PDA

Դիտել ողջ տարբերակը : Touch Typing-ի խաղ

Ռուֆուս
21.03.2009, 00:54
Touch Typing-ի հետաքրքիր խաղ եմ հայտնաբերել www.typeracer.com :)

Եկեք տեսնենք թե Ակումբում ամենաարագ թայփ անողը ով է, իմ միջին արագությունը րոպեում 60 բառ, մաքսիմալ արագությունը րոպեում 67 բառ:

Կարող ենք նույնիսկ մրցույթներ կազմակերպել մեր միջև, սա էլ իմ էջն է http://play.typeracer.com/?rt=trhayktt

Ֆրեյա
21.03.2009, 10:56
Your speed: 44 wpm
Accuracy: 94.4%

:(

impression
21.03.2009, 10:59
իմն էլ 41 էր... գետինը մտա....

Լեո
21.03.2009, 11:05
իմ միջին արագությունը րոպեում 60 բառ, մաքսիմալ արագությունը րոպեում 67 բառ:
Ռեակտի՞վ ես:o Վայրկյանում 1 բառ:o

Ֆրեյա
21.03.2009, 11:11
Որ Վուլֆին չճանաչեի, կմտածեի կեղծել ա արդյունքները :D

Դա..... :oy

Nareco
21.03.2009, 14:39
Your speed: 53 wpm
Accuracy: 98.2%

Ռուֆուս մեգառեյսերի արդյունքներ ունես... ;)

Ֆրեյա
21.03.2009, 15:14
Ինքը առանց ստեղներին նայելու տպել գիտի :oy

Իսկ ես լիքը սխալներ եմ անում տպելու ժամանակ :oy, չնայած հիմնականում չեմ նայում ստեղներին, տեղերը գիտեմ, բայց ճիշտ ձևով չեմ տպում
Ամեն մատը պետք է իր տեղում լինի, հատուկ դիրք կա :P /բայց որ մատը որի վրա, չեմ հիշում/ :D

Norton
21.03.2009, 15:33
Your speed: 21 wpm
Accuracy: 97.7%

:(

Nareco
21.03.2009, 15:50
Ինքը առանց ստեղներին նայելու տպել գիտի :oy

Իսկ ես լիքը սխալներ եմ անում տպելու ժամանակ :oy, չնայած հիմնականում չեմ նայում ստեղներին, տեղերը գիտեմ, բայց ճիշտ ձևով չեմ տպում
Ամեն մատը պետք է իր տեղում լինի, հատուկ դիրք կա :P /բայց որ մատը որի վրա, չեմ հիշում/ :D

Բացի այդ ես դա կապում եմ անգլերենի լավ իմացության հետ: Օրինակ «ճամփից» էլ է կախված ինչ արագություն կզարգացնեմ: :)) Օրինակ էն քիմիական, ֆիզիկական, անծանոթ անուններով «ճամփեքը» մի քիչ դժվար եմ հաղթահարում:(, ա'յ որ հայերեն լիներ չէէ՛... :B:)

Արշակ
21.03.2009, 16:18
Միջին արագությունս՝ 42 բառ/րոպե։
Մաքսիմալը՝ 47 բառ/րոպե։

:cry լրիվ ֆորմից ընկել եմ։ Վերջ, վաղվանից նստում եմ տրինաժորի վրա։:goblin

Հ. Գ.
Ժողովուրդ, գիտեք, չէ՞, որ Touch Typing –ը «աչքերը փակ» մեքենագրումն է, այսինքն՝ մեքենագրելիս ստեղաշարին նայել չի կարելի։:nono

Cassiopeia
21.03.2009, 16:20
57-ից 62 բառ (սառած մատներով)

Ռուֆուս
21.03.2009, 16:56
Ռեակտի՞վ ես:o Վայրկյանում 1 բառ:o
Չէ, ինձանից արագ թայփ անողներ էլ կան, համ էլ մի քիչ ֆորմից ընկած եմ, չնայած երեկ մի պահ 73բառ հասցրի :)

Բացի այդ ես դա կապում եմ անգլերենի լավ իմացության հետ: Օրինակ «ճամփից» էլ է կախված ինչ արագություն կզարգացնեմ: :)) Օրինակ էն քիմիական, ֆիզիկական, անծանոթ անուններով «ճամփեքը» մի քիչ դժվար եմ հաղթահարում:(, ա'յ որ հայերեն լիներ չէէ՛... :B:)
Հա, մեկ մեկ նենց տուֆտա տեքստեր են բաժին ընկնում, որ ամեն երկրորդ բառի մեջ տառասխալ եմ անում :)

57-ից 62 բառ (սառած մատներով)
Փաստորեն համարյա նույն արագությունը ունենք, վատ չի :)

Արշակ
21.03.2009, 17:20
Հա, մեկ մեկ նենց տուֆտա տեքստեր են բաժին ընկնում, որ ամեն երկրորդ բառի մեջ տառասխալ եմ անում :)

Իսկ ինձ համար տեքստի մեջ գլխավոր գործոնը ստորակետ–վերջակետերի(.,:;) առկայությունն էր. տեքստի բաց կանաչ գույնի պատճառով ստորակետը վերջակետից չեմ տարբերում ու սխալներիս մեծ մասը դրանց վրա են լինում։ :))

Ռուֆուս
21.03.2009, 17:29

Կետադրությունը հլը ոչինչ, բա որ թվեր կամ !@#$%^&*()_+ նշաններից են լինում... :[ Մինչև հիմա ոչ թվերն եմ նորմալ սովորել, ոչ էլ էդ նշանները, չեմ էլ կարծում, որ երբևէ կսովորեմ :[

Cassiopeia
21.03.2009, 17:33
Ժող, իմ կոմպից ա թե դայլ-ափ-ի հետևանք ա, որ էդ սայթն անընդհատ կախում ա... տեքստը հավաքելու ընթացքում անընդհատ լռվում ա:(

Artgeo
21.03.2009, 17:53
էկեք նայենք

Սահակ
22.03.2009, 08:19
միջին արագությունը 69
մաքսիմալ արագությունը 72

VisTolog
30.03.2010, 21:09
Your speed: 30 wpm
Time: 1:08
Accuracy: 97.7%

1. Ստեղնաշարը հիմա իմը չի, հարմար էլ չի:))
2. Երբ թելադրում են, կամ իմ միտքն եմ գրում, համարյա առանց նայելու եմ անում::think

Norton
30.03.2010, 21:15
Your speed: 21 wpm
Accuracy: 97.7%

:(
Ուխ, պրոգրես ունեմ:yahoo

speed: 22 wpm
Time: 1:52
Accuracy: 97.1%

VisTolog
30.03.2010, 21:30
Your speed: 30 wpm
Time: 1:08
Accuracy: 97.7%

Ուխ, պրոգրես ունեմ:yahoo

Իմ մոտ էլ :D

Your speed:31 wpm
Time: 2:16
Accuracy: 97.7%

Ռուֆուս
30.03.2010, 21:36
Իսկ իմ մոտ ռեգրեսիա է :))

Your speed: 61 wpm
Time: 0:45
Accuracy: 99.6%

Norton
30.03.2010, 21:37
Իմ մոտ էլ :D

Your speed:31 wpm
Time: 2:16
Accuracy: 97.7%

Your speed: 29 wpm
Time: 1:19
Accuracy: 97.9%

:P.

VisTolog
30.03.2010, 21:47
:P.

իմ տեքստը երգար էր :beee

Norton
30.03.2010, 21:49
Իսկ իմ մոտ ռեգրեսիա է :))

Your speed: 61 wpm
Time: 0:45
Accuracy: 99.6%
Բայց, ինչ անտաղանդ դուրս եկար, Հայկ:pardon

Hda
30.03.2010, 22:15
Ժող, իմ կոմպից ա թե դայլ-ափ-ի հետևանք ա, որ էդ սայթն անընդհատ կախում ա... տեքստը հավաքելու ընթացքում անընդհատ լռվում ա:(

արագությանդ չի դիմանում:)

Ռեդ
30.03.2010, 22:35
62 wpm :) Հուսով եմ կարող եմ լավացնել արդյունքս:
Accuracy - 99.3 %

AniwaR
30.03.2010, 23:17
Your speed: 46 wpm
Time: 1:09
Accuracy: 98.1%

:mda

VisTolog
30.03.2010, 23:19
Your speed: 37 wpm
Accuracy: 98.7%

Your speed: 34 wpm
Accuracy: 99.5%

Մեկա հաշիվ չի, ես ավելի արագ եմ տպում: :beee

BOBO
30.03.2010, 23:22
Your speed: 33 wpm
Time: 1:46
Accuracy: 95.6%

MSGM
31.03.2010, 14:50
Your speed: 57 wpm
Time: 1:10
Accuracy: 97.6%

Մանուլ
31.03.2010, 19:25
Your speed: 34 wpm
Accuracy: 96.9% :beee

Rammstein
08.04.2010, 21:25
Վայ, էս ի՞նչ լավ բան ա, ափսոս անգլերեն ա, :( հայերենը շատ ավելի արագ եմ հավաքում։ :)

Your speed: 31 wpm

Accuracy: 96.8%

VisTolog
03.06.2010, 11:39
:))

Your speed: 43 wpm
Time: 0:48
Accuracy: 99.4%

Your speed: 37 wpm
Time: 1:27
Accuracy: 97.8%

Your speed: 36 wpm
Time: 1:31
Accuracy: 98.2%

Your speed: 35 wpm
Time: 1:12
Accuracy: 97.2%

Ռեդ
04.02.2011, 03:31
Ամենաարագ արդյունքս` 83 wpm:
Դրանից արագ մոտակա մի քանի տարում չեմ կարող հավաքել :)):

Rammstein
04.02.2011, 13:18
Մի քիչ առաջընթաց արձանագրեմ: :))

Արագություն: 36 բառ/րոպե
Տեւողություն: 1:43
Ճշգրտություն: 97%

Ռուֆուս
04.02.2011, 14:09
Արագությունը: 70 բառ/րոպե
Տևողություն: 1:02
Ճշգրտություն: 99.4%

:}

Rammstein
04.02.2011, 15:15
Մի չնչին առաջընթաց եւս.

Արագություն: 37 բառ/րոպե
Տեւողություն: 0:58
Ճշգրտություն: 98.3%

:)

VisTolog
31.05.2011, 13:58
Առաջընթաց ունեմ:))

Your speed: 41 wpm
Time: 1:09
Accuracy: 97.9%

Your speed: 45 wpm
Time: 0:34
Accuracy: 97.7%

Արամ
31.05.2011, 14:25
:)
52229

VisTolog
31.05.2011, 15:02
:)
52229

:o Վաու:

Rammstein
31.05.2011, 15:14
Արագություն: 39 բառ/րոպե
Տեւողություն: 1:09
Ճշգրտություն: 98.3%

Rammstein
31.05.2011, 15:26
Արագություն: 41 բառ/րոպե
Տեւողություն: 1:45
Ճշգրտություն: 98.6%

:yes

Askalaf
31.05.2011, 16:41
Երրորդ փորձից հետո՝

Արագություն: 31 բառ/րոպե
Տեւողություն: 0:51 վայրկյան
Ճշգրտություն: 98.5%

Ինչքան էլ հետո փորձեցի էս ռեկորդս չգերազանցեցի, բայց ճշգրտությունը միշտ 95%–ից ավել ա։ ;)

Անահիտ
31.05.2011, 16:42
92wpm 100%

հենց սկսում ես ուշադրություն դարձնել ու ջանք թափել, որ արագ լինի, ոչինչ չի ստացվում, իսկ եթե կարդում ես տպելու հետ զուգահետ, ինքն իրեն տպվում ա)

Արամ
31.05.2011, 17:25
92wpm 100%

հենց սկսում ես ուշադրություն դարձնել ու ջանք թափել, որ արագ լինի, ոչինչ չի ստացվում, իսկ եթե կարդում ես տպելու հետ զուգահետ, ինքն իրեն տպվում ա)

92wpm :o

Shah
31.05.2011, 19:04
92wpm :o
մատը պատահական կպել ա 92-ին :)))

Մանուլ
31.05.2011, 21:12
:)
52229

Վայ, գրում ա՞, թե որտեղից ա մեջբերումը :D

Ամենալավ արդյունքս 48 բառ/րոպեն ա եղել, ճշգրտությունն էլ` 98.7% (միաժամանակ): Միջինը 41 ա:

Անահիտ
01.06.2011, 10:22
մատը պատահական կպել ա 92-ին :)))

էխ դուք
իսկական ռեկորդներ չեք տեսել

soultaker
01.06.2011, 11:17
Avg. speed (last 10 races): 105 WPM
Avg. speed (all time): 92.540 WPM
Last race: 112 WPM
Best race: 169 WPM

Անահիտ
01.06.2011, 13:05
Avg. speed (last 10 races): 105 WPM
Avg. speed (all time): 92.540 WPM
Last race: 112 WPM
Best race: 169 WPM

բարև նախանձ (здравствуй зависть)

Արամ
01.06.2011, 15:32
52235
Այո, ինչ սիրուն հավաքեցի :D:love

Անահիտ
01.06.2011, 16:10
բա, հետո էլ ասում ես…)

Chuk
19.07.2011, 17:02
Նոր հայտնաբերեցի այս «խաղի» հայերեն տարբերակը՝ grir.am (http://www.grir.am)

Էս ստեղնաշարին սովոր չեմ, չորս փորձից մաքսիմալ արագությունս 54 բառ/րոպե:

Ռուֆուս
19.07.2011, 17:08
Նոր հայտնաբերեցի այս «խաղի» հայերեն տարբերակը՝ grir.am (http://www.grir.am)

Էս ստեղնաշարին սովոր չեմ, չորս փորձից մաքսիմալ արագությունս 54 բառ/րոպե:

Բայց ինչ-որ բագեր ունի էս խաղը, մի անգամ «տ» տառը չէր ընդունում, թե սխալ ա: Երկար տանջվելուց հետո մի կերպ խաղացի 39 բառ/րոպե: Հիմնական սխալներս կետադրության մեջ էին, հատկապես ՞-երի:

Հ.Գ. Հենց նոր 53 բառ/րոպե, վատ չի :P

Freeman
19.07.2011, 17:13
Նոր հայտնաբերեցի այս «խաղի» հայերեն տարբերակը՝ grir.am (http://www.grir.am)

Էս ստեղնաշարին սովոր չեմ, չորս փորձից մաքսիմալ արագությունս 54 բառ/րոպե:

Նոր քո հետ խաղում էի,ինձ ջախջախեցիր :))

Freeman
19.07.2011, 17:16
Նոր քո հետ խաղում էի,ինձ ջախջախեցիր :))

2-րդ փորձից 22 բառ/րոպե :oy

Rammstein
19.07.2011, 23:01
Նոր հայտնաբերեցի այս «խաղի» հայերեն տարբերակը՝ grir.am (http://www.grir.am)

Էս ստեղնաշարին սովոր չեմ, չորս փորձից մաքսիմալ արագությունս 54 բառ/րոպե:

Ապրեն սարքողները, բայց ոտից գլուխ բագ ա, հնարավոր չի խաղալ: Երբ որ բառը ավարտում եմ, սփեյս եմ սեղմում, ու սփեյսից հետո հաջորդ բառը շատ արագ եմ սկսում, նախորդ ճիշտ գրած բառը չի հասկանում, կարմրացնում ա :{: Կարճ ասած` ամեն սփեյսից հետո պետք ա սպասել, որ բառն ընդունի, նոր շարունակել:

http://goodimagehosting.com/files/7zfmq9a20sjsui4rb200.png

Rammstein
20.07.2011, 14:39
Էս երեւի նոր բան ա, հա՞. typeracer.com-ում բետա տարբերակով լիքը այլ լեզուներ էլ կան բացի անգլերենից (ափսոս` հայերեն չկա): Նույն անգլերենի տեքստերն են, Google Translate-ով թարգմանված, դրա համար մեջը լիքը ախմախություն ա հանդիպում:

Նոր գերմաներենը (http://play.typeracer.com/?universe=lang_de) փորձեցի`
Արագությունը` 42 բառ/րոպե
Տեւողությունը` 1:26
Ճշգրտությունը` 97.1%

Էս էլ ռուսերենը (http://play.typeracer.com/?universe=lang_ru).
Արագությունը` 39 բառ/րոպե
Տեւողությունը` 0:57
Ճշգրտությունը` 100%

Անգլերենիս մեջ էլ առաջընթաց կա. :good
Արագությունը` 44 բառ/րոպե
Տեւողությունը` 0:59
Ճշգրտությունը` 99.6%

Բայց մեկ ա, արագությունը ստուգելու համար սա լավ ձեւ չի, որտեւ անընդհատ պետք ա նայել` հո տեքստի դաշտը չի՞ կարմրել: :bad

soultaker
21.07.2011, 10:57
Բայց մեկ ա, արագությունը ստուգելու համար սա լավ ձեւ չի, որտեւ անընդհատ պետք ա նայել` հո տեքստի դաշտը չի՞ կարմրել: :bad

Բա տեքստը հավաքելուց ու՞ր ես նայում:
Ու, եթե էտ լավ ձև չի, լավ ձևը ո՞րնա:

Rammstein
21.07.2011, 13:40
Բա տեքստը հավաքելուց ու՞ր ես նայում:
Ու, եթե էտ լավ ձև չի, լավ ձևը ո՞րնա:

Տեքստ հավաքելուց սովորաբար նայում են այնտեղ, որտեղից տեքստը կարդում են, այլ ոչ թե այնտեղ, որտեղ տեքստը գրվում է: Բացի էդ` ամեն մարդ չի, որ սովոր ա 100% առանց ստեղնաշարին նայելու հավաքել:
Լավ ձեւը էն կլիներ, որ տեքստը լրիվ մուտքագրվեր, նոր դրանից հետո համակարգը ըստ արագության ու կատարված սխալների գնահատեր: Իսկ սենց, իմ համար հավաքում եմ, մեկ էլ տեսնում եմ մի 6 բառ առաջ սխալ եմ արել. ստացվում ա` պետք ա լրիվ ճիշտ գրածներս ջնջեմ, սխալն ուղղեմ ու նուն բաները նորից հավաքեմ:

soultaker
21.07.2011, 15:53
Փորձի մյուս ռեժիմով հավաքես, որտեղ տեքստը մի տողովա ցույց տալիս, էտ ռեժիմում հնարավոր չի որ տեքստի դաշտի կարմրելը չտեսնես:

soultaker
21.07.2011, 15:56
Բացի էդ` ամեն մարդ չի, որ սովոր ա 100% առանց ստեղնաշարին նայելու հավաքել:

Դրա համար թեմայի անունը Touch Typing-ա, էտ խաղն էլ հատուկ նրա համարա որ առանց նայելու հավաքես, որովհետև նայելով հավաքելով արագության մասին մտածելը համարյա իմաստ չունի: Խաղը նաև օգնումա սովորել առանց նայելու հավաքել, ու սովորելուց հետո արդեն էտ պրոբլեմները չեն առաջանա:

Rammstein
21.07.2011, 18:38
Փորձի մյուս ռեժիմով հավաքես, որտեղ տեքստը մի տողովա ցույց տալիս, էտ ռեժիմում հնարավոր չի որ տեքստի դաշտի կարմրելը չտեսնես:

Էդ ռեժիմը լրիվ կացինություն ա, տեքստը անընդհատ տեղափոխվում ա, աչքերը շեշուբեշ են լինում: :[:{

Դրա համար թեմայի անունը Touch Typing-ա, էտ խաղն էլ հատուկ նրա համարա որ առանց նայելու հավաքես, որովհետև նայելով հավաքելով արագության մասին մտածելը համարյա իմաստ չունի: Խաղը նաև օգնումա սովորել առանց նայելու հավաքել, ու սովորելուց հետո արդեն էտ պրոբլեմները չեն առաջանա:

Նայելը պարտադիր չի նշանակի ամեն տառի տեղը ստեղնաշարի վրա փնտրել, էնքան որ ստեղնաշարի կողմ նայել, որ «բարեւ»-ի փոխարեն չգրվի «նսչռի»:

Արամ
04.02.2014, 00:20
Բոլորիդ հետաքրքիր` կարևորը օգտակար խաղ եմ առաջարկում: Ձեզ առաջարկվում է 1 րոպեում հավաքել հնարավորինս շատ բառեր: Իդեպ Հայերեն տարբերակն էլ կա, վերևում լեզուն ընտրեք Armenian: Խաղացեք և արդյուքները կիսեք մեզ հետ ^^
http://img.10fastfingers.com/badge/1_wpm_score_BX.png (http://10fastfingers.com/typing-test/english)
Այցելիր Typing Test (http://10fastfingers.com/typing-test/english) և փորձիր:

Chuk
04.02.2014, 00:34
http://img.10fastfingers.com/badge/1_wpm_score_IV.png (http://10fastfingers.com/typing-test/english)

Շինարար
04.02.2014, 01:55
http://img.10fastfingers.com/badge/41_wpm_score_AM.png (http://10fastfingers.com/typing-test/armenian)
Visit the Typing Test (http://10fastfingers.com/typing-test/armenian) and try!

Two-Face
04.02.2014, 12:08
http://img.10fastfingers.com/badge/1_wpm_score_BS.png (http://10fastfingers.com/typing-test/english)
Visit the Typing Test (http://10fastfingers.com/typing-test/english) and try!

Morg
04.02.2014, 15:36
http://img.10fastfingers.com/badge/1_wpm_score_IV.png (http://10fastfingers.com/typing-test/english)Այսինքն դու միջինը մի բառը հավաքում ես 0.2 վայրկյանո՞ւմ: Կներես, բայց ԳՈՒԱՆՇ

Chuk
04.02.2014, 16:23
Այսինքն դու միջինը մի բառը հավաքում ես 0.2 վայրկյանո՞ւմ: Կներես, բայց ԳՈՒԱՆՇ

Իհարկե չէ, ուղղակի չեմ սիրում արդյունքը սենց ցույց տվող սայտերը, որոնցում ինչ թիվ ուզես, կգրես :)

Alphaone
04.02.2014, 16:33
իմ ինտերնետով մինչև մի բառից մյուս բառին է անցնում, կհասցնեմ ևս 10 բառ հավաքել :(

Morg
04.02.2014, 19:02
Իհարկե չէ, ուղղակի չեմ սիրում արդյունքը սենց ցույց տվող սայտերը, որոնցում ինչ թիվ ուզես, կգրես :)ճիշտա, իմ դուրն էլ ինչ որ չեն գալիս տենց սայթեր

http://s0.uploads.im/ZGYf9.png (http://10fastfingers.com/typing-test/armenian)
Visit the Typing Test (http://10fastfingers.com/typing-test/english) and try!

Chuk
04.02.2014, 19:05
ճիշտա, իմ դուրն էլ ինչ որ չեն գալիս տենց սայթեր

http://s0.uploads.im/ZGYf9.png
visit the typing test here (http://10fastfingers.com/typing-test/english)

Քո արածի ու իմ դրածի տարբերությունը հսկայական ա: Նկատելը, որ սա սարքած նկար ա ու գցած ուրիշ սերվերի վրա, շատ-շատերը կարող են, ի տարբերություն իրենց կայքում հղվող նկարին, որը շատերին կարող է թյուրիմացության մեջ գցել :)

Morg
04.02.2014, 19:08

Համենայն դեպս քոնը սարքած էր: Իմ ասածը էտա

Արամ
04.02.2014, 19:57
Սովորենք Photoshop թեման ա՞

Արամ
04.02.2014, 21:34
http://img.10fastfingers.com/badge/1_wpm_score_CI.png (http://10fastfingers.com/typing-test/english)
Visit the Typing Test (http://10fastfingers.com/typing-test/english) and try!
ըհը, վերջը կտեանք առաջինն եմ լինելու ստեղ

Chuk
05.02.2014, 00:46
Մոդերատորական. նորաբաց «Արա՞գ ես հավաքում» թեման միացվել է գոյություն ունեցող «Touch-Typing-ի խաղ» թեմային:

Արամ
05.02.2014, 21:46
http://s9.postimg.org/nzarxggfz/Untitled.png
Էսի ավելի կայֆնա ^_^