Դիտել ողջ տարբերակը : Միլիոնատերը ետնախորշից (Slumdog Millionaire)
Երեկ նայեցի այս ֆիլմը: Սովորաբար Օսկար ստացած ֆիլմերը բավականին տխուր ու անհետաքրքիր են, մանավանդ, երբ իմացա, որ հնդակական ֆիլմ է բացարձակապես անհետացավ ցանկությունը նայելու: Բայց նայելուց հետո վստահ կարող եմ ասել, որ բավականին հետաքրքիր ու լավ ֆիլմ է, հնդկական ավանդական հեպի էնդով :) Ի դեպ, հնդկական երգն ու պարը վերջում կա :D Կարճ ասած, խորհուրդ եմ տալիս նայել:
IMDB- http://www.imdb.com/title/tt1010048/
Trailer - http://www.youtube.com/watch?v=AIzbwV7on6Q
Trailer rus - http://www.youtube.com/watch?v=r5BN6RHn6IE
http://toddhosfelt.files.wordpress.com/2008/12/slumdog-millionaire-fl-02.jpg
Հ.Գ. Հնդիկներն էլ սովորեցին ֆիլմ նկարահանել...
http://www.impawards.com/2008/posters/slumdog_millionaire.jpg
impression
20.03.2009, 20:35
հա, իսկականից շատ լավ ֆիլմ էր :)
impression
20.03.2009, 20:43
Անի ջան, հիմա դիսկը մոտս չի, մյուս շաբաթ կտամ կնայես :)
Sunny Stream
20.03.2009, 21:08
Ես նայել եմ... Արթ ջան, մի ուղղում. ֆիլմը հնդկական չէ, ամերիկյան է: Օսկարն էլ ամերիկյան ֆիլմերի մրցանակաբշխություն է, եթե հնդկական լիներ, մաքսիմում կարող էր "Լավագույն օտարերկրյա ֆիլմ" անվանակարգում շահել ;) Ռեժիսոր` Դեննի Բոյլ, և ապա երկրորդ ռեժիսոր` Լովլին Տանդան (Հնդկաստան):
Ֆիլմը շատ լավն է, հետաքրքիր է, շոշափում է շատ լուրջ սոցիալական հարցեր, շատ հումորով է, մեր օրերից է` ամբողջ աշխարհում տարածված, Հնդկաստանից ԱՄՆ ու Հայաստան բոլորիս քաջ ծանոթ խաղի շուրջ կառուցած... մի խոսքով շատ հետաքրքիր ու շատ լավ արված ֆիլմ է, նայել անպայման արժի: Բայց մեկ է, ըստ իս, 8 օսկարը շա~տ էր... մրցակից ֆիլմերը դեռ չեմ նայել, գուցե մրցակցության մեջ սա է լավագույնը, բայց մեկ է... Օսկարն ինձ համար դասական արժեք է, իսկ էս ֆիլմը հաստատ դասական չէ ու չի էլ հավակնում լինել...

Դե բան էր ասեցի :P Մեկա վերջում լրիվ հնդկական ա :D
Իսկ ինչ վերաբերում է «դասական» լինելուն, ապա մի 30 տարի հետո սա էլ դասական կդառնա :D Չնայած դժվար, էդքան էլ ուժեղ ֆիլմ չի, իմ կարծիքով մի անգամ կարելի ա նայել: Անկեղծ ասած, ինձ դուր եկավ ֆիլմի ընթացքը, դաժանությունը համեմված մեծ սիրով, վերջում բարիի հաղթանակը, որոշակի կորուստներով: Ներկայի ու անցյալի խառնվածությունը դզեց ինձ:
Ես նայել եմ... Արթ ջան, մի ուղղում. ֆիլմը հնդկական չէ, ամերիկյան է: Օսկարն էլ ամերիկյան ֆիլմերի մրցանակաբշխություն է, եթե հնդկական լիներ, մաքսիմում կարող էր "Լավագույն օտարերկրյա ֆիլմ" անվանակարգում շահել ;) Ռեժիսոր` Դեննի Բոյլ, և ապա երկրորդ ռեժիսոր` Լովլին Տանդան (Հնդկաստան):
Ֆիլմը շատ լավն է, հետաքրքիր է, շոշափում է շատ լուրջ սոցիալական հարցեր, շատ հումորով է, մեր օրերից է` ամբողջ աշխարհում տարածված, Հնդկաստանից ԱՄՆ ու Հայաստան բոլորիս քաջ ծանոթ խաղի շուրջ կառուցած... մի խոսքով շատ հետաքրքիր ու շատ լավ արված ֆիլմ է, նայել անպայման արժի: Բայց մեկ է, ըստ իս, 8 օսկարը շա~տ էր... մրցակից ֆիլմերը դեռ չեմ նայել, գուցե մրցակցության մեջ սա է լավագույնը, բայց մեկ է... Օսկարն ինձ համար դասական արժեք է, իսկ էս ֆիլմը հաստատ դասական չէ ու չի էլ հավակնում լինել...
Օսկարը դասական արժե՞ք: :' Դու էլ հո չասեցիր: :)
Օսկարը ամերիկյան քաղաքական, սոցիալական ու մշակութային հայացքների և արժեքների արտացոլումն է: Դա ամբողջ աշխարհի վրա ամերիկյան ազդեցության ձևերից մեկն է, ուժի դրսևորումը:
Իսկ ֆիլմը... ֆիլմը լավն է: :)
impression
20.03.2009, 23:07
էս տարվա օսկարակիրներն էնքան էլ եսիմինչ չէին իմ կարծիքով: Մանավանդ Բենջամին Բաթոնը: Որ չիմացա` գրիմի համար էլ է Օսկար ստացել... ախր ողջ ֆիլմի ընթացքում էդ վատ գրիմը նյարդերս էր սղոցում:
Դուր եկել են "Ընթերցողը", "Подмена"-ն ու մեկ էլ "Slumdog Millionaire"-ը:
Էսօր եմ նայել շատ լավ ֆիլմ էր: Բայց ամենազավեշտալին ամենաթանկ հարցն էր :) Աթոս, Պորտոս, երրորդի անունն ինչ էր :))))
Zangezur
22.03.2009, 02:25
Էսօր եմ նայել շատ լավ ֆիլմ էր: Բայց ամենազավեշտալին ամենաթանկ հարցն էր :) Աթոս, Պորտոս, երրորդի անունն ինչ էր :))))
Էլի զավեշտալի բաներ կային՝ էն, որ միլիոնատերը երբեք ուղիղ եթերում չի լինում (որ աղջիկը տելեվիզրով տենում էր ու գնաց հեռախոսը պատասխանեց, էտ դեպքում զանգ ընկերոջ օգնության դեպքում հարցը կրկնելը աբսուրդա, որը կինոյում կա), և հարցը տալուց հետո երբեք ընդմիջում չի լինում՝ խաղացողին թույլ չեն տա դուրս գալ տարածքից, քանի որ կարա գաղտնի զանգի, և ընդհանրապես միլիոնատերը խաղում բոլոր խաղերը տարվում են մինչև վերջ, էտ տելեվիզորով են պռոսը ասում «Ցավոք խաղը ավարտվեց, կշարունակենք վաղը»: և էլի տենց լիքը բաներ, որ հիշեմ կգրեմ
խաղացողին թույլ չեն տա դուրս գալ տարածքից
Այս էս մեկը հաստատ գիտեմ, որ կա: ;) Բայց օխրանայով, բանով, զանգելը ձև չի:
Հա, վերջի հարցը կայֆ էր :D Բա չլինե՞ի այնտեղ :( :D
ընդհանրապես միլիոնատերը խաղում բոլոր խաղերը տարվում են մինչև վերջ, էտ տելեվիզորով են պռոսը ասում «Ցավոք խաղը ավարտվեց, կշարունակենք վաղը»: և էլի տենց լիքը բաներ, որ հիշեմ կգրեմ
Այ էս մեկը աբսուրդ չի, շատ հաճախ մի խաղը երկու օրում են նկարահանում, համենայն դեպս հայկական միլիոնատերում այսպես են անում ;)
Դե մարդա կարողա գովազդային ընդմիջման ժամանակ չիշիկա ուզում անի բա չգնա զուգարան? :)))
Ժող, զարմանում եմ, էս կինոյի քննարկման համատեքստում ի՞նչ կապ ունեն էդ դետալները: Ի՞նչ կապ ունի, փոխվա՞ծ ա, թե՞ չէ խաղի կանոնները, բլեֆներ արե՞լ են, թե՞ չէ, հարցերը ապուշությու՞ն են, թե՞ չէ: Կինոն քննարկեք, այ մարդ:

Չուկ, բայց դա էլ է կինոն: :8
Չուկ, բայց դա էլ է կինոն: :8
Կամ էլ կինոյի գաղափարախոսությունից շեղվել ա: Ես էսպես եմ հասկանում, որ կարճ ասվում ա, որ կինոյում արհեստական, սարքված պահերը շատ են, որոնք միտված են կինոն ավելի դրամատիկ ու խղճահարույց սարքելու համար, իսկ թե կոնկրետ միլիոնատերի վարողի մազերը հետ են սանրած թե կողքի, ամենևին էական չեն կինոյի քննարկման համատեքստում: Նույնն ա, որ գնաս Էրմիտաժ, հետո գաս ու տպավորությունները պատմելիս ասես, որ էսինչ սրահում սեղան էր դրված, վրան երեխեքից մեկը գրիչով իրա անունն էր գրել, իսկ էն մյուս սենյակում պատից ծեփը մի քիչ թափվել էր :)
Չուկ կինոն նայել ես?
Հա, նայել եմ: Միջին մակարդակի կինո ա, չնայած առաջին տպավորությունը շատ ուժեղ էր, բայց իրականում ինքը տվյալ պահի կինոներից ա, որ հարկադրում ա կլանված նայել, իսկ լուրջ ազդեցություն չի թողնում, իր հետևից լուրջ հետք չի թողնում: Դուրս շատ ա եկել օպերատորական աշխատանքը:
Անտուն երեխաների թեման շատ սուր ա ներկայացված: Լուրջ ազդեցություն թողնում է այդ խնդրի ներկայացումը
Ուլուանա
22.03.2009, 22:14
Ժող, զարմանում եմ, էս կինոյի քննարկման համատեքստում ի՞նչ կապ ունեն էդ դետալները: Ի՞նչ կապ ունի, փոխվա՞ծ ա, թե՞ չէ խաղի կանոնները, բլեֆներ արե՞լ են, թե՞ չէ, հարցերը ապուշությու՞ն են, թե՞ չէ: Կինոն քննարկեք, այ մարդ:
Կինոյի քննարկման մեջ մտնում է նաև կինոյում ներկայացված հանրահայտ փաստերի՝ իրականությանը համապատասխանելու հարցը, հետևաբար նմանատիպ բաները շատ էլ լավ կապ ունեն, Արտ։ Եթե ամբողջ աշխարհում հայտնի խաղի կանոնները փոխելով՝ համապատասխանեցրել են սցենարին, ապա դա, իմ կարծիքով, գուցե փոքրիկ, բայց, այնուամենայնիվ, թերություն է ու քննարկման ենթակա։ ;)
Ես էսպես եմ հասկանում, որ կարճ ասվում ա, որ կինոյում արհեստական, սարքված պահերը շատ են, որոնք միտված են կինոն ավելի դրամատիկ ու խղճահարույց սարքելու համար
Փաստորեն, խնդիրն ընդամենը կարճ կամ երկար ասելու մեջ էր, հա՞։ :)) Հիմա մեկը կարճ է ասում, մյուսն՝ ավելի երկար, դա ի՞նչ մի էական բան էր, որ բողոքում ես։
իսկ թե կոնկրետ միլիոնատերի վարողի մազերը հետ են սանրած թե կողքի, ամենևին էական չեն կինոյի քննարկման համատեքստում: Նույնն ա, որ գնաս Էրմիտաժ, հետո գաս ու տպավորությունները պատմելիս ասես, որ էսինչ սրահում սեղան էր դրված, վրան երեխեքից մեկը գրիչով իրա անունն էր գրել, իսկ էն մյուս սենյակում պատից ծեփը մի քիչ թափվել էր :)
Կարծեմ վարողի սանրվածքն ու էդ կարգի անէական բաներ ոչ մեկն էլ չէր քննարկում։ Իսկ Էրմիտաժի օրինակը պարզապես համարժեք չէր։
Ես էլ երեկ նայեցի ֆիլմը։ Էդ սարքած–հարմարեցված պահերը չհաշված՝ դուր եկավ ընդհանուր առմամբ։ Սյուժեն հետաքրքիր էր ու տեղ–տեղ բավական ազդեցիկ։ Օրինակ, խաղի հաղոդավարի կերպարը, կարծում եմ, շատ հաջող էր՝ տիպիկ «Միլիոնատիրոջ» վարողի պահվածք։ :))
Ջամալի մեծ ժամանակվա դերասանին, իմ կարծիքով, հաջող չէին ընտրել. հեչ նման չէր փոքր ժամանակվան, ի տարբերություն, օրինակ, եղբոր դերասանի, որը բավական հաջող էր ընտրված բոլոր երեք տարիքներում։
Բայց էն վերջին հարցն իրոք աչք ծակող անհեթեթություն էր։ Ախր ուղղակի հնարավոր չէր, էլի, որ վերջին՝ 20.000.000 շահելու հարցը լիներ, թե ո՞վ է երրորդ հրացանակիրը, բացի Աթոսից ու Պորտոսից։ :{
Բայց էն վերջին հարցն իրոք աչք ծակող անհեթեթություն էր։ Ախր ուղղակի հնարավոր չէր, էլի, որ վերջին՝ 20.000.000 շահելու հարցը լիներ, թե ո՞վ է երրորդ հրացանակիրը, բացի Աթոսից ու Պորտոսից։ :{
Իմ կարծիքով` անհեթեթություն չէր: Մենք բոլորս մեծացել ենք երեք հրացանակիրների մասին ռուսական ֆիլմի տակ ու անգիր գիտենք` ով ով է: Իմացողների մեծ մասը կարծում եմ հենց էդպես գիտի, ոչ թե գործը կարդալով: Իսկ Հնդկաստանում Դյումա կարդացողները էլ ավելի քիչ են: Օրինակ` ամուսինս էդ հարցի պատասխանը չգիտեր, ու համոզված էր, որ իր հնդիկ ծանոթներից ոչ մեկն էլ չէր իմանա:
Ուլուանա
22.03.2009, 22:45

Հըմ... Էդ մտքովս չէր անցել, երևի ճիշտ ես։ :)) :oy
Օրինակ` ամուսինս էդ հարցի պատասխանը չգիտեր, ու համոզված էր, որ իր հնդիկ ծանոթներից ոչ մեկն էլ չէր իմանա:
Ամուսինդ ինչ ազգա ինչի?
Էսօր եմ նայել շատ լավ ֆիլմ էր: Բայց ամենազավեշտալին ամենաթանկ հարցն էր Աթոս, Պորտոս, երրորդի անունն ինչ էր ))
Էդ ոստիկանն էր խաբար տվել, որ էդ հարցի պատախանը հաստատ չգիտի ;)
Կինոյի քննարկման մեջ մտնում է նաև կինոյում ներկայացված հանրահայտ փաստերի՝ իրականությանը համապատասխանելու հարցը, հետևաբար նմանատիպ բաները շատ էլ լավ կապ ունեն, Արտ։ Եթե ամբողջ աշխարհում հայտնի խաղի կանոնները փոխելով՝ համապատասխանեցրել են սցենարին, ապա դա, իմ կարծիքով, գուցե փոքրիկ, բայց, այնուամենայնիվ, թերություն է ու քննարկման ենթակա։ ;)
Փաստորեն, խնդիրն ընդամենը կարճ կամ երկար ասելու մեջ էր, հա՞։ :)) Հիմա մեկը կարճ է ասում, մյուսն՝ ավելի երկար, դա ի՞նչ մի էական բան էր, որ բողոքում ես։
Կարծեմ վարողի սանրվածքն ու էդ կարգի անէական բաներ ոչ մեկն էլ չէր քննարկում։ Իսկ Էրմիտաժի օրինակը պարզապես համարժեք չէր։
Ես էլ երեկ նայեցի ֆիլմը։ Էդ սարքած–հարմարեցված պահերը չհաշված՝ դուր եկավ ընդհանուր առմամբ։ Սյուժեն հետաքրքիր էր ու տեղ–տեղ բավական ազդեցիկ։ Օրինակ, խաղի հաղոդավարի կերպարը, կարծում եմ, շատ հաջող էր՝ տիպիկ «Միլիոնատիրոջ» վարողի պահվածք։ :))
Ջամալի մեծ ժամանակվա դերասանին, իմ կարծիքով, հաջող չէին ընտրել. հեչ նման չէր փոքր ժամանակվան, ի տարբերություն, օրինակ, եղբոր դերասանի, որը բավական հաջող էր ընտրված բոլոր երեք տարիքներում։
Բայց էն վերջին հարցն իրոք աչք ծակող անհեթեթություն էր։ Ախր ուղղակի հնարավոր չէր, էլի, որ վերջին՝ 20.000.000 շահելու հարցը լիներ, թե ո՞վ է երրորդ հրացանակիրը, բացի Աթոսից ու Պորտոսից։ :{
Ան, շատ կներես, բայց եթե դու Էրմիտաժի օրինակի ու սրա համարժեքությունը չես տեսնում, ապա դա դեռ ամենևին չի նշանակում, որ համարժեք չեն: Անշուշտ համարժեք են: Բայց նախքան էդ մասին խոսելս, ասեմ, որ ցավում եմ, որ փաստորեն իմ պատճառով այդ թեման ավելի երկարեց:
Անշուշտ կինոն քննարկելուց կարելի է քննարկել այդ մանրուքները, ճիշտ էնպես, ինչպես հաղորդավարի մազերի սանրվածքը, որովհետև այդ ամենն էլ դետալներ են, որոնք կինոյի մեջ որոշակի ազդեցություն են թողնում: Ճիշտ էնպես, ինչպես Էրմիտաժ այցելածը կարող է խոսել պատի թափված ծեփի մասին, ցույց տալու համար, որ արվեստի գործերի խնամքը, փաստորեն այնքան էլ հուսալի չէ, խոնավության վտանգ կա, իսկ պահակները չեն հետևում երեխաներին, որ նրանք չփչացնեն Էրմիտաժի գույքը, ինչն աբսուրդ է այդպիսի արվեստի գլուխգործոցների պահոցի համար: սակայն Էրմիտաժ այցելածը դրանից չի խոսի, քանի որ խոսելու շատ ավելի կարևոր ու արժեքավոր բաներ կան, իսկ խոսելիս կսահմանափակվի ռեպլիկներով:
Հիմա այս կինոն: Այո՛, ես այն համարում եմ միջին մակարդակի կինո, չնայած հիշում եմ, որ առաջին տպավորությունս այնքան լավն էր, որ աջ ու ձախ բոլորին խորհուրդ էի տալիս անպայման նայել: Ու չնայած սրան, չնայած իմ հիմիկվա կարծիքին, հիմա էլ պնդում եմ, որ հրաշալի կինո է ու նրանում քննարկելու ու վերլուծելու շատ բաներ կան, թեկուզ նույն այս թեմայում արդեն նշված որբ երեխաների կենցաղին, դաժանություններին նվիրված հատվածները, այդ նվիրական սիրո պատմությունը և այլն: Ու ահա երբ այսպիսի քննարման բաներ կան անդրադառնալ միայն ու միայն, կամ էլ հիմնականում ինչ-որ աննշան ու անէական դետալներին, որոնց փոփոխությունից կինոն առանձնապես ոչ կտուժեր ոչ էլ կշահեր, ես համարում եմ սխալ, համարում եմ ուշադրությունը կարևորից անկարևորի վրա շեղել: Իհարկե կարելի է անդրադառնալ դրանց, բայց կրկնում եմ նորից. միթե՞ այս հրաշալի կինոյում անդրադառնալու ավելի հետաքրքիր բաներ չկային: Դե եթե համարում եք չկային, խնդրեմ, քննարկեք միլիոնատեր խաղի անցկացման կանոնները, թող երբևէ խաղին մասնակցածներն էլ մտնեն ու իրենց տպավորությունները գրեն, հետո գրեն, թե իրենց այնտեղ ինչ հարցեր են տվել: Աբսու՞րդ չի, Ան :think
Չուկ ջան քեզ որ պահերը հետաքրքրումա դու կինոյի էդ մասերը քննարկի մենք էլ քո հետ, բայց դա չի նշանակում, որ բոլորին դրանք նույն չափով են հետաքրքրել: Կարող ա ամեն ինչ թողնենք մի կողմ ու քննարկենք կինոյի մեջի աղջկան: Մի խոսքով այն ամենը ինչ վերաբերում ա ֆիլմին, սկսած զիբիլանոցներից վերջացրած սիրո պատմությունով:

Մինիստր ջան, արի կլինի դու քննարկի, ես էլ շարունակեմ զարմանալ ու համարել աբսուրդ, լա՞վ, թե չէ ես խոսակցություններով մոտավորապես նրան եք տանում, որ ամեն մեկն ազատ ա իրա կարծիքն արտահայտել, բայց կամա թե ակամա փորձում եք «բռնանալ» իմ կարծիքի վրա ու զրկել ինձ զարմանալու ու կինոյից միայն դրան անդրադառնալը աբսուրդ համարելու քաղաքացիական իրավունքի վրա: Ի դեպ, հերթական տարընթերցումներից խուսափելու համար նշեմ, որ ես էստեղ մոդերատորական միջամտություն չեմ իրականացրել, այլ իբրև շարքային ակումբցի իմ զարմանքն եմ արտահայտել, հուսով, որ դա ոչ թե «ագրեսիվ» վերաբերմունքի կարժանանա, այլ ձեր ուշադրությունը իմ ընկալմամբ անկարևորից կշեղի կարևորի վրա: Կամենում եմ բարի ու հանդուրժող քննարկումներ ;)
Որ իմացա ես ֆիլմին ամերիկացիները եդքան օոսկար են տվել, միանգամից ենթադրեցի որ շարքային ֆիլմա լինելում իմ համար, ու այդպես էլ եղավ: Սովորական ֆիլմ է էլի, երաժշտությունը մռութնա բան չունեմ ասելու:
(վախեցած սպասումա)
Ադմին ջան, քեզ ոչ ոք չի մեղադրել պաշտոնական դիրքի չարաշահման մեջ : Ուղղակի առաջարկում եմ, որ ամեն մեկն իրեն հետաքրքրող տեսանկյունից դիտարկի ֆիլմը, ու պարտադիր չի, որ նույն տեսանկյունը դա լինի: Ով կարող ա ադմինի վրա բռնանալ? Բայց ուրիշի տեսանկյունը աբսուրդ համարելը ինքնին արդեն բռնանալ ա չէ? Ուստի առաջարկում եմ ամեն մեկը մյուսների հետ քննարկի իր համար կարևորը և չթերագնահատի դիմացինի տեսակետը, որը հնարավոր է թվա ավելի մակերեսային: Ուրեմն առաջ դեպի բուռն թեմատիկ քննարկումներ :)
Ուլուանա
23.03.2009, 23:36
Ան, շատ կներես, բայց եթե դու Էրմիտաժի օրինակի ու սրա համարժեքությունը չես տեսնում, ապա դա դեռ ամենևին չի նշանակում, որ համարժեք չեն: Անշուշտ համարժեք են: Բայց նախքան էդ մասին խոսելս, ասեմ, որ ցավում եմ, որ փաստորեն իմ պատճառով այդ թեման ավելի երկարեց:
Դե հա, նկատի ունեի՝ ես չեմ տեսնում, հետևաբար ինձ համար համարժեք չի, թեև կարծում եմ, որ ոչ միայն ինձ համար։ Բայց դա էական չի երևի։
Անշուշտ կինոն քննարկելուց կարելի է քննարկել այդ մանրուքները, ճիշտ էնպես, ինչպես հաղորդավարի մազերի սանրվածքը, որովհետև այդ ամենն էլ դետալներ են, որոնք կինոյի մեջ որոշակի ազդեցություն են թողնում: Ճիշտ էնպես, ինչպես Էրմիտաժ այցելածը կարող է խոսել պատի թափված ծեփի մասին, ցույց տալու համար, որ արվեստի գործերի խնամքը, փաստորեն այնքան էլ հուսալի չէ, խոնավության վտանգ կա, իսկ պահակները չեն հետևում երեխաներին, որ նրանք չփչացնեն Էրմիտաժի գույքը, ինչն աբսուրդ է այդպիսի արվեստի գլուխգործոցների պահոցի համար: սակայն Էրմիտաժ այցելածը դրանից չի խոսի, քանի որ խոսելու շատ ավելի կարևոր ու արժեքավոր բաներ կան, իսկ խոսելիս կսահմանափակվի ռեպլիկներով:
Հիմա այս կինոն: Այո՛, ես այն համարում եմ միջին մակարդակի կինո, չնայած հիշում եմ, որ առաջին տպավորությունս այնքան լավն էր, որ աջ ու ձախ բոլորին խորհուրդ էի տալիս անպայման նայել: Ու չնայած սրան, չնայած իմ հիմիկվա կարծիքին, հիմա էլ պնդում եմ, որ հրաշալի կինո է ու նրանում քննարկելու ու վերլուծելու շատ բաներ կան, թեկուզ նույն այս թեմայում արդեն նշված որբ երեխաների կենցաղին, դաժանություններին նվիրված հատվածները, այդ նվիրական սիրո պատմությունը և այլն: Ու ահա երբ այսպիսի քննարման բաներ կան անդրադառնալ միայն ու միայն, կամ էլ հիմնականում ինչ-որ աննշան ու անէական դետալներին, որոնց փոփոխությունից կինոն առանձնապես ոչ կտուժեր ոչ էլ կշահեր, ես համարում եմ սխալ, համարում եմ ուշադրությունը կարևորից անկարևորի վրա շեղել: Իհարկե կարելի է անդրադառնալ դրանց, բայց կրկնում եմ նորից. միթե՞ այս հրաշալի կինոյում անդրադառնալու ավելի հետաքրքիր բաներ չկային: Դե եթե համարում եք չկային, խնդրեմ, քննարկեք միլիոնատեր խաղի անցկացման կանոնները, թող երբևէ խաղին մասնակցածներն էլ մտնեն ու իրենց տպավորությունները գրեն, հետո գրեն, թե իրենց այնտեղ ինչ հարցեր են տվել: Աբսու՞րդ չի, Ան :think
Չէ, Արտ, աբսուրդ չի։ Քո ասած էդ արժեքավոր բաները՝ ազդեցիկ, հուզիչ սյուժե, նվիրական սեր, որբ երեխաների կենցաղը և այլն, սրանք էնպիսի բաներ են, որ գնահատեցինք, բայց մի անգամ նշելով՝ անցանք առաջ, էստեղ անձամբ ես քննարկելու բան չեմ տեսնում։ Հա, մեկը կարող էր ասել, օրինակ, էդ անտուն երեխաների վիճակը չափազանցված էր կամ համոզիչ չէր (զուտ օրինակի համար եմ ասում, ես էդպես չեմ համարում), մյուսն էլ հակաճառեր, թե՝ չէ, ի՞նչ ես ասում, շատ համոզիչ էր, որովհետև բլա–բլա–բլա... Հիմա էդ քո ասած կարևոր դետալների հետ կապված կարծես ոչ ոք հակառակ կարծիք չի հայտնել մինչև հիմա, որ քննարկեինք։ Ըստ էության, քննարկում առաջանում է այնտեղ, որտեղ կա կարծիքների բազմազանություն, կարծիքների բախում։ Հիմա եթե քո նշած հետաքրքիր ու կարևոր գործոնների հետ կապված բոլորը համակարծիք են, ու դրա պատճառով քննարկում չի առաջանում, դրանում ոչ ոք մեղավոր չի։ Ու բնական է, որ նման դեպքում քննարկումը քիչ թե շատ կարող է ծավալվել էդ քո ասած ավելի անէական մանրուքների շուրջ։ Ո՞րն է խնդիրը, չեմ հասկանում։ Հիմա որ էդ մանրուքների փոխարեն ուղղակի ոչինչ չգրեինք, դրանից էս թեման ավելի հետաքրքիր կամ ավելի իմաստալի՞ց կդառնար։ Ինձ թվում է՝ չէ։
Մինիստր, Ուլուանա,
Պատրաստակամությունս եմ հայտնում այն պահից սկսած, երբ կհասկանաք, թե ինչ եմ ասում, շարունակել քննարկումը: Բարի քննարկումներ:
Որ իմացա ես ֆիլմին ամերիկացիները եդքան օոսկար են տվել, միանգամից ենթադրեցի որ շարքային ֆիլմա լինելում իմ համար, ու այդպես էլ եղավ: Սովորական ֆիլմ է էլի, երաժշտությունը մռութնա բան չունեմ ասելու:
(վախեցած սպասումա)
Հա, սոունդտրեկերը ինձ էլա դզել :)
Վատը չէր :think
Հետքրքրությամբ նայեցի... Շատ գեղեցիկ էր նկարված, գունառա~տ...
Բայց լրիվ հնդկական կինո էր :D Մանավանդ վերջը...
Հա, սոունդտրեկերը ինձ էլա դզել :)
Լինկ ճարեք քաշենք էլի :oy
Լինկ ճարեք քաշենք էլի :oy
kinozal.tv;)Բայց տօռենտով:)
Լուսաբեր
30.03.2009, 21:42
Երեկ նայեցի, շատ հավանեցի, իսկը Հնդկաստանի իրականությունը... շատ էի լսել բայց միշտ կասկածում էի դա: Հիմնականում դուրս եկավ էտ կյանքը տեսնելը, որ ֆիլմի մեջ էր, թեկուզ չէի զարմանա, եթե շատ բաներ ամերիկացիների վառ երևակայության արդյունքն էլ եղած լիներ: Իսկ սյուժեն իրա «հեփի էնդով» էտքան էլ լավ չէր մտածված ըստ իս :oy , թեկուզ միշտ սիրո կողմն եմ :love
Ջամալի պուճուր ժամանակվա դերասանիկը լավն էր :love
kinozal.tv;)Բայց տօռենտով:)
Ապեր նկատի ունեի Անմիջական լինկը...
Թե չէ նույն բաննա ոնց որ գրես Ինտերնետ մտի քաշի
Ընդհանուր կինոն թվում ա թե լավն ա ու ընթացքում մեծ լարվածությամբ ես նայում, բայց դե հետո երբ վերլուծում ես, պարզվում ա, որ հիմնականում արհեստական սցենարով ֆիլմ ա: Սարքովի բաները շատ են, ոնց որ սցենարիստի կողմից ամեն ինչ արված ա, որ վերջը լավ լինի: Ու ընդհանրապես, ինձ վրա թույլ տպավորություն են թողնում էն ֆիլմերը, որոնց վերջը լավ ա լինում` բարին հաղթում ա, չարը պատժվում ա ու տենց հեքիաթներ: Ավելի շատ սիրում եմ իրականին ավելի մոտ կինոները:
Բայց ընդհանուր ֆիլմը վատը չի ու արժե նայել:
1.3 GB torrent -ով , մոտ 900 sid կա: գրանցումը մի րոպե տևեց, երևի թե արժե գրանցվել , ով լայն կանալովինտերնետ ունի http://www.kinokopilka.ru/torrents/full/%D0%9C%D0%B8%D0%BB%D0%BB%D0%B8%D0%BE%D0%BD%D0%B5%D1%80-%D0%B8%D0%B7-%D1%82%D1%80%D1%83%D1%89%D0%BE%D0%B1-%D0%94%D1%80%D0%B0%D0%BC%D0%B0
Ես էլ նայեցի ֆիլմը, իսկապես նայվում է, բայց երեվի այն ֆիլմերից է որ մեկ անգամից ավել չեմ նայի:
Նման ֆիլմեր նայում եվ ապշում եմ, թե այդքան հարուստ մշակույթ ունեցող ազգը ինչպե՞ս կարող է այդքան բռի լինել:
Իսկապես որ մենք ուրիշ ենք, մերն ուրիշ է ու անկասկած արժանի ենք ամենալավին:
Sunny Stream
31.03.2009, 22:34
Իսկապես որ մենք ուրիշ ենք, մերն ուրիշ է ու անկասկած արժանի ենք ամենալավին:
մենակ չասես, թե հավատում ես մեր բարորության երազներին... քո կարծիքով մեր` օր-օրի շատացող մուրացիկներն ու բոմժերն էդպես իրենք իրենց ե՞ն փողոց դուրս գալիս, կամ միանման տարաներով մոշ ու ելակ վաճառող, ողջ օրը փողոցները չափչփող վաճառականները էդպես երազում ե՞ն ոտքերը մաշել... էն որ մուրացիկ կինը իր "կավատին" ուրիշի կողմից վաճառված երեխայով է փողոցում նստում ու պատեհ առիթի դեպքում դաժանաբար ծեծում` անցորդների աչքից հեռու, մեզ երևի "պատիվ է բերում"` ապացուցելով, որ մենք էլ Հնդկաստանի պես հին ու հարուստ մշակույթի տեր ազգ ենք :[ :cry
մենակ չասես, թե հավատում ես մեր բարորության երազներին... քո կարծիքով մեր` օր-օրի շատացող մուրացիկներն ու բոմժերն էդպես իրենք իրենց ե՞ն փողոց դուրս գալիս, կամ միանման տարաներով մոշ ու ելակ վաճառող, ողջ օրը փողոցները չափչփող վաճառականները էդպես երազում ե՞ն ոտքերը մաշել... էն որ մուրացիկ կինը իր "կավատին" ուրիշի կողմից վաճառված երեխայով է փողոցում նստում ու պատեհ առիթի դեպքում դաժանաբար ծեծում` անցորդների աչքից հեռու, մեզ երևի "պատիվ է բերում"` ապացուցելով, որ մենք էլ Հնդկաստանի պես հին ու հարուստ մշակույթի տեր ազգ ենք
Ես հավատում եմ իմ բարորության երազներին, իմ ապագան կապում եմ այս երկրի հետ, հետեվաբար հավատում եմ այս երկրի բարորության երազներին այլ ոչ թե օրինակ Չինաստանի:
Իսկապես կան տխուր ճակատագրեր, որոնք դաժան հանգամանքներից ելնելով են հայտնվել փողոցներում, բայց հիմնականում բոմժությունը եվ մուրացիկությունը դա հոգեբանություն է, իսկ վաճառական լինլու մեջ ոչ մի վատ բան չկա, չգիտես ինչու Հայաստանում բոլորը ձգտում են զբաղեցնել նախարարի աթոռներ:
Հնարավոր է որ Հայաստանում հաճախ ոտնահարվում են երեխաների իրավունքները, բայց չեմ պատկերացնում որ անգամ էն ամենախիղճը կորցրած հանցագործը իրեն թույլ տա երգող երեխային մուրացիկ սարքելու համար տեսողությունից զրկի, աչքերի մեջ եռացրած կապար լցնելով:
Կամ չեմ պատկերացնում որ Հայաստանում 10 միլիոն շահող պատանուն էլեկտրաշոկի ենթարկեն , որպեսզի իբր կորզեն տեղեկություններ այն հնարքի մասին, որի օգնությամբ հնարավոր է եղել այդքան մեծ գումար շահել:
Եթե իրոք այն ամենը ինչ որ պատկերված է ֆիլմում մոտ է իրականությանը, ապա հնդիկները շատ մտածելու բան ունեն, անձամբ ես մինչ այս ֆիլմը ավելի լավ կարծիքի էի հնդիկների մասին եվ ավելի վատ կարծիքի մեր ազգի մասին:
Էն ամենաստոր հայ հանցագործի համար էլ երեխան թեկուզ չնչին տոկեսներով բայց մնում է սրբություն:
Լինկ ճարեք քաշենք էլի
http://v1.ifolder.ru/f329008
Եթե իրոք այն ամենը ինչ որ պատկերված է ֆիլմում մոտ է իրականությանը Դե լավ, ժողովուրդ, սա ընդամենը գեղարվեստական ֆիլմ է... բայց, ինչպես ասում են, ծուխն առանց կրակ չի լինում... Իսկ ֆիլմը շատ լավն է, ռեժիսորական աշխատանքը հիանալի է, թեման ծեծված չէ... հաստատ արժե դիտել...
+1
առաջին հնդկական ֆիլմն էր, որ դիտեցի: Մնացածից վրաս դուրս է տալիս:
Խորհուրդ կտամ դիտել )
Լինկ ճարեք քաշենք էլի :oy
ԱՄ Զոնա - http://video.am/ru/film/161/
Hripsimee
25.05.2009, 21:38
Շատ լավ ֆիլմա !!!!:)
Իմիջիայլոց , ռեժիսորը ` Դենի Բոյլը , ֆիլմի ամենափոքր դերակատարին , ով իսկապես ապրում է ետնախորշերում , խոստացել էր տուն նվիրել , բայց մինչև օրս խոստումը չի կատարել...:(:(:( CNN-ով հաճախ ցույց են տալիս ռեպորտաժներ այդ թեմայով , շատ ագահ մարդ դուրս եկավ էտ Դենի Բոյլը... էտքան էլ օսկարներ ստացավ ֆիլմը:o:o:think:think
Ֆիլմը մի քանի օր առաջ եմ նայել: Որ իմացանք հնդկական ֆիլմ է, մի քիչ ամաչելով մտանք զալ:oy
Բայց շատ լավ տպավորությամբ դուրս եկանք: Չուկը ճիշտ նկատեց.
Միջին մակարդակի կինո ա, չնայած առաջին տպավորությունը շատ ուժեղ էր, բայց իրականում ինքը տվյալ պահի կինոներից ա, որ հարկադրում ա կլանված նայել, իսկ լուրջ ազդեցություն չի թողնում, իր հետևից լուրջ հետք չի թողնում: Դուրս շատ ա եկել օպերատորական աշխատանքը:
Երեկ վերջապես ես էլ ֆիլմը դիտեցի: Տպավորությունները շատ լավն էին, ողբերգական ու միևնույն ժամանակ սուր հումորով, հնդկական երգ ու պարով ու հեփի էնդով գեղեցիկ նկարահանված ֆիլմ: Օպերատորական աշխատանքը շատ բարձր մակարդակի էր, երեխա դերասաններն էլ էին շատ լավ խաղում:
Իսկ մնացած առումներով համաձայն եմ այն կարծիքների հետ, որ միջին մակարդակի ֆիլմ է, որը կինոյի պատմության մեջ լուրջ տեղի չի հավակնում: :)