PDA

Դիտել ողջ տարբերակը : Բարձրահասակ լինելու բացասական կողմերը

Jarre
25.03.2009, 23:22
Այս թեման Ուլուանայի մտահղացման և իմ դառը ու բազմաչարչար փորձի արդյունքն է.... :cry:D

Շատերը առանց երկար-բարակ մտածելու ցանկանում են բոյով լինեն, իսկ արդեն բոյովները հակառակն են ցանկանում՝ կոլոտանալ։

Եկեք գրենք այն խնդիրների մասին որոնց բախվում են բոյով մարդիկ Հայաստանում և նրա սահմաններից դուրս։

Jarre
25.03.2009, 23:29
Սկսենք թեթև խնդիրներից.
Երթուղային տաքսիում չորս տակ ծալվելը։
Մի անգամ ՌԱՖ մակնիշի հարմարավետ երթուղայինում երեքուկես տակ ծալված վիճակով տառապում էի։ Ամառ էր։ Ես կանգնած էի սալոնի դռան էն փոս ընկած մասում։ Նկատում եմ, որ էս վարորդը անընդհատ գլուխը շարժում է ու ջղայնացած վրաս է նայում։ Չէի հասկանում ինչի է այդպես անում։ Երբ զգացի, որ նրա թարս նայելը խոցում է իմ հոգեկան աշխարհը և վիրավորում իմ արժանապտվությունը և մանկական հոգիս :D , պատրաստվեցի հարցնել՝ «ինչա, դուք բոյովների դեմ ինչ որ բան ունե՞ք» :angry , ու դեռ չէի հասցրել հարցը տալ, երբ վարորդը շուռ եկավ և ասաց. «ընկեր ջան, շատ եմ խնդրում էլի, վզիս մի շնչի» :D:D
Փաստորեն սալոնի դռան մոտ կանգնած էի, բայց էնքան էի ծալվել, որ գլուխս հասել էր խեղճ վարորդի վզին :cry:D

Lion
25.03.2009, 23:30
Դե... ոնց չկիսվեմ բազմաչարչար փորձս... Այսօր, ընենց եմ գլուխս խփել առաստաղից կախված մի հորիզոնական երկաթին: Արագ քայլում էի, տեղ-տեղ էլ թռիչքներ գործում ու... բամփ - մինչև հիմա գագաթիս աջ կիսագունդը ցավում է:)

Sunny Stream
25.03.2009, 23:30
Վա~յ, սրտիցս խոսեցիր :D
Միշտ ջղայնանում եմ, որ ասում են` ու~խ, քո բոյն ունենայի... ինչի՞, գլուխդ ավելորդ ցավի տակ դնելու հավես ունե՞ս...

Բացասական կողմերը:

1. մի անգամ ձմռանն ընկերուհիներով քայլում էինք, տղաները ձնագնդիներով խաղում էին, ոչ մեկին չէր կպնում` բարձր էին նետում, մեկ էլ հոպ` գլխիս :cry :D
2.բոյո~վ, Հայաստանու~մ... ուսանո~ղ... էլ ի՞նչ պրոբլեմ` էն պուճուր ճմռթած երթուղայինները հազարից մեկ եմ նստում, էն էլ` խիստ անհրաժեշտության դեպքում: "Կանգնելն" էդ կուբիկների մեջ ուղղակի սարսափ է, իսկ նստելն էլ մի ուրիշ պատիժ` չգիտես ոտքերդ ուր խցկել, որ բոլոր անցնող-դարձողներին չխանգարեն :sad
3. :D իմ պրոբլեմը չի` հայ կանանց որոշակի տեսակի պրոբլեմն ա, ուղղակի իմ պրոբլեմն ա նույն բանը շարունակ լսելը` բա էդ բոյի տղա որտեղի՞ց ես ճարելու... փոքր ժամանակ նաև` մոդել ե՞ս դառնալու :[ (բա որ կարգին, ունիկալ բոյով լինեի ի՞նչ էին ասելու)
4. մարդկային տեսակի հարց ա. չեմ սիրում ուշադրության կենտրոնում լինել, իսկ բոյովը գոնե առաջին պահին ամեն դեպքում առաջինն ա նկատվում:
5. էլ չեմ հիշում :8

բայց լուրջ չեմ հասկանում, ինչու՞ են մարդիկ ձգտում բոյով լինել... քննարկել եմ էս հարցն ընկերներիս հետ, բայց մեկ է` չեմ հասկացել:

Լուսաբեր
25.03.2009, 23:32
Սիրում եմ բոյովներին :love :oy

Morpheus_NS
25.03.2009, 23:33
Իսկ բոյովը մոտավորապես քանի՞ սմ հասակ ունեցողն է:

Նարե
25.03.2009, 23:35
ընկերոջիցս հաստատ ավելի բոյով կլինեի:P

Jarre
25.03.2009, 23:36
Իսկ բոյովը մոտավորապես քանի՞ սմ հասակ ունեցողն է:
0սմ-ից բարձր :D
Աշխարհի բոլոր մարդիկ էլ բոյով են, որովհետև բոյ ունեն, բայց բարձրահասակները դա հասարակության այն խոցելի մասն է, որը շա՜տ երկար է և դրա պատճառով շատ պրոբլեմների է բախվում ;)

Լուսաբեր
25.03.2009, 23:36
Իսկ բոյովը մոտավորապես քանի՞ սմ հասակ ունեցողն է:

Հայաստանում 160սմ-ից սկսած երևի :think

Elmo
25.03.2009, 23:41
Ամենամեծ վնասը որ կրել եմ/այսինքն ես չեմ կրել/ բոյիս դարդից: Հասակս՝ 1,82 մ:
Քենուս երեխուն գրկեցի, որ դների ուսերիս վրա, խեղջ երեկու գլուխը կպավ առաստաղին :( : Այսիքն պահարան էր հարմարացրած դռան վանդակի վերևում, էդ պահարանին կպավ:
Մինչև հիմա հիշում եմ, խղճիս վրա ազդում ա:

Ուլուանա
25.03.2009, 23:42
Ինձ թվում է՝ տղաների համար Հայաստանում 175 սմ–ից բարձրը կարելի է համարել բարձրահասակ, իսկ աղջիկների համար՝ մոտավորապես 170 սմ–ից։
Իսկ այ անհարմարության աստիճանի բարձրահասակը երևի անհատական է։ Կարծում եմ՝ հետաքրքիր կլինի, եթե սեփական բարձրահասակությունից տուժող յուրաքանչյուր ակումբցի նաև նշի իր հասակը։ :P

Morpheus_NS
25.03.2009, 23:44

Ես էլ մի անգամ չեմ հիշում ինչ առիթով ուրախ-ուրախ տուն մտա, թռա գլուխս խփեցի դռան կառոբկին:

Lion
25.03.2009, 23:44
Ամենամեծ վնասը որ կրել եմ/այսինքն ես չեմ կրել/ բոյիս դարդից: Հասակս՝ 1,82 մ:
Քենուս երեխուն գրկեցի, որ դների ուսերիս վրա, խեղջ երեկու գլուխը կպավ առաստաղին :( : Այսիքն պահարան էր հարմարացրած դռան վանդակի վերևում, էդ պահարանին կպավ:
Մինչև հիմա հիշում եմ, խղճիս վրա ազդում ա:

Տենց մի բան իմ /ավելի ճիշտ հորքուրիս թոռան/ գլխին էլ եկավ... Խեղճ երեխուն թափով գրկեցի, գլուխը խփեցի դռան ռամկի վերևի մասին: Խեղճը ոնց էր լացում...:(

Լուսաբեր
25.03.2009, 23:49
Ինձ թվում է՝ տղաների համար Հայաստանում 175 սմ–ից բարձրը կարելի է համարել բարձրահասակ, իսկ աղջիկների համար՝ մոտավորապես 170 սմ–ից։

Պարզվումա ես կոլոտ եմ, հեսա կլացեմ :cry2 իմը 166սմ-ա, բայց ինձ ոչ մեկ չէր ասել որ ես կարճլիկ եմ:cry

Morpheus_NS
25.03.2009, 23:50
Ինձ թվում է՝ տղաների համար Հայաստանում 175 սմ–ից բարձրը կարելի է համարել բարձրահասակ, իսկ աղջիկների համար՝ մոտավորապես 170 սմ–ից։
Իսկ այ անհարմարության աստիճանի բարձրահասակը երևի անհատական է։ Կարծում եմ՝ հետաքրքիր կլինի, եթե սեփական բարձրահասակությունից տուժող յուրաքանչյուր ակումբցի նաև նշի իր հասակը։ :P

Ճիշտն ասած տոչնի չգիտեմ:oy
Բայց Էլմոյից բոյով եմ:P

Economist
25.03.2009, 23:51
Ամենամեծ վնասը որ կրել եմ/այսինքն ես չեմ կրել/ բոյիս դարդից: Հասակս՝ 1,82 մ:
Քենուս երեխուն գրկեցի, որ դների ուսերիս վրա, խեղջ երեկու գլուխը կպավ առաստաղին :( : Այսիքն պահարան էր հարմարացրած դռան վանդակի վերևում, էդ պահարանին կպավ:
Մինչև հիմա հիշում եմ, խղճիս վրա ազդում ա:

:o Էդ ե՞րբ

Աղջիկների համար բոյով լինելը իսկական պատուհաս է, մի հատ բովով տղա չկա:think
Ընկերուհիներիդ հետ էլ փողոցում քայլել չի լինում, ոնց որ երեխեքիդ ման տալու տարած լինես:D
Հա մեկ-մեկ էլ ինձ Ֆիլիպ Կիրկորով եմ զգում, երբ շատ նեղված եմ լինում:D:[
Հետո էլ, երբ սենյակ, լսարան ես մտնում միանգամից ոտքերիդ են նայում:angry
Հետո էլ... էլ չասեմ քթիս մասին, որպես ոսկորոտ մարդու դեմքի բնական բաղկացուցիչ:cry
Էլ չեմ ասի, թե չէ մինչև առավոտ կասեմ:

Լուսաբեր
25.03.2009, 23:53
Երեխեք պարզվումա ակումբի տղաները լավ էլ բոյով են: Դուք Հայաստանում եք ապրու՞մ: :think

Լեո
25.03.2009, 23:54
Ես 1.87 սմ եմ:oy

Jarre
25.03.2009, 23:55
Կարդալով Eta Pegasi-ի ոտքերը երթուղայինում տեղավորելու գրառումը :D մի զավեշտալային դեպք էլ հիշեցի :D
Այս մեկը Գազելում տեղի ունեցավ։ Տեսնելով, որ վարորդի անմիջապես հետևի նստարանի դիմացը բավականին շատ տեղ կա ոտքերը դնելու համար (ի տարբերություն մյուս գազելների, այս մեկում այդ նստարանը լա՜վ հետ էր դրված), շուտ նստեցի այնտեղ և համակարգչիս դիպլոմատը դրեցի ոտքերիս վրա։ Ուրախությանս չափ չկար, որ վերջապես կարողացել էի այնպիսի տեղ ճարել, որ ծնկներս հանգիստ շնչում էին։ Հաջորդ կանգառում ամբողջ երթուղայինը արդեն լիքն էր։ Ես վայելում եմ իմ ազատ տեղը, մեկ էլ մի կին բարձրացավ ու քանի որ կռացած մտավ, լավ չկարողացավ տեսնել իր դիմացը և երևի ինտուիցիայով շարժվելով մոտավորապես գցեց-բռնեց վարորդի հետևում գտնվող նստարանի տեղը, ու եկավ ու նստեց ոտքերիս վրա դրված դիպլոմատին։ Հիմա նստելա, ու սկսելա տեղավորվել :D Ես էլ ամոթից չէի ուզում ձեն հանեի, բայց հասկացա որ չասելու հետևանքները կարող են ավելի վատ լինել, այդ կնոջը ձայն տվեցի, խեղճը էնքան ամաչեց, որ երթուղայինը կանգնացրեց իջավ :D Ես էլ դեռ մի չորս կանգառ ունեի, բայց ժողովուրդը էնքան էր ծիծաղում, որ ես էլ մյուսին իջա։

Ուլուանա
25.03.2009, 23:55
Պարզվումա ես կոլոտ եմ, հեսա կլացեմ :cry2 իմը 166սմ-ա, բայց ինձ ոչ մեկ չէր ասել որ ես կարճլիկ եմ:cry
Եթե 170-ից սկսածը համարվում է բարձրահասակ, դա չի նշանակում, որ դրանից ցածրն արդեն ցածրահասակն է։ Ուրեմն դու միջահասակ ես, ոչ թե ցածրահասակ։ ;) Իմ կարծիքով՝ ցածրահասակ կարելի է համարել 160–ից ցածր բոյ ունեցող աղջիկներին։
Դե էս թվերն, իհարկե, պայմանական են, բայց, իմ կարծիքով, խելքին մոտ են քիչ թե շատ։

Jarre
25.03.2009, 23:56
Կարծում եմ՝ հետաքրքիր կլինի, եթե սեփական բարձրահասակությունից տուժող յուրաքանչյուր ակումբցի նաև նշի իր հասակը։
Էլի դարդերս իրար ես տալիս... Ուղիղ 2 մետր:cry

ԿԳԴ
25.03.2009, 23:59
Ես էլ եմ բարձրահասակ, մեկ ու կես մետր + մի քանի սմ:D

_Հրաչ_
26.03.2009, 00:02
Երեխեք պարզվումա ակումբի տղաները լավ էլ բոյով են: :think

Չէ հա, ո՞վ ա ասում:D Ձեն չեն(ք) հանում ուղղակի:D

Փոքրիկ
26.03.2009, 00:05
Ես էլ եմ բարձրահասակ, մեկ ու կես մետր + մի քանի սմ:D

:Dհուսադրող էր
:oyես էլ մետր ու կես ու մի 14 սմ:oy:P

Հայկօ
26.03.2009, 00:06
Ցանկացած բազմոցի վրա քնելիս պարտադիր հոդախախտում ես ստանում :bl:

Հ.Գ. 1.80-1.82 (:esim)

Jarre
26.03.2009, 00:07
Բարձրահասակ լինելու այլ բացասական կողմեր.
Բիստրոյում կերածդ բառիս բուն իմաստով հարամա լինում, որովհետև էտ սեղանի մոտ որ ուրիշները նորմալ ուղիղ կանգնած հավեսով ուտում են, բոյովը ծալված վիճակով է կանգնում ու կերածը կուլ չի գնում։ Իսկ եթե որոշի ուղվել, ապա մինչև սեղանից բերանը հասցնի ուտելիքը կեսը վրենա թափվում :D
Ֆլյուրոգրաֆիա լինելուց, նորմալ մարդիկ ուղիղ կանգնած նկարվում են, իսկ բոյովը ինչ պոզա ասես չի ընդունում՝ կքանստել, նստատեղը մի քիչ հետ տանել, պպզել.... ինքդ քեզանից հիասթափվում ես։
Վարսավիրանոցում բոլորը հարմարավետ բազկաթոռներում նստած են, իսկ բոյովը տաբուրետկինա նստած որ վարսավիրի բոյը հասնի գլխին :D

Morpheus_NS
26.03.2009, 00:08
Էլի դարդերս իրար ես տալիս... Ուղիղ 2 մետր:cry

Կարո՞ղ ա քո անունը Արմեն ա:8

Jarre
26.03.2009, 00:08
Կարո՞ղ ա քո անունը Արմեն ա
Չէ Արթուր :) , իսկ էտ Արմենը կարողա՞ Էրեբունիիցա:8

Sunny Stream
26.03.2009, 00:10
Էլի դարդերս իրար ես տալիս... Ուղիղ 2 մետր:cry
woooooooooow :o հա, էս իսկապես բարձրահասկաություն է :ok

Հաջորդ կանգառում ամբողջ երթուղայինը արդեն լիքն էր։ Ես վայելում եմ իմ ազատ տեղը, մեկ էլ մի կին բարձրացավ ու քանի որ կռացած մտավ, լավ չկարողացավ տեսնել իր դիմացը և երևի ինտուիցիայով շարժվելով մոտավորապես գցեց-բռնեց վարորդի հետևում գտնվող նստարանի տեղը, ու եկավ ու նստեց ոտքերիս վրա դրված դիպլոմատին։ Հիմա նստելա, ու սկսելա տեղավորվել :D շա~տ լավն էր!

մի քանի բան էլ հիշեցի.
ոտքերի հետ կապված` ատում եմ ցածր սեղանները. եթե միջավայրը թույլ է տալիս, էդ դեպքում նախընտրում եմ հատակին նստել, թե չէ մի մետր հեռու եմ լինում սեղանից...
բարձրահասակ ես` սենյակում վարագույր կախողը դու ես :sad
վերևի պահարանից բան իջեցնողը դու ես...
հլա մի ձգվի, էնտեղից էն բանը փոխանցողը դու ես` ձեռքերդ երկար են... զզզզզզ~...

Economist - :ok

իսկ հասակս... երևի 172-73, հաստատ չգիտեմ...

Morpheus_NS
26.03.2009, 00:10
Չէ Արթուր :) , իսկ էտ Արմենը կարողա՞ Էրեբունիիցա:8

Չէ, ինչքան հիշում եմ Երեւանից չի:8

Enigmatic
26.03.2009, 00:10
զգացել եմ ակումբի տղաները լավ էլ բոյով են:),բայց աղջիկները հիմնականում պուճուր մուճուր մինիածյուռնի են:))

Economist
26.03.2009, 00:11
Ցանկացած բազմոցի վրա քնելիս պարտադիր հոդախախտում ես ստանում :bl:

Հ.Գ. 1.80-1.82 (:esim)

Ճիշտա:
Մեկ էլ ոտքերս վերմակի տակից միշտ դուրս են մնում, քանի որ սովորություն ունեմ վերմակը գլխիս քաշել:D

Լեո
26.03.2009, 00:11
Էստեղ իմ բոյին մարդ կա՞:think
Ձե՛ն հանեք:

Jarre
26.03.2009, 00:12
Էստեղ իմ բոյին մարդ կա՞
Ձե՛ն հանեք:
Վախտին էղել եմ, քեզ լիովին հասկանում եմ :D

Morpheus_NS
26.03.2009, 00:12
Էստեղ իմ բոյին մարդ կա՞:think
Ձե՛ն հանեք:

Ես կլնեմ էլի երեւի էտքան:think

Լեո
26.03.2009, 00:14
Վախտին էղել եմ, քեզ լիովին հասկանում եմ :D
Հիմա պակասե՞լ ես:o
Ձևն ասա՛, էլի, փլիիիիիիի՜զ...

Sunny Stream
26.03.2009, 00:16
մեկ էլ նեղ հայկական ու հայաստանյան պրոբլեմ - շոգ ամառ, ցայտաղբյուրից ծարավը հագեցնող համաքաղաքացիներ ու դու` բարձրահասակ! էն էլ աղջիկ... դե արի ու մի ձեռքով մազերդ պահիր, մյուսով հագիդ շապիկը, որ 110 աստիճանով թեքվելուց վերև չթռնի ու վայելի~ր...

Լեո
26.03.2009, 00:19
Շատ տհաճ հետևանք. կոստյում գնելիս պիջակը վրադ լավ նստում ա, բայց անտեր շալվարը կարճ ա լինում:(

Jarre
26.03.2009, 00:21
Շատ տհաճ հետևանք. կոստյում գնելիս պիջակը վրադ լավ նստում ա, բայց անտեր շալվարը կարճ ա լինում
Սրա շարունակությունը. եթե նիհար բոյով ես, ապա սառոչկայի թևերը միշտ կարճ են լինում, որովհետև փոքր չափս ես առնում, որ վիզը նորմալ լինի։ Բայց լավա, որ կոստյումի տակից էտքան էլ չի երևում։

Jarre
26.03.2009, 00:23
Եթե բարձրահասակ ես ու ժեստերով ես խոսում, ձեռքերդ կողքիդ կանգնածներին է կպնում

masivec
26.03.2009, 00:24
Հայաստանում 160սմ-ից սկսած երևի :think
Ես 178սմ եմ:))

Sunny Stream
26.03.2009, 00:26
Եթե բարձրահասակ ես ու ժեստերով ես խոսում, ձեռքերդ կողքիդ կանգնածներին է կպնում
մի անգամ դպրոցում ուզում էի բունտ անել... Վերջին Զանգն էին արգելում, ես էլ ստորագրահավաք էի սկսել... դե շա~տ էի ոգևորվել, աջ ու ձախ էրեխեքի գլխին քարոզ եմ կարդում, համոզում եմ, հավաքում եմ... տնօրենի սենյակի մոտ կանգնած մի քանիսի հետ էդպես ոգևորված զրուցում եմ ու երևի ձեռքերի շարժումներով ցույց տալիս, թե ի~նչ կարևոր է էդ ամենը (ամպի~ չափ), մեկ էլ չլմփ! Ամենակարճահասակ դասատուներից մեկի ուղի'ղ դեմքին :oy լավ է` իմ դասատուներից չէր, էնքա~ն վատ զգացի ինձ...

NetX
26.03.2009, 00:26
Ոչ մի բան ենքան պռոբլեմ չի ինչքան համապատասխան բոյով ու սիրուն երկերորդ կեսիդ գտնելը :(
1.82
1.75+ աղջիկներրրրրրր արձագանքեք

Լեո
26.03.2009, 00:26
Ջրաշխարհում ստիպված ես շատ վճարել:D

Economist
26.03.2009, 00:26
Երբ որ քեֆ մեֆա լինում՝ մեր հայկական ռաբիզով, մարդ ամաչումա պարի:oy

Chuk
26.03.2009, 00:28
Դե շատ են բարձրահասակ լինելու բացասական կողմերը: Օրինակ իմ բողոքներից մեկն էն ա, որ քանի որ կարճատես եմ, կանգնած ժամանակ ոտներիս մատները չեմ տեսնում, ստիպված եմ լինում կռանալ, նայել, որ տեսնեմ, եղունգները կտրելու կարիք ունեն, թե չէ: Մեկ էլ միշտ դռան գլազոկի հետ եմ պրոբլեմ ունենում, էլի ստիպված եմ լինում կռանալ, որ աչքիս բարձրության լինի: Լավ թեմա ա:

Լեո
26.03.2009, 00:29
Երբ որ քեֆ մեֆա լինում՝ մեր հայկական ռաբիզով, մարդ ամաչումա պարի:oy
Բա որ ստիպված ես տանգո պարել քեզանից մի 2 մետր կարճ աղջկա հետ: Ստիպված ես նույնիսկ մի քիչ պպզել, որ ձեռքերդ հասնի աղջկա գոտկատեղին:D

Լեո
26.03.2009, 00:31

Չուուուուուուուուու՜կ, դու բարձրահասա՞կ ես:o

Չէի ասի, նորմալ բոյ ունես:)

Փոքրիկ
26.03.2009, 00:32
Բա որ ստիպված ես տանգո պարել քեզանից մի 2 մետր կարճ աղջկա հետ: Ստիպված ես նույնիսկ մի քիչ պպզել, որ ձեռքերդ հասնի աղջկա գոտկատեղին:D

:Dկամ էլ էդ խեխճ աղջիկն ա ստիպված թաթերի վրա պարի որ մի քիչ հասնի էդ տղու ուսերին :hands

Chuk
26.03.2009, 00:33
Չուուուուուուուուու՜կ, դու բարձրահասա՞կ ես:o

Չէի ասի, նորմալ բոյ ունես:)

Լեո ջան, ընդհանրապես բարձրահասակ, ցածրահասակը վերացական գաղափարներ են, բայց ընդհանուր ընդունված չափանիշներով բարձրահասակ եմ:

Լեո
26.03.2009, 00:33
:Dկամ էլ էդ խեխճ աղջիկն ա ստիպված թաթերի վրա պարի որ մի քիչ հասնի էդ տղու ուսերին :hands

Թարսի պես էդ աղջիկը լավ չաղ ա լինում, չես կարողանում գոնե գրկես բարձրացնես:D

Սամվել
26.03.2009, 00:33
Էստեղ իմ բոյին մարդ կա՞:think
Ձե՛ն հանեք:
Էդոն..

Ես էլ մի 183-185 :oy

Բա որ ստիպված ես տանգո պարել քեզանից մի 2 մետր կարճ աղջկա հետ: Ստիպված ես նույնիսկ մի քիչ պպզել, որ ձեռքերդ հասնի աղջկա գոտկատեղին:D
Հա էս պահը կա... :))

Դե շատ են բարձրահասակ լինելու բացասական կողմերը: Օրինակ իմ բողոքներից մեկն էն ա, որ քանի որ կարճատես եմ, կանգնած ժամանակ ոտներիս մատները չեմ տեսնում, ստիպված եմ լինում կռանալ, նայել, որ տեսնեմ, եղունգները կտրելու կարիք ունեն, թե չէ: Մեկ էլ միշտ դռան գլազոկի հետ եմ պրոբլեմ ունենում, էլի ստիպված եմ լինում կռանալ, որ աչքիս բարձրության լինի: Լավ թեմա ա:

Արտ ջան.. Ոնց որ Աթոռի վրա կանգնած ես գրել :think բայց չեմ հասկանում ոնց ես կանգնել որ Մատերդ ներքևն են մնացել :8:oy ...

Իսկ Թեմայով կասեմ որ ինձ դզումա Բոյով լինելը.. Վերևը օդը մաքուրա 1, տաքա 2 :D

Ֆուտբոլ խաղալուց օդային պայքարում կարգին առավելություն :B

Ու վաբշե դզումա որ քայլում ես սաղին վերևից ես նայում :B

Լեո
26.03.2009, 00:36
Լեո ջան, ընդհանրապես բարձրահասակ, ցածրահասակը վերացական գաղափարներ են, բայց ընդհանուր ընդունված չափանիշներով բարձրահասակ եմ:

Բարձրահասակին բարձրահասակ ես, բայց հո մեր պես այլանդակ բոյով չես: Երջանիկ մարդ ես:)

Chuk
26.03.2009, 00:36
Արտ ջան.. Ոնց որ Աթոռի վրա կանգնած ես գրել :think բայց չեմ հասկանում ոնց ես կանգնել որ Մատերդ ներքևն են մնացել :8:oy
Սամ ջան, չգիտեմ դու ոնց, բայց որ ես աթոռին կանգնում եմ, ստեղնաշարը լավ ներքևում ա մնում ու չեմ կարող գրել: Սովորաբար ես նստած եմ գրում ;)

Սամվել
26.03.2009, 00:37
Սամ ջան, չգիտեմ դու ոնց, բայց որ ես աթոռին կանգնում եմ, ստեղնաշարը լավ ներքևում ա մնում ու չեմ կարող գրել: Սովորաբար ես նստած եմ գրում ;)

:think :8 Եսիմ... Արտ մեջս Տպավորվելա որ կոլոտ ես դու.. մյուս հանդիպմանը ուշադիր կնայեմ :))

Economist
26.03.2009, 00:37
:Dկամ էլ էդ խեխճ աղջիկն ա ստիպված թաթերի վրա պարի որ մի քիչ հասնի էդ տղու ուսերին :hands

Ավելի լավա տենց լինի, քան թե քեզնից մի գլուխ կոլոտ տղու հետ տանգո պարես:D
Էտի վերջնա:D

Սամվել
26.03.2009, 00:38
Ավելի լավա տենց լինի, քան թե քեզնից մի գլուխ կոլոտ տղու հետ տանգո պարես:D
Էտի վերջնա:D

Հա դե բայց Տղուն դզումա երևի :D:D

Chuk
26.03.2009, 00:39
:think :8 Եսիմ... Արտ մեջս Տպավորվելա որ կոլոտ ես դու.. մյուս հանդիպմանը ուշադիր կնայեմ :))

Սամ ջան, կարո՞ղ ա աթոռին կանգնած ես ինձ նայել :think

Սամվել
26.03.2009, 00:39
Համ էլ Աղջիկները թող չբողոքեն.. սիրում եմ բոյով աղջիկներին :love

Սեդ մի բողոքի շատ էլ լավա որ բոյով ես :love

Սամվել
26.03.2009, 00:40
Սամ ջան, կարո՞ղ ա աթոռին կանգնած ես ինձ նայել :think

Աչքիս հա :8

Jarre
26.03.2009, 00:42
Սամ ջան, կարո՞ղ ա աթոռին կանգնած ես ինձ նայել
Աչքիս հա
Տղերք էտ օրը կարողա՞ շատ եք խմել :D

Լեո
26.03.2009, 00:43
Աչքիս հա :8
Աչքիս ես էլ:8

Chuk
26.03.2009, 00:43
Տղերք էտ օրը կարողա՞ շատ եք խմել :D

Ես ամեն օր էլ շատ եմ խմում :)

Հայկօ
26.03.2009, 00:44
Չուկը հետևողականորեն տրաքցնում ա թեման... :think

Jarre
26.03.2009, 00:46
Ես ամեն օր էլ շատ եմ խմում
Արտակի գրածից, բարձրահասակ լինելու բացասական կողմերից մի բան էլ հիշեցի, որ երբ երկու բոյով իրար հետ խմում են, հետո բոյի մասին այ սենց կռիվ են անում իրար հետ :D

Լեո
26.03.2009, 00:46
Բայց էս թեմա ինչի՞ եք «Զվարճալի» բաժնում բացել: Ճիշտ կլիներ տեղափողել «Ողբերգություններ» բաժին:(

Ուլուանա
26.03.2009, 00:48
Բայց էս թեմա ինչի՞ եք «Զվարճալի» բաժնում բացել: Ճիշտ կլիներ տեղափողել «Ողբերգություններ» բաժին:(
Շատ պարզ պատճառով. որպեսզի ոչ թե ողբանք, այլ ծիծաղենք։ :P
Դու ողբալու տրամադրությու՞ն ունեիր։ :o

Սամվել
26.03.2009, 00:49
Շատ պարզ պատճառով. որպեսզի ոչ թե ողբանք, այլ ծիծաղենք։ :P
Դու ողբալու տրամադրությու՞ն ունեիր։ :o

Հայկո-ի հոգին մտելա մեջը :D

Enigmatic
26.03.2009, 00:50
Չուկը աչքիս ես գործին աhttp://i.smiles2k.net/admin_moder_smiles/tema.gif :))

Լեո
26.03.2009, 00:50
Շատ պարզ պատճառով. որպեսզի ոչ թե ողբանք, այլ ծիծաղենք։ :P
Դու ողբալու տրամադրությու՞ն ունեիր։ :o

Չէ հա:D Կատակով եմ ասում:)

Jarre
26.03.2009, 00:50
Մի անգամ զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի ժամանակ, մի կին բոյս պիտի չափեր։ Շա՜տ կոպիտ ու անտակտ անձնավորություն էր։ Բոյս չափելուց հասկացավ, որ չի կարող թիվը տեսնել, ու սկսեց գոռգռալով աթոռ փնտրել։ Մի տաբուրետկա գտավ, ու կանգնեց վրան։ Ես նկատեցի, որ աթոռի ոտքերը շարժվում են, ու հենց փորձեցի ասեմ, սկսեց էլի գոռալ։ Մեկ էլ էտ պահին, որ էս աթոռը չջարդվեց....:D

Chuk
26.03.2009, 00:52
Մեկ էլ տունը մաքրելու ժամանակ ա շատ մեծ պրոբլեմ: Մի կողմից լավ ա, ասենք եթե առաստաղի ու պատի արանքները պիտի մաքրես, ուղղակի ձեռիդ շորով սրբում ես: Բայց այ գետինն ավլելուց, սրբելուց, պոլի փեդով լվանալուց կոշմառ ա: Մինչև անում ես, մեջքդ բռնվում ա :(

Ուլուանա
26.03.2009, 00:54
Չուկը աչքիս ես գործին աhttp://i.smiles2k.net/admin_moder_smiles/tema.gif :))
Չէ, էդ գործին չի։ ;) Իրականում թեման փակելու ոչ մի պատճառ չկա։

Չէ հա:D Կատակով եմ ասում:)
Չգիտեմ՝ ինձ հետ մի բան էն չի, թե քեզ հետ, որ վերջերս քո բոլոր կատակները ես չեմ ընկալում... :}

Մի անգամ զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի ժամանակ, մի կին բոյս պիտի չափեր։ Շա՜տ կոպիտ ու անտակտ անձնավորություն էր։ Բոյս չափելուց հասկացավ, որ չի կարող թիվը տեսնել, ու սկսեց գոռգռալով աթոռ փնտրել։ Մի տաբուրետկա գտավ, ու կանգնեց վրան։ Ես նկատեցի, որ աթոռի ոտքերը շարժվում են, ու հենց փորձեցի ասեմ, սկսեց էլի գոռալ։ Մեկ էլ էտ պահին, որ էս աթոռը չջարդվեց....:D
:D Ու շարունակեց գոռգոռալ՝ անիծելով քո չարաբաստիկ բոյը, չէ՞։ :D

*e}|{uka*
26.03.2009, 00:55
Աղջիկների համար տրագեդիա է//177ից այն կողմ, ոնց որ պոլիփեդ լինեն :D, (կոպիտ ասած, կներեք...), ինչպես նաև շատ կոլոտ լինլը//150-155 , տղաների համար ճիշտ հակառակը :))

Լեո
26.03.2009, 00:55
վերջերս քո բոլոր կատակները ես չեմ ընկալում... :}
...:(

Սամվել
26.03.2009, 00:57
Աղջիկների համար տրագեդիա է//177ից այն կողմ, ոնց որ պոլիփեդ լինեն :D, (կոպիտ ասած, կներեք...), ինչպես նաև շատ կոլոտ լինլը//150-155 , տղաների համար ճիշտ հակառակը :))

Նայած աղջիկ... Բոյով ու շատ նիհարներն են Պոլիփեդ.. իսկ նենց մի քիչ նորմալ կազմվածքով աղջիկները /ստեղ մի հատ բառա սազում :D/ Մուրազ են :D:D:D:hands:love

Լեո
26.03.2009, 00:57
Աղջիկների համար տրագեդիա է//177ից այն կողմ, ոնց որ պոլիփեդ լինեն :D, (կոպիտ ասած, կներեք...)
Էտ հայ մենակ աղջիկներն են, որ 177-ից էն կողմ դառնում են պոլիփեդ:
Սլավոնները հիմնականում 177-ից ավել են ու շա՜տ էլ սիրուն ֆիգուրա ունեն, բա չէ հայերի նման...

Հայկօ
26.03.2009, 01:28
Էտ հայ մենակ աղջիկներն են, որ 177-ից էն կողմ դառնում են պոլիփեդ: Սլավոնները հիմնականում 177-ից ավել են ու շա՜տ էլ սիրուն ֆիգուրա ունեն, բա չէ հայերի նման...
Ես կասեի՝ լրիվ հակառակը :B:

Ռուֆուս
26.03.2009, 01:47
Ես առաջ միշտ ինձ բարձրահասակ էի կարծում (183-185), բայց Jarre-ի հետ ծանոթանալուց հետո հասկացա, որ կոլոտ եմ, կոլոտ :D

Ինչ ասեմ, բոյիցս չեմ բողոքվում, ընդհակառակը հպարտ եմ, որ բոյով, հլը կուզենայի մի քիչ էլ բոյով լինել ;)

Surveyr
26.03.2009, 08:50
Էլի դարդերս իրար ես տալիս... Ուղիղ 2 մետր:cry

Ոտնկայս ծափահարում եմ, դա արդեն ձեռքբերում է::hands

Քո 200-ի մոտ իմ 190-ը համեստ ցուցանիշ է :)

ministr
26.03.2009, 08:56
186սմ :)

Ինքնաթիռով թռնելն էլ առանձին կինոյա ... ոտերդ զոռով ես տեղավորում 2 նստարանի արանքում: Բա որ դիմացինն էլ որոշումա նստարանը հետ տա.. քիչ ա մնում մի բանով տամ գլխին...

Surveyr
26.03.2009, 08:57
Մեկ էլ մի բացասական կողմ ավելացնեմ: Բանակային երևույթ, մեզ՝ բոյովներիս, պահակային ծառայության ընդգրկելիս անպայման թիվ 1 պահակակտում էին նշանակում/Մարտական դրոշի պահպանություն/ : Անտանելիության չափ տհաճ երևույթ էր:

Լեո
26.03.2009, 09:49
Ես կասեի՝ լրիվ հակառակը :B:
Դու օրինակ Ուկրաինայում եղե՞լ ես:

Լեո
26.03.2009, 09:57
Բարձրահասակ լինելը նաև դրական կողմեր ունի;) Օրինակ՝ նվեր պրեզիդենտից (ավտոմեքենայի տեսքով) :)
http://www.xa-xa.org/uploads/posts/thumbs/1186822740_vis2.jpg

Բարձրահասակ
26.03.2009, 10:11
Այս թեման Ուլուանայի մտահղացման և իմ դառը ու բազմաչարչար փորձի արդյունքն է.... :cry:D

Շատերը առանց երկար-բարակ մտածելու ցանկանում են բոյով լինեն, իսկ արդեն բոյովները հակառակն են ցանկանում՝ կոլոտանալ։

Եկեք գրենք այն խնդիրների մասին որոնց բախվում են բոյով մարդիկ Հայաստանում և նրա սահմաններից դուրս։
Բարձրահասակ լինելը նախ և առաջ գեղեցկություն է :oy և ինքն իրենով արդեն առավելություն: :) /ներողություն անհամեստության համար/: :oy Այսքան ժամանակ դեռ ոչ մի բարձրահասակ մարդու չեմ հանդիպել, որ ասի, թե ուզում է կոլոտանալ: Ուղղակի չեմ հասկանում, թե ինչպիսի՞ խնդիրներ կարող են առաջանալ դրանից: :think Հա, ճիշտա երթուղայինների մեջ նեղվում եմ ու անհարմար է կանգնելը: Բայց ընդհանուր առմամբ, իմ օրինակով ասեմ, բարձրահասակ լինելը երբեք ինձ չի խանգարել:
Իսկ այս թեմայի վերնագրի հետ ընդհանրապես համաձայն չեմ - բացասական լինել չի կարող բոյով լինելը: :)

ministr
26.03.2009, 10:25
Ով ասեց որ բացասականա? Բոյից լավ բան կա? Նույնիսկ գեշ աղջիկը որ բոյով ա լինում աչքիդ հաճելի ա :) Ուղղակի թվարկում ենք բոյով լինելու անհարմարությունները, որոնք էդքան էլ շատ չեն :)

Լեո
26.03.2009, 10:44
Թեմայի վերնագիրը կարելի ա փոխել «Բարձրահասակ լինելու դրական և բացասական կողմերը»;)

Elmo
26.03.2009, 10:59
:o Էդ ե՞րբ

Մի ամիս առաջ: Եվաի գլուխը խփել եմ խոհանոցի պահարանին: :(
Լացում էր ու բողոքում, ասում էր բաաբու

Ariadna
26.03.2009, 11:34
Ով ասեց որ բացասականա? Բոյից լավ բան կա? Նույնիսկ գեշ աղջիկը որ բոյով ա լինում աչքիդ հաճելի ա :) Ուղղակի թվարկում ենք բոյով լինելու անհարմարությունները, որոնք էդքան էլ շատ չեն :)

Իսկ ես միշտ մտածում եմ, որ եթե աղջիկը գեշ ա, գոնե պետք ա բոյով չլինի :)

Monk
26.03.2009, 11:36
Էս թեման մտավ իմ ամենասիրելի թեմաների շարքը:hands
Բոյս 185 սմ, բայց դա մի քանի տարի առաջվա տվյալ է, քանի որ վերջին անգամ զինկոմիսարիատում են չափել: Դրանից հետո վախենում եմ չափել :D Չնայած Jarr-ի համեմատ ես երևի լիլիպուտ եմ:(
<Գլուխը ոտքերի երեսից է տուժում>. սա լիովին ինձ համար է ասված:)) Հենց մի փոքր ցածր դուռ, մուտք, առաստաղ կամ չգիտեմ ինչ է լինում, որպես կանոն գանգս պիտի մի տեղի զխկցնեմ: :( Արդեն կոնտուզիա եմ ստացել :D Դե երթուղայինների մասին խոսելն ավելորդ է: Որ նստելու տեղ չի լիում, հիմնականում աշխատում եմ չխցկվել ներս: Հազարից մեկ էլ որ բախտս բերում է, մեկ էլ հանկարծ կեսից ստիպված եմ լինում տեղս զիջել. իջնելուց հետո էն ասֆալտ անող մեքենաներից է պետք, որ կմախքս նորից նախկին տեսքին բերվի: :D Գազելներում էլ երեք տեղ կա, ուր ոտքերս տեղավորվում են. դեմը, դռան մոտինը, մեկ էլ ամենավերջի տեղերից մեկը, որի դիմացն ազատ է :noti
շարունակելի :D

Elmo
26.03.2009, 11:37
Իսկ ես միշտ մտածում եմ, որ եթե աղջիկը գեշ ա, գոնե պետք ա բոյով չլինի :)

Երկար ոտքերը, ձիգ, բարակ իրանը, համաչափ ու հասակին համապատասխան կուրծքը(զույգ կրծքերը), բարակ վիզը ու մարմին/ոտքեր երկարությունների հարաբերությունը կոմպենսացնում են դեմքի ոչ այնքան գեղեցիկ լինելը: Իսկ առհասարակ՝ աղջիկը էնքան ա, որ նայվի, մենակ թե խելացի լինի:

Ariadna
26.03.2009, 11:43

Հետո նայում ես դեմքին ու ներվայնանում ավելի :D Իսկ ընդհանրապես, լրիվ համաձայն եմ խելացիության ամենամեծ գործոն լինելու հետ, խելքով մարդու հետ շփվելուց 5 րոպե հետո աչքիդ էնքան ա սիրունանում, որ զարմանում ես, թե ոնց էր մինչև էդ էդքան գեշ թվացել քեզ :)

Մարկիզ
26.03.2009, 14:12
Բարձրահասակ լինելու բացասական կողմերը
Միակ թերությունն այն է, որ բարձրահասակ տղային բանակում իր հրամանատարն ասում է.
- Արա՛, լոլոզ, բոյլուխ, արի ստե… հըլը…:(:D

nune'
26.03.2009, 15:23
բայց դուք վերջն եք ժող, մենակ ստեղ կարելիա սենց թեմա հանդիպել...հեհե...լավ իմաստով էլի..

ars83
26.03.2009, 15:42
Այս թեման Ուլուանայի մտահղացման և իմ դառը ու բազմաչարչար փորձի արդյունքն է.... :cry:D

Շատերը առանց երկար-բարակ մտածելու ցանկանում են բոյով լինեն, իսկ արդեն բոյովները հակառակն են ցանկանում՝ կոլոտանալ։

Եկեք գրենք այն խնդիրների մասին որոնց բախվում են բոյով մարդիկ Հայաստանում և նրա սահմաններից դուրս։

Ոնց որ կասեր իմ ընկերներից մեկը /ի դեպ, բարձրահասակ, մետր ու իննսուն-քանի/, խունջիկլամիշ թեմա է: :D
Հիմա բոլոր բարձրահասակները հերթով սկսելու են մեզ Գյուլնազ տատի գեղարվեստական ժանրի ոճով պատմել, թե ինչքան են հոգնել բարձրահասակ լինելուց: ;)

Չինարներ ջան, նկատելի եք, լավն եք: :)
Մասրենու թփեր ջան /նեղացող չլինի, ինքս 1.68մ եմ/, տատիկս ասում էր՝ мал золотник, да дорог;) Նենց որ...

ars83
26.03.2009, 15:51
Իսկ Թեմայով կասեմ որ ինձ դզումա Բոյով լինելը.. Վերևը օդը մաքուրա 1, տաքա 2 :D

Էս երկրորդը փչոց էր, Սամ :D Հակառակը, պիտի ցուրտ լինի, օդը նոսր ա, մթնոլորտի շերտն ուրիշ ա: Բայց առավելություն կա, իհարկե, գլուխներդ թարմ ա մնում: Իսկը "держи ноги в тепле, а голову - в холоде"

Քո բոյը քեզ շատ ա սազում, էդ մեկը կա :)

Dayana
26.03.2009, 15:57
Ոնց որ կասեր իմ ընկերներից մեկը /ի դեպ, բարձրահասակ, մետր ու իննսուն-քանի/, խունջիկլամիշ թեմա է: :D
Հիմա բոլոր բարձրահասակները հերթով սկսելու են մեզ Գյուլնազ տատի գեղարվեստական ժանրի ոճով պատմել, թե ինչքան են հոգնել բարձրահասակ լինելուց: ;)

Չինարներ ջան, նկատելի եք, լավն եք: :)
Մասրենու թփեր ջան /նեղացող չլինի, ինքս 1.68մ եմ/, տատիկս ասում էր՝ мал золотник, да дорог;) Նենց որ...

Թոզ ասեն, մի քիչ էս թերարժեքության կոմպլեքսից ազատվենք :oy

Հայկօ
26.03.2009, 16:28
Վերևից նայած ունեմ ձեզ ;):

ars83
26.03.2009, 16:44
Վերևից նայած ունեմ ձեզ ;):

Նայի, լինզեքդ չընկնեն մեզ շատ նայելուց :P /տենդածառիս նայի/

Kita
26.03.2009, 16:54
Վերևից նայած ունեմ ձեզ ;):
Պահ:)) բայց դու իմ աչքից էտքան էլ բոյով չես երևում:think

Նայի, լինզեքդ չընկնեն մեզ շատ նայելուց :P /տենդածառիս նայի/

Տենդածառը որս է?:o:))

Համ էլ կաբլուկ հաքնելը խո կա ու կա:P:D

mxmxm1
26.03.2009, 17:06
ես ունեմ կին,որն ինձ սիրում է...ինձնից հասակով բարձր է 4սմ,իմ հասակն է :B 1,71մ...
դժվար թե սա մեր հմար բարդույթ կարանար ըլներ...ուղղակի դեռ չամուսնացած ժամանակ էլ ինձ բազմիցս ա ասվե,որ միքիչ բոյդ ավել ըլներ կանանց կգրավեի ոչթե 80այլ 90%ով...տենց էր ասվում:),իրականում հմայքն էդքան էլ հասակի մեջ չի...ու միշտ ուսպեշնի եմ էղե ինձնից բարձրահասակ կանանց առումով

Մանե
26.03.2009, 17:16
Մի ժամանակ մի քիչ նեղվում էի,որ բոյով եմ հասակակիցներիս համեմատ և այլն,և այլն.
Բայց հիմա մի տեսակ ոնց որ «մտած լինեմ»:oy:D Բոյս 2 մետր +/- 32 սմ:P Հիմա մի քիչ նեղվում եմ մենակ կաբլուկ հագնելուց,էն էլ քանի որ դա տարին մի անգամ ա պատահում,ուրեմն չեմ նեղվում:P:P:PԿողքիս կաբլուկավոր աղջիկների մոտ ես չեմ երևում/նեեենց հաճելի ա:D/ Համ էլ բարձրահասակ տղաներ,մի բողոքեք,ամեն աղջկա էլ հաճելի է,որ իր կողքին բարձրահասակ տղա է/ոչ լոլոզ;)/;):)

դժվար թե սա մեր հմար բարդույթ կարանար ըլներ...ուղղակի դեռ չամուսնացած ժամանակ էլ ինձ բազմիցս ա ասվե,որ միքիչ բոյդ ավել ըլներ կանանց կգրավեի ոչթե 80այլ 90%ով...տենց էր ասվում
Չարենցն էլ ա ասել,որ եթե մի քիչ էլ բոյով լիներ,Հայաստանի բոլոր կանայք իրենը կլինեին:P:););)

Լեո
26.03.2009, 17:43
Բարձրահասակ լինելու դրական կողմերից. միտինգի ժամանակ, անկախ տեղադիրքից, ամեն ինչ շատ լավ երևում ա:D

ars83
26.03.2009, 17:50
Բարձրահասակ լինելու դրական կողմերից. միտինգի ժամանակ, անկախ տեղադիրքից, ամեն ինչ շատ լավ երևում ա:D

Բա որ նստած ես լինում տենց մի բարձրահասակի ուսերի՜ն էդ հանրահավաքի ժամանակ :D /ես փոքր ժամանակ փորձել եմ/

Ընդհանրապես, բարձրահասակները հասարակության շատ պետքական մասն են: Օրինակ, ասենք մութ ա, դու էլ ուզում էս մի բան անես ու լուսավորություն ա պետք: Բարձրահասակ ընկերը, կասկան /տենաս՝ հայերեն ո՞նց ա դրա անունը :think/ ու լապտերը նման պարագայում անփոխարինելի են: Հագցնում ես կասկան, լապտերն ամրացնում դրան, ու խնդրում, որ գլխավերևումդ կանգնի: :D

Sunny Stream
26.03.2009, 20:03
մյուս առավելությունը, ինձ համար` մասնագիտական կարևորության, վերևից կարող ես ձեռքերդ էլ ավելի վեր ձգել ու լա~վ նկարել, նկարահանել` առանց գլուխ-մազ-ուս խանգարող հանգամանքների :P

Monk
26.03.2009, 21:41
Ոնց որ կասեր իմ ընկերներից մեկը /ի դեպ, բարձրահասակ, մետր ու իննսուն-քանի/, խունջիկլամիշ թեմա է: :D
Հիմա բոլոր բարձրահասակները հերթով սկսելու են մեզ Գյուլնազ տատի գեղարվեստական ժանրի ոճով պատմել, թե ինչքան են հոգնել բարձրահասակ լինելուց: ;)

Դրա հույսը չունենաս:P Իհարկե, բոյիս երեսից լիքը ձախորդությունների մեջ եմ ընկել (ժամանակ եղավ, կպատմեմ:D ), բայց Աստծո կողմից ինձ տրված պարգևներից մեկը նորմալ բոյս եմ համարում :) Այ որ մի քիչ լցվեիիիի: Շատ չէ, մի քիչ :(

Dayana
26.03.2009, 21:56
Վերևից նայած ունեմ ձեզ ;):

Ահա, հազիվ ուզում էինք ուրախանալ մեր կարճահասակությամբ, էն էլ նեղը գցեցին :(

Սամվել
26.03.2009, 23:11
Էս երկրորդը փչոց էր, Սամ :D Հակառակը, պիտի ցուրտ լինի, օդը նոսր ա, մթնոլորտի շերտն ուրիշ ա: Բայց առավելություն կա, իհարկե, գլուխներդ թարմ ա մնում: Իսկը "держи ноги в тепле, а голову - в холоде"

Քո բոյը քեզ շատ ա սազում, էդ մեկը կա :)

Կոնվեկցիայի հետ էի :)

Արտիստ
26.03.2009, 23:43
Ես որ մի ժամանակ բոյով էի, անկողմնում անկյունագծով էի պառկում, ու ոչ մի ձև չէի տեղավորվում:(

Փոքրիկ
27.03.2009, 00:58
Ես որ մի ժամանակ բոյով էի, անկողմնում անկյունագծով էի պառկում, ու ոչ մի ձև չէի տեղավորվում:(

:oբա հիմա կոլոտացա՞ր

Ուլուանա
27.03.2009, 01:59
Իսկ այս թեմայի վերնագրի հետ ընդհանրապես համաձայն չեմ - բացասական լինել չի կարող բոյով լինելը: :)
Ո՞նց չի կարող, եթե էսքան մարդ էս թեմայում արդեն նշել են բազմաթիվ անհարմարություններ։ Հա, պարզ է, որ դրական կողմեր էլ շատ ունի, բայց «չի կարող բացասական լինել»–ը հաստատ մի քիչ խիստ է ասված։ ;)

Ով ասեց որ բացասականա? Բոյից լավ բան կա? Նույնիսկ գեշ աղջիկը որ բոյով ա լինում աչքիդ հաճելի ա :)
Չէի ասի։ Շատ գեշ աղջիկներ կան, որոնք բոյով լինելով՝ էդ գեշությունից բացի, նաև մի տեսակ դոդոշանում են։ :bad :oy

Երկար ոտքերը, ձիգ, բարակ իրանը, համաչափ ու հասակին համապատասխան կուրծքը(զույգ կրծքերը), բարակ վիզը ու մարմին/ոտքեր երկարությունների հարաբերությունը կոմպենսացնում են դեմքի ոչ այնքան գեղեցիկ լինելը:
:)) Լսի, քո թվարկածները կարող է ունենալ նաև ցածրահասակ աղջիկը։ Մարմնի համամասնությունները հեչ կապ չունեն բոյի հետ։ ;) Մարդ կա՝ բոյով է, բայց առանձնապես երկար ոտքեր չունի, ինչպես նաև նշածդ մյուս բարեմասնությունները։ Մարդ էլ կա՝ ցածրահասակ է, բայց իր բոյի համեմատ լավ երկար ոտքեր էլ ունի, մնացած բարեմասնություններից էլ։

Elmo
27.03.2009, 12:48
:think իսկականից որ: Բայց մեկ ա նկարագրածս պարամետրերով աղջիկներին պայմանական կարելի ա բարձրահասակ անվանել:

Արտիստ
27.03.2009, 14:02
:oբա հիմա կոլոտացա՞ր

Հա իհարկե: Ու շատ ուրախ եմ դրա համար:)

Ուլուանա
28.03.2009, 00:34
Հա իհարկե: Ու շատ ուրախ եմ դրա համար:)
Էդ ո՞նց։ :o

Apsara
28.03.2009, 00:57
Ես էլ եմ համարվում բարրահասակ, բայց մենակ Հայաստանում, արտասահմանում նույնիսկ միջահասակ չեմ, 170սմ հասակը Եվրոպայում և ԱՄՆ-ում համարվումա միջին, եթե ոչ մի քիչ ցածր:

Իսկ խնդիրներ իհարկե ունեցել եմ, առաջինը երբ մի խմբում պարում էի, ինձ չէին տանում համերգների, քանզի իմ բոյի տղա չկար:D, հետո դասատուն շատ համեստորեն մոտեցավ ու ասեց, գիտես դու շատ լավ ես պարում, բայց քո բայի ոչ աղջիկ կա ոչ տղա մեր խմբում, ավելի լավա էլ չգաս::( ես էլ տխրեցի ու էլ չգնացի

Հետո Համալսարանում, ոնց որ թարս լիներ ինչքան կոլոտ աղջիկ կար իմ խմբից էին, իսկ ամենաամենակոլոտները դարձան ամենամոտ ընկերուհիներս, ու մի հատ նկար ունեմ իրանց հետ, որտեղ գլխիս կեսը չի երևում, քանզի նկարողը փորձելա բոլորին ոտքից գլուխ տեղավորի, բայց իմ վիզը շատ երկար էր:D

Տրանսպորտը էլ չասեմ, արդեն շատերն են ասել

Բայց մեկա ես շատ ուրախ եմ, որ նորմալ բոյ ունեմ:B

Ուլուանա
28.03.2009, 02:19
Ես էլ եմ համարվում բարրահասակ, բայց մենակ Հայաստանում, արտասահմանում նույնիսկ միջահասակ չեմ, 170սմ հասակը Եվրոպայում և ԱՄՆ-ում համարվումա միջին, եթե ոչ մի քիչ ցածր:
Բայց ես, օրինակ, ԱՄՆ–ում ինձ նույնքան միջահասակ եմ զգում, որքան Հայաստանում էի զգում։ :)) Մենակ չասեք՝ էդ քո զգալուց ա։ :D Ուղղակի էստեղ ամեն բոյի մարդիկ էլ կան, ու չէի ասի, թե բարձրահասակները գերակշռում են, ցածրահասկաներն էլ ավելի քիչ են։ Բոլորովին։ :nea

Հետո Համալսարանում, ոնց որ թարս լիներ ինչքան կոլոտ աղջիկ կար իմ խմբից էին....
Ես էլ հիշում եմ, որ Ակումբի հանդիպումների սկզբնական շրջանում հանդիպման եկող աղջիկների մեջ ինձ հսկա էի զգում։ :D Ուղղակի դեռ մի քանի աղջիկ էինք, ու մենակ ես էի միջահասակ, մյուսները ցածրահասակ էին։ :)

Ֆրեյա
28.03.2009, 12:31
Այսօր հիշեցի վերջապես շատ բարձրահասակ լինելու բացասական կողմերից.
:)
ինչպես հայտնի է, բարձրակրունկ կոշիկները ոչ միայն բարձրահասակ լինելու համար են, այլ նաև նրբացնում են աղջկա ոտքը, իսկ շատ աղջիկներ, որոնց բոյը գերազանցում է 1.75մ զրկված են բարձրակրունկ կոշիկ հագնելու հնարավորությունից :P Իսկ եթե հագնում են, ընդհանրապես դառնում են այնքան բոյով, որ.... Կամ էլ` իրենց ամուսիններից մեկ գլուխ էլ են բոյով դառնում :oy

1.75+ այդքան էլ բարձրահասակ չէ աշխարհի մասշտաբներով, օրինակ Ռուսաստանում դա կարող է համարվել նորմալ բոյ, քանի որ իրենց մոտ շատ են բոյով կանայք, եւ տղամարդիկ էլ հիմնականում բոյով են
իսկ հայ տղաների մեծ մասը այդքան էլ բարձրահասակ չէ, այդ պատճառով բոյով աղջիկը մի հատ էլ ր կրունկ է հագնում, բոլորից տղաներից բարձրահասակ է դառնում :D

cold skin
28.03.2009, 12:38
ինչպես հայտնի է, բարձրակրունկ կոշիկները ոչ միայն բարձրահասակ լինելու համար են, այլ նաև նրբացնում են աղջկա ոտքը, իսկ շատ աղջիկներ, որոնց բոյը գերազանցում է 1.75մ զրկված են բարձրակրունկ կոշիկ հագնելու հնարավորությունից

Կաբլուկի վըդւմալի մուժչինը, չտօբը ժենսկայա զադնիցա ոըգլյադելա լւչշե /սոռռի/

Ֆրեյա
28.03.2009, 12:46
Կաբլուկի վըդւմալի մուժչինը, չտօբը ժենսկայա զադնիցա ոըգլյադելա լւչշե /սոռռի/

:o
Բայց ինչի տենց... օրինակ :(
չէ, իրականում նուրբ բարձրակրունկ /շպիլկա/ կոշիկները նրբացնում են ոտքերը... :B

cold skin
28.03.2009, 12:49
:o
Բայց ինչի տենց... օրինակ :(
չէ, իրականում նուրբ բարձրակրունկ /շպիլկա/ կոշիկները նրբացնում են ոտքերը... :B

Չէ, ես էլ սիրում եմ բարձրկրունկ կոշիկներ, հատկապես գեղեցիկ ոտքերով կանաց հագին:D, բայց դե արտահայտությունը անում են տղամարդիկ…

Taurus
28.03.2009, 12:51
, իսկ շատ աղջիկներ, որոնց բոյը գերազանցում է 1.75մ զրկված են բարձրակրունկ կոշիկ հագնելու հնարավորությունից :P Իսկ եթե հագնում են, ընդհանրապես դառնում են այնքան բոյով, որ.... :oy

վոտ վոտ, որդե տենաս մի հատ ծնգցրու ;)

ես իմ բոյից նեղվում եմ երբ կողքիս աղջիկը իրա բոյից ա նեղվում

Ֆրեյա
28.03.2009, 12:56
վոտ վոտ, որդե տենաս մի հատ ծնգցրու ;)

ես իմ բոյից նեղվում եմ երբ կողքիս աղջիկը իրա բոյից ա նեղվում

Դե.. օրինակ, Լուսինեն ...
մի քիչ մոդայից դուրս ա եկել արդեն, բայց իրանից բոյով չեմ հիշում էլ ով կա :P

հ.գ. հա, մեկ էլ Նազենին :D

Taurus
28.03.2009, 13:01
Դե.. օրինակ, Լուսինեն ...
մի քիչ մոդայից դուրս ա եկել արդեն, բայց իրանից բոյով չեմ հիշում էլ ով կա :P

հ.գ. հա, մեկ էլ Նազենին :D
Լուսինեն դեռ մի քիչ ոչինչ
Նազենին բոյով չի,
չէ իրանցից բացի

Համ էլ բոյով կա, նենց նիհար ա, վախում ես որ հեսա կկոտրվի (ուղիղ իմաստով), կամ էլ նենց տավար (ոչ ուղիղ իմաստով) են լինում, վախում ես կողքով անցնես

Սամվել
28.03.2009, 13:16
կամ էլ նենց տավար (ոչ ուղիղ իմաստով) են լինում, վախում ես կողքով անցնես

Վախենում ես իրա հետ քայլելուց կողքից նայողնրն տվա թե մենակա քայլում չէ

Taurus
28.03.2009, 13:22
Վախենում ես իրա հետ քայլելուց կողքից նայողնրն տվա թե մենակա քայլում չէ

չգիտեմ, չեմ քայլել, միշտ վախեցել եմ:

պատկերացրու Շակիլ Օնիլին բայց աղջիկ, բոց ա չէ?

ivy
28.03.2009, 13:29
Հայաստանում միշտ ունեցել եմ մեծ լինելու կոմպլեքս, բայց ինչ եկել եմ Գերմանիա, նույնիսկ չեմ էլ կարող ինձ բարձրահասակ անվանել, էստեղ սովորական, միջահասակ մարդ եմ:
Ու ընդհանրապես, բարձրահասակ լինելու բացասական կողմերը գալիս են հասարակությունից: Օրինակ` էստեղ ամեն ինչ սարքած է էնպես, որ շատ-շատ բարձրահասակ մարդիկ անգամ ոչ մի խնդիր չեն ունենա` լինի դա հասարակական տրանսպորտ, կինոդահլիճ, թե այլ տեղ: Իսկ Հայաստանում բոլովները հա գլուխ խփելու, ծնկները չտեղավորելու, ստիպված կռանալու խնդիրներ են ունենում: Էլ չեմ ասում, որ բոյով հայ աղջիկները համապատասխան չափերի տղա գտնելու դաժան պրոբլեմի առաջ են կանգնած: :)

Apsara
28.03.2009, 22:35

Ես էլ եմ հիմա Գերմանիայում ու սովորում եմ նենց տեղ, որ ամբողջ Եվրոպայից լիքը մարդ կա, հատկապես ջահելություն, Գերմանացիները ամենաթափովներն են, մի տեսակ խոշոր են ու բոյով, ու վաբշե ես ինձ ստեղ կարճահասակ եմ զգում, ինձանից կոլոտ երևի այս 125 ջահելից 20 լինեն;

Jarre
28.03.2009, 23:59
Նոր որ գրառումները կարդում էի, մի դեպք հիշեցի։ Մի գուցե ձեզ թվա, որ սա բոյի հետ կապ չունի, բայց իրականում այս պատմության ամբողջ մեղավորը հենց բոյն էր։

Ուրեմն երբ առաջին դասարան էի, որոշ խնդիրների պատճառով այդ ժամանակ շատ ընկճված, ամաչկոտ ու անինքնավստահ վիճակում էի գտնվում։ Այդ պատճառով չէի սիրում ու ահավոր լարվում էի, երբ լինում էի ուշադրության կենտրոնում։ Բայց թարսի պես, էս իմ աննորմալ բոյի պատճառով, ֆիզկուլտուրայի ուսուցիչը որոշեց, որ ես միշտ պետք է կանգնեմ շարքում ամենաառաջինը։ Հիմա մինչև պատմությունը շարունակելը մի քանի խոսք ֆիզկուլտիս դասատուի մասին. ահավոր ներվայն, կոպիտ, ուրիշներին ձեռ առնող ու անտակտ մարդ։ Ուրեմն էս մարդը հենց սկզբից իմ դուրը չէր գալիս։ Ու հիմա էլ ինձ կանգնացրելա շարքում առաջինը։ Ես անընդհատ ներվայնացած վիճակում եմ, որովհետև ինչ որ ասում է, պետք է առաջինը ես անեմ։ Ու մի օր որոշեց, որ պիտի մի խաղ խաղանք։ Ուրեմն ամբողջ դասարանը բաժանվեց երկու խմբի։ Խաղն այսպիսին է. երկու խմբերը շարքով կանգնում են։ Առաջին կանգնածների ձեռքին կա փայտե բուլավաներ, իսկ մարզասրահի մյուս ծայրում դրված են գնդակներ։ Այդ բուլավան հարկավոր է վազելով տանել, դնել գնդակի տեղը, իսկ գնդակը բերել և տալ քո շարքի մյուս մասնակցին և հաղթում է այն շարքը, որը շուտ կավարտի։

Ինչպես դուք արդեն կռահեցիք ես կանգնած էի մեր շարքի ամենաառաջը։ Չեմ կարող նկարագրել թե ինչ լարված վիճակում էի, այն աստիճան, որ ընդհանրապես չեմ լսում, թե ինչպես է ուսուցիչը բացատրում խաղի կանոնները։ Ու հենց բացատրելը պրծավ բուլավան տվեց ձեռքս ու ասաց սկսեցինք։ Դե ես էլ քանի որ չէի լսել իր ասածները, հարցրեցի էս ի՞նչ անեմ։ Ինքն էլ ներվայնացած, հիստերիկ ծիծաղով երեսիս է նայում ու ասում. «Ո՞նց թե ինչ անես։ Էս յոթ ժամա բացատրեցի չհասկացար, այ տղա»։ Ես էլ ասում եմ, հա չհասկացա։ Նա էլ գլուխը իջեցրեց իմ աչքերիս առաջ, ու մատով ցույց տալով գլուխը, պատասխանեց՝ գլխիս տուր գլխիս։ Ես էլ այդ պահին հիշեցի, որ մամաս միշտ ասում էր, որ ուսուցիչը ինչ ասի կլսես, ու էտ փայտից ծանր բուլավան տարա-բերեցի ու տվեցի էս ուսուցչիս կիսաճաղատ գլխին։ Դե ձեզ դժվար չի պատկերացնել թե այդ ջղայն և ներվայն ուսուցիչը ինչ օրը գցեց ինձ՝ խեղճ առաջին դասարանցուս :cry

Եթե այդքան բոյով չլինեի, չէի կանգնի շարքում առաջինը։ Եթե շարքում առաջինը չկանգնեի, կտեսնեի ոնց են խաղում ու գործը չէր հասնի ծեծկռտուքին։ Չնայած մի լավ խոսք կա. «Արտը խախուտ, մահանան՝ կարկուտ»։

Monk
29.03.2009, 16:38
Գործիցս մի փոքր կտրվելու համար մի դեպք էլ ես պատմեմ դպրոցական տարիներից, թե երկար ոտքերիս պատճառով ինչ օյինների մեջ էին ընկնում: :)
Նախ մի քանի մանրամասներ: ;) Կարծեմ 8-րդ, թե 9-րդ դասարան էինք արդեն: Մեր դասասենյակը ուղղանկյուն, երկար դասարան էր: Նստարանները երեք երկար շարքով դասավորել էինք գրատախտակի դիմաց. առջևի երկու շարքերում աղջիկներն էին նստում, մենք էլ տղերքով էվակուացվել էինք հետևի շարքը ու այնտեղ իսկական Շկիդ հանրապետություն էինք ստեղծել. մեզ համար զրուցում էին, անեկդոտ էինք պատմում, քնում էինք, ինչ ուզում անում էին, էլ չեմ ասում աղջիկների և ուսուցիչների գլխներին բերած օյիններն ու դասերը պարբերաբար <գմփցնելը>: Ինչի մասին որ ուզում եմ պատմել, ռազմագիտության դասին էր: Մեր ռազմագիտության դասատուն Աֆղանստանում կռված (իր ասելով), պաշտոնաթող մայոր էր. չորոտ, բարկացկոտ, կտրուկ շարժումներով մի դեմք էր: Կիսառուսերեն էր խոսում, բայց որ հուզվում կամ բարկանում էր, անցնում էր լրիվ ռուսերենի` հետն էլ գերմարդկային ճիգեր գործադրելով, որ հանկարծ քֆուր-մֆուր չտա:)) Հերիք չի մայոր էր, հայրանունն էլ էր Մայորի, դրա համար էլ նույնիսկ դպրոցի տնօրենը Մայոր Մայորովիչ էր ասում (չնայած մենք ներքին կարգով Իդիոտ կամ Պիտուխ էին ասում. իր սիրած բառերն էին):
Եվ այսպես, մի օր էս Մայորովիչի դասն է, գրատախտակին ինչ-որ բան էր գրում կամ գծագրում ու հետն էլ բացատրում դասը (դա նրա սիրած մեթոդն էր), չեմ հիշում սովորության համաձայն ինչ ռեպլիկ նետեցի (հիմա բնականաբար պարծենալու բան չկա, բայց ժամանակին ուրախանաում էի, որ ես լկտիության ու ցինիզմի մարմնացում էի:oy ), մենակ հիշում եմ, որ համընդհանուր հռհռոց էր սկսվել: Մայորովիչը շուռ եկավ ինձ նկատողություն անելու, մեկ էլ նկատեց, որ ոտքերս սեղանի տակով երկարեցրել, դրել եմ դիմացի նստարանին (դա իմ սովորությունն էր, որի համար չէի թողնում, որ դիամացս մարդ նստի): Դրանից ավելի կատաղեց.
-Այ պիտուխ, հլա արի էս դիմացը վեր ընկի:angry
Ես փորձեցի համոզել, որ հետևի շարքից իմ ընկալունակությունը դասի նկատմամբ ավելի է մեծանում, և այլն, և այլն, բայց չօգնեց.
-Արա, քեզ ասում ասում եմ արի դեմը վեր ընկի:diablo
Ճարս ինչ: Քթիս տակ դժգոհ փնթփնթալով, որ ես արա չեմ, արքա եմ, սա էլ դպրոց է, ոչ թե կազառմա, գնացի <վեր ընկա> դիմացը: Սկզբում լարված էի. ահավոր անսովոր էր: Ամաչում էլ էի հետ նայեմ, քանի որ գիտեմ, թե հետևից ինչ ռոժերով են տղերքը նայելու ինձ :tease Բայց հետո, մասամբ ցուցադրաբար, մասամբ էլ սովորության համաձայն, կամաց-կամաց փռվեցի նստած տեղս` թևերս ծալած ծոծրակիս, ջայլամի ոտքերս էլ հասան գրատախտակի մոտ: Մայորովիչը մեջքով էր, ոգևորված կավիճ էր փչացնում գրատախտակին(փեղկերով գրատախտակ էր): Տեսնելով, որ էլ տեղ չկա, որոշեց գրել մյուս երեսին և, կտրուկ շարժումով հետ գալով, ուզում էր փեղկը շուռ տալ: Ես զգացի ինչ է կատարվելու, բայց չհասցրեցի ոտքերս հետ քաշել և... թե դրել ես, արի տար... :oՄայորովիչը հազիվ հասցրեց երկու մատով ճանկել փեղկի եզրը: Փեղկը ծալվեց, ու Մայորովիչս դեմքով, ուսով նախ ծեփվեց գրատախտակին, իսկ հետո, չնայած ոտքի վրա մնալու հուսահատ ճիգերին, փռվեց պոլին: Կավիճները թափվեիցն վրան, փոշի-մոշի... Դե իմ ներկայությամբ մարդ սովորական էլ որ ընկնում է, ուշքս գնում է, պատկերացրեք թե էդ դրամատիկ տեսարանից ինչ կլինեի... :D:D:D Բայց էդ պահին ծիծաղս հեչ չեկավ, քանի որ պատկերացնում էի, որ Մայորովիչը վեր կացավ, ինչ է լինելու վիճակս: Եվ քանի որ ողջ-ողջ հերձվելու հեռանկարն ինձ բոլորովին չէր ոգեշնչում, շատ արագ կողմնորոշվեցի. ֆանտաստիկ արագությամբ վեր թռա և նստարանների վրայով կենգուրուի նման մի քանի լոնք անելով, ծլկեցի:
Դրանից հետո ահագին ժամանակ ռիսկ չէի անում Մայորովիչի աչքին երևալ, և միայն դասղեկից ու ուսմասվարից անվտանգությանս վերաբերյալ հստակ երաշխիքներ ստանալու հետո ռիսկ արեցի դասի նստել: Իսկ Մայորովիչը երկար ոտքերիս պատճառած անհարմարությունն ինձ ներեց ահագին ուշ, էն էլ երբ բացահայտեց զենքերի և կրակելու հարցում ունեցած քիլլերական հմտություններս: :D

Լեո
31.03.2009, 22:09
Բարձրահասակ լինելու վատ կողմերից մեկ էլ այն է, որ ցածրահասակների հետ գրկախառնվելու համար (զուտ ընկերական:D ) ստիպված ես մի վեց տակ ծալվել:

MC_LeX
31.03.2009, 23:40
Գլուխս եմ մեկ-մեկ խփում:think: Ցածրահասակ աղջիկների հետ համբուրվելն էլ մի քիչ հարմար չի: Ուրիշ բաներից չեմ բողոքում;)

Enigmatic
01.04.2009, 00:25
Պահ պահ էս ինչ մի գլուխ գովալ եք գովում:Dմեկը կարդա կասի երևի մի 2.5 մետր կլինեք:D

Kuk
01.04.2009, 00:29
Ժող ինչ որ սահմաններ կա՞ն, ասենք` էսքան սմ հասակ ունեցող մարդիկ բարձրահասակ են համարվում. ասեք իմանանք էլի` բոյով ենք, թե կոլոտ:D

Ուլուանա
01.04.2009, 02:25
Ժող ինչ որ սահմաններ կա՞ն, ասենք` էսքան սմ հասակ ունեցող մարդիկ բարձրահասակ են համարվում. ասեք իմանանք էլի` բոյով ենք, թե կոլոտ:D
Դե, նախ ճշգրիտ սահմաններ չկան, բացի դրանից, նույնիսկ պայմանական սահմանները տարբեր ազգերի մոտ տարբեր են՝ կախված ազգում գերակշռող հասակից։ Հայաստանում ենթադրյալ մոտավոր սահմանների մասին ես էս թեմայում գրել եմ այստեղ (http://www.akumb.am/showpost.php?p=1629757&postcount=11)։ ;)

Դեկադա
04.04.2009, 09:06
Լրիվ չկարդացի, բայց ահագին ծիծաղեցի :D:Թե կարճահասակը թե բարձրահասակը ունեն պրոբլեմներ//իմ կարծիքով//:Ինքս միջահասակ լինելով եթե ունեմ պատկրացնում եմ «ստանդարտից» դուրս եկածների վիճակը:P;): Ինձ համար ամենաոչհաճելի պահը լինումա երբ հայտնվում եմ բարձրահասակ մարդու կողքին` դառնում ենք Սուրն ու Սամը :) կամ էլ Շորն ու Շորշորը :D
Իրականում երթուղայինում գլուխը խփելու համար պարտադիր չէ բարձրահասակ լինել` միջահասակնելա բավական:Այ ուրիշ հարցա որ ոտքերը հասնում են կամ սեփական կզակիդ կամ էլ դիմացինիդ.....;):Բայց մի բանով լավա.... շատ հարցերում պետք չի գալիս սանդուղքների օգնությունը` ձեռքը երկարացնում ես ու հոպ...:
Բայց դե բարձրահասակ մարդիկ// էտպես ասում են // ավելի ազնիվ ու բարի են, իսկ ցածրահասակները ինչքան գետնի երեսին են էնքան էլ տակն են::)
Էս վերջի նախադասությանս համար ներող բոլորից` վիրավորելու միտում չկար, ուղղակի հիշեցի::)

... էսքան ժամանակ էս աստիճանի ջրիկ գրառում արած դեռ չկայի, լավա գոնե զվարճալիումա բացված, ոչ թե ասենք հագեբանությունում::D

Ուլուանա
05.04.2009, 02:16
Թեմայի հետ կապված «Եռանկյունի» ֆիլմի Աշխարհապետին հիշեցի։ Հիշու՞մ եք. արտասովոր բարձրահասակ տղա էր։ Վերջում էլ, երբ բոլորը գնում են պատերազմ, այդ թվում և Աշխարհապետը, հարազատներն ու ընկերները կանգնած ճանապարհում են, ամբոխի մեջ առանձնանում ու աչքի է զարնում Աշխարհապետի՝ ընդհանուր ֆոնի վրա բարձր երևացող գլուխը։ :D Մայրն էլ հեռվից–հեռու գոռում է.
– Աշխարհա՛պետ ջա՜ն, գլուխդ ցից մի՛ պահի՜...
:D
Ու ես միշտ մտածում էի՝ տեսնես կռվի ընթացքում Աշխարհապետին հեչ խանգարե՞ց իր բարձրահասակ լինելը... :unsure

Rhayader
05.04.2009, 04:46
Ինձ թվում է՝ տղաների համար Հայաստանում 175 սմ–ից բարձրը կարելի է համարել բարձրահասակ, իսկ աղջիկների համար՝ մոտավորապես 170 սմ–ից։
Իսկ այ անհարմարության աստիճանի բարձրահասակը երևի անհատական է։ Կարծում եմ՝ հետաքրքիր կլինի, եթե սեփական բարձրահասակությունից տուժող յուրաքանչյուր ակումբցի նաև նշի իր հասակը։ :P
Էս հենց իմ բոյին հասաք, բոյովացաք, հա՞ (ուղիղ 1,75-77 եմ)))

զգացել եմ ակումբի տղաները լավ էլ բոյով են:),բայց աղջիկները հիմնականում պուճուր մուճուր մինիածյուռնի են:))
Վայ սատկեցի:D մինիածյուռնին կարդացի միծուռոտանի:D

Երբ որ քեֆ մեֆա լինում՝ մեր հայկական ռաբիզով, մարդ ամաչումա պարի:oy

Ուֆ, բոյովանար էս ազգը, փաստորեն, ինձ ավելի դուր կգար, հա՞:D

Լավ, ես էլ իմ դարդը պատմեմ: Դպրոցն ավարտել եմ 1,52 բոյով, մնացածն աճել ե հաջորդ երկու տարվա ընթացքում: Ամբողջ կյանքս սովոր եմ եղել բոլորից կոլոտ լինել, ու հիմա... ամաչում եմ, երբ նախկինում ինձանից բոյով մարդկանց վերևից եմ նայում:

Ընդհանրապես, ընկերներիս մեջ էլ բոյով չեմ երևում: Վայց առանձնապես չեմ զգացել, որ Վուլֆն ու Հայկօն ինձանից բոյով լինեն:P

Հայկօ
05.04.2009, 15:56
Լավ, ես էլ իմ դարդը պատմեմ: Դպրոցն ավարտել եմ 1,52 բոյով, մնացածն աճել ե հաջորդ երկու տարվա ընթացքում: Ամբողջ կյանքս սովոր եմ եղել բոլորից կոլոտ լինել, ու հիմա... ամաչում եմ, երբ նախկինում ինձանից բոյով մարդկանց վերևից եմ նայում:

Մենակ քո դարդը չի :)): Ծանոթ վիճակ ա :):

Jarre
23.04.2009, 23:19
Այս շաբաթ պաշտոնական մի ճաշկերույթի ժամանակ ստիպված եղա հիշել ևս մեկ բացասական կողմեր։ Հոգնակիով եմ գրում, որովհետև Հայասատանում, բարձրահասակ մարդու անգամ մեկ բացասական կողմը այնքան ահավոր հետևանքներ է ունենում, ինչպես այս մեկը, որ «հարգանքից» ելնելով պետք է հոգնակիով խոսել դրա մասին :P

Ճաշելիս ես միշտ նստում եմ սեղանի անկյունում, կամ էլ եթե անկոմպլեքս մարդկանց հետ եմ, ապա՝ սեղանի գլուխ։ Այդպես եմ անում, որ գոնե մի կողքս ոչ մեկը նստած չլինի, քանի որ ձեռքերս երկար են, ու բացի նրանից որ հաց չեմ կարողանում նորմալ ուտել, նաև չեմ կարողանում խոսել, քանի որ ժեստեր չեմ կարող անել։

Իսկ այս ճաշկերույթի ժամանակ ամեն մեկն ուներ իր նախօրոք որոշված տեղը ու մի կողքս նստած էր համագործակցուհիս, իսկ մյուս կողքս՝ մի պաշտոնյայի կին։ Ուտելու ժամանակ արմունկներս անընդհատ կպնում էր մեկ մեկին, մեկ էլ մյուսին։ Այդ պատճառով էլ ուտելս շուտ պրծա։ Դե որ ուտելս շուտ պրծա, սկսեցի խոսել այն հիմնական թեմայից ինչի առթիվ որ կազմակերպվել էր այդ միջոցառումը։ Խոսելու ժամանակ անընդհատ ուշադիր էի, որ հանկարծ ձեռքերս չկպնեն կողքիս նստածներին, ու արդեն բնազդաբար հասկացա ձեռքերս շարժելու սահմանները։ Զրույցի ամենաթեժ պահին, այս պաշտոնյայի կինը կռանում է, որ գետնից ինչ որ բան բարձրացնի, ու հենց այդ կռացած ժամանակ արմունկով այնպես եմ խփում այդ խեղճ կնոջ աչքին, որ ընդամենը մի րոպեից ունքը ուռեց, իսկ դրանից մի րոպե հետո էլ աչքը համարյ փակվեց։ :( Պատկերացնում եք վիճակս :cry

Բոլորը հասկացան, որ վերջ ամբողջ գործը վարի գնաց։ Բայց.... Մյուս կողքիս նստած աղջիկը այս կնոջը ուղեկցեց զուգարան, որպեսզի աչքը լվան և սառը թրջոց դնեն։ Երբ կանայք գնացին սեղանի շուրջ տիրեց արտասովոր լռություն։ Մեկ էլ այդ պաշտոնյան շուռ եկավ իմ կողմ, ժպտաց ու սրտանց շնորհակալություն հայտնեց, ասելով՝ «Այսօր վրան այնքան էի ջղայնացել... Մերսի որ մուռս հանեցիր»։ :o Ապա բարձրաձայն ծիծաղելով նստեց ու մեր գործն էլ ինչի համար որ հանդիպել էինք մեծ ուրախությամբ արեց :)

Հա՜, փաստորեն էս էնքան էլ բացասական չէր :8

Բարձրահասակ
25.04.2009, 15:29
Դե լավ, քարը փեշիցս թափեմ ու ես էլ բարձրահասակ լիելու բացասական կողմերից գրեմ: :) :oy
Գլխավոր բացասական կողմը այն է, որ անկողնումս չեմ տեղավորվում ու երկար ժամանակ է գետնին եմ քնում: :oy
Մեկ էլ, որ Լեո դե Գրանը գրել էր, որ ցածրահասակ ընկերների հետ գրկախառնվելիս ծալվել է պետք, իմ մոտ էլ նույն խնդիրը կա: Ծանոթներիցս մեկի հետ բարևելուց քիչ է մնում չոքեմ::D Ու խեղճի վիզը ծռվում է մեր խոսակցության ընթացքում:

ars83
25.04.2009, 15:38
Զրույցի ամենաթեժ պահին, այս պաշտոնյայի կինը կռանում է, որ գետնից ինչ որ բան բարձրացնի, ու հենց այդ կռացած ժամանակ արմունկով այնպես եմ խփում այդ խեղճ կնոջ աչքին, որ ընդամենը մի րոպեից ունքը ուռեց, իսկ դրանից մի րոպե հետո էլ աչքը համարյ փակվեց։ :( Պատկերացնում եք վիճակս :cry

:oy Ժողովուրդն ասում է՝ աչքին տուր, որ մորթին չփչանա:

Լավ էր էդ մի բանն էլ իմացանք. ապագա հանգիպումների ժամանակ եթե սեղան լինի՝ մյուս ծայրում նստեմ, եթե չէ, մի ծառ-բան գտնեմ, ետևը կանգնեմ: Տեղից կարճատես եմ, մեկ էլ տեսար նենց տվեցիր, աստիգմատիզմը հետը դառավ հարյուր :D /մյուս կողմից, կարող ա կարճատեսությունը տեղը գա, հը՞ :think/

Jarre
25.04.2009, 21:13
Այսօր կնոջս հետ ֆիլհարմոնիկում Վերդիի ռեքվիեմից հետո, կինս պատկերացրեց, որ եթե դերիժորը ես լինեի, ապա այդ դերիժորի փայտիկը հաստատ էտ մեներգիչներից մեկի աչքը կմտներ :D (տնաշենները էնքան մոտիկ էին կանգնել)

Ֆիլհարմոնիկի նվագողները պետք է շնորհակալ լինեն, որ Թոփչյանն այդքան բոյով չէ :D

hamLT
25.04.2009, 21:33
Ոնց չեմ սիրում էդ վարագույր կախելու պրոցես՜ը :(

Sona_Yar
25.04.2009, 23:27
Իմ հայրական տանը երբեք չեմ զգացել բարձրահասակ լինելու վատ կողմերը: Եվ հորս, և մորս ծնողները, բարեկամները՝ բոլորը բարձրահասակ են(էին): Հավաքույթներին, քեֆերին էնքան հաճելի էր պարել նույն հասակի մարդկանց հետ: Մի բարեկամ ունեինք, մի օր քեֆի ժամանակ գովեց երիտասարդներիս.« Ամեն մինը մի... գրանիցի ստօլբա յա»:D
Դպրոցում, ֆիզկուլտուրայի դասերին էի զգում անհարմարություն, որովհետև բոյիս պատճառով դանդաղաշարժ էի: Դրանով արժանանում էի տղաների ծաղրական վերաբերմունքին.«Դու ավելի լավ է նստես զալատօյ զապասի համար»:
Բազմության մեջ աշխատում էի աչքի չզարնել, երկտակված,մեջքս ծռված էի կանգնում:Էս անգամ էլ մամայիս հանդիմանանքն էր.«Ուղղվի՛, մի՛ կուզիկացի»(լսողն ո՞վ էր):
Հենց ամուսնացա, էդ ժամանակ սկսվեց բոյիս շահագործումը:): Մեծ տեգրակինս անցավ «ձեդի» կարգավիճակի: Ես ընկա Իսահակյանի Սիմոնի օրը.«Ան ջան, բոյով ես, պահարանի վերևից բանկաները իջեցրու,Ան ջան, մատներդ երկար են, բանկաների մեջ լվա, Ան ջան, ոտքերդ երկար են, էս կամ էն գործի համար հարմար են»: Ասում էի՝ հետաքրքիր է, մինչև իմ գալը ո՞նց էիք յոլա գնում:think
Ամուսնուս մայրիկը բոյիս դրական կողմերի հետ նաև բացասական կողմեր էր գտնում.«Երկար ոտքերիդ կարճ յուբկա չի սազում», «Երկար ոտնաթաթերդ մի բացի, գեշ են:(», և այլն, և այլն...
Հիմա, էստեղ, Եվրոպաներում էնքան ուրախ եմ, որ իրենցից հետ չեմ բոյով.Հանգիստ բարձրակրունկներ եմ հագնում, թեկուզ ամուսնուցս մի քիչ բարձրանում եմ: Մեր ընտանիքին նայելով լեհերը կարծիք են կազմում, որ բոլոր հայերը բարձրահասակ են:):

Rhayader
26.04.2009, 00:20
Ամուսնուս մայրիկը բոյիս դրական կողմերի հետ նաև բացասական կողմեր էր գտնում.«Երկար ոտքերիդ կարճ յուբկա չի սազում», «Երկար ոտնաթաթերդ մի բացի, գեշ են:(», և այլն, և այլն...
Երբ մարդը չափազանց վախկոտ է իր վախերին դիմակայելու համար, նա այդ վախերն ուրիշին է ներշնչում::)

Second Chance
27.04.2009, 16:03
Ամուսնուս մայրիկը բոյիս դրական կողմերի հետ նաև բացասական կողմեր էր գտնում.«Երկար ոտքերիդ կարճ յուբկա չի սազում», «Երկար ոտնաթաթերդ մի բացի, գեշ են», և այլն, և այլն.
Համարյա նույն կերպ հայրս էր ինձ ասում դպրոցական ժամանակ: Ասում էր դու բոյով ես քեզ կարճ յուբկա չի սազում ու արգելում էր հագնել: Կարճն էլ հո կարճ չէր ծնկներից մի փոքր վերև:)): Չնայած ինձ բարձրահասակ էլ չես ասի 1.68 հազիվ լինեմ: Բայց չգիտես ինչի ինձ հա ասում էին բոյով ես , բոյով ես:

Nun ...
27.04.2009, 17:06
Բացասական լինելու բարձրահասակ կողմերը :D

Ինձ էլ փոքր ժամանակից համոզում են յուբկա հագնեմ, բայց չեմ համոզվում :):P

Բացասական կողմերն են՝

էլ չեմ կարողանում սեղանի տակ ու Գարդիրոբի մեջ մերոնցից պախկվեմ,
էլ չեմ կարողանում ինձնից կոլոտ, բայց շատ սիրուն տղաների հետ փողոցով հանգիստ քայլել,
էլ չեմ կարողանում մերոնց համոզել, որ ձեռքս չի հասնում սերվանտի փոշին մաքրեմ
էլ չեմ կարողանում ավտոդրոմի մաշինկեքը նորմալ նստել

ու տենց ... :(

Փոքրիկ
27.04.2009, 17:14

:Dիսկ կոմպի դիմաց ցածր աթոռի վրա չես նստում՞ :oy, իմ մոտ մեկ-մեկ պատայում ա, չնայած շատ բարձրահասկ չեմ:oy

Jarre
08.05.2009, 22:01
Էս թեման բացվելուց հետո սկսել եմ հիշել բոյիս պատճառով հետս պատահած դեպքերը, որոնք հիմնականում տրագիկոմեդիայի շարքին են պատկանում։

Ուրեմն էն կոմպլեքսավորված 16 տարեկան ժամանակներսա։ Ձմեռ է ու ես ինչպես այն ժամանակվա հայ ազգի արական սեռի համարյա բոլոր ներկայացուցիչները, կրում էի կեպկա։ Իմ կեպկայի գագաթին կոճակ կար։ Անցնում եմ մեր տան մոտի փողոցի շուկայով ու նկատում եմ, որ կողքից բոյիս վրա ծիծաղողներ կան, ու հիմա փորձում եմ ամեն ինչ անել, որ ջոգեն որ ես ինքնավստահ մարդ եմ։ Մեկ էլ հենց էտ թարս պահին, որ ուր որա էր ես պիտի ինքնահաստատվեի, զգացի, որ մեկը թիկունքիցս գլխարկս գլխիցս հանեց ու տեսնեմ, որ ամբողջ շուկան՝ ներառյալ էտ ջահելները ծիծաղում են։ Կատաղած շուռ եկա, մեկ էլ տեսնեմ կեպկայիս կոճակը կպել է շուկայի սեղանների միջև անցնող նաֆթուլներից ու տենց կախված մնացել է։ :cry:(

Արևհատիկ
09.05.2009, 01:39
Բարձրահասակ լինելու մեջ ոչ մի վատ բան չկա; Ինքս էլ բարձրահասակ եմ (իհարկե արտասովոր բարձրահասակ չեմ) և ոչ մի պարագայում դա ինձ չի խանգարում

Հայկօ
09.05.2009, 18:24
Բարձրահասակ լինելու մեջ ոչ մի վատ բան չկա; Ինքս էլ բարձրահասակ եմ (իհարկե արտասովոր բարձրահասակ չեմ) և ոչ մի պարագայում դա ինձ չի խանգարում

Երանի քեզ :): Դու երևի ամեն շաբաթ երթուղային թյուրիմացությունով 260կմ ճանապարհ չես անցնում՝ ընդունած Σ դիրքը (նստած լինելու դեպքում՝ & դիրքը):

Բարձրահասակ
09.05.2009, 22:31
Մի անգամ, չնայած հաճախ է պատահում, չարաբաստիկ երթուղայինում նստած, հոգնած տուն եմ գնում ու որոշեցի ոտքերս երկարացնեմ, որ մի քիչ հանգստանան: Իմ համար գնուն եմ, մեկ էլ դիմացի նստարանին նստածը զարմացած ներքև նայեց ու շրջվեց դեպի ինձ: :o Դու մի ասա ոտքերս դուրս էին եկել դիմացի նստարանի տակից: :o :D:D

NetX
09.05.2009, 23:17
Ու այսպես լեգենդներ են հուսվում բարձրահասակության բացսական լինելու վերաբերյալ, այստեղ երբեմն այնպիսի մանրուքներ են գրվում, որ իմ առօրէա կլանքում չէի նկատի կամ կհամարեի սովորական :P

ինչևէ կարծում եմ բարձրահասակ լինելը ավելի լավ է քան ցածրահասակը, չնայած դա չի բացառում որ ցածրահասակը նույն դրական կարծիքի լինի իր հասակի մասին: Ու ընդհանրապես երջանկությունը սեփական բոյի մեջ չի :)

+ պետք չի կոմպլեքսավորվել հասակից

Ուլուանա
10.05.2009, 02:44
Ժողովուրդ, էս թեմայում գրառում անելուց առաջ մեկ–մեկ նայեք էն բաժնին, որում հանգրվանել է սույն թեման։ :P Էս թեման զվարճալի, զավեշտական դեպքեր պատմելու համար է, ոչ թե լուրջ–լուրջ քննարկումներ անելու ու ապացուցելու, որ բարձրահասակ լինելը հեչ էլ վատ չի։ Իսկ մի՞թե որևէ մեկն էս թեմայում լրջորեն հակառակ պնդումն է արել, որ բարձրահասակներով տենց վիրավորված միանգամից շտապում եք ձեր թանկագին բոյի ոտնահարված իրավունքները պաշտպանելու։ :D

Taurus
10.05.2009, 11:55
Բարձրահասակ լիներու հիմնական թերությունը այն է, որ սովոր ես շրջապատին վերևից նայել, հետո հանկարծ քեզնից բոյով մարդոու հետ էս խոսում, վիզտ ցավում ա

Taurus
10.05.2009, 11:57
... Ու ընդհանրապես երջանկությունը սեփական բոյի մեջ չի :)...
վայ Հայկ, փ ի տեղը ռ կարդացի ու ուզում էի արդեն հակառակվել :D

Jarre
10.05.2009, 19:52
Ժողովուրդ, էս թեմայում գրառում անելուց առաջ մեկ–մեկ նայեք էն բաժնին, որում հանգրվանել է սույն թեման։ Էս թեման զվարճալի, զավեշտական դեպքեր պատմելու համար է, ոչ թե լուրջ–լուրջ քննարկումներ անելու ու ապացուցելու, որ բարձրահասակ լինելը հեչ էլ վատ չի։ Իսկ մի՞թե որևէ մեկն էս թեմայում լրջորեն հակառակ պնդումն է արել, որ բարձրահասակներով տենց վիրավորված միանգամից շտապում եք ձեր թանկագին բոյի ոտնահարված իրավունքները պաշտպանելու։

Ան ջան, ոմանց թվում է, որ կարդում են «հոգեբանություն և փիլիսոփայություն» բաժնում կատարած գրառումներ :D

Jarre
05.07.2010, 09:14
Բարձրահասակ լինելու բացասական կողմերից մեկն էլ այն է, որ Օպերայի հրապարակի նստարաններին երեկոյան նստում եմ, ոտս ոտիս եմ գցում ու վայելում երեկոյան Երևանի ուրախ մարդկանց, լույսերը, ձայները.....:zagar մեկ էլ սկսում եմ ջոգել, որ արդեն երկու ժամ ա, որ ոտս-ոտիս գցած ոտքս :D (այսինքն վերևում գտնվող ոտքս :D) էն պռուժինով դռների պես հետ ու առաջ ա գնում, որովհետև բոլոր անցորդներին խանգարում ա, որ անցնեն ու ես բնազդորեն ոտքս ետ ու առաջ եմ տանում, որ տեղ բացվի ու անցնեն :(

Ես էլ ասում եմ, էտ ոտիս ծունկը խի՞ ա անըդնհատ ցավում :cry :D

My World My Space
05.07.2010, 10:39
Ուֆ ես արդեն կրակն եմ ընկել բոյիս ձեռքը, դե էդքան շատ էլ չի 187 սմ ա, բայց տանն ինչքան "բարձր" գործ կա ինձ ա հասնում.... Ողորմածիկ տատս, կոլոտ կին էր, ամեն անգամ կանչում էր ու.
- Ձագ ջան, հլը էն վերեն էսինչ բանը վար բեր...,- ու ավելացնում էր,- մի նեղվի`բոյովը կոլոտին ծառան է....

Jarre
05.07.2010, 10:42
մի նեղվի`բոյովը կոլոտին ծառան է....

Աաաաաա :D :lol:lol , էս վերջն ա :D

Հիմա պատկերացնում եմ, թե ոմնաք ոնց են ուրախանում :beee

My World My Space
05.07.2010, 10:49
Մեկ-մեկ շատ լիքը երթուղայինով որ երթևեկում եմ, էն էլ կանգնած վիճակում, քիչ ա մնում իջնելուց հետո դիմեմ Շախմատի տուն, համապատասխան պաշտոնում աշխատելու համար....:D

---------- Ավելացվել է՝ 11:49 ---------- Սկզբնական գրառումը՝ 11:44 ----------

մի 10 տարի առաջ գյուղում էի, մորաքրոջս թոռը 2 տարեկան չկար դեռ, առաջին անգամ ինձ տեսավ, սկսեց զարմացած նայել.... հարցրեցին` ճանաչո՞ւմ էս, ո՞վ ա: Մի հատ էլ ոտից-գլուխ չափեց ու.
- Կիրկորո՜վը.....

Dayana
05.07.2010, 10:57
Աաաաաա :D :lol:lol , էս վերջն ա :D

Հիմա պատկերացնում եմ, թե ոմնաք ոնց են ուրախանում :beee

Այ մարդ ոմանք հեչ էլ չեն ուրախանում, չէ՞ Սաթ :))

Jarre
05.07.2010, 11:04
Այ մարդ ոմանք հեչ էլ չեն ուրախանում, չէ՞ Սաթ :))

Էէէէ, Դայ ջան, էտ քեզ ա տենց թվում։ Կյանքը հակառակն է ցույց տվել՝ ես ամբողջ կյանքս կոլոտների կողմից տվայտանքների եմ ենթարկվել, պահանջում եմ արդարություն և ՀՀ-ում բոյով փոքրամասնությունների իրավունքների պաշտպանություն :goblin:lol

---------- Ավելացվել է՝ 12:04 ---------- Սկզբնական գրառումը՝ 12:03 ----------

Դայ, բայց քեզ նենց լավ հանեցիր կոլոտներ շարքից.... :D:lol

Dayana
05.07.2010, 11:13

Չեմ հանել, ուղղակի չէի ուզում մենակ լինել, Սաթենին էլ իմ հետ կանչեցի :))

Արթ, բայց դուք բոյովներդ հեչ էլ տվայտանքների չեք ենթարկվում :beee

Մի քանի օր առաջ քայլում եմ, մեկ էլ քեռուս եմ տեսնում, ով մի կարգին բոյով ա: Ձեռքը տարավ ակնոցներին, ես էլ մտծաեցի ակնոցները հանում է, որ ինձ բարևի, արագ ես էլ ձեռքս ակնոցներիս տարա, որ հանեմ: Մեկ էլ քեռիս ակնոցներն ուղղեց ու շարունակեց քայլել՝ ես վերևից չէի երևացել :( :cry ես էլ կրկնեցի նույնն ու գնացի, բա՞: Էնպես որ ստից մի բողոքեք :beee

ԿԳԴ
05.07.2010, 11:35
:D

Հիմա պատկերացնում եմ, թե ոմնաք ոնց են ուրախանում :beeeՈմանք միշտ էլ իմացել են, որ կարևորը քանակը չի, այլ որակը: :beee :))

Այ մարդ ոմանք հեչ էլ չեն ուրախանում, չէ՞ Սաթ :))Դայ դե շատ ցույց չեն տալի, բայց ներքուստ երջանկանում են: :crazy

Jarre
05.07.2010, 11:40
Չեմ հանել, ուղղակի չէի ուզում մենակ լինել, Սաթենին էլ իմ հետ կանչեցի :))

Արթ, բայց դուք բոյովներդ հեչ էլ տվայտանքների չեք ենթարկվում :beee

Մի քանի օր առաջ քայլում եմ, մեկ էլ քեռուս եմ տեսնում, ով մի կարգին բոյով ա: Ձեռքը տարավ ակնոցներին, ես էլ մտծաեցի ակնոցները հանում է, որ ինձ բարևի, արագ ես էլ ձեռքս ակնոցներիս տարա, որ հանեմ: Մեկ էլ քեռիս ակնոցներն ուղղեց ու շարունակեց քայլել՝ ես վերևից չէի երևացել :( :cry ես էլ կրկնեցի նույնն ու գնացի, բա՞: Էնպես որ ստից մի բողոքեք :beee

աաաաա :lol, Դայ փաստորեն քեռիդ եմ, հա՞՞՞՞ :D

Լավ հիշացրեցիր :D Իրոք բոյով լինելու ամենաբացասական կողմերից մեկը նորմալ բոյ ունեցող մարդկանց չնկատելն է :( Էս վերջերս Օպերայի մոտով քայլում էի ու քայլելիս ակնոցներս ուղղեցի, իսկ թե դա ինչ կապ ունի թեմայի հետ, Դայանան արդեն ասաց :D :lol

ՀԳ՝ համ էլ ես քեզ դրա համար ներողություն էի խնդրել, կարիք չկար հիշեցնել ու բարձրաձայնել :beee Որ ասում եմ մեր իրավունքները ոտնահարվում են, չեք հավատում.... :D

Jarre
18.10.2010, 15:34
Էսօր բոյիս պատճառով էն դեղին ավտոբուսների մեջ ինձ ջեբկիրի տեղ դրեցին :cry

Ամենավերջին շարքում եմ նստած ու էն մասում, որ անմիջապես դիմացս արդեն աթոռ չկա, այլ ձախ կողմից է սկսվում շարքը։

Մի երիտասարդ աղջիկ իր փոքրիկի հետ եկավ ու նստեց էտ ձախ շարքի առաջին տեղում։ Ու ոտս էնքան երկար էր, որ ծունկս կպնում էր իրա պայուսակին, որը ուսից կախված էր։ (Տո ասա այ աղջիկ, ո՞վ ա նստած տեղը պայուսակը ուսից կախած թողնում, յա՛ :angry ) Մի խոսքով....

Ու մեկ էլ նկատեմ, որ էս աղջիկը աչքի պոչով (բայց ընենց, որ ես լավ տենում եմ, էլի, էտ աչքիս պոչ կոչեցյալը) կպած վախեցած ինձ ա նայում։ Ես էլ հասկանալով բանը ինչումն է ուզեցա իրա թյուր տպավորությունը ցրեմ։ Ուրեմն միամիտ հայացքով սկսեցի աջ նայել, կարծես թե լուսամուտից եմ նայում ու շատ ուժեղը ծնկովս հրեցի պայուսակը։ Հիմա էլ ես սկսեցի աչքի պոչով նայել իրան։ Ուրեմն վախեցած շուռ եկավ, պայուսակը քաշեց ու ջոգեց, որ ես լրիվ ուրիշ կողմ եմ նայում ու իրա կողքը տեսավ ոտքս։ Ու հասկանալով բանն ինչումն է հոգոց հանելով ժպտաց։
Հիմա սպասում եմ, թե երբ ա գլուխը շուռ տալու, բայց կպած նայում ա վրես :angry:angry

Մեկ էլ տեսնեմ զարմացած ձայնով անունս տվեց :o Ես էլ դերասանությունս թողեցի ու զարմացած հայացքով իրան նայեցի :o Դու մի ասա մեր դասարանի Էդիտան էր իր փոքրիկի հետ :) Դպրոցն ավարտելուց հետո չէինք տեսել իրար։ Ահագին զրուցեցինք դեսից դենից։ Բայց ամենակարևորն այն էր, որ ինքը հասկացավ, որ սրանից հետո տպանսպորտում նստած ժամանակ պայուսակը ուսից կախած չի թողնի ու անմեղ ու միամիտ մարդկանց էլ գողի տեղ չի դնի :beee

ՆանՍ
20.10.2010, 13:23
- մի նեղվի`բոյովը կոլոտին ծառան է....

Էս ինչ Լավ գրառում էր, էս ինչ Կարգին գրառում էր:hands:D:D մալադեց տատիիդ:ok Իմ 1.54 բոյից միանգամից հրթիռեցի 2մ-ի ու հասա Jarre-ին:D:D

armen9494
30.08.2011, 18:13
Համաձայն եմ ձեր բոլորի կարծիքների հետ, կրակ ու պատիժ ա բոյով լինելը...:sad
Բայց դե սիրուն ա, էլի:kiss

Հ.Գ. իմ հասակը 187 սմ

Ameli
30.08.2011, 19:35
Երթուղայիններում շախմատի ձի դառնալը մի կողմ, բա որ շրջապատիդ մարդիկ կոլոտ են լինում ու նկարվելիս ստիպված ոտդ կախ ես գցում, որ նկարի տեսքը չգցես :D , էնքան շատ են տենց նկարները իմ ալբոմներում : Էս նկարում հերիք չի կոլոտացրել են, հըլը մի հատ էլ հղիի տեղ են դրել :sad :D

http://i.imgur.com/kjAOw.jpg

armen9494
30.08.2011, 21:23
Երթուղայիններում շախմատի ձի դառնալը մի կողմ, բա որ շրջապատիդ մարդիկ կոլոտ են լինում ու նկարվելիս ստիպված ոտդ կախ ես գցում, որ նկարի տեսքը չգցես :D , էնքան շատ են տենց նկարները իմ ալբոմներում:

http://i.imgur.com/kjAOw.jpg

Ակամայից իմ վերջին զանգի տանգոն հիշեցի :))
52787

Ripsim
12.10.2011, 10:59
Երբ փողոցում քայլում ես կամ մեկի հետ նոր ծանոթանում ես, մարդիկ հիմնականում դեմքիդ նայելուց հետո հայացքը իջեցնում են կոշիկներիդ, որպիսի, երևի, հասկանան իրականում բոյով ես, թե կրունկներդ են բարձր, կամ էլ մտովի հանեն կրունկներիդ չափը (եթե տվյալ պահին կրում ես) և հասկանան ինչքան է իրական բոյդ:) Արդեն այնքան օրինաչափական է դարձել, որ մեկ-մեկ չեմ դիմանում ժպտում եմ:)

Ameli
12.10.2011, 18:25
Օֆ, էլի դարդերս իրար տվի՞ք :cry :sad

Lord
12.10.2011, 19:33
էս ինչ լավ թեմայա ոնց շուտ չէի տեսել :D
դե Հայերի մոտ էս պրոբլեմները համեմատաբար քիչ են հաշվի առնելով են փաստը, որ փողացով քայլելիս ընենց տպավորությունա , որ լիլիպուտյայում էս :D (բա որ պատկերացնում եմ տեսարանը Ժառի աչքերով:D)

են գործի դնելը չեմ ասում, աղջիկները փոշի սրփելն են ասում, տո ինչ ասես չեն ասում
- ապեր արի միատ սառնարանը դնենք ավտոի կռիշին
- միատ կբարձրացնես գառաժի կռիշ...

հա մեկել սաղ գլխիս շռամա :))

armen9494
14.10.2011, 22:35
հա մեկել սաղ գլխիս շռամա :))

աաաաաաաաաաա:D
Իմ գլխին էլ մի հատ շռամ կա:hands
Ընենց լավ էլ բաբաթին շռամ ա, չնայած էդքան էլ կապ չունի բոյովության հետ...:))

Lord
14.10.2011, 22:43
աաաաաաաաաաա:D
Իմ գլխին էլ մի հատ շռամ կա:hands
Ընենց լավ էլ բաբաթին շռամ ա, չնայած էդքան էլ կապ չունի բոյովության հետ...:))

ես բոյովության հետ կապված շռամների հետ չէ, թե չէ ըտենց իմ գլխին էլ 24 համարի կլուչից մնացած շռամ կա:D

Jerry
09.11.2011, 00:09
մի բան էլ ես ասեմ..
Դպրոցական սեղանի խնդիր կա, ոտքերս չի տեղավորվում էտ սեղանի տակ.... ստիպված ուղղում եմ ու գնումա հասնումա առաջիս նստողի ոտերն էլ անցնում ա :)
կամ սեղանը 50 սմ օդ ա բարձրանում
բոյս 1.80-1.82

Սլիմ
09.11.2011, 00:45
Չգիտեմ ինչքանովա բարձրահասակ համարվում 171-ը, բայց ես չեմ բողոքում, մի բան էլ մի 10 կրունկ ես հագնում ու սիրունա , շատ սիրուն , լավ կողմ էլ կա ,դարակներից մի բան վերցնելու համար կամ փոշի սրբելու համար աթոռի հետևից չես գնում:)

Գորտուկ
20.07.2014, 11:49
Դուք ինչքան էլ բողոքեք ,միևնույն է ինձ համար դա միայն դրական բան է բարձրահասակ լինելը ու ինչքան բարձրահասակ՝ այնքան էլ ավելի լավ :love: Դեռ երեխա ժամանակվանից ամեն Աստծո օր արթնանում էի ու մամաի հետ չափվում ::D
Բայց էդպես էլ կարճահասակ մնացի ՝ 163 սմ է::(

Ուլուանա
20.07.2014, 16:28

Աղջկա դեպքում 163–ը կարճահասակ չի, միջահասակ է։ Ի դեպ, ես էլ եմ էդքան ու դժգոհ չեմ բոյիցս :)։ Ճիշտ է, երկու սմ ավելը չէր խանգարի (դե, ես սիրում եմ կլոր թվեր :D), բայց սենց էլ ա լավ։

StrangeLittleGirl
20.07.2014, 16:29
Աղջկա դեպքում 163–ը կարճահասակ չի, միջահասակ է։ Ի դեպ, ես էլ եմ էդքան ու դժգոհ չեմ բոյիցս :)։ Ճիշտ է, երկու սմ ավելը չէր խանգարի (դե, ես սիրում եմ կլոր թվեր :D), բայց սենց էլ ա լավ։

Նայած երկիր :)) Հոլանդիայում կարճահասակ ա:

Ուլուանա
20.07.2014, 16:31
Նայած երկիր :)) Հոլանդիայում կարճահասակ ա:
Հա, բայց էդ հարցը քննարկողներս Հոլանդիայում չենք, չէ՞ :))։ Ոչ Հայաստանում եմ ինձ կարճահասակ զգացել, ոչ էլ ԱՄՆ–ում։

Գորտուկ
20.07.2014, 17:00
Աղջկա դեպքում 163–ը կարճահասակ չի, միջահասակ է։ Ի դեպ, ես էլ եմ էդքան ու դժգոհ չեմ բոյիցս :)։ Ճիշտ է, երկու սմ ավելը չէր խանգարի (դե, ես սիրում եմ կլոր թվեր :D), բայց սենց էլ ա լավ։

Գուցե միջահասակ է համարվում, բայց քանի որ իմ շրջապատում շատ են բարձրահասակները , ես ինձ միշտ էլ կարճահասակ եմ զգում::(

Ուլուանա
20.07.2014, 17:21
Գուցե միջահասակ է համարվում, բայց քանի որ իմ շրջապատում շատ են բարձրահասակները , ես ինձ միշտ էլ կարճահասակ եմ զգում::(
Հա՜, էդ ուրիշ բան։

StrangeLittleGirl
20.07.2014, 17:37
Ժող, բայց Հայաստանի պայմաններում կարծում եմ 163-ը կնոջ համար նույնիսկ բարձրահասակ ա կամ գոնե միջինից մի քիչ բարձր: Ես սկի իմ 157-ով ինձ բացարձակ ցածրահասակ չեմ զգում:

Գորտուկ
20.07.2014, 17:44
Ժող, բայց Հայաստանի պայմաններում կարծում եմ 163-ը կնոջ համար նույնիսկ բարձրահասակ ա կամ գոնե միջինից մի քիչ բարձր: Ես սկի իմ 157-ով ինձ բացարձակ ցածրահասակ չեմ զգում:

Գիտես ոնց ա Բյուր, որ շրջապատումդ շատերն են բարձրահասակ լինում ու հիմնականում 180 -ից սկսած , այդ ժամանակ չես կարում քեզ միջահասակ զգաս::(

Ուլուանա
20.07.2014, 17:46
Ժող, բայց Հայաստանի պայմաններում կարծում եմ 163-ը կնոջ համար նույնիսկ բարձրահասակ ա կամ գոնե միջինից մի քիչ բարձր: Ես սկի իմ 157-ով ինձ բացարձակ ցածրահասակ չեմ զգում:
Դու 157՞ ես :o։

Jarre
20.07.2014, 18:49
Ժող, բայց Հայաստանի պայմաններում կարծում եմ 163-ը կնոջ համար նույնիսկ բարձրահասակ ա կամ գոնե միջինից մի քիչ բարձր: Ես սկի իմ 157-ով ինձ բացարձակ ցածրահասակ չեմ զգում:

Որովհետև մենք ընդամենը մի անգամ ենք հանդիպել ու էն էլ ես նստած եմ եղել էտ ժամանակ :D

StrangeLittleGirl
20.07.2014, 21:18
Գիտես ոնց ա Բյուր, որ շրջապատումդ շատերն են բարձրահասակ լինում ու հիմնականում 180 -ից սկսած , այդ ժամանակ չես կարում քեզ միջահասակ զգաս::(
Ախր սկի հայ տղաները տենց բոյ չունեն, որ ասեմ՝ տղաների հետ ես շփվում :)) Կարո՞ղ ա շրջապատումդ սաղ հոլանդացի են կամ էլ բասկետբոլիստ:

Դու 157՞ ես :o։
Հա, ինչու՞ տենց զարմացած: Ավելի կոլո՞տ էիր կարծում :))

Գորտուկ
20.07.2014, 21:22
Ախր սկի հայ տղաները տենց բոյ չունեն, որ ասեմ՝ տղաների հետ ես շփվում :)) Կարո՞ղ ա շրջապատումդ սաղ հոլանդացի են կամ էլ բասկետբոլիստ:

Հա, ինչու՞ տենց զարմացած: Ավելի կոլո՞տ էիր կարծում :))
Բյուր իմ բոլլոր բարեկամներն են հսկաներ , շատ -շատ բոյով են , իսկ հարևանից աղջիկներն էլ ամենկոլոտիկը 175 սմ է:;) Հորեղբորս , քեռիիս տղաները երեխաները , ինչպես նաև մորքուրիս տղաները շատ բարձրահասակ են :Մի խոսքով բոլոը գուլիվերներ են , ես էլ մեջի թզուկը:

Ուլուանա
20.07.2014, 21:25
Ախր սկի հայ տղաները տենց բոյ չունեն, որ ասեմ՝ տղաների հետ ես շփվում :)) Կարո՞ղ ա շրջապատումդ սաղ հոլանդացի են կամ էլ բասկետբոլիստ:

Հա, ինչու՞ տենց զարմացած: Ավելի կոլո՞տ էիր կարծում :))
Ասեմ՝ ինչի։ Որովհետև քույրս 154 ա, ու ինքը հաստատ քեզնից բոյով ա :))։

StrangeLittleGirl
20.07.2014, 21:35
Ասեմ՝ ինչի։ Որովհետև քույրս 154 ա, ու ինքը հաստատ քեզնից բոյով ա :))։
Ան, չգիտեմ՝ քույրդ ինչքան ա ու ոնց ա չափել ու չգիտեմ՝ ինձնից բոյով ա, թե չէ, բայց իմ բոյը հազար անգամ, հազար ձևով հազար տեղ չափած ա, 157 ա :)) Էլի են էղել չհավատացողներ, իրանց ներկայությամբ էլ ենք չափել, էլի նույնն ա էղել՝ 157: Ընդ որում, մի անգամ էլ նույնիսկ մի աղջիկ, որ հարյուր տոկոսով հավատացած էր, թե ինձնից բոյով ա, հերիք չի առանձին-առանձին երկուսիս բոյերը չափեցինք, դեռ իրար կողք էլ կանգնեցինք, միլիմետրերով նույն բոյի էինք՝ 157 (ընդ որում, իրա հին ID-ում 158 ա գրած էղել, նորում՝ 156):

Guest
20.07.2014, 22:56
Դուք ինչքան էլ բողոքեք ,միևնույն է ինձ համար դա միայն դրական բան է բարձրահասակ լինելը ու ինչքան բարձրահասակ՝ այնքան էլ ավելի լավ :love

Դե տենց ես ասում, որովհետը բարձրահասակ չես: Եթե պռոբլեմներին չես հանդիպում չես էլ կարող հասկանալ թե ինչ վատ կողմեր կան:Բայց, ամեն դեպում, միանշանակ դրականները ավելի շատ են ոչ շատ բարձրահասակների համար:

Գորտուկ
21.07.2014, 18:34

Բայց ամենակարևորը , որ ուզում ես ծառից մի բան պոկես էլ չես հելնում ծառը կամ էլ թռվռում մինջև ճյուղին հասնես, կամ էլ բարձր տեղից մի բան վերցնելու համար աթոռի հետևից չես գնում , հետո էլ շատ գեղեցիկ է նայվում , կարող ես մասնակցել գեղեցկության մրցույթների ՝ եթե տվյալները ներեն, կարող ես լավ բասկետբոլիստ ու վոլոյբոլիստ դառնալ՝ նախադրյալներից մեկն է բոյը, կարող ես նույնիս չդառնալ , եթե չես ուզում, մի խոսքով հնարավորությունները շատ են :

StrangeLittleGirl
21.07.2014, 18:36
Հեսա կարճահասակ լինելու դրական կողմերի մասին թեմա պիտի բացեմ հա :))

Գորտուկ
21.07.2014, 18:40
Հեսա կարճահասակ լինելու դրական կողմերի մասին թեմա պիտի բացեմ հա :))

Ու ամենաառաջին դրական կողմն էն է , որ պուճուրիկ մահճակալի մեջ էլ հանգիստ տեղավորվելը ավելի հեշտ ա , ոտքերդ շատ դուրս չեն հելնում :D

GriFFin
15.11.2016, 02:16
SLG-ի գրառումից գտա էս թեման։ Չեմ ուզում թվարկել զուտ դրական կամ բացասական կողմեր, որտև բարձրահասակ լինելը ցածրահասակ պոպուլացիայում ու չկոմպլեքսավորվելը դա արվեստ ա։ Առաջին 10 էջը կարդացի, հասցրեցի դարդերս իրար տալ։

Ըհմ, 177 սմ հասակով "մինածյուռնի" ակումբցի եմ։

1. Ինձ մինչև 21 տարեկան, 14 տարեկանից համարել են 21 տ.-ն, սա հասակիս պատճառով։ 21ից հետո արդեն ես եմ ինձ 21 համարում՝ սա արդեն բնավորությանս պատճառով։
2. Ես միշտ "մինածյուռնի" բառը ասոցացրել եմ գեղեցիկի հետ, իսկ դռբով/թափով ու նման բաները տգեղի։ Դժվար չի գուշակել ինձ որն են հաճախ ասել։ ։))
3. Ինձ շրջապատող բոլոր բոյով աղջիկները, մեխանիկորեն իմ ազգականներն էին դառնում։ Հիմա էլ մեր օրդինատորներից մեկը ինձանից բոյով ա ու իմ ազգանունը ունի {թարսի պես} ու չգիտեմ ինչի մեզ իրար շատ նման քրեր են համարում։ Չգիտեմ, երևի ներքևից, բոլորի համար բոյով մարդիկ նույն տեսքը ունեն։
4. Մինչև էս նորաոճ հագուստի խանութները բացվելը՝ իմ վրա ամեն ինչ կարճ էր, եթե կարճ չէր ուրեմն մեծ էր։ Երբ երեխա էի մեծական էի հագնվում ^^ Հիմա անհամեմատ հեշտ ա։
5.Ես ոտաբոբիկ միայն շատ-շատ մտերիմ մարդկանց մոտ եմ լինում։ Նույնը վերաբերվում ա կոշիկիս համարը ասելուն։ Ի դեպ, կոշիկն էլ հագուստի պես, շատ դժվար էր։ Միշտ հագել եմ բոթազ կամ կեդ։ Հիմա իմ հագածը ունիսեքս ա կոչվում , բայց դեռահաս ժամանակ տղայական էին։ Փոքր ժամանակ, շատ սեղմող կոշիկներ էի հագնում, անգամ մի համար փոքր, որտև ամաչում էի ասել, որ ցավում ա։ Սթրեսը կոշիկ գնելու, որ հիշում եմ…մինչև հիմա ոտքերիս վրա սպիեր ու կոշտուկներ կան։
6. Բարձրակրունկը, միայն հատուկ առիթով։ Թե չէ, 186սմ-ով երթուղային նստելը դարդ ա։ Փողոցում էլ քայլող ծառի եմ նման։
7. Ինձ միշտ հետևն են նստացրել դպրոցում, հասակիս պատճառով։ Ու ես ահավոր գլխացավեր էի ունենում, որտև հետո պարզվեց տեսողական խնդիրներ ունեի։ Օֆամանէ։
Ընդհանրապես, ամեն տեղ ամենահետևում եմ, օրինակ խմբակային նկարներում։ Ինչը իրականում լավ բան ա ։Դ
8. Ոչ մի աղջիկ էդքան չի ուրախանում ինչքան բոյով աղջիկը ուրիշ բոյով աղջիկ տեսնելուց/ծանոթանալուց։ Բա որ մի տեղում մի քանի բոյով աղջիկ ա լինում՝ մի խինդ, մի ուրախություն։
9. Ինձ ինչքան էլ "նեղացրել" են, ինձանով նաև շատ են հիացել։ Իմ հասակը "կապույտ աչքերի" նման մի բան ա շատերի համար, ափսոս դա ուշ հասկացա։ Ու անկեղծ ասած, հիմա որ մտածում եմ, կանայք ինձ ուղիղ իմաստով երբեք չեն նեղացրել, հիմնական մասը տղաներն են եղել ու իմ սխալ ընկալումը։
10. Ես երբեք ինչ որ բան վերցնելու հետ խնդիր չեմ ունեցել։ Հիմա էլ գրադարանում, սուպերմարկետում բարձր պահարաններից օգնում եմ, որ վերցնեն գրքերը/իրերը։ Ձյաձյա Սծյոպա վիճակ ա, հավես ա։
11. Ես ֆիզիկապես բավականին ուժեղ եմ "մինածյուռնիությանս" պատճառով։ CPR անել առաջին օգնության ժամանակ կարողանում էի միայն ես ու տղաների մեծ մասը։
12. Ինչ վերաբերվում ա "իմ բոյին համապատասխան մարդ գտնելուն" ՝ իմ կյանքի էս շրջանում մարդու արտաքինը նենց կապ չունի, որ էլ ասելու չի։ Ու ինձ էդ ինձանից քիչմը կոլոտ մարդն ա սովորացրել։
13. Չգիտեմ էս լավ ա, թե վատ, բայց արտասահմանցիների մեջ ես ավելի հեշտ եմ ձուլվում, իսկ Հայաստանում կարիք չկա ձուլվելու։
14. Մեջքս ծուռ ա, որտև էդ եղանակով ուզեցել եմ կոլոտ երևալ։ Արդյունքում բոյով եմ ու կուզիկ։ Ու իրականում լիքը ողնաշարային խնդիրներ ունեմ։
15. Բոլոր ընկերուհիներս ինձանով չափել են իրանց ու իրանց երևակայական ընկերոջ հասակների փոխհարաբերությունը։ Էդ պահերին աչքերիցս թարախ էր հոսում, որտև կենդանի քանոն լինելը տհաճ ա։ Իրանց էլ երևի տհաճ ա եղել իմ համար կենդանի հենարան լինելը։
16.Ինձ պարի, ամբողջ կյանքիս ընթացքում 2 անգամ են հրավիրել, որտև շատերը նեղվել են իմ հասակից։ Ինչ լավ ա ես էլ պարել չեմ սիրել։ ։Դ Հարսանիքներին կամ նման առիթներին միշտ պապայիս հետ եմ պարել, դրանից էլ լա՞վ բան։

Սենց էլի։
Ինչ որ 30 փաստի իմ մասին-ի ու Անքնություն օրագրիս խառնորդ եղավ։ Երևի միակ բանը, որ իմ 10 տարեկան եսին կասեի, էդ՝ մի ամաչի քո արտաքինից։ Բայց ցավոք the damage is done ու մի ամբողջ կյանք պետք ա էդ շտկելու համար։ Ու անկեղծ հասակը կապ չունի։

StrangeLittleGirl
15.11.2016, 10:33
Սաղ հեչ, ոնց որ գիտեմ, թե ով ա քեզնից բոյով օրդինատորը :))

GriFFin
15.11.2016, 14:07
Սաղ հեչ, ոնց որ գիտեմ, թե ով ա քեզնից բոյով օրդինատորը :))
Ո՞նց թե սաղ հեչ, բա իմ էսքան տառապանքը։ Հա, պիտի որ իմանաս))