Դիտել ողջ տարբերակը : Քիմիական զենքեր
Ոնց հասկանում եմ շատ են մարդիկ ովքեր խորապես ուսումանսիրում են քիմիան..
ես կուզենաի որոշակի քննարկումների ու տեղեկությունների շնորհիվ իմանալ այնպիսի քիմիական զենքերի մասին `ինչպիսին են ԶԱՐԻՆ ԶՈՄԱՆԸ, ՖՈՍԳԵՆԸ, ԻՊՐԻՏԸ,...
Cassiopeia
21.03.2009, 16:09
Ֆոսգենը թունավոր գազ է, որը նախկինում օգտագործվում էր սառնարանների արտադրության մեջ (որպես սառեցնող գործոն)
Զարինն ու զոմանը տարբեր գազեր են :):
Չես նշել ամենաահավոր քիմիական զենքը, էն որ մեկ ել փոքր սենյակում ժողովների ժամանակ մեկը կիրառում ա մյուսների դեմ, կամ որ ավելի ահավորա լիքը երթուղայիններում.... :))))
Լուսիանա
21.03.2009, 23:08
Չես նշել ամենաահավոր քիմիական զենքը, էն որ մեկ ել փոքր սենյակում ժողովների ժամանակ մեկը կիրառում ա մյուսների դեմ, կամ որ ավելի ահավորա լիքը երթուղայիններում.... :))))
էտ քիմիական չի, կենսաբանական ա...:D
Հովհաննես
23.03.2009, 00:28
Բայց եթե լավ մտածենք կենսաբանական զենքերի մեծ մասը քիմիական են արհեստականորեն ստեղծված հիվանդություններ,
Իսկ ավելի կոնկրետ ի՞նչ ես ուզում իմանաս։
Ստեղծմա՞ն պատմությունը, կիրառության պատմությունը, ազդեցությունը և հետևանքները, միջազգայնորեն քիմիական զենքերից հրաժարվելու պատմությո՞ւնը։
Ֆոսգենը թունավոր գազ է, որը նախկինում օգտագործվում էր սառնարանների արտադրության մեջ (որպես սառեցնող գործոն)
ֆոսգենը թունավոր գազ է, բայց որպես քիմիական զենք է օգտագործվում, իսկ սառնարանների մեջ ֆրեոնն է օգտագործվում: ֆոսգենի բանաձևն է COCl2:
Այս տարի անցանք Ն.Զ.Պ -ից:Քիմիական զենքերը շատ վտանգավոր են ու կարող են տարբեր ազդեցություններ առաջացնել:
1.Նյարդակաթվածային-Թունավոր նյութերն են զարինը եվ զոմանը
2.Ընդհանուր թունավորում-կապտաթթու
3.Մաշկաթարախային ներգործություն-իպրիտ և լյուզիտ
4.Խեղդող ազդեցություն-ֆոսգեն , դիֆոսգեն
Կենսաբանական զենքերը էլ ավելի վտանգավոր են քանի որ առաջացնում են հպավարակիչ հիվանդություններ :Դրա համար հիմա արգելել են օգտագործել պատերազմական գործողությունների ժամանակ կենսաբանական զենքեր:
Two-Face
03.04.2013, 22:45
Կենսաբանական զենքերը էլ ավելի վտանգավոր են քանի որ առաջացնում են հպավարակիչ հիվանդություններ :Դրա համար հիմա արգելել են օգտագործել պատերազմական գործողությունների ժամանակ կենսաբանական զենքեր:
Հավատա, որ էտ արգելքներին շատ քիչ երկիր ա հետևում: :8
Ambrosine
04.04.2013, 01:03
Կենսաբանական զենքերի օգտագործումը զինված հակամարտությունների ժամանակ արգելվում է դեռ Կենսաբանական զենքերի մասին 1975թ. կոնվենցիայով, որը, եթե հիշողությունս չի դավաճանում, 1925թ. մանրեաբանական զենքերի արգելման զարգացման հետևանքն է: Քիմիական զենքերը արգելվում են 1993թ. կոնվենցիայով: Ու այս կոնվենցիաները ոչ միայն արգելում են նման զենքի օգտագործումը, այլև` արտադրությունը, պահպանումը, պաշարների կուտակումը, և նման զենքի ոչնչացման դրույթներ են պարունակում: Դեռևս չի ստացվում միջուկայինի վերաբերյալ կոնվենցիայի ընդունումը, որովհետև այն դեռ ուժի, հզորության բնորոշիչ է:
Չէի ասի, թե այս կոնվենցիաներին քիչ երկիր է հետևում: Սրանք այնպիսի զենքեր են, որոնք ոչ միայն հակառակորդին կարող են վնաս պատճառել, այլև` կիրառողին: Իսկ նման զենքերի ոչնչացումը խաղ ու պար չէ, ավելի դժվար է, քան` արտադրությունը:
Sagittarius
04.04.2013, 01:36

ես գնալով ավելի եմ հավատում, որ դու ավատարիդ մեջի RPG-ով տատիկն ես :))
[QUOTE=Two-Face;2398137]Հավատա, որ էտ արգելքներին շատ քիչ երկիր ա հետևում: :8[/QUOTE
Չգիտեմ ով է հետեևում այդ արգելքներին , բայց գիտեմ որ արգելված է
Zangezur
05.04.2013, 11:28
Ժող կարմիր սնդիկ հասկացողության կա, թե անկապ խոսակցություններ են՞՞
հ.գ. դրա հետ մեկտեղ ԿԳԲ-ն էլ յանիմ ընգածա կարմիր սինդիկավորների հետևից՞՞ :D
Ներսես_AM
05.04.2013, 13:37
Ժող կարմիր սնդիկ հասկացողության կա, թե անկապ խոսակցություններ են՞՞
հ.գ. դրա հետ մեկտեղ ԿԳԲ-ն էլ յանիմ ընգածա կարմիր սինդիկավորների հետևից՞՞ :D
Սովետի վախտերի հեքիաթներից ա: Կարմիր սնդիկը սովորական սնդիկ ա, ուղղակի գույն տված, որ ջերմաչափի մեջ լավ երևա: