PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ կարելի է նվիրել տղամարդուն

aniko
21.12.2006, 12:11
Հարցս ավելի շատ ուղում եմ տղաներին, բայց դա չի նշանակում թե աղջիկները չպետք է պատասխանեն.
Ինչ կարելի է նվիրել տղամարդուն?
Ձեզ դուր կգա եթե նվեր ստանաք ծաղիկներ? եթե այո, ապա ինչ ծաղիկներ? և ինչ եք զգում այդ պահին?

Cassiopeia
21.12.2006, 12:15
Ձեզ դուր կգա եթե նվեր ստանաք ծաղիկներ? եթե այո, ապա ինչ ծաղիկներ? և ինչ եք զգում այդ պահին?
Մայրս հորս ծննդյան կապակցությամբ քրիզանթեմներ է նվիրել (դա եղել է նրանց ծանոթության առաջին տարում) և հայրս այդ ծաղիկները չորացրել և պահել է…:)

¤PUMA¤
21.12.2006, 12:17
Դե տղամարդուն, նայած տղամարդ, բայց ինձ դուր չի գա, երբ ծաղիկներ նվեր ստանամ :(

Guest
21.12.2006, 12:21
Կարամ ասեմ, որ տղաները ետքան չկան, որ հասկանան ծաղիկը ինչ բան ա: Երբեք են զգացումները չենք ապրի, ինչ դուք աղջկեքտ:
Բացառություններ կա՞ն: Իհարկե՛: Բայց շատ քիչ:

Իսկ տղամարդուն անեմալավ նվերն եք հենց դուք դեզանցով::love

Anul
21.12.2006, 12:36
երևի կրակայրիչ, փողկապ,ժամացույց...
իսկ ես անձամբ ուրիշ տիպի նվեր կտայի, ասենք սոսկա, նորածին երեխայի պուճուրիկ նասկիներ..:) :) իհերկե ոչ բոլոր տղաներին

Esmeralda
21.12.2006, 13:04
Գրիչ, որպես վստահության նշան....
Գիրք, եթե իհարկե սիրում է կարդալ...
Դրամապանակ, եթե զգում եք որ պետք է իրեն
Ինչպես Անուլն ասաց կրակայրիչ... եթե ծխում է

Իսկ կա նվերների անսահման շարք, որ կախված է այն բանից, թե ում եք նվիրում, այստեղ արդեն գործում է ոչ թե այն, որ տղայի ես նվիրում, այլ պարզապես մոտիկ մարդու...

Օծանելիք նվիրելը համարում եմ սխալ, եթե չգիտես, թե ինչպիսի հոտ է նախընտրում...
Իսկ ծաղիկ նվիրելը.... նվիրելուց առաջ պիտի հաստատ իմանաս, որ ինքը դա սիրում ու գնահատում է... հակառակ դեպքում հնարավոր է վեճ ծագի մոտավորապես այս կարգի. «Ինչի ես նենց տղա՞ եմ, որ ինձ ծաղիկ նվիրեն:angry »...

Artgeo
21.12.2006, 13:49
Ինձ հաստատ մեկա, թե ինչ են նվիրում։ Կարևորը գիտենամ, որ մարդ սրտանց է նվիրում։ Օրինակ եղբայրս անցած տարի գնեց կրակայրիչ, որը այնքան էլ որակով չէր ու ինձ այնքան էլ պետք չէր, բայց ինձ շատ հաճելի էր, որ նա մտածել է ինձ նվեր անելու մասին։ Կա նաև մի հատ հասարակ թղտտի կտոր, որը իմ համար ամենաթանկն է և այդ թուղթը սրբության պես եմ պահում, քանի որ... Կարճ ասած, կարևորը նվերը սրտանց լինի։ Զզվում երբ նվիրում են, քանի որ այդպես է ընդունված, էնքան որ ինչ որ բան տալու համար։ Երևի այդ պատճառով չեմ սիրում ծննդյան տոնս։
Եզրակացնելով.
Հենցընենց տրված, առանց որևէ պատճառի, սրտանց ինչ էլլ նվիրեն, դա լավագույն նվերն է։

Երվանդ
21.12.2006, 14:50
Եթե ծխողա տղեն կարելիա սիգար նվիրել, շատ լավ նվերա, տենց ծխող տղա չկա աշխարի երեսին որ որակով սիգար նվեր ստանա ու չուրախանա:) , իսկ եթե ծխող չի էտ արդեն մի քիչ բարդա, կախվածա իրա նախասիրություններից, ամենալավ նվերն էն նվերնա որը ստանալով հասկանում ես որ նվիրողը մի քիչ քեզ հասկանումա ու դրա համարա հենց էտ նվերն ընտրել:

aniko
21.12.2006, 15:04
գիտեմ որ չեն սիրում երբ փողկապ ես նվիրում, բայց ինչու? :think :8

Cassiopeia
21.12.2006, 15:15
գիտեմ որ չեն սիրում երբ փողկապ ես նվիրում, բայց ինչու? :think :8
Ըստ երևույթին պատկերացնում են որ կախաղանը վիզն են անց կացնում…:D

Arisol
21.12.2006, 16:18
Երևի էն, ինչ հիմա ասեմ մի քիչ գոտերական ա, բայց եթե նվեր ես անում սիրելիիդ, ապա կարելի ա մի բանից սիրտ սարքել և արյունոտել քո արյունով, դրանով ասելով, որ նվիրում ես իրեն քո սիրտը:
Շատ խելառ բան ա, չէ՞ :D :

StrangeLittleGirl
21.12.2006, 18:15
Նա՛ր, ասածդ փորձե՞լ ես կիրառել: :D

Ամեն դեպքում, ես նկատել եմ, որ տղաները հիմնականում սիրում են, երբ իրենց կիրառական նվերներ են տալիս, ոչ թե հուշանվերներ կամ խաղալիքներ: Բայց դե նայած տղա, նայած նվիրող, նայած նվեր…

Ուլուանա
21.12.2006, 19:41
Եթե ծխողա տղեն կարելիա սիգար նվիրել, շատ լավ նվերա, տենց ծխող տղա չկա աշխարի երեսին որ որակով սիգար նվեր ստանա ու չուրախանա:), իսկ եթե ծխող չի էտ արդեն մի քիչ բարդա,
Քանի որ տանել չեմ կարողանում ծխախոտ ու ընդհանրապես ծխելու հետ կապված ցանկացած պարագա, ապա ինքս էլ կնախընտրեմ չնվիրել այդպիսի նվեր, թեկուզ ծխող մարդու։ Համամիտ եմ, որ շատ բարդ է տղամարդու համար նվեր ընտրելը, ամեն անգամ որևէ ոչ այնքան մտերիմ ու հարազատ տղամարդու համար նվեր ընտրելիս բարդ խնդրի առաջ եմ կանգնում։ :think :( Օրինակ՝ շատ տղաներ ընդհանրապես փողկապ չեն կրում, այնպես որ փողկապը ցուցակից հանեցինք։ :roll Օծանելիքն էլ այնքան հարմար չի, քանի որ եթե բույրը տվյալ մարդու ճաշակով չեղավ, չի օգտագործի, կստացվի, որ անպիտան նվեր ես տվել։ :oy Ժամացույցը պիտի իմանաս, որ չունի կամ գոնե մի հատ ունի, որպեսզի էլի ավելորդություն չդառնա։ Այնպես որ շատ բարդ գործ է, եթե տվյալ մարդը քո ոմտերիմներից չէ և նրա նապասիրություններին, ինչպես նաև կարիքներին ծանոթ չես։

ամենալավ նվերն էն նվերնա որը ստանալով հասկանում ես որ նվիրողը մի քիչ քեզ հասկանումա ու դրա համարա հենց էտ նվերն ընտրել:
Լրիվ համաձայն եմ, իսկապես շատ հաճելի է, երբ նվերը ստանալով՝ զգում ես, որ մարդը այդ նվերը տվել է՝ հաշվի առնելով քո նախասիրություններն ու ճաշակը։ :)

Դրա համար ցանկալի է մարդկանց հետ շփվելու ընթացքում նախօրոք (մինչև ծննդյան օրը), այսպես ասած, «ձեռքի հետ» գոնե մի քիչ փորձել տեղեկանալ նրանց ճաշակի ու նախասիրությունների մասին, որպեսզի անհրաժեշտության դեպքում փաստի առաջ չկանգնես։

Esmeralda-ն լավ առաջարկ արեց գրիչ նվիրելու հետ կապված։ Դա թերևս այն նվերն է, որ գրելու հետ քիչ թե շատ կապ ունեցող ցանկացած մարդու համար էլ ոչ միայն պիտանի, այլև հաճելի նվեր կլինի, հատկապես եթե հետաքրքիր գրիչ լինի։ Շատերին գիտեմ, որ հենց գրիչների նկատմամբ մեծ թուլություն ունեն։ :P

Տարբերակներից մեկն էլ տվյալ մարդու սիրած երաժշտությամբ դիսկ նվիրելն է։ Կամ կարելի է, ասենք, սեփական նախաձեռնությամբ հավաքածու կազմել ու նվիրել։ :)

Դե, իսկ ինչ վերաբերում է սիրած էակին նվեր անելուն, ապա դա առանձին թեմա է։ Այդ հարցում արդեն ամենամեծ դերը երևակայությանն է պատկանում։ :love Ռոմանտիկ ու անմոռաց նվերներ պատրաստելու տարբերակները շատ-շատ են։ :roll

Cassiopeia
21.12.2006, 20:48
Տնօրենիս (նա տղամարդ է) ծննդյան կապակցությամբ նրան նվիրեցի իմ ձեռքի աշխատանքը՝ կավից սարքած սուրճի բաժակների կոմպլեկտ (դե, դրանցից Վերնիսաժում են վաճառում): Կարծում էի, որ նա այդ նվերը կանտեսի… Բայց վերջերս երրորդ անձից իմացա, որ նա այդ բաժակները ցույց է տվել նրան և հպարտացել դրանով…:)

aniko
22.12.2006, 11:01
մեր աշխատանքային ըկերներց մեկին էլ մենք նվիրեցինք ինքնասրվող դանակ Zepter ֆիրմայի: նվերը ընտրել էին բաժնի տղամարդիկ, ովքեր ամեն մեկը ասում եր, որ ինքն էլ կցանականա նման նվեր ստանալ :ok : բայց արդյունքում մեր մեր հոբելյարը միայն սառը շնորհակալություն ասաց :( , ու մենք այդպես էլ չիմացանք, հավանել էր նվերը, թե ոչ: :think

մի տարի պապայիս տարեդարձին հորեղբարս ծաղիկներ էր բերել նվեր, հետո պարզեցի որ բոլոր նվերների մեջ պապան ամենաշատը դրանք էր հավանել :)

տղամարդիկ շատ տարբեր են:think դժվար է հասկանալ նրանց:8

TigranM
22.12.2006, 14:36
Ինձ համար նվերից ավելի կարևոր է թե ինչպես,ինչ սրտով են այ նվիրում:Իհարկե շատ հաճելի է երբ քեզ նվիրում են այն ինչ այդ պահին քեզ անհրաժեշտ էր:Եթե նույնիսկ նվերը քեզ այնքանել անհրաժեշտ չի եղել,բայց դու հիշում ես թե ինչ հաճելի էր այդ պահը քեզ համար,թե ինչ հաճույքով ու ջերմությամբ այն քեզ նվիրեցին,դու արդեն քեզ լավ ես զգում:

Lapterik
22.12.2006, 16:23
գիտեմ որ չեն սիրում երբ փողկապ ես նվիրում, բայց ինչու? :think :8
Կարողա կան մարդիկ, որ չեն սիրում, բայց մարդիկ կան, որ սիրում են: Ախպորս փողկապ նվիրեն, էտ իրա համար իսկական նվեր ա:
Ես ինչ կնվիրեի: Կնվիրեի դրամապանակ, կրակայրիչ ոչ մի դեպքում և ոչ մի տիպի տղամարդու չէի նվիրի: Կնվիրեի փողկապի ամրակալ: Վերնաշապիկի ամրակալ: Վերնաշապիկ ամրկալով: Իհարկե ամեն մարդու էտպիսի նվերներ չես տա: Չնայած ամեն մարդու համար նվեր ընտրելիս իրա նախասիրություններըպիտի հաշվի առնես: Կնվիրեի գրիչ, շարֆ: Հիմա էլ չեմ հիշում ինչ: Բայց չեմ սիրում որ նվիրում են մի բան նվիրած լինելու համար::think Կարևոր չի աղջիկ, թե տղա: Իսկ ինչ վերաբերվում ա ծաղիկներին, տղայի երևի ծաղիկ չէի նվիրի, թող ծաղիկներ նվիրեն տղաները: Էտպես շատ սիրուն ա::love

Մելիք
22.12.2006, 22:25
գիտեմ որ չեն սիրում երբ փողկապ ես նվիրում, բայց ինչու? :think :8
Փոկապը տղամարդկանց ենթագիտակցության վրա երևի ազդում է սանձի նման, այսինքն տպավորություն է ստեղծվում, թե նվիրողը, մանավանդ եթե հակառակ սեռի է, ոտնձգություն է ուզում անել նրա ազտության նկատմամբ;) :
Բայց ամեն դեպքում, եթե փողկապը նվիրեք այնպիսի մարդու, որը սովորաբար կապում է փողկապ, ու եթե դա իրոք լավ փողկապ լինի, գիտակցությունը երևի կհաղթի ենթագիտակցությանը:

StrangeLittleGirl
23.12.2006, 00:26
Փոկապը տղամարդկանց ենթագիտակցության վրա երևի ազդում է սանձի նման, այսինքն տպավորություն է ստեղծվում, թե նվիրողը, մանավանդ եթե հակառակ սեռի է, ոտնձգություն է ուզում անել նրա ազտության նկատմամբ
Հաշվի կառնեմ ու սրանից հետո տղամարդկանց միայն փողկապ կնվիրեմ, հատկապես եղբորս :D

Cassiopeia
23.12.2006, 12:21
Հաշվի կառնեմ ու սրանից հետո տղամարդկանց միայն փողկապ կնվիրեմ, հատկապես եղբորս :D
Բյուր ջան, առաջիկա երկու տարում մոռացի նմանատիպ նվերի մասին…:D

Arisol
23.12.2006, 15:16
Հաշվի կառնեմ ու սրանից հետո տղամարդկանց միայն փողկապ կնվիրեմ, հատկապես եղբորս :D
Պիտի տխրեցնեմ քեզ. եղբորդ փողկապները դզել են:D : Այ հիմա մտածում եմ, թե ինչ նվիրել:think … Բանակում ա, բանակում ի՞նչ նվիրեմ, որ լավ լինի… Ասում են նենց մի բան նվիրի, որ օգտագործի, դե բայց էդ օգտագօրծելու բաները հա էլ կան, պետք ա մի յուրահատուկ բան, որ համ օգտագործվի, համ էլ առօրյա բաներից չլինի, որ մի քիչ գոնե տրամադրություն բարձրացնի… Տվյալ դեպքում կանգ եմ առնում կրակայրիչի վրա, դե բայց եթե կան ավելի լավ առաջարկներ, ապա մեծ հաճույքով կլսեմ;) :

aniko
25.12.2006, 10:54

եթե բանակում է, ապա կարող ես նվիրել օրինակ բրիլոկ, կամ տաք գուլպաներ /վերնիսաժում որ վաճառում են դրանցից/ , կամ ...:think
վայ մոռացա:( , լավ հետո կգրեմ

StrangeLittleGirl
25.12.2006, 12:35
Նա՛ր, իսկականից ամենալավ նվերը գուլպաները կլինեն: Սաղ օրը մամայից գուլպաներ ա ուզում:

Arisol
25.12.2006, 19:16
Նա՛ր, իսկականից ամենալավ նվերը գուլպաները կլինեն: Սաղ օրը մամայից գուլպաներ ա ուզում:
Գուլպաներ որտեղի՞ց գտնեմ:( … Լավ, մի կին կա, վաճառում էր, եթե հիմա էլ վաճառում՝ լավ ա, բայց իրենից բացի էլ մարդ չկա… Մերոնց էլ չեմ կարող ասել, որ գործեն:D :

Artgeo
25.12.2006, 19:41
Դու գործի ;) Ինձ որ տենց բան նվիրեին... :love

Cassiopeia
25.12.2006, 19:47
Ես որոշել եմ արտասահմանից Հայաստան հյուր եկած ընկերոջս էլ իմ ձեռագործ կավե գինու բաժակներ ու գրաֆին նվիրել… հուսով եմ դուրը կգա…:love

Arisol
25.12.2006, 19:49
Դու գործի ;) Ինձ որ տենց բան նվիրեին... :love
Բա գործել չիմանա, որ գործեմ…

Kita
25.12.2006, 21:05
Դու գործի ;) Ինձ որ տենց բան նվիրեին... :love
Արտ մի օր հավես ունենամ, կգօրծեմ քեզ համար:)
վերջի նվերները, որ նվիրել են, եղել են…
բաժակ՜ վրեն հանվոր մարդկանցով, տաք ջուր լցնելիս...
շարիկներ..անունները չեմ հիշում...երկու հատ են, ձեռքումդ պտտեցնում օգնում նյարդերին և այլ բաներին ու ես ել բացահայտել եմ, շատ ցավոտ է դրանցով խփելը:P
դիսկեր...
և ավելի լավ է հարցնել ու նվիրել կամ փոխ...

Srtik
27.12.2006, 14:48
Ինձ հաստատ մեկա, թե ինչ են նվիրում։ Կարևորը գիտենամ, որ մարդ սրտանց է նվիրում։ Օրինակ եղբայրս անցած տարի գնեց կրակայրիչ, որը այնքան էլ որակով չէր ու ինձ այնքան էլ պետք չէր, բայց ինձ շատ հաճելի էր, որ նա մտածել է ինձ նվեր անելու մասին։ Կա նաև մի հատ հասարակ թղտտի կտոր, որը իմ համար ամենաթանկն է և այդ թուղթը սրբության պես եմ պահում, քանի որ... Կարճ ասած, կարևորը նվերը սրտանց լինի։ Զզվում երբ նվիրում են, քանի որ այդպես է ընդունված, էնքան որ ինչ որ բան տալու համար։ Երևի այդ պատճառով չեմ սիրում ծննդյան տոնս։
Եզրակացնելով.
Հենցընենց տրված, առանց որևէ պատճառի, սրտանց ինչ էլլ նվիրեն, դա լավագույն նվերն է։

Միանգամայն համաձայն եմ ձեզ հետ: Ես նույնպես չեմ սիրում ծննդյան տոնս:

Angelina
28.12.2006, 15:02
Կամ լավ ժամացույց, կամ լավ ֆրանսիական օծանելիք:

shark_baby_girl
18.02.2007, 16:59
:P Լավ դե հիմա պատկերացրեք իմ վիճակը արդեն 4 տարի շարունակ նվեր գնել նույն մարդուն...Հավատացեք հեշտ չի, ախր ամեն ինչ արդեն նվիրել եմ....վերջերս իմացա, որ ուզում է բանկային հաշիվ բացել, ինչ կասեք, ինչպես կդիտվի, եթե ես նրան քարտ նվիրեմ իր անունով???:)

A<R<A<K<S
18.02.2007, 23:16
Վատ չեր լինի:)

Cassiopeia
18.02.2007, 23:31
Թեման կարծես հենց հիմա փրկության մի հույս ներշնչեց… Խորհուրդ տվեք… Փետրվարի 23-ին տնօրենիս 36 ամյակն է (նա տղամարդ է)… Ի՞նչ նվեր կարելի է նվիրել կոլեկտիվի կողմից…

Dr. M
28.02.2008, 23:17
մի տեղ կարդացի, գրքի մասին
իսկ վատ չի դիտվի ասենք եթե մասնագիտական գրականությունից մի լավ բան նվիրեմ...

Ուլուանա
28.02.2008, 23:44
մի տեղ կարդացի, գրքի մասին
իսկ վատ չի դիտվի ասենք եթե մասնագիտական գրականությունից մի լավ բան նվիրեմ...
Չէ, ինչու՞ պիտի վատ դիտվի, եթե, իհարկե, խոսքը սկսնակների համար նախատեսված մասնագիտական գրքի մասին չէ։ :D Էդ դեպքում որպես մահացու վիրավորանք կդիտվի հաստատ։

Սերխիո
29.02.2008, 00:23
իմ ամենասիրել նվերը` դա սափրվելու պարագաների հավաքածուն էր ( nivea ) ;)

Selene
29.02.2008, 00:31
Երբ պիտի նվեր ընտրես եղբորդ կամ հայրիկիդ, ինձ թվում է՝ այդքան էլ բարդ գործ չի:)
Իսկ սիրած էակին նվեր ընտրելը բավականին բարդ կլինի, կարծում եմ:oy
Կարելի է հաշվի առնել նրա նախասիրությունները, հետաքրքրությունները, ավելացնում ենք մի փոքր երևակայություն ու անպայման օրիգինալություն… ու հաջողություն փնտրտուքներում;)

Սերխիո
29.02.2008, 00:38
Իսկ սիրած էակին նվեր ընտրելը բավականին բարդ կլինի, կարծում եմ:oy

Մերի ջան ,բայց իմ կարծիքով սիրելիին նվեր ընտրելը ավելի հեշտ է :ok

Selene
29.02.2008, 00:42
Մերի ջան ,բայց իմ կարծիքով սիրելիին նվեր ընտրելը ավելի հեշտ է :ok

Չգիտեմ, գուցե:oy
Ուղղակի պիտի այդ նվերն ի սկզբանե ինձ շատ դուր գա, որ հետո վստահությամբ նրան նվիրեմ, իսկ դա արդեն հեշտ չի, քանի որ սիրելիիս համար է լինելու նվերը, արդեն իսկ բծախնդրորեն կվերաբերեմ:oy:)

Lapterik
29.02.2008, 00:42
Տղամարդուն կարելի է նաև շոկոլադ նվիրել, ես մի անգամ մի հատ շատ սիրունիկ տուփ էի սարքել ու մեջը լիքը շոկոլադ, դարձել էր մռութ նվեր::)

Selene
29.02.2008, 00:47
Տղամարդուն կարելի է նաև շոկոլադ նվիրել, ես մի անգամ մի հատ շատ սիրունիկ տուփ էի սարքել ու մեջը լիքը շոկոլադ, դարձել էր մռութ նվեր::)

Շոկոլա՞դ:think Հա, լավ շատ միտք է, հատկապես երբ սիրելիդ քաղցրակեր է:love Բայց այստեղ մի դժվարություն կա. բա որ չդիմանամ նվերի գայթակղությանն, ու մինչ հասցեատիրոջը հասնելը նվերը կես ընկնի:oy:D

Lapterik
29.02.2008, 00:50
Մերի ջան դրա համար տուփիկը սիրուն կապւոմ ես, ու ձեռքդ չի գնում էտ ամենը քանդել::) Համ էլ ինչ կա, իրան կտաս, մեկ է միասին կուտեք, մնում ա մի քիչ դիմանալ գայթակղությանը: Իսկ ես հլը չեմ տեսել էնպիսի մեկին, որ ասի ես շոկոլադ չեմ սիրում:

Selene
29.02.2008, 00:58

Եղավ, Անյուտ ջան:) Հենց սիրելի եղավ, առաջինը տուփով շոկոլադ կնվիրեմ:love Հետո միասին :nyam :oy

Լեո
29.02.2008, 01:08
Ինձ ամենաշատը դուր է գալիս, երբ ինձ կակտուս են նվիրում :hands(գիտեմ, մի քիչ տարօրինակ է հնչում): Արդեն կակտուսների փոքրիկ հավաքածու ունեմ (11 հատ):hands

Dr. M
29.02.2008, 01:27
ուրմեն վաղը գնամ գիրք նայելու......
ամենաթանկ նվերն է :D

Enipra
29.02.2008, 01:50
Շեֆի համար ամենահարմար նվերը ինչը կարող է լինել.... Ծննդյան կապակցությամբ է , ընդ որում մարտի 1-ին է :think
օգնեք էլի... չիդեմ ինչ գնեմ... :esim

Իդեաներ կան? :thinkՄի քանի ամիս առաջ ես էլ իմ արդեն նախկին շեֆին ծննդյան օրվա առթիվ Նյուտոնի գնդիկներ էի նվիրել: Գրասեղանի համար շատ հարմար բան է` համ լաաավ հանգստացնում է նյարդերը, որովհետև նյարդայնացած ժամանակ միշտ խաղում էր ու խաղաղվում, համ էլ բոլոր գնացող-եկողները հետաքրքվում էին: :)
Միակ վատ բանն այն է, որ շուտ են կանգնում, լավ սարքած լինելու դեպքում ահագին երկար պետք է շարժվեն, բայց դե... :)
Եթե հետաքրքիր է, ասեմ, որ Երիտասարդականի անցումում վաճառում են տարբեր չափերի: ;)
21705http://upload.wikimedia.org/wikipedia/commons/e/e8/Newtons_cradle_animation_book.gif

Enipra
29.02.2008, 02:00
Ես էլ վաղը պիտի գնամ նվեր առնելու մի քանի ընկերներիս անունից, բայց ինչ-որ դեմքություն եմ ուզում` օրիգինալ ու զվարճալի: Իմ իմացած բոլոր խանութներում նայել եմ, ոչ մի հետաքրքիր բան չեմ գտել կամ գտել եմ, բայց դրանցից արդեն նվիրել ենք մեր ուրիշ ընկերոջ: Ինչ-որ լավ նվերների խանութի տեղ գիտե՞ք ( Giftshop ու Giftland չառաջարկել;))

Dr. M
29.02.2008, 02:02
տեսել եեեեեեեեեմ :)
հիմա որ մեկն էլ ուրիշ բան ասեց, հաստատ Էսօր չեմ քնի
բայց վաղը հաստատ կմտնեմ երիտ.ի անցում ;) ապես

Cassiopeia
29.02.2008, 12:30
Այս տարվա նվերը տնօրենիս ծննդյան տոնի առթիվ՝ գինու (կոնյակի) փայտե ձեռագործ աշխատանք՝ կողքը գիպսե խաղող տրորող աղջիկ + մեջը բարձրորակ գինի:)

Narinfinity
15.10.2008, 10:58
մեր աշխատանքային ըկերներց մեկին էլ մենք նվիրեցինք ինքնասրվող դանակ Zepter ֆիրմայի: նվերը ընտրել էին բաժնի տղամարդիկ, ովքեր ամեն մեկը ասում եր, որ ինքն էլ կցանականա նման նվեր ստանալ :ok : բայց արդյունքում մեր մեր հոբելյարը միայն սառը շնորհակալություն ասաց :( , ու մենք այդպես էլ չիմացանք, հավանել էր նվերը, թե ոչ: :think

մի տարի պապայիս տարեդարձին հորեղբարս ծաղիկներ էր բերել նվեր, հետո պարզեցի որ բոլոր նվերների մեջ պապան ամենաշատը դրանք էր հավանել :)

տղամարդիկ շատ տարբեր են:think դժվար է հասկանալ նրանց:8

Հետաքրքիր է,
Երևի սիրած էակի կողմից նվիրված ցանկացած նվեր տղաներիս դուր կգա,
Բայց էլի անակնկալը մնում է անմոռանալի, անկրկնելի, ասենք մի հրաշք շորով սիրելի աղջիկը ծաղիկներով կներկայանա դրանք քեզ նվիրելու , երևի շատ ուրախ կլինես, երբ նա այդքան գեղեցիկ շորով քեզ հետ պարի, ու պտտվելիս ամբողջ աշխարհը Ձեր շուրջը կպտտվի ... :love
Սիրելի աղջկանից լավ նվեր աշխարհում չկա, դա հաստատ ... մեկել զավակը լավագույն նվերը կլինի տղու կյանքում ... ;)

MaryMay
10.05.2010, 16:15
Սիրելի տղամարդուն կարելի է մի հրաշալի օր նվիրել: Մանրամասները` կախված նրա նախասիրություններից և քո երևակայությունից :)

Shah
26.07.2010, 12:18
Նոր մտածում էի, թե ինչից ինձ ավելի լավ կզգամ, որ ինձ նվիրեն... Երևի թե ոչ մի թանկարժեք նվեր ինձ չի գոհացնի, դրան չեմ ձգտի, կարևորը, թե, ո՞վ կնվիրի...

Դասական պատասխան` գիրք:

Aware
26.07.2010, 20:18
Դե եթե գնի սահմանները չեք նշում:think, ես դեմ չեի լինի մի հատ նոր սերիայի գերմանական ավտոմեքենա նվեր ստանալուց: Տղամարդու համար ավտոմեքենայից էն յան նվեր կա??!!!...

P.S. Նվերի թանկարժեքությունը կարող ա էտքան կարևոր չի ցածր գների դեպքում, բայց մի քիչ վերև սկսում ա <<փայլել>>,<<լույս տալ>>, <<շեշտվել>>:secret :

Hab
06.02.2011, 23:52
Ինձ թվումա, որ ամենակարևորը ոչ թե "ինչնա", այլ "ինչպեսը": Բացի այդ, եթե սրտանց ես նվիրում դա հազար թանկարժեք իր արժի: Ամուսնուս շատ տարբեր նվերներ եմ նվիրել, բայց կարևորը ընտրել ու սպասել եմ թե երբ եմ նվիրելու...ինքն էլ ուրախացելա: Պետքա հաշվի առնել ինչ տեսակ մարդու ես նվեր մատուցում, ինչ ճաշակիա..մեկին կարողա գիրք նվիրես` դեն նետի, մյուսը երջանկանա, այնպես որ...:)

Mephistopheles
07.02.2011, 03:29
Ի՞նչ կարելի է նվիրել տղամարդուն
ամաչում եմ ասել ինչ… վախում եմ տուգանեն…

One_Way_Ticket
07.02.2011, 03:45
Microbrewery - мини-пивоварня - հայերեն չգիտեմ ոնց է կոչվում։
Ինքս շատ կուրախանայի, եթե այդպիսի նվեր ստանայի։
Թանկ չէ, 100 ԱՄՆ դոլլարի կարգի, բայց Հայաստանում չի ճարվում։

Morg
08.02.2011, 11:17
Երբ պիտի նվեր ընտրես եղբորդ կամ հայրիկիդ, ինձ թվում է՝ այդքան էլ բարդ գործ չի:)
Իսկ սիրած էակին նվեր ընտրելը բավականին բարդ կլինի, կարծում եմ:oy
Կարելի է հաշվի առնել նրա նախասիրությունները, հետաքրքրությունները, ավելացնում ենք մի փոքր երևակայություն ու անպայման օրիգինալություն… ու հաջողություն փնտրտուքներում;):ok

E-la Via
11.02.2011, 12:33
Ժողովուրդ, խնդրում եմ, հուշեք, թե որտեղից կարելի է գնել Վալենտինի կապակցությամբ նվերներ… Ինչ խանութներ գիտեք??? Ու , ընդհանրապես ինչ օրիգինալ բան կարելի է այդ տոնի կապակցությամբ տղամարդուն նվիրել???? http://s14.rimg.info/5491af2d1ffa506bafde5dea95242ce0.gif (http://smajliki.ru/smilie-855295911.html)

Chilly
11.02.2011, 13:01

պաչիկ :-) վաճառվում է ամենուր

E-la Via
11.02.2011, 13:24
պաչիկ :-) վաճառվում է ամենուր

Chilly ամենուր վաճառվող նվերը չի կարա օրիգինալ լինի … Ուրիշ???

Սլիմ
11.02.2011, 16:38
Ժողովուրդ, խնդրում եմ, հուշեք, թե որտեղից կարելի է գնել Վալենտինի կապակցությամբ նվերներ… Ինչ խանութներ գիտեք??? Ու , ընդհանրապես ինչ օրիգինալ բան կարելի է այդ տոնի կապակցությամբ տղամարդուն նվիրել???? http://s14.rimg.info/5491af2d1ffa506bafde5dea95242ce0.gif (http://smajliki.ru/smilie-855295911.html)
Չգիտեմ ինչքանով քո հմար օրիգինալ կլինի, բայց վալենտինի հետ կապված նվերներ օրիֆլեյմը ուներ: Հետո կարող ես մտնել Մաշտոցի նվերների խանոթը կան բաղրամյանի սկզբու գտնվող նվերների խանութը: կախված թե ինչ խառնվածքի տեր մարդա, ըստ դրա էլ պիտի նվեր ընտրես, եթե մատերիալիստա , լավ թանկանոց օծանելիք, դրամապանակ, ժամացույց գնի, դուր կգա: Եթե ռոմանտիկոտա տաք շարֆիկ կարող ես գնել, տարբեր նախշերով լինում են, սրտիկներով էլ կգտնես, կամ կարող ես բաժակ նվիրել, ձեր երկուսի նկարը վրա, երբ տաք հեղուկ լցնի, նկարը կերևա, երբ դատարկ լինի, ինքը սև անկապ բաժակա, կարող եմ համարը տալ եթե հետաքրքրեց:

E-la Via
11.02.2011, 17:07

Սլիմ շատ շնորհակալություն :)… Ես հատկապես հենց խանութների տեղը չգիտեի:
Իսկ բաժակների պահով համար տալու կարիք չկա: Ում պետք է նվիրվի, ավելի շատ մատերիալիստ ա:

Սլիմ, անցած տարի հեռուստացույցով մի հատուկ կարծեմ հենց Վալենտինյան տոնի համար մասնագիտացված խանութ տեսա: Բայց ոչ անունն եմ հիշում, ոչ տեղը: Կարող է լսած լինես ու իմանաս այդ խանութի տեղը???

Սլիմ
11.02.2011, 17:35
Սլիմ, անցած տարի հեռուստացույցով մի հատուկ կարծեմ հենց Վալենտինյան տոնի համար մասնագիտացված խանութ տեսա: Բայց ոչ անունն եմ հիշում, ոչ տեղը: Կարող է լսած լինես ու իմանաս այդ խանութի տեղը???
Ես էլ եմ լսել, բայց հիմա չհիշեցի: Որ հիշեմ կգրեմ:

Universe
11.02.2011, 18:01
Chilly ամենուր վաճառվող նվերը չի կարա օրիգինալ լինի … Ուրիշ???

Նվիրիր բանաստեղծություն Քո ձեռքով գրած, իսկ ավելի շուտ Ակրոստիկոս գրի նրա անվան տառերով, կամ օրինակ ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ: Հավատա, դրանից ավելի օրիգինալ նվեր չես գտնի խանութներից ոչ մեկում )) И на завершение: Վերջում էլ դա կտպես օրիգինալ թղթի վրա, օրիգինալ կկազմես բացիկով, ու օրիգինալ կկարդաս...:)

E-la Via
11.02.2011, 18:04

Universe դե իհարկե դա հիանալի նվեր կլիներ, եթե ես այդ այդ տաղանդն ունենայի, բայց ավա՜ղ :(.....

Universe
11.02.2011, 18:07
Universe
Այսուհետ` Վահագ:)

դե իհարկե դա հիանալի նվեր կլիներ, եթե ես այդ այդ տաղանդն ունենայի, բայց ավա՜ղ :(.....
... ավա՜ղ, տաղանդներ չեն ծնվում, տաղանդներ` դառնում են:) Այնպես որ դեռ ունեք 75 ժամ և 53 րոպե:)

Gayl
11.02.2011, 18:10
Universe դե իհարկե դա հիանալի նվեր կլիներ, եթե ես այդ այդ տաղանդն ունենայի, բայց ավա՜ղ :(.....
Ախր այսպես դու չես կարող կողմնորոշվել, թե ինչ նվեր տաս, ուրեմն ինետդ անջատում ես նստում ես ու առանց որևէ մեկի օգնության դիմելու մտածում ես, թե ինչ նվեր նրան դուր կգա, մոտավորապես այսպես.
-Արա ես էս տղուն ի՞նչ նվեր տամ:8 :D
Եթե դա էլ չոգնի, ապա նույն հարցը տուր օղու շշին:D, ոնց էլ լինի երկրորդ բաժակից հետո մի լավ բան կհուշի :))

Ժունդիայի
11.02.2011, 18:11
Տղամարդուն կարելի է նվիրել ձեռնարկ, թե ինչ են ուզում կանայք ընդհանրապես: Ու լավ կլինի որ հեղինակը խելքը գլխին կին կլինի:
Չնայած նման ձեռնարկ դժվար լինի, նույն բանն ա, եթե ցանկանաս, որ քեզ անմահական ջուր նվիրեն::oy

Universe
11.02.2011, 18:13
Ախր այսպես դու չես կարող կողմնորոշվել, թե ինչ նվեր տաս, ուրեմն ինետդ անջատում ես նստում ես ու առանց որևէ մեկի օգնության դիմելու մտածում ես, թե ինչ նվեր նրան դուր կգա, մոտավորապես այսպես.
-Արա ես էս տղուն ի՞նչ նվեր տամ:8 :D
Եթե դա էլ չոգնի, ապա նույն հարցը տուր օղու շշին:D, ոնց էլ լինի երկրորդ բաժակից հետո մի լավ բան կհուշի :))

Քանի ուշ չի տակը գրի, որ խորհրդի հեղինակը պատասխանատվություն չի կրում հետագա արարքների, կամ դրանց հետևանքների համար :))

Gayl
11.02.2011, 18:14
Այսուհետ` Վահագ:)

... ավա՜ղ, տաղանդներ չեն ծնվում, տաղանդներ` դառնում են:) Այնպես որ դեռ ունեք 75 ժամ և 53 րոպե:)

Այդպես չեղավ Վահագ ջան, բա որ տղուն դուր չեկավ, դե 75 ժամում տաղանդ չեն դառնում:D

E-la Via
11.02.2011, 18:15
Այսուհետ` Վահագ:)

... ավա՜ղ, տաղանդներ չեն ծնվում, տաղանդներ` դառնում են:) Այնպես որ դեռ ունեք 75 ժամ և 53 րոպե:)

Հուսադրող էր, Վահագ :):

E-la Via
11.02.2011, 18:17
Այդպես չեղավ Վահագ ջան, բա որ տղուն դուր չեկավ, դե 75 ժամում տաղանդ չեն դառնում:D

Բայց Gayl-ի հետ համաձայն եմ… Դժվար թե 75 ժամում տաղանդ դառնամ :D:

Ամեն դեպքում շնորհակալ եմ բոլորիցդ :):

Gayl
11.02.2011, 18:18
Քանի ուշ չի տակը գրի, որ խորհրդի հեղինակը պատասխանատվություն չի կրում հետագա արարքների, կամ դրանց հետևանքների համար :))
Դա պարզից էլ պարզ է:D

Universe
11.02.2011, 18:22
10 способов как стать гением за день:) (http://www.e-reading.org.ua/bookreader.php/87180/Al'tov_-_Kak_stat'_geniem.html)

Gayl
11.02.2011, 18:25
Չնայած նման ձեռնարկ դժվար լինի, նույն բանն ա, եթե ցանկանաս, որ քեզ անմահական ջուր նվիրեն::oy
Եթե ինձ այդպիսի նվեր տային, ես էլ նրան հետևյալ վերնագրով ձեռնարկը կնվիրեի. «Թե ինչ են ուզում ՏՂԱՄԱՐԴԻԿ»

Ժունդիայի
11.02.2011, 18:32
Եթե ինձ այդպիսի նվեր տային, ես էլ նրան հետևյալ վերնագրով ձեռնարկը կնվիրեի. «Թե ինչ են ուզում ՏՂԱՄԱՐԴԻԿ»

Դե թեման մեզ էր վերաբերվում: :D

Morg
12.02.2011, 00:20
http://www.youtube.com/watch?v=rQFZedfJO-QՇատ ուրախացավ ընկերուհիս էս համեստ նվերիցս:

MaryMay
12.02.2011, 11:39
Ես իմ սիրելիին նարգիլե եմ նվիրելու և հեքիաթային արևելյան երեկո: Արդեն ուսումնասիրել եմ արևելյան խոհանոցը, երաժշտությունը, պարերը և նույնիսկ պարի հագուստ եմ կարել ինձ համար :) Կարծում են նրան դուր կգա :)

Universe
12.02.2011, 12:31
Ես իմ սիրելիին նարգիլե եմ նվիրելու և հեքիաթային արևելյան երեկո: Արդեն ուսումնասիրել եմ արևելյան խոհանոցը, երաժշտությունը, պարերը և նույնիսկ պարի հագուստ եմ կարել ինձ համար :) Կարծում են նրան դուր կգա :)

Նարգիլեն հեչա նման հեքիաթային երեկոյի դիմաց: Հաստատ դուր կգա 100%

ars83
18.07.2011, 20:42
Հարցս ավելի շատ ուղում եմ տղաներին, բայց դա չի նշանակում թե աղջիկները չպետք է պատասխանեն.
Ինչ կարելի է նվիրել տղամարդուն?
Չեմ սիրում, երբ ինձ հագուստ կամ կոշիկ են նվիրում. նախընտրում եմ ինքս ընտրել դրանք: Շատ սիրում եմ նվեր ստանալ գիրք կամ երաժշտություն՝ սկավառակի կամ հետաքրքիր համերգի տոմսի տեսքով: Շատ եմ սիրում նաև, երբ նվիրողն ինքն է պատրաստել նվերը. կարևոր չէ, թե ինչքանով է այն վարպետորեն պատրաստված: Անցյալ ամիս, օրինակ, տեսա եղբորս տղայի՝ թղթից պատրաստած ծովախեցգետինն ու ձիավորը և խնդրեցի ինձ նվիրել դրանք: :)) Կամ էլ բաժակ՝ նկարազարդած նվիրողի կողմից: ;) Գեղանկար, բնանկար... :love
Այնպես, որ նվիրողի «մատը խառը լինի»:

Ձեզ դուր կգա եթե նվեր ստանաք ծաղիկներ? եթե այո, ապա ինչ ծաղիկներ? և ինչ եք զգում այդ պահին?
Ծաղկեփունջ՝ ոչ: Ծաղկամանի մեջ տնկած բույս՝ հաճույքով: Հատկապես կակտուս:

Հայկօ
18.07.2011, 20:56
Փող:

ars83
18.07.2011, 20:59
Փող:
Իսկ պարկապզուկի չես համաձայնվի՞:

Հայկօ
18.07.2011, 21:06
Իսկ պարկապզուկի չես համաձայնվի՞:

Ոչ մի դեպքում:

ars83
18.07.2011, 22:16
Ոչ մի դեպքում:
Թե ասա դու ի՞նչ փողի թոքեր ունես, որ ուզում ես, սաղ ծխել-քայքայել ես:

Մարդը հարցրել ա՝ ծաղիկ սիրո՞ւմ ես նվեր ստանալ: Ի՞նչ կասես:

Հայկօ
18.07.2011, 22:21
Թե ասա դու ի՞նչ փողի թոքեր ունես, որ ուզում ես, սաղ ծխել-քայքայել ես:

Մարդը հարցրել ա՝ ծաղիկ սիրո՞ւմ ես նվեր ստանալ: Ի՞նչ կասես:

Մարդը թեման բացել ա 2006 թվին: Մարդը վերջին անգամ Ակումբ ա մտել կես տարի առաջ: Տղամարդուն կարելի ա նվիրել փող և ընդհակառակը՝ տղամարդուն չի կարելի նվիրել պարկապզուկ: Սրանք բոլորը տարրական ճշմարտություններ են:

ars83
18.07.2011, 22:33
Մարդը թեման բացել ա 2006 թվին: Մարդը վերջին անգամ Ակումբ ա մտել կես տարի առաջ: Տղամարդուն կարելի ա նվիրել փող և ընդհակառակը՝ տղամարդուն չի կարելի նվիրել պարկապզուկ: Սրանք բոլորը տարրական ճշմարտություններ են:
2006-ից դեսը էլ ծաղիկ չի՞ աճում մեր մոլորակի վրա: :P
Իսկ եթե պարկապզուկով փո՞ղ: :think

Lílium
15.12.2013, 19:34
Կամ էլ բաժակ՝ նկարազարդած նվիրողի կողմից: ;) Գեղանկար, բնանկար... :love
Այնպես, որ նվիրողի «մատը խառը լինի»:

Արս, էս հաշվարկ ա եղել: Նոր աչքովս ընկավ: :hands :D

Արամ
15.12.2013, 22:58
Բան էլ պետք չի, Ձեզ պահեք...:beee