Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Հետաքրքիր փաստեր կենդանիների կյանքից



Jarre
28.03.2009, 23:04
Այս բաժնում հնարավոր չէ բուռն քննարկումներ անցկացնել, բայց կարծում եմ, որ դուրներդ կգա ծանոթանալ կենդանական աշխարհի ներկայացուցիչների հետ կապված զվարճալի փաստերի և զվարճալի սովորությունների հետ։

Հենց սկզբից ցանկանում եմ նշել, որ իմ ներկայացրած տեղեկությունները հավաստի են, և հորինված ու չափազանցված չեն։ Բոլոր տվյալները վերցված են վստահելի աղբյուրներից և լուրջ ձեռնարկներից։

Jarre
28.03.2009, 23:06
Սկսեմ տրեմոկտոպուսից (ութոտնուկի տեսակ, լատիներեն՝ Tremoctopus violaceus ռուսերեն՝ тремоктопус)

Այս, չգիտեմ թե ինչպես անվանեմ, բայց երևի ասեմ՝ կենսագրությունը, վերնագրում եմ այսպես՝ «Տարօրինակ զույգ»։

Այս կենդանու էգի երկարությունը հասնում է 2 մետրի և այն կշռում է 10 կիլոգրամ։ Իսկ արուի երկարությունը ընդամենը 3 սանտիմետր և այն կշռումը ընդամենը 0,3 գրամ:8 ։ Այսինք՝ էգը մոտ 30.000 անգամ ծանր է որցից :o (տե՛ս նկարը։ Նկարում բերվում են իրական, ռեալ չափսերը/տարբերությունը)։ Իմ իմացած տեղեկությունների համաձայն կենդանական աշխարհում նման տարբերություն ուրիշ ոչ մի կենդանու մոտ չի հանդիպում։

Բայց հիմա հարց է առաջանում. ինչպե՞ս են բազմանում այս կենդանիները։ Արուի 8 ձեռքերից մեկը իր այսպես ասված՝ սեռական օրգանն է։ Երբ նա գտնում է էգին, իր այդ ձեռքը լցվում է սերմնաբջիջով։ Արուն այն մտցնում է էգի արգանդային մասը և ձեռքը կտրվում և մնում է այնտեղ այնքան ժամանակ, մինչև էգը ամբողջությամբ չի քամում սերմնաբջիջը։ Հենց այս՝ այսպես կոչված՝ սեռական ակտի ժամանակ, արուն սատկում է։

Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ։

Jarre
30.03.2009, 21:04
Այս մեկի կենսագրությունը փոքր ինչ տհաճ է, բայց միևնույն ժամանակ հետաքրքիր ու ինչու ոչ՝ նաև զվարճալի։

Սա ռմբակու բզեզն է, որը պատկանում է Brachinus-ների դասին։ Այս թեման ոչ մի ձև չեմ անվանում, որովհետև ամոթ է, վերնագիրը ինքներդ կհասկանաք :P

Այս բզեզը ունի ընդամենը երկու սանտիմետր։ Բայց չնայած իր փոքրիկ չափսերին շատ պրակտիկ մտածողություն ունի։ Երբ սարդերը և այլ միջատները տեսնում են այս գեղեցիկ բզեզիկին նրանց ախորժակը գրգռվում է և նրանք լավ ախորժակ են պահում՝ ակնկալելով, որ մի քանի վայրկյանից այս գեղեցիկ, պուճուրիկ և համովիկ բզեզիկը դառնալու է իրենց կերակուրը։ Բայց երբ նրանք մոտենում են նրան և արդեն անկառավարելի ախորժակով ցանկանում են վայելել իրենց զոհին, բզեզը նրանց մատուցում է իր անսպասելի անակնկալը. իր հետանցքից տաք և գարշահոտ հեղուկ ու գոլորշի է արձակում՝ իրեն պաշտպանելու նպատակով։ Գարշահոտ քիմիական նյութերը, ջուրը և գոլորշին մոտ 100°C–ի տակ «ռմբակոծում են» հարձակվողին։ Նա կարողանում է փոխել իր թունավոր «զենքի» արագությունը, ուղղությունը և բաղադրությունը։

Որքա՜ն շնորհակալ եմ, որ հոմո սապիենսը չունի այս ունակությունը....

Jarre
16.07.2009, 22:04
Կեա. աշխարհի ամենաերջանիկ ավազակը

Կեա թութակները ապրում են Նոր Զելանդիայի բարձրադիր սարերում։ Այս թռչունները լուրջ պրոբլեմներ են ստեղծում մարդկանց համար, բայց միշտ մնում են անպատիժ։ Այդ պատճառով էլ տեղաբնակները Կեային անվանում են «ավազակ, որը երբեք չի պատժվում»։ Իր հնարամտությամբ նա ապշեցնում է մարդկանց։ Սակայն շատ կարճ ժամանակ անց այդ հիացմունքին փոխարինում է ջղայնությունը։ Պակտերացրեք.

Սարերում ժամերով ման գալուց հետո, վերջապես հասնում եք ձեր գեղեցիկ և հարմարավետ տնակին։ Կուշտ փորով ճաշելուց հետո ձեր հոգնած ուղեղը և մարմինը ձեզ գցում են անկողին և դուք հայտնվում եք քաղցր հանգստի գրկում։ Բայց հանգստի վերաբերյալ Կեայի պատկերացումները տարբերվում են մարդկանց պատկերացումներից։ Նրանք թռչում նստում են քո տնակի մետաղյա տանիքին և սղալով իջնում են ներքև։ Նրանց թվում է, որ եղունգների և ժեշտի իրար քսվելու ձայնը ձեզ պատճառում է իրական հաճույք։ Ներքևում հայտնվելով նրանք ուրախության բարձր բացականչություններ են արձակում։ Այնուհետև թևերը ուժեղ թափահարելով բարձրանում են վերև և ամեն ինչ սկսում սկզբից :D

Կեան շատ հնարամիտ է, ուստի շատ շուտ է հոգնում միևնույն գործով զբաղվելուց։ Հոգնելով տանիքի վրա անիմաստ սղալուց, Կեան քարեր է վերցնում և բաց է թողնում տանիքից ներքև և ուժեղ ճիչ արձակելով և թևերը ուժեղ թափահարելով սլանում դրա ետևից։ Նրանց դիտելուց տպավորություն է ստեղծվում, որ այդ ամենը նրանք անում են դիտմամբ մարդկանց նյարդայնացնելու համար։ Ինչո՞ւ եմ այսպես ասում։ Քանի որ տասնյակ անգամներ այս գործողությունները կատարելուց հետո, նա ոտքերով կախվում է տանիքի ծայրից և պատուհանից ուշադիր նայում տանը գտնվող մարդկանց, կարծես ուզում է ճշտել, թե արդյոք արդեն իր նպատակին հասե՞լ է, թե դեռ կարող է շարունակել։

Կեան շատ հետաքրքրասեր թռչուն է։ Նա իր քիթը խոթում է ամեն տեղ, մանավանդ երբ տեսնում է իրեն անծանոթ իր։ Ցավոք կեան չի բավարարվում միայն նայելով. հարկավոր է կտուցով հարվածել և խառնշտկել ամեն մի նոր առարկա։ Օրինակ.

Մի անգամ, սարերում գտնվող երկաթգծի կայարանում մի ուղեվոր երկու բիդոն կաթ էր դրել հենահատակին (պլատֆորմայի վրա)։ Անամոթ կեան գալիս է և իր կտուցով բաց է անում բիդոնի բերանը, կտուցը մտցնում է մեջը և սկսում հանգիստ կաթ խմել։ Տերը հեռվից դա նկատելով վազելով գալիս է և քշում է նրան։ Այնուհետև մետաղյա լարով ոչ այնքան ամուր կապում է բիդոնի բերանը, մտածելով որ դա բավարար է կաթը թռչունից պաշտպանելու համար։ Ընդամենը մեկ–երկու րոպե հետո, կեյան վերադառնում է, կապած տեղից կտուցով հմտորեն քանդում է մետաղյա լարը, բայց է անում բիդոնի բերանը և շարունակում իր կաթըմպումը :D

Կեան յուրահատուկ սեր է դրսևորում նաև տուրսիտների նկատմամբ։ Մի տուրիստ պատմում է, որ մի օր վրանից դուրս է գալիս ճամփորդելու։ Երբ արդեն բավական հեռացել, նա շատ վախենում է, երբ երկնքից ուղիղ իր ոտքերի մոտ է ընկնում իր iPhone–ը իր պատյանով ու ջարդուփշուր լինում։ Բանն այն է, որ կեա թութակները շատ են սիրում մտնել վրաններ և ամեն ինչ տակնուվրա անել։ Իսկ իրենց հետաքրքիր իրերը նրանք բարձրացնում են օդ և վայր նետում։ Դա նրանց պատճառում է աննկարագրելի ուրախություն։ Մեր տուրիստը բարկացած վերադառնում է վրան և տեսնում է սարսափելի տեսարան. Մոտ տասը կեյաներ ամբողջությամբ ավերել են իր վրանը, իսկ պայուսակները և մատրասը պարզապես գոյություն չունեն, դրանցից մնացել են միայն կտորներ։ Երբ ճարահատված մի քանի րոպեով կանգ է առնում մտածելու համար, թե ինչ կարող է անել, անամոթ կեաներից մեկը գալիս է նստում նրա կոշիկներին և սկսում քանդել կոշիկի կապերը։ Շարունակությունը չեմ կարող պատմել, քանի որ ակումբի կանոնադրությունը արգելում է դաժան պատմություններ գրի առնելը :P

Կեա ավազակի հասցրած վնասը այնքան մեծ է, որ սարերում գտնվող սպորտային համալիրների և ռեստորանների տերերը ստիպված են հատուկ քայլերի դիմել կեայից պաշտպանվելու համար։ Օրինակ հասարակ պարաններ օգտագործելու փոխարեն նրանք օգտագործում են մետաղյա տրոսներ, ցանկացած սարքավորում նրանք պահում են ամբողջությամբ փակ պահարաններում։ Բայց ցավոք դեռ ոչ մեկին չի հաջողվել հնարել այնպիսի աղբաման, որի մեջ մուտք գործելը անհնար կլինի կեայի համար։ Իսկ ավտոկայանատեղերում մեքենաների վրա անպայման քաշում են հատուկ կտորից պատրաստված չխոլներ, քանի որ կեան անպայման իր կտուցով ստուգում է ցանկացած փոխադրամիջոցի մետաղի ամրությունը....

Կեայի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել Ինտերնետում, օրինակ այս (http://ru.wikipedia.org/wiki/Кеа) կայքում։ Բայց ցանկանում եմ նշել, որ Կեան դասվում է աշխարհի ամենախելացի թռչունների դասին։ Մի գուցե հենց դա է պատճառը, որ նա այդքան շատ է սիրում զվարճանալ։

aerosmith
26.07.2009, 23:15
էէէէէէէէէհհ Jarre ջան որ պատմեմ, թե իմ թութակը ինչերա անում, կտա կանցնի կեային։
Նախ ասե, որ կրակն ընգա, որ դրա մի թևի փետուրները կտրեցի , դառելա շատ մարդամոտ, ու իրան թույլա տալիս ամեն ինչ։
մարդ կրակնա ընգնում, որ մի բանա դնում բերանը ուտելու, միանգամից գալիսա որ ինէքն էլ համտես անի, չնայած եթե դուր էլ չգա միևնույն է ինքը պտի քո հետ հավասար ուտի մինչև , որ ուտելիքը վերջանա։ սենյակում բացառվում է որևէ վառ գույնի առարկա դնելը(դեղին, կաչմիր, կապույտ, նարնջագույն), մտածում ա որ ուտելիքա, տանում պահումա դիվանի տակ, որ հետո, փորձի ուտել։ մի անգամ զալում թողել էինք մենակ, մենք էլ գնացել էինք խոհանոց, էկանք տեսանք, վազի մեջ ոչ մի կանֆետ չկա։ մտածեցինք կարողա չենք նկատել որ վերջացելա։ հետո։ առավոտը զարթնեցինք տեսանք Պրինցը չկա։ Ման եկանք, վերջը իրան դիվանի տակ հայտնաբերեցինք, դիվանի տակ նախորոք պահած կանֆետի քոքը տալուց։ Ասեմ, որ ինքը ընդհանրապես իրա վանդակում չի ապրում, մենակ մտնումա ուտել-խմելու հետո դուրսա գալի, որ մեր նեռվերը ուտի՚։ Իսկ մառոժնու համար էլ չասեմ, որ խելքը իրանը չի։ Տան լիմոնի ծառը իրա ձեռովա գնացել։մի Խոսքով, որ սենց պատմեմ երևի թուղթը չհերիքի, կամ էլ գրածս մոտ մի ժամում upload կլինի սեռվեռ։ Ինքը թութակ չի այլ մի մաշեյնիկ։ ՀԱ մի բան էլ ասեմ, տելեվիզրի պուլտի վրա հալի կտոր չի մնացել։

Kita
26.07.2009, 23:19
էէէէէէէէէհհ Jarre ջան որ պատմեմ, թե իմ թութակը ինչերա անում, կտա կանցնի կեային։
Նախ ասե, որ կրակն ընգա, որ դրա մի թևի փետուրները կտրեցի , դառելա շատ մարդամոտ, ու իրան թույլա տալիս ամեն ինչ։
մարդ կրակնա ընգնում, որ մի բանա դնում բերանը ուտելու, միանգամից գալիսա որ ինէքն էլ համտես անի, չնայած եթե դուր էլ չգա միևնույն է ինքը պտի քո հետ հավասար ուտի մինչև , որ ուտելիքը վերջանա։ սենյակում բացառվում է որևէ վառ գույնի առարկա դնելը(դեղին, կաչմիր, կապույտ, նարնջագույն), մտածում ա որ ուտելիքա, տանում պահումա դիվանի տակ, որ հետո, փորձի ուտել։ մի անգամ զալում թողել էինք մենակ, մենք էլ գնացել էինք խոհանոց, էկանք տեսանք, վազի մեջ ոչ մի կանֆետ չկա։ մտածեցինք կարողա չենք նկատել որ վերջացելա։ հետո։ առավոտը զարթնեցինք տեսանք Պրինցը չկա։ Ման եկանք, վերջը իրան դիվանի տակ հայտնաբերեցինք, դիվանի տակ նախորոք պահած կանֆետի քոքը տալուց։ Ասեմ, որ ինքը ընդհանրապես իրա վանդակում չի ապրում, մենակ մտնումա ուտել-խմելու հետո դուրսա գալի, որ մեր նեռվերը ուտի՚։ Իսկ մառոժնու համար էլ չասեմ, որ խելքը իրանը չի։ Տան լիմոնի ծառը իրա ձեռովա գնացել։մի Խոսքով, որ սենց պատմեմ երևի թուղթը չհերիքի, կամ էլ գրածս մոտ մի ժամում upload կլինի սեռվեռ։ Ինքը թութակ չի այլ մի մաշեյնիկ։ ՀԱ մի բան էլ ասեմ, տելեվիզրի պուլտի վրա հալի կտոր չի մնացել։

aerosmith մի հատ նկար գոնե դիր:))

Հ.Գ. Դու շունիկ չէիր առել?:think

aerosmith
26.07.2009, 23:27
կիտա ջան հեսա հարմար նկար կդնեմ։ Հա առել էի, չասեմ էդ խեխջ շան հոգին ոնց էր ուտում։ Կանգնում էր վանդակի վրա ու սկսում էր էդ խեխղջ դալմատինի վրա ղժժալ։ Էդ շան բոյն էլ չէր հերիքում որ հասնի վրեն, նեռվայնանում էր, ահավոր հաչում։ ԷՆ էլ վանդակի վրա կանգնած գիտեր որ շունը իրան ոչ մի բան չէր կարա աներ ավելի էր ղժժում, մինչև շունը փոշմանած գնում էր իրա բունը։

Կիտա ջան ճիշտն ասած բնակարանի համար ահագին մեծ շուն էլ դալմատինը,չնայած որ իմ ամենասիրած շներիցա։ Ու փողանակում կատարեցի պիտբուլի հետ, հիմա էդ շունն էլ ամառանոցում կապած ա հարևաններն են կերակրում , ես էլ մենակ շաբաթ կիրակի եմ էդ շանը տեսնում։ Բայց ասեմ արդեն հասցրելա հարևանի հավին ուտի։

սա էլ նկարները ։
Հա մոռացա մի բան էլ ասեմ։ Ծամոն էլ ա շատ սիրում։ Տանումա ա իրա վանդակը, իրա խելքով թաթախումա ջրի մեջ որ փափկի։ Հետո սկսումա գզզելը։

aerosmith
27.07.2009, 20:47
հա մի բան էլ ասեմ, եթե ցանկացողներ լինեն մի տոռռենտ ֆակլ տամ քաշեք նայեք, թե ինչպես են Ամերիկայի (չեմ հիշում որ)քաղաքներից մեկում կապիկները խանգարում բնակիչների հանգիստը։ Մարդիկ ճարահատյալ իրենց տները շատ էժան վաճառում են, որ տեղափոխվեն այլ թաղամաս։ Մարդկանց լուսամուտների ապակիներն են կոտրում, սողոսկում են ներս։ Սառնարանում ինչ կա -չկա գողանում տանում են+մարդկանց օճառները, շամպույնները, ոբշմ սենց պատմելու բան չի պետքա աչքով տեսնեք;)։

Սա էլ ֆայլը

Chuk
10.08.2009, 16:22
Մոդերատորական. Թեմայից դուրս մի շարք գրառումներ ջնջված են, թեման նախատեսված չէ ձեր ունեցած կենդանիների մասին քննարկումներ կազմակերպելու, զրույցներ ծավալելու համար: Այս անգամ տուգանային միավորներ չեն տրվել: Մնացեք թեմայի շրջանակներում:

aerosmith
12.08.2009, 20:06
Ժող ջան խնդրում եմ սա նայեք։

http://www.youtube.com/watch?v=Z5oDe6jierI"]http://www.youtube.com/watch?v=Z5oDe6jierI

Հայկօ
12.08.2009, 21:18
Ժող ջան խնդրում եմ սա նայեք։

Ինձ թվում ա՝ սարքած ա :esim: Այսինքն՝ կամերան բռնողն ա խոսում :):

Թութակները բերանը (կտուցը) բացելիս ճպպացնում ե՞ն :}: Չէ, չէ՞:

Jarre
12.08.2009, 21:41
Ինձ թվում ա՝ սարքած ա : Այսինքն՝ կամերան բռնողն ա խոսում :

Թութակները բերանը (կտուցը) բացելիս ճպպացնում ե՞ն : Չէ, չէ՞:Ես էլ եմ aerosmith-ին գրել իմ կասկածի մասին, բայց վստահ չեմ, որ ճիշտ եմ

aerosmith
12.08.2009, 22:31
չնայած, որ հայլուրի ցույց տվածներին չարժի հավատալ, բայց էս թութոյին հայլուրով էլ են ցույց տվել։

aerosmith
12.08.2009, 22:51
Սա էլ հայտնի ալեքս թութակը

http://www.youtube.com/watch?v=7rfGEtALHYs"]http://www.youtube.com/watch?v=7rfGEtALHYs

Jarre
18.02.2010, 20:50
Մի քանի այլ զվարճալի փաստեր

Ջայլամի աչքերը ավելի մեծ են, քան ուղեղը (աղբյուր (http://veslevo-park.ru/serv/strausi))
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/Straus.jpg


Մեծ գորտը իր կյանքի ընթացքում ուտում է մոտ երեք տոննա մոծակ :o (աղբյուր (http://www.contourplus.by/index.php?interes)) (ոչ այդքան վստահելի)
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/Lyagushka.jpg


Արու կապիկները քաչալանում են տղամարդկանց պես :P (աղբյուր (http://www.science.yoread.ru/news.php?readmore=797))
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/Obezyana.jpg


Ասում են, որ ԱՄՆ-ում 1850-ականներին երբ առաջին անգամ տեսել են աղունիկներ այնքան են ուրախացել, որ սկսել են լիքը կերակրել։ Էդ խեղճ թռչուններից մի քանիսը սատկել են շատակերությունից :))
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/Golubi.jpg


Ու վերջում հիշեք, զեբրան սևա սպիտակ գծերով և ոչ թե հակառակը :P
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/Zebra.jpg

Բիձա
03.03.2010, 08:58
http://www.flixxy.com/dog-show.htm

Ուլուանա
30.03.2010, 22:21
Պատմություն փղի ու շան արտասովոր ընկերության մասին

Երբ փղերը ծերանում են, նրանցից շատերը գնում են ապաստարան։ Նրանք առանձին–առանձին են գալիս, բայց հակված են իրենց կյանքն անցկացնել երկուսով։ «Յուրաքանչյուր փիղ, որ գալիս է այստեղ, փնտրում–գտնում է ինչ–որ մեկին, որի հետ էլ անցկացնում է ժամանակի մեծ մասը,– ասում է ապաստարանի համահիմնադիր Քերոլ Բաքլին,– այսինքն՝ կարծես լավագույն ընկերուհի, որի հետ կարող է շփվել, ինչ–որ ընդհանուր բան գտնել»։

Այնպես է ստացվել, որ Տարրա փղի ընկերուհին ոչ թե իր նման փիղ է, այլ շուն։ «Տարրան գիտի, որ Բելլան փիղ չէ, Բելլան էլ գիտի, որ Տարրան շուն չէ,– ասում է Բաքլին,– բայց նրանց համար դա խնդիր չէ»։

Բելլան ապաստարանում օթևան գտած ավելի քան մեկ դյուժին թափառական շներից մեկն է, որոնցից շատերն ընդհանրապես չեն ուզում գործ ունենալ փղերի հետ, նույնն էլ փղերը։ Բայց այս զույգի դեպքում ամեն ինչ այլ է։ Նրանք պարզապես անբաժան են։ «Երբ ուտելու ժամն է գալիս, նրանք միասին են ուտում, միասին են խմում, միասին քնում են, միասին խաղում»– պատմում է Բաքլին։

Տարրան ու Բելլան տարիներ շարունակ մտերիմ ընկերներ են եղել, բայց մինչև վերջերս ոչ ոք չէր պատկերացնում, թե ինչ աստիճանի մտերիմ են նրանք։ Մի քանի ամիս առաջ Բելլան (շունը) ողնուղեղի վնասվածք էր ստացել։ Չէր կարողանում ոտքերը շարժել, նույնիսկ պոչը չէր կարողանում թափահարել։ Երեք շաբաթ շունն անշարժ պառկած էր ապաստարանի գրասենյակում։ Ու երեք շաբաթ փիղը, որ մոտ 10000 հա տարածք ուներ ազատ թափառելու համար, փոխարենը օր ու գիշեր ապաստարանի գրասենյակի դարպասի մոտ անկյունում կանգնած հերթապահում էր։ «Պարզապես կանգնում էր պատշգամբի մոտ ու սպասում,– ասում է Բաքլին,– նհանգստանում էր իր ընկերոջ համար»։

Հետո մի օր ապաստարանի համահիմնադիրը Սքոթ Բլեյսը Բելլային տարավ պատշգամբ, որպեսզի նա և Տարրան գոնե տեսնեն իրար։ «Բելլան սկսեց պոչը թափահարել։ Մենք այլ ելք չունեինք, մնում էր Բելլային ներքև տանել, որ Տարրային տեսնի»,– ասում է Բլեյսը։

Ու այդպես նրանք ամեն օր հանդիպում էին, մինչև որ Բելլան նորից սկսեց քայլել։ Այսօր նրանց սերն ու վստահությունն ավելի ուժեղ է, քան երբևէ։ Բելլան նույնիսկ թույլ է տալիս, որ Տարրան իր փորիկը շոյի իր հսկայական ոտնաթաթի տակով։ :)) Նրանք ոչ վախ ունեն, ոչ գաղտնիքներ, ոչ էլ նախապաշարմունքներ։ Պարզապես երկու կենդանի էակներ են, որոնց ինչ–որ կերպ հաջողվել է անտեսել իրենց միջև եղած հսկայական տարբերությունները։ :)


http://www.youtube.com/watch?v=cBtFTF2ii7U&NR=1&feature=fvwp

Smokie
09.07.2010, 18:13
Ես շատ եմ սիրում Հովհաննես Թումանյանի «Շունը» պատմվածքի այս հատվածը:


Հիմի դուք նայեցեք մուրացկանի շանը:
Ելիազար Բլազ անունով մի եվրոպացի գրում է. ասում է` կառքում, դիլիժանսում նստած էի, մի շուն մոտեցավ` թաթերը բարձրացրեց դրեց առջևս ու աղաչավոր աչքերը ձգեց երեսիս: Կառապանը, որ ճանաչում էր շանը, ասավ. — «Մանր փող կունենաք, տվեք իրեն, պարոն. տեսեք ինչ է անում»:
Մի սև փող ձգեցի իրեն, վեր կալավ` վազեց մոտիկ հացթուխի խանութը, փողը տվեց, հաց առավ, ու մի կողմ քաշվեց, սկսեց ուտել: Բանից դուրս եկավ, որ մի մուրացկանի շուն էր, տերը նոր էր մեռել, մնացել էր անտեր ու իր տիրոջ նման ողորմություն ուզելով ապրում էր:
Հիմի էլ մի ուրիշ շուն:
Մենք հո լավ գիտենք բարձրաստիճան մարդկանց բնավորությունը: Նրանք առհասարակ խոժոռ են ու կոպիտ դեպի ամեն մի մարդ, որ ներկայացրած չի իրենց: Ահա էս տեսակ մարդկանցից մեկը, կոմս Բոասիեն (Անդրեզի) 1774 թվին մի մեծ շուն ուներ, անունը Պլուտոն: Շատ էլ սիրում էր: Պլուտոնը տանել չէր կարող ոչ մի օտար մարդու, ու կոմսի հյուրերը միշտ վտանգի մեջ էին: Սրա առաջն առնելու համար կոմսը սկսեց իր հյուրերին ամենից առաջ ներկայացնել Պլուտոնին ու ասել. — Պլուտոն, ահա էս ինչ պարոնը, իմ բարեկամն է, և միայն էսպես` Պլուտոնին ներկայանալուց ու ծանոթանալուց հետո մարդիկ կարող էին ազատ ել ու մուտք ունենալ կոմսի տանը: Ճիշտ իր տիրոջ նման:
Լոնդոնի հայտնի վիրաբույժ Բելկանին էլ իր շանից հետևյալ պատմությունն է անում: Ասում է` մի փոքրիկ շուն ունեի, որ միշտ հետս հիվանդանոց էի տանում ու միշտ կողքիս աթոռին նստած ներկա էր լինում անդամահատություններին: Մի անգամ էլ հիվանդանոց մտնելիս, չէի նկատել թե շունս ետ է մնացել, հանկարծ դռան ամուր զարկեցի ու շանս թաթը մնաց դռան տակը: Շունս սկսեց աղիողորմ կլանչել ու կլանչելով էլ կաղին տալով վազեց, բարձրացավ աթոռին, աթոռից էլ թռավ անդամահատության սեղանին, սեղանի վրա մեկնվեց ու կոնծկոնծալով թաթը մեկնեց ինձ: Նայեցի, տեսա ոտի մի մատը ջարդվել է, իսկույն փաթաթեցի, կապեցի, ու մի քիչ անց հանգստացավ, ու իր աթոռի վրա կծիկ եկավ քնեց: Մյուս օրն էլ եկավ իրան-իրան նույնն արավ, ու էսպես ամեն օր, մինչև որ լավացավ:
1881 թվին, Մոսկվայում երաժիշտ Բենետտու շունը էնքան վարժ էր նվագում, որ մասնակցում էր երաժշտական խմբի մեջ և իր տիրոջ երգելու ժամանակ նվագակցում էր նրան

Ռուֆուս
25.02.2011, 02:23
Դրախտահավերի մի տեսակ կա, որոնց որձերը էգերին դուր գալու համար վերածվում են.... սմայլիկի :D :D :D


http://www.youtube.com/watch?v=7dx2CUMtZ-0

Շնորհակալություն Արս83-ին վիդեոյի համար :)

Jarre
04.02.2012, 00:16
Կենդանացնեմ էս կենդանասեր թեման :)

Nephilengys malabarensis տեսակի սարդերը զույգավորումից հետո պոկում են իրենց սեռական օրգանը :( :D այս մասին հաղորդում է Biology Letters ամսագիրը:

Սինգապուրի ազգային համալսարանի ուսումնասիրությոնների արդյունքները զարմացրել են գիտնականներին: Նրանք երկար ժամանակ չեն կարողացել հասկանալ, թե ինչի համար են սարդերը փաստացի ամորձատում իրենց:

Սակայն պարզվել է, որ այդկերպ արուները «սկսած գործը ավարտին են հասցնում» և նույնիսկ հասցնում են փախչել :)) մինչ էգ սարդը կորոշի որ զուգընկերը հարմա՞ր է նաև որպես նախաճաշ, թե ոչ :ok

Արուի մարմնից առանձնացած սեռական օրգանը էգի մարմում դեռ երկար ժամանակ սերմնահեղուկ է բաց թողնում: Դա հնարավորություն է տալիս, որ ավելի շատ սերմնահեղուկ ներարկվի, ինչպես նաև փակում է էգի սեռական օրգանը այլ արուների համար ;)

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/g_image.jpg

Շնորհակալություն ԹԵՐԹ.am (http://www.tert.am/am/news/2012/02/03/nephilengys/)-ին հետաքրքիր, և գուցե ոմանց համար նաև գործնական տեղեկության համար :)

ivy
04.02.2012, 02:36
Nephilengys malabarensis տեսակի սարդերը զույգավորումից հետո պոկում են իրենց սեռական օրգանը :( :D

...պարզվել է, որ այդկերպ արուները «սկսած գործը ավարտին են հասցնում» և նույնիսկ հասցնում են փախչել :)) մինչ էգ սարդը կորոշի որ զուգընկերը հարմա՞ր է նաև որպես նախաճաշ, թե ոչ :ok

Արուի մարմնից առանձնացած սեռական օրգանը էգի մարմում դեռ երկար ժամանակ սերմնահեղուկ է բաց թողնում: Դա հնարավորություն է տալիս, որ ավելի շատ սերմնահեղուկ ներարկվի, ինչպես նաև փակում է էգի սեռական օրգանը այլ արուների համար ;)

Վայ, ինչ հետաքրքիր էր: :)
Ոնց որ "Saw" ֆիլմից լիներ. մարմնիդ մի հատվածդ պիտի պոկես, որ կյանքդ փրկես: :}
Էդ խեղճ էգն էլ փաստորեն մինչև սերունդ տալը էդպես ապրում է՝ իր պարտնյորի անդամատված սեռական օրգանն իր մեջ... Մեղքս նենց էկավ, ավելի շատ, քան արուն: :))