PDA

Դիտել ողջ տարբերակը : Ֆոնտերի ձայնը կորել է

Artgeo
21.12.2006, 13:00
Այսօր բացեցի մի հատ ֆոնտ, որը ամենաշատն եմ սիրում, բայց ձայն չուներ... Ոչ մի ուրիշ ֆոնտ էլ ձայն չունի։ Չեմ հասկանում ինչն է պատճառը։ Ուրիշ կոմպերի վրա էլ եմ փորձել ու այնտեղ էլ չկարողացա լսել։ Ո՞ւմ մոտ ա եղել սենց խնդիր։ Օգնեք ֆոնտերի ձայնը վերադառձնեմ, շատ եմ սիրում ֆոնտեր լսել։ :(

Ներսես_AM
23.12.2006, 19:26
Արտ .. ֆոնտերի ձայնը որնա՞։ ֆոնտը բացի տառատեսակից ուրի՞շ բանելա։ :8

Լոս
23.12.2006, 19:55
երևի սաունդի դռայվեռնա թռել ։
:'

Artgeo
24.12.2006, 00:39
Արտ .. ֆոնտերի ձայնը որնա՞։ ֆոնտը բացի տառատեսակից ուրի՞շ բանելա։ :8
Չգիտեի՞ր։ Շատ եմ սիրում ֆոնտեր լսել։ Ի դեպ, ասեմ, որ յունիկոդ ֆոնտերը շատ ավելի լավ են հնչում, քան սովորական ֆոնտերը։

Ավելացվել է 8 րոպե անց

երևի սաունդի դռայվեռնա թռել ։
:'
Չէ, սաունդ դրայվերը կապ չունի։ Դրայվերները նորից եմ ինստալ արել, նույնիսկ ֆորմատ եմ արել, բայց չօգնեց :( Շատ եմ խնդրում օգնեք էլի։

Ներսես_AM
24.12.2006, 00:50
Չգիտեի՞ր։ Շատ եմ սիրում ֆոնտեր լսել։ Ի դեպ, ասեմ, որ յունիկոդ ֆոնտերը շատ ավելի լավ են հնչում, քան սովորական ֆոնտերը։

իսկ ետ ո՞նց են անում։:think

Mesrop
24.12.2006, 01:09
Հա, ես էլ եմ հաճախակի լսում... "Վերդանա"-ն ա շատ լավը...
իսկ ԿոմիկՍանս -ի բասսերն են լավը!!!
դրա համար K-Lite Codec Pack ա պետք, կամ QuickTime Player...

Լոս
24.12.2006, 02:14
Վերդանան ինձել էլ դուր գալիս։ Լավ օպեռային ձեն ունի։

Chuk
24.12.2006, 02:46
Այսօր բացեցի մի հատ ֆոնտ, որը ամենաշատն եմ սիրում, բայց ձայն չուներ... Ոչ մի ուրիշ ֆոնտ էլ ձայն չունի։ Չեմ հասկանում ինչն է պատճառը։ Ուրիշ կոմպերի վրա էլ եմ փորձել ու այնտեղ էլ չկարողացա լսել։ Ո՞ւմ մոտ ա եղել սենց խնդիր։ Օգնեք ֆոնտերի ձայնը վերադառձնեմ, շատ եմ սիրում ֆոնտեր լսել։ :(
Հնարավոր են մի քանի տարբերակներ, բայց նախ սկսենք ամենակարևորից: Հիշենք, որ Microsoft-ի ծրագրավորողները այնպես են կառուցել, որ ֆոնտերը ձայն հանում են միայն windows-ի տառատեսակների ստանդարտ թղթապանակից (սովորաբար C:/Windows/Fonts): Այլ տեղերում տեղադրված ֆոնտերի ձայնը լսելու համար հարկավոր է համակարգչի մեջ տեղադրել երրորդ կողմի ծրագրային ապահովում ստեղծող ընկերություններից մեկի ստեղծած windows-ի հավելումները, որոնք նախատեսված են հենց այդ նպատակով: Այդ կարգի ծրագրեր գտնելու համար առաջարկում եմ օգտագործել google.am որոնման համակարգը, որպես որոնման բանալի օգտագործելով fonts sound driver for winXP բառերը:

Եթե խնդիրը վերևում նկարագրվածի հետևանք չէր, ապա ստուգեք.
1) Արդյոք ձեր դինամիկները հոսանքին միացվա՞ծ են
2) Արդյոք դինամիկները միացվա՞ծ են համակարգչին
3) Արդյոք դինամիկների ձայնը մինչև վերջ իջեցվա՞ծ չէ (այն կարող է իջեցված լինել ինչպես անմիջապես դինամիկների վրայից, այնպես էլ օպերացիոն համակարգի ձայնի բարձրությունն ապահովող ենթածրագրից՝ volume control-ից): Ի դեպ հնարավոր է, որ այն սենյակում, որտեղ տեղադրված է ձեր համակարգիչը, բարձր միացված է ասենք հեռուստացույցը, որի ձայնն էլ արգելում է լսել ֆոնտերի ձայնը:

Եթե այս երեք պայմանները չօգնեցին խնդրի լուծմանը, ապա հարկավոր է ստուգել, որ.
1) Մկնիկն ու ստեղնաշարը միացված չլինեն միևնույն port-ից (սա կարող է բերել սարքավորումների կոնֆլիկտի, որի հետևանքով ֆոնտերի ձայնը չարտաբերվի)
2) Եթե ունեք CD-ROM կամ CD-Writer, նրանում DVD դիսկ դրված չլինի (օպերացիոն համակարգը փորձում է հասկանալ այդ դիսկի ֆորմատը՝ օգտագործելով հիշողության այն բջիջները, որոնք օգտագործվում են ֆոնտերի ձայնը արտաբերելու համար)
3) ևս մեկ անգամ ստուգեք և համոզվեք, որ ձեր դինամիկները ֆոնտերի ձայնին համատեղելի են: Հիշեցնենք, որ համապատասխան դինամիկների վրա պատկերվում է FC (font compatible) լոգոտիպը:

Եթե վերը նշվածներից ոչ մեկը չօգնեց, ապա հնարավոր է, որ դուք ունեք հին տարբերակի windows օպերացիոն համակարգ: Այդ դեպքում microsofti կայքի օգնությամբ թարմացրեք ձեր օպերացիոն համակարգը, ինչը ձեզ հնարավորություն կտա լսել ֆոնտերի ձայները:

Mesrop
24.12.2006, 12:20
Ստուգեք դինամիկների առկայությունը

Firegirl777
24.12.2006, 13:12
Դուք սորտ եք, այդպես էլ չհասկացա այս կատակը, բայց լավն է:D :D :D

Mesrop
24.12.2006, 14:42
Հմմ.... ինչի՞ ա քեզ թվում որ սա կատակ է

քաղաքացի
24.12.2006, 14:46
Իսկ ի՞նչ ծրագրերով է հնարավոր լսել դրանք և ի՞նչ codec-ներ են պետք լսելու համար:

Mesrop
24.12.2006, 14:51
Իսկ ի՞նչ ծրագրերով է հնարավոր լսել դրանք և ի՞նչ codec-ներ են պետք լսելու համար:

դրա համար K-Lite Codec Pack ա պետք, կամ QuickTime Player...
...

Ներսես_AM
24.12.2006, 15:51
ահագին դուրս եկավ։ ինձ Times New Roman@ դզեց։

Mesrop
24.12.2006, 15:55
կարողացա՞ր լսել
էդ դեպքում, բացատրի մյուս անդամներինմ, թե ինչպես է հարկավոր լսել...
ընդամենը քաշեցիր կոդեկը ու վե՞րջ

Ներսես_AM
24.12.2006, 16:26
ոչ մի բան էլ չեմ քաշել։ Քուիքթայմ էլ, Կ Լայթ էլ ունեի։ Քուիքթայմով բացեցի եղավ։

Firegirl777
24.12.2006, 17:21
Ես ոչինչ չեմ հասկանւմ:esim

Արամ
26.12.2006, 15:20
Արթուր ասում ես Ֆորմատ ես արել ու չի դզվել?
Հա իմ մոտ էլ ա նույնը եղել: ՏԵնում եք որ ես ակումբում նորմալ համակարգիչ իմացող չկա մի հատ ձեն չեն կարում բարցրացնեն որ ձայնը լսենք:

Artgeo
26.12.2006, 17:30
Արթուր ասում ես Ֆորմատ ես արել ու չի դզվել?
Հա իմ մոտ էլ ա նույնը եղել: ՏԵնում եք որ ես ակումբում նորմալ համակարգիչ իմացող չկա մի հատ ձեն չեն կարում բարցրացնեն որ ձայնը լսենք:
Դե, եթե դու տենց ուժեղ մասնագետ ես, բացատրի տեսնենք, ի՞նչ անեմ։

Artgeo
17.09.2008, 14:47
Էլի ա կորել ձայնը :(

Ուրվական
17.09.2008, 15:03
Էլի ա կորել ձայնը :(

Ապեր, վիրուս ա, ես քեզ մի հատ անտիվիրուս կտամ, լրիվ ֆոնտերի ձայները հետ ա բերում, մենակ մի քիչ Յունիկոդի հետ պրոբլեմ ունի, էն էլ ջնջում, նորից ես նստցնում, բացում ա: Բայց մենակ Վինամպով:

Նորմարդ
17.09.2008, 15:06
Ապեր, վիրուս ա, ես քեզ մի հատ անտիվիրուս կտամ, լրիվ ֆոնտերի ձայները հետ ա բերում, մենակ մի քիչ Յունիկոդի հետ պրոբլեմ ունի, էն էլ ջնջում, նորից ես նստցնում, բացում ա: Բայց մենակ Վինամպով:
Ապեր դու չգիտես, էտի քանի որ էս վերջերս արևի չափազանց ակտիվության հետևանքով աճէլ ա միկրոռենտգենային ֆոնի դաշտը դրա հետևանքով միկրոսխեմաների նանոկառուցվածքը ենթարկվում է ռադիոակտիվ ներգործության դրա պատճառով էլ ֆոնտերի ձայները մեկ մեկ լավ չեն լսվում իսկ երբեմն էլ, չնայած շատ հազվադեպ կորում են այդ ձայները ուստի խորհուրդ կտամ ռոզիսկի տալ կորած ձայները կամ սպասել, մինչև նրանք իրենց-իրենց կվերադառնան դրանից ճիշտ բան չկա :)

Ուրվական
17.09.2008, 15:13

Արա, բայց հլը մի հատ տրամաբանորեն վերլուծի, էլի: Ոնց կարա ֆոնտերի ձայնը կորի ռադիոակտիվ ներգործության պատճառով: Չի կարա, որովհետև եթե ինքը ազդում ա միկրոսխեմայի վրա, ինքը չի կարա ձայնը խափանի, նամանավանդ, եթե դրանք ֆոնտեր են: Ջոգում ես, ֆոնտը ծրագիր ա, եթե միկրոսխեման փչանա, ընդհանրապես ձայն չի գա, իսկ հիմա Գեո-ի մոտ մենակ ֆոնտերի ձայնն ա կորել, նենց որ պետք ա իմ ասած անտիվիրուսն օգնի: Հըն, ինչ ես կարծում:8

Նորմարդ
17.09.2008, 15:18

Աբեր դու վաԴ ես ասում եմ դրանից ա, որովհետև ինքս եմ տեսել ոնց ա էտ պրոցեսը տեղի ունենում, օսցլիոգրաֆի վրա տոչեչնի երևում ա ոնց են ռադիոակտիվ խափանումները ներգործում միկրոսխեմայի վրա մի հատ նենց աղմուկներ են առաջացնում, որ սնման լարման տատանումը հասնում ա լիքիջ լարումների գագաթնակետին ու դրանից էլ սկիզբ են առնում ջերմային ծակման հեղեղահյին անդարձելի պրոցեսներ ու արդյունքում ունենք այն ինչ ունենք` ֆոնտեր որոնք ձայնազուրկ են …

Ավելացվել է 2 րոպե անց
Ժողովուրդ ձեր մոտ էլ ա Russian Text Book ֆոնտը ձայնի բարձրացման ժամանակ խժում թե իմ մոտ անորակ տարբերակն ա :8

Ուրվական
17.09.2008, 15:37
սնման լարման տատանումը հասնում ա լիքիջ լարումների գագաթնակետին

սկիզբ են առնում ջերմային ծակման հեղեղահյին անդարձելի պրոցեսներ

Այ էս երկու միտքը ինձ համոզեց, լավն ես:)

Վարկանիշ չկա էս թեմայում:(

Chuk
17.09.2008, 15:39
Ժողովուրդ ձեր մոտ էլ ա Russian Text Book ֆոնտը ձայնի բարձրացման ժամանակ խժում թե իմ մոտ անորակ տարբերակն ա :8
Չէ, էդ իրա ձևն ա: Շատ անհաջող են սարքել, իրանց արևին էֆֆեկտնի :[
Դրա համար էլ մոտս էդ ֆոնտն ինստոլ չեմ անում:

Ուրվական
17.09.2008, 15:40
Չէ, էդ իրա ձևն ա: Շատ անհաջող են սարքել, իրանց արևին էֆֆեկտնի :[
Դրա համար էլ մոտս էդ ֆոնտն ինստոլ չեմ անում:

Ինքը 130նմ-ից էն կողմ պրոցների հետ համատեղելի չի;)

Վարպետ
17.09.2008, 15:40
Ժողովուրդ, մի հարց տամ, բայց չծիծաղեք էլի: Էս լուրջ եք խոսում?:(

Նորմարդ
17.09.2008, 15:53
Ժողովուրդ, մի հարց տամ, բայց չծիծաղեք էլի: Էս լուրջ եք խոսում?:(
Լրիվ լուրջ, չնայած ստրախովկեդ չի անցնի քանի որ ԱՄՆ-ում սկսված հիպոթեկային շուկայի ճգնաժամը անպայման կանդրադառնա նաև մեր շույկայի վրա որի շնորհիվ էլ քո ապահովագրական ռեպոռտը դժբախտաբար կանտեսվի :)

Mitre
17.09.2008, 15:56
Լրիվ լուրջ, չնայած ստրախովկեդ չի անցնի քանի որ ԱՄՆ-ում սկսված հիպոթեկային շուկայի ճգնաժամը անպայման կանդրադառնա նաև մեր շույկայի վրա որի շնորհիօվ էլ քո ապահովագրական ռեպոռտը դժբախտաբար կանտեսվի :)

Դեմք եք , ժողովուրդ, դեմք:)

Chuk
17.09.2008, 16:09
Ժողովուրդ, մի հարց տամ, բայց չծիծաղեք էլի: Էս լուրջ եք խոսում?:(
Ճիշտն ասած քո գրելուց հետո սկսեցի կասկածել, նորից ինստոլ արեցի Russian Text Book ֆոնտն ու նորից փորձեցի: Չէ, լրիվ լուրջ ենք ու դա էդ ֆոնտի թերությունն ա: Ու չնայած ստրախովկի համար կարող ես ձայնամեկուսիչ միացնել դինամիկներին, նոր փորձել, բայց կարծեմ էֆֆեկտը նույնն ա:

Վարպետ
17.09.2008, 16:29
Լրիվ լուրջ, չնայած ստրախովկեդ չի անցնի քանի որ ԱՄՆ-ում սկսված հիպոթեկային շուկայի ճգնաժամը անպայման կանդրադառնա նաև մեր շույկայի վրա որի շնորհիվ էլ քո ապահովագրական ռեպոռտը դժբախտաբար կանտեսվի :)
Նոր, բայց տոնիցդ զգում եմ, որ ամեն դեպքում կատակ ես անում... Լավ, լրիվ լուրջ: Ֆոնտերը ինչ ձայն են հանում որ?

Նորմարդ
17.09.2008, 16:33
Չէ, էդ իրա ձևն ա: Շատ անհաջող են սարքել, իրանց արևին էֆֆեկտնի :[
Դրա համար էլ մոտս էդ ֆոնտն ինստոլ չեմ անում:
Հիմա ես էլ ջնջե՞մ, մի բան ասեմ չխնդաք :oy սկզբում թվում էր թե էտ ֆոնտի ձայնը իմ մոտի լինուքսից ա, բայց տունն էլ լսեցի նույն կրակն էր ու կարծեցի թե իմ մոտ ֆոնտի անհաջող ու ոչ լիցենզիոն տարբերակն ա պարզվում ա որ դրանից չի մերսի Արտակ ջան գնամ ես էլ ջնջեմ էտ ֆոնտը:

Ավելացվել է 2 րոպե անց

Նոր, բայց տոնիցդ զգում եմ, որ ամեն դեպքում կատակ ես անում... Լավ, լրիվ լուրջ: Ֆոնտերը ինչ ձայն են հանում որ?
Ապեր էսքան լուրջ մարդ ոնց կարա սենց լուրջ թեմայի վրով կատակ անի, ես ուղղակի չեմ հասկանում ինչպես կարելի է կատակել երբ խոսքը գնում է երաժշտության մասին…
Դու միացրու լսի, եթե չլսվի ուրեմն էս թեման սկզբից մինչև վերջ նորից կարդա մանրամասն նկարագրած ա էտ թերությունը վերացնելու ձևերը ու նամանավանդ դրա առաջացման պատճառահետևանքային կապը :)

chiburgen
17.09.2008, 17:51
ես էլ կադվինիս համար դաշնամուրի դասեր եմ քաշել:
Մեկ էլ մուկս 2 հատ մկնիկա ունեցել, կարողա ուզող լինի պառոդիստի են:

Հայկօ
17.09.2008, 20:03
Շատ լուրջ հարց ա :)) Ու լուծելու համար նախ պետք ա իմանանք կոմպիդ կոնֆիգուրացիան: Ուրեմն՝ գրի, թե մուկդ քանի գիգաբայթ ա, պրոցեսորդ PS2 ա, թե USB, RAM-դ քանի մեգաֆլոպ ա, վինչեստրդ DVD կարդում ա, թե չէ, ստեղնաշարիդ ОЗУ-ն ինչքան ա, մեկ էլ՝ կեյսիդ կոնտրաստն ու լուսազգայությունը: Համ էլ՝ կարող ա սաունդկարտի գալովկեն ա կեղտոտվել, սպիրտով մաքրիր :))

VisTolog
17.09.2008, 20:39
Բայց դեմք եք հաաաա :D :D
ՄՄոռացա ասեի, որ ես էլ եմ Վերդանան լսում. շատ հանգստացնող ձայն ունի :)

Chuk
17.09.2008, 20:48
Մոռացա ասեի, որ ես էլ եմ Վերդանան լսում. շատ հանգստացնող ձայն ունի :)
Հա, դասական ա չէ՞ կարծեմ: Շատ եմ սիրում, ափսոս հայերեն չի...

davzion
17.09.2008, 22:21
Բյաց դե ֆոնտերի մեծ մասը ինտերնետում դեմո ա լինում դրա համար ել մեկ-մեկ ձենչեն հանում, մի հատ նորմալ սայթ չգիտեք որ իսկական վերսիաները հնարավոր լինի քաշել

Ավելացվել է 3 րոպե անց

ես էլ կադվինիս համար դաշնամուրի դասեր եմ քաշել:
Մեկ էլ մուկս 2 հատ մկնիկա ունեցել, կարողա ուզող լինի պառոդիստի են:
իսկ մուկդ ինչ պարոդի ա:
Իմը որց Genius ա, վերջի ժամանակները իրեն շատ ա անհանգիստ պահում, եթե դեմ չես մի քանի րոպեով մի տեղ հարմարցնենք թող իրար հետ զբաղվեն:ok

Ռուֆուս
17.09.2008, 22:25
Իմ մոտ Մակինթոշա, չգիտեք, Մաքում ֆոնտերի ձենը ոնց են հանում? :8

Հայկօ
17.09.2008, 22:32
Իմն էլ ա Մակ, էն օրը iTunes-ից երկու ակբոմ ֆոնտ քաշեցի, կարգին գործեր էին: Նեոկլասին յունիկոդ :)) Ա՛յ էդ եմ ասել ճաշակ: Թե չէ՝ մարդ կա՝ .dll ա լսում: Գիժ են դրանք :lol

Ռուֆուս
17.09.2008, 22:49
Իմն էլ ա Մակ, էն օրը iTunes-ից երկու ակբոմ ֆոնտ քաշեցի, կարգին գործեր էին: Նեոկլասին յունիկոդ :)) Ա՛յ էդ եմ ասել ճաշակ: Թե չէ՝ մարդ կա՝ .dll ա լսում: Գիժ են դրանք :lol

Հայկօ, իսկ .dmg էքստենշնով ֆայլերի ձեննա լավը, թե .exe-ներինը?

VisTolog
17.09.2008, 22:54
ես ճիշտն ասած վախտին .ico երգերն էի լսում` պլաստինկեքով

Հայկօ
17.09.2008, 22:54
Ես արխիվներն եմ սիրում: Հի՜ն հնություն, խիտ խտություն արխիվները: Ամենաշատը՝ .lzh ու .7z:
Չնայած՝ էն օրը մեր տունը հավաքվել էինք, .exe-ներս քոքել էի, ժողովուրդը տժժում-մժժում էր: Հետո մյուս օրը հարևաններն ասում էին, որ մեր կատվին լողացնելուց հետո չքամենք, ձեն ա գալիս: Սաղ .exe-ներս 5.1 են:

VisTolog
17.09.2008, 22:58

Կարա՞ս դիսկի վրա գցես, նվիրես ինձ :oy .exe-ները նկատի ունեմ.

Ավելացվել է 33 վայրկյան անց
Հանկարծ կատվին էլ չքցես

Հայկօ
17.09.2008, 23:02
Չէ՛, կատուն մեծ ա, հազիվ duble layer-ի վրա տեղ անի: Մի անգամ ֆլեշով տվել էի կուրսեցուս, հետո մի շաբաթ word-ֆայլերիս մեջից մազ էի հանում: Անդուր էր:

Ուրվական
18.09.2008, 13:18
Սենց մի հատ հարց, էլի, տղեք. մի հատ ֆոնտ ունեմ, միացնում եմ, երա-շտությունը կա, բայց բառերը չեն լսվում, ինչի՞ց կարա լինի: Ձեր հետ տենց բան եղե՞լ ա. Մենակ չասեք, կարաօկե ֆոնտերից ա, էդ ես էլ գիտեմ, հաստատ դրանցից չի, ու հաստատ առաջ երգել ա: Հիմա ինչ անում եմ, մենակ նվագում ա: Ի՞նչ անեմ, ախր շատ եմ սիրում էդ ֆոնտը, է:(

քաղաքացի
18.09.2008, 13:24

Կարողա իսկականից էդ ֆոնտը առանց բառերի ա: Կարող ա դու էս շփոտել: Մի հատ meta tag-ի մեջ նայի genre-ը կարո՞ղ ա classical ա գրած, շատ հավանական ա, որ էդ դեպքում առանց բառերի լինի:

Ուրվական
18.09.2008, 13:30
Կարողա իսկականից էդ ֆոնտը առանց բառերի ա: Կարող ա դու էս շփոտել: Մի հատ meta tag-ի մեջ նայի genre-ը կարո՞ղ ա classical ա գրած, շատ հավանական ա, որ էդ դեպքում առանց բառերի լինի:

Նայեցի, Blues էր դրած: Չօգնեց, համենայնդեպս, շատ շնորհակալ եմ:(

Elmo
18.09.2008, 13:37
Սենց մի հատ հարց, էլի, տղեք. մի հատ ֆոնտ ունեմ, միացնում եմ, երա-շտությունը կա, բայց բառերը չեն լսվում, ինչի՞ց կարա լինի: Ձեր հետ տենց բան եղե՞լ ա. Մենակ չասեք, կարաօկե ֆոնտերից ա, էդ ես էլ գիտեմ, հաստատ դրանցից չի, ու հաստատ առաջ երգել ա: Հիմա ինչ անում եմ, մենակ նվագում ա: Ի՞նչ անեմ, ախր շատ եմ սիրում էդ ֆոնտը, է:(

Կարող ա՞ ես վերջերս կովրիկ ես փոխել: Ես թազա կովրիկների հետ որոշ ֆոնտեր անհամապատասխանություն են տալիս: Մի հատ հին կովրիկդ դիր տեղը, դրայվերը ջնջի թող ինքը ավտոմատ նստի: Ու նորից փորձի ֆոնտդ բացես: Եթե էլի ձայները չվերականգնվեն նոր կովրիկդ դիր տեղը, էլի նոր դրայվերը դիր, ստեղ ահագին քննակրկումներ կան կովրիկի ինստալացիայի մասին (http://otvet.mail.ru/question/16373295/): Հա ու մեկ էլ դինամիկների լարի դրայվերը նայի, որ նոր տարբերակով լինեն: Լարերը լավ նստացրած չլինի էլի կարա պրոբլեմ տա:

davzion
18.09.2008, 13:48
Տղեք, պռոստը ֆոնտերը մի քիչ ել նեղացկոտ են լինում, դեսքթոփի նկարը փոխում ես թե չէ, սկսում են նամռոտ երգել, ձեր մոտ չի պատահե՞լ :think

Մարկիզ
18.09.2008, 15:06
Ֆոնտերի ձայնը կորել է
Դինամիկներից ա…
Ծակերից շպրիցներով կաթ լցրեք, լավ օգնում ա…
Մի հինգ րոպեից ձենը լրիվ բացվում ա:

Նորմարդ
18.09.2008, 15:10
Դինամիկներից ա…
Ծակերից շպրիցներով կաթ լցրեք, լավ օգնում ա…
Մի հինգ րոպեից ձենը լրիվ բացվում ա:
Չէ չի օգնում այ հում ձուն հաստատ կօգնի :)

Artgeo
12.02.2010, 17:22
ի դեպ, ամենալավ կայքը http://www.sf2midi.com/ ֆոնտերի ձայնի համար

http://en.wikipedia.org/wiki/SoundFont

Hagrig
04.04.2011, 09:50
դուք դեմք եք... լուրջ լուրջ դրած ինչ էին քննարկում :)
հա վերջը չիմացա սիլաֆաենը բա ո՞նց ա երգում:

Wave
08.07.2013, 14:09
Ափսոս ուշ եմ կարդացել թեման, ժամանակին որ կարդաի կասեի ինչիցա. Մոմնա խփել հաստատ:

Freeman
23.11.2014, 18:45
Ժող, անդրոիդ 4,2,2-ի ֆոնտերի ձայնը ո՞նց դզեմ, շտապ ա պետք։

Աթեիստ
23.11.2014, 19:31
Իմ իմանալով դրանց ձենը 4.3-ից էին միացրել։ Ի դեպ 5-ի մեջ էլի գլյուկներով ա աշխատում։

Freeman
23.11.2014, 22:32
Բայց խնդիրը մենակ ակումբի հետ ա է։ Կարող ա՞ բրաուզերիցս ա։

CactuSoul
25.11.2014, 19:40
Ասում են՝ ձուն ա ձայնին լավ :))
Իսկ եթե լուրջ, ապա․

Բայց խնդիրը մենակ ակումբի հետ ա է։ Կարող ա՞ բրաուզերիցս ա։
Կարող ա։ Փորձիր տվյալ ֆոնտին համապատասխան .egg (http://en.wikipedia.org/wiki/EGG_(file_format)) ֆայլը download անել ու browser֊իդ setting֊ներում ավելացնել, պիտի որ օգնի։

Smokie
26.11.2014, 18:50
Ես էլ նայում եմ «Զվարճալի» բաժնում ա՝ մտածում եմ հումորներ եք անում, ղժժում եք ֆոնտերի ձայնի վրա:lol

Alphaone
26.11.2014, 19:59
ամեն անգամ էս թեման ակտիվ տեսնելս մտածում եմ, թե ինչ հզոր բան կլիներ, եթե իրականում սիմվոլներին համապատասխան հնչյուններ դրվեին ու ծվծվային :)

Freeman
26.11.2014, 19:59
Ասում են՝ ձուն ա ձայնին լավ :))
Իսկ եթե լուրջ, ապա․

Կարող ա։ Փորձիր տվյալ ֆոնտին համապատասխան .egg (http://en.wikipedia.org/wiki/EGG_(file_format)) ֆայլը download անել ու browser֊իդ setting֊ներում ավելացնել, պիտի որ օգնի։

Ինչ-որ հավայի ձայներ ա գալիս, չի դզվում ։(

CactuSoul
26.11.2014, 20:07
Կարող ա վիրուս ընկած լինի հեռախոսիդ մեջ ։/

Freeman
26.11.2014, 21:02
Կարող ա վիրուս ընկած լինի հեռախոսիդ մեջ ։/

ՍՇՀ-ով հիվանդների մեկուսարանում եմ թողել, աչքիս վարակվել ա ։(