PDA

Դիտել ողջ տարբերակը : Գարու/Garou



Nasha
23.03.2009, 21:47
Ամսի 22-ին հանրահայտ կանադացի երգիչ Գարուն մեկ բացառիկ համերգով հանդես եկավ Երևանում: Ի դեպ մամլո ասուլիսի ժամանակ Գարուն հերքեց հայ լինելու մասին իր շուրջը պտտվող ասեկոսները, սակայն նշեց, որ հայրենասիրության մեծ զգացումով է ժամանել Հայաստան: Համերգը կայացավ լեփ-լեցուն համերգասրահում, անգամ տոմսերի համար 35 հազար դրամ վճարած հանդիսատեսը, իրենց հարմարավետ նստատեղերից իջել էին պարահրապարակի վերածված սահադաշտ, որտեղ կանգնելու համար մարդիկ վճարել էին ընդհամենը 5000 դրամ: Բացի իր արգացանկից Գարուն կատարեց նաև Ազնավուրի, Ժո Դասենի, Ռեյ Չալզի, Բիթլզի երգերից: :hands

Գարույի բացառիկ լուսանկարները ասուլիսից`http://www.arit.am հասցեում

Smokie
16.04.2010, 16:17
Խռպոտ ձայնով, աշխույժ, կենսուրախ երգիչ, որ բեմի վրա իրեն շատ ազատ է զգում: Իր երգերից ամենաշատը սիրում եմ «Jesqua me perdre,» երգը՝ շատ ուրախ երգ է, ստիպում է վեր կենալ եւ պարել, լավն են նաեւ «Au plaisir de ton corp,» «Gitan,» «Seul,» «Sous_le_vent,» «Je n'attendais que vous,» «La moitie du ciel,» «Que lamour est violent,» «You can live your hat on,» (Joe Cocker-ի երգը իրականում: )
Իսկ եթե հիշենք նրան որպես . . . Քվազիմոդո՞: «Notre dame de Paris. օպերայում նա ուղղակի հիանալի է եւ անփոխարինելի, կերպարը կուզիկ, իսկ ինքը իրականում բոլորից բարձրահասակն է:
Դուք սիրու՞մ եք նրան:

E-la Via
16.04.2010, 18:55
Smokie դու այսպես մեզ շատ ես երես տալու :): Մեզ էսպես կսովորեցնես, հետո հանկարծ, որ որոշես էլ չբացել այսպիսր թեմաներ, կտխրենք :( :
Լավ այսօր արդեն մեկին ասել եմ, թե Garou-ի, որ երգերն եմ սիրում ;), բայց մի հատ էլ այստեղ ասեմ: Շատ եմ սիրում "Stand ap", "Gitan", "Sorry" երգերը, նաև Celine Dion-ի հետ "Sous le vent" երգը:

Kita
17.04.2010, 13:10
Մոդերատորական: Թեման միացվել է արդեն իսկ գոյություն ունեցողին:

Magic-Mushroom
17.04.2010, 22:03
Garou-ի երգերը շատ ճաշակով են,հենց տրամադրությունս ընկնում է,նրա երգերը օգնում են դեպրսիայից դուրս գալուն::hands

Smokie
20.04.2010, 14:34
http://www.youtube.com/watch?v=6zh5U0KFC9w:dance:dance

Smokie
11.03.2011, 15:40
http://www.youtube.com/watch?v=tKVGqYXCWps

Smokie
11.03.2011, 17:46
Joe Dassin-ի երգը:)


http://www.youtube.com/watch?v=d-mQJ12dnQs

Smokie
20.11.2014, 10:54
Իր ամենահայտնի համերգը::hands
Ո՜նց եմ սիրում սենց էներգետիկ, հումորով ու անկանխատեսելի երաժիշտների::dance 1:16:50-րդ պահը բացում ա ուղղակի՝ երբ սկսում ա իր երաժիշտներին ներկայացնել... բացի մեկից::))

http://youtu.be/XsoR7nxjJMo
Ասում ա Se tu:)) (և դու)

Ու ընդհանրապես պոպուրիի հատվածը հրաշք ա :)))))))))