PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայերին գաղթեցնում են

Marduk
22.03.2009, 19:30
Սիրիայից վարձակալությամբ ստացված մի օդանավ մարտի 19-ին 120 քրիստոնյա է տեղափոխել Գերմանիա: Պարզ չէ, թե նրանցից քանիսն են հայեր: Այդ մասին հայտնում է Աթենքի «Հայաստան» լրատուն:
Բեռլինից հաղորդվող լուրի համաձայն, ՄԱԿ-ի Գաղթականների բարձրագույն հանձնաժողովը որոշել է Իրաքից հեռացնել 10.000 քրիստոնյաների` նրանց տեղափոխելով Գերմանիա, Շվեդիա եւ եվրոպական այլ երկրներ:

Ըստ լրատուի` վերջին 10 տարիների ընթացքում, իրանահայ համայնքը, քայքայման է հասել մինչ այսօր շարունակվող կազմակերպված մասսայական գաղթի հետեւանքով, որի գլխավոր կազմակերպիչն է հրեական 'Հիաս՚ (HIAS) կազմակերպությունը: (HIAS- "Hebrew Immigrant Aid Society").(http://www.hias-vienna.at/).

1881 թ.-ին հիմնադրված ՙՀիաս՚ կազմակերպությունը միշտ նվիրվել է հրեաներին դեպի Իսրայել ներգաղթ կազմակերպելու աշխատանքին, սակայն այժմ, ըստ լրատուի, լծվել է «հայաստանամերձ հայկական համայնքների մասսայական գաղթը դեպի հեռավոր երկրներ կազմակերպելուն»

ՙ Հիաս՚-ի այս գործունեությունը մինչ օրս արժանացել է իրանահայ համայքի պատասխանատուների եւ ՀՀ իշխանության անտարբեր վերաբերմունքին:

ՙՀիաս՚-ը կազմակերպել է 4.5 միլիոն մարդու գաղթ

http://www.a1plus.am/am/society/2009/03/22/iraq

Ժամանակին Բյուզանդիան էր գաղթեր կազմակերպում իր արևելյան սահմաններից դեպի իր կայսրության խորքերը, հետո ռուսներն էին գաղթեցնում հայերին արևմտյան Հայաստանից դեպի իրենց կողմերը, հիմա էլ Արևմուտքը հայերին ու քրիստոնեաներին է գաղթեցնում Մերձավոր Արևելքից....

Անկում ապրող, սեփական արժեքները ուրացող բոլոր կայսրությունները կրկնում են միշտ նույն սխալները... Այնպես որ մի օր Բրյուսելը կհայտնվի բարբարոսների ձեռքը ինչպես ժամանակին Կոնստանտինոպոլիսը....

Արիացի
23.03.2009, 13:13

Իսկ հայերը կմնան, ինչպես որ եղել են, կան, ու կլինեն:
Բայց ամեն դեպքում լուրը տխուր էր ու հարկավոր ա ուշադրություն դարձնել: Չնայած ստեղ մի պահ կա, ոչ մեկին հաստատ ստիպելով չեն գաղթեցնում, մարդը եթե մնալու ցանկություն ունենա, ով կարա իրան համոզի, որ հելնի գնա Եվրոպա: Բայց դե Իրաքից կարողա նաև ստիպողաբար գաղթեցնեն, պատճառաբանելով, որ իրանք էնտեղ անվտանգ չեն ու նման այլ պատճառներ:
Պետք ա, որ մեր իշխանությունները դրա մասին մտածեն, որ էդ գաղթողը գոնե գաղթի Հայաստան, այլ ոչ թե Եվրոպա: Սփյուռքի նախարարությունը պետք ա դրա մասին հոգ քաշի: