PDA

Դիտել ողջ տարբերակը : G 20-ի հանդիպումը Լոնդոնում



Artgeo
31.03.2009, 22:11
Վաղը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում տեղի կունենա G20-ի հանդիպումը: Առաջին անգամ կհանդիպեմ Ռուսաստանի նախագահ՝ Մեդվեդևը և ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Օբաման: Ամենամեծ ինտրիգն ու հետաքրքրությունը հենց այս հանդիպումն է առաջացնում: Ի՞նչ եք կարծում, շա՞տ բան է կախված առաջին հանդիպումից, ինչպիսի՞ն կլինի այն, արդյո՞ք կարելի է ակնկալել որևէ կոնկրետ որոշումներ ու համաձայնություններ, կգնա՞ն նախագահները փողզիջումների հայտնի «ՌԵԶԵՏ» կնոպկայից հետո:

Elmo
01.04.2009, 16:31
В Лондоне начались аресты противников саммита G20 (http://lenta.ru/news/2009/04/01/london/)

Չեմ հասկանում էս մարդիկ ի՞նչ են ուզում:

Ի միջայլոց


Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ժամանակաշրջանում Ռուսաստանը փորձում է մեծացնել իր դերը համաշխարհային տնտեսության ասպարեզում՝ նոր առաջարկություններ պատրաստելով այս շաբաթ կայանալիք «մեծ քսանյակի» գագաթաժողովին և նավթային գումարներով վարկավորելով ճգնաժամից տուժած հարևաններին։

Ռուսաստանը, որն իրեն երբեք «մեծ ութնյակի» լիարժեք անդամ չի զգացել, ներկայիս իրավիճակում հնարավորություն է ստանում դառնալ «մեծ քսանյակի» առանցքային խաղորդներից մեկը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ռուսաստանը ներկայումս շատ ավելի լավ վիճակում է, քան տասը տարի առաջ՝ նախորդ ճգնաժամի ժամանակ, երբ ստիպված եղավ զիջել Արևմուտքին։

Իր պաշարների մի մասը Ռուսաստանն օգտագործեց՝ ամրապնդելու իր դիրքերը որպես տարածաշրջանային տնտեսական առաջնորդ՝ պարտքեր տրամադրելով Ուկրաինային, Բելառուսին, Ղրղզստանին և Հայաստանին։ Ռուսաստանն այժմ քննարկում է նաև այլ երկրներին, հնարավոր է, նաև Իսլանդիային վարկ տրամադրելու հարցը։
Tert.am (http://tert.am/am/news/2009/04/01/russia/)

Եթե ռուսները ոտները պնդացնեն աշխարհում, Հայաստանի համար էդքան էլ լավ չի լինի:

Elmo
01.04.2009, 17:52
Противники саммита G20 вломились в здание Королевского банка Шотландии (http://lenta.ru/news/2009/04/01/london1/)
http://img.lenta.ru/news/2009/04/01/london1/picture.jpg

Բանկ :o :

Ambrosine
01.04.2009, 19:45
Եթե ռուսները ոտները պնդացնեն աշխարհում, Հայաստանի համար էդքան էլ լավ չի լինի:
նկատի ունես, որ Հայաստանի դերը կնվազի? Սխալվում ես. Մեծ Բրիտանիան առաջ, իսկ ԱՄՆ-ը այժմ Ռուսաստանին թույլ չեն տա տեր ու տիրական լինել գոնե Մերձավոր Արևելքում

Իսկ այս հանդիպումը իմ կարծիքով կլինի նվիրված ճգնաժամին նախ և առաջ

Artgeo
04.04.2009, 15:09
Ալբանիան և Խորվատիայն ՆԱՏՈ-յի անդամ երկրներ են: Հերթը Մակեդոնիայինն է, հետո Ուկրայինայինն ու Վրաստանինը: