PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ է պետք սերվերի համար.



VisTolog
01.04.2009, 12:52
Նոր "Ինչպես դառնալ ինտերնետ պրովայդեր" թեման էի նայում, ու իմ մոտ նույն հարցերն առաջացան: :))

Ի՞նչ է պետք արագ աշխատող սերվերի ստեղծման ու աշխատացման համար:

1. ինչ հզորության կոմպ.
2. ինչ լրացուցիչ սարքավորումներ
4. ինչ օպերացիոն համակարգ.
5. ինչ արագության ինտերնետ կապ.
6. ի՞նչն եմ բաց թողել :think

Լավ կլինի լրացուցիչ տեղեկություններ էլ տաք :)

ՀԳ. Կարծեմ սենց թեմա չկա :pardon

Elmo
01.04.2009, 13:10
Դե կախված ա թե սերվերը ինչ խնդիրներ ա լուծելու: Եթե billing, proxy, nat, sequtity, bandwith, mail, լրիվ մի սերվերի վրա էս ուզում հավաքես, ուրեմն ժամանակակից լավ կոմպ ա պետք, եթե բաժանորդները 100 և ավել են: AMDx2 6000+ պրոսեսսոր, մի 4 GB RAM, մի 512 GB HDD: Ոչ մի դեպքում intell չընտրես իրա անհամ trottling -ով ու գերտաքացեղ հիմար պրոցեսորներով: Վիդեոքարտ համարյա պետք չի; Էնքան ա որ մի բան խցկես վրեն: Վրեն լինուքս կդնես, որ ռեսուրսներդ խնայես:
Հա եթե խոսքը գնում ա քիչ բաժանորդների, առանց բիլլինգի բանի սերվերի մասին,մի հատ P3 կարաս պեղես, վրեն լինուքս քցես ու նաստրոյկա անես: Եզի պես կաշխատի: Ասեմ, որ կարաս մի քանի հատ P3 պեղես, ու ժամանակակից կոմպ չառնես:

Xelgen
01.04.2009, 18:50
Լավ կլինի լրացուցիչ տեղեկություններ էլ տաք

Այ, լավ ասեցիր :)

Ամեն ինչ կախված է ինչ պետք է անի, ինչ քանակությամբ/արագությամբ, միաժամանակ քանի կլիենտ սպասարկի, ոնց է այն իրականացվում և այլն։

Կարող է սմարթֆոնի հզորությունը քեզ բավականացնի, կարող է մի քանի տասնհակ գերհզոր սեռվերների կլաստեր պետք լինի։

Լրջությունից և բյուջեից է նաև կախված ինչ պրոցեսսոր։ Ամեն դեպքում նորմալ սեռվերում դրվում է հատուկ սեռվեային պրոցեսսորներ, լինի դա ԱՄԴ թե Ինտել, բայց ոչ սովորական դեսկտոպների :)

Նորմալ սեռվերների վրա հիշողությունը ECC-ով է լինում, վինչեստերները ՌԵՅԴ-ի տակ միացված առանձին ռեյդ կոնտրոլլերով(մի հատ էլ նույնից առանձին պահած), երկու սնուցման բլոկ, և այլն, և այլն։ Կախված խնդիրներից նաև հավելյալ սարքեր։

Սեռվերների դեպքում, առաջին հերթին է գալիս հուսալիությունը և անթերի աշխատանքը, հզորությւնը արդեն նույնիսկ երկրորդ պլան է անցնում։

Նաև շատ կարևոր են պայմանները, լավ և հուսալի սառեցվող փակ տարածք, հողանցում, ռեզերվային էլ-հոսանքի գծեր և այլն։ Շատ կարելի է շարունակել, բայց մինչև կոնկրետ բան չնշվի անիմաստ օդում խոսակցություն է։

ministr
01.04.2009, 21:58
Սերվեր որպես էդպիսին սովորաբար գնում են... եթե սովորական կոմպ հավաքես մի քիչ հզոր դա դեռ սերվեր չի:

Elmo
02.04.2009, 00:29
Նաև շատ կարևոր են պայմանները, լավ և հուսալի սառեցվող փակ տարածք, հողանցում, ռեզերվային էլ-հոսանքի գծեր և այլն։ Շատ կարելի է շարունակել

Մենք մի 3 հատ սերվեր պարզապես շպրտել ենք տանիքում: Բառիս բուն իմաստով: Մետաղյա թիթեղի տակ, ուղիղ տանիքում, փոշու կույտի վրա մի հատ տախտակի կտոր ա դրած, վրան էլ սերվերները: Մարշրուտիզատոր են: Ամառը տանիքի տակ մոտ 70 աստիճան տաքություն է, ձմռանը չգիտեմ ինչքան ցուրտ: 5-րդ տարին ա, աշխատում են առանց անջատվելու: Սկի քուլեր էլ չենք փոխել: Ժողովրդի ասած թու թու թու:;)

Xelgen
02.04.2009, 01:24
Մենք մի 3 հատ սերվեր պարզապես շպրտել ենք տանիքում ... Ժողովրդի ասած թու թու թու:

LOOOL :D
Ինչ կարա լինի, միայն նախկին ԽՍՀՄ-ում շարքից։
Ես կարդացել եմ նաև, նիշաների մեջ մոռացած, «զամուրովաննըյ» սեռվերների մասին, որոնք տարիներով աշխատել են։
Բայց արի ընդունենք, որ նման դեպքերը բացառություն են։
Նշված կոմպերը այդքան էլ սեռվեր չեն, մի 300$ ոչ ավել արժեցող մեքենաներ էին, իսկ նրանց կանգնելը թեկուզ մի քանի ժամով ձեր վրա թանգ չի նստի, մեղմ ասած։
Համոզված եմ, որ Cisco լիներ, նման պայմաններում չէիք թողնի։
Իսկ հիմա պատկերացրու ֆինանսական տվյալներով սեռվեր ։) Որի կլորիկ արժեքը 1000-ավոր անգամներ ավելի ցածր է վրայի ինֆորմացիայի արժեքից։

Հեռու չգնանք, եթե բան չեմ շփոթում, ապա քեզ հայտնի սեռվերային սենյակում երկու հատ օդափոխիչ էր աշխատում, որ մեկը կանգնում/փչանում էր արդեն անհանգիստ էինք և դեպք է եղել մի կես ժամ - մի ժամ կանգնել էին օդափոխիչները, երկու սեռվեր կախվել էր, դուռը բացեցինք սաունայում մեզ զգացինք։ ;)
Մեր պռովայդերների մոտ, օգոստոսին օդափոխիչները ցերեկվա ընթացքում մի 3-4 լիտր ջուր են կոնդենսացնում, աշխատողների պատմելով։

Եկեք ամեն դեպքում նախ հասկանենք թե ինչ ինկատի ունենք սեռվեր ասելով։ :)

Elmo
02.04.2009, 10:11
Բայց արի ընդունենք, որ նման դեպքերը բացառություն են։
Նշված կոմպերը այդքան էլ սեռվեր չեն, մի 300$ ոչ ավել արժեցող մեքենաներ էին, իսկ նրանց կանգնելը թեկուզ մի քանի ժամով ձեր վրա թանգ չի նստի, մեղմ ասած։

Ի՞նչ 300 դոլլար: Փդած 3-ներ են: Անկապ. մեծ, նախնադարյան: Իրանք Նոյի թվից տենց փոշիների մեջ են:
Cisco -ի նայած ինչ: Օրինակ կատալիստ 1900 սվիչերը էլի տանիքներում պախատ են անում : Նույն անմարդկային պայմաններում:


Հեռու չգնանք, եթե բան չեմ շփոթում, ապա քեզ հայտնի սեռվերային սենյակում երկու հատ օդափոխիչ էր աշխատում, որ մեկը կանգնում/փչանում էր արդեն անհանգիստ էինք և դեպք է եղել մի կես ժամ - մի ժամ կանգնել էին օդափոխիչները, երկու սեռվեր կախվել էր, դուռը բացեցինք սաունայում մեզ զգացինք։;)

:o ի՞նչ գիտես: Փաստորեն ինձ ճանաչում ե՞ս:

VisTolog
02.04.2009, 12:26
Դե կախված ա թե սերվերը ինչ խնդիրներ ա լուծելու: Եթե billing, proxy, nat, sequtity, bandwith, mail, լրիվ մի սերվերի վրա էս ուզում հավաքես, ուրեմն ժամանակակից լավ կոմպ ա պետք, եթե բաժանորդները 100 և ավել են: AMDx2 6000+ պրոսեսսոր, մի 4 GB RAM, մի 512 GB HDD: Ոչ մի դեպքում intell չընտրես իրա անհամ trottling -ով ու գերտաքացեղ հիմար պրոցեսորներով: Վիդեոքարտ համարյա պետք չի; Էնքան ա որ մի բան խցկես վրեն: Վրեն լինուքս կդնես, որ ռեսուրսներդ խնայես:
Հա եթե խոսքը գնում ա քիչ բաժանորդների, առանց բիլլինգի բանի սերվերի մասին,մի հատ P3 կարաս պեղես, վրեն լինուքս քցես ու նաստրոյկա անես: Եզի պես կաշխատի: Ասեմ, որ կարաս մի քանի հատ P3 պեղես, ու ժամանակակից կոմպ չառնես:
Օրնակ մեիլ սերվերի համար, ի՞նչ ու ինչքան է անհրաժեշտ:)

Elmo
02.04.2009, 12:58
Օրնակ մեիլ սերվերի համար, ի՞նչ ու ինչքան է անհրաժեշտ:)

Սովորական P3 մի 128 RAM ու մի 40 GB HDD:

VisTolog
02.04.2009, 13:05
Սովորական P3 մի 128 RAM ու մի 40 GB HDD:
:o լու՞րջ

Elmo
02.04.2009, 14:25
:o լու՞րջ

ուհու: Եթե իհարկե վրեն լինուքս լինի, ու առանց գրաֆիկական հազար ու մի զիբիլի: Մաքուր կոսոլային վիճակներով:
Թե չէ մարդ կա սերվերի վրա windows black edition ա քցում, իրա գրաֆիկական թեմաներով եսիմ ինչերով, ու ռեսուրս չի մնում, որ էդ հարիֆ կոմպը ցանցին տրամադրի:

Xelgen
02.04.2009, 22:10
ի՞նչ գիտես: Փաստորեն ինձ ճանաչում ե՞ս:

Աշխատանքի տեղդ դու էիր գրել մի քանի ամիս առաջ, ակումբցիներից մեկի համար ինչ որ բան էիր քաշել, տեղը բացատրում։ Դե ես էլ փառք Աստծո իրադարձությունների-դեպքերի-ասածների վրա շատ լավ հիշողությւն ունեմ :)
Համոզված չեմ, որ ճանաչում ենք իրար, բայց դե փոքրիք քաղաքը Երևանը, կարող է հանդիպած լինենք։


լու՞րջ
Հա, հանգիստ, մի 10-15 հոգուց օֆիսի համար, լռիվ կբավարարի, համեմատաբար ակտիվ նամակագրության համար։ Մաքս մինչև 256 կհացնէի հիշողությունը, եթե ՄայՍՔԼ-էլ պետք է միացնես, ինչ որ հավելյալ մեյլի հետ կապված սեռվիսների համար։

Աթեիստ
02.04.2009, 22:44
Եթե որպես օպերացիոն համակարգ տեղադրես MIkrotikOS, պենտիում 1-ն էլ կաշխատի։
Հիանալի սերվերային ՕՀ է, աշխատում է նույնիսկ 32մբ Ram-ով ու 64մբ HDD-ով։

Elmo
02.04.2009, 23:19
Եթե որպես օպերացիոն համակարգ տեղադրես MIkrotikOS, պենտիում 1-ն էլ կաշխատի։
Հիանալի սերվերային ՕՀ է, աշխատում է նույնիսկ 32մբ Ram-ով ու 64մբ HDD-ով։

MT OS -ով mail սերվեր չէս սարքի: Բայց իդեալական router, PPPoE server, NAT, firewall 7 և այլն կդառնա: