PDA

Դիտել ողջ տարբերակը : Forex շուկա



Miran
30.03.2009, 22:04
Ժողովուրդ ջան էստեղ եկենք հավաքվենք ֆորեքսով Հայաստանում զբաղվողները, հետաքրքիր է կան արդյոք, լուրջ զբաղվողներ դրանով Հայաստանում

Economist
30.03.2009, 23:14
Ժողովուրդ ջան էստեղ եկենք հավաքվենք ֆորեքսով Հայաստանում զբաղվողները, հետաքրքիր է կան արդյոք, լուրջ զբաղվողներ դրանով Հայաստանում

Չեմ զբաղվել, բայց մի անգամ ինչ-որ մրցույթ էր ինտերնետով, մասնակցեցի ու հետո ինձ կանչեցին ինչ-որ դասընթացների, որոնց ցավոք ժամանակ չունեցա գնալու:
Բայց գիտեմ, որ սկզբի համար որոշ գումար պիտի հատկացնեին, որ շուկայում գործարքներ անեիր: Բայց դե պարզա, որ եթե սկսնակ ձուկը մտնի շուկա, շնաձկների նրան անմիջապես կուլ կտան:))

Miran
31.03.2009, 00:22
Ճիշտ էս, ես համամիտ եմ, ֆորեքսն իրականում շատ ծավալուն գիտթություն է, այն լավ ուսումնասրեկուց հետո , և լավ տիրապետելու դեպքում կարելի է իրոք շատ կլորիկ գումարներ, աշխատել և հեշտությամբ դառնալ միլիոնատեր

Economist
24.04.2009, 13:13
Ուռա՜, ArmSwiss բանկը շուտով հնարավորություններ կստեղծի իր հաճախորդների համար խաղալ Forex շուկայում: :ok

Ֆրեյա
24.04.2009, 14:36
Ուռա՜, ArmSwiss բանկը շուտով հնարավորություններ կստեղծի իր հաճախորդների համար խաղալ Forex շուկայում: :ok

Ինչի մինչև Արմսվիսս բանկը հնարավոր չէր Ֆորեքսում խաղալ? ;)
Ինտերնետը վխտում ա դիլինգային պլատֆորմներով...
Գումար փոխանցելու հետ էլ ոնց-որ թե խնդիր չկա :think

Ինչ-որ առավելություն է ընդձեռնում Արմսվիսբանկը?

Ֆրեյա
24.04.2009, 14:42
Ճիշտ էս, ես համամիտ եմ, ֆորեքսն իրականում շատ ծավալուն գիտթություն է, այն լավ ուսումնասրեկուց հետո , և լավ տիրապետելու դեպքում կարելի է իրոք շատ կլորիկ գումարներ, աշխատել և հեշտությամբ դառնալ միլիոնատեր

Հա... բա ոնց :D Հեշտությամբ... Հեշտությամբ երբեք ոչինչ չի լինում...
Մնում է այդ գիտությունը լավ ուսումնասիրել,ու ամուր նյարդեր ունենալ

Ֆորեքսում, /կամ այլ ցանկացած բորսայում/ հեշտությամբ կարելի է միլիոնատեր դառնալ, եթե միլիարդատեր ես :D

իսկ եթե լուրջ, տենց բան չկա.. Մեծ փողեր աշխատում են այն մարդիկ, ովքեր ունեն մեծ փողեր ու կարողանում են կառավարել շուկայական տրամադրությունները:

Economist
26.04.2009, 14:27
Ինչի մինչև Արմսվիսս բանկը հնարավոր չէր Ֆորեքսում խաղալ? ;)
Ինտերնետը վխտում ա դիլինգային պլատֆորմներով...
Գումար փոխանցելու հետ էլ ոնց-որ թե խնդիր չկա :think

Ինչ-որ առավելություն է ընդձեռնում Արմսվիսբանկը?

Իհարկե հնարավոր էր, բայց ոչ բոլոր բանկերն են այդ հնարավորությունը տալիս և ոչ բոլոր բանկերում կան մեր մասնագետների նման մասնագետներ, որոնց խորհուրդը հաստատ ավելորդ չի լինի հատկապես գործից գլուխ չհանող ներդրողին/խաղացողին/:ok
Մենք, որպես միջնորդ-խորհրդատու ենք հանդես գալու. դա էլ հենց մեր բանկի օգուտնա;):)
Մնացածը կիմանամ, հետո կասեմ:)