այնպես էլ՝ թյունինգը (բանդաժներ, պապրիս, նեոններ, ֆառեր):
Նման ձևով ընտրված կնոջ համար մի արժանի ապագա կա՝ քշել, հետո դնել սերվանտը, վոր վրեն խազ չընկնի:
Փորձեցի մաքսիմալ գրոտեսկային ներկայացնել, որ պարզ լինի իմ տեսանկյունը:

Առաջինը. ո՞ր օրվանից է ընտրությունը միակողմանի, կարճ ու կոնկրետ, միանշանակ ու անդառնալի: Ինչու՞ է «ընտրում» տղայի կողմը, կլինի դա ինքը՝ տղան, թե նրա ծնողները, ընտրում չափանիշների հիման վրա, ընտրում միանգամից ու միանշանակ:
Ֆիններն անկեղծորեն ասում էին՝ «կինը ծախու ապրանք է»: Նույն բանը, ինչ ինրեք իրենց գեղեցիկ խոսքերով խաբելու տակ մտածում են հայերը: Մոռացա, ֆինները դա ասում էին միջնադարում:

Իսկ հիմա անցնենք նորմալ դեպքին:
Իմ կարծիքով, ամուսնանալը բավականին պատասխանատու որոշում է: Այն կայացվում է ժամանակի ընթացքում, երկու մարդկանց հասուն հարաբերությունների հիման վրա:
Տղան ու աղջիկը որոշ ժամանակ միասին լինելուց հետո եթե տեսնում են, որ կարող են միավորել իրենց կյանքերը, պատրաստ են երեխաներ ունենալ ու դաստիարակել, այլ կերպ ասած՝ ընտանիք կազմել, այո, միասին, բոլոր լավ ու վատ հետևանքները հաշվի առնելով, իրար դրական ու բացասական գծերը տեսնելով և այլն - սա է ամուսնությունը:

Անձամբ իմ դեպքում ես խիստ կարևոր եմ համարում, բայց չեմ պարտադրում ուրիշներին գոնե մի ամիս համատեղ կյանքի փորձը, որը շատ բաներ է իրենց տեղը գցում:
Որովհետև ես թույլ չեմ տա, որ իմ երեխաները մեծանան անառողջ ընտանեկան միջավայրում:

Չամիչ
05.04.2009, 01:00
Ճիշտն ասած հենց հասա զննելու պահ արտահայտությանը, սիրտս խառնեց:
Ես որ գյուղ եմ գնում, երբեմն, որպես գործից հասկացող մարդու, տանում են ձի գնելու:
Այ, այդ ժամանակ զննում եմ...

Կարծում եմ մի փոքր կտրուկ ես արտահայտվում:

Եվ ո՞վ ասեց որ զննում է տեղի է ունենում միակողմանի, պարզապես ինչպես ընդունված է նախաձեռնողի դերում հանդես է գալիս տղամարդը, հո աղջիկը չի գնալու տղա տեսնելու՞՞՞ բայց տեղի է ունենում երկկողմանի զննում, եվ շատ հնարավոր է որ տղան հավանի բայց աղջիկը ոչ:

Այստեղ միակ բարդությունն այն է որ հայ աղջիկները առանց այն էլ զերծ չեն ամոթխածությունից, եվ զննման ենթարկվելու պայմաններում նրանց ամոթխածությունը սովորաբար կրկնապատկվում է, ինչն էլ իր հերթին չի կարող դրականորեն նպաստել առաջին տպավորության գործին:

Օրինակ ռուսաստանի առաջին ալիքով աշխատանքյին ամեն օր կա մի հաղորդում, որը կոչվում է давай поженимся.
Հաղորդման մասնակիցները գալիս են պայքարելու օրվա հերոսի կամ հերոսուհու համար: եվ այստեղ շատ կարեվոր է կարողանալ սեփական անձը ճիշտ մատուցել, այսինքն լինել մաքսիմալ բնական, եվ անկեղծ:

Կարծում եմ այն աղջիկները որոնք գիտեն իրենց ճիշտ մատուցել ցանկացած իրավիճակում, պետք է որ չխուսափեն աղջիկ տեսնելու երեվույթից: եվ հակառակը իրենց պահվածքով ստիպեն որ տղան հայտնվի զննվողի դերում::)

Սամվել
05.04.2009, 01:21
Թեմայի կեսը չկարդացի...

Բայց մի բան միանշանակա... տենց տղու գլխի մեջ մի բանա պակասում... մի 20 գրամանոց կապարի գնդիկ :pardon

Mankik
05.04.2009, 01:24
Մինչեվ հիմա պահպանվում է Հայաստանում այս երեվույթը, որ տղայի ծնողները գնում են իրենց տղայի համար աղջիկ տեսնելու, շատ է եղել, որ անգամ առանց տղայի։ Ես ընդունում եմ, որ կարելի է հաշվի առնել ծնողների կարծիքը, սակայն մեզ մոտ դա նվաստության աստիճանի է հասած, երբ տղայի բարեկամները աղջկա տանը նստած սկսում են բացեիբաց զննել ոչ միայն աղջկան, որպես ապրանքի, այլ նաեվ նրա տունը, ունեցվածքը, տան մաքրությունը։ Շատ է եղել, որ նման այցելությունից հետո էլ չեն վերադարձել եվ աղջկան ու նրա ծնողներին թողել են տարակուսանքների ու մտածմունքների մեջ, թե արդյոք ինչն էր պատճառը, որ հետ չեկան։Իսկ հնարավոր չի, որ այդ զննելու պահը տղան անի, քանի որ դա նրա կյանքի հարցն է վերջապես, իսկ ծնողները, գնան միայն խնամախոսելու, առանց այլեվայլությունների։

Երբեմն աղջկա ծնողներն են պահանջում, որ տղան իր ծնողներով գնան աղջկա տուն: Իսկ հետո էլ կամ համաձայնության են գալիս, կամ էլ ոչինչ չեն պատասխանում՝ թողնելով տղային ու տղայի ծնողներին տարակուսանքի մեջ::angry
Հաշվի էլ չի առնվում տղայի կողմից տարած նվերների մասին:oy

Ուլուանա
05.04.2009, 01:30

Դե, էդպիսի դեպքերում կարելի է ասել, որ երկու կողմերի ծնողները լրիվ արժանի են միմյանց։ :D Իսկ թե ինչ են մտածում նրանց երեխաները (որոնք պիտի որ իրադարձության գլխավոր հերոսները լինեին, բայց, չգիտես ինչու, մղվել են երկրորդ պլան), երևի նրանց առանձնապես չի հետաքրքրում... :[

Dorian
05.04.2009, 01:32
Էս արտահայտությունն ինքնին ծիծաղելի է: Կարելի է բացատրությունը տալ բառարաններում.

Հույսները կտրած տղաների այցը հույսները կտրած, կամ տնային կալանքում մեծացած աղջիկների տուն` նրանց հետ ամուսնանալու նպատակով...

Rhayader
05.04.2009, 01:33
Երբեմն աղջկա ծնողներն են պահանջում, որ տղան իր ծնողներով գնան աղջկա տուն: Իսկ հետո էլ կամ համաձայնության են գալիս, կամ էլ ոչինչ չեն պատասխանում՝ թողնելով տղային ու տղայի ծնողներին տարակուսանքի մեջ::angry
Հաշվի էլ չի առնվում տղայի կողմից տարած նվերների մասին:oy

Իմ կնգա ծնողների իգական կողմի կարծիքը եթե հաշվի առնվեր, կարճ ասած՝ զոքանչի, ինձ պիտի ամորձատեին, քառատեին ու կախեին իրանց պադեզդի դեմը, հետո էլ բամբուկի ծիլերով ամանի կամ կարմիր մրջյունների մրջնաբնի վրա նստեցնեին:
Կարճ ասած՝ չափահաս մարդը եթե մոր փեշից բռնած ա ման գալիս, ուրեմն ժամանակին կրծքից չեն կտրել:

Ես իմ մորն անասելի շատ եմ սիրում, նա էլ՝ ինձ: Բացի դրանից, մենք իրար հարգում ենք ու անձնական գործերի մեջ չենք խառնվում:

Ariadna
05.04.2009, 10:29
Ես կարծում եմ որ աղջիկ տեսնելու սովորությունը իրականում այնքան էլ վատ սովորություն չէ:
Կան երիտասարդներ որոնք իրենց ապրելակերպի բնույթից ելնելով չունեն նոր ծանոթություններ հաստատելու լայն հնարավորթություն: եվ այստեղ օգնության են գալիս հարազատները, բարեկամները, ընկերները, որոնք առաջարկում են ծանոթանալ այս կամ այն աղջկա հետ:

Չամիչ, կներես մի հարց տամ, դու երիտասարդ ե՞ս :oy Եթե ոչ, ապա կներես, որ փորձում եմ հակաճառել գրածիդ, որովհետև մեր տատիկների սերունդը էդ բարքերով է մեծացել, խոսքը իմ տատիկին չի վերաբերում իհարկե, և նրանց փորձել ապացուցել հակառակը, իզուր ժամանակի վատնում է, և անիմաստ է, նրանց պետք է ընդունել և սիրել այնպիսին, ինչպիսին կան :love
Իսկ եթե երիտասարդ ես, զարմանալի է, որ էդ երևույթին նորմալ ես նայում: Ինչ է նշանակում «Կան երիտասարդներ որոնք իրենց ապրելակերպի բնույթից ելնելով չունեն նոր ծանոթություններ հաստատելու լայն հնարավորթություն»: Երբ որ կունենան, էն ժամանակ էլ թող ամուսնանան, չի կարելի մարդուն դիտարկել որպես կենդանի՝ խոզուկ կամ կով, ասենք, որի զույգելու ժամանակն է: Մարդը հասարակության անդամ է, և միշտ էլ կարող է շփվել և գտնել իր կեսին, և հեչ պարտադիր չի, որ բարեկամները իրենց լուման ներդնեն էդ գործում: Նույնիսկ փողոցում քայլելիս կարելի է ինչ որ աղջկա հավանել և ծանոթանալ, էլ չեմ ասում մեր օրերում ինտերնետի ընձեռած լայն հնարավորությունը: Ես ինքս երբեք չեմ հարգի էն տղամարդուն, որը բարի նպատակներով որոշի գալ ինձ տեսնելու :D Էդպիսի բան ոչ էլ կլինի, որովհետև էդ տեսնելու գնացողները ու «տեսցնողները» հատուկ դասի են պատկանում, ու էդ խաղերն իրենք իրար մեջ են խաղում :)

Լուսաբեր
05.04.2009, 11:09
Նախորդ գրառումս ոնց-որ էս թեմայի հետ կապ չուներ,բայց ես մեղավոր չեմ :oy

Խնամախոսություն , նշանդրեք, «օր կտրել» սրանք աղջիկ տեսնելու հաջորդ քայլն է, բայց երևի թե անիմաստ մի բան մեր օրերում, ո՞նց կարողա տենց բան լինի:Իհարկե,ցավոք սրտի հիմա «Աղջիկ տեսնելու» սովորությանը հաջորդող արարողությունները՝ խնամախոսությունը, նշանդրեք և այլն ևս պակասել են, բայց դա ընդհանուր առաջընթացի արդյունք է, ու չեմ կարծում որ հենց էս արարողությունները ի սկզբանե եղել են այդպիսին:Ժամանակի ընթացքում բոլոր երևույթներն էլ ձևափոխվում են, անգամ նրանք որոնց մասին մենք գիտենք որ այդպես չի եղել:
Դե, «աղջիկ տեսնելու» սովորությունը առավել ևս հնացած ու անիմաստ է մեր օրերում, երբ կա հեռուստատեսություն, բջջային հեռախոս, ինտերնետ... դրանք միգուցե հեռավոր ու խուլ գյուղերում մնացած բաներ են, թեկուզ չեմ կարծում հիմա 10-12տարեկան երեխաներ լինեն, որ կհավատան, թե երեխաներին արագիլներն են բերում :}...

ministr
05.04.2009, 11:11
Էս սովորությունը հլա ոչինչ, կա սրա ավելի կատաղած ձևը, որ բաշիքյարթմայա կոչվում: Այսինքն երկու ընտանիք պայմանավորվում են որ իրանց ասենք նոր ծնված երեխեքն իրար հետ պետք ա ամուսնանան... այ սա արդեն վերջնա..

Իսկ աղջիկ տեսնելը.. հետաքրքրիրա խորանի առաջ ծնողներն են ասելու "տեր եմ" ու "հնազանդ եմ" թե տղան ու աղջիկը? Էհ հին դարերում, որ տղան աղջկան տեսնելու ճար չուներ հա կարող ա տենց բաներ անեին.. բայց 21-րդ դարում էլ sms, էլ odnoklassnik, էլ հեռախոս, էլ ինտերնետ, էլ կաֆեներ... Եթե տղան էսքան հնարավորություն չի օգտագործում էլ ինչ ասեմ...

Rhayader
05.04.2009, 11:23
ծնողներն են ասելու "տեր եմ" ու "հնազանդ եմ" թե տղան ու աղջիկը

Այ հենց էս խոսքերի տակ էլ թաքնված է չարի արմատը:

ministr
05.04.2009, 11:55
Ինչ ի նկատի ունես ապ?
Հետաքրքրիրա տեսնես մենակ մեր եկեղեցինա հարցում տեր ու հնազանդը? Մյուսների մոտ եթե չեմ սխալվում հարցնում եմ համաձայն ես ամուսնանալ էս մարդու հետ..?

Lapterik
05.04.2009, 13:00
Մի անգամ դեռ մի 5 տարի առաջ մեր հարևաններից մեկը գնացել եր «աղջիկ տեսնելու, մենակով էլի, ինչ որ ժամային անհամապատասխանություն էր եղել, էտ աղջիկն էլ չէր հասցրել «տան աղջկա» նման հագնվեր, շորտիկով էր եղել, դե շարունակությունը պարզա: ՈՒԺԱՍՏ երևույթա: Որ դարում ենք չեմ հասկանում :angry Ուրիշ բան, որ օր որոշեն գան հավեսով երկու կողմն էլ գիտեն ինչի համար ա էս ձևականությունները, գան նորմալ ուղղակի քեֆ ուրախություն:, թե չէ ջուր, մուր, դառը քաղցր կոֆե, լավ եփած, վատ եփած :D

Ambrosine
05.04.2009, 13:25
Այ հենց էս խոսքերի տակ էլ թաքնված է չարի արմատը:
ԼԻովին համաձայն եմ... եթե հիշողությունս չի դավաճանում, Տեր Հորն էլ հարց էի ուղղել, ուղղակի մոռացել է պատասխանել: Հետաքրքիրն էլ այն է, որ ԶԱԳՍ-ում հարցնում են՝ համաձայն ես....?

ԿԳԴ
05.04.2009, 19:45
Մոտ մի քանի ամիս առաջ մեկին գնում են ուզելու, բայց իսկական փեսայի փոխարեն աղջկա հետ խոսելու գնում ա փեսայի բարեկամի տղեն, (որքան գիտեմ իսկական փեսան կամ ինվալիդա լինում կամ մտավոր հետամնաց):tease աղջիկը հավանումա բարեկամի տղային և նշանվում: Նշանդրեքից հետո բերում են տուն աղջկան և խեղճը հայտնաբերումա, որ իր փեսացուն ուրիշա:D Հաջորդ օրը տնեցիներին մի կերպ իմացնումա, որ գան իրեն հետ տանեն::D Ժողովուրդ ես էլ չէի հավատում, բայց իրական դեպք ա, սիրո մեծ պատմություն::love:fool

Չամիչ
06.04.2009, 00:25
Չամիչ, կներես մի հարց տամ, դու երիտասարդ ե՞ս Եթե ոչ, ապա կներես, որ փորձում եմ հակաճառել գրածիդ, որովհետև մեր տատիկների սերունդը էդ բարքերով է մեծացել, խոսքը իմ տատիկին չի վերաբերում իհարկե, և նրանց փորձել ապացուցել հակառակը, իզուր ժամանակի վատնում է, և անիմաստ է, նրանց պետք է ընդունել և սիրել այնպիսին, ինչպիսին կան
Իսկ եթե երիտասարդ ես, զարմանալի է, որ էդ երևույթին նորմալ ես նայում: Ինչ է նշանակում «Կան երիտասարդներ որոնք իրենց ապրելակերպի բնույթից ելնելով չունեն նոր ծանոթություններ հաստատելու լայն հնարավորթություն»: Երբ որ կունենան, էն ժամանակ էլ թող ամուսնանան, չի կարելի մարդուն դիտարկել որպես կենդանի՝ խոզուկ կամ կով, ասենք, որի զույգելու ժամանակն է: Մարդը հասարակության անդամ է, և միշտ էլ կարող է շփվել և գտնել իր կեսին, և հեչ պարտադիր չի, որ բարեկամները իրենց լուման ներդնեն էդ գործում: Նույնիսկ փողոցում քայլելիս կարելի է ինչ որ աղջկա հավանել և ծանոթանալ, էլ չեմ ասում մեր օրերում ինտերնետի ընձեռած լայն հնարավորությունը: Ես ինքս երբեք չեմ հարգի էն տղամարդուն, որը բարի նպատակներով որոշի գալ ինձ տեսնելու Էդպիսի բան ոչ էլ կլինի, որովհետև էդ տեսնելու գնացողները ու «տեսցնողները» հատուկ դասի են պատկանում, ու էդ խաղերն իրենք իրար մեջ են խաղում
__________________

80 ամյակս շուտով լրանալու է:D Դրա համար մեր ջահելությանը խելքի բերելու վերջին ճիգերն եմ գործադրում :P

Իսկ եթե ավելի լուրջ, ապա ասեմ որ չեմ փորձում այս երեվույթը ատամներով պաշտպանել, այլ փորձում եմ գտնել այս երեվույթի ինչպես բացասական, այնպես էլ դրական կողմերը: Կարճ ասած փորձում եմ վերլուծել, հասկանալու համար արդյոք այս երեվույթը գոյության իրավունք ունի՞՞՞ թե՞ ոչ:

Դու նշեցիր փողոցում, եվ ինտերնետում ծանոթանալու տարբերակները: Կարծում եմ գաղտնիք չէ որ Հայաստանում ինտերնետով ծանոթանալուն շատերը լուրջ չեն վերաբերվում, էլ չեմ ասում որ հաճախ, հայ տղաները ինտերնետում փնտում են աղջիկներ ժամանակ անցկացնելու համար: եվ ունեն հստակ դիրքորոշում, որ եթե աղջիկը գրանցված է ծանոթությունների սայթում, ապա միայն այդ նպատակով: Քիչ թե շատ դրությունը փրկեց одноклассники սայթը:

Ինչպես նաեվ եթե բոլոր երեվույթներին մոտենանք միայն մերժողական դիրք բռնելով, ապա հանգիստ, փողոցում ծանոթանալու տարբերակի մեջ նունպես, դրական շատ քիչ բան կգտնենք:

Ասեմ որ միանշանակ դեմ եմ, երբ հարազատները, բարեկամները միջամտում են անհատի անձնականին, իրենց իրավունք վերապահելով որոշելու, որ արդեն ամուսնանալու ժամանակը եկել է եվ պետք է գնալ աղջիկ տեսնելու: Անհատը միայն ինքը կարող է զգալ, այն պահը, երբ արդեն հասուն է ամուսնության համար: Եվ այստեղ, ամուսնանալ ցանկացող մարդու համար չպետք է լինեն սահմանափակումներ հակառակ սեռի հետ ծանոթանալու տարբերակների ընտրության հարցում:

Ծանոթություն հաստատելու ցանկացած տարբերակ կարծում եմ գոյության իրավունք ունի, եվ ցանկացած դեպքում դա պետք է միայն արվի երկու կողմերի համաձայնության դեպքում: եթե աղջիկը չի ուզում, որ իրեն գան տեսնեն, ի՞նչ իմաստ ունի այդ քայլին դիմել: Իսկ եթե աղջիկը դեմ չի որ իրեն գան տեսնեն, ո՞վ իրավունք ունի պնդելու, որ նրա ծանոթանալու տարբերակը հնավոճ է, աննորմալ եվ ինչ որ բանով զիջում է ծանոթություն հաստատելու մյուս տարբերակներին:

Chilly
06.04.2009, 09:24
Հայեեր, ի՞նչ եք իրար խառնվել... աղջիկ տեսնելը շաաատ լավ սովորույթ է, բայց միայն այն մարդկանց համար, ովքեր դրա կարիքն ունեն... ես անձամբ ճանաչում եմ և տղաների, և աղջիկների, որոնց «տանը չմնալու» միակ հեռանկարը քննարկվող ձևն է... բա իհարկե պետք է... ազգը պիտի շատանա չէ՞... հետո՞ ինչ, որ էդ շատանալը երբեմն լինում է սեփական կյանքին վերաբերվող սեփական որոշումներ կայացնելու անընդունակ սուբյեկտների հաշվին...;)

Ariadna
06.04.2009, 10:41
80 ամյակս շուտով լրանալու է:D Դրա համար մեր ջահելությանը խելքի բերելու վերջին ճիգերն եմ գործադրում :P

Դու նշեցիր փողոցում, եվ ինտերնետում ծանոթանալու տարբերակները: Կարծում եմ գաղտնիք չէ որ Հայաստանում ինտերնետով ծանոթանալուն շատերը լուրջ չեն վերաբերվում, էլ չեմ ասում որ հաճախ, հայ տղաները ինտերնետում փնտում են աղջիկներ ժամանակ անցկացնելու համար: եվ ունեն հստակ դիրքորոշում, որ եթե աղջիկը գրանցված է ծանոթությունների սայթում, ապա միայն այդ նպատակով: Քիչ թե շատ դրությունը փրկեց одноклассники սայթը:

Ինչպես նաեվ եթե բոլոր երեվույթներին մոտենանք միայն մերժողական դիրք բռնելով, ապա հանգիստ, փողոցում ծանոթանալու տարբերակի մեջ նունպես, դրական շատ քիչ բան կգտնենք:

Ասեմ որ միանշանակ դեմ եմ, երբ հարազատները, բարեկամները միջամտում են անհատի անձնականին, իրենց իրավունք վերապահելով որոշելու, որ արդեն ամուսնանալու ժամանակը եկել է եվ պետք է գնալ աղջիկ տեսնելու: Անհատը միայն ինքը կարող է զգալ, այն պահը, երբ արդեն հասուն է ամուսնության համար: Եվ այստեղ, ամուսնանալ ցանկացող մարդու համար չպետք է լինեն սահմանափակումներ հակառակ սեռի հետ ծանոթանալու տարբերակների ընտրության հարցում:

Ծանոթություն հաստատելու ցանկացած տարբերակ կարծում եմ գոյության իրավունք ունի, եվ ցանկացած դեպքում դա պետք է միայն արվի երկու կողմերի համաձայնության դեպքում: եթե աղջիկը չի ուզում, որ իրեն գան տեսնեն, ի՞նչ իմաստ ունի այդ քայլին դիմել: Իսկ եթե աղջիկը դեմ չի որ իրեն գան տեսնեն, ո՞վ իրավունք ունի պնդելու, որ նրա ծանոթանալու տարբերակը հնավոճ է, աննորմալ եվ ինչ որ բանով զիջում է ծանոթություն հաստատելու մյուս տարբերակներին:

Չամիչ ջան, տորթը իմ վրա, 80–ամյակդ ակումբատնակում կնշենք :P
Իհարկե, ճիշտ ես ասում, որ ծանոթություն հաստատելու ցանկացած օրինակ գոյության իրավունք ունի, մանավանդ, եթե կա պահանջարկ, կա նաև առաջարկ։ Նույն շարքում կարելի է դասել նաև բաշիքյարթման։ Մենք էստեղ պարզապես քննարկում ենք, թե մեր օրերում, որն ա ավելի ճիշտ ու որն ա ավելի քաղաքակիրթ։ Ընդամենը էդքանը։ Իսկ եթե տղան էդքան հասուն ա, որ ամուսնանալը էկել ա, մեռնում ա, մամայի ձեռը չի բռնի գնա աղջիկ տեսնելու, ես պարզապես դա եմ ասում, որ ամեն դեպքում մի քիչ պետք ա դաունոտ լինի մամայի հետ աղջիկ տեսնելու գնացողը :D

Ինչ վերաբերում է ինտերնետին, ես բացարձակ նկատի չունեի ծանոթությունների սայթերում գրանցվածներին։ Միգուցե դրա մեջ վատ բան չկա, բայց ինձ թվում է Հայաստանում դժվար թե որևէ նորմալ աղջիկ ծանոթության սայթում գրանցվի ամուսին գտնելու բարի նպատակով :) Իմ շրջապատում շատերին են ճանաչում, որ ամուսնացել են հենց ինտերնետային ծանոթության արդյունքում։ Հեռու չգնանք, հենց մեր ֆորումում ինչքան հրաշալի զույգեր են ստեղծվել :)

Elmo
06.04.2009, 10:46
Նույն շարքում կարելի է դասել նաև բաշիքյարթման

Ան ջան էդ ի՞նչ ա :o: Բաշիքյարթմանը էլի:

Նորմարդ
06.04.2009, 10:51
Մի անգամ դեռ մի 5 տարի առաջ մեր հարևաններից մեկը գնացել եր «աղջիկ տեսնելու, մենակով էլի, ինչ որ ժամային անհամապատասխանություն էր եղել, էտ աղջիկն էլ չէր հասցրել «տան աղջկա» նման հագնվեր, շորտիկով էր եղել, դե շարունակությունը պարզա: ՈՒԺԱՍՏ երևույթա: Որ դարում ենք չեմ հասկանում :angry Ուրիշ բան, որ օր որոշեն գան հավեսով երկու կողմն էլ գիտեն ինչի համար ա էս ձևականությունները, գան նորմալ ուղղակի քեֆ ուրախություն:, թե չէ ջուր, մուր, դառը քաղցր կոֆե, լավ եփած, վատ եփած :D
Դու սուս :angry
Պետք լինի ջուր էլ կտաս, քաղցր կոֆե էլ :D

ministr
06.04.2009, 11:30
Ան ջան էդ ի՞նչ ա :o: Բաշիքյարթմանը էլի:

http://www.akumb.am/showpost.php?p=1646677&postcount=29

Չամիչ
06.04.2009, 18:01
Չամիչ ջան, տորթը իմ վրա, 80–ամյակդ ակումբատնակում կնշենք

Ինչատնակու՞մ մամի ջա՞ն:P

Ինչ վերաբերում է ինտերնետին, ես բացարձակ նկատի չունեի ծանոթությունների սայթերում գրանցվածներին։ Միգուցե դրա մեջ վատ բան չկա, բայց ինձ թվում է Հայաստանում դժվար թե որևէ նորմալ աղջիկ ծանոթության սայթում գրանցվի ամուսին գտնելու բարի նպատակով Իմ շրջապատում շատերին են ճանաչում, որ ամուսնացել են հենց ինտերնետային ծանոթության արդյունքում։ Հեռու չգնանք, հենց մեր ֆորումում ինչքան հրաշալի զույգեր են ստեղծվել

Այստեղ դու ինքդ քեզ հակասեցիր, դու փորձում ես գնահատել, թե մեր օրերում ծանոթանալու տարբերակներից որն է քաղաքակիրթ եվ որը ոչ քաղաքակիրթ, եթե քաղաքակիրթ հետեվաբար նաեվ ժամանակակից: Կարծում եմ ծանոթության ամենաժամանակակից տարբերակներից մեկը հենց ծանոթությունների ինտերնետային սայթերն են, բայց չգիտես ինչու, այն մարդը ով աղջիկ տեսնելը համարում է հնացած եվ ոչ քաղաքակիրթ տարբերակ,ծանոթությունների սայթերում գրանցված հայ աղջիկներին հակված է համարել ոչ նորմալ::B

Ուրվական
06.04.2009, 20:26
Ես, ճիշտն ասած, էդքան էլ տեղյակ չեմ սենց բաներից: Էս երևույթի մասին էլ նենց հեռվից էի տեղյակ: Ճիշտն ասած, ես ամեն ինչի մեջ փորձում եմ սկզբից իմաստ գտնել, էլի, այ տենց վատ բնավորություն ունեմ:D: Իմաստը, սրա իմա՞ստը: Եթե ինչ-որ մեկը սրա իմաստը բացատրի, կարող ա ես հետ համոզվեմ, ու շատ հետաքրքիր ա, թե սրա արմատները որտեղից են գալիս, ինչի ա ձևավորվել էս երևույթը: Ես լրիվ համաձայն եմ, որ աղջիկն ու տղան պետք է փոխադարձաբա մեկը մյուսի ծնողներին ճանաչեն, դա լրիվ նորմալ ա: Բայց ասենք, աղջկան ծանոթացրել ես ծնողներիդ հետ, ասենք, մի օր գնացել եք տուն, ձեր համար թեյ եք խմել ու զրուցել: Դրանից հետո էլ էդ աղջկան գնալ տեսնելս ո՞րն ա: Բացում ա բայց տեսնելը:D:
Համ էլ պապաս բան ու գործ չունի, որ գնամ ասեմ, պապ, հելնենք, մի հատ ... -ին տեսնես էլի: Լրիվ աբսուրդ ա:

Ariadna
06.04.2009, 20:31
Ինչատնակու՞մ մամի ջա՞ն:P

Այստեղ դու ինքդ քեզ հակասեցիր, դու փորձում ես գնահատել, թե մեր օրերում ծանոթանալու տարբերակներից որն է քաղաքակիրթ եվ որը ոչ քաղաքակիրթ, եթե քաղաքակիրթ հետեվաբար նաեվ ժամանակակից: Կարծում եմ ծանոթության ամենաժամանակակից տարբերակներից մեկը հենց ծանոթությունների ինտերնետային սայթերն են, բայց չգիտես ինչու, այն մարդը ով աղջիկ տեսնելը համարում է հնացած եվ ոչ քաղաքակիրթ տարբերակ,ծանոթությունների սայթերում գրանցված հայ աղջիկներին հակված է համարել ոչ նորմալ::B

Չամիչ ջան, ակումբատնակը դա վայր է, տնակ, որտեղ ակումբցիները հավաքվում են, շփվում, ծննդյան օրեր նշում :)
Հիմա, ինչպես ասում են, անցնենք մեր ոչխարներին :) Գիտե՞ս որն է տարբերությունը ծանոթության սայթում գրանցված աղջկա և պատահաբար ինտերնետով կամ փողոցում ծանոթացող աղջկա: Ծանոթության սայթի աղջիկը իրեն առաջարկում է, ապրանքի նման, իսկ երբ աղջիկը իրեն առաջարկում է, դա արդեն տհաճ է: Ես նույնիսկ իրենց առաջարկող տաքսիներին չեմ սիրում, փողոցում տաքսի կանգնեցնելիս միշտ աշխատում եմ ընթացքի մեջ արագ սլացող տաքսիին կանգնեցնեմ, էն որ մոտենում են ու դանդաղեցնում ընթացքը, ներվայնանում եմ :D Իսկ ծանոթության սայթի աղջիկը նույնն ա, ինչ որ էն աղջիկը, որ տանը նստած սպասում ա, որ գան իրեն տեսնեն հավանեն, ուղղակի սայթում գրանցվածը ինքն է իր մասին գրում՝ գեղեցիկ, բարձրագույն կրթությամբ, սիրում եմ երեխաներին և մեծահասակներին, կարդացել եմ գիրք :D Իսկ տանը նստած սպասողի մասին էդ նույնը միջնորդ ծանոթացնողն է ասում տղային՝ գիտեես, ավարտել ա, ֆակուլտետ :D (մենք մի հատ հարևան ունեինք, իր աղջկա մասին տենց էր ասում` ավարտել ա… ֆակուլտետ) :D

Ariadna
06.04.2009, 20:34
Ես, ճիշտն ասած, էդքան էլ տեղյակ չեմ սենց բաներից: Էս երևույթի մասին էլ նենց հեռվից էի տեղյակ: Ճիշտն ասած, ես ամեն ինչի մեջ փորձում եմ սկզբից իմաստ գտնել, էլի, այ տենց վատ բնավորություն ունեմ:D: Իմաստը, սրա իմա՞ստը: Եթե ինչ-որ մեկը սրա իմաստը բացատրի, կարող ա ես հետ համոզվեմ, ու շատ հետաքրքիր ա, թե սրա արմատները որտեղից են գալիս, ինչի ա ձևավորվել էս երևույթը: Ես լրիվ համաձայն եմ, որ աղջիկն ու տղան պետք է փոխադարձաբա մեկը մյուսի ծնողներին ճանաչեն, դա լրիվ նորմալ ա: Բայց ասենք, աղջկան ծանոթացրել ես ծնողներիդ հետ, ասենք, մի օր գնացել եք տուն, ձեր համար թեյ եք խմել ու զրուցել: Դրանից հետո էլ էդ աղջկան գնալ տեսնելս ո՞րն ա: Բացում ա բայց տեսնելը:D:
Համ էլ պապաս բան ու գործ չունի, որ գնամ ասեմ, պապ, հելնենք, մի հատ ... (այստեղ կարող է լինել քո՛ անունը:D:D:D) -ին տեսնես էլի: Լրիվ աբսուրդ ա:

Գոոոոոոռ, դու դեեեեմք ես, մեռաաաաաաաա :D Խոսքը անծանոթ աղջկան գնալ տեսնելու մասին ա, տեսնես, որ ամուսնանաս :D Հասկանում ես, մարդիկ կան, տենց են անում, գնում են առաջին անգամ տեսնում, երկրորդ անգամ տեսնելուն՝ նշանվում, երրորդից հարսանիք են անում :)

Ուրվական
06.04.2009, 20:42
Գոոոոոոռ, դու դեեեեմք ես, մեռաաաաաաաա :D Խոսքը անծանոթ աղջկան գնալ տեսնելու մասին ա, տեսնես, որ ամուսնանաս :D Հասկանում ես, մարդիկ կան, տենց են անում, գնում են առաջին անգամ տեսնում, երկրորդ անգամ տեսնելուն՝ նշանվում, երրորդից հարսանիք են անում :)

Այսինքն, ըստ էության, տղան կարա չգա էլ, հա՞:think

Ariadna
06.04.2009, 20:43
Այսինքն, ըստ էության, տղան կարա չգա էլ, հա՞:think

Հա, սկզբունքորեն էդպիսի տղան կարող է նաև չգնալ, մամային ասի, եթե հավանես, միանգամից բերեք :)

Dayana
06.04.2009, 20:46
Հա, սկզբունքորեն էդպիսի տղան կարող է նաև չգնալ, մամային ասի, եթե հավանես, միանգամից բերեք :)

բա որ ասենք երկու աղջիկ ունենան էդ աղջիկ-ա-տերերը ու մաման երկուսին էլ հավանումա, ոնց են անում?

Ariadna
06.04.2009, 20:48
բա որ ասենք երկու աղջիկ ունենան էդ աղջիկ-ա-տերերը ու մաման երկուսին էլ հավանումա, ոնց են անում?

Մեծ աղջիկ ես, էդքան բան չգիտե՞ս: Սկզբում մեծին են նաղդում :D

Քամի
06.04.2009, 20:51
Հին ու բարի ժամանակներում, նկարով էլ էին ամուսնանում չէ՞

Dayana
06.04.2009, 20:52
Մեծ աղջիկ ես, էդքան բան չգիտե՞ս: Սկզբում մեծին են նաղդում :D

Էս կարողա օգտեպա, չգիտեմ, բայց իրական դեպքա: Ուրեմն երկու հոգի` տղա ու աղջիկ, իրսր սիրում-միրում եմ, մի քանի տարի ընկերություն են անում ու որոշում են ամուսնանալ: Մի խոսքով գնում են էս աղջկա ձեռքը խնդրելու, աղջկա հայրն ասումա, որ ինքը տանը մեծ աղջիկ ունի, ու կարող ա ամուսնացնել մեծին, իսկ փոքրը պիտի դեռ սպասի, ու էս աղջկա ընկերը` կարծեմ 4 տարի ընկերություն էին արել, ամուսնանումա մեծ քրոջ հետ: :[ -> կներեք չդիմացա, այ էս ամսուրդա, թե չէ մեկը գնաց մյուսին տեսավ, երրորդն էլ կողքից թամաշ արեց, էդ հաշիվ չի:

Ariadna
06.04.2009, 20:54

Արմ ջան, ստեղ են ասում՝ աստված էլ բեթարից պահի ;)

Rhayader
07.04.2009, 01:33
Ինչ ի նկատի ունես ապ?
Հետաքրքրիրա տեսնես մենակ մեր եկեղեցինա հարցում տեր ու հնազանդը? Մյուսների մոտ եթե չեմ սխալվում հարցնում եմ համաձայն ես ամուսնանալ էս մարդու հետ..?

Տարբերությունը չե՞ս տեսնում:

Եթե մի աղջիկ ինդունի, որ ես իր տերն եմ, ես նրան երևի ձիու տեղ կապեմ սայլակին, մինչև խելքը գլուխը հավախի ու սկսի մարդու իրավունքներից խոսել::P

comet
07.04.2009, 09:39
Մեծ աղջիկ ես, էդքան բան չգիտե՞ս: Սկզբում մեծին են նաղդում :D

Վերջերս մեկը տղի համար ընտանիքի հետ գնում է աղջիկ տեսնելու, բայց քցում բռնում են, որ "ձեռնտու " չի, համ իրանից մեծ քուր ունի, համ էլ ուսանող է` վճարովի բաժնում:}
աբսուրդ

ministr
07.04.2009, 10:10
Տարբերությունը չե՞ս տեսնում:

Եթե մի աղջիկ ինդունի, որ ես իր տերն եմ, ես նրան երևի ձիու տեղ կապեմ սայլակին, մինչև խելքը գլուխը հավախի ու սկսի մարդու իրավունքներից խոսել::P

Էդ ասածը ով ա հիշում:) պսակվելուց հետո սկսումա հարձակումը, եթե ամուսինը դիմացավ դիմացավ, թե չէ :clean: :D

Նորմարդ
07.04.2009, 10:28
բա որ ասենք երկու աղջիկ ունենան էդ աղջիկ-ա-տերերը ու մաման երկուսին էլ հավանումա, ոնց են անում?
Երկուսին էլ բերում ա բայց պայմանավորվում ա որ մեկին հետ են տալու իրանվ մի հատ ա պետք դրանից :D

Economist
07.04.2009, 10:39
Ես, որ պատկերացնում են, որ ինչ-որ մեկը կարողա իր ազգի կարկառուն դեմքերի հետ ծանդր-ծանդր գան մեր տուն ինձ տեսնելու, սիրտս վատանումա:[
Մեր ազգում ամունական հարաբերությունները ապրանքանյութական հարաբերություններ են հիշեցնում:ok Ընդ որում պահանաջարկը գնվող ապրանքների պարամետրերի նկատմամբ նույննա՝ աղջիկը պետքա լինի ամենակարևորը կույս/ոչ ոքի չի հետաքրքրում, որ էդ կույսը կարողա իրականում հրեշ լինի/, պետքա համեստ լինի/ ասա համեստը որ ցավսա/, անող-դնող/դրա համար մի հատ ջուր բերել են տալիս, տեսնելու ոնցա բերում բաժակի տակից կաթկթելով, թե սկուտեղի մեջ կողքն էլ անձեռոցիկ:D/, օժիտում պետք անպայման առկա լինի դիպլոմ կոչվածը/թե էդ դիպլոմը էդ աղջիկը ինչու ստացել, կամ ինչ պիտի անի, ոչ էդ աղջիկը գիտի, ոչ էլ դրա պահանջողները, մեկա ամունանալուց հետո պիտի տանը նստի երեխա պահի:[/
Չի կարելի արտաքին ու ինչ-որ բոլորի համար ընդունելի պարամետրերով ընտրել էն մեկի, որ հետ պետք ապրես ողջ կյանքդ: Դա բազում խնդիրների կհանգեցնի, թե առօրյա հարաբերություններում, թե նույնիսկ սեքսուալ կյանքում:ok Դե տառապողը վերջում էլի կիննա դուրս գալու, բայց կնոջ զգացմունքները ու՞մ են հետաքրքիր:

Elmo
07.04.2009, 12:43
Բա հնում չեն կոխե՞լ բաղնիք ու ուսումնասիրել: "Պեպո" -ի մեջ եմ տեսել: Ոնց որ ձի ընտրեն: "մազերը դնովի չի" :[

Նորմարդ
07.04.2009, 17:31
Ժող բա մի կես տար առաջ մի տհենց բան էլ մեր հետ ա եղել :D
Ուրեմնս էս տատս շատ կրեատիվնի տատիկ ա ինտեռնետ օդնօկլասսնիկի թվային հեռախոս տվ տեքստ և այլն ռասպլյունուծ գիտի սաղ, վոբշմ էս վերջերս իրա հարևան պառավներից մեկը մոտենում ա թե Գոհար ջան ոնց եք ինչ կա չկա և այլն դե տատս ասում ա գիտեմ որ սկսեց սենց հեռվից գալը ուրեմն մի փորացավ ունի :D ավելի ճիշտ չամուսնացած 3 հատ 35-40 տարեկան ՏՂԱ թոռ…
Կարճ ասած էս պառավը դեսից դենից խոսում ա բան ա անում մեկ էլ թե Գոհար ջան քեզ էլ գիտեմ մարդուդ էլ դուք էլ մեզ գիտեք դու 2 աղջիկ մի տղա ունեիր չէ, կարող ա ամուսնանալու տարիքի թոռ ունենաս գանք տենալու :D
Տատս էլ ոչ տանում ա ոչ բերում ա ասում ա հա ունեմ մեկի տեղը 3 հատ (ես ու 2 եղբայրներս), էս պառավի աչքերը փայլում են բա ինչով են զբաղվում ես յան են յան տատս էլ թե 3-ն էլ բարձրագույն են սովորում վոմշմ մեր գովքն ա անում :D
Մեկ էլ էս պառավը թե բա երբ հարմար կլնի թոռանդ կանչես գանք Վալոդիկի համար տենալու :D
Տատս էլ թե չէ եսիմ ինչ ջան, իմոնք տղա են :D, ես էլ գիտեմ քոնոնք աղջիկ են :D
Մինչև հիմա դրանց տան մոտով անցնելուց ասում ենք խնամու տունն ա :D

Ֆրեյա
07.04.2009, 18:15
Օրինակ, 1920ականներին, մի ասյպիսի պատմություն է եղել...
Երբ խնամիները եկել են իմ պռաբաբուշկայի քրոջը ուզելու /առաջին անգամ պետք է տեսնեին/ փոքր քրոջն են տեսել հավանել /իմ պռաբաբուշկային/ ու ոչ մի կերպ չեն համաձայնել մյուս քրոջը տանել :) Այդպես պռաբաբուշկաս ամուսնացել է բռադեդուշկայիս հետ :D

Ֆեմինիստները չլինեին, մինչև հիմա տենց էր լինելու :{

Չամիչ
07.04.2009, 19:15
Հիմա, ինչպես ասում են, անցնենք մեր ոչխարներին Գիտե՞ս որն է տարբերությունը ծանոթության սայթում գրանցված աղջկա և պատահաբար ինտերնետով կամ փողոցում ծանոթացող աղջկա: Ծանոթության սայթի աղջիկը իրեն առաջարկում է, ապրանքի նման, իսկ երբ աղջիկը իրեն առաջարկում է, դա արդեն տհաճ է: Ես նույնիսկ իրենց առաջարկող տաքսիներին չեմ սիրում, փողոցում տաքսի կանգնեցնելիս միշտ աշխատում եմ ընթացքի մեջ արագ սլացող տաքսիին կանգնեցնեմ, էն որ մոտենում են ու դանդաղեցնում ընթացքը, ներվայնանում եմ Իսկ ծանոթության սայթի աղջիկը նույնն ա, ինչ որ էն աղջիկը, որ տանը նստած սպասում ա, որ գան իրեն տեսնեն հավանեն, ուղղակի սայթում գրանցվածը ինքն է իր մասին գրում՝ գեղեցիկ, բարձրագույն կրթությամբ, սիրում եմ երեխաներին և մեծահասակներին, կարդացել եմ գիրք Իսկ տանը նստած սպասողի մասին էդ նույնը միջնորդ ծանոթացնողն է ասում տղային՝ գիտեես, ավարտել ա, ֆակուլտետ (մենք մի հատ հարևան ունեինք, իր աղջկա մասին տենց էր ասում` ավարտել ա… ֆակուլտետ)
__________________

Ի՞նչ է նշանակում, ինտերնետով պատահաբար ծանոթանալ՞՞՞:o: Նման արտահայտության, ճիշտն ասած, առաջին անգամ եմ հանդիպում: Ինտարնետով պատահաբար անցնում էի, եվ պատահաբար ծանոթացա ինչ որ մեկի հետ՞՞՞՞

Ոչ ոք ինտերնետում պատահաբար չի հայտնվում, մարդիկ որոշում են, գրանցվում են եվ արդյունքում հայտնվում են ինտերնետում: Ինտերնետում հայտնված ցանկացած մարդ ուզած թե չուզած, ծանոթանում է: Իհարկե կան ծանոթությունների սայթեր, որտեղ չկա ոչ մի վերահսկողություն, ընդհուպ միչեվ պոռնոգրաֆիկ բնույթի նկարների թույլատրումը:Նման սայթերից իհարկե պետք է հեռու մնալ:

Բայց ես գիտեմ մի հայկական, բայց ռուսալեզու ծանոթությունների սայթ, որտեղ գոյություն ունի շատ խիստ վերահսկողություն, անգամ ֆորումին մասնակցել կարողանալու համար, պետք է պարտադիր տեղադրել լուսանկար, իսկ լուսանկարի բնույթն էլ չպետք է լինի որոշակի բարոյական նորմերի սահմաններից դուրս: Եվ նման սայթեր հավանաբար էլի կլինեն:

Իսկ աղջիկ տեսնելու սովորույթը ըստ իս, ոչ այնքան հետամնաց, որքան անհարմար սովորույթ է: Ասելիքս այն է, որ մենք հայերս չենք կարող այս սովորությանը վերջ դնել, համարելով այն հետամնաց, քանի որ աղջիկ տղա հարաբերությունների հետ կապված շատ հարցերում դեռ շարունակում ենք մնալ խիստ պահմանողական: Մեզանում կան արտամավորված այնքան հետամնաց սովորույթներ, որ աղջիկ տեսնելու սովորույթը իր հետամնացությամբ հաստատ չի հայտնվի առաջին հորիզոնականներում:

Հետամնացության մի շարք դրսեվորումներ,------------- եթե սեքսի մասին խոսում ես ուրեմն էլ կույս չես, եթե թույլ ես տալիս քեզ խոսել օրալ սեքսից, անմիջապես մեղադրվում ես օրալ սեքսի սիրահար լինելու մեջ, իսկ այն տղամարդիկ ովքեր հանկարծ կփորձեն հոմոսեքսուալիզմ երեվույթին ըմբռնումով մոտենալ, անմիջապես կդառնան երկնագույն:

Սամվել
07.04.2009, 20:02
երեվույթին ըմբռնումով մոտենալ, անմիջապես կդառնան երկնագույն:

Երկնագույն չէ... ԳոմիԳ :))

Ուլուանա
07.04.2009, 21:11
Ի՞նչ է նշանակում, ինտերնետով պատահաբար ծանոթանալ՞՞՞:o: Նման արտահայտության, ճիշտն ասած, առաջին անգամ եմ հանդիպում: Ինտարնետով պատահաբար անցնում էի, եվ պատահաբար ծանոթացա ինչ որ մեկի հետ՞՞՞՞
Չամիչ ջան, ինձ թվում է՝ Արիադնային սխալ ես հասկացել։ Պատահաբար ծանոթանալ ասելով, կարծում եմ, ինքը նկատի ուներ այն դեպքերը, երբ, օրինակ, ֆորումում ընդհանուր շփման ընթացքում մարդը ծանոթանում է տարբեր մարդկանց հետ, ու այնպես է ստացվում, որ նրանցից մեկի հետ որոշ ժամանակ անց համապատասխան հարաբերություններ են ձևավորվում, բայց բնականոն ձևով, ոչ թե, ասենք, մտնում է ֆորում կամ Ադնակլասսնիկի՝ ի սկզբանե աղջիկ կպցնելու նպատակով, ու առաջին գրառումը լինում է, ասենք. «Քուր ջան, կարանք ծանոթանանք :apeape» :[ կամ. «Աղջկեք, ձեր նկարները կդնե՞ք տենամ»։ Կամ թեկուզ ICQ–ով կարելի է բազմաթիվ մարդկանց հետ ծանոթանալ, որոշ ժամանակ շփվել, իրար ճանաչել, ու ընթացքում նրանցից որևէ մեկի հետ կարող են լուրջ սիրային հարաբերություններ զարգանալ և այլն։ Բայց երբ Ինտերնետում հանդիպում են տղաներ, որոնց հենց միայն բարևից արդեն զգում ես, որ աղջիկ կպցնելու հերթական փորձի օբյեկտ ես հանդիսանում իրենց համար, ընդ որում փորձում են կպցնել առանց նույնիսկ ճանաչելու կամ միայն նկար տեսնելով, էդպիսի մարդիկ, իմ կարծիքով, ոչնչով չեն տարբերվում իրենց մամա–պապաների ձեռքը բռնած անծանոթ «աղջիկ տեսնելու» գնացող տղաներից. նոր տեխնոլոգիաները, ցավոք, ոչ միշտ են նոր մտածելակերպի գրավական լինում...

Չամիչ
08.04.2009, 00:33
Բայց երբ Ինտերնետում հանդիպում են տղաներ, որոնց հենց միայն բարևից արդեն զգում ես, որ աղջիկ կպցնելու հերթական փորձի օբյեկտ ես հանդիսանում իրենց համար, ընդ որում փորձում են կպցնել առանց նույնիսկ ճանաչելու կամ միայն նկար տեսնելով, էդպիսի մարդիկ, իմ կարծիքով, ոչնչով չեն տարբերվում իրենց մամա–պապաների ձեռքը բռնած անծանոթ «աղջիկ տեսնելու» գնացող տղաներից. նոր տեխնոլոգիաները, ցավոք, ոչ միշտ են նոր մտածելակերպի գրավական լինում...

Ուլուանա ջան, կարծում եմ համեմատությունը այստեղ այնքան էլ տեղին չէր:
Տղաները աղջիկ տեսնելու գնում են ոչ թե կպցնելու նպատակով, այլ կյանքի ընկեր գտնելու նպատակով:Եվ գնում են ոչ թե պատահական մարդու տուն, այլ նախապես քիչ թե շատ տեղյակ լինելուվ թե ինչ կարգի մարդկանց տուն են գնում:

մամա–պապաների ձեռքը բռնած անծանոթ «աղջիկ տեսնելու» գնացող տղաներից.

Եվ ի՞նչ է նշանակում անծանոթ աղջիկ. ցանկացած ծանոթություն հենց այնքանով է ծանոթություն, որ մարդիկ անծանոթ լինելով փորձում են ծանոթանալ:

Ինտերնետում նունպես ինչպես եվ փողոցում, կարելի է հանդիպել տարբեր կարգի մարդկանց, ինչպես կպցնողների, այնպես էլ նորմալ նպատակներ ունեցողների: Ամենուրեք ինչպես ինտերնետում, այնպես էլ առօրյա կյանքում մարդիկ հատկապես կանայք, զերծ չեն, տարբեր խաբեությունների զոհը դառնալուց:

Իսկ աղջիկ տեսնելու երեվույթը ըստ իս,հենց դրանով է ապահով որ բացառում է որեվէ խաբեություն, քանի որ կոնկրետ նպատակով տղան, գնում է կոնկրետ նպատակ ունեցող աղջկան տեսնելու, ծանոթանալու:

Economist
08.04.2009, 09:23

Խիստ կասկածում եմ, որ որևէ մեկը հատուկ մտնում ա ինտերնետ կյանքի ընկեր գտնելու համար: Լինում են դեպքեր, երբ մարդիկ իրոք ծանոթանում և ամունանում են, բայց չեմ կարծում, որ դրանից առաջ հատուկ ծանոթանալու նպատակ են հետապնդել:think Չնայած դա իմ կարծիքն է:ok

Իսկ աղջիկ տեսնելու երեվույթը ըստ իս,հենց դրանով է ապահով որ բացառում է որեվէ խաբեություն, քանի որ կոնկրետ նպատակով տղան, գնում է կոնկրետ նպատակ ունեցող աղջկան տեսնելու, ծանոթանալու:
Այդքան էլ ապահով չի, քանի որ կարողա էդ աղջկա ՊՌ-ով զբաղվողը շատ պրոֆեսիոնալ է և միջին որակի ապրանքը այնպես է գովազդում, որ մարդ ընկնում է թյուրիմացության մեջ:ok

Ceceron
08.04.2009, 09:34
Իսկ աղջիկ տեսնելու երեվույթը ըստ իս,հենց դրանով է ապահով որ բացառում է որեվէ խաբեություն, քանի որ կոնկրետ նպատակով տղան, գնում է կոնկրետ նպատակ ունեցող աղջկան տեսնելու, ծանոթանալու:

Չես համարում որ շաաաաատ հնաոճա էդ ամենինչը ...... ես օրինակ հազար անգամ ավելի հաճույքով կշփվեմ անծանոթ աղջկա հետ, քան թե ինչ որ մեկի ասած ու գնացած տեսնվցված :) աղջկա հետ ........ հետաքրքիր չի ու մի քիչ էլ երևի թե ( ոնց ասեմ որ կոպիտ չհնչի ) հոգեբանական տեսանկյունից նվաստացուցիչ, ասենք յանիմ խի՞ ես չեմ կարա աղջիկ գտնեմ, որ ուրիշի ասածով անպայման պիտի գնամ աղջկա տեսնելու :) (էլի կոպիտ ստացվեց..... հա ի՞նչ անեմ ::P:D)

Հ.Գ. հա բայց դու էլ կասես հա ի՞նչ , բայց տենց էլ ավելի ապահովա որովհետև ծանոթ մարդու ընտանիքիցա, ի՞նչ իմանաս պատահական հանդիպածը ի՞նչ կլինի...... հա բայց եթե լավը չեղավ ... շփվելով ինձ թվումա ցանկացած տղամարդ կարա նկատի դա ու ղրաղ քաշվի !!!! :D

Ariadna
08.04.2009, 11:17
Ի՞նչ է նշանակում, ինտերնետով պատահաբար ծանոթանալ՞՞՞:o: Նման արտահայտության, ճիշտն ասած, առաջին անգամ եմ հանդիպում: Ինտարնետով պատահաբար անցնում էի, եվ պատահաբար ծանոթացա ինչ որ մեկի հետ՞՞՞՞

Ոչ ոք ինտերնետում պատահաբար չի հայտնվում, մարդիկ որոշում են, գրանցվում են եվ արդյունքում հայտնվում են ինտերնետում: Ինտերնետում հայտնված ցանկացած մարդ ուզած թե չուզած, ծանոթանում է: Իհարկե կան ծանոթությունների սայթեր, որտեղ չկա ոչ մի վերահսկողություն, ընդհուպ միչեվ պոռնոգրաֆիկ բնույթի նկարների թույլատրումը:Նման սայթերից իհարկե պետք է հեռու մնալ:

Բայց ես գիտեմ մի հայկական, բայց ռուսալեզու ծանոթությունների սայթ, որտեղ գոյություն ունի շատ խիստ վերահսկողություն, անգամ ֆորումին մասնակցել կարողանալու համար, պետք է պարտադիր տեղադրել լուսանկար, իսկ լուսանկարի բնույթն էլ չպետք է լինի որոշակի բարոյական նորմերի սահմաններից դուրս: Եվ նման սայթեր հավանաբար էլի կլինեն:

Իսկ աղջիկ տեսնելու սովորույթը ըստ իս, ոչ այնքան հետամնաց, որքան անհարմար սովորույթ է: Ասելիքս այն է, որ մենք հայերս չենք կարող այս սովորությանը վերջ դնել, համարելով այն հետամնաց, քանի որ աղջիկ տղա հարաբերությունների հետ կապված շատ հարցերում դեռ շարունակում ենք մնալ խիստ պահմանողական: Մեզանում կան արտամավորված այնքան հետամնաց սովորույթներ, որ աղջիկ տեսնելու սովորույթը իր հետամնացությամբ հաստատ չի հայտնվի առաջին հորիզոնականներում:
Հետամնացության մի շարք դրսեվորումներ,------------- եթե սեքսի մասին խոսում ես ուրեմն էլ կույս չես, եթե թույլ ես տալիս քեզ խոսել օրալ սեքսից, անմիջապես մեղադրվում ես օրալ սեքսի սիրահար լինելու մեջ, իսկ այն տղամարդիկ ովքեր հանկարծ կփորձեն հոմոսեքսուալիզմ երեվույթին ըմբռնումով մոտենալ, անմիջապես կդառնան երկնագույն:

Սիրելի Չամիչ, ինտերնետով պատահաբար ծանոթանալու մասը Ուլուանան լավ գիտահանրամատչելի բացատրել է, այդ առթիվ արժի հատուկ շնորհակալություն հայտնել Ուլուանային, որ գիշերները հերթապահում է և մեր գործը հեշտացնում :)
Հիմա անցնենք մնացածին։ Ասում ես, որ աղջիկ տեսնելու սովորույթը «թոփ թենում» չի հայկական հետամնաց սովորույթների, իհարկե ճիշտ ես, եթե համեմատենք «կարմիր խնձոր» երևույթի հետ, աղջիկ տեսնելու գնալը հեչ ա :) Բայց դա չի նշանակում, որ կարելի է ասել, որ շատ նորմալ ու ճիշտ սովորույթ ա, և վերջապես, մենք էստեղ մեր քննարկումներով ընդամենը փորձում ենք մենք մեզ հանգստացնել, որ գոնե երիտասարդների էն մասը, որը կարողանում է համակարգչից օգտվել, այո, մի զարմացեք, թեկուզ ընդամենը օգտվել, ինտերնետ մտնել, (ինչ որ չափով դա էլ է չէ՞ սրում ուղեղները, եթե ուրիշ սրիչ չունեն), պետք է որ մի քիչ ավելի առաջադեմ լինեն։ Թե չէ, մեր խոսելով, իրականում, բան էլ չի փոխվելու, էլի շատ–շատերը գնալու են աղջիկ տեսնելու, տղեն Ռուսաստանից զանգելու ա, ասի աղջիկ գտեք, գալիս եմ և այլն, ու շատ շատերի համար դա նորմալ ա լինելու։ Բայց միգուցե նաև ինչ որ ձևով, մեր քննարկումներով, հնարավոր է, որ ազդում ենք մատաղ սերնդի մտածողության վրա, կան չէ՞ էս թեման կարդացողներ, որ նոր էկել են գյուղից, ընդունվել համալսարան ու իրենց աշխարհայացքը դեռ նոր–նոր են սկսելու ձևավորել, միգուցե կարդան և հասկանան, որ ամուսնությունը ամենապատասխանատու քայլերից մեկն է կյանքում, և դրա պատասխանատվությունը միայն ամուսնացողինը պետք է լինի։ Եվ ինչքան ինքնուրույն լինես էդ հարցերում, այնքան ավելի մեծ է երջանիկ լինելու, սիրելով ամուսնանալու հավանականությունը, իսկ հակառակ դեպքում, եթե ինչ որ բան էլ էնպես չստացվի, գոնե չես փորձի մեղավորներ գտնել, կհիշես, որ դա քո որոշումն ու ընտրությունն է եղել։

Marduk
08.04.2009, 13:25
Վաաայ ինչ տրագեդիա եք սարքել չեղած տեղից...
Նորմալ երևույթ է , խորհուրդ կտամ բոլոր տղաներին ովքեր լուրջ նպատակներ ունեն օգտվել այս ծիսակարգից:

Ես էլ որ ջահել էի ամերիկյան կինոների ազդեցության տակ ուղեղս մտել էր թե նոր դար է ես ինքս կգտնեմ իմ կյանքի ընկերուհուն , կարճ ասած ինտերնետով ինչքան աղջկա հետ ծանոթացա անհաջող դեպք դուրս եկավ: Խաբելոցին շատ շատ է ինտերնետում, դե դիսկոտեկաներից ու սաունաներից հո կնոջս չէի գտնելու.. այնպես որ մնաց դասական տարբերակը:

Ծանոթներս մի աղջկա տեղ ասացին: Երբեք չէի տեսել նրան, նախապես զգուշացրեցի որ գնում եմ տեսնելու նպատակով: Գնացի տեսա, այդպես ծանոթացանք, հետո մի քիչ շփվեցինք ու միասին մեր որոշումն էլ կայացրինք.... :D :D :D

Marduk
08.04.2009, 13:29
Համ էլ խորհուր կտամ տղաներին իմանալ որ ցանկացած աղջկա համար էլ հաճելի է երբ իր շուրջ դվիժենի է:
Եթե տղան գալիս հասնում է տուն, աղջկա օջախ ուրեմն լուրջ տղա է, իսկ աղջիկները ուզում են լուրջ տղա:

Rhayader
08.04.2009, 16:45

:o
Չեմ հասկանում հայերի մտածելակերպը: Ինչպե՞ս կարելի է մարդու հետ ծանոթանալ հենց ամուսնանալու նպատակուվ:

One_Way_Ticket
08.04.2009, 17:57
Իմ կարծիքով խնդրի ակունքը հետևյալ հետամնաց սկզբունքի մեջ է` "եթե աղջիկն ու տղան տետ-ա-տետ շփվում են, դա արդեն իր մեջ ինչ-որ պարտավորեցնող բան է պարունակում": Այստեղ գրողներից շատերը կենտրոնանում են ծանոթության փաստի վրա` մոռանալով, որ այդ ծանոթությունը պետք է զարգացնել: Հայաստանում կարող ես աղջկա հետ քեզ ազատ զգալ, միայն եթե նրան ճանաչում ես բավական երկար ժամանակ: Նույնիսկ եթե աղջկա հետ ծանոթացար (ինչը ինքնին պրոբլեմ է), հետո ի՞նչ անես: Զանգահարես, ինչ-որ տե՞ղ հրավիրես: Մեծ հավանականությամբ կհրաժարվի (վերոհիշյալ սկզբունքի պատճառով): Ստացվում է փոխադարձ տուպիկ` որպեսզի աղջկան կարողանաս ինչ-որ տեղ հրավիրել, պիտի նրան լավ ճանաչես, իսկ որպեսզի լավ ճանաչես, պիտի ինչ-որ տեղ հրավիրես: Դա էլ բերում է նրան, որ տղամարդու ծանոթ աղջիկների քանակը բավական փոքր է: Իսկ ամուսնանալ հո պետք է: Այդտեղ էլ, ինչպես արդեն Չամիչը նշեց, օգնության են գալիս հարազատները:

Ինչպես հայտնի է, պրոբլեմը լուծելու համար պետք է հեռացնել դրա պատճառը, ոչ թե հետևանքը: Եթե վերացնենք ամենավերևում նշածս սկզբունքը, աղջիկ տեսնելու սովորույթը կվերանա ավտոմատ կերպով:

Երկնային
08.04.2009, 19:08
Համ էլ խորհուր կտամ տղաներին իմանալ որ ցանկացած աղջկա համար էլ հաճելի է երբ իր շուրջ դվիժենի է:
Եթե տղան գալիս հասնում է տուն, աղջկա օջախ ուրեմն լուրջ տղա է, իսկ աղջիկները ուզում են լուրջ տղա:

Աղջիկները սիրում են ինքնուրույն ու պատասխանատու տղաների, որոնք իրանք էլ կարան իրանց ճարը տեսնեն, իրենք են որոշում կայացնում, ոչ թե սրա-նրա փեշից կպած սրա-նրա տուն գնան աղջիկ կպցնելու :))

ներեցեք, եթե կոպիտ ստացվեց :oy

Rhayader
08.04.2009, 19:53
Իմ կարծիքով խնդրի ակունքը հետևյալ հետամնաց սկզբունքի մեջ է` "եթե աղջիկն ու տղան տետ-ա-տետ շփվում են, դա արդեն իր մեջ ինչ-որ պարտավորեցնող բան է պարունակում":
:) Բրավո: Պարզապես ազգի մեջ եթե աղջիկն ու տղան նույնիսկ պարզապես ընկերներ են, չգիտես ինչու շատ դեպքերում դա հասկացվում է որպես նախապատրաստական փուլ՝ դեպի այլ բնույթի հարաբերություններ:
Ինչն, առնվազն, սահմանափակ մտածողության հետևանք է:

Այստեղ գրողներից շատերը կենտրոնանում են ծանոթության փաստի վրա` մոռանալով, որ այդ ծանոթությունը պետք է զարգացնել:
Բացի դրանից, կա «ադաթ», որ տղամարդը պետք է «վիզ դնի», իսկ աղջիկը «թանկացնի իրեն», ու առաջինով որոշվում է տղայի տղա լինելը, երկրորդով՝ աղջկա աղջկա լինելը:
Եթե ես աղջկան ժամադրության կանչեմ ու նա սկսի խունջիկ-մունջիկ գալ, էլ չեմ կանչի: Բայց եթե ես աղջկան ասում եմ «Արի դուրս գանք քաղաք», դա դեռ բնավ ժամադրության կանչել չի:

Չամիչ
08.04.2009, 20:46
Ինչպես հայտնի է, պրոբլեմը լուծելու համար պետք է հեռացնել դրա պատճառը, ոչ թե հետևանքը: Եթե վերացնենք ամենավերևում նշածս սկզբունքը, աղջիկ տեսնելու սովորույթը կվերանա ավտոմատ կերպով:

Այո, իսկապես, փորփրելով այս երեվույթի խորքերը, դեմ ենք առնում բազմաթիվ հետամնաց, ոչ առողջ դրսեվորումների:

Շատ հաճախ, Ադաթավոր հայ երիտասարդի կողմից , ընտանիք կազմելիս ոչ թե սերն է դիտվում որպես գլխավոր պայման, այլ այն որ աղջիկը մաքուր կամ կույս լինի: : Կնոջ կուսությունը, ադաթավորները համարում են իրենց պատվի խնդիրը:

Եվ շատերը, ամուսնությունը դիտում են ոչ թե հակառակ սեռերի միջեվ ծավալված սիրո պատմության տրամաբանական հանգուցալուծում, այլ որպես ինչ որ պարտադիր արարողակարգ, կյանքի ատրիբուտիկա: Հասե՞լ է ամուսնանալու տարիքը ուրեմն պետք է գնալ աղջիկ տեսնելու:

Ցանկացած աղջիկ երազում է ռոմանտիկ սիրո պատմության մասին, իսկ աղջիկ տեսնելու երեվույթը շատ հեռու է ռոմանտիկ լինելուց, ինչպես կարող է մի երեվույթ ռոմանտիկ լինել, երբ իր բնույթով շատ մոտ է քննություն---զննությանը: շատ հաճախ իրենից ոչինչ չներկայացնող փեսայի պատվավոր թեկնածուն հայտնվում է շատ շահեկան՝ քննողի դիրքում, բնական է որ ցանկացած աղջիկ նախնտրում է ծանոթանալ ավելի հավասար պայմաններում, երբ չկա քննող եվ քննվող::)

Իսկապես շատ են կուսության վրա սեվեռվածները, որոնք մահու չափ վախենում են խայտառակ լինելուց, իսկ աղջիկ տեսնելու միջոցով աղջիկ գտնելը այդ առումով ապահով է:

Փորձեցի այս երեվույթի մեջ տեսնել ինչպես դրական այպես է բազմաթիվ բացասական կողմեր, բայց դե ինչքան ասում ենք էնքան ասելու բանա բացվում::)

Marduk
09.04.2009, 12:12
Չեմ հասկանում հայերի մտածելակերպը: Ինչպե՞ս կարելի է մարդու հետ ծանոթանալ հենց ամուսնանալու նպատակուվ:

Շատ պարզ է թե ինչու չեք հասկանում , չեք հասկանում որովհետև դեռ մեծ փորձ չունեք, չեք տեսել ըստ երևույթին իսկական սերը ինչ է ...

Ձեզ թվում է թե 1 տարի աղջկա հետ ծանոթ եղաք ապա ինքիրան սեր կծնվի կամ չի ծնվի ու դուք կորոշեք ամուսնանալ թե ոչ: Դա անիրատեսական մոտեցում է, դրա համար էլ մարդիկ տասնյակ տարիներով կդեգերեն ու սեր չեն գտնի:

Այդպիսի բան չկա: Սերը դա երբ երկուսն էլ փոխում են իրենց կողակիցին, ամեն մեկը մի զիջում է անում իր եսից հանուն ընդհանուրի, իսկ այսօրվա երիտասարդությունը այնքան է կենտրոնացած սեփական Էգոյի վրա որ ընդունակ չի լիարժեք սերի դրա համար նստած թաղտին սպասում է դե երբ երկնքից կնկնի այն միակը ու անկրկնելին որի հետ ինքը լրիվ համատեղելի կլինի.... ուտոպիա....

Marduk
09.04.2009, 12:19
Աղջիկները սիրում են ինքնուրույն ու պատասխանատու տղաների, որոնք իրանք էլ կարան իրանց ճարը տեսնեն, իրենք են որոշում կայացնում, ոչ թե սրա-նրա փեշից կպած սրա-նրա տուն գնան աղջիկ կպցնելու

Կոնկրետ իմ դեպքում իմ կինը ու ես ինքներս ենք որոշել, և իմ ծնողները և նրա այնքան էլ կողմնակից չեն եղել բայց դե մենք որոշել ենք մենք համոզել ենք ու մենք էլ պատասխանատու ենք հետագա կյանքի համար... Եթե ձեզ որևէ մեկը փեշը բռնած է եկել տեսնելու դա դեռ չի նշանակում որ բոլոր տղաներն են այդպես:
Ի դեպ դուք կարող է մեկին դրսում էլ ծանոթանաք ու հետո ամուսնանաք ու շատ հետո հասկանաք որ մամայի բալա է անընդունակ ինքնուրույն որոշումների:

Ես անձամբ գիտեմ այդպիսի դեպք երբ շատ տխուր վերջացավ ամուսնությունը...

Rhayader
09.04.2009, 12:38
Շատ պարզ է թե ինչու չեք հասկանում , չեք հասկանում որովհետև դեռ մեծ փորձ չունեք, չեք տեսել ըստ երևույթին իսկական սերը ինչ է ...
Ոչ, չեմ տեսել, ու ընդհանրապես չեմ պատկերացնում, ինչպես է հնարավոր տեսնել սերը:
Բայց իսկական սեր զգացել եմ, ու բավականաչափ փորձ ունեմ, որ այն չխառնեմ սիրահարվածության կամ նման մի բանի հետ:

Ձեզ թվում է թե 1 տարի աղջկա հետ ծանոթ եղաք ապա ինքիրան սեր կծնվի կամ չի ծնվի ու դուք կորոշեք ամուսնանալ թե ոչ: Դա անիրատեսական մոտեցում է, դրա համար էլ մարդիկ տասնյակ տարիներով կդեգերեն ու սեր չեն գտնի:
Պարոնն ասաց իր հեղինակավոր կարծիքը:
Ո՞վ ես դու, որ արդեն մարդկությանն ես դատում ու սիրել սովորեցնում:

Այդպիսի բան չկա: Սերը դա երբ երկուսն էլ փոխում են իրենց կողակիցին, ամեն մեկը մի զիջում է անում իր եսից հանուն ընդհանուրի, իսկ այսօրվա երիտասարդությունը այնքան է կենտրոնացած սեփական Էգոյի վրա որ ընդունակ չի լիարժեք սերի դրա համար նստած թաղտին սպասում է դե երբ երկնքից կնկնի այն միակը ու անկրկնելին որի հետ ինքը լրիվ համատեղելի կլինի.... ուտոպիա....
Համատեղելիության պետք է հասնել: Բայց երբ զիջում ես, պետք է տեսնես, արդյո՞ք ձեռքբերածդ կորցրածիցդ քիչ չի:
Դու նորից դատում ես մարդկանց, Մարդուկ: Չգիտեմ, միգուցե իսկապես սիրում ես «հենց այդպես, ազատ», բայց հաշվի առ՝ ամեն մարդ իրենն է ստանում ու ամեն մարդ իր ճանապարհով է գնում:

One_Way_Ticket
09.04.2009, 13:18
Մարդուկ, այսինքն Դուք պնդում եք, որ եթե աղջիկն ու տղան իրար մի ամիս են ճանաչում, ապա ամուսնության հաջող լինելու հավանականությունն ավելի մեծ է, քան այն դեպքում, երբ իրար ճանաչում են մի տարի, ես ճի՞շտ հասկացա:

Իսկ "դուք երիտասարդ եք, խելքերդ չի հասնում"-ը գոտկատեղից ցածր հարված է: Սովորաբար մեծերը այն օգտագործում են, երբ ավելի լավ արգումենտներ չեն ունենում:

Rhayader
09.04.2009, 13:26
Սովորաբար մեծերը այն օգտագործում են, երբ ավելի լավ արգումենտներ չեն ունենում:
Մեծերն այն օգտագործում են, երբ ընդհանրապես արգումենտ չեն ունենում:D

Ինչևէ, հավատս չի գալիս, որ Մարդուկը «մեծ» է, ամենայն հավանականությամբ 27-32 տարեկան է:

Dayana
09.04.2009, 14:54
Էս թեման դեռ ծեծվումա? :think Թողեք հանգիստ էլի: Ով ուզում է գնա աղջիկ տեսնելու, թող գնա, տեսնի, սիրի -միրի, ինչ ուզում անի, իրա պրոբլեմնա, իսկ ով էլ ուզումա առանց պապաի ձեռքը բռնոլւ աղջկա հետ ամուսնանա, թող տենց անի: Էս անտերն ազատ անկախ պետությունա ու բոլոր 18+ անձիք ազատ անկախ մարդիկ են, ինչ ուզում են թող անեն, առանց ուրիշի պարտադրելու: Թե չէ մեկը մի բանա մտածում, մյուսը` մի ուրիշ ու էդ կարծիքները անխախտելի են: Էշին ինչքան ուզում ես ասա, որ ինքը ձիա, մեկը ինքը ձի չի դառնա :) Խնայեք ձեր և ձեր դիմացինի նյարդերը: :)

Չամիչ
09.04.2009, 15:21
Էս թեման դեռ ծեծվումա? Թողեք հանգիստ էլի

Եթե բոլոր թեմաները թողնենք հանգիստ, կմնա միայն զրուցարանը:)

Դայանա ջան, թեմաներն էլ հենց դրա համար են բացվում, որ ամեն մեկը, քննարկման ընթացքում ինչ որ նոր բան բացահայտի իր համար, մինչեվ հիմա ես օրինակ երբեք չէի խորացել այս թեմայի շուրջ, բայց ինչքան մտորում ես, էնքան հասկանում ես թե դեռ ինչքան մտորելու բան կա:

Dayana
09.04.2009, 17:40

Չամիչ ջան, կհամաձանվեի ձեր հետ, եթե միայն թեման չլիներ իար ինչ-որ բան համոզելու մասին: Մի մեծ բանակ փորձում է համոզել, որ աղջիկ տեսնոլւ գնալն անիմաստ է, մի ուրիշ շատ սակավ բանակ էլ հակառակն է պնդում, ու ոչ մի նոր բան չի գրվում: Զրուցարանում ավելի լուրջ քննարկումներ են գնում, դե գոնե թաքնված սիրո խոստովանություններ ու լուրջ բամբասանքներ :)

*e}|{uka*
09.04.2009, 22:00
Մի բան էլ ես պատմեմ, չնայաշ թեմային էտքան էլ չի համապատասխանում: Ուրեմն մի ամուսնական զույգ տեղափոխվում են նոր տուն՝ սեփական, ու հարևանի երիտասարդ տղան տեսնելով մի քանի անգամ հարևանի կնոջը, որը ամուսնուց բավականին երիտասարդ էր երևում (չնայած համարյա նույն տարիքի էին, ամուսնու մազերը ուղղակի շուտ էին սպիտակել), սիրահարվում է ու մամային պապային բզում ա, որ գնան նոր հարևանի տուն աղջկան ուզելու :D, մերը ու հերը նվերներ են վերցնում ու գնում ամուսնուց իր կնոջը ուզելու :D

Այսպիսի բաներ էլ ա լինում... :)

Kuk
09.04.2009, 22:08
Համ էլ խորհուր կտամ տղաներին իմանալ որ ցանկացած աղջկա համար էլ հաճելի է երբ իր շուրջ դվիժենի է:
Եթե տղան գալիս հասնում է տուն, աղջկա օջախ ուրեմն լուրջ տղա է, իսկ աղջիկները ուզում են լուրջ տղա:

Ինչի անլուրջ տղեքը չեն կարո՞ւմ հասնեն աղջկա օջախ:'

erexa
25.11.2011, 03:33
Եվրոպական երկներում մեր հայերի մեջ տարածված երևույթ է: Մի կողմից այն դրական եմ համարում, քանի որ այս երևույթի շնորհիվ, շատ հայ երիտասարդներ ամուսնացել և ամուսնանում են: Մյուս կողմից էլ բացասական եմ վերաբերվում: Նույնիսկ փոքր ժամանակվանից, ընկերուհուս էլ կատակով ասում էի մենք, որ մեծանանք տղու շորեր կհագնենք, մահճակալի տակ կպախկվենք, որ մեզ չգան տեսնելու: :D Այն էլ բախտս չբերեց: :cry Շատ եմ լարվում այս երևույթից, դուրս չի գալիս, ո՛չ հաճելի երևույթ է: :[

Արևհատիկ
25.11.2011, 19:06
Յոժի գրածը կարդացի, ես էլ մի պատմություն հիշեցի :))
Ուրեմն մորքուրիս աղջիկը, տարիներ առաջ, ամուսնանում է, գնում Հոկտեմբերյան: Ինքն էլ տանը ազապ տալ ուներ: Որոշ ժամանակ անցնում է, մեկ էլ կիսուրին մի կնիկ է զանգում, թե էսօր գալու ենք, աղջկադ տեսնելու: Տղաս տեսել ա ու հավանել ա շատ:
Պատրաստվում են, հյուրերին դիմավորում են: Մեկ էլ աղջկան կանչում են, թե արի, ծանոթացեք: Էս տղան կանգնում ա, թե չէ, էս աղջիկդ չէր, մյուս աղջիկդ էր :)) Էս կնիկն էլ ասում ա, որ ինքը հենց մի աղջիկ ունի և այլն:
Էդ պահին մորքուրիս աղջիկը թեյ է բերում, որ հյուրասիրի, տղան ասում ա այ էդ աղջկադ եմ հավանել :D
:o Կիսուրն էլ նայում ա էս տղային, թե.
«Տղա ջա՛ն, էս աղջիկը իմ հարսն ա, 3 ամսեկան էլ հղի ա» :D:

ՀԳ. Ահավոր ա :}

Lion
25.11.2011, 20:15
Նման մի իրական պատմություն էլ ես գիտեմ... ծայրահեղությունա :(