PDA

Դիտել ողջ տարբերակը : Diplom.am - Ուսանողական տեղեկատվական, վճարովի ծառայություններ ներկայացնող կայք



Սև Տուզ
28.03.2009, 19:59
Առաջարկում եմ միքիչ էլ այս կայքը քննարկենք:)
Ուրախ կլինեմ կարդալ Ձեր քննադատությունները, բողոքները և առաջարկները:B

Հրատացի
29.03.2009, 00:38
Սիրուն սայտա… որոշ ուսանողների էլ կարող է պետք գալ:Երկու բան ասեմ 1դատարկա սայտ ա 2 պատվիրել ը գույնը փոխի.կամ գոնե կլիկ անելուց հետո տղ սաղ կապտի ոչ թե մենակ մեջտեղը

Tom
29.03.2009, 10:56
Առաջարկում եմ միքիչ էլ այս կայքը քննարկենք:)
Ուրախ կլինեմ կարդալ Ձեր քննադատությունները, բողոքները և առաջարկները:B

Շատ որակով հավաքած կայք է , ասեմ , որ Hanguyc Search - ի ռոբոտը աշխատացվելե Ձեր կայքի վրա և ՓՀ (փնտրող համակարգ)-երի համար յուրահատուկ հագեցվածության գնահատականը - 17 -է ստացվել (20 -ից) , դիզայնը նույնպես շատ դուրս եկավ : Իսկապես ուսանողներին Ձեր առաջարկները շատ բանով կարող են օգնել :
Ես ոչ մի բանի պատվեր դեռ չեմ տվել , բայց ինձ հետաքրքրում է մի քանի հարց `
1 Ինչպես է կատարվում վճարումը ,
2 Պատվիրելիս կա [ Գինը ] տարածք , ինչ նպատակներով է դա արված ,
3 Բժշկություն բաժին լինելու է թե ոչ :

Արտիստ
29.03.2009, 11:04
Որ բիրիքով պատվիրում են գինը էլի նույննա մնում?:think

Moon
29.03.2009, 11:07
պետք չի ինձ ցավոք սրտի, ժուռնալիստիկայի մասին բան չգտա:(

Արտիստ
29.03.2009, 11:10
Կարճ ասած: Դեմ եմ եղել նման կայքերին, մինչև վերջ էլ դեմ կլինեմ: Նամանավանդ Հայաստանում:angry

Սամվել
29.03.2009, 11:13
Էս պրոցեսը հակաօրինական չի՞

Արտիստ
29.03.2009, 11:14
Էս պրոցեսը հակաօրինական չի՞

Ինձ թվումա հսկվումա ԿԳՆ-ի կողմից:D

Սամվել
29.03.2009, 11:15
Ինձ թվումա հսկվումա ԿԳՆ-ի կողմից:D

Դե չէ... բայց դե իրոք էլի.. կարելիա սենց բաց բրախ :think

REAL_ist
29.03.2009, 11:45
Էս պրոցեսը հակաօրինական չի՞ոնցոր թե չե, դժվար բան հարցրիր:thinkնյութեր են վաճառում սովորելու համար, քո ասած հակաօրինականը ետ նյութերը որպես սեփականը ներկայացնելնա

ministr
29.03.2009, 11:54
Կայքը լավն ա, բայց նպատակը լավը չի: Այո հակաօրինական ա, մանավանդ թեկնածուական աշխատանքները ուրիշի տեղը գրելու առումով: Ենթադրում էր, որ սայթը պետք է օգներ ուսանողներին նյութերով, որ ԻՐԵՆՔ գրեին իրենց աշխատանքները, ոչ թե իրենց փոխարեն գրեին: Կարող էին թվայնացնել ուսանողների կողմից հիմնականում օգտագործվող գրականությունը և օրինակ ազատել ուսանողին գրադարանում 100 տարվա փոշոտ գրքերի հետ շփվելու երջանկությունից:

Սև Տուզ
29.03.2009, 19:34
Որ բիրիքով պատվիրում են գինը էլի նույննա մնում?:think
Ոչ, մեծաքանակ պատվերների դեպքում ւոնենք զեղջեր:) Ձեր աշխատանքը կգրվի անվճար և այլ զեղջեր:ok

պետք չի ինձ ցավոք սրտի, ժուռնալիստիկայի մասին բան չգտա:(
Եթե բան չեք գտել, կարող եք պատվիերլ;)

Էս պրոցեսը հակաօրինական չի՞
Ոչ հակաօրինական չէ, մենք չենք խախտում հեղինակային իրավունքները:B


Ենթադրում էր, որ սայթը պետք է օգներ ուսանողներին նյութերով, որ ԻՐԵՆՔ գրեին իրենց աշխատանքները, ոչ թե իրենց փոխարեն գրեին: Կարող էին թվայնացնել ուսանողների կողմից հիմնականում օգտագործվող գրականությունը և օրինակ ազատել ուսանողին գրադարանում 100 տարվա փոշոտ գրքերի հետ շփվելու երջանկությունից:

Եթե հովանավորներ ունենայինք հաճույքով կանեինք այդ ամենը: Եթե նկատել եք, կայքում գոյություն ունի գրքեր պատվիրելու հնարավորություն: Շուտով այդ էջը կվցի գրքերով, որոնք ես ունեմ, և բոլոր այցելուները հնարավորություն կունենան բեռնել այդ գրքերը: Կան շատ գրքեր, որոնք պատվիրվում են, բայց նրանք ձեռք բերելու համար անհրաժեշտ է ֆինանասական օգնություն: Հովանավորների դեպքում, կիրականացնենք նաև այդ պատվերները:

Սև Տուզ
29.03.2009, 19:40
Սիրուն սայտա… որոշ ուսանողների էլ կարող է պետք գալ:Երկու բան ասեմ 1դատարկա սայտ ա 2 պատվիրել ը գույնը փոխի.կամ գոնե կլիկ անելուց հետո տղ սաղ կապտի ոչ թե մենակ մեջտեղը

Շնորհակալ եմ, թեմաները և գրքերը շուտով կլցվեն կայքում:


Շատ որակով հավաքած կայք է , ասեմ , որ Hanguyc Search - ի ռոբոտը աշխատացվելե Ձեր կայքի վրա և ՓՀ (փնտրող համակարգ)-երի համար յուրահատուկ հագեցվածության գնահատականը - 17 -է ստացվել (20 -ից) , դիզայնը նույնպես շատ դուրս եկավ : Իսկապես ուսանողներին Ձեր առաջարկները շատ բանով կարող են օգնել :
Ես ոչ մի բանի պատվեր դեռ չեմ տվել , բայց ինձ հետաքրքրում է մի քանի հարց `
1 Ինչպես է կատարվում վճարումը ,
2 Պատվիրելիս կա [ Գինը ] տարածք , ինչ նպատակներով է դա արված ,
3 Բժշկություն բաժին լինելու է թե ոչ :

Շնորհակալ եմ, կայքը գրվել է բարձրակարգ մասնագետի կողմից :hands
1. Վճարումը կատավում է գրասենյակում կամ օնլայն: Եթե նկատել եք, ունենք ռուսերեն և անգլերեն տարբերակներ: Օնլայն համակարգը հիմնականում նախատեսված է արտերկրից պատվերներ ընդունելու համար: Սակայն եթե Հայաստանում ինչ-որ մեկը ցանկանում է գաղտնի մնալ, նույնպես կարող է օնլայն տարբերակով վճարել: Օնլայն տարբերակներն են վեբմանի, եդրամ:
2. Այդ տարածքը նախատեսված է ուսանողի համար հարմար գին նշելու համար: Այլ կերպ ասած, այն գինը, որը ուսանողը նախնտրում է վճարել աշխատանքի համար:
3. Լինելու է: Գրքեր լինելու են բժշկությունից, հետագայում միգուցե և վաճառքի աշխատանքներ լինեն:

Xelgen
30.03.2009, 00:13
Տեխնիկապես վատ չի, բայց իմաստ/նպատակին շատ կտրուկ դեմ եմ։

Գալաթեա
30.03.2009, 00:55
Բարով մաշեք ;)

Լեո
30.03.2009, 10:54
Ուսումնական տարին սկսվում է ստուգողական աշխատանքներով, ռեֆերատներով և վերջանում կուրսային և ավարտական աշխատանքներով: Բոլոր ուսանողներն են ցանկանում ինքնուրույն կատարել այդ աշխատանքները, բայց տարբեր պատճառներից ելնելով` չեն հասցնում, և արդյունքում տարեվերջ է, իսկ աշխատանքը պատրաստ չէ:

Ձեզ, նման խնդիրներից ազատելու համար, առաջարկում ենք պատրաստի աշխատանքներ ավելի քան 15 մասնագիտությունների գծով, որոնք տեղադրված են մեր կատալոգում մատչելի գներով (կատալոգները թարմացվում են ամեն օր):

Չգտնելով անհրաժեշտ թեման մեր կատալոգում` կարող եք պատվիրել այն:

Է չես հասցրել, դուրս մնա: Բա իհարկե չէիր հասցնի, բա կայֆեր էիր անում, թազա ծիտ էիր կպցրել, բա ախպերությու~նը... էլ որտեղից հասցներիր... Դու չես հասցրել, ես հասցրել եմ, գիշերն էլ չեմ քնել ու գրել եմ: Իսկ դու մի երկու կոպեկ (իրականում երկու կոպեկ չի, բայց քո համար էդ փողերը իրոք կոպեկներ են, սաղ մնա պապան, ճշիտա կրիզիս ա, բայց դե պապայի եկամուտներն ընդհակառակը ավելացել են) տվել ես ու հո՜պ, և՛ ես, և դու՛ ունենք նույն ռեֆերատը, կուսայինը, դիպլոմայինն ու թեզը: Վաղն էլ միասին կավարտեք՝ ես գիշերները չքնելու հաշվին, դու քո փողերի հաշվին: Երկուսս էլ կունենանք նույն դիպլոմը, կդիմենք նույն աշխատանքին ընդունվելու համար, և ինձ կասեն՝ ներեցեք, աշխատատեղն արդեն զբաղված է… Եվ պատկերացնում եք՝ ո՞վ է զբաղեցնողը… Այո, այո, հենց դու ես, դու, որ կուսայիններ էիր առնում կոպեկներով....

Դեմ եմ նման երևույթներին: Սա ես համարում եմ թիկունքից հարված առանց այն էլ խարխուլ մեր կրթությանը:

Հարգելի՛ կայքի ղեկավարություն, խնդրում եմ փող վաստակելու այլ մեթոդներ որոնեք: Համոզված եմ՝ կգտնեք: Շնորհակալություն:

ministr
30.03.2009, 11:16
Եթե հովանավորներ ունենայինք հաճույքով կանեինք այդ ամենը: Եթե նկատել եք, կայքում գոյություն ունի գրքեր պատվիրելու հնարավորություն: Շուտով այդ էջը կվցի գրքերով, որոնք ես ունեմ, և բոլոր այցելուները հնարավորություն կունենան բեռնել այդ գրքերը: Կան շատ գրքեր, որոնք պատվիրվում են, բայց նրանք ձեռք բերելու համար անհրաժեշտ է ֆինանասական օգնություն: Հովանավորների դեպքում, կիրականացնենք նաև այդ պատվերները:

Ինտերնետում ահագին գրքեր կան թվայնացված, մինչև նոր գրքերի տեղադրումը կարող եք դրանք տեղադրել: Ընկնում ման ես գալիս մի բանա պետք լինում, իսկ այդպես կնայեն Ձեր կայքում: Rapidshare-ի հղումները ըստ իս լրիվ բավարար են, եթե հոստինգը չի հերիքում դեռ:

Սև Տուզ
30.03.2009, 23:55
Բարով մաշեք ;)

Շնորհակալ եմ Քալաթեա ջաաաաան :dance


Է չես հասցրել, դուրս մնա: Բա իհարկե չէիր հասցնի, բա կայֆեր էիր անում, թազա ծիտ էիր կպցրել, բա ախպերությու~նը... էլ որտեղից հասցներիր... Դու չես հասցրել, ես հասցրել եմ, գիշերն էլ չեմ քնել ու գրել եմ: Իսկ դու մի երկու կոպեկ (իրականում երկու կոպեկ չի, բայց քո համար էդ փողերը իրոք կոպեկներ են, սաղ մնա պապան, ճշիտա կրիզիս ա, բայց դե պապայի եկամուտներն ընդհակառակը ավելացել են) տվել ես ու հո՜պ, և՛ ես, և դու՛ ունենք նույն ռեֆերատը, կուսայինը, դիպլոմայինն ու թեզը: Վաղն էլ միասին կավարտեք՝ ես գիշերները չքնելու հաշվին, դու քո փողերի հաշվին: Երկուսս էլ կունենանք նույն դիպլոմը, կդիմենք նույն աշխատանքին ընդունվելու համար, և ինձ կասեն՝ ներեցեք, աշխատատեղն արդեն զբաղված է… Եվ պատկերացնում եք՝ ո՞վ է զբաղեցնողը… Այո, այո, հենց դու ես, դու, որ կուսայիններ էիր առնում կոպեկներով....

Դեմ եմ նման երևույթներին: Սա ես համարում եմ թիկունքից հարված առանց այն էլ խարխուլ մեր կրթությանը:

Հարգելի՛ կայքի ղեկավարություն, խնդրում եմ փող վաստակելու այլ մեթոդներ որոնեք: Համոզված եմ՝ կգտնեք: Շնորհակալություն:

Հետաքրիր էր կարդալը: Ասեմ ավելին...դիմողների մեծ մասը ԱՐԴԵՆ աշխատում են, և աշխատանքը պատվիրում են, ոչ թե պապայի փողերով և այլն, այլ իրենց սատացած աշխատավարձով: Իսկ իրենց գիտելիքները դիպլոմայինի պարունակությանը չեն զիջում: Հարց է առաջանում, ինչու են այդ դեպքում պատվիրում, որովհետև աշխատում են մինչև 18.00 - 20.00 իսկ այդ ժամերին գրադարնները փակ են, ստիպված դիմում են մեր օգնությանը;) Այնպես որ պատկերը այդքան էլ մռյալ չէ, ինչքան դու ես պատկերացնում:


Ինտերնետում ահագին գրքեր կան թվայնացված, մինչև նոր գրքերի տեղադրումը կարող եք դրանք տեղադրել: Ընկնում ման ես գալիս մի բանա պետք լինում, իսկ այդպես կնայեն Ձեր կայքում: Rapidshare-ի հղումները ըստ իս լրիվ բավարար են, եթե հոստինգը չի հերիքում դեռ:

Շնորհակալ եմ խորհրդի համար, արդեն մտածել ենք այդ ուղղությամբ, բացի դրանից կան բավականին մեծ քանակությամբ կայքեր, որտեղից կարելի է դժվար գտնվող գրքեր քաշել: Իմ ասածը վերաբերվում էր հայալեզու գրականությանը, թե դասագրքերին և գիտական գրքերին: Գրքերի բաժինը կսկսենք լցնել հունիսից:( Պատվերներ արդեն կան, կփորձեմ գտնել բոլոր պատվիրված գրքերը և տեղադրել, բայց միքիչ ուշ:(

Սամվել
31.03.2009, 00:57
Հետաքրիր էր կարդալը: Ասեմ ավելին...դիմողների մեծ մասը ԱՐԴԵՆ աշխատում են, և աշխատանքը պատվիրում են, ոչ թե պապայի փողերով և այլն, այլ իրենց սատացած աշխատավարձով: Իսկ իրենց գիտելիքները դիպլոմայինի պարունակությանը չեն զիջում: Հարց է առաջանում, ինչու են այդ դեպքում պատվիրում, որովհետև աշխատում են մինչև 18.00 - 20.00 իսկ այդ ժամերին գրադարնները փակ են, ստիպված դիմում են մեր օգնությանը Այնպես որ պատկերը այդքան էլ մռյալ չէ, ինչքան դու ես պատկերացնում:

Կներես բայց սա արդարացում չի...

Ես 2 տեղ եմ աշխատում... ու գերազանց էլ սովորում եմ... սաղ մի խելքով .. ;) /Այստեղ կարող է լինել նաև ձեր գովազդը.:D/

Ուզում եմ ասեմ որ անողը մեկա անում.. չանողը մեկա ճարումա ;)

ministr
31.03.2009, 12:04
Թեկնածուական գրելը մինչև 20,00 չի... դրա համար ստիպված ես լինում համարյա ամեն օր նստել մինչև գիշերվա 3-4.. ու դա գործից հետո..այնպես որ երնեկ ես տալիս էն մարդուն ով գոնե մեկ ժամ ազատ ժամանակ ունի ու կարող ա ուղղակի նստի բազմոցին առանց մտատանջությունների որ գործը մնաց:

VisTolog
31.03.2009, 13:18
Ռեֆերատա, ռեֆեռատ չի.

Սև Տուզ
31.03.2009, 13:56
Ռեֆերատա, ռեֆեռատ չի.

Այսինքն?

VisTolog
31.03.2009, 14:35
Այսինքն?
Պաժալուստա.

suren.harutyun
10.08.2011, 23:30
Ժողովուրդ այս ինչ եք անում, թարգեք, ում է պետք Ձեր սովորելը եթե պիտի այսպիսի կայքերից օգտվեք: Իսկ կներեք ապագայում որ գործի անցնեք ինչ կայքից եք օգտվելու որ գործից չհանեն?