PDA

Դիտել ողջ տարբերակը : Իմ Թատրոնը



GarSu
03.04.2009, 20:33
ԻՄ ԹԱՏՐՈՆԸ

Թատրոնը հանդիպման վայր է…

Թատրոնում հանդիպում ես քեզ, ու քո միջի բոլոր "ԵՍ"-երին…
Թատրոնում սիրում-ատում-սիրում ես քեզ, ու քո միջի բոլոր "Ես"-երին. դրանում քեզ կօգնեն թատերագիրը, բեմադրիչը, արտիստը և բոլոր նրանք, ովքեր մանկաբարձում են այն անկեղծ զրույցը, որը կոչվում է… ներկայացում:
Դրանում քեզ կօգնես դու, եթե ընդունես, որ հանդիսատես լինելը դեռ չի նշանակում լինել միայն դիտող-դատավոր:
Ես քեզ հրավիրում եմ… չէ, կանչում եմ իմ Թատրոն, ինչպես ամենակարևորն ասելու պահանջ ունեցող ընկերդ քեզ կսպասի… հիվանդանոցում` անշարժ պառկած…
Ես եմ քեզ կանչում, որովհետև, դու ինձ երբեք չես կանչել… բայց, երևի, մի օր կկանչես, չէ?…
Ես ու իմ Թատրոնը կգանք` սիրածին առաջին անգամ հանդիպողի զգացողությամբ…
Ես ու իմ Թատրոնը չենք կարող միշտ անշարժ մնալ:
Մեր համար կարևոր չի` սրճելու ենք, ճոխությամբ ընթրելու, թե… զբոսնելու:
Մենք նախընտրում ենք թափառելը, թափ առած ապրելը:
Մենք նման ենք փողոցում, մարդկանց մեջ համբուրվող ու պարող խենթ զույգին:
Մենք ուզում ենք, որ սա դառնա ներշնչվող օդի մի մասը:
Մենք` ես ու իմ Թատրոնը, ուզում ենք, որ մարդիկ դադարեն համբուրվել ու սիրել միայն իրենք իրենց մեջ:
Մենք չունենք քանոններ, չափակարկիններ ու կանոններ, որովհետև, կյանքն ինքը չի ընդունում դրանց:
Մենք չենք ընդունում մեզ պարտադրվող իրականությունն ու ճշմարտությունը, որովհետև, ցանկացած պարտադրանք, ինքնաբուխ ճշմարտության ու իրականության հերն անիծում է… մոր մասին էլ չեմ ասում…
Մեր տեսած իրականությունը` մարդու հենց այսպիսին լինելն է, ու հենց այսպիսին լինելու պատճառով սարքված իրականությունը:
Ամենալավ մարդը քնած երեխան է:
Մենք սիրում ենք մարդուն և չենք ամաչում դրանից:
Մեր սիրած ճշմարտությունը` անկեղծություն:
Մեր սիրած ճնշումը` արյան` համբուրվելուց բարձրացող ճնշում:
Մեր սիրած լացը` մանկական- անարցունք:
Մեր սիրած մահը` ծերունական:
Մեր սիրած ծնունդը` չպլանավորված ու առողջ:
Մեր սիրած գույնը` բազմերանգություն:
Մեր սիրած նոտան` բազմաձայնություն:
Մեր սիրած բառը` խոսք:
Մեր հասցեն` առայժմ առաջին ՏԻԵԶԵՐՔ:
Մեր սիրած շարժումը` ԱՌԱՋԸՆԹԱՑ:
Մեր սիրած կանգառը` ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ:
Մեր սիրած "Մնաս բարովըԳ ԲԱՐԵՎ, էլի կհանդիպենք…

Գարիկ Հովհաննիսյան/ԳարՍու/
18.03.2009թ
Երևան, ՆՓԱԿ