PDA

Դիտել ողջ տարբերակը : 2006 թվականի քաղաքական ամփոփում



Artgeo
20.12.2006, 15:43
Ամփոփում ենք 2006 թվականը քաղաքական տեսանկյունից՝ գրելով ըստ մեզ
Բացասական
և
Դրական

կողմերը։

aniko
21.12.2006, 11:32
փորձենք ամփոփել
ինչ է եղել դրական? բացսական? շատ բաներ, ասեմ դրանցից մեկը, որ սրտովս է
կառավարությունը փոխվեց, ինչու, օրինացն ու հանրապետականը չհասկացան իրար, բացսական երևույթ է, :angry ... բայց դրական մի բան ունի իր մեջ, մշակույթի նախարարաը փոխվեց, կրթությանը նույնպես, :hands Երիցյանին տանել չէի կարողանում էլ, քանդեց ամեն ինչ, ինչ հնարավոր էր, մեր կրթությունից տողեց միայն "թ" տառը
մշակույթից էլ ել չասեմ, մշակույթից այնքան էր հեռու որքան մսագործը կոշկակարությունից

Artgeo
21.12.2006, 13:02
Կառավարությունը փոխվե՞ց։ Մի՞թե։
Ոչինչ էլ չի փոխվել, նույն հին կաշաառակերներն են։

Ներսես_AM
21.12.2006, 17:27
Խախտվեց մեռ «թափթազա» սահմանադրությունը :angry


Հոդված 117. Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո`

2) Ազգային ժողովը մեկ տարվա ընթացքում օրենքով սահմանում է Հայաստանի Հանրապետության օրհներգը: Մինչ այդ գործում է մինչեւ Սահմանադրության փոփոխությունների ուժի մեջ մտնելը գործող օրհներգը.

1 տարին անցավ ու մենք հիմա հինը հանեցինք նորը չունենք: Ճիշտ այնպես ինչպես մնացած բաներում:
Փաստորեն անհիմն պետությունում ենք ապրում:
Օրինակ մեր մարզիկները հիմնի փոխարեն կարող են կազմակերպիչներին տալ իրանց սիրած երգերից օրինակ ու օրենքով չեն պատժվի (երևի :8 )

Մելիք
22.12.2006, 23:13
Էս տարի մի հետաքրքիր իրադարձություն էլ տեղի ունեցավ: Պրն. նախագահը իր գրպանային լրատվամիջոցներին տված հարցազրույցում պաշտոնապես հրաժարվեց ընտրությունների անցկացման որակի համար պատասխանատվություն կրելուց, ողջ պատասխանատվությունը գցելով կուսակցությունների վրա: Փաստորեն կարելի է եզրակացնել, որ պրն. Քոչարյանը չի կարդացել սահմանադրության ոչ հին ոչ էլ նոր տարբերակը, որտեղպարզ ասվում է, որ երկրի նախագահը սահմանադրական կարգի պահպանման երաշխավորն է: Չնայած չեմ պնդում: Հնարավոր է , որ կարդացել է, ուղղակի սահմանադրական կարգի պահպանումը հասկացել է, իբրև սեփական աթոռի պահպանում: