PDA

Դիտել ողջ տարբերակը : Թզբեխ



xalyavshik
30.03.2009, 16:23
ճիշտն ասած չգիտեմ թեմայի համար ճիշտ տեղ եմ ընտրել թե չե ...
բայց և այնպես
իմ մոտ հառց ա առաջացել ինչ իմաստ ունի թզբեխը ...
ջահելների ձեռքում ել կարող ենք տեսնել դա ...
տարեց մարդկանց մոտ ել ...
վեռջերս էջմիածինում եի ու իմ համար շատ զարմանալի եր երբ ես տեսա մեր քահանաների շորերի մեջ... գանձարանում երկար թզբեխներ ...
ինչումն է թզբեխի գաղափարախոսությունը?

Սամվել
30.03.2009, 19:40
Իմ կարծիքով անգործ մարդու համար ժամանակ սպանելու միջոցա... :)

Lion
30.03.2009, 19:43
ճիշտն ասած չգիտեմ թեմայի համար ճիշտ տեղ եմ ընտրել թե չե ...
բայց և այնպես
իմ մոտ հառց ա առաջացել ինչ իմաստ ունի թզբեխը ...
ջահելների ձեռքում ել կարող ենք տեսնել դա ...
տարեց մարդկանց մոտ ել ...
վեռջերս էջմիածինում եի ու իմ համար շատ զարմանալի եր երբ ես տեսա մեր քահանաների շորերի մեջ... գանձարանում երկար թզբեխներ ...
ինչումն է թզբեխի գաղափարախոսությունը?

Եխ դոււք... Թզբեխը նախասկզբնական ու խորը իմաստ է ունեցել, որը հիմա մոռացվել է: Լուրջ եմ ասում -իմաստը այն է, որ ամեն մի հատիկը գցելիս... մարդ մտքում մի աղթոթք անի: Բա...:)

Լուսաբեր
30.03.2009, 19:46
Թզբեղը հայերեն կոչվում է - տեր ողորմիա, աղավաղված ձևով տղորմա , դրա համար էին աղոթում ամեն հատիկը գցելիս :)

ministr
30.03.2009, 19:48
Թզբեղը հայերեն կոչվում է - տեր ողորմիա, աղավաղված ձևող տղորմա , դրա համար էին աղոթում ամեն հատիկը գցելիս :)

Համրիչ չի կոչվում??

Լուսաբեր
30.03.2009, 19:49
Համրիչ չի կոչվում??

Չէ :) նենց, ոնց ասեցի

Չիպ
30.03.2009, 19:58
Ես էլ լսել եմ թե վոնց են թզբեխի ամեն հատիկը քաշելով ասում «խեր, շառ, աստված», բայց խի՞:think

Sona_Yar
30.03.2009, 20:28
Թզբեհի ծագման մասին կարելի է հարցնել հոգևորականներին:Հանրագիտարանում կարդացի , որ թզբեհը օգտագործվում է աղոթքներ հաշվելիս: Հաշվվում են 59 հատիկներ կաթոլիկ եկեղեցիներում(լեհերեն կոչվում է rużaniec) , այլ կրոններում՝ 33 հատիկ(այդ թվում իսլամում):
Ես հիշում եմ պապիկիս տեր-ողորմյան, որը կազմված էր 16-16 + մեջտեղի մեծ հատիկը:
Արտասանում էր խեր(հաջողություն), շառ(փորձանք),Աստված բառերը՝ ամեն հատիկը գցելիս:
Կամ մտապահում էր ինչ-որ ցանկություն կամ երազանք, ընտրում պատահական քանակի հատիկներ ու ստուգում:Եթե կանգնում էր խերի վրա, մտածածը լավ ավարտ կունենար, եթե շառի վրա՝ անհաջող, Աստված բառի վրա՝ Աստծո կամոք դա կլիներ::)

Monk
30.03.2009, 20:43
Ընդհանրապես համրիչը (այդպես էլ է կոչվում) կամ տերողորմյան տարբեր կրոններում էլ առկա է: Կոնկրետ անդրադառնամ մեր Եկեղեցում դրա գործածությանը կամ նշանակությանը (հիշողությամբ եմ ասում, հնարավոր է, որ սխալվում եմ, քանի որ առանձնապես չեմ հետաքրքրվել). Եկեղեցում տարբեր արարողությունների ներկա մարդիկ հավանաբար հաճախ են լսել քահանայի կողմից աղոթքից առաջ երեք անգամ արտասանվող <Տէր, ողորմեան>: Ժամանակին որոշ օրերի արտասանվել է հիսուն կամ հարյուր <Տէր, ողորմեա>: Եվ որպեսզի արտասանվող <Տէր, ողորմեաների> հաշվում սխալ չլինի, ամեն անգամ <Տէր, ողորմեա> ասելիս` քահանան քաշում էր համրիչի հատիկը: Դրանից էլ այն ստացել է իր անունը: Բայց կրկնում եմ, որ հնարավոր է սխալ հիշեմ::oy

ministr
30.03.2009, 22:09
Չէ նենց, ոնց ասեցի

Տեսար? :) Բա որ ասում եմ համ էլ համրիչա..! :)

xalyavshik
30.03.2009, 22:36
մեծ շնորհակալություն բոլորից :ok