PDA

Դիտել ողջ տարբերակը : Ցածրահասակ լինելու բացասական կողմերը

Chuk
27.03.2009, 02:10
Շատ բոյովներ, չգիտես թե ինչու երազում են կոլոտանալ, կարծելով թե կոլոտ լինելը երջանկություն է: Խոսքը մանավանդ տղաներին է վերաբերվում: Նրանք կարծում են, թե օրինակ կոլոտ լինելու դեպքում կարող ես աղջկա յուբկայի տակ եղածը նայել, բանակ չեն տանի, տրանսպորտի մեջ ստիպված չես լինի քառապատաիկ ծալվել և այլն:

Բայց նրանք հաշվի չեն առնում բազում օբյեկտիվ գործոններ: Օրինակ ես խուսափում եմ նստել երթուղային տաքսի, եթե նրանում նստելու տեղ չկա: Հակառակ դեպքում ինձ բոյիս պատճառով սպառնում է քթամասով հանդիպել քառապատիկ ծալված բարձրահասակի ետնամասին, ու խոստովանում եմ, որ այդ հոտերն այնքան էլ հաճելիներից չի:

Բանակային խնդրից խուսափելը բացառվող երևույթ է, քանզի զինվորական կոմիսարիատների բոյ չափող քանոնները հատուկ կառուցվածք ունեն, որոնք քեզ ցույց են տելիս մինիմում 2 մետրանոց ասլան: Սա անցնենք:

Մեծ խնդիր է բոյով աղջկա սիրահարվելը: Փողոցով քայլելիս նրան ստիպված պիտի լինես խնդրել քայլել ավտոմեքենաների համար նախատեսված մասով, իսկ դու քայլես բոռդյուռների վրայով, որ գոնե նրա ուսին հասնի գլուխդ: Իսկ եթե ուզում ես համբուրել, պիտի ուղեկցես որևէ շենքի մուտք, նրան կանեցնես ստորին հարթակում, դու չորս աստիճան բարձրանաս վերև:

Երբ տան դռան զանգը տալիս են, պիտի դուռը բացելուց առաջ հետդ աթոռ վերցնես, տանես դռան առաջ, բարձրանաս վրան, որ գլուխդ աչքդ հասնի գլազոկին: Հետո էլ մի քանի րոպե տևում է աթոռը հեռացնելը, որ նոր դուռը բացես:

Հետո էլի կգրեմ, բայց առաջարկում եմ համադժբախտակիցներիս ևս կիսվել մեր այս նզովյալ արատի հետ կապված հարցերով :cry

Երվանդ
27.03.2009, 02:17
Բա որ տանգո ես պարում բարձրահասակ աղջկա հետ:[, խայտառակ տեսարան ա:[:D,
ասենք ուզում ես ականջին բան ասես, պիտի ասես պպզի մի քիչ բան ունեմ ասելու:(

Chuk
27.03.2009, 02:19
Բա որ տանգո ես պարում բարձրահասակ աղջկա հետ:[, խայտառակ տեսարան ա:[:D,
ասենք ուզում ես ականջին բան ասես, պիտի ասես պպզի մի քիչ բան ունեմ ասելու:(

Չէ, այ տանգո պարելը լրիվ տանելի երևույթ է: Պարընկերդ քեզ գրկում, բարձրացնում ու սկսում է պտտել, ստիպված չես լինում ոտներդ աշխատացնել, քանզի դրանք օդում են լինում: Ակամա հիշում ես մանուկ տարիները, երբ քեզ գրկում էին պահում :oy

Մարկիզ
27.03.2009, 02:20
Բա որ ձեռիցդ բարձրահասակները իր են խլում ու բարձր, շա՜տ բարձր պահում: Դու էլ ցատկում ես, ցատկում ես որքան ուժ ունես, բայց չես կարողանում վերցնել:(::D

Chuk
27.03.2009, 02:29
Բա որ երթուղային դիմացի նստատեղում ես նստում, վարորդի կողքը, ու ով երթուղային կանգնացնում ա, բոյիդ պատճառով քեզ չի տեսնում, գալիս իրանից գոհ դուռը բացում ա ու քիչ ա մնում նստի վրադ, մենակ վերջին վայրկյանին նկատելով ու ասելով. «Վա՜յ, փոքրիկ, դու ստե՞ղ ես...» :(

Ուլուանա
27.03.2009, 02:31
Բա որ տանգո ես պարում բարձրահասակ աղջկա հետ:[, խայտառակ տեսարան ա:[:D,
ասենք ուզում ես ականջին բան ասես, պիտի ասես պպզի մի քիչ բան ունեմ ասելու:(:o Եր, բայց իմ հիշելով՝ դու տենց առանձնապես կոլոտ չէիր։ :think

Չէ, այ տանգո պարելը լրիվ տանելի երևույթ է: Պարընկերդ քեզ գրկում, բարձրացնում ու սկսում է պտտել, ստիպված չես լինում ոտներդ աշխատացնել, քանզի դրանք օդում են լինում: Ակամա հիշում ես մանուկ տարիները, երբ քեզ գրկում էին պահում :oy
:D Ես էլ մանկությունս հիշեցի, երբ պարի էի գնում, միջին դասարանում էի սովորում, վալս էինք պարում, պարընկերս էլ ինձնից մի քանի տարով մեծ տղա էր ու, բնականաբար, ինձնից ահագին բոյով, հիշում եմ, որ պարելիս ոտքերս հազվադեպ էին գետնին կպչում, հիմնականում օդի մեջ էին։ :D
Բայց դե էդ երեխա ժամանակ էր, հիմա միջահասակ եմ ու դժգոհ չեմ բոյիցս։ :)
Չբռնե՞մ ես էլ միջահասակների մասին թեմա բացեմ... :think Չէ, լավ, մենք ամենաանհետաքրքիր ու միապաղաղ հասակի տեր մարդիկն ենք. մեր բոյը ո՛չ կարգին բացասական կողմ ունի, ո՛չ էլ դրական։ :D

Երվանդ
27.03.2009, 02:31
Չէ, այ տանգո պարելը լրիվ տանելի երևույթ է: Պարընկերդ քեզ գրկում, բարձրացնում ու սկսում է պտտել, ստիպված չես լինում ոտներդ աշխատացնել, քանզի դրանք օդում են լինում: Ակամա հիշում ես մանուկ տարիները, երբ քեզ գրկում էին պահում :oy

Քեզ մի գուցե և գրկում են Չուկ ջան, բայց իմ պահով մինչև հիմա ոչ ոք տենց փորձ չի ձեռնարկել:D:D:D, առնվազն շատանգիստ պիտի լինի ծանր քաշային որ էտ փորձից հետո առողջական խնդիրներ չունենա, ասենք գրիժայա բան ա:D

Մարկիզ
27.03.2009, 02:32
Բա որ աթոռի վրա կանգնում ես, էն էլ ձեռքդ չի հասնում, որ լամպը փոխես ու ստիպված մի հատ էլ ես աթոռ դնում, որ հասնի::(

Երվանդ
27.03.2009, 02:33
:o Եր, բայց իմ հիշելով՝ դու տենց առանձնապես կոլոտ չէիր։ :think

Տո բա ինչ եմ Ան ջան:cry, երբ պետք ա գալի բոյ, կոլոտ եմ:(

ԿԳԴ
27.03.2009, 02:42
Ամենավատն էնա, որ ինչքան շալվար կամ վերնաշապիկ ես առնում ստիպված ես լինում կարճացնել :( շրջապատում ճուտ են ասում,:angry կամ ուզում ես մեկի դեմքին հարվածես մեծ ջանքեր ես գործադրում ու ստիպված փորին ես հարվածում: Բայց դե մենք` ցածրահասակներս, ավելի ձգտող ենք, նպատակասլաց, երևի բոյի պակասություննա ստիպում, ուզում ենք բոյովներին մի ձև հասնենք, էդ բացը լրացնենք::D

Փոքրիկ
27.03.2009, 03:02

:Dփորի՞ն , ուրիշ տեղ էլ չկա՞ :oy սօռռռիիիիի :oy

impression
27.03.2009, 04:45
էս ինչ ողբերգական թեմա է: :cry

Monk
27.03.2009, 09:40
էս ինչ ողբերգական թեմա է: :cry
Էլի մի ասա:D Բարձրահասկաներն իրենց իրենց բոյի բացասական կողմերի մասին թաքուն գլուխ գովալով են պատմում, իսկ ցածրահասակները... :D

Dayana
27.03.2009, 09:53
բա որ ուզում ես լուստրա լվանաս :( ու որ առաստաղի բրձրությունը 3մետր 40 սանտիմետրա :( ամեն անգամ էդ "լյուստրա" լվանալն իմ կյանքից տանումա մի 10 տարի :( :(
Հ.Գ. Գազարը բոյովացնում է ձեր բարեկամներին: Ինչ ինձ հիշում եմ, ես գազար եմ ուտում,՝ ախպերս բոյովանումա :cry

ԿԳԴ
27.03.2009, 10:38
էս ինչ ողբերգական թեմա է: Նայած ում համարա ողբերգակա :( մենք էստեղ ցածրահասակներով կիսում ենք մեր դարդերը, իսկ բարձրահասակները իրանց քթի տակ ծիծաղում են::angry Հերիքա ձեզ լավ զգաք բարձրահասակներ, վերջապես կարևորը քանակը չի, կարևորը որակնա: :)) Ադամանդը նույնպես փոքրա, բայց փայլումա, խոսքս ԱԼՄ-ի ադամանդի մասին չի::D

Ariadna
27.03.2009, 12:39
Որ ասում ես, որ չես սիրում բոյով կանանց, մտածում են մանթոյից ես ասում, ու ստիպված ես լինում չասել :D

Dayana
27.03.2009, 13:45
:lol աաա, չի թողնում վարկանիշ տամ Ան :D :D

Երկնային
27.03.2009, 14:00
բա որ դպրոցում նկարվելուց քեզ միշտ նստացնում են առաջին շարքում, դու էլ մտածում ես՝
երանի՜ երրորդ շարքում կանգնացնեին :noti :D

Dayana
27.03.2009, 14:02
բա որ դպրոցում նկարվելուց քեզ միշտ նստացնում են առաջին շարքում, դու էլ մտածում ես՝
երանի՜ երրորդ շարքում կանգնացնեին :noti :D

ես մի անգամ կանգնել եմ երկրորդ շարքում :D :D ոչ մի արտասովոր բան չկար :esim

Հայկօ
27.03.2009, 14:08
Ուրեմն հիմա մի բան պիտի գրեմ, որ էս երկու դաժան թեմաներին էլ համապատասխանում ա: Ամենատխուրը էն ա, որ դու ահավոր կոլոտ ես, ու մեկ էլ հանկարծ կտրուկ դառնում ես նորմալ բոյով: Նախ՝ միանգամից կարիք ա առաջանում ամբողջ պահարանիդ շորերը պոլի շոր սարքելու ու նորերը առնելու, հետո՝ քեզ շատ թե քիչ երկար ժամանակ չտեսած մարդիկ քեզ չեն ճանաչում, երրորդ՝ գաբարիտներդ հլը չես զգում, ինչից շատ հաճախ տուժում ա գանգդ, չորրորդ՝ և այլն: Բայց դե կայֆ էլ ա :): Դպրոցում տղեքին ասում էի, որ իրանցից բոյով եմ լինելու, ղժժում էին: Հիմա ես եմ ղժժում :)):

Երկնային
27.03.2009, 14:11
ես մի անգամ կանգնել եմ երկրորդ շարքում :D :D ոչ մի արտասովոր բան չկար :esim

ես էլ եմ մի անգամ երկրորդում կանգնել, ու էդ տարի նկարում սիրուն եմ դուրս եկել :D:D

Լեո
27.03.2009, 14:50
Բա որ մեխանիկական փոխանցման տուփով ավտո ես քշում ու ամեն անգամ «կոնուսի պեդալը» սեղմելու համար ստիպված ես սողալով իջնել ղեկի տակ, հետո դուրս գալ:D

Չիպ
27.03.2009, 20:09
է՜ տխուրա՜,տխու՜ր էլի ցավոտ տեղերիս կպաք
Լվացք փռել հավաքելուց թատերի վրա:( մի բանա պետռք լինում վերցնելու բարձրա սկսում ես
-Մի հատ արեք տվեք էլի՜:
Ա՜՜ դե որ մինն ասեմ՞… Մի խոսքով դաժանա, դաժան:(

Հա մի բան էլ բա, որ կարճերս մենք մեզ հույս ենք տալիս ասելով. «Բոյովները կարճերի ծառաներնն են»:P

Monk
27.03.2009, 20:12
Հա մի բան էլ բա, որ կարճերս մենք մեզ հույս ենք տալիս ասելով. «Բոյովները կարճերի ծառաներնն են»:P
Առաջին անգամ եմ լսում: Նման բան կա? :o

Sunny Stream
27.03.2009, 20:18
բա որ դպրոցում նկարվելուց քեզ միշտ նստացնում են առաջին շարքում, դու էլ մտածում ես՝
երանի՜ երրորդ շարքում կանգնացնեին :noti :D

ես էլ միշտ նախանձել եմ առջևում նստածներին, ոտքերս ցավում էին երրորդ շարքում` օրորվող նստարանին ժամերով սպասել, թե նկարիչ-պապին երբ կարգի կբերի իր սովետական չխկիկն ու դուրս կթողի ծիտիկին :(

Ֆրեյա
27.03.2009, 20:26
ես էլ միշտ նախանձել եմ առջևում նստածներին, ոտքերս ցավում էին երրորդ շարքում` օրորվող նստարանին ժամերով սպասել, թե նկարիչ-պապին երբ կարգի կբերի իր սովետական չխկիկն ու դուրս կթողի ծիտիկին :(

Հա դե պարզ ա, եթե ծիտիկին էիր սպասում.... :D

իրականում, մի քիչ չեմ հասկանում այս երկու թեմաների իմաստը... Ոչ բացասական կարող է լինել, ոչ էլ դրական...
ինչպիսին կա մարդ, այնպես էլ լավ է...

Dayana
27.03.2009, 20:30
հա, կամ էլ բոյդ չի հասնում դրական վարկանիշի կոճակը սեղմես, բռնում բացասականն ես սեղմում :( :cry խայտառակ եղա :(

impression
27.03.2009, 20:30
դե լավ, համոզեցիք, բացում եմ մանր-մունր դժբախտությունների իմ բոխչան ;)

և այսպես. շատ անհարմար է ընտրություն կատարել որոշ խանութներում, ուր որոշ պետքական բաներ դրված են անհասանելի բարձր տեղերում /դրա համար էլ տանել չեմ կարողանում "ինքնասպասարկում" սկզբունքը կիրառող սուպերմարկետները/
գրախանութներում ու Ամերիկյան համալսարանի գրադարանում հնարավոր է օգտվել միայն ներքևում շարված գրականությունից, վերևինների իսկի վերնագիրը չի երևում :(
որոշ խանութներում հանդերձարանի վարագույրներն այնքան բարձր են "կոճկվում", որ եթե մի նորմալ բոյի մարդ չի լինում մոտերքում, իմ պես դժբախտները մնում են շվարած
շատ անհարմար է բարձրահասակ մարդկանց հետ փողոցում զբոսնել ու իրար երեսի նայել գոնե մեկ-մեկ... ու համ էլ շատ ծիծաղելի է :)
մեկ-մեկ նույնիսկ պատուհան բացել-փակելու հետ են պրոբլեմներ առաջանում
կարողանում ես օգտվել գրատախտակի միայն ներքևի հատվածից
ավտո քշելիս ոտներդ պեդալներին չեն հասնում

էլի կան, հետո կհիշեմ, կգրեմ

Dayana
27.03.2009, 20:33

Էս մասին ոնց չէի հիշել :D մեր օֆիսի պատուհաններն էնքան բարձր են ես թռնում եմ որ բացեմ/փակեմ :D :D տեսնելա պետք :D

impression
27.03.2009, 20:36
Ընդհանրապես, առաջարկում եմ էս թեմայից բարձրահասակներին վտարել, ոնց որ մարդու ձեռ առնեն իրանց գոյությամբ, հա բա ինչ... որ իրենք չլինեին, մենք հո չէինք իմանա, որ ցածրահասակ ենք :beee

impression
27.03.2009, 20:39
բա որ առավոտյան տաքսիստը հարցնում է ուր ենք գնալու, ասում եմ Մալաթիա ու ինքը, չնայելով իմ էս քսանութամյա բարձունքին, գորովանքով ասում է.
-Վարուժանի դպրո՞ց, բալես:
:cry:cry:cry

Monk
27.03.2009, 20:46
Ընդհանրապես, առաջարկում եմ էս թեմայից բարձրահասակներին վտարել, ոնց որ մարդու ձեռ առնեն իրանց գոյությամբ, հա բա ինչ... որ իրենք չլինեին, մենք հո չէինք իմանա, որ ցածրահասակ ենք :beee
Մեդալը երկու կողմ ունի. չլինեին ցածրահասակաները, ով կիմանար, որ կան բարձրահասակներ:D Էս կողմից ձեզ շատ ենք երախտապարտ ;)

mxmxm1
27.03.2009, 21:22
Բա որ մեխանիկական փոխանցման տուփով ավտո ես քշում ու ամեն անգամ «կոնուսի պեդալը» սեղմելու համար ստիպված ես սողալով իջնել ղեկի տակ, հետո դուրս գալ:D

երևի նկատենք,որ նկարագրվող հասակի մարդը tv5-ի հովոյից էլ ա կարճ,ու շիտոկպռիբոռի բոյին կլնի շատշատ,հանդիպել եք տենց վարորդի?

Լեո
27.03.2009, 22:54
երևի նկատենք,որ նկարագրվող հասակի մարդը tv5-ի հովոյից էլ ա կարճ,ու շիտոկպռիբոռի բոյին կլնի շատշատ,հանդիպել եք տենց վարորդի?
Ես շահ եմ հանդիպել: Մանավանդ, որ մեքենան մի քիչ մեծ ա լինում (օրինակ՝ ջիպ):

Lion
27.03.2009, 23:27
Ընդհանրապես, առաջարկում եմ էս թեմայից բարձրահասակներին վտարել, ոնց որ մարդու ձեռ առնեն իրանց գոյությամբ, հա բա ինչ... որ իրենք չլինեին, մենք հո չէինք իմանա, որ ցածրահասակ ենք :beee

182 սմ-ովս մի բան ասեմ ու գնամ, հա՞: Ինձ թվում է ցածրահասակ լինելու ամենաողբերգական կողմը չաղանալն է... Բարձրահասակը որ չաղանում է, դեռ ոչինչ, ահագին տեղ ունի, բայց այ ցածրահասակը ուղղակի սպառնալիքի տակ է հորիզոնականով ավելի երկար լինել, քան ուղղահայացով:D:D

Enigmatic
27.03.2009, 23:37

ես էլ մի բան ասեմ,երբ բարձրահասակն է չաղանում....ահավոր դբռ ա դառնում հսկա,դե ոնց բացատրեմ ,տանգ էլի:}

_Հրաչ_
27.03.2009, 23:48
ես էլ մի բան ասեմ,երբ բարձրահասակն է չաղանում....ահավոր դբռ ա դառնում հսկա,դե ոնց բացատրեմ ,տանգ էլի:}

Տանգ չէ էէ, ԵԶ, ԵԶԶ, :Dբայց դրանք էլ էն պետք գալի, ախռաննիկի գործը կա ու կա:D:D

Լեո
28.03.2009, 00:00
Ցածրահասակ լինելը մի ահավոր վատ կողմ էլ ունի: Ցածրահասակները հիմնականում նախանձ են լինում: Նախանձում են բարձրահասակներին:D

Chuk
28.03.2009, 00:02
Ցածրահասակ լինելը մի ահավոր վատ կողմ էլ ունի: Ցածրահասակները հիմնականում նախանձ են լինում: Նախանձում են բարձրահասակներին:D
Հա, ահավոր են նախանձում, այ-այ-այ :nono

Ribelle
28.03.2009, 00:02
ռուսները մի հատ լավ խոսք ունեն "բարձրահասակ կանայք ստեղծված են աշխատանքի համար, իսկ ցածրահասակները սիրո":):D
իհարկե ռուսերեն ավելի լավա հնչում, բայց ամեն դեպքում բեզ օբիդ:)

Enigmatic
28.03.2009, 00:03
Ցածրահասակ լինելը մի ահավոր վատ կողմ էլ ունի: Ցածրահասակները հիմնականում նախանձ են լինում: Նախանձում են բարձրահասակներին:D

մի բարձրահասակ ընկերուհի ունեի նենց էր երազում ցածրահասակ լիներ,համել որ կարողանար բարձր հագներ

Լեո
28.03.2009, 00:46
Ցածրահասակ լինելու անհարմարություններից մեկն էլ էն ա, որ 7-րդ հարկից էն կողմ ստիպված ես ոտքով բարձրանալ, որովհետև վերելակում 7-րդից բարձր կոճակներին ձեռքը չի հասնում:D

Chuk
28.03.2009, 00:52
Ցածրահասակ լինելու անհարմարություններից մեկն էլ էն ա, որ 7-րդ հարկից էն կողմ ստիպված ես ոտքով բարձրանալ, որովհետև վերելակում 7-րդից բարձր կոճակներին ձեռքը չի հասնում:D

Ոնց ա երևում որ ցածրահասակ չես, բան չես հասկանում: Դրա համար մենք վերելակ մտնելուց նախապես հետներս բարձր ձող ենք վերցնում, որ դրանով սեղմենք կոճակները ;)

Enigmatic
28.03.2009, 01:05
Ցածրահասակ լինելու անհարմարություններից մեկն էլ էն ա, որ 7-րդ հարկից էն կողմ ստիպված ես ոտքով բարձրանալ, որովհետև վերելակում 7-րդից բարձր կոճակներին ձեռքը չի հասնում:D

տնաշեն մարդկանց սարքեցիր թզուկ:beee,

Լեո
28.03.2009, 01:08
Չու՛կ, ես տենց էլ չհասկացա՝ հիմա դու բարձրահասա՞կ ես, թե՞ ցածրահասակ:esim
Հա՛մ նրանց անունից ես խոսում, հա՛մ նրանց:D

Chuk
28.03.2009, 01:14
Չու՛կ, ես տենց էլ չհասկացա՝ հիմա դու բարձրահասա՞կ ես, թե՞ ցածրահասակ:esim
Հա՛մ նրանց անունից ես խոսում, հա՛մ նրանց:D

Լեո ջան, հիմա պատմեմ, դու ասա:
Ուրեմն նոր զորամաս տեղափոխվելուս հաջորդ օրն ա: Անմիջական պետիս հետ եմ ծանոթանում, իրար միանգամից հարգեցինք: Համ էլ ազգանունների ընդհանրություն ունեինք, ինքը գնդապետ Հարությունյան էր, ես էլ ավագ Հարությունյան: Ասեց. «Հարությունյան, բոյդ ինչքան ա», իմ բոյն էլ, ճիշտն ասած, իմ համար իսկապես էական երբեք չի եղել, դրա համար երբևէ ոչ բոյս եմ հիշում, ոչ քաշս, մենակ էն գիտեմ, որ կոլոտ եմ ու թեթև: Ասեցի. «Չգիտեմ, պարոն գնդապետ, երևի մեկ ու վեցի կողմերը»: Ասեց. «Մոռացի, սրանից հետո քո բոյը 2 մետր ա ու քեզ երկու մետրի պես ես պահելու, բոլորին էլ վերևից ես նայելու: Միշտ զգաստ ու ձիգ կլինես»: Դե պետս էր ասողը, ասեցի. «Լսում եմ, պարոն գնդապետ»:

Հաջորդ օրը մի տեղ կանգնած խոսում էին մի քանի սպա, մեկը ինքն էր, մեկը երկու մետրանոց զամպալիտը, ու էլի մի քանի հոգի: Պատիվ տվեցի, անցա, մեկ էլ կանչեց: Մոտեցա: Ասեց. «Հարությունյան, բոյդ ինչքա՞ն ա»: Ձգվեցի, ասեցի.
- 2 մետր, պարոն գնդապետ:
Զամպալիտի աչքերը թռան ճակատը ու ինքն էդ օրվանից իմացավ, որ ես իրանից բոյով եմ, եթե անգամ ոչ ֆիզիկապես, ապա մնացած բոլոր հարցերով:

Ու մինչև էսօր էլ ես ինձ զգում բարձրահասակ՝ երկու մետրանոց, իսկ իրական բոյս իսկի չգիտեմ ;)

aerosmith
28.03.2009, 01:18
Չգիտեմ բոյով լինելնա վատ , թե կոլոտ լինելը, բայց որ ինձ ցածրահասակ աղջիկներն են դուր գալիս էտի հաստատա:love

Լեո
28.03.2009, 01:20
Չու՛կ ջան, քո ինտելեկտով դու ոչ թե 2, այլ ամենաքիչը 102 մետր ես:)

Լեո
28.03.2009, 01:21
Չգիտեմ բոյով լինելնա վատ , թե կոլոտ լինելը, բայց որ ինձ ցածրահասակ աղջիկներն են դուր գալիս էտի հաստատա:love
Էստեղից եզրակացություն - դու 99 տոկոս հավանականությամբ ցածրահասակ ես:P

aerosmith
28.03.2009, 01:27
Էստեղից եզրակացություն - դու 99 տոկոս հավանականությամբ ցածրահասակ ես:P

Չե Լեո դե Գրան ջան, բոյս 1,75 ա, ուղղակի պուճուր-մուճուր աղջիկների շաաաաատ եմ սիրում :)

Lion
28.03.2009, 16:20
Չու՛կ, ես տենց էլ չհասկացա՝ հիմա դու բարձրահասա՞կ ես, թե՞ ցածրահասակ:esim
Հա՛մ նրանց անունից ես խոսում, հա՛մ նրանց:D

Ինքը... մոդեռատոռա:P:D

Dayana
28.03.2009, 20:29
Չուկն ունիվերսալա :P
Հ.Գ. Չուկ ;)

Չիպ
28.03.2009, 20:36
Առաջին անգամ եմ լսում: Նման բան կա? :o

Դե ասենք մի բանա պետք լինում ու մեր կարճերիս բոյը չի հասնում ասում ենք մի հատ տվեք էլի:
Մի անգամ,որ բողոքում էի բոյիցս մեր բարեկամը տենց ասեց մեջս տպավորվելա ;)

Chuk
28.03.2009, 20:40
Բոյիցս լուրջ բողոքում եմ, եթե ասենք ինչ որ պուրակով եմ անցնում ու ստիպված եմ լինում կռանալ, որ գլուխս ծառերի ճյուղերին չկպնի: Սենց դեպքերում մտքումս ասում եմ. «Ախպեր, եթե մեկ ա պետք ա կռանայի, թող բոյով լինեի էլի» :D
Բայց հետո որ տեսնում եմ նույն տեղում բոյովները ոնց են կռանում, մտքիս խոսքերը հետ եմ վերցնում :oy

comet
30.03.2009, 10:33
Ցածրահասակ լինելը առավելություններ էլ ունի:
Երթուղային տաքսու մեջ կանգնելու դեպքում ստիպված չես լինի երկու կես լինել: Քո համար հանգիստ կանգնում ու նայում ես, թե ոնց են բարձրահասակները տանջվում:P
Համ էլ ճամփորդելիս է հարմար. որտեղ լինի` նստարան, բազկաթոռ, հանգիստ տեղավորվում ես մեջն ու քնում:love ինչը չես ասի բարձրահասակների մասին:P
Դպրոցում էլ, որպես կանոն, առաջին նստարանին ցածրահասակներն են նստում:)

Monk
30.03.2009, 10:46
Դե ասենք մի բանա պետք լինում ու մեր կարճերիս բոյը չի հասնում ասում ենք մի հատ տվեք էլի:
Մի անգամ,որ բողոքում էի բոյիցս մեր բարեկամը տենց ասեց մեջս տպավորվելա ;)
Ախ այդպես, հա? Սրանից հետո որևէ ցածրահասակ որ նման մի բան խնդրի, էլ օգնող չկա: :beeeԻսկ եթե հարցնեն, թե ինչու', կասեմ պատճառը Սիսուլից հարցրեք :D

Հայկօ
30.03.2009, 12:01
В России две беды - дураки и дороги.
Իսկ Հայաստանում երկու հիմնական դժբախտություն կա՝ հասակն ու երթուղայինները...

Երկու թեմաներում էլ ամեն երկրորդ գրառման մեջ հիշում են մարշուկտկեքին :)): Բոյն ու մաշուտկեքը, փաստորեն, անքակտելիորեն կապված են իրար:

Չիպ
01.04.2009, 13:06
Ախ այդպես, հա? Սրանից հետո որևէ ցածրահասակ որ նման մի բան խնդրի, էլ օգնող չկա: :beeeԻսկ եթե հարցնեն, թե ինչու', կասեմ պատճառը Սիսուլից հարցրեք :D

վայյյյյյյյ:D բա գիտենաի:think չեի ասի:oy

Monk
01.04.2009, 18:18
վայյյյյյյյ:D բա գիտենաի:think չեի ասի:oy
Ինչ արած, միշտ չէ, որ շատ բան իմանալով` շուտ ենք ծերանում :))