Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչը կամ ո՞վ է Ձեզ ուրախություն պատճառում



Չամիչ
28.03.2009, 17:01
Այս թեմայում եկեք խոսենք մեր տրամադրությունը բարձրացնող երեվույթների մասին::)

Մեր կյանքում միշտ էլ կան երեվույթներ, կամ մարդիկ, որոնց հետ անմիջական շփումը մեզ պարգեվում է դրական լիցքեր եվ հաճելի էմոցիաներ::) Էկոք կիսվենք այդ ամենի մասին;

Կարող եք գրել նաեվ, թե որ ֆիլմից է ձեր տրամադրությունը բարձրանում:

Իմ տրամադրությունը միշտ բարձրանումա երբ նայում եմ «Տուտսի» ֆիլմը, կամ « Ջազում միայն աղջիկներ են» կամ «Սենյոր Ռոբինզոն» ֆիլմը, էս վերջի երկուսը վաղուց ցույց չեն տվել:

Չամիչ
28.03.2009, 17:05
Իմ տրամադրությունը ահավոր բարձրանումա երբ լսում եմ ԻՆգա եվ Անուշի եվրոտեսիլի «Ջան, Ջան» երգը::)

Kuk
28.03.2009, 17:51
Չամիչ ջան, օրինակ քո մականունը կարող է բարձրացնել իմ տրամադրությունը:pardon

Kita
28.03.2009, 17:57
Երեխաները իրանց ծիծաղով, ժպիտով, անկեղծությամբ:love
Կառուսելը:)

Լուսաբեր
28.03.2009, 17:58
Էս եղանակին մի բաժակ տաք թեյը :oy

Չամիչ
28.03.2009, 18:03
Չամիչ ջան, օրինակ քո մականունը կարող է բարձրացնել իմ տրամադրությունը

Անչափ ուրախ եմ, բա մականունը տենց կլինի:)

Ճիշտն ասած ես, ես նոր չեմ հորինել էս մականումը, ինձ փոքր ժամանակ մեր բակի տատիկները Չամիչ էին ասում: Թե չէ որ ինձ մնար կարողա հեչ մտոքվս էլ չանցներ:

Ես էլի մականուն ունեմ, որը էս մեկից ավելի հումորայինա, բայց չեմ ասի:

ministr
28.03.2009, 18:04
1 միլիոն դոլարը աչքիս առաջ :)

Չամիչ
28.03.2009, 18:06
1 միլիոն դոլարը աչքիս առաջ

գոնե մոտ ապագայում ռեալա՞՞՞՞ թե տենցել անտրամադիր կյանքդ պիտի անցնի:

Չամիչ
28.03.2009, 18:12
Տրամադրությունս բարձրանումա երբ տեսնում եմ 32-ի Գարիկի դեմքը:)

ministr
28.03.2009, 18:12
Ով իմանա... մեկ ել տեսար ռեալ դառավ:
Եթե չլինի հաստատ կգտնենք ուրիշ ելք հո տենց չի մնա :)

Չամիչ
28.03.2009, 18:16
Ով իմանա... մեկ ել տեսար ռեալ դառավ:

Քո դեմքից երեվումա որ հաստատ ռեալա:

Երկնային
28.03.2009, 18:23
Դավուշս, ասում ա մամա, ու ես հալվում եմ :love

Հ.Գ. ով չգիտի, ասեմ, որ ես մամա չեմ… :))

Չիպ
28.03.2009, 18:25
Շատ եմ ուրախանում, երբ ընկերուհիս շաբաթ կիրակի Երևանից գալիսա Գյումրի, մի խոսքով ինքը տրամս միանգամից հանումա: Տրամս միանգամից, ակնթարթային բացվումա, որբ հեռախոսիս վրա զանգա գալիս 077xxxxxx համարից, հա մեկել վոր ինտերնետս ժամանակավորապես անջատվումա:( ու մեկել միամիտ նկատում եմ, որ միացելա:P

Ուլուանա
28.03.2009, 21:25
Տրամադրությունս բարձրանում է.
ինչ–որ մեկին օգնած լինելու գիտակցումից
երբ իմանում եմ, որ ինչ–որ մեկն ինձնից ինչ–որ բան է սովորել
երբ հարազատներիս մասին ջերմ ու դրական կարծիքներ եմ լսում :)
դե, ի՞նչ մեղքս թաքցնեմ, իմ մասին դրական բաներ լսելուց էլ պակաս չի բարձրանում տրամադրությունս։ :D
երբ իմ գնահատմամբ ընդհանուր առմամբ բացասական մարդու մեջ դրական փոփոխություններ եմ նկատում
երբ հասկանում եմ, որ ինչ–որ մեկն ինձ իսկապես ճանաչում է՝ իմ լավ ու վատ գծերով
երբ պայծառ ու արևոտ եղանակ է լինում :love
երբ որևէ փայտե իր եմ նվեր ստանում :roll
ինչու՞ չէ, նաև երբ վարկանիշ եմ ստանում, :oy հատկապես եթե ինքս էլ համարում եմ, որ տվյալ գրառումս վարկանշարժան էր :))։

Տրամադրությանս բարձրացուցիչներից են նաև կարուսելը, BoneyM–ի երգերից շատերը, հիմա, երբ ԱՄՆ–ում եմ, նաև հայկական միջավայրն ու համապատասխան մթնոլորտը (ինչ օրի հասանք :()։

Տրամադրությունս բարձրանում է նաև, երբ ինչ–որ մեկն ինձ համար «...Եվ ամեն երեկո» (http://www.youtube.com/watch?v=0pMaQP9cn8A) մուլտֆիլմի մեջի կատվի ձևերն է անում։ :tease :jagi :lol

Հետո էլի կգրեմ։ :)

Sona_Yar
28.03.2009, 21:36
Տրամադրությունս բարձրացնում է անմեղությունը...

Արտիստ
28.03.2009, 21:38
Տրամադրությունս բարձրացնում են մարդիկ, ովքեր պատրաստակամ են լինում ուզածս ապրանքը բերեն US-ից ու առանց մրթմրթալու ու մաղարիչիչ...


Հ.Գ. ուռա, վերջապես մարդ ճարեցի

Չամիչ
28.03.2009, 21:41
երբ որևէ փայտե իր եմ նվեր ստանում

Վաաայ, ես էլ եմ անչափ սիրում փայտե իրեր::)

Տրամադրությունս բարձրանումա երբ բարձր տրամադրություն ունեցող մարդ եմ տեսնում:
Ու էտ մարդկանց թվինա պատկանում իմ մորաքրոջ տղան Մհերը, նա միշտ բարձր տրամադրություն ունի եվ շատ պոզիտիվ աուրա: Բայց ափսոս հիմա Հայաստանում չի:

Նման մարդիկ շրջապատի համար ծառայում են որպես էներգոմատակարարիչներ:

Չամիչ
28.03.2009, 21:45
Շատ եմ ուրախանում, երբ ընկերուհիս շաբաթ կիրակի Երևանից գալիսա Գյումրի,

Տրամադրությունս բարձրանումա երբ մեր հարազատները Գյումրիից գալիս են Երեվան, կամ ես հայտնվում եմ Գյումրիում:

Անչափ սիրում եմ Գյումրին եվ գյումրեցիներին::bux::bux:

Լեո
28.03.2009, 21:46
Ինձ փայտով չծեծեք, բայց ես զվարճանում եմ, երբ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստները կես մետրից դարպասին մի 40-50 մետր բարձր կամ շեղ են հարվածում:)) Դզու՜մ ա:hands

Չամիչ
28.03.2009, 21:50
Ինձ փայտով չծեծեք, բայց ես զվարճանում եմ, երբ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստները կես մետրից դարպասին մի 40-50 մետր բարձր կամ շեղ են հարվածում Դզու՜մ ա

Դե իրանք զգացել են որ դզումա, եվ ամեն անգամ մեզ փորձում են չզրկել էտ հաճույքից:

Չամիչ
28.03.2009, 21:56
Մենք մի ժամանակ բակում շատ փիսիկներ ունեինք,եվ էտ փիսիկներից մեկը իր առաջ նպատակ էր դրել ամեն գնով սողոսկել մեր տուն, եվ երբ ի վերջո դա նրան հաջողվում էր մեր տնեցիների տրամադրությունը բարձրանում էր::)

John
29.03.2009, 10:26
Փոքր երեխեքի հետ շփվելուց ա տրամս բարձրանում ու մեկ էլ խմած-անջատված պարելուց:-)

Չիպ
29.03.2009, 10:31
Տրամադրությունս բարձրանումա երբ մեր հարազատները Գյումրիից գալիս են Երեվան, կամ ես հայտնվում եմ Գյումրիում:

Անչափ սիրում եմ Գյումրին եվ գյումրեցիներին::bux::bux:

Ուրենսսս մի օր տրամտ հաստատ կբարձրացնեմ, քեզ հրավիրելով Գյումրի:B

Artgeo
29.03.2009, 11:44
ժարիտ արած կարտոշկեն կամ ֆրին
կիվիով սառը տորթը
ՆԱ
կիվիով սառը տորթը
ժարիտ արած կարտոշկեն կամ ֆրին
անսպասելի ջերմությունը

impression
29.03.2009, 11:50
Իմ վերևի մարդը որ հաստատ ի վիճակի է տրամադրությունս բարձրացնել :)

Adriano
29.03.2009, 12:35
Իմ տրամադրությունը կարող են բարձրացնել երեք խումբ մարդիկ`1 իմ ամենալավ ընկերները, մի սիրուն հաճելի աղջիկ, իմ հարազատները:hands

Moon
29.03.2009, 12:37
մենակ մի հոգի...չեմ ասի, ով....:love

Դե նաև ընկերական միջավայրը, հա, մեկ էլ Ռենակարնացիան

Չիպ
29.03.2009, 12:51
Ես պահին մի բաժակ տաք շոկոլատը:hands մեկը լիներ սարքեր բերեր

Չամիչ
29.03.2009, 15:26
Դե նաև ընկերական միջավայրը, հա, մեկ էլ Ռենակարնացիան

Դե Ռեանկարնացիայի մասին խոսք չկա, էտ խումբը ոնց որ կղզի լինի հայերի մեջ տարածում գտած երաժշտական ոճերի բազմազանության մեջ:

Չամիչ
29.03.2009, 15:30
ժարիտ արած կարտոշկեն կամ ֆրին
կիվիով սառը տորթը
ՆԱ
կիվիով սառը տորթը
ժարիտ արած կարտոշկեն կամ ֆրին
անսպասելի ջերմությունը

Դե ժարիտ արած կարտոշկեն հայտնի տրամադրիչա, բայց կարտոֆիլը պիտի լինի Քյավառի::)

Կիվիով սառը տորթ երբեք չեմ փորձել, բայց գիտեմ մի լավ տրամադրիչ խմորեղեն որի անունն է Էսկիմո մեկ կտորը արժի 300 դրամ, էլի լավա:)

murmushka
29.03.2009, 15:48
տրամադրությունս բարձրանում է ,երբ լսում եմ հեռախոսիս յուրօրինակ ու յուրահատուկ երաժշտությունը
տրամադրությունս բարձրանում է , երբ "Ալո"-ի փոխարեն լսում եմ" Հա ջան":love
տրամադրությունս բարձրանում է, երբ դրսում արև է , երբ ոչինչ չի խանգարում հանգիստ զբոսնել ու վայելել գարնանային Երևանը:oy:love

Rhayader
29.03.2009, 17:28
Էրեկցիան:D

Rhayader
29.03.2009, 17:36
Լավ, մի քիչ լուրջ բան փորձեմ գրել:
Տրամադրությունս բարձրացնում են կատուներն իրենց բոլոր արտահայտումներով:love անասելի շատ եմ սիրում: Բարձրացնում է, երբ հանկարծ ինչ-որ հին նախկին ընկերուհի ծանոթ է զանգում ու հարցնում է՝ ինչպես եմ, ասում է, որ կարոտել է:
Տրամադրությունս բարձրացնւոմ է Ուլուանայի գոյության փաստը:love չնայած վերջերս մի փոքր չի ստացվում շփվել:
Ան, խոստանում եմ, շուտով ուշքի կգամ: Երկու քարտ է մնացել:

Հետո՝ խամյակի խորամանկությունները: Տականքը իրեն հիմարի տեղ է դնում, քանի նայում ենք, իսկ հենց շրջվում ենք, միզում է պատի վրա ու սկսում փախուստի համար ծակ փորել:

Հայկօ
29.03.2009, 17:38
Էրեկցիան:D

100% :D

Էս դեպքում տրամադրությունն ա բարձրացնում ինչը, ոչ թե՝ ինչը՝ տրամադրությունը :D:

Rhayader
29.03.2009, 18:11
100% :D

Էս դեպքում տրամադրությունն ա բարձրացնում ինչը, ոչ թե՝ ինչը՝ տրամադրությունը :D:

Կարծում եմ, հակառակը::D

Ծիծիկները: Բայց կարող են համ բարձրացնել, համ իջացնել: Եթե բարձր, ձիգ ծիծիկներ են, բարձրացնում են, եթե թառամած, կախված՝ իջեցնում:

Չամիչ
29.03.2009, 18:33
Տրամադրությունս բարձրացնող եվս մի բան:)

Ուրեմն էս մեր շունը,ինչ որ խաղերա իր համար հնարում, ու մեզ մի լավ զվարճացնումա:

Դե գիտեք շները ոսկոր են ուտում, բայց էս մեր շունը, էտ ոսկորը ծառայեցնումա ոչ միայն ուտելու այլ շատ այլ նպատակների համար: Մի լավ էտ նպատակներին ծառայեցնելուց հետո, մի քանի ժամից նոր վերջապես ուտումա:

Ոսկորի իր հասանելիք օրվա չափաբաժինը ստանալուց հետո, մեր շունը ամբողջ տնով մեկ ընկած, սկսումա փնտրել ոսկորը թաքցնելու մի ապահով վայր: Երկար փնտրտուքներից հետո այդ վայրը վերջապես գտնումա ու սկսումա թաթերով մի լավ փորել թաքստոցը,երբ երեվակայական փոսը պատրաստա լինում, ոսկորը տեղավորումա փոսի մեջ, ու սկսումա, քթով ծածկել էտ փոսը: Թաքցնելու ողջ արարողակարգը ավարտված համարելով, նստումա ոսկորի թաքստոցի կողքին ու սկսում պահպանել, անցնող դարնողներից::)

Ով չի տեսել տնային պայմաններում շների ոսկոր պահելու պրոցեսը, շատ բանա կորցրել::)

Մի անգամ մեր շանը թեթեվ նարկոզ էինք տվել էտ հետո կպատմեմ:

Vaho
29.03.2009, 18:34
Հենց գալիսա աշխատավարձս ստանալու օրը,
ու դրանից հետո մի քանի օր տրամս շատա բարձր:roll

Չամիչ
29.03.2009, 18:35
Ծիծիկները

ոնց որ ինչ որ տառասխալ ես թույլ տվել, ոչ տե ծիծիկ այլ ծիտիկ::)

Rhayader
29.03.2009, 18:39
Եթե բարձր, ձիգ ծիծիկներ են, բարձրացնում են, եթե թառամած, կախված՝ իջեցնում:


ոնց որ ինչ որ տառասխալ ես թույլ տվել, ոչ տե ծիծիկ այլ ծիտիկ::)

Տնաշեն, դու բարձր, ձիգ կամ թառամած, կախված ծիտիկներ որտե՞ղ ես տեսել:D Ճիշտ էլ գրել եմ:D

impression
29.03.2009, 18:41
Տնաշեն, դու բարձր, ձիգ կամ թառամած, կախված ծիտիկներ որտե՞ղ ես տեսել:D Ճիշտ էլ գրել եմ:D

էս թեմայի վերջին մի հինգ-վեց գրառում ա, որ անշեղորեն աճող պրոգրեսիայով բարձրացնում են իմ տրամադրությունը :D:D:D

Economist
29.03.2009, 18:46
Շոկոլադը :ok

Vaho
29.03.2009, 18:46
Շոկոլադը :ok

Գռիլյաժը:love

Չիպ
29.03.2009, 18:54
Հենց նոր ինձ հաղորդած լուրը:lol:yahooբայց չեմ ասի ինչա:nea:esim

Rhayader
29.03.2009, 18:56
Հենց նոր ինձ հաղորդած լուրը:lol:yahooբայց չեմ ասի ինչա:nea:esim

Ուրիշ պւպւծ մա՞րդ ես հայտնաբերել:D

Չիպ
29.03.2009, 19:22
լավ դե ասում եմ ;) Պապաս իմ համար դալմատին շունա բերում:P

Փոքրիկ
29.03.2009, 19:57
:Dհերիքա մեկի հետ կռվեմ, ներվայնությունը հասցնեմ գագաթնակետին:D.... տրամս լավ բարձրանումա :oy այ սենց փիսն եմ

Economist
29.03.2009, 20:06
:Dհերիքա մեկի հետ կռվեմ, ներվայնությունը հասցնեմ գագաթնակետին:D.... տրամս լավ բարձրանումա :oy այ սենց փիսն եմ
Դե երևի բախտդ բերելա ու ֆիզիկական վնասվածքներ չես ստացել:D Թե չէ գլուխդ չէիր գովի:ok

Economist
29.03.2009, 20:43
Դե երևի բախտդ բերելա ու ֆիզիկական վնասվածքներ չես ստացել:D Թե չէ գլուխդ չէիր գովի:ok

Մի ժամանակ ես էլ ունեի այդպիսի ուրախանալու միջոցներ, բայց մի օր բախտս չբերեց:bl Բայց դե իրոք, մեկ–մեկ շատ էի շեղվում:oy

dvgray
29.03.2009, 22:06
սիրելի երգը, երաժշտությունը
օրինակ՝ նոր լսում եմ Yael Naim "Far Far" և "New soul" ու տրամս լավ է, նույնիսկ գերազանց:
:)

*e}|{uka*
29.03.2009, 22:13
Ի՞նչը կամ ո՞վ կարող է բարձրացնել ձեր տրամադրությունը

Ակումբի պւպւծ անդամները :oy

sharick
29.03.2009, 23:05
Տրամադրությունս բարձրացնում է երգելը , թատրոն դիտելը , երաժշտություն լսելը ու նաև ( երաժշտություն քաշելը):D:

Dorian
30.03.2009, 01:17
Օրինակ հիմա տրամս բարձր ա, որովհետև Одноклассники-ում ամենագեղեցիկ հայերի նկարներն եմ տեսել... ՄԵՌԱ!!!

Surveyr
30.03.2009, 07:51
Ի՞նչը

Սիրելիիս զանգը

Ո՞վ
Ցանկացած ժպտացող մարդ

տեսիլք
30.03.2009, 07:55
Փոքրիկ մարդուկները... իրենց անսպասելի երբեմն էլ անհասկանելի ցանցառություններով, համով չարաճճիությամբ ու վարակիչ անմիջականությամբ գրեթե միշտ էլ բարձր տրամադրություն են ապահովում:)

Ֆրեյա
30.03.2009, 12:13
:love Մի քանի բաներ, կամ մարդիկ
մասնավորապես` այս երգը ` Barbara Streisand - Put on your sunday clothes

Wall-E ի մեջի սաունդթրեքը, եթե հիշում եք .. :)
Այնքան ուրախ, այնքան բարի երգ է, միանգամից մոռանում ես ամեն ինչ ու ուզում ես վեր կենալ պարել :P

Taurus
30.03.2009, 12:35
... միանգամից մոռանում ես ամեն ինչ ու ուզում ես վեր կենալ պարել :P

ըտենց իմ մոտ ռեինկառնացիայի մի նեղվիր ախպեր, երգնա, հենց լսում եմ թռնում եմ տեղիցս ուզում եմ մի լավ բան անեմ:hands

Լուսաբեր
30.03.2009, 18:27
Փոքրիկ պուպուշ բալիկների բարձր ծիծաղը:love, անմիտ հարցերը:love, երբ թուշիկներն եմ ձգմգում :love
Ու ամենաշատը, որ փորձում են ճաշ ուտել ու իրենց մրտառում են Էս բառը պիտի մեր բարբառով ասեյի :oy

Արիացի
30.03.2009, 18:30
Երբ վարկանիշիս գծերը ավելանում են: :D:D

Չիպ
30.03.2009, 18:42
[QUOTE=Արիացի;1638609]Երբ վարկանիշիս գծերը ավելանում են: :D:D[/QUOTE


ուրեմնսս հիմի տրամտ բարձրա:D ճի՞շտ եմ:ok:ok

Cesare
30.03.2009, 18:48
գեղեցիկ բարի ժպիտը

Չիպ
30.03.2009, 18:53
թթված դասախոսիս դեմքի ժպիտը:(:)

Չամիչ
30.03.2009, 21:21
Տնաշեն, դու բարձր, ձիգ կամ թառամած, կախված ծիտիկներ որտե՞ղ ես տեսել

Այո, երկար մտորումներից հետո հասկացա, որ ծիտիկը ոչ մի կերպ չի բռնում նախադասության իմաստի հետ, քանի որ իսկապես շատ տխուր կլիներ տեսնել կախված ծիտիկ:

Բայց ամեն դեպքում, տառասխալը գտել եմ, ոչ թե ծիծիկ այլ ծիծակ: Ծիծակի դեպքում ամեն ինչ իր տեղն է ընկնում, ծիծակը կարող է լինել ինչպես ձիգ այպել էլ թոռոմած, երբեմն պատահում է նաեվ կախված ծիծակ:

Ուլուանա
30.03.2009, 22:42
Այո, երկար մտորումներից հետո հասկացա, որ ծիտիկը ոչ մի կերպ չի բռնում նախադասության իմաստի հետ, քանի որ իսկապես շատ տխուր կլիներ տեսնել կախված ծիտիկ:

Բայց ամեն դեպքում, տառասխալը գտել եմ, ոչ թե ծիծիկ այլ ծիծակ: Ծիծակի դեպքում ամեն ինչ իր տեղն է ընկնում, ծիծակը կարող է լինել ինչպես ձիգ այպել էլ թոռոմած, երբեմն պատահում է նաեվ կախված ծիծակ:
:D
Այնուամենայնիվ, եկեք այսքանով եզրափակենք «ծիտիկ–ծիծիկ–ծիծակ» թեման և վերադառնանք բուն թեմային։ ;)

Մանե
22.04.2009, 13:11
Սիրված լինելու զգացումը:love
Պուճուր երեխու մի անմեղ ու ժպիտով լի հայացքը:love
Դիմացինիս մի բանով օգնած լինելը և նրա տրամադրություն բարձրացնելը:love
Հիացական հայացքները:P:):):)
պուճուր շունիկները:love
անտաղանդ մարդին
անինքնասեր մարդիկ
չափից դուրս ինքնավստահ մարդիկ
...

Լուսաբեր
22.04.2009, 16:14
առավոտյան հաճելի եղանակը, թռչունների ծլվլոցը...:love

Փոքրիկ
22.04.2009, 16:18
առավոտյան հաճելի եղանակը, թռչունների ծլվլոցը...:love

:loveև Սասունիդ համբույրը:D

Փոքրիկ
22.04.2009, 16:21
:loveմոտ օրերս ԵղեռնիՍՍՍՍ մասին միտքը:oy

Լուսաբեր
22.04.2009, 16:24
:loveև Սասունիդ համբույրը:D

ահա :oy ճիշտ էս բարձրանումա տրամադրությունս :love
Եվ ոչ միայն, առավոտյան միշտ էլ հաճելի է երբ համբույրից ես արթնանում :love ու կարևոր չի սիրելիդա, թե մեկ այլ հարազատ մարդ :friends:

Հ.Գ. Կարոտել եմ ամեն առավոտ մայրիկիս համբույրից արթնանալը :(

Venus
23.04.2009, 11:58
Ցանկացած պահի իմ տրամադրությունը կարող է բարձրացնել "Звери" կամ "The Rasmus" խմբի երգերը :ckck:dance

Փոքրիկ
24.04.2009, 00:28
:loveզարմիկիս նկարը տեսնում եմ ու :yahoo հրաշքսսսս:oy

Չիպ
24.04.2009, 19:51
Իսկ իմ տրամը բարձրանումա,երբ առավոտ աչքերս բացում եմ ու տեսնում եմ, որ դրսում արև ա, պայծառ արև;)

comet
08.05.2009, 14:38
Մինչև հիմա վարկանիշներին էդքան էլ ուշադրություն չէի դարձնում, բայց այսօր լիքը վարկանիշներ եմ ստացել ու տրամադրությունս բարձրացել է:)

Սլիմ
08.05.2009, 15:32
Իմ տրամադրությունը բարձրացնում է երկար սպասված աշխատավարձի օրը:)

Second Chance
08.05.2009, 16:02
Տրամադրությունս բարձրանումա, երբ հոպարիս տղան սկսումա «ձկնիկ բկլիկը» արտասանել ,մանավանդ որ հասնումա էս մասին .
Ինձ չլսեց ձկնիկը
Ինձ չլսեց բլգիկը:D

One_Way_Ticket
22.05.2009, 11:39
Առավոտյան հիշեցի, որ մայիսի 28-ը ոչ աշխատանքային օր է: Տրամադրությունս ահագին բարձրացավ :)

Rammer
22.05.2009, 12:10
Հենց տրամադրությունս ընկնում է նայում եմ Պետրոսի ու Կարապետիչի դեբատները և տարվա եվրոպացու հարցազրույցները Շանթում...

Manya
22.05.2009, 15:10
Իմ տրամադրությունը կարող է բարձրացնել իմ սիրած մեքենան որ վարում եմ բայց ափսոս չունեմ,փուչիկ խաղալը մեկել որ քրոջս երեխան պուչ ա անում ու Մադու Մադու ասելով ծիծաղում ա
երեխաները աշխարհի ամենա անմեղ էակներն են ու իրանցից բացի էլ ոչինչ չի ուրախացնում ինձ:angel:yea:oy

Adriano
22.05.2009, 16:41
Կոնկրետ այս պահին մի լավ սիրուն, հաճելի աղջիկը, կամ Ջիորջիո Գաբերի -Sinisra-destra երգը:hands

Չամիչ
28.05.2009, 16:31
Հենց տրամադրությունս ընկնում է նայում եմ Պետրոսի ու Կարապետիչի դեբատները և տարվա եվրոպացու հարցազրույցները Շանթում...

Ես էլ եմ տեսել, ափսոս չֆայմեցի տեսագրել::(

Չամիչ
28.05.2009, 16:32
Տրաբամդրությունս բարձրանում է հենց էկրանին տեսնում եմ Ստեփան Դեմիրճյանի դեմքը:oy

Lion
28.05.2009, 16:33
իրանցից բացի էլ ոչինչ չի ուրախացնում ինձ

21 տարեկան մարդու համար... մի քիչ անտեղի մռայլ էր:(

Մանե
28.05.2009, 16:37
Մաֆիայում կարմիր ընկնելը:)) երբ կարմիր եմ,խաղը ձախողվում է:))
օրիգինալ կոմպլիմենտները:love

Adriano
28.05.2009, 16:38
Իմ տրամադրությունը հիմա ավելի կբարձրանա իմ ամենալավ ընկերների միջոցով:think

Չամիչ
28.05.2009, 16:51
Իմ տրամադրությունն էլ հիմա ավելի կբարձրանա, քանի որ գնում եմ Մերիկոյին տեսնելու:)

Չամիչ
28.05.2009, 16:55
Մանե ջան, հազիվ թե այս կոմպլիմենտը օրիգինալ համարվի, քանի որ ավելի շատ հասցեագրված է քո անվանը::oy

Մանե անունը աշխարհում իմ ամենասիրած անուններից մեկն է:love

Jarre
28.05.2009, 17:57
Հաճախ տրամադրությունս բարձրացնում ենԸստերևույթական բառարանը (http://www.akumb.am/showthread.php?t=45356) ու Անեկդոտները (http://www.akumb.am/showthread.php?t=61)։

Շնորհակալություն թեմաները ստեղծողներին ու գրառումներ անողներին։ Ի դեպ, Չամիչ, քո բացած այս թեմայի շնորհիվ ես կարողացա հասկանալ, թե էլ ինչը կարող է բարձրացնել տրամադրությունս։ Շնորհակալություն

Չամիչ
28.05.2009, 18:05
Ճիշտ ես Jarre ջան, երբեմն նստում սպասում ես որ տրամադրությունդ ինքն իրեն բարձրանա, իսկ երբ ժամանակ ես տրամադրում մտածելու համար, թե ինը կարող է բարձրացնել տրամադրությունդ, սկսում ես փնտրել եվ գտնել նոր բաներ:

Իսկ բարձր տրամադրության մասին խոսելիս տրամադրությունդ ինքն իրեն բարձրանումա::)

Ժողովրդական պար նախագիծը նայում եք՞՞՞ Ավտոշքերթի Երվանդի պարելուց տրամադրությունս ահագին բարձրացավ: Ով չի տեսել, խորհուրդ եմ տալիս կրկնությունը նայել:D

Չամիչ
30.05.2009, 14:03
Վերջապես մենք էլ ունեցանք քյավառցի բարեկամ::)

Էս վերջերս գնացել էինք Սարուխանից հարս բերելու: Քյավառցիների բարբառը ինձ համար առանձնահատուկ անդիդեպրեսանտ է: Նշանդրեքի ժամանակ քավորը առաջարկեց հերթական կենացը--« ժողովուրդ ջան, եկեք խմենք տոտիկների ու պոպիկների կենացը»::hands

Ֆոտոն
10.02.2010, 04:55
Տրամադրությունս կարող է բարձրացնել.

0. Ինչ-որ բան սովորելը, որ ինքնագնահատականս բարձրացնում է,
1. Սիրելիի զանգը, այցը, պաչիկը :love :oy
2. Ընկերների զանգերը,
3. Նամակներն ու տեղեկացումները :)
4. Երաժշտությունն ու գրքերը, կինոն, համերգը
5. Մտքումս առաջացած հարցերին պատասխան գտնելը,
6. Երազանքների իրականացման ճանապարհը իրական տեսնելը,
7. Երգելը, նվերները,
8 շոկոլադն ու պաղպաղակը, մանավանդ երբ սիրելին է մատուցում :love :D
9. Մեկին օգտակար լինելը, :)
10. Ժպտացող համաքաղաքացի տեսնելը ... :)
...

էլ չեմ շարունակում.... շատ են, հիմա երևի կարևոր բաներից էլ մոռացա: :P :)

Ուլուանա
10.02.2010, 08:08
Քիչ առաջ տրամադրությունս բարձրացրեց էս թեմայում պեղածս մի գրառում, որը, չգիտես ինչու, ժամանակին չէի տեսել. #33 :)։

Միքո
10.02.2010, 11:29
հիմա իմ տրամադրությունը կարողա բարձրացնի ֆուտբոլային հանդիպում իմ մասնակցությամբ:D, թեկուզ դահլիճում, մենակ թե խաղամ:|

Interdenominational
14.02.2010, 16:54
…Գործընկեր(ուհի)ներիս ԼՌՈՒԹՅՈՒՆԸ :angry

Agni
15.02.2010, 21:46
-երբ պատահաբար գտնում ինձ համար կարևոր մի իր, որը կարծում էի , թե կորել է ...
- փողոցում քայլող փոքրիկներ, երբ ուղղակի անկեղծ ժպտում են...
- սպոնտան որոշումը ընկերներով մի տեղ հավաքվելը...
- ծնողներիս բարձր տրամադրությունը...
էլի շատ բաներ ...

Սերխիո
15.02.2010, 21:55
երբ Բարսելոնան պարտվում է:P

Ambrosine
15.02.2010, 22:36
երբ Բարսելոնան պարտվում է:P

Բայց այն դեպքում, երբ Ռեալն էլ հաղթում էhttp://forum.realmadrid.am/images/smiles/003.gif

Աբելյան
15.02.2010, 23:24
Գիշերվա տեսած լավ երազը՝ զարթնելուց հետո 50 վայրկյան ժամկետում:

Շինարար
15.02.2010, 23:32
…Գործընկեր(ուհի)ներիս ԼՌՈՒԹՅՈՒՆԸ :angry

Թխի՝ գա. իմ գործընկեր(ուհի)ներն էլ չեն լռում:(

Մանուլ
16.02.2010, 17:31
Էս սմայլիկը` :flower:

Katka
25.02.2010, 18:59
Փողը

Դեկադա
25.02.2010, 19:09
Փողը

:o Չեմ հավատում... դու էլ դառար կենցաղային... թեպետ լրիվս ենք կենցաղային...

Ավելի շուտ անսպասելի «գլխիս» թափված փողերը կբարձրացնեին::)

Katka
26.02.2010, 14:40
:o Չեմ հավատում... դու էլ դառար կենցաղային... թեպետ լրիվս ենք կենցաղային...

Ավելի շուտ անսպասելի «գլխիս» թափված փողերը կբարձրացնեին::)
Պահ, ասիր էլի:D
Կենցաղայինից փողը օգնում է բարձրանալ, իսկ դա նպաստում է տրամադրության էլ ավելի բարձրացման::)

Minerva
26.02.2010, 14:44
Աշխատանքային օրվա ավարտը::oy

Meme
27.03.2010, 21:09
Վարդերի շաաաատ մեծ փունջը:love

Ժունդիայի
27.03.2010, 21:47
Վարդերի շաաաատ մեծ փունջը:love
46949
Չեմ սիրում ծաղիկներ նվիրել ընդհանրապես, առավել ևս մեեեեեեեծ փունջ, բայց դե տրամադրություն բարձրացնել հաջողվում է:

Rhayader
27.03.2010, 22:33
Եթե լուրջ, վաննա ընդունելը: Դուշ չէ, իսկական, երեք-չորս ժամանոց վաննա, որ մարմնի ջերմաստիճանը կարգավորելու համար մի ոտքդ վաննայից դուրս ես գցում ու սառը մոխիտո ես խմում:love արոմատիկ մոմերով ու բլագավոնյաներով:

kyahi
27.03.2010, 22:44
Սովորաբար իմ տրամադրությունը միշտ բարձր ա լինում:
Բայց,եթե տխուր եմ բավական ա ինձ տալ շատ լավ քաղցրավենիք,օրինակ մի մեծ տուփ ռաֆայելո ու ես շատ ուրախ կլինեմ, բայց որ մարտինի տան ավելի երջանիկ կլինեմ…
Բայց քանի որ ինձ շան տեղ դնող չկա :(միշտ աշխատում եմ իմ տրամադրությունը բարձր պահել:)

Կաթիլ
27.03.2010, 23:01
Օրինակ, երբ հոգնած գնում եմ տուն ու հանկարծ, իզ նեօտկուդա հայտնվում ա մի լավ ընկեր ու առաջարկում ինչ-որ տեղ մի քիչ նստել ու մի գավաթ սուրճ խմել:
Շնորհակալ եմ… :)

Meme
28.03.2010, 11:59
Տրամադրությունս նաև կարողանում են բարձրացնել ընկերուհիներս:),ճիշտ է շատ քիչ է հանդիպում, որ տխրում եմ,բայց որ տխրեցի:(..... մեծ ջանքեր են պետք նորից ուրախացնելու համար,իհարկե իրենց մոտ դա հաջողվում է....օրիգինալ նվերները նույնպես կարող են բարձրացնել տրամադրությունս....:love

..Ando..
05.04.2010, 18:42
շատ քիչ է պատահում որ տխրում եմ...տրամադրությունս ավելի է բարձրանում երբ դպրոցում եմ՝ Ընկերներիս հետ...չգիտեմ ինչու դասի ժամանակ բոլորիս տրամադրությունը բարձրանում է և կարող է մի փոքր մանրուքի վրա՝ որի մեջ ընդհանրապես ուրախանալու բան չկա մի լիաթոք ծիծաղենք...

Katka
14.04.2010, 12:59
Մի հատ ժամացույց եմ հավանել, շաաա՜՜՜տ լավն ա: Հենց ձեռքիս կապվեց, տրամադրությունս երկու աստիճանով կբարձրանա: :)) Հետեւաբար՝ փողը: :D

Rammstein
15.02.2011, 00:09
«Ո՞ւմ կուզենաք տեսնել ՀՀ Նախագահի պաշտոնում» թեմայի հարցման մեջ Արթուր Բաղդասարյանի դիմացի 0-ն տեսնում եմ, տրամս բարձրանում ա: :))
Մի հատ էդ 0-ն մեծ տպելու եմ, խփեմ պատիս:

Շինարար
05.03.2011, 01:48
Այ էս գրառումը, հատկապես «Լսի այ Չուկ» մասը:D Մինչև հիմա ժպտում եմ, իսկ ակումբ մտնելիս տրամադրությնս զրո էր:))



Լսի այ Չուկ, գրածիդ իմաստը ինչա? Խայտառակ անել դրան? Վերջին հաշվով մեր հանրապետության ԱԺ-ի նախագահն ա, ու սենց գրելով, իրար խայտռակելով էդ ամենինչից ոչմեկդ էլ չեք շահում, այլ միայն ազերիները: Մտեք www.aze.az տեսեք դրանք իրանց ֆորումում ինչեր են գրում:

Gayl
05.03.2011, 01:51
Տրամադրությունս հասելա գագաթնակետին, ակումբցիներն են «մեղավոր» :good

aerosmith
11.03.2011, 16:46
մի հատ միջին չափի սնկով,վիչինայով(մնացած պրեպարատները ըստ ճաշակի) պիցցան: http://www.akumb.am/images/smilies/sty008.gif

Կաթիլ
11.03.2011, 20:38
… էն, որ աչքիս առաջ դրամապանակս չաղանում ա :love
ափսոս մի տեսակ սուր դիետայի վրայա վերջերս :( :ըխք

Moonwalker
11.03.2011, 21:02
Մի հետաքրքիր պահ կա, որ փորձում ես դիմացինիցդ 2 քայլ առաջ մտածել ու ըստ դրա գործել, մեկ էլ ինքը մտածածդ 2 քայլերից առաջինն ա անում::)) Այ էդ պահն եմ սիրում ու դեպքերի սըբանող մեծամասնությունում կտրուկ բարձրանում ա տրամադրությունս::8
Իսկ ակումբում, անկեղծ ասած, տրամս բարձրացնելու ընդունակ գործոններից ա, օրինակ, դրական վարկանիշը::oy

Ռուֆուս
13.05.2011, 18:11
Ձայնալարի ներկայությունը Ֆեյսբուքում և ոչ միայն :D

Իսկ լրիվ կայֆի համար, երբ զվարճանքին միանում ա Արիադնան :))

Ուլուանա
14.05.2011, 01:09
Իմ տրամադրությունը բարձրացնող բաներից են, օրինակ, նամակները :)։ Նենց եմ սիրում նամակ ստանալ :love, հատկապես պատասխան ակնկալող, որ հա շարունակվի :D։ Դե, բնականաբար, գրել էլ եմ սիրում։

Freeman
14.05.2011, 08:27
D-լիզերգինաթթվի դիէթիլամինը՝LSD (http://ru.wikipedia.org/wiki/LSD) :))

Ֆոտոն
17.05.2011, 17:48
Փոքրիկ նվեր տավիղը :love

Meme
17.05.2011, 18:55
Երբ տանը բոլորի,հատկապես պապայիս տրամադրությունը բարձրա լինում,ու ես էլ սկսում եմ ջրիկանալ:oyմի քիչ գժություններ եմ անում :crazyհամով հոտով,ուտվողա կարևորը:aha....
Մեկ էլ երբ մեեծ տուփով շոկոլադ եմ նվեր ստանում ու ծաղիկներ:love

aerosmith
17.05.2011, 19:43
գեղեցիկ wallpaper-ը, լավ երաժշտությունը, անակնկալ նվերը, դե բնականաբար երբ աշխատանքդ գնահատվում է....

Lusina
17.05.2011, 19:45
Անձրևը

Nak
17.05.2011, 22:33
հիանալի անակնկալները:D

Win Wolf
17.05.2011, 23:11
Որ փոքր երեխաները նայում են ինձ ու ժպտում, տրամադրությունս միանգամից բարձրանում է:)

davtyanhasmik
24.05.2011, 19:07
Իմ տրամադրությունը միշտ բարձր է.................. անկախ ամեն ինչից:

Ուրվական
24.05.2011, 19:30
Իմ տրամադրությունը միշտ բարձր է.................. անկախ ամեն ինչից:

Եթե նույնիսկ անձրև է գալի՞ս... Չե՞ս թախծում անձրևի և աշնան վերջին ընկնող տերևների ձայնը լսելիս............

davtyanhasmik
25.05.2011, 08:08
Եթե նույնիսկ անձրև է գալի՞ս... Չե՞ս թախծում անձրևի և աշնան վերջին ընկնող տերևների ձայնը լսելիս............


Թախծում եմ, բայց չեմ թողնում որ թախիծը պատի իմ հոգին..............

Adriano
25.05.2011, 09:18
Մի հաճելի անսպասելի որևէ բան;)

kitty
25.05.2011, 16:10
բժշկի թուղտը որը հաստատում ե որ ես մոտավորապես մի 10 օր դասի չեմ գնալու:))

Katka
26.05.2011, 20:00
Մի հատ սիրուն շոր եմ տեսել, որ փող լինի առնեմ, կբարձրանա տրամադրությունս, հակառակ դեպքում` գինին:

Մանանա
26.05.2011, 20:31
պարապ չմնալը :)

kitty
27.05.2011, 08:42
բազմաթիվ շոկոլադե կոնֆետները,
բազմաթիվ շոկոլադե տորթերը,
բազմաթիվ շոկոլադե մառոժնիները:

Հ.Գ.ես ամեն մեկից 2 հատ ել լինի կբավարարվեմ:D

Նարե91
27.05.2011, 11:37
Սիրելի մարդուց ջերմ խոսքեր լսելը:love

Էլիզե
27.05.2011, 21:13
Սուսանիկի միամիտ "կիքսերը"... ա-լյա- "Ասի, բա քո սիրահարվելու ժամանակը չի՞" :))


Հ.Գ. ու ոչ մենակ իմ տրամադրությունն են բարձրացնում… չէ՞, Ակումբականնե՛ր... :))

Հայուհի
27.05.2011, 21:36
Իրա նամակը :love :oy

Ameli
03.07.2011, 22:14
Էսօր օրինակ Գարիկն ու Արամը տրամադրությունս բարձրացրին՝ իրանց բուրդ չփխելով :lol

Հա մեկ էլ էն, որ :secret իմ մականունը ակումբում կարար Հարամ լիներ :))

boooooooom
03.07.2011, 22:42
Էս էլ 2-րդ անգամնա, առավոտ շուտ աղջիկս /5 տարեկան/ ինձանից շուտա արթնանում, գալիսա անկողնուս մոտ, ու ինձ պաչիկա անում, որ ես արդնանամ: Բառերով չեմ կարող արտահայտեմ իմ տրամադրությունը այդ պահին: Դեմքիս վրա մեծ ժպիտով սկսում եմ օրը :)

Մելտա
03.07.2011, 23:59
Էսօր օրինակ Գարիկն ու Արամը տրամադրությունս բարձրացրին՝ իրանց բուրդ չփխելով :lol

Հա մեկ էլ էն, որ :secret իմ մականունը ակումբում կարար Հարամ լիներ :))

ինձ էլ Հարամ մականունն էսօր շատ ուրախացրեց:hands

Tig
30.10.2011, 13:03
Ի հակադրում Ի՞նչը կամ ո՞վ է ազդում Ձեր նյարդերի վրա (http://www.akumb.am/showthread.php/2025-%D4%BB%D5%9E%D5%B6%D5%B9%D5%A8-%D5%AF%D5%A1%D5%B4-%D5%B8%D5%9E%D5%BE-%D5%A7-%D5%A1%D5%A6%D5%A4%D5%B8%D6%82%D5%B4-%D5%81%D5%A5%D6%80-%D5%B6%D5%B5%D5%A1%D6%80%D5%A4%D5%A5%D6%80%D5%AB-%D5%BE%D6%80%D5%A1) թեմային :)

Այս պահին ինձ ուրախացնում է այս թեմայի ծնվելու փաստը :)
Իսկ ընդհանրապես այս վերջերս ուրախացնում է Թռչկանի պահպանման շուրջ համախմբված մարդկանց քանակն ու որակը ;)

Katka
30.10.2011, 13:32
Մեր հարևանի երեխան: Սիրուն ու համով բալիկ ա, հարցաշատ:)

_Հրաչ_
30.10.2011, 13:41
Ինձ ուրախացնում ա սենց ուրախ ու բարի թեմաների ստեղծումը: :) :hands:

VisTolog
30.10.2011, 13:46
Ինձ ուրախացնումա իմ սիրած մարդու ուրախությունը:
Ինձ ուրախացնումա կյանքի հետաքրքիր անակնկալները:
Ինձ ուրախացնումա իմ ներքին հանգստությունը:
Ինձ ուրախացնումա էն, ինչը ունեմ ու չեմ լացում նրա համար, ինչը չունեմ, չնայած կարելի էր:
Ինձ ուրախացնումա էն, որ ամեն ինչ էնքան էլ վատ չի ինչքան որ երևում կամ սպասվումա... դեռ:

laro
30.10.2011, 14:05
1.Ինձ ուրախացնում է մարդու անկեղծ լինելը,պարզությունը:
2.Ուրախացնում է սիրելի մարդկանց ուրախությունը:
3.Ուրախանում եմ, երբ զգում եմ արածս սխալները,ուղղում եմ դրանք ու ամենակարևորը.երբ այդ սխալի համար ինձ ՍՐՏԱՆՑ ներում են
4.Երբ լսում եմ բարձրակարգ երաժշտություն
5.Երբ մի բանի վրա երկար չարչարվում եմ ու ստացվում ա կամ երբ աշխատանքս տեղին է ծառայում ու տալիս է իր արդյունքը
Շարունակելի.............

Արէա
30.10.2011, 14:07
Լավ թեմա ա:

Վերջերս ինձ բռնացրել եմ էն բանի վրա, որ ահագին բավականություն եմ ստանում Թումանյան փողոցի, օպերայի ու Հյուսիսային պողոտայի միջև ընկած հատվածի գծանշման վրայով դանդաղ քայլելիս, երբ մեքենաները ստիպված կանգնում են մինչև ես անցնեմ իմ վսեմաշուք քայլվածքով :}
ոնց որ բոլոր մնացած անօրինությունների տեղը հանելիս լինեմ էդ պահին :)

Ripsim
30.10.2011, 15:44
1. Ինձ ուրախացնում է այն փաստը, երբ ես կարողանում եմ ինչ-որ մեկին ուրախացնել
2. Մասնագիտական ցանկացած առաջխաղացում
3. Երբ հաղթում եմ շախմատի (կամ ինձ համար այլ հետաքրքիր խաղի) դժվար պարտիայում
4. Հաճելի անակնկալները, հաճոյախոսությունները...
5. Երբ հաղթում եմ ինքս ինձ...
6. Փոքրիկ բալիկները
7. Հարազատ մարդկանց ուրախությունը
8. Գնումների հաճելի արդյունքները...
9. Փոքրիկ փիսիկներն ու շունիկները
10. Հայաստանի ցանկացած ձեռքբերում, առաջխաղացում...

և այլն...

Հ.Գ. Ինչ հաճելի է, որ կարողացա մտաբերել 10 բաներ, որ ինձ ուրախացնում են (և դեռ ավելին) :)) Շնորհակալություն պոզիտիվ թեմայի համար, այն ևս ինձ ուրախացրեց:)

Lianik
30.10.2011, 19:52
որ անկեղծ փոքր լավ բանից էլ ուրախանում եմ :oy

ճստիկ-պստիկ մանչուկները :love իրենց անկեղծ հարցաշարով

իսկ այսօր ինձ ուրախացրեց թաց ու մռայլ անձրային եղանակին գետնին թափված դեղինը տեսա..ախր նենց լավն էին..մեծ էր ծառը ու նրա ստվերում թափված տերևները չէին ցեխոտվել..տրամադրություն էր ստեղծում :oy

Moonwalker
30.10.2011, 21:36
:oy
Մեկը կա:love

aerosmith
30.10.2011, 22:06
շարունակելով ռոմանտիկան...
շատ է ուրախացնում, երբ մեկը լինում է իմ կյանքում, ու թեկուզ քիչ, բայց ինչ որ չափով իր ուշադրության կենտրոնում եմ լինում :)
ուրախանում եմ, երբ մասնագիտական առումով ինչ-ու րաջողության եմ հասնում...
ուրախանում եմ երբ իմ ամենա ամենա ամենասիրելի մարդը(մարդիկ) ուրախ (են) լիոնում, հանձինս երբ այդ ուրախության առիթը ես եմ

soultaker
30.10.2011, 23:09
Փողը :think

Արևհատիկ
30.10.2011, 23:34
Շատ կան ուրախություն պատճառող մարդիկ և երևույթներ :))

Հենց էս պահին ինձ ուրախություն պատճառեց Տիգրանի (զարմիկիս) առաջին քայլերը :love
Ճիշտ ա գիտեինք, որ մի օր քայլելու ա, ուղղակի էսօրվա համար անսպասելի էր :))

VisTolog
31.10.2011, 09:00
Մոդերատորական: Այս թեման միացվում է վաղուց գոյություն ունեցող «Ի՞նչը կամ ո՞վ կարող է բարձրացնել ձեր տրամադրությունը» թեմային:

Lianik
03.11.2011, 00:11
լավ լուրը ;) քիչ առաջ իմացա, որ ընկերներս բալիկ են ունեցել...նենց եմ ուրախացեեեեեեել :yahoo

Tig
03.11.2011, 14:00
Լիան ջան, այդ փաստը մեզ էլ ա ուրախացրել :)
Գումարած Թռչկանի փրկության հարցում հաղթանակը:hands

ՋԱՆ:love

laro
06.11.2011, 11:37
Ուրախանում եմ,երբ «Ձեր տեղեկացումները» արտահայտության մոտ մի տեղեկացում գոնե լինում ա::)

E-la Via
07.11.2011, 17:10
Գիտեք ինչն է ուրախացնում, չէ, էդ մեղմ է ասված, ահավոր ուրախացնում???
Այն, որ երկնքից գլխիդ Մարդ է ընկնում: Մարդ, որը ոչ միայն լիքն է, տաղանդավոր, որից կարող ես սովորել, սովորել ու էլի սովորել՝ վամպիրի նման վերցնելով նրա ներքին պաշարներից, այլ նաև այն, որ այդ մարդը պարզվում է համախոհ է:
Ինչքան ուրախ եմ, որ նման մարդիկ գնալով շատանում են իմ կյանքում, ո՜ւխ :yahoo :)):

kitty
07.11.2011, 18:20
շաբաթ ու կիրակի օրերը:D

armen9494
07.11.2011, 20:04
Հենց իմա եկող ձյունը:love

laro
07.11.2011, 20:19
Իսկ ինձ համար նախընտրելի է ուրբաթը(գիտեմ,որ առջևում շաբաթն ու կիրակին ա :D):

Tig
11.11.2011, 01:53
Ինչ լավա գիշերով նստած աշխատավայրում լսել Նորա Ջոնսին:love


http://www.youtube.com/watch?v=8u1DdbNC7DM&feature=related

Նարե91
11.11.2011, 19:23
Էսօր ուրախություն պատճառեց, կամ ավելի ճիշտ դեմքիս ժպիտ հայտնվեց, երբ մետրոյի գորշ գույնի վագոնի փոխարեն, տեսա վառ ու պայծառ նարնջագույն վագոնը:) հաճելի էր, բայց մի տեսակ ոնց որ Orange-ի գովազդից հատված լիներ :))

Ֆոտոն
11.11.2011, 19:39
Ցանկացած տրամադրությամբ էլ լինեմ, հենց դուռը բացեմ ու հրաշքիս:love տեսնեմ, մե՜ծ ուրախություն է: Երեխայի պես սկսում եմ թռչկոտել ուրախությունից::oy :)

CactuSoul
11.11.2011, 20:53
Ի՞նչը կամ ո՞վ կարող է բարձրացնել ձեր տրամադրությունը
Lighthouse Jazz Project-ն ու իրենց հրաշք ստեղծագործությունները: Ախր արտակարգ տաղանդավոր են, է՜:love

Lianik
11.11.2011, 21:32
փաթիլաշատ ձյունը:love

Meme
18.11.2011, 10:34
Երեկվանիցց իմ սիրելի մարդիկ, ակումբցիներսսսս, որ էնքան ժպիտ են բերել դեմքիս, որ մոռացել էի, որ հիվանդանոցում եմ, ու երջանիկ ժպտում էի:yahoo......դե հարզատներիս մասին չեմ խոսում, մեկ էլ իմ հրեշտակի:love` մամ:kiss ....
Սիրում եմ բոլորիդ, որ կողքիսս եեեք....Մերին ամենաուրախնա էս պահին, չնայած էսօր չեմ էլ կարողանում խոսել:(...

Չամիչ
25.11.2011, 02:59
Իմ տրամադրությունը բարձրացնում է Բանակում հեռուստասերիալը: Համոին ահավոր շատ եմ սիրում, Մխոից էլ շատ, Քաջիկից էլ շատ:

Իմ տրամադրությունը բարձրացնում է մեր բակի թաղային կատուն`շեկոն, նա մշտապես մեր դռան առաջ նստած է: Շեկոյից անգամ շներն են վախենում:

Իմ տրամադրությունը բարձրացնում է ԱրմենիաTV-իի հեռուստարեստորան նախագիծը, հատկապես, որ այդ նախագծին մասնակցում է նաեւ իմ քույրը` Զառան::oy

John
25.11.2011, 11:51
Վերջերս ահավոր ուրախանում ու հրճվանք եմ ապրում նոր կազմավորված երջանիկ ընտանիքներով, ովքեր ի ցույց համայն աշխարհի ապացուցում են, որ այսօր էլ կարելի է ապրել Հայաստանում, ստեղծել ընտանիք ու կյանք պարգևել փոխրիկ, փափուկ ու պարզապես ՀՐԱՇՔ երեխաների :love

Ameli
17.12.2011, 22:24
Ուրախություն պատճառելը ո՞րն ա, հավեսով լիաթոք ծիծաղում եմ, երբ Հ2-ի Լավագույններից լավագույնն եմ նայում :

Rammstein
20.12.2011, 04:44
Էն որ Word-ով Ռեֆերատ եմ հավաքում, մեկ էլ պարզվում ա մի մեծ հատվածում տողերի հեռավորությունը մնացել ա Single: Դարձնում եմ 1.5, էջերս շատանում են, կայֆ: :))

Մանուլ
01.03.2012, 00:12
Երբ հանկարծ դրսում Չաո-չաո եմ տեսնում... :love Ու սիրում եմ :love: Բա որ ինքն էլ պոչը շարժում ու հետս խաղո՜ւմ ա... :love:love:love

VisTolog
03.08.2012, 17:09
Էն որ էսօր ուրբաթա ու վաղը ոչ աշխատանքային օրա, ինչքա՜ն բան կարամ անեմ::yahoo:love


https://fbcdn-sphotos-b-a.akamaihd.net/hphotos-ak-snc7/292409_483486838346014_2122911562_n.jpg

erexa
20.05.2021, 22:51
Չգիտես ինչու՞ ուրախանում եմ, երբ վրացական երաժշտություն եմ, լսում կամ վրացերեն: Միգուցե՞, որ Վրաստանում եմ, ծնվել դրա համար: :erexa
Ուրախանում եմ, երբ ինչ-որ մեկի նվեր եմ, տալիս կամ ստանում:
Երբ օգնում եմ, ինչ-որ մեկի կամ ինչ-որ մեկն է, օգնում ինձ:
Փոքր երեխաների հետ շփվելուց կամ նկարներ, վիդեոներ նայելուց:
Օրինակ, վերջերս էս էրեխու նկարը նայելուց, մի տեսակ ուրախանում եմ: :) :)

https://i.imgur.com/849kZyk.jpg